Օրվա լրահոսը

Հրազդանում շինանյութի խանութի տանիքն ուժեղ քամուց ամբողջությամբ պոկվել է

Շենքի տանիքը ուժեղ քամուց վնասվել է և ընկել ճանապարհի երթևեկելի հատված Օգոստոսի 1-ին, ժամը 19:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Հայ ֆիդայիններ փողոցի թիվ 15 շենքի տանիքը ուժեղ քամուց վնասվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել

ԹԻ ուսումնասիրություն. «Հայռուսգազարդի»՝ հանրության համար անտեսանելի  եւ կասկածելի գործարքները

Հակակոռուպցիոն կենտոնն ուսումնասիրել է գազամատակարարման հսկայի խնդրահարույց պայմանագրերը

Նախարարին հարցրեք, եթե Վիեննան հալվա էր, բա Դուշանբեն ի՞նչ էր, բոզբա՞շ․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ ՀՀ ԱԳ նախարարը հայտարարել է, որ Ադրբեջանը չէր համաձայնում Ապրիլյան պատերազմից հետո հայկական դիվանագիտական հաղթանակների շարքին դասվող Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններին։ Վստահ եմ, Զոհրաբ Մնացականյանը Նիկոլ Փաշինյանի երկու տարվա բանակցային ֆիասկոն քողարկելու համար ունակ է իրականությանը չհամապատասխանող քաղաքական հայտարարությունների։ Նորությունն այն էր, որ այդ հայտարարությունները

Միանում ենք Կոտ դ’Ազուրի հայկական ծագմամբ ֆրանսիացիների ահազանգին ու դատապարտում Թուրքիայի նախագահի մռայլ խաղը․ հայտարարություն

Ֆրանսիայի Կոտ դ’Ազուրի դեպարտամենտի ֆինանսական հանձնաժողովի նախագահ, ընտրալ (պատգամավոր) Էրիկ Սիոտիի և Նիցցայի քաղաքապետ, Նիցցա-Կոտ դ’Ազուր Մետրոպոլի նախագահ Պրն Քրիստիան Էստրոզիի համատեղ հայտարարությունը Մենք՝ Հանրապետության ընտրված պատգամավորներս, միանում ենք Կոտ դ’Ազուրի հայկական ծագմամբ ֆրանսիացիների ահազանգի կոչին՝ Հայաստանի սահմանի հայ քաղաքացիական խաղաղ բնակիչների վրա Ալիևի ազերի կառավարության կողմից վերջերս իրականացված մահացու զինված հարձակումների դեմ: Բացի այդ,

«Նիկոլի ժամանակները» վերադառնում են

1․ Հին ու նոր մարտահրավերներ Արևելյան Հայաստանը Ռուսական կայսրության մեջ մտնելուց հետո սկսվեց ամեն մի ազգայինի՝ հայկականի դեմ գրոհը՝ որ գագաթնակետին հասավ վերջին՝ Նիկոլայ 2-րդ կայսեր օրոք։ Բռնագրավվեց հայոց եկեղեցական գույքը։ Անգամ հայկական դպրոցները փակվեցին։ Նպատակը հայ ազգի ձուլումը՝ վերացումն էր։ Խորհրդային (ռուսական) կայսրության փլուզումից և Հայաստանի վերանկախացումից հետո մի պահ թվաց՝ այդ վտանգները վերացել

Նիկոլ Փաշինյանը մեծարում է Արամ Մանուկյանին, Արայիկ Հարությունյանը նրան հայրենիքի դավաճան է փորձում սարքել․ «Հանուն որակյալ կրթության»

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մի շարք ուսանողների «Հանուն որակյալ կրթության» նախաձեռնության ֆեյսբուքյան էջում ՀՀ վարչապետի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակվել՝ հետևյալ մեկնաբանությամբ․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեծարում է Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանին՝ նշելով, որ «մեր հայրենիքը կերտել է ասկետի կյանքով ապրած Արամ Մանուկյանը», իսկ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նրան հայրենիքի դավաճան է փորձում սարքել՝ կեղծ,

Այգեպարում հրետակոծված տներից մի քանիսն ամբողջությամբ վերականգնված են․ Հայկ Չոբանյան

Հայ զինվորն անառիկ է պահում սահմանը, տավուշեցին՝ շենացնում երկիրը։ Սահմանապահ : Շինարարական աշխատանքները շարունակվում են: Սահմանապահ գյուղերը պետք է ունենան կյանքի ԼԱՎԱԳՈՒՅՆ որակը: Հայկ ՉՈԲԱՆՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ https://www.facebook.com/governor.of.Tavush/posts/722158835243763?__tn__=-R

Սևանա լճի ջրի որակը՝ հուլիսի 28-ի դրությամբ

Հուլիսի 28-ին իրականացվել է Սևանա լճում ջրի որակի հետազոտություն՝ 16 դիտակետում, որոնք ներառում են ինչպես լճի լիթորալ, այնպես էլ պելագիկ գոտիները և տարբեր խորությունները: Ջրում լուծված թթվածնի կոնցենտրացիան լճի մակերևութային և միջին շերտերում մեծ է 6 մգ/լ-ից և բավարար է կենդանական աշխարհի պահպանման համար: ԼԹ-ի կոնցենտրացիայի նվազում դիտվում է Մեծ Սևանում՝ հիմնականում 20 մ, իսկ

Զոհրաբ Մնացականյանը կարևորել է հայ փախստականների համախմբման նախաձեռնությունը․ ԱԳՆ

Օգոստոսի 1-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց «Հայ փախստականների հարթակ»-ի նախաձեռնող խմբի համակարգող Արթուր Ղազարյանին։ Հանդիպմանը մասնակցում էր նաև Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը։ Արթուր Ղազարյանը ներկայացրեց «Հայ փախստականների հարթակ»-ի ձևավորման նպատակները և աշխատանքնային ծրագրերը՝ ընդգծելով, որ հարթակի ձևավորման նպատակն է առավել լսելի դարձնելու տարբեր երկրներից Հայաստանում ապաստան գտած հայ փախստականների ձայնը, իրենց

Նոր կանոններ՝ մարզասրահներում եւ լողավազաններում անվտանգության պահպանման համար․ ՀՀ ԱԱՏՄ

Նոր կանոններ՝ մարզասրահներում եւ լողավազաններում անվտանգության պահպանման համար։ Պարետի մայիսի 3-ի N 63 որոշման մեջ կատարված փոփոխությամբ՝ 230-Ն որոշմամբ սահմանվել է, որ՝ Յուրաքանչյուր մարզասարքի կողքին, տեսանելի վայրում անհրաժեշտ է ապահովել ալկոհոլային հիմքով ախտահանիչներով տարաների առկայություն: Լողավազանի շուրջ նստարանները տեղադրվում են միմյանցից առնվազն մեկուկես մետր հեռավորության վրա։ Ամեն այցելուից հետո լոգախցիկը, հանդերձարանի պահարանը, նստարաններն ախտահանվում են

Հանրային սննդի ոլորտին պետական աջակցություն կտրամադրվի․ Վահե Գևորգյան

Ռեստորանների հայկական միության նախագահ Վահե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Ռեստորանների հայկական միությունը գոհունակությամբ արձանագրում է, որ հանրային սննդի ոլորտում կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամից դուրս գալու իր հերթական նախաձեռնությունը հաջողությամբ է պսակվել։ Հուլիսի 31-ին ՀՀ վարչապետի մոտ կայացած խորհրդակցության արդյունքում ՀՀ կառավարության հետ սկզբունքային համաձայնություն է կայացվել հանրային սննդի ոլորտին պետական աջակցություն տրամադրելու վերաբերյալ։ Օժանդակության

Ջերմորեն շնորհավորում ենք «Առավոտ»-ի հիմնադրման 26-րդ տարեդարձի առթիվ․ Հայաստանի ժուռնալիստների միություն

Հարգելի գործընկերներ, «Առավոտ»-ցիներ, Ջերմորեն շնորհավորում ենք թերթի հիմնադրման 26-րդ տարեդարձի առթիվ։ Իր գոյության բոլոր տարիների ընթացքում «Առավոտը» բազմիցս ապացուցել է, որ իր ուրույն ու կայուն տեղն ունի թե՛ հանրային-հասարակական կյանքում, թե՛ ԶԼՄ-ների մեծ ընտանիքում։ Լրագրության հետ առնչվող բազմաթիվ մասնագետների կենսագրությունն անխզելիորեն կապված է «Առավոտի» հետ, կրողն են լրագրության այդ արժեքների և որակների։ Թող որ օրաթերթի

58-ամյա տղամարդը դանակով գլխատել է քրոջը․ Shamshyan.com

Այսօր՝ օգոստոսի 1-ին, զարհուրելի սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամեր առաջ ոստիկանության Էրեբունու բաժնի առջև, ծառայության մեկնող տեղի ոստիկանները, փողոցն անցնելիս նկատել են մի տղամարդու, ում ձեռքին ցելոֆանե տոպրակ է եղել: Ցելոֆանի վրա արնանման հետքեր են եղել, և ոստիկանները մոտենալով այդ քաղաքացուն, հարցրել են, թե ինչու են

Չար լեզուներն ասում են, որ մարզպետին դուր չեն գալիս քաղաքում տեղի ունեցող դրական փոփոխությունները. Վանաձորի քաղաքապետ

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Ամենևին ցանկություն չունեի անդրադառնալ Լոռու մարզպետի մտքի պարբերական առկայծումներին, նույնիսկ վերջերս նրա կողմից անհասկանալի, ակնհայտ անհիմն քննադատություններին արձագանքելու գայթակղությունը զսպում էի։ Երեկ հերթական անգամ սույն պաշտոնյան փայլել է իր «հերոսանալու» մոլուցքի մեջ և վանաձորցուն, պաշտոնյային ոչ հարիր վարք է դրսևորել ու իրեն վերագրելով ամենակարողության երևակայական միֆը,

Երեւանի նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանին մեղադրանք է առաջադրվել Ռուբեն Հայրապետյանի քրգործի շրջանակներում

Վահե Նիկոյանին եւ Գեւորգ Հակոբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել այս գործով քննիչը

Մեր համայնքին հորդորում ենք լինել առավելագույն զգույշ և զգոն ադրբեջանական հրահրիչ գործողությունների նկատմամբ․ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Բայբուրդյանի հայտարարությունը Կալիֆորնիայում և ԱՄՆ արևմտյան մյուս նահանգներում բնակվող հարգելի հայրենակիցներ, hայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական կողմի հարձակումներն ու զավթողական նկրտումները վերջին շրջանում տարածում ստացան նաև աշխարհի մի շարք երկրներում, որտեղ հայահոծ համայնք կա։ Հատկապես Կալիֆորնիան այդ իմաստով ադրբեջանական սադրանքների թիրախավորման գլխավոր նշանակետներից մեկն է դարձել, ինչի

Փորձ է արվում վերաձևել դպրոցը, մեր հասարակությունը, մեր ապագան․ Լիլիթ Գալստյան

ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչպես չի կարելի չափորոշիչ սահմանել. Կրթության մասին ՀՀ գործող օրենքի 4-րդ հոդվածն հետևյալ հաստատումներն ունի՝ «Կրթության բնագավառում պետական քաղաքականության հենքն ազգային դպրոցն է: ՀՀ կրթական համակարգը նպատակաուղղված է հայ ժողովրդի հոգևոր և մտավոր ներուժի ամրապնդմանը, ազգային և համամարդկային արժեքների պահպանմանն ու զարգացմանը: Այդ գործին իր

Շիրակի մարզում հուլիսի 31-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 25 նոր դեպք․ Շիրակի մարզպետարան

Օգոստոսի 1-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով Շիրակի մարզի 31 բնակիչ է բուժվում։ Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 7745 նմուշառում, մայիսի 12-ից հուլիսի 31-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 6391 նմուշառման հետազոտություն, հուլիսի 31-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 25 նոր դեպք։

Վանաձորի համայնքապետի անսկզբունքայնության, անկարողության ու ամենաթողության պատճառով ինքս ձեռնամուխ եղա ապօրինաշինության վերացմանը․ Լոռու մարզպետ

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հայտարարությունը․ Վանաձորի համայնքապետի անսկզբունքայնության, անկարողության ու ամենաթողության պատճառով ինքս ձեռնամուխ եղա ապօրինաշինության վերացմանը՝ այն տեղափոխելով համայնքապետարանի բակ՝ այդպիսով «հեշտացնելով» համայնքապետի աշխատանքը: Հույս կա, որ քաղաքի տարբեր հատվածների ապօրինաշինությունները չնկատող համայնքապետը կնկատի իր աշխատավայրի մուտքի դիմաց տեղադրված կարկասն ու համապատասխան քայլեր կձեռնարկի: Շնորհակալություն ոստիկանության և ԱԻՆ մեր աշխատակիցներին։ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ

Երիտասարդ ընտանիքի ողբերգական վթարից տուժած երեք ամսական փոքրիկի մոտ դրական տեղաշարժ կա․ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ

Աշտարակի խճուղում հուլիսի 23-ին երիտասարդ ընտանիքի ողբերգական վթարից տուժած` ծայրահեղ ծանր վիճակում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված երեք ամսական փոքրիկի մոտ դրական տեղաշարժ կա: Տասը օր անց փոքրիկը գիտակցության է եկել, սկսել է շնչել ինքնուրույն, շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների խիստ հսկողության ներքո: Հիշեցնեմ, փոքրիկի մայրը վթարի հետևանքով մահացել էր, հայրն էլ ծայրահեղ ծանր վիճակում

Հայկական արտադրության հարվածային ԱԹՍ-ը՝ գործողության մեջ․ Հակոբ Արշակյան

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ մեկնաբանելով․ Հայկական արտադրության հարվածային ԱԹՍ-ը՝ գործողության մեջ։ https://www.facebook.com/hakobarshakyanpage/videos/1000659713722489/

Independent պարբերականն անդրադարձել է Կոմիտասի «Սուրբ Պատարագի» համերգային ամբողջական տարբերակի ձայնասկավառակի թողարկմանը

Բրիտանական հեղինակավոր Independent պարբերականն իր “Classical reviews” բաժնում անդրադարձել է Լատվիայում ՀՀ դեսպանության կողմից նախաձեռնված և իրականացված Կոմիտասի «Սուրբ Պատարագի» համերգային ամբողջական տարբերակի ձայնասկավառակի թողարկմանը՝ տալով ամենաբարձր՝ 5 աստղ գնահատականը։ Կոմիտաս․ Սուրբ Պատարագ Լատվիայի Ռադիոյի երգչախումբ․ դիրիժոր՝ Սիգվարդս Կլյավա Կոմիտաս Վարդապետի պատմությունը գրեթե անտանելի ողբերգություն է (Վարդապետ բառի հայերեն համարժեքը կուսակրոն քահանան է): Ծնվել է 1869թ․

ԱԱՏՄ-ն լայնածավալ դիտարկումներով հյուրանոցներում արձանագրել է ամենատարբեր խախտումներ

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ուժեղացված ստուգայցի արդյունքում Ծաղկաձորի մի շարք խոշոր հյուրանոցների գործունեության ժամանակավոր կասեցման միջնորդություն կներկայացվի պարետին։ ԱԱՏՄ-ն լայնածավալ դիտարկումներով հյուրանոցներում արձանագրել է ամենատարբեր խախտումներ. պահպանված չի եղել պարետի սահմանած կանոնների զգալի մասը։ Ախտահանման, ջերմաչափման, այս գործընթացների գրանցման, աղբամանների պահանջված թվի եւ այլ մեծաթիվ խախտումներ են նկատվել։ Տրվել է վերջիններիս վերացման ցուցում

Հյուրասենյակի հատակին հայտնաբերել են անգիտակից վիճակում գտնվող կնոջ

Հուլիսի 31-ին, ժամը 14:17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գրիբոյեդով փողոցի թիվ 5 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին․ դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի հատակին

Մերգելյան ինստիտուտում բռնկված հրդեհը մարված է

Օգոստոսի 1-ին, ժամը 14:17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մերգելյան ինստիտուտի ներսում գտնվող մեկհարկանի շինության տանիքում։ Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել  ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է 14։51-ին, մարվել`

2020 թ.-ի օգոստոսի 1-ի դրությամբ պետության պարտքը տնտեսվարող սուբյեկտներին նվազել է 70 մլրդ դրամի շեմից

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2020 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ պետության պարտքը տնտեսավարող սուբյեկտներին նվազել է 70 մլրդ դրամի շեմից՝ կազմելով 69,4 մլրդ դրամ: Կոմիտեն հայտնում է, որ այս ցուցանիշը դրական առումով ռեկորդային է վերջին տասնամյակների համար: Ընդ որում, իրական գերավճարը  (սահմանված կարգով հաշվարկվող հարկային պարտավորության գումարից ավելի վճարված գումար), ինչը տարիներ շարունակ եղել

BMW-ն գլխիվայր շրջվել է. կա 1 զոհ, 1 վիրավոր. Shamshyan.com

Այսօր՝ օգոստոսի 1-ին, ողբերգական ատովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Սևան-Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհի 47 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում BMW մակնիշի ավտոմեքենան ճանապարհին գլխիվայր շրջվել է։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մահացել է, 1 հոգի տեղափոխվել է «Ճամբարակ» բժշկական կենտրոն։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Արայիկ Հարությունյան․ Անհրաժեշտ է համապատասխան միջոցներ ձեռնարկել բնակչությանը ավելորդ վարչարարությունից զերծ պահելու համար

Գեոդեզիստի, հողաշինարարի և անշարժ գույքի կադաստրի աշխատակցի օրվա կապակցությամբ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 1-ին ընդունել է Կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի աշխատակիցներին՝ կոմիտեի նախագահ Կարեն Շահրամանյանի գլխավորությամբ: Երկրի ղեկավարը շնորհավորել է ներկաներին մասնագիտական օրվա կապակցությամբ և բարեխիղճ աշխատանքի համար արժեքավոր նվերներ հանձնել կառույցի մի խումբ աշխատակիցների: Հանդիպմանը քննարկվել են նաև համակարգի գործունեությանը,

Հայտնաբերվել է սահմանված քանակից ավել ուղևորներով փոխադրում իրականացնելու մեկ դեպք

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները և ՀՀ ոստիկանության ծառայության աշխատակիցների հետ համատեղ շարունակել են ուժեղացված մշտադիտարկումներ և վերահսկողություն իրականացրել նաև հանգստյան օրերին։ Վաղ առավոտյան սկսված վերահսկողական աշխատանքներ են իրականացվել մայրաքաղաքի Կենտրոն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում գործող հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ, որի արդյունքում տաքսի ավտոմոբիլներով փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում խախտման դեպքեր չեն

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031