Օրվա լրահոսը

Քայլերթ Երևանում․ «Բելառուսը պետք է ուժեղ լինի»

«Մենք այսօր ուղղակի հավաքվել էինք՝ մարդու իրավունքների տեսանկյունից, հավաքվել էինք այդ կոչը անելու, որ իրենք ուժեղ լինեն և մինչև վերջ պայքարեն»

Գյումրիում մատուցողուհու են դատում․ նա մեղադրվում է Մայիսյանում հյուրատունը պոռնկանոցի վերածելու մեջ

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ սկսվել է Սվետլանա Զ․-ի դեմ հարուցված քրեական գործի քննությունը։ Ըստ քրեական գործի, վերջինս, աշխատելով  Շիրակի մարզի Մայիսյան գյուղի վարչական տարածքում գտնվող «Մուշ» ռեստորանային համալիրում որպես մատուցողուհի, հյուրանոցի բնականոն գործունությունն ապահովելու ու գույքային օգուտ ստանալու նպատակով, մի խումբ կանանց հյուրանոցային սենյակներ է տրամադրել՝ նպաստելով պոռնկությամբ զբաղվելուն։ Մատուցողուհին,

Ձերբակալվել է Սերբիայում, Մոնտենեգրոյում եւ Բոսնիա-Հերցոգովինայում Ադրբեջանի դեսպանը

Ինչպես հաղորդում է Риа-Нововсти-ն, Սերբիայում, Բոսնիա-Հերցոգովինայում եւ Մոնտենեգրոյում Ադրբեջանի դեսպան Էլդար Հասանովը ձերբակալվել է Ադրբեջանի անվտանգության ծառայության կողմից՝ պետական միջոցների վատնման եւ խոշոր գումարների յուրացման կասկածանքով: Հետաքրքիր զուգադիպությամբ, այդ նույն դեսպանի հետ սերբական «Դանաս» պարբերականի էջերում հեռակա բանավեճի մեջ էր Սերբիայում, Չեռնոգորիայում եւ Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը:

Հեծանիվներով երթ՝ ի պաշտպանություն Ամուլսարի

Հեծանիվներն այս անգամ բերման չենթարկվեցին

Արարատ Միրզոյանը հանդիպել է Բեյրութ մեկնած հայկական պատվիրակության անդամների հետ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր հանդիպել է օրերս Բեյրութ մեկնած հայկական պատվիրակության անդամների հետ: Պատվիրակության անդամները՝ Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի գլխավորությամբ, ՀՀ ԱԺ նախագահին են ներկայացրել այցի արդյունքները, Բեյրութում այս պահին տիրող իրավիճակը, առաջիկայում իրականացվելիք ծրագրերը, մանրամասներ են ներկայացրել համայնքային հանդիպումներից: Մասնակիցները կարեւորել են Հայաստանի խորհրդարանի ակտիվ ներգրավվածությունն առաջիկայում իրականացվելիք ծրագրերում:

Արցախի նախագահի մոտ քննարկվել են օն-լայն խաղերի, վիճակախաղերի և տոտալիզատորների արգելմանն ուղղված աշխատանքների ընթացքին վերաբերող հարցեր

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 13-ին հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված հանրապետությունում օն-լայն խաղերի, վիճակախաղերի և տոտալիզատորների արգելմանն ուղղված աշխատանքների ընթացքին։ Երկրի ղեկավարը նշել է, որ այդ ուղղությամբ ձեռնարկված քայլերը խիստ դրական են ազդել ինչպես խաղացողների թվի էական կրճատման, այնպես էլ հանրության կողմից հնչեցրած գնահատականների առումով, սակայն դեռևս լուրջ և համապարփակ աշխատանքներ պիտի

Գյումրիի արտաքին տնտեսական գործունեության կենտրոնի կառուցման որոշումն ունի ռազմավարական նշանակություն. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Գյումրիի արտաքին տնտեսական գործունեության կենտրոնի կառուցման և հետագա գործունեության ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը: Պետական եկամուտների կոմիտեի պատասխանատուները զեկուցել են, որ կենտրոնը լիարժեք սկսելու է գործել 2022 թվականից, այժմ իրականացվում են շինարարական աշխատանքները, հայտարարվել է կենտրոնի կառուցման երկրորդ փուլի մրցույթը: Նշվել է, որ կենտրոնը

Հայաստանի դեսպանի պատասխանը Ադրբեջանի դեսպանին

Օգոստոսի 12-ին սերբական «Դանաս» օրաթերթում հրապարակվել է Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանի մեկնաբանություն-պատասխանը Ադրբեջանի դեսպանին: Ներկայացնում ենք թարգմանությունը.   …Սա Հասան-աղա աղայի վրանն է, Նա ահեղ վերքերից է տառապում… «Հասանագինիցա» էպիկական երգից Դեսպան Հասանովը ջղային հայտարարություն հրապարակեց Հայաստանի ռազմաարդյունաբերական համագործակցության վերաբերյալ «Ազատ Եվրոպա ռադիոկայանին» իմ կողմից տրված մեկնաբանության առնչությամբ: Այդ մեկնաբանությանն ավելացնելու ոչինչ չունեմ։ Ադրբեջանը

«Հեռացիր, քանի դեռ ուշ չէ». հայտնիների կոչը՝ Լուկաշենկոյին

Իշխանությունը պատերազմ է հայտարարել սեփական ժողովրդին: Այն ամենից հետո, ինչ կատարվեց փողոցներում, ինչպե՞ս հավատաս այդ մարդուն

Գործել են ինչպես առանձին, այնպես էլ՝ խմբի կազմում. 5 անձի մեղադրանք է առաջադրվել գողությունների դեպքերի առթիվ հարուցված բազմադրվագ քրեական գործով

Քրեական գործով բոլոր մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Ոստիկանության ավագ լեյտենանտին կադրերի ռեզերվ են ուղարկել Ռոբերտ Քոչարյանի գրառումը «լայքելո՞ւ» համար

Ձեռքիս տակ ունեմ խոսուն ապացույց, որը կենդանի փաստ է և հիմնավորում է իմ այն թեզը, որ ես ռեզերվ եմ ուղարկվել բացառապես ապօրինի և կամայական կերպով

«Մեծ հաշվով՝ քար լռությունը պահպանվում է ԱԺ «Իմ լռությունը» խմբակցության պատգամավորների կողմից». Արման Ղարիբյան

Ակտիվիստը նաև նշեց, որ իրենք չեն կարող անդադար վերահսկել, որ տարբեր քաղաքական միավորներ՝ հատկապես նախկին ուժեր, միավորներ չհավաքեն Ամուլսարի շուրջ տեղի ունեցող գործողություններից:

Որոշվեցին հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի երիտասարդների չեմպիոնները

Մասնակիցների փոքր քանակը մտահոգել է երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանին, թեեւ դեր խաղացել է նոր կորոնավիրուսը:

«Լիդիան Ինթերնեյշնլի» բաժնետոմս ունեցող հազարավոր անհատներից եւ որեւէ մեկը, ո’չ նախկինում, ո’չ հիմա, չի կարող մասնակցել ընկերության կառավարմանը. «Լիդիան Արմենիա»

Պարզապես տարակուսանք է առաջացնում, որ տիկին Վարդանյանը ունենալով բազմամյա մասնագիտական փորձ, պատշաճ կերպով չի գնահատել և վերլուծել հանրության համար հասանելի տեղեկատվությունը և, ըստ էության, տարածել է իրականությանն ակնհայտ չհամապատասխանող տվյալներ։

Սուրիան Ռուսիայէն արտօնութիւն ստացաւ ռուսական հսկողութեամբ պատուաստը պատրաստելու. «Գանձասար»

Երբ Ռուսիա աւարտած կ՚ըլլայ իր վերջնական փորձերը եւ ստուգած կ՚ըլլայ, թէ պատուաստը մարդու մարմինին մէջ որեւէ վնաս չի յառաջացնէր

«Ձերբակալվել է Վիկտոր Բաբարիկոյի նախընտրական շտաբի կամավոր Լեւոն Խալաթրյանը». Infoteka24

Ըստ Բաբարիկոյի նախընտրական շտաբի իրավաբանի՝ իրենց հինգ կամավորները, այդ թվում՝ Խալաթրյանը, ձերբակալվել են զանգվածային անկարգությունների գործով

Ձգտելու ենք գագաթնաժողովը Հայաստանում դարձնել ամենամյա. Արմեն Սարգսյանը ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենին հրավիրել է մասնակցելու «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին

Նախագահի խոսքով՝ քաղաքացիական բնակչության, դպրոցների, ենթակառուցվածքների վրա Ադրբեջանի հարձակումներն, ինչպես նաև Հայաստանի ատոմակայանը հռթիռակոծելու սպառնալիքներն աններելի են:

Արտագնա աշխատանքի մեկնողները չեն կարողանում մուտք գործել Ռուսաստան, քանի որ շարունակում է ուժի մեջ մնալ ՌԴ կառավարության՝ երկրի տարածք օտարերկրյա քաղաքացիների մուտքն արգելող որոշումը. Վահան Հունանյան

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար Վահան Հունանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը խոստացել էր, որ սահմանափակումների մեղմացումները կազդեն արտագնա աշխատանքի մեկնողների վրա, սակայն հրաժարվեց իր խոստումից։ Նախևառաջ, արտագնա աշխատանքի մեկնողների վերաբերյալ սահմանափակումների մեղմացում չէր կարող լինել զուտ այն պատճառով, որ այս ոլորտում Հայաստանի կողմից սահմանափակում

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն իր աշխատակիցներին կոչ է անում չօգտվել հայկական ավիաընկերություններից

Սա ներառում է ստորև բերված սուբյեկտները, բայց չի սահմանափակվում դրանցով ՝ Aircompany Armenia, Armenia Airways, Հայկական ուղղաթիռներ, Atlantis Armenian Airlines, Atlantis European Airways, Mars Avia և Skyball

Չափորոշիչներում առկա մի շարք տեխնիկական խնդիրները ոչ մի աղերս չունեն «հակազգային» դրսեւորումների հետ. «Տխրունի»

ԳԱԱ պատմության ինստիտուտը իրեն դրսեւորում է հակագիտական ու քաղաքական ուղղվածությամբ եւ սա մեր ազգային ամոթն է, երբ ազգային գիտական բարձր հաստատությունը պայքարում է գիտության դեմ թաքնվելով «հայրենասիրության» թիկունքում, հարձակում կատարում գործընկերոջ վրա, թիրախավորում նրա անձը  խախտելով եւ գիտական եւ ազգային-հասարակական բարեկրթության կարգերը. ՏՈԵՄ-ը դատապարտում է այդ պահվածքը։

Ապամոնտաժել և հափշտակել է պետական սեփականություն հանդիսացող ոռոգման խողովակաշարը. մեղադրանք է առաջադրվել «Մասիս» ջրօգտագործողների ընկերության նախկին տնօրենին

Դրդել է իր հրամանով ձևավորված հանձնաժողովի անդամներին, որպեսզի վերջիններս փաստացի չկատարեն հիմնական միջոցների տարեկան գույքագրում՝ հայտնելով, որ այդ միջոցներն առկա են և գտնվում են իրենց տեղում:

Հայկ Մամիջանյան. «Իսրայել Հակոբկոխյանը ազգային արժեք է. նման մարդկանց նկատմամբ վերաբերմունքը պիտի լինի համարժեք»

Հացադուլ հայտարարած Իսրայել Հակոբկոխյանին այսօր աջակցելու էին եկել ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը եւ մի քանի անդամներ: Հայկ Մամիջանյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Առաջին հերթին ես այստեղ եկել եմ՝ հաշվի առնելով պարոն Հակոբկոխյանի անձը, չնայած ինքը չի սիրում, որ իրեն դիմում են պարոնով: Կան մարդիկ, որոնք իրենցից արժեք են ներկայացնում: Հաշվի առնելով իր անցած

Միքայել Ադամյանն ընտրվեց ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ

Կառուցողական աշխատանք՝ հանուն ԵՊԲՀ-ի զարգացման.

Շիրակի դատախազի տեղակալը հիվանդացել է կորոնավիրուսով․ մանկասպանության գործով նիստը չկայացավ

Երեխային աղբը դատարկելիս էին տեսել, հագին տակդիր էր, գանգուր մազերով, երեխայի ոտքերը, ձեռքերը սկոթչած էին։

Ստանձնել էր վեճի լուծման վերաբերյալ «օրենքով գողի» հանձնարարության կատարումը. «օրենքով գողը» և «զոն նայողը» ձերբակալվել են

Կատարվում են անհրաժեշտ և համարժեք բոլոր գործողությունները խմբավորման մասնակիցների և դրան ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ:

Ալլա Սահակյան. «Երբ մարդ շնորհակալ է լինում, շնորհ է վերցնում» (տեսանյութ)

Ինչը խանգարեց դերասանուհուն տնտեսագետ դառնալ, եւ ինչպես ճանապարհ բացվեց թատրոնի ու երաժշտության համար:

Անկարայում հայկական գերեզմանոց է պղծվել. աճյունները դուրս են հանվել գերեզմաններից. Ermenihaber

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի Սինջան շրջանում գտնվող հայկական Սուրբ Փրկիչ և Ս. Քառասուն մանուկ եկեղեցիներին պատկանող հայկական գերեզմանոցը ավերել են։ Նախկին փոխվարչապետ Ալի Բաբաջանի կողմից հիմնադրված «Ժողովրդավարություն և առաջընթաց» կուսակցություն (DEVA) փոխնախագահ Մուսթաֆա Յեներօղլուն այս հարցի առթիվ դիմել է Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշին։ Նա հայտնել է, որ գերեզմանոցում աճյունները դուրս են հանվել գերեզմաններից և ամենուր մարդկային

Էլինար Վարդանյան. Ակնհայտ է, որ Հայաստանում հաջորդ իշխանությունը, ով էլ լինի, ինչպիսին էլ լինի, բացելու է սխեման՝ թե դատական իշխանության նկատմամբ ճնշման ի՞նչ մեխանիզմներ ու սպառնալիքների ի՞նչ համակարգ է գործի դրվել

Սա պետք է գիտակցեն բոլոր այն դատավորները, որոնց անունները շրջանառվում են որպես իշխանությունների ցուցումները անվերապահորեն կատարողներ՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահ Արթուր Մկրտչյան, Մնացական Մարտիրոսյան և Կարեն Ֆարխոյան, Շենգավիթում՝ Արտուշ Գաբրիելյան և Աննա Դանիբեկյան, Ավանում՝ Վահե Միսակյան, վերաքննիչ դատարանում՝ Արմեն Դանիելյան, Մհեր Արղամանյան, Տիգրան Սահակյան, Արմեն Բեքթաշյան, Լուսինե Աբգարյան։

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930