Օրվա լրահոսը
Հայ-ռուսական հարաբերություններում Հայաստանը պետք է լինի թափանցիկ. Արման Ղուկասյան
«Կան ազդակներ, որոնք հուշում են, որ հայ-ռուսական հարաբերություններն այդքան էլ փայլուն չեն» «Կան մի քանի ազդակներ, որոնք հուշում են, որ հայ-ռուսական հարաբերություններն այդքան էլ փայլուն չեն»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ, «Ժողովրդի ձայն» փորձագիտական ակումբի փորձագետ Արման Ղուկասյանը: Բանախոսի մեկնաբանությամբ, ազդակներից մեկն էլ ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու հետ կապված միջադեպն
Գագիկ Հարությունյան, Սամվել Մայրապետյան, Միքայել Հարությունյան. Ալումյանը միջնորդում է դատարան կանչել այս անձանց՝ հարցաքննելու
Ալումյանը հավելեց, որ եթե իր նշած անձինք հղում անելով իրենց դատավարական կարգավիճակին չգան դատարան վկայի կարգավիճակով, ապա եթե դատարանը կգտնի, որ կոնկրետ վկայի կարգավիճակով չի կարող հարցաքննել, ապա կարող է ցանկացած այլ կարգավիճակով դատարան կանչել:
ՄԻՊ-ը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության ղեկավարին ներկայացրել է Տավուշի հրետակոծությունների վերաբերյալ արձանագրած տեղեկությունները
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր հեռախոսային քննարկում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության (ICRC) ղեկավար Քլեր Մեյթրոի հետ: Պաշտպանը ներկայացրել է Հայաստանի Տավուշի մարզի ուղղությամբ հուլիսի 12-ից ադրբեջանական զինված ուժերի կողմից մարզի քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ իրականացվող գնդակոծությունների և հրետանակոծությունների վերաբերյալ աշխատակազմի արձանագրած տեղեկությունները, ինչպես նաև քաղաքացիական բնակավայրերից Մարդու իրավունքների պաշտպանին հասեցագրվող ահազանգերը։
Կասեցումներ՝ «Սպայկա»-ի գրասենյակում եւ «Դեուս Էքս» ընկերությունում
ԱԱՏՄ կողմից մարզային կասեցումները գերակշռում են
Հակառակորդի կրակից ՀՀ ԶՈւ երկու ժամկետային զինծառայող է զոհվել
Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրելյանը և կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանը, հայտնում են ՀՀ ՊՆ-ից: ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և խորին ցավակցություն ու զորակցություն հայտնում զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
«Քնած աշակերտի համար ուսուցիչը որոշեց օրորոցային երգ դնել». Ի՞նչ են պատմում Covid-19-ի պատճառով դասերն առցանց պարապող աշակերտները
Covid-19-ը ինչ փոխեց պատանիների կյանքում
Հավերժ փառք ձեզ՝ մայոր Գարուշ Համբարձումյան և կապիտան Սոս Էլբակյան
Հայրենիք, Պատիվ, Նվիրվածություն. Մեր կամավորի, զինվորի, սպայի,գեներալի նշանաբանը բոլոր ժամանակներում: Խոնարհումս իրենց կյանքը հայրենիքին ու ժողովրդին նվիրաբերած բոլոր հերոսների հիշատակին: Հավերժ փառք ձեզ՝ մայոր Գարուշ Համբարձումյան և կապիտան Սոս Էլբակյան: Նախագահ Արմեն Սարգսյան
ՍԴ-ում Հայկ Հովհաննիսյանի կարգապահական պատասխանատվության հարցով նիստը չկայացավ. քվորում չկար
ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը հայտնեց՝ ըստ ժամանակացույցի՝ ՍԴ հաջորդ նիստը նախատեսված է օգոստոսի 25-ին:
Էդմոն Մարուքյանը դիմել է արտասահմանցի գործընկեր մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց. «Ակնկալում ենք Ձեր աջակցությունը՝ դատապարտելու Ադրբեջանի Հանրապետությանը»
Սիրելի՛ հայրենակիցներ, Տեղեկացնում եմ, որ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության անունից այսօր հետևյալ հաղորդագրությամբ դիմել եմ մեր արտասահմանցի գործընկեր մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց․ «2020 թվականի հուլիսի 12-ին՝ կեսօրին մոտ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերն սկսել են հրետանային կրակոցներ արձակել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ուղղությամբ: Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունները շարունակվում են մինչ այժմ (2 օր): Առաջնագիծը
Վահագն Խաչատրյանը՝ ռեկտորի նախկին պաշտոնակատարի դատի տալու եւ նախարարության թերացման մասին
ԿԳՄՍ նախարարությունը դեռեւս մեկ տարի առաջ պետք է կազմակերպեր ռեկտորի ընտրություններ:
«Առինջ մոլում» 24 ժամով կասեցվել է շինանյութի և տնտեսական ապրանքների առևտրով զբաղվող մի շարք տնտեսավարողների գործունեություն
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինն այսօր՝ հուլիսի 14-ին, մշտադիտարկումներ ու կրկնայցեր է իրականացրել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Ստուգայցերի ընթացքում շինանյութերի խանութներում, բենզալցակայաններում ու գազալցակայաններում էական խախտումներ չեն արձանագրվել: Այսօր Տեսչական մարմինը կասեցումներ է իրականացրել Երևան քաղաքի Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում, ինչպես նաև «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում: Շենգավիթում կասեցվել է շինանյութի, իսկ Մալաթիա Սեբաստիայում
«Ցավոք կամ իրավիճակի լրջության մասշտաբը մինչև վերջ չի գիտակցվում կամ որոշ մարդիկ պատրաստ են ամեն իրավիճակից օգտվելով՝ որևէ առաջնահերթություն առաջ մղել». Արսեն Խառատյան
Նա հայտնեց, որ իր գործընկերներն այս օրերին զբաղված են հայկական պաշտոնական տեղեկատվությունը և դիրքորոշումը վրացական մեդիայում հասանելի դարձնելու գործով:
Իտալիայի Պատգամավորների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահը համերաշխություն է հայտնում Հայաստանին և հայ ժողովրդին
Իտալիայի Պատգամավորների պալատի պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ, ՆԱՏՕ-ում ԽՎ իտալական պատվիրակության փոխնախագահ, Իտալիա-Հայաստան բարեկամական խմբի անդամ Պաոլո Ֆորմենտինիի գրառումը. «Համերաշխություն եմ հայտնում Հայաստանին և նրա ժողովրդին, որը դարերի ընթացքում շատ տառապանքներ է կրել: Թող խաղաղությունը գերակայի բռնության նկատմամբ, սա ողջ Լեգա կուսակցության հույսն է: Մենք Հայաստանի կողքին ենք»:
Հակառակորդի կրակոցից մահացած Սոս Էլբակյանը Շիրակի Մարմաշեն համայնքից էր․ պատրաստվում էր հարսանիքի
Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում քիչ առաջ հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում ստացած զինծառայողներից մեկը՝ կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը Շիրակի մարզի Մարմաշեն համայնքից է, նա խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Արշակյանի հորեղբոր որդին է։ Սոս Էլբակյանը 28 տարեկան է, պատրաստվում էր ամուսնանալ, հավանած աղջիկ ուներ։ Այս մասին մեզ ասաց նրա հարազատներից մեկը։ Նա պատմեց, որ Սոսն
Ահազանգեր են ստացվել վիրավոր և հյուծված արագիլների վերաբերյալ
2020 թվականի հուլիսի 10-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ահազանգեր են ստացվել ՀՀ Արարատի մարզի Մարմարաշեն, ՀՀ Արմավիրի մարզի Ղուկասավան և ՀՀ Լոռու մարզի Ուրասար համայնքներում վիրավոր և հյուծված արագիլների վերաբերյալ։ Տեսչական մարմնի աշխատակիցներն անմիջապես մեկնել են նշված համայնքներ, տեղում պարզել, որ արագիլներից 2-ը ձագեր են և բնից ընկնելով թևի վնասվածք են ստացել, 1-ը՝ հյուծված
«Այս կրկնությունները ո՞ւմ են պետք՝ իրե՞նց, թե՞ իրենց նստարանին, մենք Մարտի 1-ից այնքա՜ն ենք հեռացել». Սեդա Սաֆարյանը բողոքեց, դատարանը հետաձգեց Քոչարյանի պաշտպանների միջնորդության քննարկումը
Մեղադրող դատախազը հորդորեց դասագրքեր կարդալ սահմանադրական կարգի տապալման հոդվածի մասին. «ԱԺ-ն 2009-ի փոփոխությունների ժամանակ հստակ արձանագրել է, որ 300 եւ 300.1 հոդվածները համապատասխանում են Սահմանադրությանը, ՄԻԵԴ նախադեպային պրակտիկայով սահմանված չափանիշներին եւ այլ պետությունների նմանատիպ հոդվածներով սահմանված իրավանորմերին»:
ՏՄՊՊՀ-ն հրապարակել է «ՎԵՈՆ Արմենիա» և «ԹԻՄ» ընկերությունների համակենտրոնացումը պայմանով թույլատրելու մասին որոշումը
Հրապարակվել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2020 թվականի հուլիսի 9-ի որոշումը «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲ և «ԹԻՄ» ՍՊ ընկերությունների համակենտրոնացումը պայմանով թույլատրելու մասին: Ըստ այդմ՝ հանձնաժողովը թույլատրել է վերոնշյալ ընկերությունների համակենտրոնացումը «ԹԻՄ» ընկերության կողմից «ՎԵՈՆ Արմենիայի» 100 տոկոս փայաբաժնի ձեռքբերման միջոցով: Որոշմամբ ի գիտություն է ընդունվել, որ «ԹԻՄ» ՍՊԸ-ն համակենտրոնացումը գործողության մեջ դնելուց հետո
Վահագն Խաչատրյանը՝ ՀՊՏՀ ռեկտորի ընտրությունների մասին. «Չենք պատրաստվում օրենք խախտել»
ՀՊՏՀ ղեկավարությունը եւ ԿԳՄՍ նախարարությունը կխորհրդակցեն պարետատան հետ եւ կառաջնորդվեն կանոններով:
Ադրբեջանական հատուկ ծառայությունները տարածում են ապրիլյան պատերազմում զոհված հայ զինվորների ցուցակ՝ ներկայացնելով՝ որպես այսօրվա կորուստներ
Ադրբեջանական հատուկ ծառայությունները շարունակում են մեդիադաշտը լցնել կեղծ տեղեկատվություններով։ Այժմ հակառակորդը տեղեկություն է տարածում, թե իբր երեկ՝ հուլիսի 13-ին, հայկական կողմն ունեցել է 66 զոհ։ Այս տեղեկությանը կցված է անուն-ազգանուններով և ծննդյան տարեթվերով ցուցակ։ «Տեղեկատվության ստուգման կենտրոնը» հայտնում է, որ տարածվող տեղեկությունը կեղծ է, իսկ ցուցակում ապրիլյան պատերազմի ընթացքում զոհված հայ զինվորների անուններն են։ Ավելի
«Ադրբեջանին թվում է, թե ինքն ունի այն ուժը, որը կարող է օգտագործվել խնդրի՝ ուժի գործադրմամբ կարգավորման համար»
Այս պարագայում հայ-ադրբեջանական սահմանի մասին է խոսքը, ինչն այլ լարվածություն է ի հայտ բերում՝ տարածաշրջանային անկայունության տեսանկյունից
Ոստիկանությունը ԶԼՄ-ներին կրկին կոչ է անում ձեռնպահ մնալ սահմանամերձ բնակավայրեր մուտք գործելուց
Հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական կողմից սադրանքները շարունակվում են, տեսականորեն առկա է իրադրության սրման հնարավորություն: ՀՀ Պաշտպանության նախարարությունը կոչով դիմել էր ԶԼՄ ներկայացուցիչներին՝ ձեռնպահ մնալ մարտական գործողությունների տարածք հանդիսացող գոտիներ, սահմանամերձ բնակավայրեր մուտք գործելուց և ուղիղ հեռարձակում իրականացնելուց: Նման քայլերը հակառակորդին հնարավորություն են տալիս ուղիղ եթերի ռեժիմով դիտարկելու մեր տարածքում ընթացող գործողությունները և միանշանակ կարող են վտանգել
«Ապշած եմ․ 170 տարվա ընթացքում տեղումների նման քանակ չի եղել Գյումրիում»․ քաղաքապետի պարզաբանումը
Սամվել Բալասանյանը նաև ասաց, որ կամուրջում ստեղծված երեկվա իրավիճակից հետո մտածում են այլընտրանքային ճանապարհ ունենալու մասին։
Կարմիր խաչի միջազգային կոմիտե. «Մենք պատրաստ ենք հանդես գալ որպես չեզոք միջնորդ ու աջակցել վերջին լարվածության հետևանքով տուժածներին»
«Կոչ ենք անում կողմերին հարգել միջազգային մարդասիրական իրավունքի կանոնները և մարտական գործողություններ իրականացնելիս ապահովել նախազգուշացման բոլոր միջոցները՝ խնայելու քաղաքացիական անձանց կյանքը և ապահովելու ենթակառուցվածքների, այդ թվում՝ դպրոցների, բնակելի և բժշկական շինությունների անվտանգությունը», – նշել է տարածաշրջանում ԿԽՄԿ գործառնությունների տնօրեն Մարտին Շյուպը։
Կոտայքի մարզի Պտղնի համայնքի ղեկավարը ծառայողական Iphone 6S տվել է որդուն. ՀՀ քննչական կոմիտե
Պտղնի համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով չարաշահումներ կատարելու համար
Ստեղծված իրավիճակի շուրջ ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը կշարունակի աշխատանքներ տանել ՀԱՊԿ շրջանակներում
Հուլիսի 14-ին տեղի է ունեցել ՀԱՊԿ Մշտական խորհրդի նիստը, որի ժամանակ ելույթով հանդես է եկել ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը: Վերջինս մանրամասն անդրադարձել է հուլիսի 12-ին սկսած հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան ուղղությամբ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով իրադրության լարմանը, Ադրբեջանի կողմից քաղաքացիական ենթակառուցվածքների և բնակչության թիրախավորմանը: ՀՀ մշտական ներկայացուցիչը նշել է, որ Ադրբեջանի զինված ուժերը
«Վկաները կգան կասեն՝ այստեղ կրակել են, չեն կրակել, այնտեղ ինչ մեքենան է ընկել… այդ ապացույցների բովանդակությունը այս միջնորդության հետ ոչ մի կապ չունի». Ալումյան
Ըստ Արամ Վարդեւանյանի, եթե ստացվի, որ դա հակասահմանադրական հոդված է, 300.1 հոդվածը չի կարող լինել դրա բարելավող նորմը. «Եթե մի բան չկա, գոյություն չունի, ո՞նց կարող է լինել դրա բարելավվածը, որը կարող է լինել էլ ավելի վատը»:
Մոսկվան զսպվածության կոչ է անում Երեւանին ու Բաքվին
Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, պատրաստ է միջնորդական քայլեր ձեռնարկել, ինչի մասին բազմիցս հայտարարել է տարբեր մակարդակներում։
«Հայ գրականությունը թարգմանություններում» ծրագիրը վերականգնվում է
Ծրագրով մինչև այսօր աջակցություն է ստացել 29 գրքի հրատարակման հայտ՝ 15 լեզվով
Ալիեւի չստացված հուլիսի 12-ը. Ադրբեջանը սրում է իրավիճակը՝ զոհերի գնով
Ադրբեջանը ռազմական գործողությունների հող է նախապատրաստում արձանագրելով, թե իբր՝ «փաստացի բանակցային գործընթաց» չկա Հուլիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել, հայտնեց Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը: «Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը
Գյումրիում տեղումների քանակը 1 ժամվա ընթացքում կազմեց 81մմ՝ ամսական նորմայի կրկնակին. Շրջակա միջավայրի նախարարությունը՝ աննախադեպ քանակի անձրևի և կարկուտի պատճառների մասին
Առատ տեղումների պատճառով Գյումրի քաղաքում առաջացել են մեծ հեղեղումներ, որոշ հատվածներում սելավաջրերը ծածկել են ավտոմեքենաները և լցվել բնակելի շինությունները։


















































