Օրվա լրահոսը
Ատոմ Ջանջուղազյանը՝ գույքահարկի մասին. «Սա բեռ չէ, այլ պահանջի իրավունք»
Կառավարության ներկայացուցիչներն ասում են՝ կենտրոնում առաջին գոտու համար 1000 քմ հողի համար հաշվարկվում է 25 հազար դրամ հարկ, ինչը աղերս չունի իրականության հետ
Ինչու Նիկոլ Փաշինյանը չի ծառայել բանակում. փաստաբանի գրառումից հետո՝ վարչապետի խոսնակի պարզաբանումը
Իրեն իրավունքի բարձրակարգ մասնագետ համարող Տիգրան Աթանեսյանը պետք է որ իմանար՝ անձի ազատումը կամ տարկետումը ձեւակերպվում է 18 տարեկանից հետո, ինչպես նաեւ՝ վատթարացնող նորմը չի կարող ունենալ հետադարձ ուժ եւ տարածվել նախկինում ծագած իրավահարաբերությունների վրա կամ չեղարկել դրանք։
«Հարցը շատ է շահարկվում, այնպիսի տպավորություն էին ուզում ստեղծել մարդիկ, որ մենք թերացել ենք». Հովհաննես Իգիթյան
Ուշագրավ է, որ Թագուհի Թովմասյանը Հրայր Թովմասյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու, նրա լիազորությունները դադարեցնելու ԱԺ որոշումը նույնպես դիտարկել էր ՍԴ-ի հետ հաշիվները մաքրելու քայլ:
Կորոնավիրուսի համավարակը չի ավարտվել, պետք է զգուշություն ցուցաբերել. ԱՀԿ
Այո, մի շարք երկրներում դրական արդյունքներ են գրանցվել, բայց իրականում համավարակի ալիքը միայն ուժեղանում է»,-ասել է ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադհանոմ Ղեբրեյեսուսը:
Սոցիալական ցանցերում ատելության, բռնության խոսքի տարածման վտանգավոր միտումներ են նկատվում, որ կարող են տեղափոխվել իրական կյանք. «Ժամանակ»
«Ատելության խոսքը մեծ տարածում ունի համացանցում»
Իշխանությունները տնտեսական ճգնաժամի վտանգներին այնպիսի անլրջությամբ են վերաբերվում, ինչպես սկզբնական փուլում վերաբերվում էին կորոնավիրուսի վտանգին. «Փաստ»
Հայաստանի տնտեսական կորուստների վերաբերյալ կանխատեսումներն ավելի հոռետեսական են դառնում
Գուցե Նիկոլ Փաշինյանը մտածում էր, որ նախագահ Սերժ Սարգսյանի թողած բանակցային հիմքերը կայուն պահելու համար ոչինչ անել պետք չէ. Աննա Մկրտչյան. «Իրատես»
Բանակցային գործընթացում Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք արձանագրած հետընթացն ու ձախողումներն ակնհայտ են
ՍԴ դատավորների 3 թափուր տեղերի համար առաջինն իր թեկնածուին առաջադրելու է կառավարությունը, հետո՝ նախագահը, այնուհետեւ՝ դատավորների ընդհանուր ժողովը
«Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանը հարցրեց. «Ճի՞շտ եմ հասկանում, որ պետք է ՍԴ 9 անդամ լինի, որ ընտրեն նախագահ, եթե այդպես է, մենք տեսականորեն կարող ենք բավական երկար ժամանակ ՍԴ նախագահ չունենալ»: Սուրեն Գրիգորյանը պատասխանեց, որ այս պահին ՍԴ-ում շարունակում է պաշտոնավարել 6 դատավոր, թափուր հաստիքները համալրելուց հետո նոր նախատեսվում է ընտրել նախագահ, բայց սա չի նշանակում, որ անպայման պետք է լինի 9 դատավոր, որ ՍԴ նախագահ ընտրեն:
Արմեն Սարգսյանի առաջարկած՝ առևտրային միջանցքի հաջողումը կարող է դառնալ Հայաստանի համար ոչ միայն տնտեսական, այլև աշխարհաքաղաքական և ընդհուպ աշխարհակարգային նշանակության ճեղքում. «Ժամանակ»
Նախագահ Արմեն Սարգսյանի ճեղքումը. միջանցքը կձևավորվի՞
Իրանի դեսպանի հանդիպումը Հայաստանի արևելագետների հետ. (Մտահոգություններ և տողատակի ակնարկներ)
Իրանի մշակութային կենտրոնի որոշակի հովանավորությունը վայելող այս կենտրոններն այլևս դժվարանում են ազդել Հայաստանի հանրային կարծիքի անգամ փոքր հատվածի վրա. դեսպանն իր այս հանդիպում-խորհրդակցությունում ուզում է դրա բուն պատճառներն իմանալ:
Կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու վերաբերյալ՝ Արթուր Ղազինյանի հաղորդման հիման վրա ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում․ «Ժողովուրդ»
Արթուր Ղազինյանը թերահավատորեն մոտեցավ քրեական գործ հարուցելու հեռանկարին:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ չի ձեռնարկել օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության միջոցներ. Ճամբարակ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել
Համայնքի ղեկավարը դիմում է ներկայացրել Ճամբարակի համայնքապետարան՝ խնդրելով իր կողմից կառուցված ինքնակամ շինությունը ճանաչել օրինական: Ճամբարակ համայնքի ավագանու 2019թ. դեկտեմբերի 12-ի որոշմամբ՝ Տիգրան Մեծի 12/10 հասցեում կառուցված շինությունը ճանաչվել է համայնքային սեփականություն և օրինական, ինչպես նաև ավագանու՝ 12․12․2019թ․ որոշմամբ՝ վերոնշյալ շինությունը ուղղակի վաճառքով տրամադրվել է համայնքի ղեկավարին: Այնուհետև վերջինիս պարտականությունները կատարող անձի՝ 13․12․2019թ․ որոշմամբ՝ ինքնակամ կառույցը որոշվել է վաճառել համայնքի ղեկավարին։
Ովքե՞ր են այն մարդիկ, որոնք որոշելու են՝ ով ստանա բարձր աշխատավարձ, ով՝ չէ, օբյեկտի՞վ են, ի՞նչ չափանիշներով են ընտրելու. նախատեսվում է ներդնել ուսուցիչների ատեստավորման նոր կարգ. «Հայկական ժամանակ»
«Հիմա ո՞վ է լավ ուսուցիչ, նա, ով միայն գերազանցիկների հետ է աշխատում եւ լավ արդյունք տալիս, թե նա, ով փորձում է բոլորի հետ աշխատել, բայց արդյունքներն ավելի համեստ են»
Արտաշատի ԲԿ-ում կորոնավիրուսային հիվանդության դեմ բուժում ստացող բուժառուն ցած է նետվել հիվանդասենյակի պատուհանից. գտնվում է ծանր վիճակում. Ալինա Նիկողոսյան
Պացիենտն անմիջապես տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն` ստորին վերջույթների և ողերի բազմակի կոտրվածքներով:
Արդեն որերորդ անգամ է՝ ՍԴ-ի մասին օրենքում, Սահմանադրության մեջ փոփոխություններ են կատարվում՝ առանց ՍԴ գոնե աշխատակազմի կարծիքը լսելու. «Հրապարակ»
Եթե մեզ հետ քննարկեին, նման անգրագիտության առաջ չէինք կանգնի
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 415 նոր դեպք, արձանագրվել է մահվան 10 դեպք
Պացիենտները եղել են 59 (կին), 74 (տղամարդ), 82 (կին), 43 (տղամարդ), 65 (կին), 80 (կին), 74 (կին), 87 (կին), 73 (կին) և 46 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Սա իրականում վարչապետի իրավաբանական թիմի ձախողումն է. Էլինար Վարդանյան
Սրանով իշխանությունն արձանագրում է երկրում ստեղծված իրավիճակի անլրջությունը, կառավարման փնթիությունը։
Սպանդանոցային ճգնաժամ է սպասվում Շիրակի եւ Վայոց ձորի մարզերում. «Ժողովուրդ»
Խնդիրը մտահոգում է նաեւ ՍԱՏՄ-ին:
Կամրջից 27-ամյա երիտասարդ է նետվել
Փրկարարները Կիևյան կանրջի տակ հայտնաբերել են Հայկ Թ․-ի (ծնված 1993 թ․) դին։
Այսպիսի մոտեցումը լուրջ հարցականի տակ է դնում փոփոխությունների լեգիտիմությունը եւ դիտվում է որպես լուրջ նահանջ երկրում օրենքի գերակայությունից եւ դատական իշխանության անկախությունից. Կենտրոնամետ Դեմոկրատների Ինտերնացիոնալ
ԿԴԻ-ն խորը մտահոգությամբ արձանագրել է, որ թեպետ Վենետիկի հանձնաժողովի կողմից ընդգծվել է, որ սահմանադրական փոփոխությունները չեն համապատասխանում հանձնաժողովի կարծիքին, Հայաստանի խորհրդարանի իշխող մեծամասնությունն աննախադեպ արագացված կերպով առաջ է մղել դրանք:
Ինչպես «մաղել» պրոֆեսորներին
Պատկերացրեք, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում որեւէ օրենսդիր մոտենա ամբիոնին եւ արտաբերի մոտավորապես հետեւյալ տեքստը՝ «Էս վերջերս Հարվարդի համալսարանում ինչ-որ հաճախ են սկսել քննադատել Դոնալդ Թրամփին: Այդ համալսարանի պրոֆեսուրային պետք է մաղի միջով անցկացնել եւ թողնել միայն Թրամփին հավատարիմ դասախոսներին»: Նման դատողություններն, ամենայն հավանականությամբ, ժպիտ կառաջացնեին, իսկ լուրջ մարդիկ գուցե կբացատրեին օրենսդիրին, որ նա չի կարող
Առանց հանրային պատշաճ լսումների, քաղաքացիների ձայնն ու առաջարկները լսելու՝ ամեն անգամ դժգոհությունների տեղիք տվող օրենքներ են ընդունում. «Իրատես»
Սա նշանակում է, որ իշխանություններն անում են այն, ինչ ուզում են, նրանք հաշվետու չեն հասարակությանը։
Վահագն Հովակիմյան. «Ես ցավում եմ տիկին Գյուլումյանի համար, որ նա կարող է նման բան ասել». «Հայկական ժամանակ»
Սահմանադրական դատարանի մասին օրենքում ունենք կարգավորումներ, որոնք հին սահմանադրական կարգավորումներով են պայմանավորված եւ հակասության մեջ են 213 հոդվածի նոր փոփոխությունների հետ: Ընդամենը օրենքը պետք է համապատասխանեցվի Սահմանադրությանը, սա է տեղի ունենում:
Գագիկ Ծառուկյանի որդին վարակվել է կորոնավիրուսով
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի որդի Նվեր Ծառուկյանը վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Ռիմա Եգանյանը։ «Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի «Պարտեզ» ռեստորանում տեղի ունեցած զինված միջադեպի գործով Նվեր Ծառուկյանին վարույթ իրականացնող մարմինը հրավիրել էր հարցաքննության, սակայն առողջական խնդրի պատճառով նա չի կարող ներկայանալ։ Նվեր Ծառուկյանի
«Տնտեսական ազատության ինդեքսով» Հայաստանը մեկ տարվա ընթացքում բարելավել է իր դիրքերը 13 կետով
Heritage Foundation-ի հրապարակած «Տնտեսական ազատության ինդեքս»-ով Հայաստանը մեկ տարվա ընթացքում բարելավել է իր դիրքերը 13 կետով՝ 180 երկրների շարքում զբաղեցնելով 34-րդ հորիզոնականը, «համեմատաբար ազատ» տնտեսություն ունեցող երկրից դառնալով «հիմնականում ազատ»։ Հայաստանն այս ցուցանիշով առաջատար է ԵԱՏՄ երկրների շարքում, բացի այդ երկրի ընդհանուր միավորը գերազանցում է տարածաշրջանային և համաշխարհային միջին ցուցանիշները։
Ֆեյսբուքը պիտակավորելու է իր քաղաքականությունը ոտնահարող նյութերը. «Ամերիկայի ձայն»
«Ամերիկայի ձայն». Ֆեսյբուք ընկերությունը հայտարարել է, որ սկսելու է պիտակավորել իր քաղաքականությունը խախտող տեղեկություններ պարունակող նորությունները, քվեարկությունների վերաբերյալ բոլոր հաղորդագրությունները և գովազդները: Խոսքը վերաբերում է նաեւ քաղաքական գործիչների կողմից զետեղված նյութերին: Ֆեյսբուքի խոսնակն ասել է, որ ըստ նոր որդեգրած քաղաքականության, կարող է հատուկ հղում կցել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից անցյալ ամիս ընտրությունների մասին զետեղված
«Ալիևի վերջին հայտարարություններից հետո հայ-ադրբեջանական երկխոսության նոր հնարավորությունը հռչակվեց առ ոչինչ». Արման Բաբաջանյան
«Առավոտ»-ի զրուցակիցն է՝ ՀՀ Ազգային Ժողովի անկախ պատգամավոր, Հանուն Հանրապետության քաղաքական նախաձեռնության անդամ Արման Բաբաջանյանը – Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունները հերթական անգամ փոթորկեցին Հայաստանի ներքաղաքական կյանքը։ Դրանց պատասխանեց նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, վերջինիս պատասխանեց վարչապետի մամլո խոսնակը։ Ձեր գնահատմամբ՝ որո՞նք էին Ալիևի վերջին այդ հայտարարությունների իրական ուղերձները, և որքանո՞վ էին դրանց համարժեք Հայաստանից
Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման ՝ պետական միջոցները վատնելու համար
Ֆրանսիայի նախկին վարչապետ, նախագահի նախկին թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը 5 տարվա ազատազրկման է դատապարտվել՝ պետական միջոցները վատնելու համար: Ֆիյոնի կինը դատապարտվել է 3 տարի պայմանական ազատազրկման՝ մասնակցության և պետական միջոցների ծախսերը թաքցնելու մեղադրանքով: Բացի այդ ամուսիններից յուրաքանչյուրը որպես տուգանք պետք է վճարի 375 հազար եվրո: Դատարանը վճռել է, որ Ֆիյոնն իր կնոջը չկատարված աշխատանքի դիմաց վճարել
Հենրիխ Մխիթարյանը մինչեւ աշուն կմնա «Ռոմայում»
«Ռոման» ֆուտբոլի Իտալիայի «A» սերիայի 28-րդ տուրում արտագնա խաղում 0:2 հաշվով պարտվեց «Միլանին»: Այդ խաղում հյուրերի եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դաշտ է մտել մեկնարկային կազմում եւ փոխարինվել 69-րդ րոպեին, երբ լուսատախտակի վրա դեռ զրոյական հաշիվ էր: Հայկական ֆուտբոլի առաջատարի մարզական կարիերայով հետաքրքրվողների համար Tempo հանդեսը հրապարակել է տեղեկություն, ըստ որի Մխիթարյանը հռոմեական
ՄԱԿ-ում տարածվել է Ժնևի կոնվենցիաների արձանագրությունների կատարման վերաբերյալ Արցախի զեկույցը
Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) որպես պաշտոնական փաստաթուղթ տարածվել է Արցախի Հանրապետության զեկույցը ՝ զինված հակամարտություններից տուժածների պաշտպանության մասին 1949 թ. Ժնևի կոնվենցիաներին կից լրացուցիչ արձանագրությունների դրույթների կատարման վերաբերյալ։ Զեկույցը նաև փոխանցվել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին: Զեկույցը ներառում է տեղեկատվություն՝ Արցախի Հանրապետության ազգային օրենսդրության մեջ 1949 թ. Ժնևի չորս կոնվենցիաների և լրացուցիչ արձանագրությունների (1977 թ.) դրույթներն ընդգրկելու, ինչպես


















































