Օրվա լրահոսը
Արայիկ Հարությունյանը՝ «Այբ»-ի աուդիտի արդյունքները հանրությանը չբացահայտելու, Դիանա Գալոյանի եւ մայր բուհում ռեկտորի բացակայության մասին. «Ժողովուրդ»
«Դիանա Գալոյանի ատենախոսության ուսումնասիրությանը վերաբերող եզրակացությամբ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ 2019 թվականի դեկտեմբերի 12-ի N 50-Լ հրամանով ձևավորված հանձնաժողովը հաստատել է որոշ փոխառություններ՝ առանց սկզբնաղբյուրի նշման, փաստելով, որ ատենախոսության գիտական նորույթը հեղինակինն է, ու ամփոփել. «Ընդհանուր առմամբ, ատենախոսությունն իր բովանդակությամբ, գիտական նորույթներով և ստացված արդյունքներով բավարարում է գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի պահանջներին»:
Դեռ «ջախջախելու» լիքը «թշնամիներ» կան
Ավելի քան երկու տարի իշխանության եւ նրա կողմնակիցների շուրթերից ես լսում եմ. «Հին համակարգը դիմադրում է, հակաժողովրդական, հակահեղափոխական տարրերը դեռեւս չեն ջախջախվել»: Քանի որ կյանքիս առաջին 30 տարիների ընթացքում ես ապրում էի Խորհրդային միությունում, ես, իմ հասակակիցների նման, ուսումնասիրում էի այդ երկրի պատմությունը: Իրականում ոչ միայն ստիպված էի դա անել, այլեւ դա ինձ հետաքրքիր էր,
Ալեքսեյ Սանդիկով. Ինքս էլ չեմ ողջունում, որ հենց Նավալնու տեսանյութն էր ընդգրկվել, որը թույլ տվեց այդ դաշտի վրա ստեղծել հակառուսական տրամադրություններ. «Հայկական ժամանակ»
Անձամբ Նավալնիի առումով, անկեղծ ասած, ես ինքս էլ կիսում եմ այդ միտքը, որ պետք չէր հենց նրա տեսանյութը ընդգրկել ռեպորտաժի մեջ, որովհետեւ Նալավնու կերպարը թե հայերի համար է անընդունելի՝ որպես հայատյաց, թե Ռուսաստանում է նա ընկալվում որպես ծայրահեղական:
Աշխարհաքաղաքական տհասության հետևանք. ՀՀ ՊՆ–ն` ռուսական ռազմակայանը դուրս բերելու մասին. Sputnik
Լուրեր են պտտվում, որ ռուսական ռազմակայանը դուրս է բերվելու Հայաստանից։ ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակը ներկայացրել է Դավիթ Տոնոյանի տեսակետը։ Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձավ ռուսական ռազմակայանի գործունեությունը կասեցնելու մասին հայտարարություններին և ներկայացրեց նախարար Դավիթ Տոնոյանի տեսակետը։ «Ըստ պաշտպանության նախարարի մոտեցման` 102-րդ ռազմաբազայի գործունեության կասեցման թեմայով հայտարարություններն ու հրապարակումները
«Նեյտրոնը» կորոնավիրուսի կանխարգելման նպատակով 170.000 դոլարի օժանդակություն է տրամադրել ՀՀ ԶՈՒ-ին. 168.am
«Նեյտրոն» գիտաարտադրական միավորումը (Նեյտրոն» գիտաարտադրական միավորման խորհրդի նախագահ Դավիթ Գալստյան) նոր կորոնավիրուսային վարակը կանխարգելելու նպատակով 170.000 դոլարի օժանդակություն է տրամադրել ՀՀ ԶՈՒ-ին: 168.am-ի հետ զրույցում «Նեյտրոն» ԳԱՄ ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Շուշան Ավագյանն ասաց, որ օժանդակությունը ներառում է ախտորոշման լաբորատոր նյութեր, թեստեր, պաշտպանիչ դիմակներ, ՊՇՌ լաբորատորիայի աշխատանքի համար անհրաժեշտ պարագաներ և ծախսանյութեր: «1. Տրամադրվել են համաշխարհային
«Իմ քայլ»-ը ընդունեց, որ իրենք լուրջ խնդիր ունեն նաև Սահմանադրական օրենքի հետ. Դավիթ Հարությունյանը՝ Հրանտ Նազարյանին ՍԴ շենք մտնել չթույլատրելու մասին. Tert.am
Ոստիկանության պարզաբանումը որևէ աղերս չունի իրավունքի հետ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով՝ ոստիկանության պարզաբանմանը՝ ՍԴ դատավոր Հրանտ Նազարյանին ՍԴ շենք մտնել չթույլատրելուն: «Խնդիրը շատ ավելի խորն է՝ Սահմանադրության կոպիտ ոտնահարումն է. Սակայն, անգամ եթե մի կողմ դնենք Սահմանադրության կոպիտ ոտնահարումը, այս պահի դրությամբ Ոստիկանության պարզաբանումը որևէ աղերս
«Հայաստանի թռչնաբույծների միություն» ՀԿ-ի նախագահ Սերգեյ Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել. ArmLur.am
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Լևոն Սահակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա գործով մեղադրյալ Սերգեյ Ստեփանյանի կողմից համոզելու և նյութապես շահագրգռելու արդյունքում առաջացած խմբի կազմում ուրիշի խոշոր չափի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու մտադրությունն իրագործելու նպատակով նշված դիտավորության շուրջ նախնական համաձայնության է եկել գործով մեղադրյալ Տիգրան Նորիկի Հակոբյանի հետ, որից հետո 2017 թվականի մարտի
Յուվալ Նոյ Հարարիի «Sapiens. մարդկության համառոտ պատմություն» գիրքը թարգմանվել է հայերեն. Newmag-ի և «Գալաքսի» ընկերությունների խմբի նոր նախագիծը
21-րդ դարի ամենաազդեցիկ գիտնականներից մեկի՝ Յուվալ Նոյ Հարարիի, «Sapiens. մարդկության համառոտ պատմություն» գիրքը թարգմանվել է հայերեն։ Հրեա հայտնի տեսաբանի, համաշխարհային առաջնորդների սիրելի հեղինակի և Դավոսի համաժողովի գլխավոր խոսնակի գիրքը հայ հանդիսատեսին ներկայացվում է «Գալաքսի» ընկերությունների խմբի հետ գործընկերությամբ՝ Newmag հրատարակչության կողմից։ «Sapiens»-ը թարգմանվել է ավելի քան 50 լեզվով, վաճառվել 12 միլիոն օրինակ և 5 տարի
Փաստաբան Նորայր Նորիկյանը վարակվել է կորոնովիրուսով
Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Հարգելի՛ բարեկամներ Երեկ հանձնել եմ նոր կորոնովիրուսային /COVID-19/ վարակի նկատմամբ լաբորատոր հետազոտություն: Այսօր հայտնվել է, որ արդյունքը դրական է: Թեև տատանումներով արձանագրվում է ջերմություն, սակայն ընդհանուր ինքնազգացողությունս այս պահին լավ է: Արդեն իսկ ձեռնարկել ենք հնարավոր բոլոր միջոցները՝ այս չարիքը հաղթահարելու համար: Բնականաբար, սահմանված կարգով կդադարեցնեմ բոլոր
Անուշ Թորանյանն ընտրվել է Փարիզի 15-րդ վարչական շրջանի ղեկավար. «Արմենպրես»
Հայուհի Անուշ Թորանյանն ընտրվել է Փարիզի 15-րդ վարչական շրջանի ղեկավար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Թորանյանն ընտրություններում հաղթանակ է տարել թուրք մրցակցուհու նկատմամբ: Անուշ Թորանյանը Փարիզի գործող քաղաքապետ Անն Իդալգոյի համախոհն ու մոտ ընկերուհին է: Նախկինում Իդալգոն ևս ղեկավարել է Փարիզի 15-րդ վարչական շրջանը, իսկ հետո դարձել Փարիզի առաջին կին քաղաքապետը: Թորանյանը ծնվել է Ֆրանսիայում, 1991 թվականին:
«Նիկոլ Փաշինյանն այսօր ունի ընդամենը 11-13% իրական, չնկարած վարկանիշ». Սամվել Ֆարմանյան
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Նիկոլ Փաշինյանի ստի կայսրությունում իր պատվավոր տեղն է ձեռք գցում սոցիոլոգիան: Կորոնավիրուսի դեմ պայքարի կատարյալ ձախողման, սոցիալ-տնտեսական սողացող փլուզման, ՍԴ-ի շուրջ տեղի ունեցող կապիկության, Ոստիկանության կողմից լրատվամիջոցների նկատմամբ վարչական վարույթներ հարուցելու ու այլ իրադարձությունների խառնաշփոթում, էսօր տեղի է ունեցել կարևոր իրադարձություն: Հավատացեք` շատ կարևոր:
ՄԻՊ-ը պարզաբանումներ կպահանջի ՀՀ Ոստիկանությունից՝ «Արմնյուզ»-ում և «5-րդ ալիք»-ում կատարած գործողությունների առնչությամբ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն այսօր արձանագրել է հրապարակված տեղեկություններն այն մասին, որ Ոստիկանության ծառայողներն այցելել են «Արմնյուզ» և «5-րդ ալիք» լրատվամիջոցների գրասենյակներ: Ըստ այդ տեղեկությունների՝ Ոստիկանների այցի պատճառ է եղել այն, որ լրագրողները հեռուստատեսային եթերներում չեն կրել դիմակներ և չեն պահպանել Պարետի սահմանած պահանջները: Դրանից հետո, Մարդու իրավունքների պաշտպանին են դիմել նշված լրատվամիջոցների իրավասու ներկայացուցիչները
Զբոսաշրջային ծառայություններ մատուցող շատ ընկերություններ սնանկացման եզրին են
Մեխակ Ապրեսյանն ասում է՝ զբոսաշրջության ոլորտի շատ տնտեսավարողներ չեն կարողանում օգտվել կառավարության աջակցության ծրագրերից, շատերը վարկային պարտավորություններ ունեն, բայց եկամուտ չունեն Կորոնավիրուսի համաճարակի հետեւանքով եւ արտակարգ դրությամբ պայմանավորված տնտեսական գործունեության սահմանափակումներից առաջին հարվածը ստացավ զբոսաշրջության (ոչ միայն Հայաստանում, այլ՝ ամբողջ աշխարհում) ոլորտը: Զբոսաշրջության հետ կապված բոլոր տեսակի բիզնեսները ֆինանսական լուրջ վնասներ են կրել ու դեռ
Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 27 նոր դեպք
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հուլիսի 3-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 27 նոր դեպք, եւս 13 հոգի առողջացել է»:
Շախմատի Հայաստանի հավաքականը կմասնակցի օնլայն օլիմպիադային
Շախմատի Հայաստանի հավաքականը մասնակցելու է հուլիսի 22-ից օգոստոսի 30-ը կայանալիք օնլայն օլիմպիադային, որը կազմակերպում է ՖԻԴԵ-ն: Մրցաշարն անցկացվելու է 15+5 ժամակարգով, խառը ձեւաչափով՝ 6 մասնակցով: Թիմերի կազմում պարտադիր պետք է լինեն 2-ական կին, մինչեւ 20 տարեկան մեկական տղա եւ աղջիկ: Յուրաքանչյուր հավաքական կարող է ունենալ վեց պահեստային: Թե ինչ կազմով հանդես կգա Հայաստանի հավաքականը, պաշտոնապես
Ռոբերտ Քոչարյանի անվտանգության աշխատակից Աղամալ Հարությունյանի (Կուկու) գործը կուղարկվի՞ առաջին ատյանի դատարան. Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը՝ երկուշաբթի
Աղամալ Հարությունյանի պաշտպան Ռոբերտ Բեջանյանը հայտնեց, եթե վերաքննիչ բողոքը բավարարվի, դա կլինի աբսուրդ, դատավարական ամենակոպիտ խախտումը:
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ։ ՀՀ Ազգային ժողովի նախագահը շնորհավորել է Վյաչեսլավ Վոլոդինին հանրաքվեի անցկացման և արդյունքների կապակցությամբ։ Կողմերը տեղեկատվություն են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի վերաբերյալ։ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
ՖԻՖԱ-ն պատրաստվում է հեղափոխություն անել ֆուտբոլում
ՖԻՖԱ-ն պատրաստվում է հեղափոխական նորամուծություն անել ֆուտբոլում: Խոսքը ռոբոտների մասին է, որոնք պետք է եզրային մրցավարների փոխարեն արձանագրեն «խաղից դուրս» վիճակները: Daily Mail-ի փոխանցմամբ, նոր տեխնոլոգիան կարող է կիրառվել արդեն 2022 թվականին Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությունում: «Տեխնոլոգիայի գաղափարն այն է, որպեսզի արագացվի այդպիսի իրավիճակների դիտարկումը VAR համակարգի օգնությամբ: Համակարգը ավտոմատ կքաշի գիծը եւ ահազանգ կհնչեցնի,
ՀԸԳՀ ճանապարհային քարտեզը բարեփոխումների համար առանցքային նշանակություն ունեցող փաստաթուղթ է. Մհեր Գրիգորյան
Կառավարությունում կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Նիստին մասնակցել են նաև ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը և արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը: Նիստի ընթացքում միջգերատեսչական հանձնաժողովի
Կրկին տեղի է ունեցել փաստաբանի եւ վստահորդի միջեւ խոսակցության գաղտնալսում, որն օգտագործվում է վստահորդի դեմ
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը (համակարգող՝ Գևորգ Մկրտչյանի և անդամներ՝ Արմինե Ֆանյանի, Դիանա Շախրամանյանի, Էմին Բեգլարյանի կազմով), ուսումնասիրելով փաստաբան Վաչե Դավթյանի կողմից ներկայացված դիմումը՝ իր և իր վստահորդի հեռախոսային խոսակցությունը գաղտնալսելու վերաբերյալ, պարզել է, որ․ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված Արսեն Մկրտչյանի հեռախոսային խոսակցությունների օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում գաղտնալվսել է, վերջինիս
Ֆրանսիայի դատախազությունը պահանջում է, որպեսզի Քարիմ Բենզեման կանգնի դատարանի առջեւ
Ֆրանսիայի դատախազությունը հանդես է եկել հայտարարությամբ, որ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեման կանգնի դատարանի առջեւ: Ինչպես տեղեկացնում է Goal-ը, դա կապված է ավելի վաղ մեկ այլ ֆուտբոլիստի՝ Մաթյե Վալբուենայի նկատմամբ շանտաժի հետ: Այն ժամանակ անհայտ անձինք նրանից գումար էին պահանջել՝ սպառնալով հակառակ դեպքում սեքս-տեսանյութ տարածել Վալբուենայի մասնակցությամբ: Ֆրանսիայի դատախազության կարծիքով Բենզեման մասնակցել է այդ շանտաժին,
Արայիկ Հարությունյանը ՊԲ սպաների բնակարանային ապահովության հարցերի շուրջ խորհրդակցություն է հրավիրվել
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 3-ին հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն՝ նվիրված Պաշտպանության բանակի հերթացուցակում պահեստազորի և ծառայության մեջ գտնվող սպաների բնակարանային ապահովության հարցերին: Սպաների ընտանիքների թվաքանակի, նրանց՝ ըստ շրջանների բաշխվածության և նախատեսվող ֆինանսական ծախսերի մասին համապախատասխան զեկույցներով հանդես են եկել ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը և ԱՀ պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը: Հանրապետության նախագահը նշել
Արմեն Մելիքբեկյան. «Մեր նպատակն է արմատախիլ անել պայմանավորված խաղերը հայկական ֆուտբոլում»
Ֆուտբոլային ընտանիքի հարգելի ներկայացուցիչներ, համաքաղաքացիներ, Հայկական ֆուտբոլում այսօր բացառիկ որոշում է կայացվել՝ առաջին անգամ ինստիտուցիոնալ մակարդակով պայքար է սկսվել պայմանավորված խաղերի դեմ։ Տվյալ գործընթացը պետք է շարունակական լինի, համենայնդեպս, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և անձամբ ես ձեռնամուխ ենք լինելու սկսված գործընթացի շարունակականությանը։ Որոշում է կայացվել այն ակումբների վերաբերյալ, որոնց դեպքում ՀՖՖ-ն միջազգային կառույցներից և իրավապահ մարմինների
Մենք համերաշխություն ենք բերում Հայաստանին. Արթուր Վանեցյան
Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջանը Հայաստանի պատմության մեջ կմնա որպես անորոշության, տարերային փլուզման և դժբախտության ժամանակաշրջան: Տիրապետող անիշխանության պայմաններում գրեթե բոլոր ոլորտներում շարունակվում են արձանագրվել խայտառակ ձախողումներ: Բայց կա շատ ավելի կարևոր հարց, քան գործող իշխանության ձախողումներն ու տապալումներն են: Քարուքանդ եղած տնտեսությունը հնարավոր է վերականգնել, ավերվող կրթական և սոցիալական համակարգերը հնարավոր է անցնցում վերստեղծել: Կարելի
ՀՔԾ-ի Արթուր Ղազինյանի հայտարարություններին ի պատասխան
«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով 2020 թ. հունիսի 12-ին իր կողմից ներկայացրած հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշմանը, մի շարք հայտարարություններ է արել, որոնք դուրս են որոշման ընդհանուր կոնտեքստից և չեն համապատասխանում դրա բովանդակությանը, ինչի կապակցությամբ անհրաժեշտ
«Ազատություն» ռ/կ-ի տեսագրություններից պարզ դարձավ, որ ոստիկանությունը կեղծ ապացույցներ է ներկայացրել». Անդրիաս Ղուկասյան
«Ազատություն» ռադիոկայանի նկարահանումներից երեւում է, որ ոստիկանությունը նույն պահին արդեն ցրել էր Խորենացի փողոցում ընթացող ցույցը եւ անցել էր Նար-Դոսի փողոցում գտնվող քաղաքացիներին բերման ենթարկելուն
«Բոլոր թիրախները խոցվել են բարձր ճշգրտությամբ». Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մեր «Սու30CM»-ները երեկ «մարտական խոցումով» առաջին վարժական թռիչքներն են իրականացրել, փորձարկելով երկինք-երկիր հրթիռներ՝ «գրոհային գործողության» համար։ Բոլոր թիրախները խոցվել են բարձր ճշգրտությամբ»։
Խախտումների թվաքանակը նվազել է, սակայն բնույթը չի փոխվել. տեսչական մարմինների մշտադիտարկումները շարունակվում են
Հայտնաբերվել են տրանսպորտային միջոցներ, որոնք կրկին կանգնած ուղևորներով փոխադրում են իրականացրել։
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է նոր հնարավորություն՝ ռուսական ինտերնետ խանութներից ապրանքների ձեռք բերում ապառիկ վարկավորման միջոցով
ՎՏԲ-Հայաստան Բանկը` H2H ընկերության հետ համատեղ, առաջին անգամ Հայաստանում, մեկնարկել է պրոդուկտ, որի շրջանակներում հաճախորդները հնարավորություն են ստանում գնումներ կատարել ռուսական ինտերնետ խանութներից՝ ապառիկ վարկավորման միջոցով։ Համագործակցության արդյունքում հաճախորդները կարող են ապառիկ տարբերակով գնել էլեկտրոնիկա, կենցաղային տեխնիկա, կահույք, տան համար տարբեր ապրանքներ, շինանյութ, ավտոպահեստամասեր և այլ հետաքրքիր ապրանքներ՝ Ռուսաստանի խոշորագույն ինտերնետ խանութներից։ Ապրանքների տեսականուն, որը
Խախտումներ, այնուամենայնիվ, թույլ են տալիս. ՍԱՏՄ-ն կասեցրել է սննդի շղթայի մի շարք կազմակերպությունների գործունեությունը
ՍԱՏՄ ստուգայցերի տիրույթում խախտումների նվազման դրական դինամիկան պահպանվում է


















































