Օրվա լրահոսը

Առաջարկվում է ստեղծել մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան՝ առնվազն 25 դատավորի թվակազմով

 Նախագծերի փաթեթով առաջարկվում է նաև ստեղծել մասնագիտացված վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան՝ առնվազն 10 դատավորի թվակազմով։ Ըստ նախագծերով առաջարկվող փոփոխությունների՝ Վճռաբեկ դատարանում քրեական պալատը գործելու է 8 դատավորի թվակազմով, իսկ քաղաքացիական և վարչական պալատը՝ 13 դատավորի թվակազմով։

Հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը գրանցվել է 13 ինքնասպանության փորձ. ընդհանուր գրանցվել է 10 մահ

ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 616 դեպք, որից 322-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 224 հրդեհի, երկու պատահար ջրային հաղորդակցման ուղիներին, մեկ քարաթափման, երեք ուժեղ քամու, մեկ տեղատարափ անձրևի, երկու ուժեղ կարկուտի, ինը վայրի կենդանիների հարձակման դեպք:

Հայոց լեզվի հանրակրթական նոր չափորոշիչները չեն լուծելու բազմակողմանի գրագետ ՀՀ քաղաքացի կերտելու դառնալի խնդիրը

Հրապարակային քննարկման դրված հանրակրթական դպրոցի 7-ից 12-րդ դասարանների հայոց լեզվի ծրագրի «սեւագիր» տարբերակը, որի բովանդակությամբ  գալիքում ստեղծվելու են դպրոցականների համար դասագրքեր, ունի մի շարք սկզբունքային բացթողումներ։ Կցանկանայինք անդրադառնալ հենց դրանց՝ չափորոշիչները սխալներից զերծ տեսնելու բարի մղումներով։ Առաջին հարցադրումը վերաբերում է ժամաքանակների խնդրին։ 7-րդ (շաբաթական 3 ժամ, տարեկան՝ 102 ժամ), 8-րդ (շաբաթական 2 ժամ, տարեկան՝ 68

Աշոտ Մելքոնյան. «Ինչպե՞ս կարելի է կողմերին հաշտեցնել, երբ մեկը զոհ է, մյուսը՝ ոճրագործ»

Պարզվեց՝ գաղտնիության պայմաններում մեր գործընկերները կապի մեջ են թուրք պատմաբանների ու քաղաքական գործիչների հետ, եւ դրա արդյունքում գրքեր են հրատարակել:

«Այս քայլող պարոններն ու տիկնայք մի օր էլ կարող է Արարատը վերանվանեն Ադրիդախ, հետո՝ Երեւանը Էրիվա՞ն». Էդուարդ Շարմազանով

ԱԺ նախկին փոխխոսնակը կրթական չափորոշիչները համարում է պետական քաղաքականություն, որը վարվում է դրսից

Դիմակավորված երկու անձինք մտել են ոսկյա զարդերի խանութ, հարձակվել վաճառողուհու վրա, կապել վերջինիս բերանն ու ձեռքերը

Չկարողանալով բացել նշված պահարանի բոլոր դռների փականները՝ մեկ անգամ կրակոց են արձակել, որից հետո կրկին փորձել են բացել փականները և չկարողանալով հափշտակել այնտեղ գտնվող առանձնապես խոշոր չափերով` շուրջ 10.000.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողության ոսկյա զարդերը՝դիմել են փախուստի:

Այսօր եւս ամեն հայ կերազեր նահատակվել հայրենիքի ազատության համար…

Հայ ժողովրդի հազարամյակների հերոսական պատմությանը մենք ծանոթ ենք մեր կարդացածի, լսածի, պատմածի չափով, որն իհարկե ոչ ամբողջական, այլ ընդամենը մոտավոր պատկեր է ուրվագծում դրա վերաբերյալ: Բազմապիսի յուրահատկությունների կողքին, ամեն դեպքում, մենք մշտապես հպարտացել ենք նաեւ դարերի ընթացքում մեր ժողովրդի վարած բազմաթիվ ճակատամարտերով եւ տարած հաղթանակներով: Բազմիցս ենք կարդացել, թե հայերը անհամեմատ փոքր ուժերով եւ միջոցներով

«Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ծառայողները բացահայտել են հեռակառավարվող անօդաչու թռչող սարքով (դրոն) թմրամիջոցի ներնետման դեպք

Անհապաղ ձեռնարկված գործողությունների արդյունքում հիշյալ տարածքում հայտնաբերվել է ներնետված պլաստմասե թափանցիկ, շշանման տարա, որում եղել են ծխախոտի տուփ՝ մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 43,44 գրամ քաշով դեղնականաչավուն բուսական զանգվածով, «Kinder» ապրանքանիշի շոկոլադի միջուկը կազմող պլաստմասե տարա, որը պարունակել է 8,11 գրամ քաշով, ափիոն տեսակի թմրամիջոցին նմանվող և 18,99 գրամ քաշով, հաշիշի յուղ հիշեցնող մածուցիկ զանգվածներ։

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք

Վարակակիրները Ստեփանակերտի հաստատված օջախների կոնտակտավորներ են:

Կարագի շուկայի ուսումնասիրության արդյունքում շուրջ 17.6 մլն դրամի չափով տուգանք է կիրառվել «Սիթի» և նախազգուշացում «Ալեքս էնդ հոլդինգ» ՍՊԸ-ների նկատմամբ

2018 թվականի հուլիսից մինչև 2020 թվականի ապրիլը ներառյալ կարագի շրջանառության ոլորտում «Սիթի» ընկերության դրսևորած վարքագիծը խտրական պայմաններ է սահմանել և մուտքի խոչընդոտներ է ստեղծել այլ տնտեսվարող սուբյեկտների համար:

Հույսս կուրթանեցի Մեխակն է

Բաց նամակ… բայց ո՞ւմ Որոշեցի դիմել կուրթանեցի Մեխակին: Մեխակ ջան, կներես, հայրանունդ չգիտեմ՝ ոչ էլ «էլեկտրական փոշտդ» ունեմ: Քեզ եմ դիմում թերթի միջոցով, ներող կլինես: Գիտեմ, որ ոնց որ ասել ես՝ «սրտիդ միջին թարախ չկա»: Ազնիվ տղա ես ու իմ նման բիձեքին էլ անպայման կօգնես: Տեսնելով քեզ, լսելով խոսքդ եւ հավատալով ժողովրդի ձայնին՝ համոզված եմ,

Տղամարդը, դանակն իր վզին պահած վիճակում, ոստիկանների և եղբոր ուղեկցությամբ, գնացել է ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղ հարձակվել է ոստիկանների վրա

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Արտաշատ քաղաքի բնակչուհի և հայտնել, որ ծանոթն իրեն ծեծում է և կոտրում տան դուռը:

Անօթևանների ժամանակավոր կացարանում հաշմանդամության թոշակից 15․ 000 դրամը տալիս էին կացարանի աշխատակցին իրենց «կացարանում պահելու համար» կամ «հիգիենիկ և կենցաղային պարագաներ տրամադրելու համար»

Ոստիկանության Էրեբունու բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1-ին կետի հատկանիշով (պաշտոնեական դիրքն օգտագործելով խարդախություն կատարել) հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել է վարույթ:

Հանձին Թորոս Ռաստքելենյանի՝ հայ ժողովուրդը կորցրեց հայրենանվեր ազգային գործչի, պատկառելի և խոհեմ մտավորականի. Արմեն Սարգսյան

«Հայաստանում մշտապես հիացել են Թորոս Ռաստքելենյանի արվեստով և բարձր գնահատել նրա անձնական ներդրումը հայ-ֆրանսիական մշակութային կապերի ամրապնդման և զարգացման գործում»

Ռոմանոս Պետրոսյան. Իմ դավանած գաղափարներն ու տածած արժեքները մնում են նույնը՝ օրենքի գերակայություն եւ իրավահավասարություն։

Ներդնելու եմ ամբողջ ջանքս, նվիրումս եւ ներուժս՝ Հայաստանի Հանրապետությունում օր առաջ ունենալու ավելի՛ երաշխավորված, ավելի՛ պաշտպանված, գիտելիքահենք կառավարման ու հանրության սրտացավ վերաբերմունքի ներքո զարգացող շրջակա միջավայր…

Նորքի այգիները վաճառքի են հանվել. Վահագն Վարագյան

Այս տարի Հայաստանի անտառների 11.575 հեկտարը կերել են թրթուրները՝ Շրջակա միջավայրի նախարարության տոտալ անգործության հետևանքով, ձայն չկա:

Ավարտում եմ ֆուտբոլիստի իմ կարիերան. Էդգար Մանուչարյան

Լինելով պրոֆեսիոնալ ֆուտբոլում ավելի քան 18 տարի, ծառայելով իմ ազգային հավաքականին, իմ սիրելի ակումբներին, որտեղ հանդես եմ եկել որոշեցի ավարտել իմ կարիերան։

Ջրերին են խառնվում հին, լքված հանքերի և պոչամբարների թափոնները. Դեբեդի վտակը դեղնավուն գույն ունի. Օլեգ Դուլգարյան

Դեբեդ գետի աղտոտիչներից մեկը Ալավերդի քաղաքում, Սանահինի կամուրջի մոտ, Մադան գյուղից իջնող Դեբեդ գետի վտակը

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 52 նոր դեպք, արձանագրվել է մահվան 8 դեպք

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 72 (տղամարդ), 75 (կին), 72 (կին), 58 (կին), 68 (տղամարդ), 71 (տղամարդ), 90 (տղամարդ) և 57 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

«Մեդիա պաշտպան»-ը կոչ է անում դատական վճիռը կայացնող դատավորին պարզաբանել՝ ինչո՞ւ գործի քննության ժամանակ լրատվականները դատական պրոցեսում ներգրավված չեն եղել

Դադարեցնել խոսքի ազատության դեմ նման ճնշումները և չպիտակավորել լրատվականներին, դատական վճիռներում կամընտրական սկզբունքով չառաջնորդվել և չթիրախավորել այս կամ այն լրատվականին։

Մահացել է աշխարհահռչակ հնագետ Գրիգոր Արեշյանը

Շատ էր մտահոգվում պատմության թանգարանի անմխիթար վիճակի և ցուցադրության չդրված հազարավոր արժեքավոր իրերի ապագայով:

Տորոնտոյում միջադեպ է տեղի ունեցել հայերի և ադրբեջանցիների միջև

Դեսպանությունը խստորեն դատապարտում է ադրբեջանական կողմի սադրանքներ իրականացնելու և միջադեպեր հրահրելու որդեգրած քաղաքականությունը:

ՀՀ ՊՆ-ն հերքում է թուրքական F-16-ների՝ Հայաստանի սահմանին մոտենալու տեղեկությունը

ՀՀ պաշտպանության նախարարությունից հերքում են թուրքական զինված ուժերի F-16 կործանիչների՝ օդային հարվածի հեռավորության վրա Երևանին մոտենալու վերաբերյալ ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկությունները։

Ընդունվել են նրանք, որոնք ճի՞շտ են գնահատել իրենց հնարավորությունները․ «Ա1+»

Այս տարի բուհական ընդունելությունը ընդամենը մեկ քննությամբ էր, բայց հետքննական կրքերն ակնկալածից ավելի թեժ էին։ Թեեւ արդեն հայտնի են ապագա ուսանողները, սակայն իրավիճակը չի հանդարտվում եւ տեղափոխվում է դատարան։ Արդյո՞ք խնդիրը միայն ընդունելության կարգի փոփոխությունն էր։ Հիշեցնենք, որ ըստ նոր կարգի՝ ընդունելության մրցույթն անցկացվում է առաջին տողով ընտրված մասնագիտության` անվճար և վճարովի ուսուցման հայտի գերակայությամբ:

Առաջադրուած չափորոշիչներուն առնչուող ուսումնական ծրագիրներու մշակումին վերաբերեալ կ’ուզենք ներկայացնել մեր թելադրութիւները եւ միտքերը․ ՀԲԸՄ

Նկատի ունենալով, որ Հայաստանի Կրթութեան, Գիտութեան, Մշակոյթի եւ Մարմնամարզութեան նախարարութիւնը նախաձեռնած է Հայաստանի հանրային կրթութեան համակարգին մէջ որակական փոփոխութիւններ իրականացնելու գործընթացին, որուն առնչուող ազգային ինքնութեան, հոգեւոր եւ մշակութային արժէքներու եւ պատմական ժառանգութեան վերաբերեալ ծրագրային փոփոխութիւնները իրենց հետագայ լրջագոյն հետեւանքները կրնան ունենալ ինչպէս հայրենի, նոյնպէս սփիւռքի հայութեան համար, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութիւնը, իր ազգային առաքելութեան պատասխանատուութենէն

Ադրբեջանը Իսրայելում հակահայկական խոշորամասշտաբ ակցիա եւ սադրանքներ է կազմակերպում

Apa.az-ը պաշտոնապես հաստատել է, որ օգոստոսի 9-ին Թել-Ավիվ-Յաֆֆայում Ադրբեջանի եւ ադրբեջանցի զինվորի աջակցության ակցիա է տեղի ունենալու: Աղբյուրին ադրբեջանական սփյուռքի հետ աշխատանքի պետական կոմիտեում հայտնել են, որ ակցիան «Իսրաելում Ադրբեջանի տան» ղեկավար Շիրին Նեխամիա Միխաելի նախաձեռնությամբ կայանալու է հայկական կենտրոնի եւ հայ եկեղեցու առջեւ: Իսրայելում Բաքվի միջազգային մուլտիկուլտուրալիզմի կենտրոնի ղեկավար, «The Jerusalem Post» թերթի քաղաքական

Շիրակի մարզում հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել չորրորդ կարգի կարկտավտանգավոր 1 ամպ․ Տիգրան Պետրոսյան

Օգոստոսի 2-ին Ժամը 16:38-ից 18:15-ը Շիրակի մարզի Անիպեմզա, Սպանդարյան, Մեղրաշեն, Բայանդուր, Գեղանիստ, Աղին, Բագրավան, Իսահակյան, Ղարիբջանյան, Ազատան, Գտաշեն, Մայսիյան, Փանիկ, Փոքրաշեն, Ախուրիկ, Գետք, Լուսակերտ, Լուսաղբյուր, Շիրակավան, Գուսանագյուղ, Բանդիվան, Արեգնադեմ, Արևիկ, Հայկավան, Ողջի, Մեղրաշատ, Վահրամաբերդ, Մարմաշեն, Բյուրակն, Կապս, Քեթի, Հացիկ, Ամասիա, Ախուրյան, Բասեն, Արևիկ, Շիրակ, Սելեկցիոն կայան, Մեծ Սարիար, Երազգաորս, Ոսկեհասկ, Կամո համայնքների տարածքներում տեղակայված 111

Հավի կրծքամիսը՝ խակ խաղողի թանձրուկով

Խակ խաղողով թանձրուկը վրացական խոհանոցի հետաքրքիր կերակրատեսակներից է, համով նման է տխեմալիին՝ թթվաշ ու շատ հաճելի: Դե իսկ հավը՝ քաղցրաթթվաշ թանձրուկներով, արտակարգ համադրություն է ստացվում: Անհրաժեշտ մթերքները Խակ խաղող- 0,5կգ Համեմ եւ մաղադանոս-կես կապ Թարխուն-1 կապ Սխտոր-3-4 պճեղ Աղ, սեւ եւ կարմիր պղպեղ՝ ըստ ճաշակի Հավի կրծքամիս-1 կգ Պատրաստման եղանակը Խաղողը լվանալ, ազատել պոչերից: Աղալ

Ոչ հեռու ապագայում ականատես կլինենք վարչապետի հույսերը չարդարացրած իրավապահ մարմինների ղեկավարների հերթական փոփոխությանը․ Արսեն Բաբայան

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Այն, որ քաղաքական հակառակորդներին ճնշելու համար վարչապետի ձեռքին գործիք դարձած իրավապահ մարմինները փորձում են «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի նկատմամբ քրեական գործեր հարուցել այնպիսի դեպքերի առթիվ, որոնք իրավաբանների մոտ ընդամենը ծիծաղ են առաջացնում, խոսում է երկու փաստի մասին. 1. Առաջինը, որ Արթուր Վանեցյանն ինչպես

Մեր սահմանապահ բնակիչները ոչ միայն ընկճված չեն, այլ իրենց հողին կանգնած են ավելի ամուր, քան երբևէ․ Տավուշի մարզպետ

Հակառակորդի հրետակոծության արդյունքում մեր սահմանամերձ գյուղերի շուրջ 100 վնասված շինությունների վերականգման աշխատանքները շարունակում են ակտիվորեն ընթանալ, նաև մեկնարկել են Այգեպար գյուղի փողոցների ասֆալտապատման աշխատանքները: Երեկ այցելել եմ հրետակոծությունից ամենից շատ տուժած Այգեպար և Ներքին Կարմիրաղբյուր համայնքներ: Վերականգնման աշխատանքներն ավարտելու ենք հնարավոր ամենասեղմ ժամկետներում, և մեր բնակիչներն ունենալու են ավելի լավ տներ, քան ունեցել են հրետակոծությունից

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031