Օրվա լրահոսը

Հատիկաընդեղենային մշակաբույսերի 20 000 կգ բարձրորակ սերմացու՝ ՀՀ գյուղացիական տնտեսություններին. ԵՄ-ի ծրագրով՝  ֆերմերները կստանան նաև մասնագիտական խորհրդատվություն

Բարձրորակ սերմացուն, որը բավարար է 110 հեկտար ցանք կատարելու համար, հնարավորություն կտա զարգացնել հատիկաընդեղենի տեղական արտադրությունը՝ մեջտեղից հանելով դրանց ներկրման անհրաժեշտության հարցը։

Լարա Ահարոնյան․ Պետական առումով չկա որևէ կեցվածք, որ ատելության արշավները դատապարտվեն

Լարա Ահարոնյանի խոսքերով՝ իրավապաշտպաններին թիրախավորում են նախկին ռեժիմի PR մասնագետները, քաղտեխնոլոգները

ՍԴ 3 դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները պետք է կատարվեն հաջորդաբար Կառավարության, Հանրապետության նախագահի և դատավորների ընդհանուր ժողովի կողմից երկամսյա ժամկետում. ԱԺ

ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները իրականացվելու են Սահմանադրական դատարանի դատավորներից տարիքով ավագ դատավորի կողմից: 2020թ. հունիսի 26-ի դրությամբ ՀՀ սահմանադրական դատարանի տարիքով ավագ դատավորն Աշոտ Խաչատրյանն է՝ ծնված 1962թ. սեպտեմբերի 10-ին։

Լուսինե Խառատյան․ Ակտիվացել են խմբերը, որոնք ատելության խոսք են սերմանում և՛ իրավապաշտպանների, և՛ նոր իշխանությունների դեմ

Լուսինե Խառատյանը նշեց, որ այդ մարդիկ չեն կիսում այն արժեքները, որոնց շուրջ ինֆորմացիոն տարբեր գրոհներ են կատարում

Կորոնավիրուսով է վարակվել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 23 աշխատակից  

Վարակվածների հետ անմիջական շփում ունեցած աշխատակիցները ինքնամեկուսացված են

«Փաշինյանի ասածը կարող եմ բացատրել այն ձգտմամբ, որ բացառվելու է քրեաօլիգարխիկ ուժերի վերադարձը». Նարինե Դիլբարյան

 

Ցավալիորեն, նաեւ ներկա իշխանության թույլ տված սխալների պատճառով մենք անցյալի ուրվականների մասին ենք խոսում, ոչ թե գալիքի տեսլականների

Բուհերի ընդունելության քննություններին հնարավորություն կունենան մասնակցելու նաև ազգությամբ հայ օտարերկրյա քաղաքացիները և Հայաստանից դուրս գտնվող ՀՀ քաղաքացիները 

Մինչև հունիսի 15-ն առցանց դիմումներ ներկայացրած 84 օտարերկրյա և արտերկրում գտնվող Հայաստանի Հանրապետության 11 քաղաքացիները պարետի թույլտվությամբ կկարողանան մուտք գործել Հայաստանի Հանրապետություն առանց 14-օրյա ինքնամեկուսացման ռեժիմի կիրառման:

Բանակ չգնացած խորհրդականը դիսերտացիա է գրում, բայց չգիտի՝ երբ կավարտի

Աշխատանքը վերաբերում է այրում էթնիկ խմբին: Գիտական ղեկավարը  Վարդան Ոսկանյանն է:

Հաշվի առնելով այդ հոդվածով քննվող քրեական գործերի աճման միտումը, դատախազությունն առաջարկում է խստացնել ապօրինի ընդերքօգտագործման հանցագործությունների համար նախատեսվող պատիժները

Այս նախաձեռնությամբ ՀՀ դատախազությունն առաջարկել է ՀՀ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայում, որպես պատժատեսակ, նախատեսել ազատազրկումը՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելուց զրկելը նախատեսելով որպես պարտադիր լրացուցիչ պատժատեսակ։

Իշխանության որևէ ներկայացուցիչ չի կարող սահմանափակել ակադեմիական ազատություններն ու ազատ միտքը բուհական համակարգում. ԵՊՀ գիտական խորհրդի հայտարարությունը

Հորդորում և պահանջում ենք զերծ մնալ բուհական համակարգի և ոլորտի աշխատակիցների պատիվն ու հեղինակությունն արատավորող անհիմն, վիրավորական որակումներից և անհասցե մեղադրանքներից

Տեսալսողական մեդիայի մասին նոր օրենքի ընդունմամբ վերահեռարձակողներն ու սպառողները խնդիրների կբախվեն. «Հայաստանի օպերատորների միություն»

Նախագծի 45 հոդվածի 3-րդ մասի նման կերպ լրամշակումը բխում է բացառապես մեկ կամ երկու եթերային հեռուստաընկերությունների շահերից՝ ոտնահարելով ցանցային օպերատորների և սպառողների շահերը:

Պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ. Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի նախկին տեղակալը ներգրավվել է որպես մեղադրյալ

Ակնհայտ կեղծ տեղեկություններ է տրամադրել, այն մասին, թե, իբր, Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի հ.12 և հ.13 հասցեների շենքերին հարող տարածքում գտնվող հողամասը հանդիսանում է հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամաս:

«Լուսավոր Հայաստանը» հարգում է «Իմ քայլի» կասկածելու իրավունքը ու չի հարգում ԲՀԿ-ի՞ այդ նույն իրավունքը. ԼՀԿ-ի երկակի ստանդարտներն ու մանեւրները

Հասկանալու համար, թե ինչպես հիմնավորեց այն ժամանակ ԼՀԿ-ն իշխանականերին միանալու իրենց որոշումը, բավական է լսել ԱԺ-ում հարցի քննարկման ժամանակ խմբակցության անունից հանդես եկող Տարոն Սիմոնյանի ելույթը:

«Սահմանադրությունը պետք է հավասարակշռված լինի՝ հիմնված զսպումների և հակակշիռների մեխանիզմների վրա». Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների

Հանրապետության նախագահը, մասնավորապես, անդրադարձել է կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակին՝ խոսելով մի շարք մարտահրավերների, այդ թվում՝ տնտեսական դժվարությունների, պարենի անվտանգության խնդրի, վերջին շրջանում Հանրապետությունում տեղի ունեցող իրադարձությունների, ինչպես նաև Սահմանադրության և սահմանադրական բարեփոխումների մասին:

ԵՄ դեսպանը հետաքրքրվել է նախարարության՝ թվայնացման, բարձր տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված ծրագրերով

Նախարարության հայտարարած մեկ այլ ծրագրով նախատեսվում է մինչև տարեվերջ 2000 մասնակցի փոխանցել Ծրագրավորման հիմունքների բազային գիտելիքներ՝ հատկապես նրանց, ովքեր կորոնավիրուսի տարածման հետևանքով հայտնվել են խոցելի խմբերում և զրկվել աշխատանքից:

ԿԳՄՍ նախարար. «Դիմորդները պետք է լինեն դիմակներով եւ ձեռնոցներով»

Ովքեր այլ պատճառներով ունեն ջերմություն կամ ջերմության տատանումներ, քննության օրը պետք է ներկայացնեն համապատասխան բժշական հիմնավորում-քաղվածք:

«Ոստիկանների կողմից իրականացվող վարչական վարույթների միակ նպատակը քաղաքացիների առողջության պահպանում է». ոստիկանապետն այցելել է ՊՊԾ գունդ

Հունիսի 26-ի առավոտյան ոստիկանության պետ Վահե Ղազարյանն այցելեց ոստիկանության պարեկապահակետային ծառայության գունդ։ Ոստիկանների ծառայության դուրս գալուց առաջ Վահե Ղազարյանը ներկա գտնվեց շարային ստուգատեսին։ Ոստիկանության պետը, դիմելով շարահրապարակում կանգնած ոստիկաններին, նշեց, որ այս օրերին պարեկապահակետայինները իրենց առողջությունը վտանգի տակ դնելով` իրականացնում են ազգանվեր ծառայություն։ Համագործակցելով մյուս գերատեսչությունների աշխատակիցների հետ` ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի ոստիկանները համավարակի դեմ

«Մեր ոչ վարքագիծը, ոչ կուրսը, ոչ էլ օրակարգը Փաշինյանի քիմքով պայմանավորված չեն». Լիլիթ Գալստյան

Քաղաքականապես որքան անհաս պետք է լինել, պետական մտածողությունից որքան բոբիկ՝ «Դաշնակցության» հասցեին այդպես խոսելու համար

Բռնապետ Ալիևը ՀՀ ժողովրդավարության և լեգիտիմ ձևավորված իշխանության մասին խոսելիս իրեն թույլ է տվել հնչեցնել որակումներ, որոնք հարիր են բացառապես իր իշխանությանը. Լիլիթ Մակունց

Ալիևի ելույթից կարելի է հանգել այն եզրակացության, որ անվտանգությանը, բանակի հզորացմանը և ժողովրդավարության ամրապնդմանը միտված մեր պետության քայլերը խորը անհանգստություն և խուճապ են առաջացնում Ադրբեջանի նախագահի մոտ, որից նա պետք է հստակ գիտակցի, որ խաղաղությանն այլընտրանք չկա, իսկ Ադրբեջանի կողմից ցանկացած ոտնձգություն և սադրանք արժանանալու է ավելի քան համարժեք հակահարվածի։

Սասուն Ռաֆայելյան. «Հեղափոխության պահապաններ» խմբի հիմնադիրը հայհոյել է, որ իրեն տեղը չեն բերում եւ ասել՝ կանի այնպես, որ հաջորդ անգամ տեղը բերեն

Սասուն Ռաֆայելյանը պնդում է, որ իր պաշտպանյալները մինչ միջադեպի օրը չեն ճանաչել «Հեղափոխության պահապաններ» խմբի հիմնադիր Հայկ Ստեփանյանին

Հայաստանը Հարավային Կովկասում կորոնավիրուսից ամենաշատ տուժած երկիրն է. BBC-ի ռեպորտաժը

BBC-ի թղթակիցը ռեպորտաժը եզրափակում է ասելով, որ 2 տարի առաջ Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ հեղափոխության շնորհիվ և հիմա, երբ կանգնած է իր վարչապետության ամենամեծ մարտահրավերի առաջ, կրկին ապավինում է ժողովրդին՝ օգնելու պայքարել վիրուսի դեմ:

Բերման է ենթարկվել ոստիկաննների օրինական պահանջները չկատարելու համար. ոստիկանության պարզաբանումը

Որոշ դեպքերում միտումնավոր հրապարակվում են տեսանյութերի միայն վերջին հատվածները, որոնց նախորդած իրադարձությունները տեղ չեն գտնում այդ տեսանյութերում։

Ժամանակավորապես դադարեցվել է Հայաստան բնական գազի մատակարարումը

ՀՀ սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների:

«Ես ուղղակի կպայքարեմ իմ իրավունքների համար». Ալվինա Գյուլումյան

«Որեւէ մեկը դեռեւս չի արձանագրել, որ իմ լիազորություններն ավարտված են»:

Արման Աբովյանը վարակվել է կորոնավիրուսով. Tert.am

Պատգամավորը նշեց, որ ոչ մի ախտանիշ չունի, իրեն լավ է զգում:

«Բեջուռան այն է, որ երբ այստեղ օրենքը քննարկվում է, ՍԴ-ն աշխատանքային կարգով նիստ է անում ու կոնկրետ գործով օր ու ժամ է նշանակում». Մարուքյան

Էդմոն Մարուքյանն ասաց, որ այս օրերին բոլոր մարզերից իրեն են զանգում իրենց համակիրները, ԼՀԿ-ի համախոհներն ու ասում են՝ «հանկարծ ՍԴ չդիմեք»:

Կորոնավիրուսով վարակված տաքսու վարորդի կողմից ինքնամեկուսացման կանոնները խախտելու դեպքի առթիվ հարուցված քրգործը քննչական կոմիտեում վարույթ է ընդունվել

Covid-19 թեստի դրական պատասխանով 68-ամյա տղամարդն իր կողմից շահագործվող ավտոմեքենայով մատուցել է տաքսի ծառայություններ և կատարել ուղևորափոխադրումներ:

«Այո, եթե անհրաժեշտ է, պետք է գրավել հենց ռադիոտունը». Ռուբեն Հակոբյան

«Այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ օրենքի սահմաններում իշխանությունը փոխել հնարավոր չէ, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը բացարձակ հակաօրինական դաշտում է գործում»

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031