Օրվա լրահոսը
Նիկոլայ Բաղդասարյան․ Գագիկ Ջհանգիրյանը համապատասխանում է ՍԴ դատավորի պահանջներին
«Այլ հարց է, որ կառավարությունը կամ հանրապետության նախագահը կամ մյուսը մարմինը կառաջադրի՞ իրեն, թե՞ ոչ»
Արմեն Սարգսյանը հանդիպել է «Էլիտ Գրուպ» ՓԲԸ հիմնադիր նախագահի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել «Էլիտ Գրուպ» ՓԲԸ հիմնադիր նախագահ Արմեն Մկոյանի հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել կորոնավիրուսի համավարակի տնտեսական հետևանքների, այդ թվում՝ շինարարության և անշարժ գույքի ոլորտներում ստեղծված իրավիճակի շուրջ: Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել Ազգային ժողովի ընդունած՝ ««Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքին, ոլորտի վրա դրա
«Օրենքներ են գրում մեր գործընկերները, որոնք չեն փայլատակել լրագրողական գործունեությամբ և նույնիսկ հարկ էլ չեն համարում քննարկել մեդիա ներկայացուցիչների հետ». Սաթիկ Սեյրանյան
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս Արման Ղարիբյանի համար դժվար է պատկերացնել մի իրավիճակ, երբ լրատվամիջոցները կպայմանավորվեն միասնական դիրքորոշում ունենալ, որ ուղղակի ատելության խոսք պարունակող տեքստերը չհրապարակեն:
Լիլիթ Մակունց․ «Ով այստեղ ներկայացել է, ուրեմն՝ ախտանիշ չունի»
«Նիստերի օրը ոչ մեկ չի ներկայացել, որը նախապես իմացել է, որը նախապես իմացել է, որ ինքը հնարավոր է՝ վարակակիր է»
Ադրբեջանը խոչընդոտում է ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու հանձնառության իրականացումը. Զոհրաբ Մնացականյան
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների տեսակոնֆերանսը Հունիսի 30-ին տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի տեսակոնֆերանսը, որն անցկացվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի միջնորդությամբ և մասնակցությամբ։ Տեսակոնֆերանսի ընթացքում անդրադարձ կատարվեց համավարակային պայմաններում խաղաղ
Ցանկացած մարդ պետք է մտածի, որ ինքը հիվանդ է. կորոնավիրուսից ապաքինվող Դավիթ Դավթյան (Տեսանյութ)
Այս հիվանդությանը պետք է շատ լուրջ վերաբերվել: Ցանկացած մարդ պետք է մտածի, որ ինքը հիվանդ է և դիմացինին վնաս չպատճառի, ասում է կորոնավիրուսից ապաքինվող Դավիթ Դավթյանը:
ԵՄ-ն Թուրքիային չի ներառել ճամփորդության համար «անվտանգ» երկրների ցանկում. Ermenihaber.am
Եվրամիությունը նշել է այն 14 «անվտանգ» երկրների ցանկը, որոնց քաղաքացիների համար Եվրոպայի սահմանը բաց կլինի հուլիսի 1-ից։ Այդ երկրների ցանկում չկան Միացյալ Նահանգները, Թուրքիան, Ռուսաստանը և Բրազիլիան։ Այդ երկրներ են Ալժիրը, Ավստրալիան, Կանադան, Վրաստանը, Ճապոնիան, Չեռնոգորիան, Մարոկկոն, Նոր Զելանդիան, Ռուանդան, Սերբիան, Հարավային Կորեան, Թաիլանդը, Թունիսն ու Ուրուգվայը: Չինաստանի քաղաքացիների մուտքը եվրոպական երկրներ հնարավոր է թույլատրվի,
Արձանագրվող հիմնական խախտումները նույնն են՝ ախտահանիչ նյութերի բացակայություն, դիմակը ճիշտ չդնելը. կասեցումներ՝ «Արարատ Ցեմենտ»-ում, ՀԷՑ-ում, «Նոր Զովքի» ցանցում
Առանձնակի ուշադրություն է դարձվում այն տնտեսավարողներին, որոնց մասին ահազանգեր են ստացվում «թեժ գծով»։
«Առցանց մամուլում և սոցիալական մեդիայում ատելությունը, գռեհկաբանությունն ու հայհոյաբանությունը չպետք է դառնան սովորական երևույթ». Հայկական Փի Ար ասոցիացիայի հայտարարությունը
Հաղորդակցության ճգնաժամ. ատելությունը մեդիայում
«Այո, ես մեղավոր եմ». Աթաթուրքի արձանից ցուցապաստառ կախելու դեպքը հետաքննելու համար Թուրքիան դիմել է ԱՄՆ-ի իրավապահ մարմիններին. Ermenihaber
Անհայտ անձը ցուցապաստառ էր կախել Թուրքիայի Հանրապետության հիմնադիր, առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի արձանից, որի վրա գրված է եղել․ «Այո, ես մեղավոր եմ մարդկության դեմ իրագործված հանցագործությունների համար․ Մուստաֆա Քեմալ Աթաթուրք»։
Ներառում է նախագահի և գործադիր իշխանության գործունեության հիմնական առաջնահերթությունները. Արցախի Հանրապետության նախագահը ներկայացրել է 2020-2025 թվականների ծրագիրը
Արայիկ Հարությունյանը նշել է, որ իր կողմից հաստատված կառավարության որոշմամբ՝ կառավարության անդամներին և պետական մարմինների ղեկավարներին հանձնարարվել է ապահովել նախագահի ծրագրից բխող միջոցառումների մշակումն ու կատարումը
Ադրբեջանը Ռոյ Քինին կողմնորոշվելու համար 48 ժամ է տվել
Դրանից հետո թիմի նոր մարզչի վերաբերյալ այլ որոշում կկայացվի:
Մատուցվել է նարգիլե, դիմակ չեն դրել. ՍԱՏՄ-ն կասեցրել է մի շարք կազմակերպությունների աշխատանքը
48 ժամով կասեցվել է Երևանի Հրազդանի կիրճում գտնվող «Ամառ» սրճարան-ռեստորանի գործունեությունը՝ կատարման համար պարտադիր սանիտարահիգիենիկ նորմերի գրեթե ամբողջ սպեկտորը խախտելու համար
«Քաղաքական հետապնդումը ոչ թե կապված է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի կիրառման հետ, այլ առաջնային մեղադրանքի». Հովհաննես Խուդոյան
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Արամ Վարդևանյանի տեղեկացմամբ՝ սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատավարության մասնակիցների մեջ կան անձինք, որոնք գտնվում են խոցելի խմբում՝ տարիքով և այլ հանգամանքներով պայմանավորված:
«Made in Artsakh» վերարտադրությամբ դիմակներ և ալկոգելեր ԱՄՆ առաքելու նախաձեռնությունը հավանության է արժանացել
Համաձայնություն է ձեռք բերվել Արցախի ժողովրդի անունից Արցախում արտադրված բժշկական նշանակության պարագաներ ուղարկել Կալիֆոռնիա
Ռոբերտ Քոչարյանն անկախ տնօրենի կարգավիճակով վերընտրվել է «Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական կորպորացիայի տնօրենների խորհրդի կազմում
Հեղինակավոր գործիչներից բաղկացած խորհրդի կազմում են նաև` Լյուքսեմբուրգի նախկին փոխվարչապետ Էթիեն Շնայդերը, «Դոյչե տելեկոմի» նախկին նախագահ Ռոն Զոմերը
Արծվիկ Մինասյանը վարակվել է կորոնավիրուսով
Հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է ինքնազգացողությունը, Արծվիկ Մինասյանը պատասխանեց․ «Հրաշալի, փառահեղ»
Ի՞նչ քննարկումների մասին է խոսել. «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հարցմամբ դիմել է Արմեն Սարգսյանին
Խնդրել եմ պարզաբանել, թե ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հունիսի 22-ին, երբ խորհրդարանում քննարկվում էր նախագահին ԱԺ կողմից ընդունված սահմանադրական փոփոխություններն ստորագրելու լիազորությունից զրկելու վերաբերյալ նախագիծը, իր հետ նախապես ունեցած ինչ քննարկումների մասին է խոսել
Վարչապետ Փաշինյանը չի հասկանում կոչի և պետական մեքենայի աշխատեցման տարբերությունը. Վահե Հովհաննիսյան
Փնթի կառավարում՝ ՀՀ այսօրվա բրենդը
«Ես արդեն հոգնել եմ ամեն երեքշաբթի գալ դատարան, նստել, ոչինչ չլսել». Յուրի Խաչատուրով
Նա առաջարկեց, որ հաջորդ դատական նիստի համար նախապատրաստական գործընթացում կարգավորվեն տեխնիկական հարցերը, որպեսզի բոլոր կողմերը կարողանան ներկա լինել, և դատական գործընթացը կարողանա շարունակվել:
Մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի տեսակոնֆերանսը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ և միջնորդությամբ
«Իմ տպավորությամբ՝ ներկա մարդկանց առողջության նկատմամբ ոչ միայն անհարգալից, այլև անհասկանալի անփույթ վերաբերմունք է դրսևորվում». Ռոբերտ Քոչարյան
Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը զարմացած է՝ ինչո՞ւ վարսավիրանոցները հնարավորություն ունեն ամեն այցելուից հետո սրահն ախտահանել, իսկ դատական նիստերի դահլիճները՝ ոչ:
Անդրանիկ Քոչարյան. «Ուժային կառույցներն աշխատում են փակ ռեժիմով. դա խանգարում է, որ դրանց վերահսկողությունը լինի ավելի ընդգրկուն եւ թափանցիկ»
«Դուք գիտեք, որ ուժային կառույցները որպես կանոն աշխատում են փակ ռեժիմով և, ըստ էության, դա խանգարում է, որպեսզի նրանց վերահսկողությունը լինի ավելի ընդգրկուն եւ թափանցիկ: Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո, այնուամենայնիվ, մենք ազատորեն խոսում ենք առկա մարտահրավերների մասին եւ միջազգային գործընկերների հետ ակտիվ համագործակցության շրջանակներում փորձում ենք գտնել Հայաստանի համար լավագույն լուծումները: Դրա մասին են
Համաճարակը կարող է մեծացնել հարկադիր վաղ ամուսնության ռիսկը՝ որպես ընտանիքի տնտեսական բեռը նվազեցնելու քայլ. ՄԱԿ-ի նոր զեկույցը
Երկար ու համառ աշխատանք է սպասվում, մինչև հարաբերակցությունը հասնի բնականոնին՝ 102-106 տղա՝ 100 աղջկա հաշվով և այլևս երբեք չխախտվի։
Արսեն Բաբայան․ «Երևի պետք է սպասել դատախազ Ալեն Սիմոնյանի կողմից իմ նկատմամբ երկրորդ քրեական գործի հարուցմանը»
Ալեն Սիմոնյանն ասաց, որ բավականին անլուրջ է վերաբերվում երեք կուսակցությունների նախաձեռնությանը
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան. «Ժողովրդավարությունը բարձրացնելու է Հայաստանում անվտանգության մակարդակը եւ ավելի թափանցիկ է դարձնելու»
«Անվտանգության ոլորտի կառավարումը Հայաստանի փոխակերպման համատեքստում» վեբինարի նպատակն էր հասարակության լայն շրջանակներում բարձրացնել անվտանգության ոլորտի արդյունավետ կառավարման եւ դրան ուղղված բարեփոխումների վերաբերյալ իրազեկվածության մակարդակը: Այն ԵԱՀԿ-ի «Հայաստանում անվտանգության ոլորտի կառավարման ամրապնդումը» ծրագրի շրջանակներում հանրային իրազեկման առաջին միջոցառումն էր: Վեբինարին մասնակցեցին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ
Ճամբարակից 13 կմ հարավ-արևմուտք երկրաշարժ է գրանցվել
Երկրաշարժը զգացվել է Ծովագյուղ գյուղում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
Մամուլի ազատության օրենքը կհարգվի, կխախտվեն միջազգային իրավաչափությունները. Վաշինգտոն-Թեհրան պայքարը լիբանանյան հողում. Շահան Գանտահարյան
Վաշինգտոնը Իրանի եւ իրանամետ կազմակերպության դեմ չեզոքացման համալիր գործողությունների պարունակում ճնշում է պաշտոնական Բեյրութի վրա` լիբանանյան հանրային կարծիքին արդեն քանիերորդ անգամ հստակ ուղերձ հղելով: Ուղերձն այն է, որ երկրի տնտեսական քաոսի պատասխանատուն Իրանի ազդեցության գոտի հանդիսացող կազմակերպությունն է:


















































