Օրվա լրահոսը

Գերդաստանների կռիվ՝ զենք հանդիսացող առարկաների կիրառմամբ․ Շիրակի դատախազի ցուցումով 5 անձինք են ձերբակալվել

Ծառուկյանը իր ցուցմունքում նշել է, փողոցում կանգնած են եղել պապ ու թոռ, Ռուբեն Մկոյանն անցել, հայհոյել է, ու այս ամբողջ պատմությունը ծագել է այդտեղից։

Ես շատ ուրախ եմ, որ այն մշակույթը, որ մենք ներդրել էինք` այսօր նոր ՊԵԿ նախագահը տանում է առաջ նույն ձեւով. Դավիթ Անանյան. «Հրապարակ»

Մթնոլորտ ձեւավորելու եւ, ընդհանրապես, հարկային ու մաքսային վարչարարության կազմակերպման առումով մեկ գաղափարի շուրջ մարդկանց համախմբելու առումով մենք իրոք հեղափոխական բաներ ենք կատարել

Արայիկ Հարությունյան. Ամեն պահի ոչ միայն պետք է պատրաստ լինել արժանի հակահարված տալու հակառակորդի սադրիչ գործողություններին, այլև, անհրաժեշտության դեպքում, մարտական գործողությունները տեղափոխել Ադրբեջանի տարածք

Առաջին դասախոսությունը հավաքի մասնակիցների հետ անց է կացրել ԱՀ ՊՆ, ՊԲ-ի հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը: Բանակի հրամանատարը կարևորել է նման ձևաչափով հավաքներն ու դրանց զուգահեռ իրականացվող տեսական ու գործնական պարապմունքները զորքերի ամենօրյա կենսագործունեության ամրապնդման և զորամասերի մարտունակության շարունակական բարձրացման համատեքստում:

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք

COVID-19-ը ախտորոշվել է 232 մարդու մոտ, որից 162-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 69, ընդհանուր մեկուսացված է 125 քաղաքացի:

Հանքարդյունաբերության ոլորտում լավ կառավարման գլոբալ ստանդարտի իրականացման գործում Հայաստանը զգալի առաջընթաց է արձանագրել

Հայաստանը դարձել է ԱՃԹՆ թեկնածու երկիր 2017թ. մարտին՝ ԱՄՆ կառավարության քաղաքական և տեխնիկական օժանդակությամբ:

Վարչապետի որոշումներով՝ աշխատանքից ազատվել են Սփյուռքի գործերով հանձնակատարի գրասենյակի 12 պաշտոնյաներ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՈՐՈՇՈՒՄ 28 Հուլիսի 2020, 861 – Ա ՎԱՂԻՆԱԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՍՓՅՈՒՌՔԻ ԳՈՐԾԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԵՐՈՒԺԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով, 23-րդ հոդվածի 6-րդ մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով՝ Հայաստանի

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 259 նոր դեպք, արձանագրվել է մահվան 5 դեպք

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 75 (տղամարդ), 83 (տղամարդ), 90 (կին), 83 (տղամարդ) և 55 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Յունիբանկը նոր գործառույթներ է ավելացրել մոբայլ հավելվածում

Յունիբանկը թարմացրել է UniMobile հավելվածը՝ հեռավար սպասարկումն ավելի հարմարավետ դարձնելով հաճախորդների համար։ UniMobile-ում ներդրվել են նոր գործառույթներ․ այժմ օգտատերերը կարող են ինքնուրույն գրանցվել առցանց, կատարել քարտից քարտ փոխանցումներ և մարել այլ բանկերի վարկերը։ Առցանց գրանցումը կարևոր թարմացում է, որը թույլ է տալիս UniMobile-ի նոր օգտատերերին գործարկել  հավելվածին՝ առանց բանկ այցելելու։ Բավական է կատարել միայն մի

Բագրատ Ասատրյան. «Ի վերջո, թող սկսեն արդեն նորմալ աշխատել, թե չէ այս տեմպերով ոչ մի բանի չենք հասնի». «Ժամանակ»

«Այո՛, ինչ-որ փոքրիկ բաներ արել են, բայց, կրկնում եմ, ըստ էության դրանք էական կամ լուրջ  նշանակություն չունեցող քայլեր են եղել»

Նորածին երեխային իր մոր օգնությամբ 1.200.000 դրամի դիմաց վաճառել է Երևանում բնակվող ամուսնական զույգի. հարուցվել է քրեական գործ

Ամուսնուն և սկեսրոջը սխալ տեղեկություն է հայտնել այն մասին, որ երեխան մահացել է:

Հակառակորդը երկու անգամ անարդյունավետ կրակ է վարել «Իգլա-Ս» համալիրից

Ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 15 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 120 կրակոց:

Տգիտությունը ո՞ւժ է

Ուղիղ 400 տարի առաջ՝ 1620 թվականին Ֆրենսիս Բեկոնը հրապարակել է իր ամենահայտնի՝ «Նոր օրգանոն» աշխատությունը: Անգլիացի փիլիսոփայի գաղափարներից շատերը ժամանակի քննություն չեն բռնել, բայց նոր ժամանակների ընդհանուր տրամաբանությունը ճիշտ էր արտացոլված, իսկ այդ տրամաբանության գլխավոր կարգախոսը ձեւակերպված էր շատ հստակ՝ «Գիտելիքը ուժ» է, ընդ որում՝ անգլերեն «power» բառը նշանակում է նաեւ «իշխանություն»: Անցած 4 դարերի

«Ուղղակի թեւերը քաշած, բյուջեի մեջ մխրճված՝ 120 մլն դոլարի պարգեւավճարը դա կոռուպցիա՞ է, թե՞ կոռուպցիա չի». Քոչարյանը՝ բյուջեից գողության մասին

«Ուղղակի իմ տպավորությամբ փոխվել է կոռուպցիայի ձեւը: Մի հատ նայեք հարազատներ, խնամիներ, ես չգիտեմ…քավոր-սանիկներ, ինչպիսի կապեր կան այսօր խորհրդարանի, կառավարության, ընդհանրապես գործադիր իշխանության շուրջ: Ամեն քայլափոխի: Պետական ծառայողական համակարգն ուղղակի զրոյացրել են: Եվ այդ համակարգն է թայֆայականության դեմ ամենից արդյունավետ պայքարի միջոցը եղել»:

«Առաջիկա 5 օրերին ուժեղ շոգեր չունենք». Գագիկ Սուրենյան

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերեւութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Առաջիկա 5 օրերին ուժեղ շոգեր չունենք։ Հանրապետության ամենատաք գոտիներում այդ թվում նաև Երևանում օդի ջերմաստիճանը չի գերազանցի +35․․․+36 աստիճանը, իսկ երեկոյան ժամերին հանրապետության առանձին շրջաններում ամպրոպային բնույթի կարճատև անձրևները դեռ կշարունակվեն»։

«2 ամսում ավելի շատ մարդ են տուգանել, քան իմ կառավարման 10 տարում… խոսքի տակեն գլխին՝ ժողովուրդ, մենք ձեզ սիրում ենք, մի՛ սիրեք, բայց ճիշտ կառավարեք». Քոչարյան

«Մի՛ սիրեք, բայց ճիշտ կառավարեք, որ 900 հոգի չմեռնեն: Կամ, եթե սիրում ես, մի խոսա դրա մասին, ճի՛շտ կառավարի: Հիմա թող այդ սիրված, ասֆալտին փռված հպարտ քաղաքացին ինքը մտածի, թե ինչի է երկիրը հանձնել, կամ ինչի է վստահել այս կառավարությանը: Թող իրենք մտածեն»:

«Ազգերի փոխարեն ոնց որ ինչ-որ սորոսական սուրոգատ ստեղծելու գործընթացներ են, հասկանո՞ւմ եք». Քոչարյանը խոսում է Փաշինյանի կառավարության արժեքներից

Ըստ Քոչարյանի, ճիշտ արտաքին քաղաքականություն վարելու համար պետք է հասկանալ, թե ինչ է կատարվում աշխարհում, իսկ ինքը խիստ կասկածում է, որ այսօրվա իշխանությունները դա հասկանում են:

«Տավուշի մարզում դեպքերից հետո վերջին արձագանքները ցույց են տալիս, որ իշխանությունները սկսել են ինչ-որ բան հասկանալ». Քոչարյան

Ըստ Քոչարյանի, Արցախի հարցում ինչքան էլ ուզենան զրոյական կետից սկսել, վերադառնում են այն կետին, որտեղից վերցրել են իշխանությունը ու օրիգինալ լինել այսպիսի լուրջ հարցերում լավ տեղ չի տանելու:

«Ես չեմ հասկանում ինչ է նշանակում՝ Արցախը Հայաստան է եւ վերջ… փաստացի Ղարաբաղը Հայաստանի մարզի կարգավիճակի է վերածվում». Ռոբերտ Քոչարյան

Քոչարյանի խոսքով՝ պատահական չի, որ «վերակենդանացվեց» ադրբեջանական համայնքի ներկայացուցչի հանգամանքը այսօր. «Իմ տպավորությամբ նաեւ պատահական չի, որ ՀՀ նոր անվտանգության ռազմավարության մեջ չկա ԼՂՀ բառը եւ ԼՂՀ ժողովուրդ բառը, այլ կա ազգաբնակչություն: Սա բավական հետաքրքիր ձեւով կապվում է ադրբեջանական համայնքի ներկայացուցչի վերակենդանանալու հանգամանքի հետ: Սա պատահականություն չէ, միգուցե պատահականություն է, բայց շատ մտահոգիչ է»:

Անձնական թշնամություն է. Զարթոնքի գյուղապետը՝ իր տեղակալին ծեծելու մասին

Ինչի ես պայքարել նախկինի հեռացման համար, պայքարելու ժամանակ այս ինչ խոսքերն ես ասել, ինչի ես ասել. Սամվել Աղաջանյան

Կեղծ դրական պատասխանի հավանականություն ևս կա, կրկնավարակի դեպքերը մասսայական լինել չեն կարող․ համաճարակաբան. «Ա1+» (Տեսանյութ)

Կորոնավիրուսի նվազման որոշակի միտումը պայմանավորված է հասարակության  վարքագծային որոշ փոփոխություններով՝ մարդիկ ավելի շատ դրսում են, մաքուր օդին ավելի շատ ժամանակ են անցկացնում, ինչը բերում է թվերի նվազման։ «Ա1+»-ի հետ զրույցում նման պնդում արեց համաճարակաբան Ռուբեն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով պնդումներին, թե ճգնաժամը կարծես թե հաղթահարվում է։ Միևնույն ժամանակ Հովհաննիսյանը չի կարծում, որ կարելի է խոսել համաճարակի ճգնաժամի

«Հիմա ի՞նչ մնաց այս 2 տարում որդեգրված մոտեցումներից, դուք ինձ ասեք՝ մի բան մնա՞ց, թե՞ չմնաց». Ռոբերտ Քոչարյանը՝ սահմանային լարվածության մասին

Նույնիսկ պատերազմի ժամանակ՝ 91-94թթ-ին այսպիսի բախումներ հայերի ու ադրբեջանցիների միջեւ Մոսկվայում կամ ԱՄՆ-ում երբեք չեն եղել:

Թուրքիան համառորեն փորձում է տարածաշրջանում թելադրող դառնալ

Նրան կհաջողվի՞ Նախիջևանն իրենը դարձնել Երկար տարիներ թուրքական իշխանությունները ազգային խտրականության քաղաքականություն էին վարում երկրի քուրդ ազգաբնակչության նկատմամբ: Ճնշումներն ավելի ինտենսիվ էին Թուրքիայի հարավ-արևելքի քրդաբնակ մարզերում՝ Վանում, Դիարբեքիրում, Շիռնաքում, Մարդինում: Իրենց ազգային և ժողովրդավարական իրավունքների համար պայքարող քրդերն իշխանությունների կողմից խիստ պատիժների էին արժանանում, քանի որ բոլոր ըմբոստներին երկրի իրավապահները պիտակավորում էին որպես Քրդստանի բանվորական

«Տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձությունները շատ մտահոգիչ են». Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար

Հուլիսի 28-ին Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը Ազգային ժողովում պատասխանելով պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական խմբի նախագահ Ժակ Մարիլոսյանի` հուլիսի 12-ից Հայաստանի և Ադրբեջանի միջև սկսված սահմանային ընդհարումների վերաբերյալ հարցին, նշել է. «Տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձությունները շատ մտահոգիչ են բազմաթիվ առումներով: Նախ և առաջ, որովհետև, 2016թ. ապրիլի քառօրյա պատերազմից հետո սա առաջին անգամն

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ պարզելու դիակի ինքնությունը, մահվան հանգամանքները և պատճառը

2020թ. հուլիսի 28-ին՝ ժամը 15:10-ին, Կոտայքի մարզի բնակչից հաղորդում է ստացվել այն մասին, որ Նոր Գեղի բնակավայրի խնձորի այգիների մոտ դի կա: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և դեպքի վայրի զննությամբ՝ Նոր Գեղի-Եղվարդ ավտոճանապարհի աջակողմյան հատվածում՝ ավտոճանապարհից դեպի խնձորի այգիներ, դաշտամիջյան ավտոճանապարհի հարևանությամբ գտնվող խողովակի միջից, հայտնաբերել անհայտ տղամարդու դիակ՝ քայքայված վիճակում: Դիակի

Ստամբուլի հայկական եկեղեցու խաչը պոկած անձը դատապարտվել է 1 տարի 4 ամիս ազատազրկման. Ermenihaber.am

Ստամբուլի Սկյուտար թաղամասում գտնվող հայկական Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վրա կատարված հարձակման առթիվ մեկ անձ էր ձերբակալվել։ Ստամբուլի գլխավոր հանրապետական դատախազությունից թուրքական լրատվամիջոցներին հայտնել էին, որ «աղոթատեղիներին վնաս պատճառելու» մեղադրանքով հետաքննություն էր սկսվել։ Մոտ երկու ամիս տևած քննությունից հետո, դատարանի որոշմամբ՝ Մազլում Դ․ անունով մեղադրյալը դատապարտվել է 1 տարի 4 ամիս ազատազրկման։ Ինչպես ավելի վաղ

Ռոմանոս Պետրոսյանը վաղը կազատվի Կոտայքի մարզպետի պաշտոնից

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից։ Հարցը ներառված է ՀՀ Կառավարության վաղվա նիստի օրակարգում։ Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ նա կնշանակվի շրջակա միջավայրի նախարար։ Ռոմանոս Պետրոսյանը Կոտայքի մարզպետի պաշտոնում նշանակվել էր 2018 թվականի հունիսի 1-ին։ Հիշեցնենք, որ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնն արդեն 2 ամսից ավելի է թափուր է։ Մինչ այդ նախարարի պաշտոնը զբաղեցնում էր Էրիկ

Հայաստանը ԵԱՀԿ-ում հայտագիր է շրջանառել՝ ԵՍԶՈՒ պայմանագրի և Վիեննայի փաստաթղթի շրջանակներում Թուրքիայի կողմից ՀՀ տարածք տեսչական այցերի կասեցման մասին

Հուլիսի 12-ից սկսած Տավուշի ուղղությամբ ադրբեջանական հարձակման համատեքստում Թուրքիան հանդես է գալիս Հայաստանի դեմ ուղղված աննախադեպ սպառնալիքներով և Ադրբեջանին սատարող գործողություններով, որոնց դրսևորում է նաև այսօր՝ հուլիսի 29-ից սկսված Ադրբեջանի հետ համատեղ Հայաստանի սահմանների մոտակայքում լայնածավալ զորավարժությունների անցկացումը: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ հուլիսի 29-ին ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական առաքելությունը շրջանառել է հայտագիր՝ ի գիտություն ԵԱՀԿ մասնակից

Շիրակի մարզի դատախազությունում քրեական ենթամշակույթի հանցակազմերով քրեական գործ է հարուցվել

Քրեական ենթամշակույթի դեմ պայքարում որդեգրած քրեաիրավական խստացման քաղաքականության շրջանակներում դեռևս 2020թ. ապրիլի 27-ին Շիրակի մարզի դատախազի կողմից ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետին հանձնարարական էր տրվել մարզի տարածքում ՀՀ քրեական օրենսգրքի 223.1-րդ, 223.2-րդ, 223.3-րդ և 223.4-րդ հոդվածներով նախատեսված արարքների կատարման հնարավոր հանգամանքը պարզելու, այդպիսիք արձանագրվելու դեպքում ընթացք տալուն ուղղված համապատասխան միջոցառումներ իրականացնելու նպատակով։ Տրված հանձնարարականի

Վրաստանում կորոնավիրուսի մասին ապատեղեկատվություն տարածող երկրների շարքում վրացիները նշել են նաև Հայաստանը. «Ազատություն»

«Արդյո՞ք կարծում եք, որ որևէ երկիր Վրաստանում գիտակցաբար կեղծ տեղեկատվություն/ապատեղեկատվություն է տարածում կորոնավիրուսի մասին», – Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) այս հարցին դրական պատասխան են տվել հարցվածների գրեթե մեկ երրորդը։ Ինչ վերաբերում է կոնկրետ երկրներին, վրացիներն առաջինը նշել են Ռուսաստանը (37 տոկոս), Հայաստանը (22 տոկոս) և Չինաստանը (11 տոկոս)։ Վրացիների կարծիքով՝ հիմնականում այս երեք երկրներն են

Ոստիկանությունը կոչ է անում բոլոր ԶԼՄ-ներին՝ չխախտել կարգը և կրել դիմակներ

Որոշ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, ինչպես և հաղորդումների հյուրեր, եթերի ընթացքում խախտում են պարետատան որոշումը՝ չեն կրում պաշտպանիչ դիմակ։ Կոչ ենք անում բոլոր ԶԼՄ-ների ներկայացուցիչներին՝ չխախտել կարգը և կրել դիմակներ։ Ոստիկանությունը հետևողական է։ Կարգը խախտողների նկատմամբ կկազմվեն վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ ՀՀ ոստիկանություն

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031