Օրվա լրահոսը
Փորձ է արվում կրկին դեմ գնալ խոսքի ազատությանը. ոստիկանությունը հերթական անգամ օգտագործվում է լրատվականի և լրագրողի դեմ. «Մեդիա պաշտպան»
Հորդորում ենք դադարեցնել այս արատավոր պրակտիկան, հետամուտ լինել լրատվականների դեմ ֆիզիկական և կիբեռհարձակումների դեպքերը բացահայտելու հարցում, լրագրողներին՝ իրենց հրապարակումների համար ոստիկանություն հրավիրելու փոխարեն։
«Այս ամենի մեղավորը միայն կառավարությունն է, որը հարցը չի լուծում»,-ջերմուկցիները Ամուլսարում էին. իրավիճակը կրկին լարված էր
Ամուլսարի պահապանները դեմ էին, որ պահնորդական կազմակերպությունը ավտոմեքենաներով մտնի տարածք
Ակունք համայնքի հասարակական սննդի օբյեկտում պահպանված չեն եղել ստուգաթերթերով նախատեսված հրդեհային անվտանգության մի շարք կանոններ. կիրառվել են վարչական պատասխանատվության միջոցներ
15 մարդուց ավելի միաժամանակյա ներկայությամբ սենքերի (помещение) դռները չեն բացվում դեպի դուրս: Օբյեկտը ապահովված չի եղել հրդեհաշիջման սկզբնական միջոցներով՝ կրակմարիչներով:
«Ի՞նչ: Ճտիկով գրիչ». դատարանը Արմեն Բիլյանին հեռացրեց դատական նիստերի դահլիճից
Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը հայտարարեց՝ դատարանը պարտավոր չէ ձեր վարքագիծը տասնյակ նիստեր յոլա տանել:
Թեև Հալեպում առկա են համավարակով պայմանավորված մի շարք սահմանափակումներ և դժվարություններ՝ ՀՀ մարդասիրական խումբը շարունակում է իր առաքելությունը
Հայաստանի մարդասիրական 5-րդ խմբի բժշկական խումբը համաճարակային սահմանափակումների պայմաններում բուժօգնություն է ցուցաբերել 646 տեղաբնակի: Այսպիսով՝ 2019 թվականի փետրվարից մինչև այսօր բուժօգնություն է ցուցաբերվել 13 772 հիվանդի:
Հայ քանոնահարուհին World Folk Vision global cultural initiative-ի գլխավոր մրցանակակիրն է
Նա ընտրվել է ժյուրիի եւ փառատոնի կայքում ունկնդիրների քվեարկության արդյունքում
Էլեկտրական հոսանքի գործադրմամբ Շենիկ գյուղի ջրատարից ապօրինի արդյունահանել են «Կուրի կողակ» տեսակի ձկներ
Որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
«Տեսել եմ Գագիկ Մկրտչյանին պատի տակ նստած, ձեռքից արյունը չռռում էր, փաթաթել եմ». Գևորգ Իրիցյան
Վկան ՊՊԾ գնդի տարածքում տեղի ունեցած դեպքերը նկարագրելիս հայտարարեց. «Դրսից կրակում են, ներսից կրակում են, ի՞նչ իմանաս, ով ում գյուլլել, ուր է թռել. ո՞նց կարող եմ ես այդ հարցերին պատասխանել»:
Առողջապահության նախարարության իրական շարժառիթը ԲԿ ղեկավարներին փոխելն է. «Ազգային օրակարգ»
Առողջապահության բնագավառի «բռնազավթման» ՀՀ կառավարության նախաձեռնության մասին
Անդրանիկի փողոցի շենքերից մեկի կրակոցներ են հնչել. մեկ անձ ձերբակալվել է
2020թ. հունիսի 30-ին՝ ժամը 16:30-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն օրը Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի շենքերից մեկի մոտ լսել է կրակոցի ձայներ և տեսել է, որ գլխի վնասվածքով մարդ կա ընկած: Դեպքի վայրի՝ նշված շենքի հարակից տարածքի զննությամբ հայտնաբերվել և վերցվել են արնանման հետքերի նմուշներ: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի
«Ես շա՞տ գիտեմ. լիքը կրակոցներ էին…». դատարանի դահլիճում հարցաքննվում են «Սասնա ծռեր»-ի գործից անջատված գործի ամբաստանյալները
Ամբաստանյալ Գառնիկ Հովակիմյանը հայտարարեց, որ ամբաստանյալ Արմեն Բիլյանին զենքով չի տեսել:
Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ պարգևատրվել են Մխիթար Գոշի մեդալով
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՄԽԻԹԱՐ ԳՈՇԻ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ hամաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ, օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Մխիթար Գոշի մեդալով պարգևատրել` Արսեն Ռուբիկի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության
«Սպասեք, գնամ երաշխիք բերեմ բանկից»
«Առավոտի» հարցազրույցը «Գնումների աջակցության կենտրոն» ՍՊԸ-ի հիմնադիր նախագահ, ԵՊՀ դոցենտ, իրավ. գիտ. թեկնածու, «Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Հասմիկ Ենգոյանի հետ – Պետական պաշտոնյաներից մեկը`ՀՀ ֆինանսների նախարարության վարչության պետ Շահնազարյանը իր հարցազրույցներից մեկում ասել էր, թե գնումների համակարգն այնպես են արել, որ այն լինի մի թափանցիկ սենյակ, որտեղ բոլորը բոլորին տեսնում են, եւ կարող են
Արագածոտնի մարզի դատախազ Սարգիս Մնացականյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Ս. Վ. ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԵՐՐՈՐԴ ԴԱՍԻ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԻ ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 137-րդ հոդվածի, ինչպես նաև «Դատախազության մասին» օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասի և «Հանրային ծառայության մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի. Արագածոտնի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Սարգիս Վասյայի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ շնորհել արդարադատության երրորդ
Սահմանի վրա թանկացած գազի դիմաց վճարելու է Հայաստանյան տնտեսությունը՝ առանձին տեղական արտադրության ապրանքների ինքնարժեքի բարձրացմամբ, մրցունակության անկմամբ. Արկադի Խաչատրյան
Գազի սակագների բարձրացման և դրա տնտեսական հետևանքների մասին
Ադրբեջանի ղեկավարության կարծիքով՝ իրենց տնտեսությունը համարյա չի տուժել համավարակից. Արա Գալոյան
Ադրբեջանում էլ են գույքահարկ քննարկում․ կիսամյակը՝ որպես լրատվական առիթ
«Երբեք մի՛ վհատվեք, որովհետև մեր կյանքի գեղեցկությունն այն է, որ միշտ կա վաղվա օրը, դրա հաջորդ օրը և հաջորդը…». Արմեն Սարգսյանն առցանց զրուցել է ՔՈԱՖ-ի շահառու համայքների երեխաների հետ
«Կրթությունը պետք է հասանելի լինի ցանկացած երեխայի համար և ունենա միջազգային ամենաբարձր մակարդակ»
Ոչ մի պատերազմ եւ ճգնաժամ չեն խաթարել ֆիլհարմոնիկի գործունեությունը
Ընթացիկ տարին հոբելյանական է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համար։ Պաշտոնական տեղեկատվության համաձայն 95 տարի առաջ՝ 1925թ. մարտին, կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի եւ Երեւանի կոնսերվատորիայի տնօրեն Արշակ Ադամյանի մասնակցությամբ ու աջակցությամբ հիմնվել է նվագախումբը։ Մեկ այլ տեղեկությամբ էլ նվագախմբի հիմնադրման օրը հիշյալ անվանի երաժիշտների կողմից 1924թ. դեկտեմբերի 10-ն է։ Մեկ փաստ անհերքելի է. այս նվագախումբը հիմք է
ՄԻԵԴ նախագահն Արման Թաթոյանի թեկնածությունն է առաջարկել՝ որպես Եվրոպայում Օմբուդսմանների և Եվրոպական դատարանի համագործակցության միջազգային նոր փորձի ձևավորման նախաձեռնության հիմնական զեկուցողի
ՄԻՊ-ը Ստրասբուրգում հանդիպել է դատարանի նորընտիր նախագահին
«Փաշինյանն ուզում է կառավարության կողմից ձեռնարկված բոլոր ձախողված գործընթացների համար մեղադրել սկզբից ժողովրդին, հետո ընդդիմությանը, հետո՝ լրատվամիջոցներին». Համբարյան. «Փաստ»
«Բոլոր ջղաձգումները հակառեակցիայի են հանգեցնում, ինչի հետևանքով երկրում իրավիճակը լարվում է»
Արսեն Առաքելյանի դոկտորականը «խոտանել» են
Կորոնավիրուսի թեստեր արտադրող Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտի տնօրենը պատրաստվում է տալ դրա պատասխանը:
Գույքահարկի ռեֆորմն անխուսափելիորեն բերելու է կացարանները հարկադրված վաճառելու փաստին. Մանասերյան․ «Հայկական ժամանակ»
«Չի կարող պատժաչափը կամ հարկի չափն ավելի լինել, քան մարդու հնարավորությունները»
Ո՞վ էր հագցնում Ժակլին Քենեդուն ու Մարլեն Դիտրիխին
Մադամ Գրե՝ նորաձեւության աստվածուհին ու ֆաշիզմի դեմ հանդես եկողը Ժերմեն Կրեբս, Ալիկս Բարտոն, Մադամ Գրե… Նա ուներ բազմաթիվ անուններ եւ մեկ յուրօրինակ ստեղծագործական ձեռագիր: Նա կանանց առաջարկեց հրաժարվել կորսետներից, նա բացահայտ հանդես էր գալիս ֆաշիզմի դեմ: Նրա զգեստները պաշտում էին ժամանակի բարձրաշխարհիկ կանայք: Նա ծնվել էր Փարիզում, հրեական բուրժուայի ընտանիքում: kulturologia.ru-ն պատմում է, որ Ժերմենը
Իշխանությունների համար ամենակարևորը հնարավորինս շատ գումար բյուջե մուտքագրելն է՝ կապ չունի, թե դա ինչ տնտեսական հետևանքներ կարող է ունենալ հետագայի համար. «Փաստ»
Այնպես չլինի, որ, ինչպես շատ դեպքերում, իշխանությունները «ունքը շինելու փոխարեն աչքն էլ հանեն»։
Ընդդիմադիրները եվրոպացիների հետ կապ են հաստատել, իշխանությունները՝ նախընտրեցին լռություն պահպանել
Ընդդիմադիրների գնահատմամբ՝ Եվրոպական խորհրդարանի 2017թ. փաստաթղթի համեմատությամբ այս տարվա փաստաթղթում նահանջ է արձանագրվել
Ըստ Սուրեն Գրիգորյանի՝ ԱԺ նախագահը 5-օրյա ժամկետում կարող է ստորագրել նախագահի չստորագրած օրենքը. «Ա1+»
«Սահմանադրության 129-րդ հոդվածը ասում է՝ նախագահը կամ ստորագրում է կամ դիմում է Սահմանադրական դատարան։ Եթե չի ստորագրում և չի դիմում Սահմանադրական դատարան, Ազգային ժողովի նախագահը 5-օրյա ժամկետում ստորագրում և հրապարակում է օրենքը»։
Մինչև 21-օրյա ժամկետի ավարտը ԱԺ խոսնակը իրավունք չունի ստորագրել նախագահի չստորագրած նախագիծը, իսկ նման կերպ ստորագրելը և հրապարակելը պետք է որակվի որպես իշխանության յուրացում. Արամ Օրբելյան
Այսպիսով, մինչև նշված քսանմեկօրյա ժամկետի ավարտը հնարավոր չի պնդել, որ Հանրապետության նախագահը չի կատարում 129-րդ հոդվածի 1-ին մասով (իսկ ՍԴ դիմելու դեպքում նաև 2-րդ) նախատեսված պարտականությունը, ինչը միանշանակ և հստակ նախապայման է՝ ԱԺ խոսնակի համար օրենքի նախագիծը ստորագրելու և հրապարակելու իրավունքի ծագելու համար:
«Աղքատության աճը խնդիր է լինելու բոլոր երկրների, կառավարությունների համար». Վահագն Խաչատրյան. «Ժամանակ»
«Համավարակի բացասական ազդեցությունն առավել զգալի է լինելու խոցելի խավի համար»
Կորոնավիրուսային վարակի նոր օջախ է հայտաբերվել Շուշի քաղաքում
Մեկուսացված է 58, փաստացի հիվանդությունը հաղթահարում է 18 քաղաքացի:


















































