Օրվա լրահոսը
Ապօրինի որդեգրումների գործընթացում մասնակցություն է ունեցել նաեւ սոցապ նախկին աշխատող. Հայկուհի Խաչատրյան
Հայկուհի Խաչատրյանը Շվեյցարիայից բողոք է ստացել ու տվյալները ներկայացրել նախաքննական մարմնին
Այս պատմությունն այսօր, 3 տարի անց, բացահայտում եմ, որ զգոն լինենք. Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նկարում աջից պատկերվածներին լավ գիտեք, իսկ ձախից 2017 թվականի հուլիսին Ադրբեջանի Ալխանլի գյուղի զոհված բնակիչներ են՝ տատ ու թոռ։ Նրանք զոհվել էին, որովհետեւ ադրբեջանական ստահակներն իրենց մարտական միավորումները դիտավորյալ տեղակայել էին քաղաքացիական բնակավայրերին մոտ եւ այնտեղից ռմբակոծում էին հայկական դիրքերը՝ խախտելով Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության
«Ադրբեջանը կարող է մսաղացի մեջ նետել այնքան թվով մարդկանց, որքան կամենա, սակայն այս ամենը չի լինի խելամտության արդյունք». «Ամերիկայի ձայն»
Հայ-ադրբեջանական հակամարտության սրումը` միջազգային մամուլի էջերում Ամերիկյան US.News and World Report պարբերականը, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին նոր լարվածությանն ու բախումներին, հիշեցնում է, որ չնայած 1994 թվականին կնքված հրադադարին, Ադրբեջանն ու Հայաստանը շարունակում են մեղադրել մեկը մյուսին` Լեռնային Ղարաբաղի եւ հայ-ադրբեջանական սահմանային գոտիներում շարունակվող հրազենային կրակոցների մեջ: «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մտահոգում է միջազգային համայնքին մասնավորապես նրա համար,
Մանուել Պետրոսյանը ժամանակից շուտ նվաճեց Ստեփան Ավագյանի հուշամրցաշարի հաղթողի կոչումը
Ջերմուկում այսօր կայացավ Ստեփան Ավագյանի հուշամրցաշարի նախավերջին՝ 8-րդ տուրը: Մրցաշարի միանձնյա առաջատար, արցախցի գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը սպիտակ խաղաքարերով պարտության մատնեց միջազգային վարպետ Դավիթ Շահիյանին եւ մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ 7,0 միավորով անհասանելի դարձավ մրցակիցների համար: Հաղթողին հաջորդում են գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը՝ 5,5 միավոր եւ Շանթ Սարգսյանը՝ 5,0: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Մնացականյանն ու Զարիֆն ընդգծվել են տարածաշրջանային անվտանգության և կայունության պահպանման անհրաժեշտությունը
Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ Հուլիսի 14-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ։ Հայաստանի ԱԳՆ ղեկավարն իր իրանցի գործընկերոջը ներկայացրեց Ադրբեջանի կողմից ուժի կիրառման արդյունքում հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում ստեղծված իրավիճակը։ Երկուստեք ընդգծվեց տարածաշրջանային անվտանգության և կայունության պահպանման, հակամարտությունները բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը։ ՀՀ
«ՀՀ զինված ուժերը հերթական անգամ ապացուցում են, որ մեզ հետ չի կարելի խոսել ուժի դիրքերից». Փաշինյան. (Ֆոտոշարք)
Վարչապետ Փաշինյանը հանդիպել է ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմին
«Արարատ-Արմենիան» 2-րդ տարին անընդմեջ նվաճեց Հայաստանի չեմպիոնի տիտղոսը
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի ընթացիկ առաջնության վերջին տուրում «Արարատ-Արմենիան» երկու անպատասխան գնդակ անցկացնելով «Նոայի» դարպասը՝ երկրորդ տարին անընդմեջ նվաճեց երկրի չեմպիոնի տիտղոսը: Գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի գլխավորած թիմը Հայաստանը կներկայացնի Չեմպիոնների լիգայում, իսկ «Շիրակ», «Ալաշկերտ» եւ «Նոա» ակումբները հանդես կգան Եվրոպա լիգայում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լեոենիդ Կալաշնիկովը պատրաստակամություն է հայտնել գործադրելու բոլոր ջանքերը ռազմական լարվածությունը թուլացնելու համար
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի հետ: Քննարկվել են սահմանամերձ Տավուշի մարզում ռազմական էսկալացիայի հետ կապված վերջին իրադարձություններին, կորոնովիրուսի դեմ պայքարին, ինչպես նաև Հայաստանի և Ռուսաստանի ներքաղաքական վերջին իրադարձություններին առնչվող հարցեր: Գագիկ Ծառուկյանն իր ռուս գործընկերոջը
Բելառուսը Երևանին և Բաքվին կոչ է արել դադարեցնել կրակը և խելամտություն ցուցաբերել
Բելառուսը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը սահմանին և քայլեր ձեռնարկել՝ զինված հակամարտության ապաէսկալացման ուղղությամբ: Այս մասին հաղորդում է «Սպուտնիկ» գործակալության բելառուսական ծառայությունը՝ վկայակոչելով ԱԳՆ-ի հայտարարությունը: Ըստ Բելառուսի ԱԳՆ-ի՝ բոլոր հակամարտությունները պետք է կարգավորվեն խաղաղ բանակցությունների և միջազգայնորեն ճանաչված այլ գործիքների միջոցով, իսկ ուժի կիրառումը կարող է միայն բարդացնել իրավիճակը։ Բելառուսը կողմերին
Հայաստանի պետական շահերի դեմ նպատակաուղղված սադրանք. «Լիդիան Արմենիան»
Ս.թ. հուլիսի 14-ին «Լիդիան Արմենիան» ստացել է «Բնության մեջ կետերի նշահարման» փորձագիտական ակտը, որը ևս մեկ անգամ հաստատում է «Լիդիանի» օրինական տիրապետության տակ գտնվող տարածքներ ներխուժման փաստը: «Լիդիանը» ակտի հիման վրա դիմել է ՀՀ ոստիկանությանը՝ պահանջելով ՀՀ կառավարության 2007թ. 797-Ն որոշմամբ սահմանված ժամկետներում և կարգով վերացնել ընկերության օրինական տիրապետության տակ գտնվող տարածքների ներխուժումը, այն է՝
ՆԱՏՕ-ն կոչ է անում կանխել հետագա էսկալացիան հայ-ադրբեջանական սահմանին
Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակին: Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում: «Մենք մտահոգությամբ հետևում ենք Հայաստանի և Ադրբեջանի սահմանին զարգացումներին, որոնց ընթացքում օգտագործվում են ծանր զինատեսակներ, զոհվում են մարդիկ: Մենք միանում ենք բոլոր կողմերին ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի
Արթուր Պապյան․ Հաքերային հարձակումների արդյունքում անձնական տվյալների արտահոսք չի եղել
Այս պահին հայկական հաքերային խմբավորումները հակահարված են հասցնում ադրբեջանական կայքերին
Ադրբեջանի զինվորականների տվյալները՝ «Մոնթե Մելքոնյան կիբեր բանակի» կողմից
Ստորև Ձեզ ենք ներկայացնում Ադրբեջանի ռազմածովային ուժերի գաղտնի տվյալներ մի մասը, որտեղ կան ռազմածովային մարտիկների, նավապետների, նավաստիների, ինժեներների … և այլ անձանց տվյալներ կապված Ադրբեջանի ծովային կառույցի հետ: Մենք հետևում ենք իրավիճակին: Մեր եղբայրներն առաջին գծում են, իսկ մենք թիկունքում և Ձեր մեջ։ Ներբեռնել` https://drive.google.com/drive/folders/18XnoI8jBIDxTIGtNHz0qCZlOdudUM8wh Monte Melkonian Cyber Army
«Հայկական հաքերային թիմերից մեկը կոտրել է Ադրբեջանի մոտ երկու հազար տնային տնտեսությունների եւ օֆիսների WiFi սարքերը»
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայկական հաքերային թիմերից մեկը հայտնում է, որ կոտրել է Ադրբեջանի մոտ երկու հազար տնային տնտեսությունների եւ օֆիսների WiFi սարքերը, փոխել դրանց վրայի DNS կարգավորումները, ինչի հետեւանքով տվյալ կապից օգտվողները տարբեր կայքեր այցելելուց, օրինակ Ֆեյսբուք կամ Հեյդար Բաբայի անվան գրադարանի կայքը, հայտնվում էին այս էջում, որի
Ադրբեջանը կենդանի վահան է սարքել իր բնակիչներին՝ հրետանու դիրքերը տեղակայելով գյուղերին մոտ
Երբ այդ դիրքերից նրանք կրակում են մեր դիրքերի ուղղությամբ, մենք պետք է պատասխան կրակով լռեցնենք իրենց կրակակետերը, որովհետեւ այլ ելք չկա, նրանք այդ դիրքերից թիրախավորում են մեր խաղաղ բնակավայրերը
Ադրբեջանի ղեկավարությունը գիտակցաբար վտանգում է իր քաղաքացիական բնակչության կյանքը. Տարոն Հովհաննիսյան
Հայկական կողմը, չի կրակում քաղաքացիական թիրախների ուղղությամբ, կրակում է բացառապես ռազմական թիրախների ուղղությամբ
ՀՀ-ում Բելառուսի դեսպանը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի լարման կապակցությամբ և դատապարտելի համարել էսկալացիան
Վարչապետն ընդունել է Հայաստանում Բելառուսի դեսպանին Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: Վարչապետը բարձր է գնահատել դեսպանի՝ պաշտոնավարման ընթացքում հայ-բելառուսական կապերի զարգացման ուղղությամբ ներդրած ջանքերը և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի և Բելառուսի ղեկավարների միջև
«Նախկինում պետական անվտանգության սպառնալիքի դեպքում ընդդիմադիր ուժերը մոռանում էին իրենց քաղաքական պայքարի մասին, իսկ այսօրվա ընդդիմադիրները հանդես են գալիս անընդունելի դիրքերից և որակումներով». Արթուր Հովհաննիսյան
Ըստ պատգամավորի՝ հեղափոխությունից անմիջապես հետո մշտապես պատրաստ ենք եղել Ադրբեջանի կողմից ցանկացած տեսակի գործողության՝ թե′ ռազմական, թե′ տեղեկատվական գործողությունների առումով, ու այն, ինչ հիմա կատարվում է Իջևանում, նախապես մեզ համար պլանավորված է եղել: «Իշխանությունն ամեն օր ու անընդհատ անելիք ունի»,-հարցին՝ այն, որ ըստ փորձագետների դիտարկման՝ 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ ավելի համախմբված էինք և ավելի բաց
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հարաբերական կայուն իրադրություն է
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ինչպես հուլիսի 13-ի լույս 14-ի գիշերը, այնպես էլ այս պահին պահպանվում է հարաբերական կայուն իրադրություն: ՊԲ դիրքապահ ստորաբաժանումները շարունակում են ուշադրությամբ հետևել առաջնագծում տեղ գտնող զարգացումներին և պատրաստ են, անհրաժեշտության դեպքում, ձեռնարկել իրավիճակից բխող համարժեք գործողություններ: ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն
Կարևոր է Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի դերը համապատասխան քաղաքականության մշակման գործում
Հուլիսի 13-ին կայացավ Վիշեգրադյան հիմնադրամի օժանդակությամբ «Վիշեգրադյան քառյակի փորձը Հայաստանում բարեփոխումների առաջխաղացման համար» ծրագրի 2-րդ սեմինարը՝ «Արևելյան գործընկերություն. հայացք Չեխիայից» թեմայով: Բացման խոսքով հանդես է եկել Չեխիայի փոխդեսպան Յան Պլեշինգերը: Իր խոսքում դիվանագետը նշել է. «Արևելյան գործընկերությունը՝ արևելաեվրոպական 6 երկրների հետ Եվրամիության կողմից վարվող քաղաքականությունը, Չեխիայի արտաքին քաղաքականության երկարաժամկետ առաջնահերթություններից մեկն է՝ թե ԵՄ-ի, թե
ԵՊՀ ուսանողական խորհրդի Լ. Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբը պատրաստակամություն է հայտնել մասնակցելու հայրենիքի անվտանգության ապահովմանը
Այս մասին ԵՊՀ ուսանողական խորհուրդը ֆեյսբուքյան գրառում է արել: «Հետևելով ՀՀ պետական սահմանի ուղղությամբ Ադրբեջանի կողմից իրականացվող սադրիչ գործողություններին, հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի իրադրությանը, գիտակցելով առկա իրավիճակում պետության, հասարակության և բանակի միասնականության և փոխօգնության կարևորությունը, հաշվի առնելով մայր բուհի գիտակրթական, երիտասարդական ներուժն ու փորձառությունը, ԵՊՀ ՈւԽ Լ. Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբը պատրասատակամություն է
Միքայել Մինասյան. «Բոլորս պետք է սթափ դատողությամբ հետևենք դեպքերի ընթացքին, չխանգարենք մեր բանակին և օպերատիվ արձագանքենք պետության կարիքներին»
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հիմա խոսքերն ավելորդ են, ավելորդ են նաև պաթոսը, կասկածն ու վախը։ Բոլորս պետք է սթափ դատողությամբ հետևենք դեպքերի ընթացքին, չխանգարենք մեր բանակին և օպերատիվ արձագանքենք պետության կարիքներին։ Հետո իհարկե կարելի է խոսել։ Կարելի է ու պետք է խոսել, թե ինչու պատերազմը սկսվեց Տավուշում,
Զարգացնելով հարաբերությունները հյուսիսի հետ, պետք է ստեղծել նոր շուկաներ դեպի հարավ. Արմեն Սարգսյան
Արմեն Սարգսյանը հանդիպել է սննդի վերամշակման ոլորտի մի խումբ ընկերությունների ղեկավարների հետ
«Ես այսօր ամբողջ օրը զբաղվել եմ ինչ-որ հոգեկան խանգարումներով ադրբեջանցիների ջնջելով իմ էջից». Սամվել Մարտիրոսյան
Ըստ Սամվել Մարտիրոսյանի՝ ներհայաստանյան դաշտում հիմա ակնհայտ ինչ-որ մարդիկ լավ չեն հասկանում, որ պատերազմական իրավիճակ է և քաղաքական յոթ քար են խաղում:
Ադրբեջանական «Elbit Hermes 900» ԱԹՍ-ի խոցումը (Տեսանյութ)
ՀՀ պաշտպանության նախարարությունը հրապարակել է ադրբեջանական «Elbit Hermes 900» ԱԹՍ-ի խոցման տեսանյութը:
Լրանում է կալանքի երկու ամիսը, և քաջարանցիները անհամբեր սպասում են տղաների ազատվելուն
Լրանում է երկու ամիսը՝ ինչ քաջարանցի երիտասարդներ Խորեն Միրզոյանը, Լևոն և Բաբկեն Համբարձումյանները առևանգման փաստով հարուցված քրեական գործով գտնվում են նախնական կալանքում։ Դեռևս երկու ամիս առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ձերբակալությունները ճանաչեց ոչ իրավաչափ, իսկ քննիչի միջնորդությամբ, որպեսզի կալանքը խափանման միջոց կիրառեն՝ դատարանը մեկ անձի հիմնավոր կասկածի բացակայությամբ ազատ արձակեց, նույնիսկ քննիչի բողոքով վերաքննիչ քրեական
Խաչատուրովի պաշտպանը միջնորդեց դատարան կանչել Գեւորգ Կոստանյանին, Մանվել Գրիգորյանին, Տիգրան Կարապետյանին, Վահագն Հարությունյանին
Միհրան Պողոսյանն ասաց, որ Վահագն Հարությունյանը եւ Արմեն Հակոբյանը եղել են քննչական խմբի անդամ եւ ղեկավար Մարտի 1-ի գործով, Տիգրան Կարապետյանը եղել է այն թեկնածուներից մեկը, որը դիմել է ՍԴ ու ըստ մեղադրանքի, դրա հետ կապված եղել է ճնշում դատարանի վրա:
Հովիկ Աբրահամյանին, Դավիթ Հարությունյանին, Արմեն Ռուստամյանին եւ այլ նախկին պաշտոնյաներին միջնորդեցին Քոչարյանի գործով կանչել դատարան
Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանն էլ միջնորդեց Հովիկ Աբրահամյանին, Դավիթ Հարությունյանին, Արմեն Ռուստամյանին, Ավետ Ադոնցին, Արծրունի Աղաջանյանին որպես վկա հրավիրել դատարան՝ պարզելու համար, թե Քրեական օրենսգրքում 300.1 հոդվածի փոփոխությունները կապվա՞ծ էին 300 հոդվածի իրավական որոշակիություն չունենալու հետ, թե՞ ոչ:
ՀՀ դատախազությունը միջոցներ է ձեռնարկել խոշտանգման դեպքերով նախնական քննության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով
Ոստիկանության բաժիններում, ձերբակալվածների պահման վայրերում, քրեակատարողական հիմնարկներում անձանց խոշտանգումների, վատ վերաբերմունքի դեմ պայքարի քրեաիրավական գործիքակազմի կատարելագործման, դատական պրակտիկայի բարելավման խնդիրը շարունակում է մնալ ՀՀ դատախազության հիմնական առաջնահերթություններից: ՀՀ գլխավոր դատախազությունում կատարված ուսումնասիրությունները վկայում են, որ առանձին դեպքերում անձանց՝ խոշտանգումների և վատ վերաբերմունքի վերաբերյալ բողոքները, պնդումները անհապաղ ՀՀ ՀՔԾ քննարկման չուղարկելու հանգամանքով պայմանավորված՝ հետագայում նման գործերի
Արցախում քաղաքացին ինքնամեկուսացման պայմանը խախտել է, հյուր գնացել, երկու օրից թեստի պատասխանը դրական է եղել
Արցախի առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության պետ Օֆելյա Հարությունյանն ասում է՝ այս պահին հոսպիտալացված երկու հիվանդի վիճակը ծանր է


















































