Օրվա լրահոսը

«Ջրիմուռների թույնը վտանգավոր է մարդու եւ կենդանիների համար». ծաղկող Սեւանը փրկելու ծրագրեր են մշակվում

Լճում էկոլոգիական վիճակը վատ է, ծաղկման գործընթացը՝ շարունակական: Վիճակը շատ վատ չի, բայց լավ էլ չի

Որոշում է կայացվել՝ քաղաքացուն տուժող ճանաչելու մասին. ՔԿ վարույթ է ընդունվել առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու, քաղաքացուն ազատությունից ապօրինի զրկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը

Պահանջել են 200.000 ԱՄՆ դոլար գումար և ստիպել են ստորագրել ինչ-որ փաստաթուղթ, ապա այդ գումարը ստանալու նպատակով իրեն ապօրինի զրկել են ազատությունից՝ իր կամքին հակառակ պահելով նշված գրասենյակում:

«Հուսահատվել պետք չէ, իրավիճակը բարդ է, բայց անելանելի չէ». Գագիկ Ծառուկյանը հանդիպել է հյուրանոցային բիզնեսի ներկայացուցիչների հետ

«Պատրաստ եմ հակաճգնաժամային լուծումների մշակման համար դիմել միջազգային հեղինակություն ունեցող մասնագետների, կազմակերպությունների, և դրա հետ կապված բոլոր ծախսերը վերցնել ինձ վրա»

Իրականացվում են 2 խոշոր աղբավայրերի կառուցման աշխատանքներ՝ Երևանում և Հրազդանում. քննարկվել է աղբահանության համակարգի ռազմավարությունը

Ձեռք է բերվել 59 տեխնիկա, 600 աղբաման: Նախատեսվում է համայնքների համար գծագրել աղբահանության կոնկրետ սխեմաներ, բնակավայրերում հիմնել աղբի հավաքման կետեր, իսկ շինանրարական աղբի համար սահմանել առանձին ընթացակարգեր:

«Ձեր ձայնը մի բարձրացրեք. Դուք ԱԺ-ում եք գտնվում: Մենք պատգամավորներ ենք, լսում ենք ձեր խնդիրները». «Իմ քայլի» պատգամավորը՝ դիմորդին

Դիմորդի ծնողը, արձագանքելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանին, ասաց, որ դիմորդը պարտավոր չէ կարդալ, թե ինչ է գրված ֆեյսբուքյան էջերում. կա պատշաճ կերպով ծանուցման եղանակ:

Նորքի «Մանկան տան» կորոնավիուսային օջախը նույնպես համարվում է վերացած

Հիվանդանոցային բուժման կարիք ունեցող երեխաները բուժվել են «Արաբկիրի» համապատասխան բաժանմունքներում:

Որդեգրելու նպատակով նորածին աղջնակ է գնել 1500 դոլարով. ոստիկանության բացահայտումը

Տղամարդը երեխայի մորը մի քանի տասնյակ հազար դրամ է տվել՝ խոստանալով, որ  հետագայում էլի փող կտա։

«Հնարավոր բոլոր գործընկեր երկրների հետ կապը պահում ենք եւ հանրության ուշադրությունը Թուրքիայի եւ Ադրբեջանի նման պահվածքի նկատմամբ ֆիքսում ենք». Սոս Ավետիսյան

Պատգամավորը հորդորեց պահպանել սառնասրտություն. «Նման զորավարժություն նախկինում եղել է, նույնատիպ ռազմական սցենարով, որը Հայաստանի նկատմամբ ագրեսիա է, ըստ էության, ենթադրել, բայց շատ կարեւոր է այդ ամբողջ տեղեկատվական դաշտի նկատմամբ զգոնությունը եւ հանրության մեջ խուճապ կամ ապատեղեկատվություն չտարածել»:

«Խնդրում եմ ձեզ, առաջին տարում առաջին հայտով բուհ չընդունվելն անհատական կամ ազգային ողբերգություն մի սարքեք». Լիլիթ Ստեփանյանը՝ ծնողներին

Դիմորդի ծնողները պնդում են՝ ընդունելության քննություններն անցկացվել են կոպիտ խախտումներով:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից: Հանրապետության տարածքում՝ Հուլիսի 29-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 30-31-ն, օգոստոսի 1-3-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:

1000 խոշոր հարկատուների ցանկում առաջին խոշոր 100-յակը վճարել է 302 մլրդ դրամի հարկ, որը նախորդ տարվա համեմատությամբ պակաս է 12 մլրդ-ով

2020 թ. առաջին կիսամյակում, նախորդ երկու տարիների նույն ժամանակահատվածի համեմատությամբ, փոքր-ինչ նվազել է 50 եւ 100 խոշորագույն հարկատուների կողմից պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր մեծությունը, մյուս կողմից` 10 խոշորագույնների պարագայում թույլ աճ է գրանցվել: Այսպիսի պատկեր են արձանագրել «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ի մասնագետները՝ ուսումնասիրելով վերջերս ՊԵԿ-ի կողմից հրապարակված 1000 խոշոր հարկատուների ցանկը: Այսպես,

«Այս հիվանդությամբ պայմանավորված՝ աշխարհը պատերազմի մեջ է». «COVID համավարակ–քաղած դասեր» առցանց գիտաժողովին մասնակցեց ավելի քան 1500 մասնակից աշխարհի ավելի քան 15 երկրից

Հուլիսի 25-ին, Երևանի ժամանակով 13:30-ին Մասնագիտական զարգացման միջազգային կենտրոն` ICPD-ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «COVID համավարակ – քաղած դասեր» խորագրով առցանց գիտաժողովը: Գիտաժողովը նախատեսված էր բժիշկների և առողջապահության ոլորտի մասնագետների համար` ստանալու այս համավարակի վերաբերյալ այդքան անհրաժեշտ տեղեկատվությունը: Առցանց գիտաժողովին մասնակցեցին ավելի քան 1500 մասնակից աշխարհի ավելի քան 15 երկրներից՝  Հայաստանի և Արցախի ողջ տարածքից, ԱՄՆ

«Շատ կարեւոր է, որ տարածաշրջանի տարբեր պետություններ ու գերտերություններ հասկացան, որ Հայաստանն ինքն իրենով շատ կարեւոր խաղացող է». Սոս Ավետիսյան

«Ընդդիմադիր որոշ շրջանակների կողմից փորձ արվեց ստվերելու, հաղթանակի գենոլոգիան տարանջատելու ռազմաքաղաքական ղեկավարությունից, որը ծիծաղելի է»:

«Փորձ է արվում Ադրբեջանի ներքին խնդիրները և բնակչության դժգոհությունները քողարկել արտաքին բախումներով». Արգենտինայում ՀՀ դեսպանի հարցազրույցը «Clarín» թերթին

Պատմությունը չի արձանագրել մեկ այլ երկիր, որը մի ժողովրդի նկատմամբ ցեղասպանություն իրագործելուց հետո, բացահայտ կերպով սատարի նույն ժողովրդի դեմ ագրեսիան և ամբողջ աշխարհով հայտարարի իր մտադրությունների մասին:

«Թիմ»-ը «Բիլայն»-ի բաժնետոմսերը գրավադրում է առուվաճառքի վճարման համար

ՀԾԿՀ-ն համաձայնություն տվեց «Վեոն Արմենիա»-ի 100% բաժնետոմսերի գրավադրմանը

Դավիթ Գասպարյան. «Խմբում ընտրել են այնպիսի մարդկանց, որոնց միջոցով կարող էին ավերումներ անել»

Գրականագետի կարծիքով, փոփոխությունների հանրային պահանջ չկար, դրա համար դրանք զայրույթ ու վրդովմունք առաջացրին:

Մեկնարկել է Հայաստանի ստարտափ ակադեմիայի «Traction» ծրագրի առաջին շրջանը

Եվրոպական միությունը եւ Վիվա-ՄՏՍ-ն աջակցում են ստարտափ ընկերությունների զարգացմանն ուղղված նոր ծրագրին, որն իրականացնում է Հայաստանի ստարտափ ակադեմիան Հայաստանի ստարտափ ակադեմիան սկսել է «Traction» ծրագրի առաջին շրջանը: 10-շաբաթյա ծրագիրը միտված է օգնելու պրոդուկտ ունեցող եւ արդեն իսկ որոշակի արդյունքներ գրանցած ստարտափներին արագացնել իրենց աճը եւ ներդրումներ ներգրավել։ Ծրագիրն իրականացվում է «Քաթըլիսթ» հիմնադրամի կողմից՝ Եվրոպական միության

Վարդան Դևրիկյանը վերընտրվեց ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրենի պաշտոնում

Սույն թվականի հուլիսի 29-ին ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրվեց Վարդան Դևրիկյանը: Վարդան Դևրիկյանը ծնվել է 1964թ-ին` Վանաձորում: Ավարտել է Երևանի պետական համալսարանը: Բանասիրական գիտությունների դոկտոր է: Վարդան Դևրիկյանի հետազոտությունների ոլորտն ընդգրկում է հայ միջնադարյան և դասական գրականությունը, հայկական տպագրության պատմությունը: Նա 36 մենագրության, 43 հոդվածի հեղինակ է: Վարդան Դևրիկյանը

Սերգեյ Ղազարյանը` ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ

Կառլեն Իշխանի Ավետիսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:

Հաղթանակի կամրջից նետված քաղաքացուն հոսպիտալացրել են

Քաղաքացին գտնվել է ոչ դժվարամատչելի վայրում․ փրկարարների օգնության կարիք չի առաջացել։

Զբոսաշրջիկները նախընտրում են Ծաղկաձորը, Դիլիջանը․ Գյումրու հյուրանոցատերերը ընկել են պարտքերի տակ

Գյումրու Շիրազի անվան պատմական փողոցում գործող մեծ հյուրանոցներից մեկի գործադիր տնօրեն Վարդան Սրտաշյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ թեև համավարակի այս փուլում իրավիճակը փոքր-ինչ կայունացել է, սակայն իրենք մեծ պարտքեր են կուտակել։ «Եթե նախորդ ամիսներին հատուկենտ հյուրեր ունեինք և ցանկացած հյուրի վրա ուրախանում էինք, այժմ մարդկանց վախն արդեն թոթափվել է, կարելի է ասել՝ քիչ, թե

Կարողացանք լիարժեքորեն ներկայացնել մեր դիրքորոշումը միջազգային հանրությանը և համապատասխան արձագանք ստացանք, բացառությամբ հատուկենտ դեպքերի. Աննա Նաղդալյան

Որպես ԱԳՆ խոսնակ՝ չեմ ներկայացնում որեւէ հայտարարություն, որը չի արտահայտում տվյալ հարցի նկատմամբ իմ մոտեցումը՝ որպես դիվանագետ եւ քաղաքացի

Սնանկության կառավարիչը 2018թ. դեկտեմբերին մահացած Ասատրյանին հրավիրել էր այս տարվա փետրվարին կայանալիք աճուրդին

Ակնհայտ է, որ Հովհաննես Ասատրյանի մահվան վերաբերյալ կարող էր հայտնի դառնալ հենց վերջինիս պարտադիր ծանուցումների արդյունքում, եթե փոստատարը առաքեր նրան ուղղված նամակները եւ կվերադարձներ դրանք «մահացած է» նշումով: ՀՀ սնանկության դատարանի վարույթում է գտնվում սնանկության գործը` «Սեֆ ինտերնեյշնլ  ՈւՎԿ» ՍՊԸ-ի՝ Մանուկ Ասատրյանին սնանկ ճանաչելու մասին: Դատավոր Գ.Ավագյանին միջնորդություն էր ներկայացրել Մանուկ Ասատրյանի ներկայացուցիչ Գայանե Գրիգորյանը:

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի նիստում որոշում է կայացվել սահմանված կարգով կատարել հատուցումներ

Համաձայն «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի, «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ի և «Արցախբանկ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրերի՝ գումարները կփոխանցվեն շահառուների համար բացված հատուկ բանկային հաշիվներին, որոնք սպասարկվում են անվճար:

Վարչական դատարանը 5 դատավորի մասնակցությամբ քննելու է Զարուհի Փոստանջյանի դստեր հայցն ընդդեմ կառավարության

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի դուստր Գրետա Սուրենի Դրամփյանը նույնպես այն դիմորդների ցանկի մեջ է, որը ստացել է բարձր միավոր, սակայն իր նախընտրած ԲՈՒՀ-ը չի ընդունվել:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031