Օրվա լրահոսը
Ոչ նպաստավոր միջավայր ներդրումների համար
Մեծարգո՛ պարոն Փաշինյան, Սույն բաց նամակով Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի մի նախաձեռնություն, որն ուղղված է էկոտուրիզմի միջոցով համայնքային զարգացմանը, որն էլ կառավարության գերակա առաջնահերթություններից է: Մեր կողմից 2018թ-ի նոյեմբերից ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի Փոքր դրամաշնորհների ծրագրի ֆինանսական աջակցությամբ իրականացվում է «Համայնքահեն էկոտուրիզմը որպես կայուն ապրուստի միջոց Թումանյանի տարածաշրջանում» ծրագիրը,
Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 31 նոր դեպք
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Հուլիսի 2-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 31 նոր դեպք, եւս 27 հոգի առողջացել է»:
«Կառավարական համարանիշերով մեքենաներն են՝ Էդուարդ Աղաջանյանին պատկանող ակումբի դիմաց», «Նման համակողմանի տեղեկատվական գրոհը ազգային դավաճանություն է», Միքայել Նահապետյան-Էդուարդ Աղաջանյան «փոխհրաձգություն»
«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Շատ կարևոր մի բանի մասին եմ ուզում գրել։ Կան չէ՞ էդպիսի մանրուքներ, սիմվոլիկ նշաններ, որոնք արտահայտում են երկրում տեղի ունեցող երևույթների խորքային կողմերը։ Ասենք Մարտի 1-ի ողբերգությունը շատ մեծ էր, բայց կատարյալ լկտիություն էր դրանից 40 օր հետո Սերժի երդմնակալության օրը գունավոր
Հենրիխ Մխիթարյանը խզում է պայմանագիրը Լոնդոնի «Արսենալի» հետ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը վարձավճարով խաղում է «A» սերիայի «Ռոմայում», ցանկանում է խզել պայմանագիրը Լոնդոնի «Արսենալի» հետ եւ մշտական մնալ Հռոմում: Corriere dello Sport հանդեսի տեղեկություններով, 31-ամյա ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան բանակցել է զինագործների հետ եւ համաձայնեցրել համագործակցության դադարեցումը: Այսպիսով, Մխիթարյանը ազատ գործակալի կարգավիճակով կարող է տեղափոխվել «Ռոմա»: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Բացահայտվել են Գյումրի քաղաքի սոցիալական աջակցության տարածքային բաժինների աշխատակիցների կողմից նպաստառուներից պարբերաբար ապօրինի վարձատրություն ստանալու դեպքեր
ՀՀ ԱԱԾ կողմից ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ Գյումրի քաղաքի սպասարկող սոցիալական աջակցության տարածքային թիվ 1 և թիվ 2 բաժինների ղեկավարներ Ա.Ե.-ն և Է.Բ.-ն, իրենց ենթակա աշխատակիցների հետ նախնական համաձայնությամբ տարիներ շարունակ անձամբ կամ տարբեր միջնորդների միջոցով սոցիալապես անապահով քաղաքացիներից շորթմամբ պահանջել և ստացել են ապօրինի վարձատրություններ: 2020 թվականի
Իտալիայում արդեն մտածում են ֆուտբոլասերներին ստադիոն թողնելու մասին
Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գաբրիելե Գրավինան պատմել է ֆուտբոլային հանդիպումների ժամանակ ստադիոնների տրիբունաներում ֆուտբոլասերների 25 % ներկայություն ապահովելու պլանների մասին: «Մենք աշխատում ենք, որպեսզի ֆուտբոլասերները կարողանան տրիբունաներից հետեւել խաղադաշտում տեղի ունեցող իրադարձություններին: Այսօր մտածում ենք նստելատեղերի ընդհանուր քանակի քառորդի մասին: Խնդիրը ֆուտբոլասերների հոսքը կառավարել է: Սակայն մենք դրանք կառավարել պատրաստ կլինենք, հենց ստանանք նրանց ստադիոն
«Հեքիաթային» ծրագիր Գյումրիում․ ներդրողը Աֆրիկայում բնակվող գյումրեցի է
Այսօր Գյումրու քաղաքապետարանի նիստերի դահլիճում հանրային քննարկմանը ներկայացվեց «Սքայ Գյումրի» ծրագիրը, որի իրագործման դեպքում հանրապետության երկրորդ քաղաքում կստեղծվի օդային տրանսպորտի համակարգ՝ իր ենթակառուցվածքներով։ Ներդրողը` «Արմոն» ՍՊԸ տնօրենը, ծնունդով գյումրեցի Խաչատուր Սարգսյանն է, որը երկար տարիներ բնակվել է Աֆրիկայում։ Նա այս ծրագրի իրագործման համար դիմել էր Գյումրու քաղաքապետարան։ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այն հետաքրքիր ու անակնկալ
Գագիկ Ծառուկյան. «Կանեմ ամեն ինչ՝ կանխելու մեր երկրում հակառուսական տրամադրությունների ստեղծմանը նպատակաուղղված սադրանքները»
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հարգելի՛ հայրենակիցներ, վերջերս Հայաստանում տեղի է ունենում հակառուսական տրամադրությունների արհեստական սրացում, որոնք մեր երկրում ակտիվորեն իրագործվում են հակահայկական և հակապետական ուժերի ակտիվ ջանքերով: Այդ ուժերի վերջնական նպատակակետն է մեր երկու ժողովուրդների միջև բարեկամական կապերի խզումը: Որպես օրինակ՝ հարկ է նշել, որ հայ հասարակության մեջ ներմուծվում է
Երեւանն այսօր այնքան խայտաբղետ է, որ ես նրա գույնը նկարագրել չեմ կարող. Մարկ Գրիգորյան
Հայտնի ճարտարապետի թոռը գտնում է, որ նախաթամանյանական Երեւանը պետք է պահպանել
Ռուսաստանի հայերի միությունը Նավալնիին համարում է «հայաֆոբ»
Ռուսաստանի հայերի միությունը հանդես է եկել հայտարարությամբ` անդրադառնալով Հանրային հեռուստաընկերությամբ ՌԴ-ում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ «Համառուսաստանյան հանրաքվեի վերջին և գլխավոր օրը. ընդդիմության և իշխանության տեսակետը» վերնագրով 3 րոպե տևողությամբ ռեպորտաժին, որում ներկայացված է եղել նաև ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսել Նավալնիի տեսակետը: Հայտարարության համաձայն՝ տեղի ունեցածը «հակահայկական ակցիա է՝ ուղղված ուղղված Ռուսաստանի կյանքում հայերի կառուցողական դերը և
Հայաստանն ընտրվեց ՄԱԿ-ի հովանու ներքո «Հավասարության սերունդ» կանանց իրավունքների հարցերով մեկնարկած նախաձեռնության թեմատիկ դաշինքի առաջնորդ՝ տեխնոլոգիաների և նորարարության ուղղությամբ
Հուլիսի 1-ին Հայաստանն ընտրվեց որպես «Հավասարության սերունդ» ֆորումի շրջանակներում ձևավորված «Տեխնոլոգիաներ և նորարարություն» կոալիցիայի առաջնորդ երկիր։ «Հավասարության սերունդ» ֆորումը գործում է ՄԱԿ-ի հովանու ներքո Գենդերային հավասարության և կանանց առաջխաղացման մարմնի (UN-Women), ինչպես նաև Ֆրանսիայի և Մեքսիկայի կառավարությունների նախաձեռնությամբ՝ քաղաքացիական հասարակության հետ սերտ համագործակցությամբ։ Նախաձեռնությունը միտված է պետությունների, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության համագործակցության խթանմանը՝ Կանանց
Միացյալ Թագավորության ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի նախաձեռնությամբ վերակազմավորվել է Միացյալ Թագավորության-Հայաստան խորհրդարանական խումբը
Հուլիսի 1-ին տեսակապի միջոցով գումարվել է ՄԹ-Հայաստան խորհրդարանական խմբի անդրանիկ հանդիպումը, որին մասնակցել են նաեւ ՄԹ-ում ՀՀ դեսպանության ներկայացուցիչները: Հանդիպման ընթացքում խմբի ղեկավար է ընտրվել Պահպանողական կուսակցության պատգամավոր Թիմ Լոթընը: Բարոնուհի Քերոլայն Քոքսը (Լորդերի պալատ) ընդգրկվել է խմբում որպես համանախագահ, պատգամավորներ Էնդրյու Ռոզինդելը, Ջեյմս Գրեյը, Մարկ Փրիթչարդը (բոլորը՝ Պահպանողական կուսակցությունից), Ֆերյալ Քլարկը (Լեյբորիստական կուսակցություն) որպես
Արմեն Աշոտյան. «Ո՞ր երկիրը մի քիչ ավելի առաջ տարավ իր շահերը և ո՞ր երկիրը՝ կորցրեց…»
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ռուսաստանյան սահմանադրական հանրաքվեի շուրջ քննարկումների պակաս չկա: Այս իրադարձությունը հայտնվել է միջազգային լրատվական և քաղաքական քննարկումների կենտրոնում հասկանալի պատճառներով: Աշխարհի գերտերություններից մեկի ներքին քաղաքական զարգացումները անխուսափելիորեն դառնում եմ արտաքին քաղաքական օրակարգի հարց: Ճիշտ այնպես, ինչպես ԱՄՆ գալիք նախագահական ընտրությունները կամ Չինաստանի Կոմունիստական կուսակցության համագումարները: Բոլոր կանխատեսումները
Կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում կառավարության ու պարետատան միջոցառումների արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի առաջին նիստը՝ սեպտեմբերին
ԱԺ նախագահի հայտարարությունը քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով նոր կորոնավիրուսի (COVID 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի, համաճարակի հետեւանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաեւ արտակարգ դրության ժամանակահատվածում
«Բառացիորեն ինքն ասում է՝ նույնքան լկտի, ինչպես Դուք: Ես գնահատել եմ արարքը». նոր զարգացումներ՝ Թագուհի Ասլանյանն՝ ընդդեմ Ստեփան Սաֆարյանի գործով
Դատական նիստի ընթացքում պարզ դարձավ, թե որ կողմն ինչ է ապացուցելու:
Արմեն Սարգսյանն ընդունել է Արգիշտի Քյարամյանին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արգիշտի Քյարամյանին: Նախագահ Սարգսյանը շնորհավորել է ԱԱԾ տնօրենին պաշտոնում նշանակվելու առթիվ և հաջողություններ մաղթել նրան հետագա գործունեության մեջ: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Ազգային անվտանգության ծառայության ընթացիկ գործունեությանը: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Covid-19-ով կասկածվող հիվանդին բժիշկն ասել է. «Ոչինչ չենք կարող անել, ուղղակի այնքան էիք զանգել, ասի մտնեմ, տեսնեմ»
Տաթեւիկի հոր՝ կորոնավիրուսի ախտորոշման թեստը սկզբում բացասական է եղել, երեք օր հետո՝ դրական. Այս երեք օրը ճակատագրական է եղել
Վճռաբեկ դատարանում Քոչարյանն աջակիցներ ունի՝ գրավը վճարած Սամվել Կարապետյանի բարեկամը․ Սեդա Սաֆարյան (տեսանյութ). «Ա1+»
Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը մտածում է, որ Վճռաբեկ դատարանում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն աջակից դատավորներ ունի։ Մեկը Սերժիկ Ավետիսյանն է, որը ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի բարեկամն է։ Վերջինս, հիշեցնենք, Ռ․Քոչարյանի համար գրավ վճարած գործարարներից մեկն է։ Մյուս դատավորը Լիլիթ Թադևոսյանն է, որը տարիներ առաջ առնչություն է ունեցել Մարտի 1-ի գործին։ Եվ փաստաբանը
Որ ինստիտուտներին են ամենաշատը/ամենաքիչը վստահում հայաստանցիները. civilnet.am
civilnet.am. Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնը (CRRC) հրապարակել է իր հերթական «Կովկասյան բարոմետր» հետազոտության արդյունքները: Հարցումներն իրականացվել են հայաստանցիների շրջանում այս տարվա փետրվարի 21-ից մարտի 15-ը։ Ի շարս բազմաթիվ հարցերի՝ հարցվողները պատասխանել են, թե Հայաստանում որ ինստիտուտներին են ամենաշատը վստահում և որ ինստիտուտներին ամենաքիչը վստահում։ Համաձայն հետազոտության, հանրային վստահության ամենամեծ պաշարն ունի բանակը՝ 88 տոկոս, որին
Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Վլադիմիր Պուտինին
Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Շնորհավորում եմ Ձեզ՝ Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության մեջ փոփոխությունների հաստատման վերաբերյալ համառուսական քվեարկությունը հաջող անցկացնելու կապակցությամբ: Այս իրադարձությունը, իհարկե, սկզբունքային նշանակություն ուներ Ռուսաստանի պետականության հետագա ամրապնդման համար: Վստահ եմ, որ երկրի հիմնական օրենքի մեջ կատարվող փոփոխությունները, որոնք արժանացել են Ռուսաստանի հասարակության ճնշող մեծամասնության հավանությանը, ստեղծում են երկրի հետագա առաջընթացի և նրա սոցիալ-տնտեսական զարգացման
Հանրային վայրերում, այդ թվում՝ կանգառներում դիմակ կրելը պարտադիր է
Նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անհրաժեշտ է խստագույնս պահպանել արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները։ Այդ կանոններից է հանրային վայրերում, այդ թվում՝ կանգառներում, դիմակ կրելը։ Դիմակը պետք է կրել այնպես, որ այն ծածկի և՛ քիթը, և՛ բերանը։ Այս կանոնների պահպանման ուղղությամբ ևս ոստիկանության ծառայողներն ամենօրյա ռեժիմով իրականացնում են ուժեղացված ստուգայցեր, ինչպես փողոցներում, այնպես էլ բակային
Ինչ են քննարկել «Ես բնիկ եմ» ֆլեշմոբի նախաձեռնողներն ու ինչ լուծման են եկել՝ գույքահարկի օրենքի շուրջ. Վահան Արծրունին՝ Թունյանի հետ հանդիպման մասին
Վահան Արծրունին ասաց, որ այս օրերի ընթացքում զգացել է, թե ինչպես են ոմանք փորձում բուն խնդրից ու բուն թեմայից շեղել հասարակության ուշադրությունը երկրորդական հարցերի վրա՝ «բնիկ» եզրույթը դարձնելով գլխավոր. «Բնիկ եզրույթը երկրորդական է, ունի զուտ պատմական հիմնավորում եւ անքննելի է: Իսկ բուն ֆլեշմոբի նպատակը հանրային ուշադրությունը գրավելն էր նոր «Գույքահարկի օրենքի» անկատարության վրա, ինչը ստացվեց 2 օրվա ընթացքում անել»:
Հնարավորություններն առաջիկայում ավելի կմեծանան. Հայկ Մարությանը ծանոթացել է «Թափառող կենդանիների վնասազերծման» ՀՈԱԿ-ի նոր շենքի ու կլինիկայի պայմաններին
Մինչ օրս մայրաքաղաքում ստերջացվել է 4300 շուն:
«Ամերիկայի աջակցությունը հնարավորություն է տվել վնասազերծել տասնյակ հազարավոր ականներ և ագրեսիայի այլ մահացու մնացորդներ». Մասիս Մայիլյանը շնորհավորական նամակներ է ուղարկել ԱՄՆ Կոնգրեսի մի խումբ անդամների
ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ Միացյալ Նահանգների կողմից Արցախի Հանրապետությանը տրամադրվող մարդասիրական աջակցությունը կօգնի երկու երկրներին շարունակել ամրապնդել տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը
Սոցցանցերի գործունեությունը Թուրքիայում կվերահսկվի մեջլիսում ընդունվելիք օրենքներով. Ermenihaber
Հսկողություն մեխանիզմներ կսահմանվեն նաև Netflix, Amazon Prime, Puhu TV, Blu TV հարթակների համար։
Պարենային ինդեքսը կազմել է 93.2 նիշ. ՄԱԿ ՊԳԿ-ն պարենային ապրանքների համաշխարհային գների աճ է արձանագրել
Տավարի և թռչնի մսի գնառաջարկները նվազել են, ինչը էապես պայմանավորված է խոշոր արտադրող տարածաշրջաններում արտահանման հնարավորության աճով, մինչդեռ խոզի մսի գինը, COVID-19-ի պատճառով կիրառվող շուկաների սահմանափակումների ակնկալվող հետագա նվազեցման ֆոնին, մի փոքր աճ է գրանցել, հատկապես Եվրոպայում:
Կապանի բժշկական կենտրոնում Հունան Պողոսյանը բուժանձնակազմի հետ քննարկել է հիվանդների բուժման արդյունավետության և հետագա անելիքների հետ կապված մի շարք հարցեր
Սյունիքում 96 հոգի հիվանդ է կորոնավիրուսով
Արմեն Սարգսյանը և Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահը մտքեր են փոխանակել փոփոխվող աշխարհի պահանջներին համապատասխան կրթություն ունենալու և մի շարք այլ հարցերի շուրջ
Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահը ներկայացրել է բուհի կողմից իրականացվող ծրագրերը և, մասնավորապես, տեխնոլոգիական ոլորտին վերաբերող նոր նախաձեռնությունը՝ նշելով, որ այն նպատակ ունի համագործակցություն հաստատել կրթական հաստատությունների, գիտահետազոտական ինստիտուտների և բիզնեսի միջև:
Կտեղադրվի Կարեն Դեմիրճյանի արձանը, կնորոգվի 61 կրթական և մշակութային հաստատություն. կատարվել է ԿԳՄՍ նախարարության բյուջեի վերաբաշխում
Վերաբաշխման արդյունքում գումարներն հատկացվել են նաև Քաղաքաշինության կոմիտեին և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը։


















































