Օրվա լրահոսը
Դատական սանկցիա Տիգրան Եգորյանի նկատմամբ. նկատողություն
Մեսրոպ Մակյանն արձանագրեց, որ նախկինում նրա դրսևորած վարքագիծը և բերված հիմնավորումները չեն կարող հիմնավոր համարվել Տիգրան Եգորյանի՝ դատական նիստից ուշանալու և քննության հետաձգման պատճառ հանդիսանալու համար:
Շատ տխուր պատկեր է խորհրդարանական դիվանագիտության մեջ. Արտակ Զաքարյան. «Հրապարակ»
ՄԻՊ գրասենյակը միջազգային դիվանագիտությամբ շատ ավելի ակտիվ է զբաղված, քան մեր խորհրդարանը
Արծրուն Հովհաննիսյանը Բաքվի ցույցերի եւ լայնամասշտաբ պատերազմի հնարավորության մասին
Հովհաննիսյանն ասում է՝ Ադրբեջանի հասարակության վրա ազդող գործոնները շատ են, եւ ամեն ինչ դրանով կարող է պայմանավորված լինել
Ահազանգ է ստացվել, թե Կապույտ մզկիթում պայթուցիկ սարք է տեղադրված
Տեղազննման արդյունքում ժամը 11։50-ին պարզվել է, որ ահազանգը կեղծ է․ պայթուցիկ սարք չի հայտնաբերվել։
Վահագն Խաչատրյանը՝ ՀՊՏՀ ռեկտորի ընտրությունների մասին. «Ընտրելու ձեւն էլ կա, հանելու ձեւն էլ կա»
Արդյունքներ ցույց չտված մարդն ի վերջո կարող է ժամանակից շուտ ազատվել աշխատանքից
ԲՀԿ նախագահը կորոնավիրուսի կրկնակի թեստ է հանձնել, որի պատասխանը բացասական է
Գագիկ Ծառուկյանը գտնվում է ուժեղ և հզոր մարզավիճակում:
Արծրուն Հովհաննիսյան. «Այս պահին սահմանին եւ արցախյան հատվածում հանգիստ է»
Կեսգիշերից սահմանին լիարժեք դադար է եղել
Սահմանագոտու հատվածում ծավալված գործողությունների ընթացքում տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած 10 զինծառայող բուժում է ստանում
Մեկ զինծառայող ծայրահեղ ծանր վիճակում է։
«Այդ գործողությունները զարմանալի չեն՝ հաշվի առնելով Ադրբեջանի շարունակ աճող ռազմատենչ հռետորաբանությունը». կոնգրեսականներ Թի Ջեյ Քոքսը և Բրեդ Շերմանն անհանգստություն են հայտնել Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման հետ կապված
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԱՄՆ կոնգրեսականներ Թի Ջեյ Քոքսը և Բրեդ Շերմանն անհանգստություն են հայտնել Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման հետ կապված՝ ընդգծելով, որ ցավոք, այդ գործողությունները զարմանալի չեն՝ հաշվի առնելով Ադրբեջանի շարունակ աճող ռազմատենչ հռետորաբանությունը Հայաստանի և Արցախի նկատմամբ: Նշվում է, որ նման գործողությունները վտանգում են ոչ միայն
ԱՄՆ Կոնգրեսը քննարկելու է Ադրբեջանին պաշտպանական հատկացումների դադարեցման հարցը
Ֆրենկ Փելոնն էլ Պաշտպանության դեպարտամենտից պահանջել է Կոնգրեսին ներկայացնել հաշվետվություն՝ նախորդ տարիներին Ադրբեջանին տրամադրված 120 միլիոն դոլարի պաշտպանական աջակցության վերաբերյալ:
Անվճար բժշկական օգնության ու սպասարկման ուղեգիր՝ քվեի դիմաց. մեղադրանք է առաջադրվել պատգամավորի թեկնածուի օգտին քվեարկելու նպատակով ընտրողին կաշառք տալու համար
Ընտրություններին մասնակցելուց հետո վերը նշված անձը ուղեգրի հիման վրա բժշկական կենտրոնում ենթարկվել է աչքի անվճար վիրահատության, ինչի դիմաց պետության կողմից հիշյալ բժշկական կենտրոնին փոխանցվել է 77.200 ՀՀ դրամ:
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 515 նոր դեպք, արձանագրվել է մահվան 11 դեպք
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 82 (կին), 63 (կին), 90 (տղամարդ), 77 (կին), 75 (կին), 53 (տղամարդ), 88 (կին), 84 (տղամարդ), 62 (կին), 84 (տղամարդ) և 88 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
«Հայկական արտադրության անօդաչու թռչող սարքի հաջողության համար բոլորս, առանց աչքով տալու, ուրախ ենք». Անդրանիկ Քոչարյան
Պատգամավորները պաշտպանության հանձնաժողովի նիստը սկսեցին՝ հոտնկայս հարգելով մեր զոհված զինծառայողների հիշատակը:
Բողոքի ցույցեր՝ Ադրբեջանում. Բաքվում ցուցարարները ներխուժել են խորհրդարանի շենք
Ոստիկանությունը կիրառել է ջրցաններ, արցունքաբեր գազ, կան տասնյակ ձերբակալվածներ:
Վարչապետը Տավուշի հատվածի պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողներին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով հետմահու պարգեւատրելու միջնորդություն է ստորագրել
«Մենք պիտի՛ կարողանանք արժանի լինել Ձեզ եւ Ձեր սխրանքին: Եւ կլինե՛նք»
Այս դժվարին պահին ՀՅ Դաշնակցությունն՝ իր աշխարհասփյուռ կառույցով կանգնած է Հայոց զույգ պետությունների, Հայոց բանակի կողքին. ՀՅ Դաշնակցության Բյուրոյի հայտարարությունը
Միշտ պատրաստ ենք մեր բոլոր հնարավորություններն ու կարողականությունը ի սպաս դնել Հայրենիքի ու հայության անվտանգությանն ու զարգացմանը
Հայկական ԶՈՒ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի երկու հարվածային ԱԹՍ
Ժամը 00:15-ից մինչ այս պահը պահպանվում է հարաբերական անդորր
Առավել կենսական ներուժ ունեցան ավանդական ու տարածաշրջանային երկրների հետ տնտեսական կապերը. արտաքին առևտուրը՝ համավարակի «խմբագրմամբ». Արա Գալոյան
Արտահանումներն ու ներմուծումները կրճատվելն են
Մենք ուզում ենք, որ ՀԱՊԿ-ը միջամտի՞
Ռուսերեն մի շատ դիպուկ ասացվածք կա, որը կարելի է մոտավորապես թարգմանել այսպես. «Նա նույնքան օգուտ է տալիս, որքան արու այծը՝ կաթ»: Ինձ թվում է այդ ասացվածքը Հայաստանի դեպքում միանգամայն կիրառելի է ՀԱՊԿ-ի հանդեպ: Զուտ տեսականորեն՝ եթե երկիրը մտնում է ինչ-որ ռազմական դաշինքի մեջ, ապա նա, ըստ երեւույթին, ակնկալում է, որ այդ դաշինքը, տվյալ երկրի վրա
Տավուշի մարզպետ. «Այս խոշոր տրամաչափի ոտնձգությունն աննախադեպ էր 1990-ական թվականներից սկսած». «Հայկական ժամանակ»
Առիթից օգտվելով՝ կոչ եմ անում մեր բոլոր հայրենակիցներին զորամասեր եւ զորամիավորումներ չայցելել։ Եթե նմանատիպ հարցերով եկել են Տավուշ կամ ցանկություն ունեն գալու՝ ավելի լավ է միանգամից դիմեն զինկոմիսարիատներ։ Բայց նորից եմ ուզում կրկնել, որ դրա կարիքը այս պահին չկա, եւ մեր Զինված ուժերը լիարժեք ի վիճակի են իրականացնելու իրենց առջեւ դրված բոլոր խնդիրների լուծումները։
Արծրուն Հովհաննիսյանը՝ Ղարադաշ բարձունքն այժմ հայկական ԶՈւ-ի վերահսկողության տակ գտնվելու մասին
Հակառակորդի զոհերի թիվն այս պահի դրությամբ 11 է, սակայն Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ այդ թիվը կարող է փոխվել:
«Ներկա փուլում պետք է բացառել պատերազմը». Սալար Սեյֆոդդինի
Թեհրանը կարող է դիվանագիտական նախաձեռնողականության և միջնորդական առաքելության միջոցով գոնե կարճաժամկետ կտրվածքով խոչընդոտել պատերազմի շարունակմանը 12․07․2020թ․ից սկսած ՀՀ և ԱՀ միջև մի շարք նոր ընդհարումներ են տեղի ունեցել Տավուշի մարզի Մովսես գյուղի շրջանում։ 2016 թ․-ի Ապրիլյան պատերազմի դադարից հետո նմանատիպ բախումներն աննախադեպ են, քանի որ դրանք տեղի են ունեցել Արցախի Հանրապետության տարածքից դուրս և ՀՀ
«Հայկական որևէ բնակավայրից տարհանում տեղի չի ունեցել. մեր ժողովուրդն ամուր կանգնած է իր դիրքերում». Արծրուն Հովհաննիսյան
Հարցին՝ արդյոք ամենածանր հրետանին տա՞նկն է եղել, որ կիրառվել է այս օրերին, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց, որ տանկը չէ, քանի որ «գրադ» էլ է օգտագործվել:
Թուրք մտավորականները հեռուստածրագրում ճանաչում են Հայոց ցեղասպանությունը
Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com Վերջերս մի տեսանյութ գտա, որտեղ երկու թուրք մտավորականներ հանդես են գալիս Թուրքիայի Հանրապետության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին: Քննարկումը տեղի է ունեցել 2015-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ: Տեսանյութում Էրդողան Այդինի և Այդին Չուբուքչուի զրույցը թուրքերեն է՝ անգլերեն ենթագրերով։ Մեկ ժամ 37 րոպե տևողությամբ ծրագրի անվանումն
Կալիֆոռնիան կրկին արգելափակվեց. «Ամերիկայի ձայն»
«Ամերիկայի ձայն». Կալիֆոռնիան կրկին արգելափակվեց: Նահանգապետ Գավին Նյուսոմը պահանջել է դադարեցնել ժամանցի վայրերի, մարզասրահների, եկեղեցիների վերաբացման գործընթացները, քանի որ ԱՄՆ ամենաշատ բնակչություն ունեցող նահանգում կորոնավիրուսի վարակակիրների թիվը կրկին սկսել է աճել: «Այսօր հայտարարում ենք լրացուցիչ պետական գործողությունների մասին, որոնք վերաբերում են տանը մնալու հորդորին: Պահանջում ենք, որ բոլոր շրջանները փակեն հետևյալ ոլորտները ՝ ռեստորաններ, գինետներ,
Լապշին. «Միայն կատարյալ հիմարներն ու ոչ պրոֆեսիոնալները կարող էին թույլ տալ խոցել Elbit Hermes 900 անօդաչուն. բրավո՝ հայ զինվորականներին»
Аysor.am. Այսօր ԶԼՄ-ները գրել են, որ հայկական զինված ուժերը խոցել են սուպեր ժամանակակից և շատ թանկ (մինչև 30 միլիոն դոլար) իսրայելական Elbit Hermes 900 ԱԹՍ-ն: Սարքը շատ լուրջ է, այն տասնյակ երկրների զինանոցում առկա է և կարող է ավելի քան 30 ժամ օդում մնալ: Այս մասին գրել է բլոգեր Ալեքսանդր Լապշինը: Հակառակ այն բանի, թե
«Ունենք ապացույցներ, որ բնակելի տների մերձակայքում հակառակորդը զինտեխնիկա է տեղակայում՝ թիրախավորելով խաղաղ բնակչությանը». Արծրուն Հովհաննիսյան
Արծրուն Հովհաննիսյանը վստահեցրեց՝ այս պահին ընդհանուր օպերատիվ իրավիճակը համեմատաբար հանգիստ է:
Արթուր Վանեցյան. «Հայոց հաղթական բանակի շուրջ համախմբումը բոլորիս պարտքն է»
«Ցավակցում և զորակցում եմ մայոր Համբարձումյանի, կապիտան Էլբակյանի, կրտսեր սերժանտ Գաբրիելյանի, կրտսեր սերժանտ Մաթևոսյանի ընտանիքներին և հարազատներին: Հայոց հաղթական բանակի շուրջ համախմբումը` բոլորիս պարտքն է: Մենք հաղթելու ենք»: Արթուր Վանեցյան «Հայրենիք» կուսակցության նախագահ
«Մի՛ նեղացեք, մի՛ դժգոհեք, եթե մերժում են ձեզ, քանի որ ՀՀ Զինված Ուժերը դեռևս դրա անհրաժեշտությունը չեն տեսնում». Վահրամ Պողոսյան
Արցախի նախագահի մամլո խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Տավուշի սահմանին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին Արցախում, ինչպես արդեն նշել եմ, շատ բուռն են արձագանքում: Վերջին երկու օրվա ընթացքում հազարավոր կամավորականներ են դիմել Արցախի Հանրապետության Նախագահին և այլ մարմինների՝ Տավուշ մեկնելու ցանկությամբ: Այս պահին էլ դիմում-հայտերն ու հեռախոսազանգերը չեն դադարում: Սիրելի՛ կամավորականներ, ձեր պատրաստակամությունը,
ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը հանդիպել է Հայ դատի Մոսկվայի գրասենյակի ներկայացուցիչների հետ
Հայտնում ենք, որ ս/թ․ հուլիսի 14-ին ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը հանդիպել է Հայ դատի Մոսկվայի գրասենյակի ներկայացուցիչներ Ներսես Ներսիսյանի, Սեյրան Բաղդասարյանի և Արմեն Բիլյանի հետ։ Հանդիպմանը քննարկվել են վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանն առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև համայնքային կյանքին առնչվող տարաբնույթ հարցերին և հետագա ծրագրերին։ ՌԴ-ում ՀՀ դեսպանություն


















































