Օրվա լրահոսը
Բաբկեն Թունյան. «Գլենդել Հիլզ» թաղամասում գույքահարկը նորակառույցի բնակարանի համար 6700 դրամ է, առաջին տարում 3500 դրամ է վճարելու, հետո՝ 14 հազար
Իշխանության ներկայացուցիչները թվային օրինակներ են բերում, թե բնիկ երեւանցիների կամ կենտրոնում բիզնես տարածքների գույքահարկը որքան է եւ հետո ինչքան կբարձրանա
Սոցիալական վճարների հաշվարկման նոր եղանակը կհանգեցնի իրական զուտ եկամուտների կրճատման՝ գնաճով ճշգրտված. ՏԶՆԿ
Հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերած անձինք դժվարություններ կունենան
«Շնաբարո դուրսպրծուկները հակասում է դաստիարակության, էսթետիկայի, մշակույթի մասին իմ պատկերացումներին, բայց դա ատելության խոսք չէ». Արամ Աբրահամյան
Ըստ Արամ Աբրահամյանի՝ քաղաքականությունը կորոնավիրուսի նման մի բան է. լրագրողը պետք է սոցիալական հեռավորություն պահի քաղաքականությունից, որ չվարակվի:
Տիրանում են ՍԴ լիազորություններին` վերազանցելով իրենցը. 3 կուսակցությունների՝ հանցագործության մասին դատախազություն ներկայացված հաղորդումը միտված է իշխանության յուրացմանը իրավական գնահատական տալուն. հայտարարություն
Գլխավոր դատախազություն ներկայացված հաղորդմամբ խնդիր է դրված հարուցել քրեական գործ և կատարել պատշաճ, անաչառ ու համակողմանի նախաքննություն:
Անիտա Ցոյը վարակվել է կորոնավիրուսով. երգչուհին հոսպիտալացվել է
Անիտա Ցոյը համավարակի առաջին օրերից ինքնամեկուսացման մեջ է եղել և պահպանել է բոլոր կանոնները, ուստի դժվար է ասել, որտեղ է նա վարակվել:
Քաղաքացիներն արձագանքում են հնարավոր ընտրական հանցագործությունների բացահայտմանն օժանդակելու իրավապահ մարմինների կոչերին. ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել
Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի թիվ 28/16 ընտրատեղամասում կայացած Ազգային ժողովի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, ժամը 12:30-ի սահմաններում, գյուղի դպրոցի կողային հատվածում կանգնած՝ գործով դեռևս չպարզված սև գույնի «Լանդ Քրաուզեր» մակնիշի ավտոմեքենայից ինչ-որ անձ իրեն առաջարկել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին քվեարկելու համար յուրաքանչյուր անձի քվեի դիմաց 5000 ՀՀ դրամ գումար, և ինքը, ընդունելով նշված անձի առաջարկը, վերջինիցս վերցրել է ընդհանուր 15.000 ՀՀ դրամ գումար՝ իր, մոր և իր կնոջ կողմից նշված կուսակցության օգտին քվեարկելու համար, որից հետո վերջիններս կատարել են քվեարկություն:
Հայր Զաքարիա. «ԿԳՄՍ փոխնախարարի մտքերը ամբողջովին չեն արտահայտում իրական գործընթացը»
Մայր Աթոռի ակնկալությունն է, որ հարգվեն կրթական հարցերով ենթախմբում ձեռք բերված պայմանավորվածությունները։
ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատարը մտքեր փոխանակեցին Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շուրջ
Մնացականյանը շնորհակալություն հայտնեց ԱՄՆ կառավարությանը՝ Հայաստանին ցուցաբերվող ֆինանսական աջակցության համար։
ՀՀ քաղաքացու մահվան մեջ մեղադրվող Ռազգիլդեևի՝ ՌԴ 102-րդ ռուսական ռազմաբազայում կալանք կրելու փաստը կոպտորեն խախտում է ՀՀ-ի և ՌԴ-ի միջև կնքված համաձայնագրի իրավանորմերը և տուժողի իրավահաջորդի իրավունքները. ՀՔԱՎ
ՀՀ իրավասու պետական մարմինները դրսևորում են անգործություն՝ ՀՀ տարածքում և ՀՀ դատական ատյանում արդարադատության իրականացման խոչընդոտները վերացնելու համար:
Այսօր լուսադեմին Ամուլսարի տարածքում լարված իրավիճակ էր. Մեծ թվով ոստիկաններ տարածքում էին
Ամուլսարի պահապանները դեմ են, որ «Լիդիան Արմենիայի» հետ պայմանագիր կնքած անվտանգության ծառայության այն աշխատակիցները, որոնց աշխատանքի օրը չի, գիշերեն տարածքում:
Ազգային-ժողովրդավարական բևեռը միանում է անշարժ գույքի հարկի փոփոխությունները չեղարկելու պահանջին
«Խխնդրին անդրադառնալ արտակարգ դրության ավարտից հետո՝ հետազոտական հիմնավորված հենքի վրա հանրային քննարկումների կազմակերպմամբ»
«Բարձր եմ գնահատում այս աջակցությունը». Արմեն Սարգսյանն ընդունել է լիտվացի բուժաշխատողների խմբին
«Շնորհակալություն, որ հանուն մեզ օգնելու վտանգում եք ձեր առողջությունը»
«Հայաստանյան ԶԼՄ-ների ֆեյսբուքյան էջերը «ջունգլիներ» են». Սամվել Մարտիրոսյանը ատելության խոսքի դեմ պայքարի լուծումներ է առաջարկում
Ըստ նրա՝ սպասել, որ ոստիկանությունը դա կլուծի կամ իշխանափոխություն կլինի, այդ հարցը կլուծվի, ուտոպիզմ է:
Սահմանադրական կարգի տապալման գործով նիստը հետաձգվեց
Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը նիստի սկզբում տեղեկացրեց, որ շփվել է Covid-19-ով վարակակիր անձի հետ և պատրաստվում է թեստավորվել։
Գույքահարկի համար համայնքը կարող է արտոնություն տալ խոցելի խմբի քաղաքացուն կամ միայնակ թոշակառուին
Կառավարության ներկայացուցիչները վստահեցնում են՝ գույքահարկի ներդրմամբ համայնքային բյուջե կմուտքագրվի 40 մլրդ դրամից մի փոքր ավելի գումար
Առաջիկա օրերին Ֆրանսիան կրկին Հայաստան կգործուղի կամավորական բժիշկների նոր թիմ. Էմանուել Մակրոնը զորակցության նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին
«Ճգնաժամը չպետք է մեզ ստիպի ընկրկել»
Ալեն Սիմոնյան․ Եթե իմանայի, որ դահլիճում բոլորը վարակակիր են, ես, այնուամենայնիվ, կգայի
Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ կոնտակտավոր բազմաթիվ պատգամավորներ հայտարարել են, որ իրենք հանձնել են թեստ:
2 անձի մեղադրանք է առաջադրվել «Հեղափոխության պահապաններ»-ի անդամի նկատմամբ բռնություն գործադրելու համար
Տիչինա փողոցում, մի խումբ անձինք «Հեղափոխության պահապաններ» խմբի անդամ Հայկ Ստեփանյանի մարմնի տարբեր մասերին ձեռքերով, ոտքերով հարվածներ են հասցրել:
Լիլիթ Գալստյան. «Տարբեր քաղաքական ուժերի տված քաղաքական գնահատականներն ունեն նաեւ իրավական արժեք, իրավական նկարագրություն»
Քաղաքական գնահատականներին հաջորդում են իրավական գնահատականները, եւ մենք լիահույս ենք, որ դատախազությունը եւ իրավապահ մարմինները օբյեկտիվության եւ իրենց լիազորությունների սահմաններում կքննեն մեր հաղորդումը
Աննա Դանիբեկյանն ընդմիջել է սահմանադրական կարգի տապալման գործով դատական նիստը. դատարանը փորձում է անվտանգ պայմաններ ստեղծել. Քոչարյանի փաստաբանական թիմ
Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը չի զբաղեցրել իր տեղը՝ տեղեկացնելով, որ շփվել է Covid-19-ով վարակակիր անձի հետ և պատրաստվում է թեստավորվել։
Նաիրա Զոհրաբյան. «Ներկայացված փաստերը առավել քան հիմնավոր եւ անբեկանելի են եւ ուզում ենք ակնկալել, որ Գլխավոր դատախազության համար չափորոշիչը կլինի միայն օրենքը»
Ես շարունակում եմ Գլխավոր դատախազության՝ ԱԺ ներկայացրած միջնորդության վերաբերյալ ունենալ իմ մեծ վերապահումները՝ վստահ լինելով, որ այդտեղ իրավական որեւէ հիմք չկար, բայց դա չի նշանակում, որ մենք պիտի ձեռնպահ մնանք:
ԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի կորոնավիրուսի թեստը դրական է
Շատ են հարցնում վարակի հնարավոր աղբյուրի մասին, այս հարցին պատասխանել չեմ կարող։
Արսեն Բաբայան. «Իշխող քաղաքական ուժը փորձում է իր փնթի աշխատանքը սրբագրել»
Օրինակ, հենց նույն սահմանադրական փոփոխությունների ընթացքում մեր օրենսդրությունը նախատեսում է, որ 1-ինից 2-րդ ընթերցման ժամանակ կարող են առաջարկություններ ներկայացնել միայն հեղինակը, խմբակցությունները կամ կառավարությունը: Բայց մենք տեսանք, որ առաջարկ ներկայացրեց, եթե չեմ սխալվում, պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ Սուրեն Գրիգորյանը, ինչը եւ ընդունվեց:
Լիդիան Արմենիա ընկերության կողմից տեղի է ունեցել Ամուլսարի ծրագրի տարածքի պահնորդային ծառայություն իրականացնող ընկերության փոփոխություն
Զինված պահակախմբի առկայությունն Ամուլսարում անընդունելի է, այս պրակտիկան պետք է անմիջապես վերացվի:
Ալեն Սիմոնյան․ Ջիանի Բուքիքիոյի նամակը պաշտոնական դիրքորոշում չէ
«Հրայր Թովմասյանը, ինչպես ինքն էր բնորոշել, իր խրամատը որոշեց թողնել տիկին Ալվինա Գյուլումյանին, և դա կարծում եմ պարոն Թովմասյանին շատ բնորոշ է»
«Չեմ կարծում, որ մեր համակարգում կան մարդիկ, որոնք ծառայում են այս կամ այն շահին կամ այս կամ այն իշխանությանը. Բարձրագույն դատական խորհրդի անդամ». «Հրապարակ»
Դատավորից ազատվելու ճանապարհը միայն կարգապահական վարույթն է։ Եթե դատավորը կարգապահական խախտում կամ ինչ-որ անօրինական արարք թույլ կտա, խորհուրդը դա կքննարկի։
«Մենք չենք հրաժարվել այն մտքից, որ հանրաքվեն իրոք լավագույն ճանապարհն է». Հանրաքվեն չեղարկվեց քվեարկությամբ
Իմքայլական Սուրեն Գրիգորյանը պատասխանեց այն քննադատություններին, որ այս օրերին հնչում են. «Մեզ ասում են՝ բա դուք չէի՞ք ասում, որ հանրաքվեն լավագույն ճանապարհն է: Մենք չենք հրաժարվել այն մտքից, որ հանրաքվեն իրոք լավագույն ճանապարհն է, բայց այն մարդիկ, ովքեր հարցնում են, թե ինչու այս պայմաններում չէր կարելի հանրաքվե անել, երեւի ուղղակի տեղյակ չեն, թե ՀՀ-ում ինչ է կատարվում, կամ ուղղակի ձեւացնում են»:
Բաբկեն Թունյան. «Խոսել, որ ճգնաժամային պայմաններում գույքահարկի բեռ ենք ավելացնում, արդարացի չէ»
Պատգամավորն ասում է՝ գույքահարկն ուղղվելու է համայնքային բյուջե եւ այն ծախսելու է ավագանին, իսկ ներկայիս փոփոխությամբ մեղմվում է նախագծով սահմանված հարկի շեմը
«Խնդիրները պետք է ընկալել ու շտկել». զբոսաշրջային ծառայություններ մատուցողների մեծամասնությունը դուրս է մնացել աջակցության 20-րդ ծրագրից. «Փաստ»
«Շեշտել ենք, որ զբոսաշրջության ոլորտին պետք է առանձնահատուկ մոտեցում ցուցաբերել՝ նաև ընտրության չափանիշների մասով»
Հրայր Թովմասյանի խորհրդականի հարցը՝ ԱԺ-ում. «Հիմա ինձ հետաքրքրում է՝ տվյալ անձի՝ ՀՀ իշխանություններին ամեն կերպ վնասելու այդ մոլուցքը մինչեւ ո՞ւր է գնացել»
Վահագն Հովակիմյանը հավելեց. «Հասկանո՞ւմ եք, խոսքը գնում է հանրային ծառայողի մասին, պետական բյուջեի միջոցներից աշխատավարձ է ստանում, ՀՀ ժողովրդի վճարած հարկերից է աշխատավարձ ստանում ու մարդը ասում է, չգիտեմ էլ իր հետ ովքեր են, ՀՀ ժողովրդին, իշխանություններին ինչ-որ բան հարկադրելու մարտավարություն են իրականացրել: Հիմա ինձ հետաքրքրում է՝ տվյալ անձի՝ ՀՀ իշխանություններին ամեն կերպ վնասելու այդ մոլուցքը մինչեւ ո՞ւր է գնացել»:


















































