Օրվա լրահոսը
Հրդեհի տարածումը դեպի «Արգել ՀԷԿ» մյուս 10 տրանսֆորմատորներ կանխվել է
Այրվել է երկու տրանսֆորմատոր (յուրաքանչյուրը՝ 8 տ յուղի տարողությամբ), հարակից տարածքում գտնվող վարչական շենքի 2-րդ հարկի կառավարման վահանակի սենյակի մեկ պատուհան և փայտյա մանրահատակից մոտ 0․5 քմ հատված:
Գյումրու 8-րդ զինվորական թաղամասում 4-րդ հարկից ընկած երեխան մահացել է
Ինչպես տեղեկացրել ենք, 5 օր առաջ Գյումրու 8-րդ զինվորական թաղամասի բազմաբնակարան շենքերից մեկի 4-րդ հարկից 6 տարեկան տղա երեխա էր ընկել, որին ծայրահեղ ծանր վիճակում՝ գլխուղեղի ծանր վնասվածքով, գանգուղեղի բազմաթիվ կոտրվածքներով նախ տեղափոխել էին Գյումրու «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց», այնուհետ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամլո քարտուղար Գևորգ Դերձյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ երեխան
«ՀՀ զինված ուժերը փայլուն հաղթանակ ունեն». Արծրուն Հովհաննիսյանի ամփոփ գնահատականը
Ժողովրդական համախմբման, պետական եւ զինվորական համակարգի աշխատանքի հղկվածության, կայացման, զարգացման առումներով աճ ունենանք
Հռոմի պապը մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների սրմամբ
Հույս ունեմ, որ միջազգային հանրության միջնորդության, երկխոսության միջոցով և կողմերի բարի կամքի դրսևորմամբ՝ հնարավոր է հասնել տևական խաղաղության՝ հանուն ժողովուրդների բարօրության», – հայտարարել է Հռոմի պապը:
Ինչու Դիքենսը «վռնդեց» Անդերսենին
Անվանի հեղինակներին կարդալիս հաճախ ընթերցողները երեւակայում են, թե ինչպիսին են եղել նրանք, ինչ զրույցներ են վարել, եւ արդյոք հանդիպե՞լ են միմյանց հետ: kulturologia.ru-ն նշում է, որ ժամանակին հանդիպել են Չարլզ Դիքենսն ու Հանս Քրիստիան Անդերսենը: «Օլիվեր Թվիսթի արկածները» Դիքենսին հայտնի դարձրեց: Դա անգլիական գրականության առաջին վեպն էր, որի գլխավոր հերոսը երեխա է: Դիքենսը նույնպես զգացել
«Մեր արյունը կթափենք մեր հայրենիքի համար ու կպայքարենք». Լոս Անջելեսում հայերի բողոքի ցույցին փորձել են դիմակայել մի խումբ ագրեսիվ ադրբեջանցիներ
Քրիստինե Անթանեսյանն ասաց. «Հայաստանը մենք ենք, մեր հայ ժողովուրդը, մեր հայ զինվորները երբեք չենք թողնի, որ մեր սրտերից հեռանան: Երբեք չենք մոռանա մեր հայրենիքը, ոչ էլ Արեւմտյան Հայաստանը եւ Արցախը: Մեր հողերն են, մեր ժողովուրդն են, կբազմանանք մեր ազգով մինչեւ վերջ: Մեր արյունը կթափենք մեր հայրենիքի համար եւ կպայքարենք՝ մինչեւ հասնենք մեր նպատակին, մեր երազանքին, որն է՝ ազատ, անկախ եւ միացյալ Հայաստանը»:
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք
Փաստացի բուժում է ստանում 27, մեկուսացված է 56 քաղաքացի:
Բանակին ֆինանսական աջակցություն ցուցաբերեու ցանկություն ունեցող մեր հայրենակիցներն իրենց նվիրատվությունները կարող են փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին. Փաշինյան
Ձեռնպահ մնալ բանակի համար որեւէ գույք ձեռքբերելու նախաձեռնությունից:
Տավուշում կյանքը բնականոն է. կփոխհատուցվի նաեւ հակառակորդի պատճառած գյուղատնտեսական վնասը
Հակառակորդի հրետակոծությունից նաեւ գյուղատնտեսական տարածքներ եւ ֆերմաներ են վնասվել: Մի քանի օրում կավարտենք ուսումնասիրությունը
Արմեն Սարգսյանը և Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևոր են համարել, որ հոգևորականները թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում, այսօր էլ զորավիգ են Հայրենիքին, նրա անվտանգությունն ու խաղաղությունը պաշտպանող մեր զինվորների կողքին են
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպել է Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ
Կշարունակեն ծառայել, քանի դեռ հաղթանակի վերջակետը դրված չէ. զորամիավորման զորացրման ենթակա ժամկետային զինծառայողները դիմել են հրամանատարությանը` խնդրելով դադարեցնել զորացրումները
Այսօր էլ մեր տղաները վերստին ապացուցում են իրենց անմնացորդ նվիրումը հայրենիքին և ժողովրդին:
Սա այլևս այլ երկիր է, Աթաթուրքի Թուրքիան չէ. Սուրբ Սոֆիայի տաճարի խորհուրդը. Ստեփան Դանիելյան
Թուրքիան գնում է դեպի իսլամիզմ. Էրդողանը փուլ առ փուլ ի չիք է դարձնում Աթաթուրքի ռեֆորմները
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 104 նոր դեպք, արձանագրվել է մահվան 9 դեպք
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 63 (տղամարդ), 69 (կին), 70 (կին), 53 (կին), 82 (տղամարդ), 72 (տղամարդ), 71 (կին), 92 (կին) և 89 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Լևոն Տեր-Պետրոսյան. Ինչու են մարդիկ հակված հավատալու ոչ թե պաշտոնական տեղեկատվությանը, այլ սուտ լուրերին. «Իլուր»
Լևոն Տեր-Պետրոսյան. Վերընթերցելով Մարկ Բլոկին
Միակողմանի փակ է Այգավան համայնքի մոտ գտնվող կամուրջը
Կամրջի նորոգման աշխատանքներն ընթանալու են 90 օր։
«Ազգային օրակարգ». Նախաձեռնել և հետևողականորեն առաջ մղել Արցախյան բանակցությունների նոր օրակարգ
Իրականացնել հստակ և թիրախային նախաձեռնություններ՝ բարելավելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ բոլոր երկրների հետ երկկողմանի հարաբերությունները, ինչպես նաև հարաբերությունները մեր տարածաշրջանում ակտիվ շահեր ունեցող այլ խոշոր պետությունների հետ
Արմեն Աշոտյան. «Մեր բանակի հաղթանակները դիվանագիտական ճակատում մսխելու իրավունք չունեք»»
Չմիավորված պետությունների շարժման Բյուրոն մեղադրել է Հայաստանին ռազմական գործողությունները սկսելու մեջ
Հայ-ադրբեջանական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր. հակառակորդը կրակի դադարեցման ռեժիմը խախտել է 9 անգամ
Հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է շուրջ 137 կրակոց:
Հալեպում պատարագ է մատուցվել հայ-ադրբեջանական սահմանագոտում զոհվածների հոգիների խաղաղության համար
Հալեպում Հայաստանի հումանիտար առաքելություն իրականացնող խմբի անդամները մասնակցել են հայ-ադրբեջանական սահմանագոտում զոհվածների հոգիների խաղաղության համար մատուցված պատարագին: Կիրակի օրը` հուլիսի 19-ին, Հալեպի Ս. Աստվածածին եկեղեցում Հիսուս Քրիստոսի Այլակերպության տաղավար տոնի առիթով եպիսկոպոսական Պատարագին Բերյո Հայոց Թեմի Բարեջան Առաջնորդ Գերշ. Տ. Մասիս Սրբ. Եպս. Զօպուեանը հատուկ կերպով հոգեհանգստյան պաշտոն է մատուցել ՀՀ հյուսիսարևելյան սահմանին` հայ-ադրբեջանական սահմանագոտում
Սահմանագոտու հրահրմամբ Անկարան նոր գործարք է առաջարկում Մոսկվային
«Մեկ ազգ, երկու պետություն» առաջադրանքին ընդառաջ Բաքվի եւ Անկարայի ղեկավարների կատարած հայտարարություններում ռազմավարական մոտեցման առումով առանցքային զուգահեռներն ակներեւ են: Ալիեւի համար ադրբեջանցի ժողովուրդը հոգնել է ղարաբաղյան տագնապի լուծման շուրջ անիմաստ բանակցություններից, եւ միջնորդները դա պետք է հասկանան: «Ադրբեջանցի ժողովուրդը հոգնել է այս անիմաստ բանակցություններից: Այդ իսկ պատճառով, բոլոր նրանք, ովքեր այս օրերին իրենց միջնորդական առաջարկներն
Ավշային անխափան հոսքը՝ առողջ իմունիտետի գրավական
Ավշային համակարգն օրգանիզմում կարևորագույն գործառույթներ է իրականացնում։ Այն պաշտպանում է օրգանիզմը հակածիններից, ախտածին միկրոօրգանիզմներից և վնասակար նյութերից, տեղափոխում է հորմոնները, կարգավորում ջրաաղային և ճարպային փոխանակությունը և այլն։ Եթե ավշային համակարգի հետ ինչ-որ բան այն չէ, ապա առաջանում են բնորոշ ախտանշաններ, օրինակ ավշային հանգույցները մեծանում են։ Ինչպես խուսափել օրգանիզմում ավշի շրջանառության դժվարացումից Ավշային համակարգը կարևորագույն նշանակություն
Պանթուրքիստների կոչերն անարձագանք մնացին, Իրանի ազերիներին կենցաղային հոգսերն են հուզում
Ադրբեջանցիների համաշխարհային կառույցների նախորդ շաբաթվա կազմակերպած հակահայկական ցույցերը Իրանի մասով լրիվ ձախողեց. նրանք հաջողեցին միայն փոքրաթիվ հավաքներ կազմակերպել Վաշինգտոնում, Լոնդոնում և այլուր: Ցույցերը հրահրած պանթուրքիստական այս շարժումը ղեկավարվում է Անկարայից և Բաքվից, ունի շեշտված հակահայկական, հակառուսական և հակաիրանական ուղղություն. կենտրոնը գտնվում է ԱՄՆ-ում, սերտ կապեր ունի «Ադրբեջանի սփյուռքի հարցերով պետական կոմիտեի» հետ: Պանթուրքիստական զանգվածային լրատվական
Խոշոր ավտովթար՝ Սյունիքի մարզում․ վիրավորներից մեկը Վայոց ձորի նախկին մարզպետն է․ Shamshyan.com
Այսօր՝ հուլիսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում, Կապան քաղաքի թունելի սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչ, 57-ամյա Արագած Սաղաթելյանի վարած Mercedes-Benz G-450 մակնիշի 555 ՕՕ 55 համարանիշի և 50-ամյա Վաչե Սարգսյանի վարած Opel մակնիշի 35 AV 650 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող
Անտեսանելի հովանավորչություն
Օրեր առաջ մամուլը հեղեղված էր Մալաթիայում հնչած կրակոցների, վերջինիս մասնակիցների վերաբերյալ բազմաթիվ հոդվածներով: Որպես մասնակից հիշատակվում էր Աշոտ Ավետիսյանի՝ նույն ինքը «Նեպտունի Համիկի», որդու՝ Սարգիս Ավետիսյանի անունը, որը, չնայած այն բանին, որ ձերբակալվել էր, այժմ գտնվում է ազատության մեջ: Մամուլում հրապարակված հոդվածներում հիշատակվել է, որ Ավետիսյաններին աջակցություն է ցուցաբերվում ոստիկանության աշխատակիցների կողմից: Թերևս այս պնդումները
Լռելու ունակությունը
– Հնարավո՞ր է, արդյոք, Երեւանում, Լենինի հրապարակում բռնաբարություն անել: – Ոչ, անցորդները կխանգարեն իրենց խորհուրդներով: Հայկական ռադիոյի անեկդոտներից Կար ժամանակ, երբ բոլորը գլուխ էին հանում երեխաների դաստիարակությունից եւ ֆուտբոլից: Հետո դրանց միացավ գրականությունը, ավելի ուշ՝ քաղաքականությունը, իսկ սոցիալական ցանցերի ի հայտ գալն առաջ բերեց (եւ վախենամ` բազմապատկում է) բոլոր հարցերով փորձագետների դասակարգ: Դրա հետ պետք
Արարատի մարզում դպրոցի տնօրենի մրցույթը միտումնավոր կերպով տապալվել է
17.07.2020թ-ին Արարատի մարզում միտումնավոր տապալվեցին Նորամարգ գյուղի տնօրենի ընտրությունները: Արարատի մարզի Նորամարգ գյուղում 2020թ. հուլիսի 17-ին պիտի տեղի ունենար դպրոցի տնօրենի մրցույթ: Մրցույթին մասնակցում էին դպրոցի նախկին տնօրեն գյուղի բնակչուհի Ծովինար Գալստյանը և ևս երկու հավակնորդ՝ Մասիս քաղաքից (Սահակյան Գոհար, Մինասյան Գևորգ): Մրցույթը տեղի չունեցավ, որովհետև մրցույթին չներկայացավ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության
25 տարի առաջ 4 եղբայրներով օծվեցինք, ձեռնադրվեցինք և կոչվեցինք քահանայության․ Բագրատ Գալստանյան
Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Տերն է իմ լույսը և կյանքը, ես ումի՞ց եմ երկյուղելու, Տերն է իմ կյանքի ապավենը, ես ումի՞ց եմ դողալու… Սաղմոսերգուի այս աղոթքը իմ հոգում և շուրթերին, 25 տարի առաջ Մեր Տիրոջ Պայծառակերպության տոնին, ծնկեցինք Մայր Տաճարի Սուրբ Խորանին՝ խոնարհվելով մեր Տիրոջ կամքի առջև և Գարեգին Ա հոգելույս
Դժբախտ պատահար Աշոցք-Գյումրի ավտոճանապարհին․ 9 տարեկան տղա է մահացել
Aravot.am-ի տեղեկություններով, քիչ առաջ դժբախտ պատահար է տեղի ունեցել Աշոցք-Գյումրի ավտոճանապարհին․ անչափահաս երեխա է մահացել։ Մեր այս տեղեկությունը հաստատեց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։ Նա ասաց, որ «Լադա» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, կողաշրջվել է։ Մեքենայի մեջ եղել են երեք երեխաներ, որոնցից մեկը՝ 9 տարեկան տղան մահացել է, մյուս երկուսին
Աղվերանի Տիգրան Մեծ հանգստյան գոտու տարածքում 17-ամյա պատանի է կորել
Հուլիսի 19-ին, ժամը 19։27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին (Գոռ Ղ․, 17 տ․) ժամը 15։00-ից դուրս է եկել Աղվերանի հանգստավայրի Տիգրան Մեծ հանգստյան գոտու տարածքից և չի վերադարձել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ժամը 20։15-ից փրկարարները ոստիկանների հետ համատեղ իրականացնում են որոնողական աշխատանքներ։ ՀՀ
ՀՀ զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը. ամփոփում
Անցնող գիշերը սահմանին եղել է համեմատաբար հանգիստ, մոտավորապես 70 անգամ է խախտվել հրադադարի ռեժիմը, հիմնականում կիրառվել են հրաձգային զենքեր՝ ոչ մեծ տրամաչափի: ՀՀ զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը: Մովսեսի եկեղեցում պսակադրության արարողության է եղել, կյանքը շարունակվում է, և մարդիկ ապրում են իրենց բնականոն կյանքով: Համայնքներում լիարժեք վերադարձել են գյուղատնտեսական աշխատանքներին։ Ուսումնասիրություններ են կատարվել շինարարական-վերականգնողական


















































