Օրվա լրահոսը
Տիգրան Ուլիխանյան․ Իրական հիբրիդային պատերազմը տեղի է ունենում Ազգային ժողովում
Տիգրան Ուլիխանյանի խոսքերով՝ անխոցելիության աղբյուրը լեգիտիմությունն է, քաղաքացիական հենարանը
«Աշխատելու ենք երիտասարդներին աշխատաշուկայի կարիքներին համապատասխան հմտություններով զինելու ուղղությամբ». ԱլԳ երիտասարդների մասնակցության գագաթաժողովը քննարկել է ԵՄ նոր գործարքը
«Դա երիտասարդներին գլոբալ առումով մրցունակ կդարձնի և նրանց հնարավորություն կտա բարձրակարգ աշխատատեղեր գտնել նաև տարածաշրջանում»
Կարանտինային խիստ ռեժիմ՝ Ադրբեջանում. պարեկային հսկողության աշխատանքներում ներգրավվել է բանակը
Ադրբեջանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 18 հազար 684 է, հիվանդության հետևանքով մահացել է 2287 մարդ:
Պետք է ընտրություն անենք. արդյոք կընտրենք բախումների ճանապա՞րհը, թե՞ ներքին համերաշխության ուղին. ինչպե՞ս է ՀՀ-ում լուծվելու մասնավոր սեփականության լեգիտիմության հարցը. Բենիամին Մաթևոսյան
Այլ կերպ ասած՝ մենք կրկին եկանք այն մտքին, որ գույքի «լեգիտիմությունը» և «լեգալությունը» չեն հակասում միմյանց, եթե հասարակության մեջ կա որոշակի փոխհամաձայնություն՝ այդ սեփականության բաժանման «պատշաճության» և «արդարության» առումով:
«Նրանք ներողություն են խնդրել, որ սխալ մարդու դի են ճանաչել». Արսեն Թորոսյանը՝ տատիկի դիակը կորցնելու ու Նաիրա Զոհրաբյանին արձագանքելու մասին
Լրագրողները հետաքրքրվեցին՝ դուք այդքան ժամանակ ո՞նց ունեք հետեւելու բոլոր քաղաքական գործիչների գրառումներին՝ նախարարը պատասխանեց. «Այո, ես ունեմ այդքան ժամանակ հետեւելու քաղաքական գործիչների գործունեությանը, գնահատական տալու եւ միշտ ունենալու եմ: Խնդրում եմ այդ հարցն այլեւս չտաք»:
Հայ գործընկերներին մասնագիտական աջակցություն ցուցաբերող իտալացի բժիշկները նաև թոքերի օդափոխության սարք են նվիրել վերակենդանացման բաժանմունքին
Ինչպես հավաստիացնում է այս պահին դրանով շնչող հիվանդը` բավական հարմար է նստելու և ջուր խմելու համար:
«Մենք առավոտյան տանը սպասող 2 դեպք ենք ունեցել, ի տարբերություն երեկվա 20-ի, հետեւաբար այսօր վիճակն ավելի լավ է, քան երեկ». Արսեն Թորոսյան
Հետո նախարարը փարատեց մտահոգությունը. «Մենք պայթյունավտանգ իրավիճակ չունենք, բոլոր կանխատեսումներով պետք է ունենայինք 30 հազարից ավելի դեպք, բայց ունենք 27 հազար, այսինքն, ինչ-որ չափով կարողանում ենք զսպել տարածումը, կարծես ուղիղ գծի վրա ենք՝ հունիսի 1-ից սկսած»:
Տիգրան Ուլիխանյան․ Գագիկ Ծառուկյանի հայտարարության մեջ ճշմարտության հատիկ կա
«Այո՛, կան այդպիսի ուժեր, որ փորձում են սեպ խրել հայ-ռուսական հարաբերությունների մեջ»:
Արսեն Թորոսյանը ցուցմունք է տվել դատարանում. «Նոր հանգամանքներ ի հայտ եկան իմ պատասխաններից, դատարանը պետք է որոշի՝ ինչ անի իրենց հետ»
Հարցին՝ ճի՞շտ է, որ սկանդալային ցուցմունքներ պետք է լինեին, այդ իսկ պատճառով նաեւ լրագրողներին ներս չթողեցին, դրա մասին կան մամուլում հրապարակումներ՝ Արսեն Թորոսյանը պատասխանեց. «Անկեղծ ասած, սկանդալային են, թե չէ՝ չեմ կարող բնորոշել, բայց, կարծում եմ, նոր հանգամանքներ ի հայտ եկան իմ պատասխաններից, դատարանը պետք է որոշի՝ ինչ անի իրենց հետ: Այդ գործին նախորդող որոշակի պրոցեսներ եմ պատմել, որոնց մասին տեղյակ եմ եղել ու որոնք հնարավոր է փոփոխություն մտցնեն գործի ընթացքի մեջ»:
Սպիտակի ԲԿ-ն կորոնավիրուսով բուժառուներ կընդունի. ինֆեկցիոն բաժանմունք կկառուցվի նաև Վանաձորի ԲԿ-ի հարակից տարածքում
Վանաձորում նախատեսվում է կառուցել 30+15 մահճակալային ֆոնդով ինֆեկցիոն բաժանմունք։
«Փաշինյանը հանցավոր ինքնավստահություն է դրսեւորել. ՀՔԾ-ին հաղորդում եմ ներկայացնելու». Արթուր Ղազինյան
Այս քրեական գործն աննախադեպ է լինելու, որովհետեւ 600 մահվան հետ գործ ունենք, եւ պատասխանատվությունը լինելու է շատ խիստ ու դաժան
Լիազորությունների ժամկետը լրացած դատավորի մուտքը ՍԴ արգելելը չի կարող համարվել ոչ իրավաչափ. Տեղեկատվության ստուգման կենտրոն
Նորմի համակարգային վերլուծությունը թույլ է տալիս արձանագրելու, որ սահմանադրական դատարանի արդեն նախկին անդամներն իրավունք չունեն մուտք գործելու Սահմանադրական դատարանի վարչական շենք:
ԱԺ պատգամավոր. «Նախկինում 5-ից 3-ը դժգոհել է խորհրդարանից»
Իսկ 2018 թ հեղափոխության ազդեցությամբ ինստիտուտների նկատմամբ վստահությունն ավելացել է
Նախարարի աթոռը չափազանց քաղցր բան է. նամակ՝ ԿԳՄՍ հաջորդ նախարարին
Մինչ նախարար դառնալը՝ նա խոսում էր կրթական համակարգում կոռուպցիայի և հովանավորչության դեմ, բայց նախարար դառնալուց հետո ոչ մի համակարգային փոփոխություն չիրականացավ․ ես՝ որպես մտավոր միջին հնարավորությունների տեր քաղաքացի, մտածում եմ, որ կամ Ձեր նախորդը ստում էր, կամ կոռուպցիայի անդիմադրելի գետը սկսել էր հասնել նրա գրպանին։ Հովանավորչության մասին էլ երևի լռեմ, որովհետև ԵՊՀ պատմության մեջ չէր եղել դեպք, որ Կրթության նախարարը պրոռեկտոր նշանակել տա իր ընկերոջը, այն էլ ինչպիսի ընկերոջ՝ անգլերեն, ռուսերեն և անգամ հայերեն չիմացող մեկին՝ աշխարհի համալսարանների հետ կապերը համակարգողի պաշտոնում։
Տիգրան Ուլիխանյան․ Հայ-ռուսական հարաբերությունները չեն կարող կախված լինել որևէ դրվագային իրավիճակից
«Ժամանակի ընթացքում ամեն ինչ իր տեղը կընկնի»:
«Աշխարհը շարունակելու է փոխվել շատ արագ տեմպերով: Եթե կարողանանք դրան համահունչ կամ ներդաշնակ գնալ, ապա հաղթող կլինենք». Արմեն Սարգսյանը հանդիպել է ՏՏ ոլորտի մի խումբ ընկերությունների ղեկավարների հետ
«Եթե ես ունենայի վետո դնելու իրավունք, ապա կդնեի: Եթե ես ունենայի իրավունք՝ օրենքը հետ ուղարկելու Ազգային ժողով և նշեի, որ արվեն փոփոխություններ, կանեի: Ես չունեմ այդ իրավունքը»:
«Մատենադարանում ավանդական հայկական բժշկության բաղադրատոմսեր կան, որոնք համաճարակներ, այդ թվում՝ COVID-19-ը կբուժեն»
Վստահեցնում է բժիշկ-թերապեւտ Թերեզա Օսկանյանը: Ավանդական հայկական բժշկությունը համաճարակների՝ այդ թվում եւ նոր տիպի կորոնավիրուսի բուժման բաղադրատոմսեր ունի: Բայց այսօր այդ բաղադրատոմսերը լայն կիրառություն չեն գտնում. դրանք խնամքով պահվում են Մատենադարանի դարակներում եւ ավանդական հայկական բժշկությունը վերակենդանացրած մի քանի նվիրյալների ձեռքում: Եվ մինչ մեր բժիշկ-մասնագետները կռիվ են տալիս գոնե մի փոքրիկ տարածք ունենալու եւ այդ
Արմեն Աշոտյան. Ամենավտանգավորը «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի շուրջ զարգացումներն են
Հորդորում և խնդրում եմ ազգային ինքնության և դաստիարակության հարցերով մտահոգ բոլոր քաղաքացիներին, անկախ քաղաքական հայացքներից, բարձրացնել իրենց բողոքի ձայնը:
Շվեդիայում հետաքննելու են կառավարության գործողությունները՝ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում
Շվեդիան Եվրամիության միակ երկիրն է, որը ինքնամեկուսացման ռեժիմ, ինչպես նաև խիստ սահմանափակումներ չի կիրառել: Պաշտոնական տվյալներով՝ երկրում վարակվել է շուրջ 70 հազար մարդ, մահացել՝ ավելի քան 5 հազարը:
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 93 հիվանդ է բուժվում, նրանցից 89-ը Շիրակի մարզի բնակիչ է
40 հիվանդներ տեղափոխվել են մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 21 դեպք։
Ինչպես Հայաստանը դադարեց լինել բարեկամական երկիր Սոլովյովի համար. Նավալնին արձագանքել է
Մեծ հաճույքով ցույց կտամ 47 վայրկյան, թե ինչպես Հայաստանը դադարեց լինել բարեկամական երկիր Սոլովյովի համար, քանի որ այնտեղ ինձ են ցույց տալիս: Այս մասին հայտարարել է ռուս ընդդիմադիր, քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին YouTube-ի իր ալիքում՝ անդրադառնալով հաղորդավար Վլադիմիր Սոլովյովի հայտարարությանը՝ ՀՀ Հանրային հեռուստատեսությամբ ցուցադրված ռեպորտաժի վերաբերյալ: Նավալնին, ցուցադրելով Соловьёв LIVE հաղորդումից մի հատված, մասնավորապես ասել
Պետությունը պետք է բոլոր միջոցառումներն իրականացնի մարդկանց համար հնարավոր բարենպաստ լուծումներով. 9-րդ միջոցառման վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի դիտարկման արդյունքները
ՄԻՊ-ը դրական է համարում այն, որ միջոցառման իրավական կարգավորում պահանջող խոչընդոտները սեղմ ժամանակահատվածում վերացել են
«Սենսացիոն փաստ եմ ասում. ՀՔԾ-ն հաստատում է, որ կորոնավիրուսով առաջին վարակակրի հանգամանքը թաքցվել է». Ղազինյան
Մհեր Դավիդյանցը եւ ՀՔԾ-ն ազնիվ են եղել մեր քաղաքացիների հանդեպ՝ ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի եւ Արսեն Թորոսյանի
Հայաստանի կոմունիստական կուսակցությանը դատի տվին, չեկան դատարան
Տասնամյակներ շարունակ «Պետական գույքի գույքագրման եւ գնահատման գործակալություն» պետական ոչ առեւտրային կազմակերպության եւ Հայաստանի Կոմունիստական կուսակցության ջրերը մի առվով չեն հոսում: 1990 թվականից հետո, երբ կոմունիստական կուսակցության քաղաքական վերնախավը «գաղթականի» ցուպն առած հեռացավ իր միլիոնավոր կուսակիցների անդամավճարներով կառուցված շքեղագույն վարչական շենքերից, այդ օրվանից կոմկուսը, ինչպես եւ շատ կուսակցություններ, կազմակերպություններ, իրենց գործունեությունը շարունակելու համար սկսեցին վարձակալել
«Ձեր ստեղծած գրականությունն այն ոգեղեն հացն է, որի շնորհիվ տասնամյակներ շարունակ ընթերցողը շփվում է իրական ու երևակայական ինքնատիպ մի աշխարհի հետ». Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ռազմիկ Դավոյանին
«Աշխարհ, ուր կան խոհ ու սեր, որտեղ կա կենսական էներգիա, որտեղ կա հիշողություն, և այս ամենի բարձրակետում են Աստվածն ու Մարդը»
Ամերիաբանկը՝ համաճարակային պայմաններում օնլայն ծառայությունների ու նոր հնարավորությունների մասին
Ամերիաբանկի թվային բանկինգի ծառայության ղեկավար Գրիգոր Դավթյանը Iravaban.net-ի հետ զրույցում ներկայացրել է, թե ինչ նոր հեռավար ծառայություններ ենք ներդրել՝ մեր հաճախորդների անվտանգությունն ու հարմարավետությունը ապահովելու համար։
Սեղմված գազի թանկացումը կազդի՞ հանրային տրանսպորտի սակագնի վրա. «Ժամանակ»
«Եթե տրանսպորտը չթանկանա, ապա համարեք դա քաղաքական որոշում»:
Նոր բացահայտումներ Ռոզի Արմենի ընտանիքի մասին
Վերջերս «Առավոտը» Թեհրանի «Ալիք» օրաթերթում, Փարիզի «Նուվել դ,Արմենի» հանդեսում տպագրված գրող, հրապարակագիր, բանասիրական գիտությունների թեկնածու Արտակ Վարդանյանի հոդվածից տեղեկացավ երգչուհի Ռոզի Արմենի հոր կյանքի հետաքրքիր մանրամասներին: Պարզվում է, որ Նախիջեւանի Ճահուկ գյուղում ծնված Խուրշուդ Հովհաննիսյանը կռվել է Գարեգին Նժդեհի ինքնապաշտպանական ջոկատներում եւ նրա հետ էլ 1921 թվականին հեռացել Հայաստանից: Սիրված երգչուհու ընտանիքի մասին այլ մանրամասներ
«Իշխող խմբակցությունն իր պատգամավորների միջոցով կարողանում է լուծել դատավորների փոփոխելիության հարցն այն դեպքում, երբ ամբողջ աշխարհում ամրագրված է` դատավորներին առնչվող հարցերը կարող են փոփոխվել բացառապես հանրաքվեի մասով». Սիրանուշ Սահակյան. «Փաստ»
Իշխող խմբակցության բազմաթիվ ներկայացուցիչներ, դրսևորելով ազնվություն, բազմիցս հայտարարել են, որ ՍԴ-ի շուրջ ստեղծված խնդիրն իրենց համար քաղաքական է, և այստեղ է, որ իրավաբանական համայնքը լրջագույն խնդիրներ է տեսնում:


















































