Օրվա լրահոսը

Տաթեւ Աբրահամյանը պայքարում է ԱՄՆ չեմպիոնի կոչման համար

Այսօր մեկնարկել է արագ շախմատի ԱՄՆ- ի կանանց  հեռավար առաջնությունը: Մասնակցում են այդ երկրի ուժեղագույն 12 կին շախմատիստներ, որոնց մեջ է նաեւ մեր հայրենակից, կանանց միջազգային գրոսմայստեր, ԱՄՆ կանանց հավաքականի անդամ, բազմափորձ Տաթեւ Աբրահամյանը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

«Կամավորները պետք են, բայց ծանրությունը մնում է կանոնավոր բանակի վրա». Արծրուն Հովհաննիսյան

Պահեստազորն ու կամավորները օգնող, աջակցող, լրացնող գործառույթ ունեն

Արմեն Սարգսյանը՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը. «ՆԱՏՕ-ի անդամ երկիրը՝ Թուրքիան, պետք է դադարի լինել այս հակամարտության մաս և հավատարիմ մնա հրադադարին»

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Բրյուսելում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ: Նախագահ Արմեն Սարգսյանն անդրադարձել է Արցախի Հանրապետության դեմ ու Հայաստանի սահմաններին Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությանը և հատկապես իր մտահոգությունը հայտնել ՆԱՏՕ-ի անդամ

«Հարավում որեւէ խմբավորում որեւէ միլիմետր առաջ չի եկել, բոլորը հետ են մղվել». Արծրուն Հովհաննիսյան

Կենտրոնական ուղղությամբ մի քանի դիվերսիոն խմբեր փորձել են ներթափանցել մեր դիրքեր եւ առաջանալ, մեր հրետանային դիպուկ կրակից հետ դիմել են փախուստի

Մայք Պոմպեոն կխոսի Մնացականյանի և Բայրամովի հետ

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հոկտեմբերի 23-ին կհանդիպի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ։ Լրագրողների հետ կայացած ճեպազրույցի ժամանակ պատասխանելով այն հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի այդ հանդիպումից, Պոմպեոն ասել  է․ «Դուք հարցնում եք, թե կմիջնորդենք մենք արդյոք ևս մեկ հրադադարի համար՝ ակնարկելով, որ նախորդները չեն գործում։ Պետք է ասեմ, որ շատ

Հայաստանի միակ կին քաղաքապետս, կոչ եմ անում էջմիածնեցի տղամարդկանց այս պահից զինվորագրվել

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ես՝ Հայաստանի միակ կին քաղաքապետս, հայտարարում եմ, որ այսօրվանից կամավորագրվում եմ Հայրենիքի պաշտպանությանը և գնալու եմ իմ բաժին հաղթանակի հետևից, Ես՝ Հայաստանի միակ կին քաղաքապետս, այս ընթացքում եղել եմ էջմիածնեցի բոլոր քաջ նահատակների հոգեհանգիստներին, կիսել նրանց կանանց, մայրերի ու քույրերի վիշտը և դրանից հետո ամեն անգամ

«Այս փուլում ԼՂ-ի հարցը դիվանագիտական լուծում չունի հենց Ադրբեջանի ապակառուցողական գործելաոճի հետեւանքով»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամլո խոսնակ Մանե Գեւորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանը պատրաստ է եղել եւ այժմ էլ պատրաստ է Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորմանը: ՀՀ վարչապետն իր այսօրվա ելույթում ընդգծել է, որ Հայաստանը միշտ էլ պատրաստ է եղել ԼՂ հարցի փոխզիջումային լուծման եւ այսօր էլ պատրաստ է: Վարչապետը պատրաստակամություն է հայտնել նաեւ

«Հայրենիքը» ողջունում է քաղաքական կյանքում արձանագրված բացառիկ իրողությունը. «Վստահ ենք, որ նախագահների պետական փորձառությունը կենսականորեն անհրաժեշտ է ադրբեջանա-թուրքական ռազմական ագրեսիան դիմակայելու համար»

«Հայրենիք» կուսակցությունը ուշադրությամբ հետևում է մեր Հայրենիքի համար բախտորոշ այս ժամին Հայաստանի և Արցախի հանրապետությունների նախկին նախագահների հանդիպումներում ընթացող քաղաքական քննարկումներին: Մենք ողջունում ենք մեր քաղաքական կյանքում արձանագրված այդ բացառիկ իրողությունը և վստահ ենք, որ նախագահների պետական փորձառությունը կենսականորեն անհրաժեշտ է ադրբեջանա-թուրքական ռազմական ագրեսիան դիմակայելու ու Հայրենիքին սպառնացող մահացու վտանգը վանելու համար: Հայ ժողովրդի և

Մամիկոն Ասլանյան. «Վանաձորի քաղաքապետարանի վարչակազմը՝ տեղակալներ, աշխատակազմի քարտուղար, բաժնի պետեր և անձամբ ես, պատրաստ ենք զինվորագրվելու  Հայրենիքի պաշտպանության գործին»

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վանաձորի քաղաքապետարանի վարչակազմը՝ տեղակալներ, աշխատակազմի քարտուղար, բաժնի պետեր և անձամբ ես, պատրաստ ենք զինվորագրվելու  Հայրենիքի պաշտպանության գործին: Մեր աշխատակիցներին,ավագանու անդամներին և համաքաղաքացիներին կոչ եմ անում սեղմ ժամկետներում որոշում կայացնել և դիմել մեզ»:

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանն արտահերթ զեկույց է հրապարակել Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու դեմ ադրբեջանական հարձակումների վերաբերյալ

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվող փաստահավաք առաքելության շրջանակներում հրապարակվել է «Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու դեմ Ադրբեջանի կողմից թիրախային հարձակումները՝ որպես պատերազմական հանցագործություն և հանցագործություն մարդկության դեմ» արտահերթ զեկույցն անգլերենով: Զեկույցում ներկայացվում են ադրբեջանական զինված ուժերի կողմից Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու նպատակային խոցման փաստերը և դրանց վերլուծությունը միջազգային մարդասիրական իրավունքի և միջազգային քրեական

Սասուն Միքայելյանին կրկին վիրահատել են, վիճակը կայուն է, նրա դուխը բարձր է ավելի, քան երբևէ․ Թագուհի Թովմասյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Սիրելի՛ հայրենակիցներ, Թշնամու կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով վիրավորված մեր բազմաթիվ հերոսների հետ եմ այս ընթացքում հանդիպել: Բայց քանի որ պատերազմում վիրավորում ստացած ԱԺ պատգամավոր, «Երկրապահ կամավորականների միության» նախագահ Սասուն Միքայելյանը հանրային դեմք է, իսկ նրա առողջական վիճակի մասին հետաքրքրվողները շատ են, տեղեկացնում եմ

«Ես ինքս գիտեմ, թե ինչ ցավ է վիրավոր ունենալը». Լոռու մարզային արյան փոխներարկման կայանում հերթերը չեն նվազում. (Ֆոտոշարք)

Պատերազմի առաջին իսկ օրից յուրաքանչյուր ոք փորձեց իր աջակցությունն ունենալ հաղթանակի գործում: Ոմանք կամավոր շտապեցին սահման, ոմանք էլ՝ շտապեցին դառնալ արյան դոնոր: Գինոս Մովսիսյանն ասում է, որ սահմանին իր կարիքը դեռեւս չեն զգում, սպասում է, թե երբ են կանչելու, իսկ մինչ այդ, արյուն կհանձնի, քանի որ վստահ է, որ արյան կարիքն ինչ-որ մի զինվոր հաստատ

Արման Եղոյանը Ժակ Կրաբալին և Ժան-Շառլ Լյուպերտոնին ներկայացրել է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Արցախի և Հայաստանի դեմ սանձազերծած պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը

ՀՀ ԱԺ պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Այսօր Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Ժակ Կրաբալին և ՖԽՎ Եվրոպայի տարածաշրջանի ղեկավար Ժան-Շառլ Լյուպերտոնին ներկայացրի Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Արցախի և Հայաստանի դեմ սանձազերծած պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը։ Հիշեցնեմ, որ Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ժակ Կրաբալը Ֆրանսիայի 173

Ոստիկանություն․ ԱԺ բոլոր պատգամավորները համարվում են պաշտոնատար անձ, իսկ նրանց ֆեյսբուքյան գրառումները՝ պաշտոնական հայտարարություն, որոնց հերքելն արգելվում է․ «Փաստինֆո»

ԱԺ բոլոր պատգամավորները համարվում են պաշտոնատար անձ, հետևապես՝ ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը և պետական անվտանգությանն առնչվող գործողությունները, այդ թվում՝ ելույթները, հրապարակումները քննադատող, հերքող հրապարակումներն արգելվում են։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ոստիկանությունից։ Հիշեցնենք, որ Հայաստանում եւ Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն, իսկ հոկտեմբերի 8-ին Կառավարության որոշմամբ որոշակի

Այսօր չկան կուսակցություններ, այսօր կա պատերազմ ու կա Հայոց Բանակ, որն այն վարում է ու հաղթում․ Էդմոն Մարուքյան

ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Արդեն բազմաթիվ մեր թիմակիցներ գտնվում են առաջնագծում, բայց ինձ շարունակում են նույն հարցով դիմել, որ մենք կուսակցությունով խումբ ձևավորենք ու գնանք առաջնագիծ։ Առաջին օրվանից սկսած բոլորին թե՛ հրապարակային, թե՛ ոչ հրապարակային հորդորել եմ և հիմա էլ հորդորում եմ, որ ներկայանան համապատասխան զինկոմիսարիատներ ու զինվորագրվեն

Գեղարքունիքի մարզում բերքահավաքի ընթացքը դանդաղել է Մասրիկի հարթավայրում ծավալված ռազմական գործողությունների հետեւանքով

Գեղարքունիքի մարզում բերքահավաքի եւ աշնանացանի ընթացքը դանդաղել է Արցախաադրբեջանական շփման գծում ծավալված ռազմական գործողությունների պատճառով: Ինչպես տեղեկացրեցին Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչությունից, աշխատանքների դանդաղումը հիմնականում Մասրիկի հարթավայրում է, որտեղ սեպտեմբերի 27-ին հաջորդող օրերին թշնամին անօդաչու թռչող սարքերից եւ հրետանային միջոցներից կրակ է վարել բնակավայրերի ուղղությամբ՝ վնասներ պատճառելով շինություններին, խլելով մարդկային կյանքեր, պատճառելով վիրավորումներ:Վերջերս բերքահավաքի

Խնձորի վաճառքից գոյացած ևս 30000 դրամի սահմաններում տղաները քաղցրավենիք են գնել, ուղարկվել են մեր զինվորներին

Հայրենասիրության ևս մեկ դրսևորում՝այս անգամ մեր դպրոցականների կողմից

«Դրական եմ համարում հայկական երկու հանրապետությունների նախկին նախագահների հանդիպումը և ակնկալում հաղթանակ բերող համահավաք մտքի ծնունդ». Սենոր Հասրաթյան

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Դժվար չէ պատկերացնել, թե պատերազմն ինչպիսի ընթացք  կունենար, եթե այն սկսելու առաջին իսկ պահից հանդիպեին և ստեղծված ռազմաքաղաքական բարդ իրավիճակի շուրջ սեփական փորձն ու մոտեցումներն իրար հետ կիսեին Հայաստանի և Արցախի հանրապետությունների ներկա և նախկին բոլոր առաջնորդները: Կարծում եմ առավել քան հուսադրող զարգացումների մասնակիցն

Նախագահների փորձառությունն ու գիտելիքը, ինչպես բանակցային գործընթացի, այնպես էլ հաղթանակներ ապահովելու տեսանկյունից կարևոր է

Քաղաքական խորհրդակցությունները շարունակվում են։ Հայաստանի և Արցախի բոլոր պաշտոնաթող նախագահները հանդիպել են՝ քննարկելու և լուծումներ գտնելու ներկայիս պատերազմական իրադրությունում։ Նախագահների փորձառությունն ու գիտելիքը, ինչպես բանակցային գործընթացի, այնպես էլ հաղթանակներ ապահովելու տեսանկյունից, այս օրերին հատկապես կարևոր է։ Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջ:

Իրանը զորավարժություններ է սկսել. ի՞նչ սպասել Իրանից տարածաշրջանային զարգացումների այս փուլում

«Իրանում զորավարժությունների մեսիջն ուղղված է Թուրքիային, Ադրբեջանին և Իսրայելին». Aravot.am-ի զրուցակիցն է Արցախի հանրապետության նախագահի միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդական Նելլի Բաղդասարյանը -Տարածաշրջանային զարգացումներով պայմանավորված հնարավոր համարում ե՞ք քաղաքական հետաքրքրությունների վերադասավորում տարածաշրջանում, մասնավորաբար, Իրանի դերակատարման մասով: -Ադրբեջանաղարաբաղյան 3-րդ պատերազմը շարունակում է թելադրել տարածաշրջանային նոր քաղաքականություն: Այս պահին հնարավոր եմ համարում զարգացումներ անդրկուլիսյան և պաշտոնական դիվանագիտության մակարդակում:

Բանակի կարիքների համար ներմուծող ապրանքները հարկերից կազատվեն. ԱԺ-ն ընդունեց օրինագիծը

Եթե ռազմական դրության ժամանակ ներմուծվող ապրանքները նվիրաբերվում են ՊՆ-ին, առողջապահության նախարարությանը, արտակարգ իրավիճակների նախարարությանը, ապա դրանք ազատվում են հարկերից

Բոլորս դեպի Արցախ և բոլորս դեպի հաղթանակ. «Հանուն Հանրապետության» կուսակցություն

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ժողովրդին ուղղված կոչով՝ հանգամանորեն ներկայացնելով ռազմաճակատում և դիվանագիտական հարթությունում ստեղծված իրավիճակը։ Վարչապետի փոխանցած տեղեկատվության հանրագումարն այն է, որ առնվազն այս փուլում հակամարտության լուծման դիվանագիտական ուղիներ չեն երևակվում, քանի որ այն, ինչն ընդունելի է հայկական կողմի համար, այլևս ընդունելի չէ Ադրբեջանի համար։ Հետևաբար, որպես ստեղծված իրավիճակից ելք՝ Նիկոլ Փաշինյանը կոչ

Արթուր Դավթյանը միջազգային գործընկերներին ներկայացրել է Արցախում ռազմական գործողություններին ահաբեկիչ զինյալների ներգրավման վերաբերյալ առկա տվյալները

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ի լրումն դեռևս 07.10.2020թ. գրությունների, դիմել է ԱՊՀ անդամ պետությունների գլխավոր դատախազներին, ԻԻՀ գլխավոր դատախազին, Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի նախագահին և ԵԽ անդամ պետությունների դատախազությունների գործընկերներին՝ տեղեկացնելով 2020թ. սեպտեմբերի 27-ից Արցախի և Հայաստանի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից կատարված մարդու հիմնարար, մարդասիրական իրավունքների տոտալ և կոպտագույն խախտումների,

«Այս պահից սկսած ձևավորում ենք կամավորական ջոկատ և գնում ենք մեր բաժին հաղթանակի հետևից». Արմավիրի քաղաքապետ

Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայրենիքի պաշտպանության խրամատը սրբության սրբոց է, այդ խրամատում գտնվելը՝ մեծագույն պատիվ ինձ համար: Եվ ուրեմն, այս պահից սկսած ձևավորում ենք կամավորական ջոկատ և գնում ենք մեր բաժին հաղթանակի հետևից»:

Հրադադարը բացարձակ անհրաժեշտություն է, իսկ Թուրքիան պետք է դուրս գա այս հակամարտությունից

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Հայաստանի նախագահը մանրամասնորեն անդրադարձել է սեպտեմբերի 27-ից սկսած՝ Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիային, դրանում Թուրքիայի ներգրավվածությանն ու ռազմաքաղաքական օժանդակությանը: «Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը որոշեց հրաժարվել խաղաղ բանակցային գործընթացից և պատերազմ սանձազերծել, իսկ Թուրքիան նրան լիակատար

Արցախյան բանակի դեմ կիրառում են նաև չեխական 152 մմ տրամաչափի DANA ինքնագնաց հրետանային կայանքներ

Թշնամական ուժերը, բացի իսրայելական և թուրքական զինատեսակներից, արցախյան բանակի դեմ կիրառում են նաև չեխական 152 մմ տրամաչափի DANA ինքնագնաց հրետանային կայանքներ: ՊԲ համապատասխան ծառայությունների տրամադրության տակ են հայտնվել չեխական DANA ինքնագնաց հրետանային կայանքների կիրառումն ապացուցող փաստեր: Նշենք նաև, որ վերոնշյալ հրետանային կայանքները գտնվում են Ադրբեջանի ԶՈւ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի սպառազինության հաստիքացուցակում, ինչը նշանակում է,

Կորոնավիրուս կսկսեն բուժել նաև Գյումրի ԲԿ-ում․ այստեղ կարող են դիմել միայն ուղեկցող հիվանդություններ ունեցողները

Գյումրի բժշկական կենտրոնում վաղվանից կսկսեն բուժել կորոնավիրուսով վարակված այն պացիենտներին, որոնք ունեն ուղեկցող հիվանդություններ։ Քանի որ նրանց բուժումը Գյումրու ինֆեկցիոնում կազմակերպելն անհնար է, իսկ մայրաքաղաք տեղափոխելը դժվարացել է, այդ պատճառով Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության և անձամբ Շիրակի մարզպետի միջնորդությամբ առողջապահության նախարարությունը թույլատրել է Գյումրի ԲԿ-ում առանձնացնել 50 մահճակալանոց բաժանմունք։ Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց Գյումրի բժշկական

Հայաստանում կձևավորվի օպերատիվ շտաբ՝ Արցախից տեղափոխված ընտանիքների սոցիալական խնդիրներով զբաղվելու համար

Նախագահ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել  Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 21-ին ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել: Երկրի ղեկավարն անդրադարձել է ստեղծված պատերազմական իրավիճակին և նշել, որ, հաշվի առնելով թշնամու նկրտումները, պետք է պատրաստվել երկարաժամկետ գործողությունների: Նախագահ Հարությունյանի խոսքով՝ թիկունքային աշխատանքներում պետք է ներառվեն ինչպես ենթակառուցվածքների գործուն վիճակի ապահովման, սննդի ժամանակին մատակարարման, թոշակ-աշխատավարձերի վճարման, այնպես

Ադրբեջանի ոչնչացված զինվորների քանակը՝ ըստ օրերի

Արցախի Տեղեկատվական շտաբը ներկայացրել է Ադրբեջանի ոչնչացված զինվորների քանակը՝ ըստ օրերի:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031