Օրվա լրահոսը

Բնակարանում հայտնաբերվել է 102-րդ ռազմաբազայի զինծառայողի կախված դին․ Shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 16:30-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ Մուշ թաղամասի Հալաբյան փողոցի 8/1 շենքի բնակարաններից մեկում, ննջասենյակում տղամարդու կախված դի կա: Ոստիկաններն ու քննիչները ննջասենյակում հայտնաբերել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 20-ամյա Սալիխով Ս.-ի դին: Գ. Շամշյանի տեղեկություններով, նա

Ո՞ւր կգնա Մեսսին, եթե հեռանա «Բարսելոնայից»

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին, ըստ լրագրող Քրիստիան Մարտինի, կարող է հեռանալ իսպանական ակումբից եւ կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում: Նրա ունեցած տեղեկությունների համաձայն, արգենտինացի 33-ամյա ֆուտբոլիստի հաջորդ ամենահավանական ակումբը «Մանչեսթեր Սիթին» է, որտեղ նա կվերամիավորմի Խոսեպ Գվարդիոլային, ում ղեկավարությամբ 2008-ից 2012 թվականներին հանդես է եկել «Կամպ Նոու» ստադիոնում: Բացի դա, Մեսսին նաեւ «կապտանռնագույնների» ֆուտբոլի

Արայիկ Հարությունյան․ «Մենք պետք է փոխվենք, որ փոխել կարողանանք»

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում երկու լուսանկար է հրապարակել։ Նա նաև գրել է․ «Հարգելի ՛ հայրենակիցներ, երկու լուսանկարներն էլ արվել են այսօր, Ամարասի հովտում: Այցս աշխատանքային էր և բերքահավաքի ընթացքին ծանոթանալու նպատակն ուներ: Մենատնտեսը, ով ցորենի այդ արտն էր հնձում, պատմեց, որ անջրդի ու կլիմայական ոչ բարենպաստ պայմաններում հեկտարից 60-70ց բերք է ստանում:

Մարտունիում եւ Վարդենիսում դիտարկված 30 տնտեսավարողից 5-ի կասեցման միջնորդություն կներկայացվի

Մարտունիում եւ Վարդենիսում տնտեսավարողները պարետի սահմանած անվտանգության կանոններն այժմ ավելի բարեխղճորեն են պահպանում․ այս պատկերն է արձանագրվել ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի այսօրվա ուժեղացված ստուգայցի արդյունքում։ Գեղարքունիքի մարզի նշված բնակավայրերում  նախորդիվ կատարված մշտադիտարկումներն ավելի մեծաթիվ խախտումներ էին գրանցել։ Այսուհանդերձ, այսօրվա ստուգայցն առավելապես ախտահանման աշխատանքներին առնչվող մի շարք խախտումներ է արձանագրել․ դիտարկված շուրջ 30 տնտեսավարողից

Փաշինյանը՝ Կաստեքսին․ Ձեր գլխավորությամբ Ֆրանսիայի կառավարությունը կկարողանա հաջողությամբ հաղթահարել համավարակի մարտահրավերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ժան Կաստեքսին Ֆրանսիայի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Հարգելի՛ պարոն Կաստեքս, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ֆրանսիայի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Վստահ եմ՝ Ձեր գլխավորությամբ Ֆրանսիայի կառավարությունը կկարողանա հաջողությամբ հաղթահարել համավարակի մարտահրավերը և առաջ մղել Ֆրանսիան դեպի նոր նվաճումներ։ Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մենք

Հայկական բնապահպանական ճակատ․ Արմավիրի և Արարատի մարզերում արագիլների աղտոտման բազմաթիվ դեպքեր կան

Դեռևս հունիսի վերջին սոցիալական ցանցերում հայտնվեցին ահազանգեր ինչպես բնակիչների, այնպես էլ թռչնաբան-կենդանաբանների կողմից, որ Արարատյան դաշտում բնակվող արագիլների փետուրները նորից պատված են կեղտի շերտով, նրանք դժվարանում են թռչել, որոշ բնակավայրերում անկում են ապրում։ Հուլիսի 2-ին Բնապահպանության ու ընդերքի տեսչական մարմինը հրապարակեց խոշոր վերնագրով ֆեյսբուքյան գրառում, թե արագիլների աղտոտման մասին լուրերը ապատեղեկատվություն են՝ մանրամասնելով, որ տեսչության

Մահացել է դոկտոր-պրոֆեսոր Ֆելիքս Հայրապետյանը

Ֆրանսիա-Հայաստան Առևտրա-արդյունաբերական պալատը (ՖՀԱԱՊ) խոր վշտով տեղեկացնում է ՖՀԱԱՊ-ի գործադիր տնօրեն Տիկին Արուսյակ Լյուդի-Հայրապետյանի հոր անսպասելի մահը: Այսօր, հուլիսի 4-ին, Երևանի ժամանակով ժամը 10-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնում մահացավ ՀՀ ԳԱԱ անդամ, գիտնական, ֆենոլոգիայի և կենսաբանության բառարանների և հետազոտությունների հեղինակ, Երևանի պետական համալսարանի նախկին դասախոս, գիտությունների թեկնածու, դոկտոր-պրոֆեսոր պարոն Ֆելիքս Փառնակի Հայրապետյանը: Նրա սիրտը դադարեց զարկել

«Տղաս օգնել է այդ կնոջը, սպասել, մինչեւ գա ՃՈ-ն». Հովիկ Աղազարյանը՝ որդու մասնակցությամբ վրաերթի մասին

Արցախի պողոտայում կինը փողոցն անցել է չթույլատրված հատվածում, իսկ տղաս հետընթաց շարժում կատարելիս ուշադրություն չի դարձրել այդ հատվածին

Մասիս Մայիլյանը և Զոհրաբ Մնացականյանը ընդգծել են, որ Ադրբեջանի հռետորաբանությունը վտանգում է խաղաղ գործընթացը

Հուլիսի 4-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հանդիպում է ունեցել աշխատանքային այցով Ստեփանակերտում գտնվող Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկա փուլին առնչվող մի շարք հարցերի: Զոհրաբ Մնացականյանը, մասնավորապես, ներկայացրել է վերջերս ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և Ադրբեջանի ԱԳ նախարարի  հետ տեղի ունեցած

Դատական դեպարտամենտի կողմից իրականացվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ սահմանված անվտանգության կանոնները պահպանելու նպատակով

Համառոտ տեղեկատվություն երկրում կորոնավիրուսի համավարակի կանխարգելմանն ուղղված աշխատանքների վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի կողմից 24.03.2020 թվականին ընդունվել է «Պարետի 2020 թվականի մարտի 24-ի «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում հանրային ծառայության իրականացման նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ» թիվ 15 որոշման կատարումն ապահովող միջոցառումների մասին» թիվ ԲԴԽ-12-Ո-25 որոշումը: Այնուհետև, կորոնավիրուսի համավարակի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումների իրականացման նպատակով Բարձրագույն դատական խորհրդի

Դիտարկումներ են կատարվել քաղաքային լողափի տարածքում

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության հետ համատեղ հուլիսի 4-ին վերահսկողական աշխատանքներ է իրականացրել ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Մարտունի քաղաքներում: Դիտարկումներ են կատարվել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Վարդենիկի մասնաճյուղին պատկանող քաղաքային լողափի տարածքում, որտեղ, սակայն հանգստացողներ չեն եղել։ Մարտունի քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքում՝ պարետատան կողմից սահմանված նորմերի խախտումներ չեն արձանագրվել։ Հիշեցնենք,

Արմեն Աշոտյան․ Էջմիածնի Մայր Տաճարի վերանորոգումը խոչընդոտելու հրահանգը տրված է անձամբ Փաշինյանի կողմից

Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Արդեն 2 տարուց ավել է, ինչ Էջմիածնի Մայր տաճարի վերանորոգման աշխատանքները չեն ավարտվում: Նրանք կաթվածահար են եղել կառավարության պատճառով: Բարեգործական և նվիրատվության գումարների շնորհիվ վերանորոգվող, աշխարհի մինչ այսօր կանգուն մնացած ու գործող հինավուրց քրիստոնեական մայր տաճարներից մեկը լիարժեք չի բացում իր դռները հավատացյալների առաջ,

Երևանում 3 հանրային սննդի օբյեկտներ խախտել են պարետի՝ նարգիլե օգտագործելու արգելքը

Մարտունու սննդի շղթայի օպերատորների մոտ որևէ խախտում չի հայտնաբերվել, իսկ Վարդենիսի տնտեսավրողների մոտ հայտնաբերվել են որոշակի թերացումներ

Մարտունի, Վարդենիս քաղաքներում, մշտադիտարկվել են մի քանի տասնյակի հասնող տրանսպորտային միջոցներ

ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից վերահսկողական աշխատանքները շարունակվել են Գեղարքունիքի մարզում. COVID-19 համավարակի տարածումը կանխարգելելու նպատակով՝ հուլիսի 4-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները և ՀՀ ոստիկանության աշխատակիցները համատեղ մշտադիտարկումներ և վերահսկողական գործառույթներ են իրականացրել ՀՀ Գեղարքունիքի մարզում: Մարզի ամբողջ տարածքում, այդ թվում՝ Մարտունի, Վարդենիս քաղաքներում, մշտադիտարկվել են մի քանի տասնյակի հասնող տրանսպորտային

Եթերում դիմակ կրելու կամ չկրելու հարցը հնարավոր է լուծել այլ ճանապարհով. հայտարարություն

Երեկ՝ հուլիսի 3-ին, ոստիկաններն այցելել են «Արմնյուզ» և «5-րդ ալիք» հեռուստաընկերություններ՝ նպատակ ունենալով վարչական վարույթ հարուցել հեռուստաեթերում դիմակ չկրելու համար։ Նույնիսկ հաշվի առնելով կորոնավիրուսի համավարակի հետ կապված արտակարգ դրության պահանջները՝ տեղի ունեցածը դիտարկում ենք իրավապահ մարմնի կողմից լիազորությունների չարաշահում։ Հասարակության մեջ առկա քաղաքական և հոգեբանական լարվածության պայմաններում իշխանությունները պետք է առավել նրբանկատություն ցուցաբերեն և խուսափեն

Արցախի նախագահը հետ է վերցրել քաղաքագետ Մանվել Սարգսյանի դեմ հայցադիմումը

Պատճառը համերաշխության մթնոլորտն է, որը քաղաքական դաշտում նախաձեռնել է նախագահը

Բուհերում ընդունելության միասնական քննությունները շարունակվում են

Բուհերում ընդունելության միասնական քննությունները շարունակվում են: Հուլիսի 2-ին տեղի է ունեցել Օտար լեզուներ առարկայի քննությունը, այսօր դիմորդների գիտելիքները կստուգվեն Հայոց պատմություն, աշխարհագրություն, քիմիա առարկաներից, հուլիսի 6-ին՝ մաթեմատիկա, իսկ հուլիսի 8-ին՝ Հայոց լեզու և հայ գրականություն, կենսաբանություն, ֆիզիկա առարկաներից։ Կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված՝ քննական կենտրոնները նախկին 30-ի փոխարեն 45-ն են: ՀՀ Կառավարություն   https://www.facebook.com/armgovernment/posts/3218710791485296

Ոստիկանություն․ Արտակարգ դրության կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է ավելի քան 63 000 արձանագրություն

Պարետի որոշումների պահանջների կատարումն ապահովելու ուղղությամբ Հանրապետության ողջ տարածքում ոստիկանությունը շարունակում է իրականացնել արտակարգ ծառայություն` համագործակցելով իրավապահ այլ մարմինների, ինչպես և տեսչական ու տեղական ինքնակառավարման մարմինների հետ։ Ոստիկանության արտաքին ստորաբաժանումների ծառայողները հսկողություն են իրականացնում փողոցներում, բակերում, կանգառներում, ուսումնական հաստատությունների հարակից տարածքներում, հասարակական տրանսպորտային միջոցներում և այլուր՝ արագ հակազդելով արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնների ցանկացած խախտման։

«Մենք բարձրաձայնելու ենք ավելի գլոբալ խնդիրներ»․ նոր Հ/Կ՝ գիտության և զարգացման համար

«Ես համալսարանական եմ» նախաձեռնության անդամների որոշմամբ, մեկնարկել է «Գիտակրթական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական նոր կազմակերպության գործունեությունը, որը միտված է նպաստելու գիտության և կրթության ոլորտի զարգացմանը։ Հանդիպման սկզբում ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ Վահե Հովհաննիսյանը փաստեց, որ հասարակական նոր կազմակերպության հիմնադրումն ինքնանպատակ չէ, և որ այն տարբերվելու է ներկայումս գործող հասարակական կազմակերպությունների ստեղծման շարժառիթներից և տեսլականներից։ Նրա

Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 200 անգամ

Հունիսի 28-ից հուլիսի 4-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման  գոտում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 200 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով  շուրջ 2000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն: ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Հայկ Մարությանը Պանթեոն է այցելել

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել։ Լուսանկարում նա ծաղիկ է խոնարհում Մհեր Մկրտչյանի շիրիմին: «Լեգենդար արտիստի ծննդյան տարեդարձի կապակցությամբ այցելել եմ Պանթեոն»,- գրել է քաղաքապետը։ Հիշեցնենք՝ հուլիսի 4-ին Մհեր Մկրտչյանը կդառնար 90 տարեկան։ https://www.facebook.com/HaykMarutyanMayor/posts/606922776618028  

Զոհրաբ Մնացականյանը․ Եվս մեկ անգամ ի ցույց դրվեց Արցախի ժողովրդի՝ իր ապագան ժողովրդավարական համակարգի հիման վրա կառուցելու վճռականությունը

Հուլիսի 4-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովում տեղի է ունեցել ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի և Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի առանձնազրույցը, որն այնուհետև շարունակվել է ընդլայնված կազմով՝ ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցի, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանի, Արցախի Հանարապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի և ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական Վահե Գևորգյանի

Սարսանգի ջրամբարում ջրահեղձ են եղել անչափահասներ. Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն

Հուլիսի 3-ին ժամը 21.20-ին ԱԻՊԾ Մարտակերտի շրջանային բաժնից տեղեկություն է ստացվել, որ Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ համայնքի անչափահաս բնակիչներ՝ Է.Ա.-ն՝ ծնված 2009 թվականին և Դ.-ն՝ ծնված 2006 թվականին, ջրահեղձ են եղել Սարսանգի ջրամբարում: Որոնողական աշխատանքներին միացել են Չափարի տեղամասային փրկարար ջոկի անձնակազմը: Է. Ա.-ի դին հայտնաբերվել է ջրամբարից և շտապ օգնություն մեքենայով տեղափոխվել Գետավանի տեղամասային

Արթուր Սարգսյանը նշանակվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ

Իսկ Հովհաննես Ավագյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ։

Տիգրան Ավինյան․ Մի քանի կարևոր թիվ առողջապահական համակարգի մոբիլիզացիայի և կարողությունների ընդլայնման վերաբերյալ

Սիրելի՛ հայրենակիցներ, Կորոնավիրուսի համավարակի հենց սկզբից կառավարության ամենակարևոր խնդիրներից էր առողջապահական համակարգի մոբիլիզիացիան ու կարողությունների ընդլայնումը: Մի քանի կարևոր թվեր այս առումով. Սկզբնական փուլում կորոնավիրուսային հիվանդության հայտնաբերման նպատակով իրականացվող օրական մինչև 300 թեստի փոխարեն մայիսին անցկացվում էր արդեն մինչև 1000 թեստ, իսկ հունիսին կարողությունների հետագա զարգացման շնորհիվ հետազոտությունների թիվը կրկնապատկվեց՝ հասնելով օրական ավելի քան 2000

Հովիկ Աղազարյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկի Աղազարյանի որդու՝ Իվան Աղազարյանի նկատմամբ հարուցված վթարի փաստով քրեական գործի նախաքննությունն ավարտվել է և ուղարկվել դատարան: Ըստ դատական տեղեկատվական համակարգի՝ գործը դատարան մուտքագրվել է երեկ՝ հուլիսի 3-ին, և մակագրվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահագն Մելիքյանին: Իվան Աղազարյանին մեղադրանք է առաջադրվել

Ի զե՞ն

Ամբողջ աշխարհում է իշխանության համար պայքարը կոշտ: Ինչպես 2003թ.-ի ոստիկանական խայտառակ կոշտությունների մասին ասաց Գուրգեն Արսենյանը, «ուժային կառույցները բարերկիրթ օրիորդների դպրոց չեն»: Ուժային է եւ քաղաքականությունը, որը Հայաստանում, ձեւավորված ավանդույթի համաձայն. անբարոյականության հետ է ասոցացվում: Ցավալի է, բայց բնական. յուրաքանչյուրն իր փչացածության չափով է չափում, ինչպես կասեր մեր Վարչապետը: Ամենակոշտ դիմակայություններ մեր սերունդը տեսավ նույնիսկ

ՀՖՖ-ն պատրաստ է լայն քննարկման առարկա դարձնել խնդիրները․ Արմեն Մելիքբեկյանը դիմել է ակումբների նախագահներին

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության հաջորդ մրցաշրջանի 2 ձևաչափ, հայ և օտարերկրացի ֆուտբոլիստների մասնակցության 3 տարբերակ: ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը պաշտոնական նամակով դիմել է ՀՀ Բարձրագույն խմբի ակումբների նախագահներին: Շահագրգիռ քննարկում ծավալելու ակնկալիքով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից առաջարկվել է 2 տարբերակ. 1.ՀՀ Բարձրագույն խմբի հաջորդ առաջնությանը մասնակցում են 10 թիմեր, որոնք խաղում են 4 շրջանով, անցկացնում

«Հայ եկեղեցու պատմություն» առարկան դպրոցից հանելն արդար չէ Հայ առաքելական եկեղեցու եւ մատաղ սերնդի հանդեպ»

«4 դպրոցահասակ երեխայի հայր եմ. այն իմ երեխաների ու բազմաթիվ երեխաների սիրելի առարկան է»,-ասում է  Տեր Վրթանես քահանա Բաղալյանը «Հայաստանի հասարակության շուրջ 95%-ը պատմականորեն մեր եկեղեցու հետեւորդներ են եւ իրավունք ունեն հանրակրթական դպրոցում ուսանելու իրենց Մայր եկեղեցու պատմությունը»,-«Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով Հայ եկեղեցու պատմություն առարկայի՝ կրթական նոր չափորոշչից եւ ծրագրերից դուրս բերվելուն եւ այլ առարկաների

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031