Օրվա լրահոսը

Կկատարվի ռեակտորի միջին նորոգում. Հայկական ատոմակայանը կանգնեց պլանային կանխարգելիչ վերանորոգման

2019 թվականին անցկացվել են աշխատանքներ ռեակտորի արտադրամասում, իրականացվել է մեքենայական արտադրամասի սարքավորումների համապարփակ արդիականացում և փոխարինում, ավարտվել է համակարգերի և սարքավորումների նախագծումը, հետազոտվել է ռեակտորի իրանը:

9 տուժած հոսպիտալացվել է Վայքից Զեդեյա գյուղ տանող ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով

Բախվել են շտապօգնության ծառայությունը սպասարկող «Ford» և «Toyota Camry» մակնիշների ավտոմեքենաները։

Երկրաշարժը զգացվել է Արտաշատ քաղաքում և Դվին, Մարմարաշեն, Արաքսավան գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:

Արձագանքը պետք է լինի միասնական

Օրերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես էին եկել հայտարարությամբ, որում մտահոգություն էին հայտնում, որ վերջին սադրիչ հայտարարությունները, հռետորաբանությունն ու իրավիճակի շոշափելի փոփոխությանն ուղղված հնարավոր քայլերը կարող են խաթարել կարգավորման գործընթացը։ Թեեւ, ինչպես միշտ, համանախագահները չեն նշում, թե Արցախյան հակամարտության հատկապես որ կողմերն են նման հռետորաբանություն կիրառում, բայց թե՛ իրենց եւ թե՛ ամբողջ աշխարհին պարզ է,

Ռոբերտ Քոչարյանը հրաժարվել է Քրեակատարողական ծառայության դեմ ներկայացրած հայցից` առարկայազուրկ դառնալու հիմքով. «Հայկական ժամանակ»

Հայցին զուգահեռ ներկայացվել էր հայցի ապահովման պահանջ կիրառելու միջնորդություն, որը դատարանը բավարարել էր եւ որոշել մինչև կորոնավիրուսի համավարակի ավարտը Քոչարյանին թողնել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում:

Լոռի ՖԱ հիմնադիր Թովմաս Գրիգորյանը յոթ օր ինքնամեկուսացումից հետո հոսպիտալացվել է

Տեղեկացնում ենք, որ Լոռի ՖԱ հիմնադիր Թովմաս Գրիգորյանը յոթ օր ինքնամեկուսացումից հետո հոսպիտալացվել է։ Նրա մոտ առկա է երկկողմանի թոքաբորբ, COVID֊19-ի առաջին թեստը բացասական է եղել, երկրորդ թեստավորման պատասխանը հայտնի կլինի վաղը։ Լոռի ՖԱ ֆուտբոլիստներն ու ամբողջ անձնակազմն առողջություն եւ արագ ապաքինում է մաղթում պրն. Գրիգորյանին։

«ՀՀԿ-ականներ, ձեր պապան չէ՞ր հատիկ-հատիկ ասել, թե ով կողմ քվեարկի Փաշինյանին, ով՝ դեմ». Փաստաբանը հակադարձում է Փաշինյանին ուղղված ՀՀԿ-ականների քննադատություններին. «Ա1+» (Տեսանյութ)

Փաստաբան Աշոտ Սարգսյանը գտնում է, որ ՍԴ դատավորներ Ալվինա Գյուլումյանին, Ֆելիքս Թոխյանին և Հրանտ Նազարյանին լիազորություններից զրկելու վերաբերյալ սահմանադրական փոփոխությունների ընթացակարգը հակաօրինական է։ Եվ հարցը լուծելու միակ օրինական ճանապարհը հանրաքվեն էր։ «Սահմանադրությունը ժողովրդի կամքով է ընտրվել, պետք է փոխվեր ժողովրդի կամքով»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց նա։ Փաստաբանն ասում է, թե այնպես չէ, որ իշխանությունները զարթնեցին

Covid-ով հիվանդ 82-ամյա գյումրեցի տատիկին, որի դին կորել է մայրաքաղաքում, ստիպված են եղել մի քանի օր պահել Գյումրի ԲԿ-ում

Ինչպես անդրադարձել ենք, կորել է գյումրեցի Մարիամ Մալխասյանի տատիկի դին, ով հունիսի 29-ի առավոտյան «Գրիգոր Լուսավորիչ» կլինիկայում մահացել էր կորոնավիրուսից։ Վերջինս մեզ պատմել էր, որ տատիին սկզբում տեղափոխել էին Գյումրի բժշկական կենտրոն, այնուհետ «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց։ Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը ևս պարզաբանումներ ներկայացրեց թեմայի շուրջ, որից պարզ դարձավ, որ չնայած Գյումրու այս հիվանդանոցը

Նիկոլ Փաշինյան. «Լավ, ենթադրենք Հայաստանի ԱՆ-ն սխալ հայտարարություն է արել: Բա աշխարհի մնացած երկրներո՞ւմ ովքեր են սխալ հայտարարություն արել»

Այսօր պարետատան նիստից հետո ճեպազրույցի ավարտին վարչապետը ավանդաբար պատասխանեց ԶԼՄ-ների՝ իրեն ուղղված երկու հարցի: Հայաստանում կորոնավիրուսի համավարակի պայմաններում որքանո՞վ է հաշվի առնվում մասնագիտական հանրույթի կարծիքը, քանի որ աշխարհի տարբեր զարգացած երկրներում կառավարություններին կից ստեղծվում են տարբեր մասնագիտական խմբեր, որոնք զբաղվում են համաճարակային հարցերով, որոշ երկրներում մասնագիտացված ինստիտուտներ են զբաղվում այդ գործով, իսկ կառավարությունն ու նախարարությունը

Այս փոփոխություններով Սահմանադրական դատարանն ապալեգիտիմացվում է. Դավիթ Հարությունյան. Lragir.am

Սահմանադրական այս փոփոխություններով լրջագույն ձևով ապալեգիտիմացվում է Սահմանադրական դատարանը։ Lragir.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։ «Ինքնին Սահմանադրության փոփոխություններն արվել են Սահմանադրության կոպիտ խախտմամբ։ Սահմանադրության փոփոխությունը նման ձևով լրջագույն խնդիր է, լրջագույն ձևով ապալեգիտիմացվում է Սահմանադրական դատարանը»,- ասաց Դավիթ Հարությունյանը։ Հարցին, թե ՍԴ նոր կազմի ձևավորման գործընթա՞ցն էլ է այս պայմաններում

Խոշոր ավտովթար Վայոց Ձորի մարզում. բախվել են հիվանդ տեղափոխող Կապանի շտապօգնության ավտոմեքենան ու Toyota Camry-ն. կա 8 վիրավոր. shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 18:40-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 133.5-րդ կմ հատվածում բախվել են շտապօգնության հաշվեկշռում գրանցված Ford Transit և Toyota Camry մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 8 վիրավորներից 2- ը տեղափոխվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն, 6-ը՝ Վայքի: Վիրավորներին առաջինը օգնության

Հանրահայտ La Otra-ն տպագրել է Սլավի-Ավիկ Հարությունյանի գործերը

Արգենտինացի բանաստեղծ Կառլոս Վիտալին ներկայացրել է հայ բանաստեղծին

Նախանշվել են արտակարգ դրության ռեժիմի վերացման դեպքում ՀՀԿ-ի գործունեության հիմնական ուղղությունները

ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել կուսակցության Գործադիր մարմնի հերթական նիստը, որը վարում էր ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։ Նիստին քննարկվել են Հայաստանում ստեղծված համաճարակաբանական իրավիճակը, խորացող սոցիալ-տնտեսական ճգնաժամը, ներքաղաքական մի շարք զարգացումներ։ Վերհանվել են վերջին սահմանադրական փոփոխությունների եւ իշխանության բռնատիրման նոր փուլի արդյունքում երկրի ներքին եւ արտաքին սպառնալիքները։ Գործադիր մարմինն անդրադարձել է կուսակցության գալիք ծրագրերին,

Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 32 նոր դեպք

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Հուլիսի 1-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 32 նոր դեպք, եւս 42 հոգի առողջացել է»:

Հանգամանալից պարզաբանումները` մոտակա ժամանակներում. Ռոբերտ Քոչարյան

«Հանգամանալից պարզաբանումները` մոտակա ժամանակներում», լրագրողի հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով ներքաղաքական, արտաքին քաղաքական գործընթացներին հետեւելու վերաբերյալ հարցին: Աղբյուրը` NEWS.am

Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում սկսվել եւ իրականացվում է կորոնավիրուսային թեստերի արտադրություն

Պարետատան այսօրվա նիստից հետո ճեպազրույցում Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանն ասաց, որ իրենց ինստիտուտը իրականացնում է Հայաստանում կորոնավիրուսի ՊՇՌ թեստերի  ախտորոշման արտադրության տեղայնացումը: «Դրա համար անհրաժեշտ բոլոր նյութերը վերջնական քանակներով ստացանք մայիսի 14-ին եւ դրանից հետո սկսեցինք աշխատանքները այդ ուղղությամբ: Այս մեկուկես ամսվա ընթացքում դրանք իրենց մեջ ներառեցին նախաարտադրական պրոցեսների շտկումը, լաբորատոր փորձարկումները, փոքրածավալ

«Եղբայրս կորոնավիրուսից մահացած 18 դիակ բացել ու փակել է, մեր տատիի դին չի եղել»․ 82-ամյա գյումրեցի տատիկի դիակի կորելու մասին

Քիչ առաջ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում բարձրաձայնել էր այն մասին, որ չեն կարողանում գտնել գյումրեցի Մարիամ Մալխասյանի տատիկի դին, ով հունիսի 29-ի առավոտյան «Գրիգոր Լուսավորիչ» կլինիկայում մահացել էր կորոնավիրուսից։ «Մի պահ թվաց աղջիկն անհաջող հումոր է անում ու որոշեցի հետը զրուցել: Մնացած պատմությունը՝ տատիկի կորած դիակի մասով, դա ամոթ ու խայտառակություն է:

Արսեն Թորոսյանը Արարատի մարզում էր

Այսօր Արարատի մարզ էր այցելել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Մարզպետ Գարիկ Սարգսյանն ու նախարարը միասին այցելել են Վեդու և Արտաշատի բժշկական կենտրոններ, զրուցել բժշկական կենտրոնների տնօրենների և բուժանձնակազմերի հետ, հետաքրքրվել, թե ինչ խնդիրներ կան և ինչպես է ընթանում կորոնավիրուսով հիվանդների բուժումը: Բժշկական կենտրոնների տնօրենների հետ նրանք զրուցել են նաև ԲԿ-ների տեխնիկական հագեցվածության մասին: Տեղեկացնենք,

Որտե՞ղ էին այդ ուժերը, երբ Երևանի կենտրոն տանկեր բերվեցին․Դանիել Իոաննիսյան (Տեսանյութ). «Ա1+»

«Ինձ չի թվում, որ արտակարգ դրությունը այս տարի ավարտվի, իսկ Սահմանադրական դատարանի հարցը պետք էր լուծել». այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում նշեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող  Դանիել Իոաննիսյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում ընդունված Սահմանադրական փոփոխությունների նախագծին և հանրաքվեն չեղարկելու վերաբերյալ որոշմանը։ «Սահմանադրական դատարանը խանգարում էր կոռուպցիայի դեմ պայքարին՝ օրինակ հակասահմանադրական ճանաչելով «Բանկային գաղտնիքի մասին» օրենքի

Շարունակելու եմ հանրության սեփականությունը դարձնել անձանց հիմնարար իրավունքները խախտող ցանկացած ապօրինության փաստ. Ամրամ Մակինյան

Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Թող որևէ մեկը չկարծի, որ ապօրինի գործելաոճը կարող է համարվել նախաքննության տվյալ և կարող են ինձ «զգուշացնել», որ չհրապարակեմ այդ մասին, հակառակ դեպքում կենթարկվեմ քրեական պատասխանատվության: Հրապարակավ հայտարարում եմ, որ շարունակելու եմ հանրության սեփականությունը դարձնել անձանց հիմնարար իրավունքները խախտող ցանկացած ապօրինության փաստ»:

ԿԳՄՍ նախարար. «Ամենակարեւորն այն է, որ քննական կենտրոնների մոտ թույլ չտանք կուտակումներ»

Պարետատան նիստից հետո ճեպազրույցում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը դիմեց վաղը մեկնարկող միասնական ընդունելության քննությունների մասնակիցներին եւ նրանց ծնողներին ու հարազատներին: Նա ասաց. «Վաղն սկսվում են միասնական ընդունելության քննությունները, իսկ այսօր արդեն ներբուհական քննություններ են իրականացվել: Ամիսներ առաջ, երբ կորոնավիրուսը նոր էր սկսում տարածվել, մենք լրջորեն քննարկում էինք քննությունների անցկացման հնարավորությունը: Մեր գործընկերների մի մասն ասում

Առնվազն 3 հակահամաճարակային կանոնները պահպանելը պետք է լինի մեր ամենօրյա պարտականությունը. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի և Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանի հետ անցկացրել է հերթական ճեպազրույցը: Վարչապետը նշել է, որ յուրաքանչյուր քաղաքացի կարող է նվազեցնել կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահվան վիճակագրությունը՝ ինքը չվարակվելով և ուրիշին չվարակելով։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ դրա համար անհրաժեշտ է պահպանվել հակահամաճարակային կանոնները։

Lիտվական կողմի գործողությունները վկայում են երկու երկրների և ժողովուրդների միջև առկա ջերմ, բարեկամական հարաբերությունների մասին.Դավիթ Տոնոյան

ՀՀ պաշտպանության նախարարը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի ազգային պաշտպանության նախարարի հետ    Հուլիսի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Ռայմունդաս Կառոբլիսի հետ։ ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել լիտվացի գործընկերոջը՝ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շրջանակներում Լիտվայի կառավարության կողմից Հայաստանին օգնության տրամադրման հարցում Լիտվայի ազգային պաշտպանության նախարարության և

Նիկոլ Փաշինյանը ընդունելության քննություններին մասնակցողների ծնողներին հորդորեց կուտակումներ չստեղծել քննական կենտրոնների շուրջ

Պարետատան հերթական նիստից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հանրապետությունում կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում դրա տարածման ծավալներին, կոչ արեց բուհերում մեկնարկող ընդունելության քննություններին մասնակցող դիմորդների հարազատներին՝ չկուտակվել քննական կենտրոնների շուրջ: «Ցավոք, մեզ դեռ չի հաջողվում լուծել կորոնավիրուսի համաճարակի համատեքստում մեր հիմնական ռազմավարական խնդիրը: Հիմնական խնդիրն է՝ սովորել ապրել կորոնավիրուսին զուգահետ: Ինչ է սա նշանակում գործնականում:

Զորակոչիկների անվտանգության ապահովումն ամենակարևոր խնդիրն է

Հուլիսի 1-ին հանրապետությունում մեկնարկել է 2020թ. ամառային զորակոչը: Կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված՝ զինված ուժերի տարածքային ստորաբաժանումներում և հանրապետական հավաքակայանում զորակոչային աշխատանքներն ընթանում են խստորեն պահպանելով հակահամաճարակային բոլոր միջոցառումները՝ զինված ուժեր վարակի ներթափանցումը կանխելու նպատակով: Զորակոչային բոլոր աշխատանքները հավաքակայանում իրականացվում են բացազատված բացօթյա տարածքներում: Զորակոչիկներն ստանում են բժշկական դիմակներ, ախտահանիչ լուծույթներով ախտահանում ձեռքերը, հավաքակայանի բացօթյա ամբողջ տարածքում

Արմեն Թավադյանի դեմ երեք քրեական գործերը միավորվեցին մեկ քրեական գործում

Նրա գույքի վրա կալանքի վերացնելու հարցը կքննարկվի օգոստոսի 7-ին:

Հայտնաբերվել է իրավախախտման 2698 դեպք

Ոստիկանության ուժեղացված ստուգայցերը շարունակվում են

Արմեն Սարգսյանը հանդիպել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է առողջապահական ոլորտի մասնագետների հետ քննարկումները կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի և հաղթահարման ուղիների շուրջ: Նախագահն այսօր հանդիպել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր, առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են համավարակի կանխարգելման և հաղթահարման ուղղությամբ իրականացվող միջոցառումներին, այդ աշխատանքներում երիտասարդ մասնագետների, այդ թվում՝ ԵՊԲՀ ներկայացուցիչների ներգրավվածությանը: Նրանք կարևորել

Ե՛վ հանրային, և՛ մասնավոր տրանսպորտային միջոցներում անհրաժեշտ է դիմակ կրել

Նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անհրաժեշտ է խստագույն պահպանել արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները։ Այդ կանոններից է հանրային օգտագործման տրանսպորտային միջոցներից, տաքսի ծառայություններից օգտվելիս, ինչպես և մասնավոր ավտոմեքենաներում դիմակ կրելը։ Դիմակ կարելի է չկրել միայն այն դեպքում, երբ մեքենայում բացի վարորդից այլ անձինք չկան։ Հիշյալ կանոնների պահպանման ուղղությամբ ևս ոստիկանության ծառայողներն ամենօրյա ռեժիմով իրականացնում

Անդրեյ Ղուկասյան. «Պատրաստ ենք անելու ամեն հնարավորը, որպեսզի վերականգնվեն «Լոռի» թիմի անվան հետ կապված բարի ավանդույթները»

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, փոխմարզպետ Գայանե Մարկոսյանի, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Ռաֆայել Հարությունյանի, մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանի ուղեկցությամբ հուլիսի 1-ին եղավ Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայում: Այցի նպատակը, ակադեմիայի գործունեությանը, ինչպես նաև «Լոռի» ֆուտբոլային ակումբի մարզչական կազմի, թիմի խաղացողների հետ ծանոթանալն էր: Թիմն այս տարի մասնակցում է Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությանը.

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031