Օրվա լրահոսը

Աննա Հակոբյան. «Ջոկատը կոչել ենք Հայոց թագուհի Էրատոյի անունով»

«Մեր ջոկատը տասնօրյա մարզումներից հետո պատրաստ է մարտական առաջադրանքի կատարման»

Պաշտպանելով Արցախում ֆոսֆորային քիմիական զենքից տուժած երեխաներին, դուք պաշտպանելու եք ձեր երեխաներին. Նաիրա Զոհրաբյան

Այսօր տեղի է ունեցել Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի միգրացիայի, փախստականների եւ տեղահանված անձանց մշտական հանձնաժողովի նիստը, որի օրակարգում քննարկվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կոնֆլիկտի հումանիտար հետեւանքները։ Նիստում ելույթ է ունեցել ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ով միջազգային կառույցների եւ ԵԽԽՎ-ին կոչ է արել չլռել, նշելով, թե ձեր լռության պատճառով վաղը ձեր երեխաներն են ֆոսֆորային զենքի

Հովհաննես Մովսիսյանը՝ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի ընտրության մրցութային հանձնաժողովը նոյեմբերի 6-ին որոշել է վերսկսել Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի ընտրության մրցույթը՝ անցկացնելով այն հեռավար և առանց հարցազրույցների։ Մրցույթին մասնակցելու համար դիմել էր 13 թեկնածու, սակայն Արմեն Սարգսյանն ավելի ուշ դիմում է ներկայացրել մրցութային հանձնաժողովին՝ իր թեկնածությունը հանելու նպատակով։ Բաց քվեարկության արդյունքում հանձնաժողովը որոշում է ընդունել 12 թեկնածուներից Հովհաննես

Ազգությամբ արաբ, Սիրիայի ևս 3 քաղաքացիներ ներգրավվել են որպես մեղադրյալ

Միջնորդություն է ներկայացվել դատարան` նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ

Ադրբեջանաթուրքական  հանցավոր ագրեսիայի հետևանքով Արցախի մշակույթի մայրաքաղաքում ավերածություններն ու վնասների չափն անհաշիվ են

Խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանը շարունակում է պատերազմական հանցագործությունները։ Օրվա ընթացքում կասետային հրթիռներ են արձակվել Ստեփանակերտի ուղղությամբ, ավերել ու նյութական մեծ վնաս պատճառել բնակիչներին։ Հրթիռներն ընկել են բնակելի տների վրա ու շենքերին հարող տարածքներում, վնասել տանիքները, պատշգամբներն ու ջարդել լուսամուտները։ Բարեբախտաբար` քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չկան։ Թշնամական ուժերի հաջորդ թիրախը Շուշին է։  Ադրբեջանաթուրքական  հանցավոր ագրեսիայի հետևանքով

«Որպեսզի ամեն հայ աշխարհին կոչ անի՝ եթե ճանաչում ես ինձ, ապա ճանաչի՛ր նաև Արցախը»

Հրավիրեք ձեր բոլոր ընկերներին ու ծանոթներին միանալ այս կարևոր նախաձեռնությանը:

Հայտնաբերվել է արգելված հրապարակումների 390 դեպք, որոնցից 171-ը՝ լրատվական գործունեություն իրականացնողների կողմից

Լրատվական կայքերից մեկը հրապարակումը չի վերացրել, ուստի լրատվամիջոցը, բացի հիշյալ 700 հազար դրամից, տուգանվել է նաև 1 միլիոն 500 հազար դրամի չափով։ Մյուս հրապարակումների հեղինակներին վարչական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ միջոցառումներ են ձեռնարկվում։

Հայաստանն ու Իտալիան համագործակցության մեծ ներուժ ունեն. Վինչենցո դել Մոնակոն վերահաստատել է իր զորակցությունը հայ ժողովրդին

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ հայ ժողովուրդը միասնական ու վճռական է այս դժվարին իրավիճակը հաղթահարելու հարցում և միջազգային առաջադեմ գործընկերների աջակցությամբ հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորմանը:

Հրապարակվել է Հայաստանի ազգային հավաքականի ընդլայնված կազմը

Խորեն Բայրամյանը չի միանա հավաքականին վնասվածքի պատճառով, իսկ Նորբերտո Բրիասկո-Բալեկյանը չի միանա հավաքականին, քանի որ ստիպված կլինի Արգենտինա վերադառնալուց հետո անցնել երկշաբաթյա կարանտինի:

Տարածաշրջանը էկոհամակարգերի և կենսաբազմազանության ոչնչացման լրջագույն սպառնալիքի առաջ է կանգնած

Պատերազմի ընթացքում ավելի քան 2000 հեկտար անտառածածկ տարածք այրվել է

Թուրքիայի համար այս պատերազմը Հարավային Կովկասում քաղաքական և ռազմական ներկայություն ամրապնդելու և իր ազդեցությունը տարածելու միջոց է. Արմեն Պապիկյանը՝ ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում

Ադրբեջանի այդ հարձակումները բացահայտ վկայում են, որ այդ երկրի ռազմա-քաղաքական ղեկավարությունը մտադիր է առավելագույն վնաս հասցնել Արցախի խաղաղ բնակչությանը, հատկապես կանանց և երեխաներին, յուրաքանչյուր հերթական հարձակումից հետո անամոթաբար խոսելով «խաղաղ համատեղ ապրելու հեռանկարի» մասին։

Արման Թաթոյանը ՀՀ-ում Շվեդիայի դեսպանին է ներկայացրել խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի վայրագությունների ու դաժանությունների փաստեր

Ադրբեջանական չտարբերակված հարձակումներն Արցախի ու Հայաստանի բնակչության նկատմամբ շարունակվում են ուղեկցվել էթնիկ հայերի նկատմամբ մեծ ծավալի ատելության խոսքով

Մենք ունենք ամենահզոր զենքը՝ մեզ, մեր միասնությունը. Արմեն Սարգսյանի ուղերձը

Կոչ եմ անում Հայաստանում և համայն սփյուռքում բնակվող բոլոր հայ գործարարներին, բարերարներին, միություններին, կազմակերպություններին, անհատներին` անել առավելագույնը հանուն հայ ժողովրդի անվտանգության։

Խիստ կարևոր է պետական բոլոր մարմինների միասնական ու ներդաշնակ աշխատանքը՝ հանուն հայրենիքի պաշտպանության սուրբ գործի. Արայիկ Հարությունյան

Քննարկել ենք ստեղծված իրավիճակը և դրանից բխող հնարավոր քաղաքական որոշումների կայացման հետ կապված հարցեր:

Կամերային թատրոնի բեմը ծառայում է արցախցիներին

Պետական կամերային երաժշտական թատրոնի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանի նախաձեռնությամբ, որին միացել են նաև գործընկերները, թատրոնի բեմը ժամանակավոր ծառայում է արցախցիներին»:

Մահացել է երգիծաբան Միխայիլ Ժվանեցկին

«Ահա և վերջ։ Դու ընդմիշտ հեռացար մեզնից: Անդառնալի կորուստ: Սիրելի՛ ընկեր, դու միշտ իմ սրտում ես», – գրել է նա։

«Մինչ մենք «մտածում» ենք, ադրբեջանցիները պրոադրբեջանական բանաձև մտցրեցին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա». Տարոն Սիմոնյան

Լավ, ինչքա՞ն պիտի ասենք, էլ ո՞նց պիտի ասենք, որ ինչքան դիվանագիտությունն ու իրավունքը ցածր ու անվստահ են խոսում, այդքան հրանոթներն են բարձր հնչում

«Ադրբեջանն ու Թուրքիան էթնիկ հիմքով զտումներ կատարելու նպատակով հարձակում են գործում Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական օբյեկտների վրա. Ջոն Ինյառիտու

Իսպանիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Ադրբեջանն ու Թուրքիան էթնիկ հիմքով զտումներ կատարելու նպատակով հարձակում են գործում Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական օբյեկտների վրա: Մենք պետք է արագ գործենք, որպեսզի խուսափենք մեկ այլ ցեղասպանությունից»,-ասում է Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինյառիտուն Ստեփանակերտից»:

Սամվել Առաքելյանը նշանակվել է Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար

2016 թվականի հոկտեմբերին նշանակվել է Սահմանադրական դատարանի աշխատակազմի իրավախորհրդատվական վարչություն պետի պաշտոնում

«Փյունիկի» մի շարք ներկայացուցիչների մոտ ախտորոշված COVID-19-ի պատճառով եւս մի խաղ է հետաձգվել

Այսօր հայտնի դարձավ, որ հետաձգվել է նաև VBET Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչ փուլի «Փյունիկ» – «Ուրարտու» պատասխան խաղը, որը նախատեսված էր անցկացնել նոյեմբերի 8-ին։

Էրդողանի՝ Կովկաս մտնելն ու համառ կերպով դուրս չգալը մի նպատակ ունի՝ իրագործել այն, ինչն արեց Սիրիայում. Արման Նավասարդյան

Ռուսաստանը չպետք է հանդուրժի, որ ՆԱՏՕ-ի անդամ նոր երկիր լինի իր սահմանին

Բոլորի աչքի առջև Ադրբեջանը դառնում է հենակետ ԱՊՀ տարածք ահաբեկիչների և նրանց գաղափարախոսության ներթափանցման համար. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում

Ադրբեջանական կողմից կռվողները կիրառում են արմատական ահաբեկչական խմբավորումներին բնորոշ մեթոդներ, ինչպիսիք են՝ գերիների խոշտանգումները, ցուցադրական գնդակահարությունները և գլխատումները, սպանվածների մարմինների պղծումը:

Պատգամավորը փնտրում է եղբորորդուն․ ռազմաճակատից հակասական տեղեկություններ են հասել նրա մասին

Նա կամավոր էր մեկնել՝ հայտարարելով՝ «թուրքին թողնե՞նք մեր տան վրա գա, հա՞»։

2020-ի հոկտեմբերին Թուրքիայի ռազմական արտադրանքի ամենամեծ գնորդը եղել է Ադրբեջանը. Ermenihaber

2020թ․ հունվարի 1-ից  հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Թուրքիայից Ադրբեջան արտահանման ծավալներն աճել են

Պուտինն Անվտանգության խորհրդում քննարկել է Լեռնային Ղարաբաղի հարցը

«Մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի, ինչպես նաև խնդրի կարգավորման ջանքերի շուրջ», – ասել է Պեսկովը։

Նամակով դիմել եմ Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի խորհրդի անդամներին. Գագիկ Ծառուկյան

Ձեզանից յուրաքանչյուրը կարող է նպաստել հրադադարի ռեժիմի պարտադրմանը:

«Շատ եմ ցավում, որ պետք է հեռանամ Հայաստանից, երբ այդքան շատ տառապանք ու մարդկային կյանքի կորուստներ կան». Հայաստանում Իտալիայի դեսպան Վինչենցո Դել Մոնակո

Ես տանում եմ ինձ հետ ձեր բարեկամության, հիանալի մարդկանց հայկական հետքը, միևնույն ժամանակ, այնքան տխուր եմ հեռանալու նման պայմաններում

Ուղեւորափոխադրող որոշ կազմակերպություններ տրանսպորտային միջոցներին չեն տրամադրում ախտահանիչ նյութեր, վարորդներին չեն ապահովում դիմակներով

Դիտարկվում է նաեւ հանրային տրանսպորտի վարորդների՝ բուժզննության ենթարկված լինելը․ ամեն առավոտ՝ մինչ երթուղի դուրս գալը, վարորդները պետք է անցնեն արտաքին բուժզննություն, ջերմաչափում, ինչի արդյունքները պետք է լրացված լինեն համապատասխան գրանցամատյաններում եւ երթուղային ուղեգրերում։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031