Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյանն այցելել է Կաշենի հանքավայր

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նախօրեին այցելել է Բեյզ մեթալս ընկերության Կաշենի հանքավայր: Ընկերության սեփականատերերը Հանրապետության նախագահին ներկայացրել են գործունեության վերջին հաջողություններն ու նախաձեռնությունները: Նոր գործարանների հիմնադրմամբ՝ ընկերությունը մինչև տարեվերջ կարտադրի մոլիբդենի խտանյութ, պողպատե աղացագնդեր (դրանք գրեթե ամբողջությամբ կիրացվեն հանքանյութը վերամշակելիս), գյուղատնտեսության ոլորտում կարևոր ագրոքիմիկատ համարվող պղնձարջասպ, ինչպես նաև պղնձի փոշու տեսքով մետաղական պղինձ, որը

ԽՍՀՄ տարիներին օգոստոսի առաջին կիրակին նշվում էր որպես անասնապահության և հովիվների օր․ Էդմոն Մարուքյան

ԽՍՀՄ տարիներին օգոստոսի առաջին կիրակին նշվում էր որպես անասնապահության և հովիվների օր։ Այսօր ՀՀ-ում չկա այդպիսի տոն և չկա անգամ համապատասխան գերատեսչություն (գյուղատնտեսության նախարարություն), որն ուշադրություն կդարձներ այս չափազանց կարևոր ոլորտին: Ամեն դեպքում շնորհավորում եմ մեր հարգելի հովիվներին, ովքեր գիշեր-ցերեկ, անձրևին, կարկուտին ու արևին աշխատում և հայոց լեռներում ստեղծում են այն բարիքները, առանց որի գյուղարտադրանքը

ՍԱՏՄ կիրակնօրյա ստուգայցերն արձանագրել են դրական առաջընթաց

ՍԱՏՄ ուժեղացված ծառայությունը հանրապետության սննդի շղթայի կազմակերպություններում շարունակվում է նաև հանգստյան օրերին. այսօր հյուրանոցային համալիրների հանրային սննդի օբեկտներում իրականացված մշտադիտարկումների ու կրկնայցերի ընթացքում արձանագրված իրավիճակը փաստում է, որ տնտեսավարողները մեծավ մասամբ պահպանում են սահմանված նորմերը: Մասնավորապես, Տավուշի և Լոռու հանգստյան տների հանրային սննդի օբյեկտներից միայն մի քանիսում են թերացել ՀՀ պարետի որոշումներն անվերապահ կատարման հարցում.

Ալեքսանդր Լապշին. «Ալիեւ, ձեռքերդ հեռու եկեղեցուց»

Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան գրառմամբ ահազանգում է Իսրայելում հայկական եկեղեցիների առջեւ Բաքվի, անձամբ Իլհամ Ալիեւի կողմից հրահրվելիք սադրանքների եւ կրոնական ատելության հողի վրա բախումների մասին: «Սադրանքի ահա այսպիսի հրավերներ են տարածվում 09.08.2020-ին Թել-Ավիվ-Յաֆֆոյի  հայկական եկեղեցու առջեւ Իսրայելի ադրբեջանական համայնքում: Ամենայն հավանականությամբ, ինչպես Մոսկվայում եղավ, անկարգություններ տարածելու, հայկական տաճարների, խանութների, պարզապես, էթնիկ հայերի վրա հարձակվելու

«Ո՞նց կարող էր էս, իբր, սուպերլիբերալ, բայց իրականում ծանծաղամիտ ու գոլ միջավայրում Վանո լինել»․ Նաիրա Զոհրաբյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երկար անունով նախարարությունն իր թոփ մեկ խնդիրը լուծեց։ Գրական նոր չափորոշիչների քննարկումները վերածվեցին գրական ահեղ մարտերի։ Հներին օրը մի քանի անգամ արտաշիրիմում արեցին, հերձեցին, տեղ-տեղ դիակապտեցին ու նորից հանձնեցին հողին, իսկ նորերին օնլայն թաղեցին, եւ թաղման ծեսի պարտադիր պահանջն այն էր, որ երիտասարդ գրողներին

Սոցիալիստների և դեմոկրատների առաջադիմական միությունը կոչ է անում Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել

«Անթույլատրելի է, որ նախագահ Ալիևը օգտագործում է COVID-19-ը և վերջերս Հայաստանի հետ ռազմական լարվածության աճը որպես արդարացում՝ երկրում քաղաքական ընդիմության մնացորդները վերացնելու համար»

Երևանի կենտրոնում տրանսպորտային միջոցներում չեն հայտնաբերվել լուրջ խախտումներ․ ՔՏՀԱՏՄ

ՀՀ պարետի որոշումներով սահմանված անվտանգության կանոնների պահպանմանը հետևելու և համավարակի հետագա տարածումը կանխարգելելու նպատակով կիրակի օրը՝ օգոստոսի 2-ին, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները շարունակել են ուժեղացված և լայնածավալ հսկողություն իրականացնել մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջան մուտք գործող և Կենտրոնից դուրս եկող տրանսպորտային միջոցների նկատմամբ՝ ինչպես շրջիկ խմբերի միջոցով, այնպես էլ հանրային տրանսպորտի

Արցախի Հանրապետությունում արգելվել են օնլայն տոտալիզատորները

Արցախի Հանրապետությունում իշխանությունների որոշմամբ օգոստոսի 11-ից արգելափակվել են օնլայն վիճակախաղերը: Որոշումը կայացվել է բնակչության բողոքներից հետո: Ավելի վաղ՝ հուլիսի 27-ին, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր ուղիղ եթերում հայտարարել էր, որ համաձայն կազինոների եւ խաղատների մասին օրենքի՝ օնլայն խաղերի, վիճակախաղերի եւ տոտալիզատորների կազմակերպումն արգելվելու է: «Կարծում եմ, որ որոշումն արդարացված է, քանի

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում հանդիսավորությամբ բացվեց Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին․ ՊՆ խոսնակ

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Ոչ միայն ուժով, այլև խաղաղ սրտով ու ամուր հավատով։ Օգոստոսի 2-ին պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում հանդիսավորությամբ բացվեց Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին: Արարողությանը ներկա էին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, բարձրաստիճան զինվորականներ, համալսարանի ղեկավար կազմն ու պրոֆեսորադասախոսական անձնակազմը: Եկեղեցու կառուցման հիմնարկեքը կատարվել էր 2013

ՌԴ գլխավոր սրտաբանը համավարակի պայմաններում դիմակ կրելուց հրաժարվելը սխալ է համարում

Ռուսաստանի առողջապահության նախարարության գլխավոր սրտաբան, բ.գ.դ. Սերգեյ Բոյցովը «Комсомольская Правда»-ին տված հարցազրույցում ասել է, որ կորոնավիրուսի համավարակի պայմաններում պաշտպանիչ դիմակ կրելուց հրաժարվելը սխալ է: «Գլխավոր սխալներից մեկը, որ այսօր գործում են մարդիկ, շփումների ժամանակ դիմակ կրելուց հրաժարվելն է»,- բժշկի արած հայտարարությունը մեջբերում է լրատվամիջոցը: Նրա ասելով, դիմակը պաշտպանում է կորոնավիրուսից հասարակական տրանսպորտում եւ մարդաշատ վայրերում:

Քանի դեռ Հայաստանում կարեւորագույն պաշտոնները կզբաղեցնեն ամերիկամետ ՀԿ-ների նախկին ներկայացուցիչները. Մարգարիտա Սիմոնյան

RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը իր ՖԲ էջում նոր գրառում է կատարել: «Лента.ру»-ն հոդված է գրել իմ այս գրառման եւ դրան Նիկոլ Փաշինյանի արձագանքի մասին: Կարելի է վստահության մեծ չափաբաժնով ասել, որ այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանում կարեւորագույն պաշտոնները կզբաղեցնեն ամերիկամետ ՀԿ-ների նախկին ներկայացուցիչները, կովկասյան այդ հանրապետությունը միջպետական հարաբերություններում լարվածության նոր կետեր է ստեղծելու,

Տարօրինակ թույլտվություն (պատմվածք)

Փայլակը, իր սովորության համաձայն, հեռախոսին միացրած ականջակալներով երաժշտություն լսելով, քայլում էր այգու ծառուղով: Երաժշտությունը հասավ ավարտին և սկսվեց լուրերի հաղորդումը: Դե՛, լուրերը, ինչպես միշտ, կարճ էին տևում, մոտավորապես հինգ-վեց րոպեների սահմաններում: Սովորական լուրեր էին, բայց նրանց մեջ մեկը հետաքրքրեց նրան, որը նոր թագավարկին էր վերաբերում: Ռադիոհաղորդավարը  հայտնում էր, որ պարետի որոշմամբ բաց տարածքներում կարող են

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝ Օգոստոսի 2-ի կեսօրից հետո, 3-ին ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 20-25 մ/վ արագությամբ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Oգոստոսի 4-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը օգոստոսի 3-ին կնվազի 2-4 աստիճանով: Երևան քաղաքում՝ Օգոստոսի 2-ի երեկոյան,

Կյանք է՝ ապրում ենք (պատմվածք)

Սեպուհն իմ տարիքին էր: Երբ գնում էինք նանիենց տուն, Սեպուհը հրում էր չափարի շարժվող փայտը, առանց կռանալու, դիք-դիք քայլում էր անցքի միջով ու ափսեն ձեռքը՝ գալիս մեզ մոտ: – Հոր պես մի թիզ է,- նանին խնդմնդում էր քթի տակ: Նանին մեր ազգականն էր: Նրա միակ որդին, ռուս հարսն ու ռուսախոս թոռները ամեն ամառ պարտաճանաչ 10

«Այս թեղիներն ունեին ակնհայտ անոթային խնդիրներ, հոսող արտաքիրթ, վնասատուներ, կեղևի՝ անզեն աչքով նկատելի մեխանիկական վնասվածքներ»․ Քրիստինա Վարդանյան

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի զարգացման գծով փոխտնօրեն, Երևանի պետական բժշկական համալսարանի հիգիենա և էկոլոգիա ամբիոնի ավագ դասախոս, բ․գ․թ, դոցենտ Քրիստինա Վարդանյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Մաշտոցի պուրակի սկզբնամասում հատված թեղիներին, պարզաբանել է․ «Այս թեղիների պատմությունը սկսվել է անցյալ տարի։ Արմատները կտրվել էին կառուցապատողի կողմից, բազմակի անգամ կատարվել էր խորը էտ, ակնհայտ են անոթային

«Որևէ դասագիրք դրված չի քննարկման, դրանք պիտի մշակվեն բոլոր չափորոշիչների հաստատումից և փորձարկումից հետո»․ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Տարրական մանիպուլյացիայի կանոնները. վերցնում ենք գործող Գրականության դասագիրքը 9-րդ դասարանի համար (հեղինակ՝ Դավիթ Գասպարյան), ընդգծում ենք, որ դասագրքի անվանումից բացակայում է Հայ բառը, ինչն արդեն շտապում ենք նշել, որ վկայում է, թե դասագրքի հեղինակը գործել է ազգի դեմ, այնուհետև բացում ենք դասագրքի 125-126 էջերը

Իսկական «բեյբի բում»՝ հուլիսին․ «Էրեբունի» ԲԿ

Ամռան երկրորդ ամսին Էրեբունի ԲԿ ծննդատանն իսկական բեյբի բում էր։ Հուլիսին ծնվել է ռեկորդային 531 երեխա։ Նրանցից 302-ը տղա է, 229-ը` աղջիկ։ Հուլիսին ծնվել է 14 երկվորյակ։ ԷՐԵԲՈՒՆԻ ԲԿ https://www.facebook.com/erebounihospital/photos/a.1058156680878071/3844544955572549/?type=3&theater

Արցախում Կովիդ-19 հաստատվել է ևս 2 քաղաքացու մոտ, որոնք գտնվում էին մեկուսացման վայրում․ ԱՀ ԱՆ

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում նոր կորոնավիրուսային վարակը (COVID-19) հաստատվել է 2 քաղաքացու մոտ: Վարակակիրները Ստեփանակերտից են և գտնվում էին մեկուսացման համար նախատեսված վայրում: Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 239 մարդու մոտ, որից 167-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 71, ընդհանուր մեկուսացված է 127 քաղաքացի: Թեստավորումների նպատակով 111 նմուշառում է իրականացվել: Մինչ

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 209 նոր դեպք, առողջացել՝ 193 պացիենտ․ ԱՆ

Օգոստոսի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 39050 դեպք, որոնցից 29750-ն` առողջացած, 754-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8318 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 166701 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 209 նոր դեպք և 193 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 80

Հեռավար կրթությունից դուրս մնացած աշակերտների համար օգոստոսի 3-20-ը կկազմակերպվեն խորհրդատվություններ․ ԿԳՄՍՆ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ՝ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը հեռավար կրթությունից դուրս մնացած աշակերտների համար օգոստոսի 3-20-ը կազմակերպում է խորհրդատվություններ և դասեր։ Դասընթացներին կարող են մասնակցել նաև այլ սովորողներ, որոնք ցանկանում են վերհիշել անցած ուսումնական տարվա նյութը։ Նախարարության և մարզպետարանների աջակցությամբ լուծում է տրվել հեռավար դասերին չմասնակցած աշակերտների ինտերնետ հասանելիության և տեխնիկական սարքավորումների ապահովման խնդրին՝ օգտագործելով

«ՀՀ ազգային անվտանգության նոր ռազմավարության հայեցակարգում չկա «ԼՂՀ» եւ «ԼՂՀ ժողովուրդ», բայց կա «Արցախ» եւ «Արցախի ժողովուրդ»

«Ես հասկանում եմ, թե ինչու դրա հետ կարող են խնդիր ունենալ, ասենք, Ադրբեջանում, բայց ես չեմ կարող պատկերացնել, թե ինչու որեւէ մեկը Հայաստանում պետք է այդ բառի հետ խնդիր ունենա»,- «Առավոտի» հետ զրույցում, անդրադառնալով ՀՀ ազգային անվտանգության նոր ռազմավարության հայեցակարգի առիթով քննադատություններին՝ ասաց ԱԺ իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը։ – Պարոն Զոլյան, 2018-ին

ՌԴ-ում հայկական պետհամարանիշներով մեքենաների համար ստեղծվող խնդիրների վերաբերյալ Էդմոն Մարուքյանը գրությամբ դիմել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին

ՌԴ-ում հայկական պետհամարանիշներով մեքենաների համար ստեղծվող խնդիրների վերաբերյալ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրությամբ դիմել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին: «Ռուսաստանի Դաշնությունից մեզ են փոխանցվում տեղեկություններ և տեսանյութեր այն մասին, որ այնտեղ հայկական պետհամարանիշերով մեքենաների սեփականատերերի համար ճանապարհային ոստիկանության աշխատողների կողմից ստեղծվում են լուրջ խնդիրներ։ Մասնավորապես, նրանք տուգանվում են, մեքենաներն անգամ շենքերի բակերից, ինչպես

5 քաղաքացի կերել են իրենց կողմից հավաքված սունկն ու թունավորվել․ ԱՆ

Այսօր Վանաձորի բժշկական կենտրոն է դիմել 5 քաղաքացի՝ «սնկից թունավորում» նախնական ախտորոշմամբ: Բժշկական կենտրոնում տուժածներին ցուցաբերվել է բժշկական օգնություն։ Նրանցից մեկը դուրս է գրվել, իսկ մյուսները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։ Ներկայումս տուժածների վիճակը գնահատվում է ծանր: Վերջիններս կերել են իրենց կողմից անտառից հավաքված սունկ: Սնկից թունավորումներից և հետագա բարդություններից խուսափելու նպատակով ԱՆ մասնագետները կրկին զգուշացնում

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետն իր անվստահությունն է հայտնում չափորոշիչները կազմող աշխատանքային խմբին․ հայտարարություն

Այս օրերին տեղի են ունենում քննարկումներ «Հայոց լեզու 7-12-րդ դասարաններ» և «Գրականություն 7-12-րդ դասարաններ» հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և ծրագրերի շուրջ: Արտահայտվեցին բազմաթիվ հայագետներ, այդ թվում՝ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դասախոսներ: Հարցը քննարկվել է նաև ֆակուլտետի գիտխորհրդի նիստում: Հաշվի առնելով նախագծում իբրև թե կատարված բովանդակային փոփոխությունները՝ Հայ բանասիրության ֆակուլտետը իր խոր մտահոգությունն է հայտնում այս

Հրազդանում շինանյութի խանութի տանիքն ուժեղ քամուց ամբողջությամբ պոկվել է

Շենքի տանիքը ուժեղ քամուց վնասվել է և ընկել ճանապարհի երթևեկելի հատված Օգոստոսի 1-ին, ժամը 19:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Հայ ֆիդայիններ փողոցի թիվ 15 շենքի տանիքը ուժեղ քամուց վնասվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել

ԹԻ ուսումնասիրություն. «Հայռուսգազարդի»՝ հանրության համար անտեսանելի  եւ կասկածելի գործարքները

Հակակոռուպցիոն կենտոնն ուսումնասիրել է գազամատակարարման հսկայի խնդրահարույց պայմանագրերը

Նախարարին հարցրեք, եթե Վիեննան հալվա էր, բա Դուշանբեն ի՞նչ էր, բոզբա՞շ․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ ՀՀ ԱԳ նախարարը հայտարարել է, որ Ադրբեջանը չէր համաձայնում Ապրիլյան պատերազմից հետո հայկական դիվանագիտական հաղթանակների շարքին դասվող Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններին։ Վստահ եմ, Զոհրաբ Մնացականյանը Նիկոլ Փաշինյանի երկու տարվա բանակցային ֆիասկոն քողարկելու համար ունակ է իրականությանը չհամապատասխանող քաղաքական հայտարարությունների։ Նորությունն այն էր, որ այդ հայտարարությունները

Միանում ենք Կոտ դ’Ազուրի հայկական ծագմամբ ֆրանսիացիների ահազանգին ու դատապարտում Թուրքիայի նախագահի մռայլ խաղը․ հայտարարություն

Ֆրանսիայի Կոտ դ’Ազուրի դեպարտամենտի ֆինանսական հանձնաժողովի նախագահ, ընտրալ (պատգամավոր) Էրիկ Սիոտիի և Նիցցայի քաղաքապետ, Նիցցա-Կոտ դ’Ազուր Մետրոպոլի նախագահ Պրն Քրիստիան Էստրոզիի համատեղ հայտարարությունը Մենք՝ Հանրապետության ընտրված պատգամավորներս, միանում ենք Կոտ դ’Ազուրի հայկական ծագմամբ ֆրանսիացիների ահազանգի կոչին՝ Հայաստանի սահմանի հայ քաղաքացիական խաղաղ բնակիչների վրա Ալիևի ազերի կառավարության կողմից վերջերս իրականացված մահացու զինված հարձակումների դեմ: Բացի այդ,

«Նիկոլի ժամանակները» վերադառնում են

1․ Հին ու նոր մարտահրավերներ Արևելյան Հայաստանը Ռուսական կայսրության մեջ մտնելուց հետո սկսվեց ամեն մի ազգայինի՝ հայկականի դեմ գրոհը՝ որ գագաթնակետին հասավ վերջին՝ Նիկոլայ 2-րդ կայսեր օրոք։ Բռնագրավվեց հայոց եկեղեցական գույքը։ Անգամ հայկական դպրոցները փակվեցին։ Նպատակը հայ ազգի ձուլումը՝ վերացումն էր։ Խորհրդային (ռուսական) կայսրության փլուզումից և Հայաստանի վերանկախացումից հետո մի պահ թվաց՝ այդ վտանգները վերացել

Նիկոլ Փաշինյանը մեծարում է Արամ Մանուկյանին, Արայիկ Հարությունյանը նրան հայրենիքի դավաճան է փորձում սարքել․ «Հանուն որակյալ կրթության»

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մի շարք ուսանողների «Հանուն որակյալ կրթության» նախաձեռնության ֆեյսբուքյան էջում ՀՀ վարչապետի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակվել՝ հետևյալ մեկնաբանությամբ․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեծարում է Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանին՝ նշելով, որ «մեր հայրենիքը կերտել է ասկետի կյանքով ապրած Արամ Մանուկյանը», իսկ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նրան հայրենիքի դավաճան է փորձում սարքել՝ կեղծ,

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031