Օրվա լրահոսը

Ֆեյսբուքյան օգտատիրոջը մեղադրանք է առաջադրվել՝ ուղիղ եթերում հայհոյանքներ, վիրավորական արտահայտություններ հնչեցնելու գործով․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է «Facebook»  սոցիալական կայքի օգտատիրոջ կողմից բացառիկ ցինիզմով զուգորդված, բռնություն գործադրելու սպառնալիքով խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ  հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մինչդատական վարույթում իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ «Facebook»  սոցիալական կայքի «Narek Sargsyan» օգտատերը, ուղիղ եթերում, ինչպես նաև անհասցե

Մեր երկրում սոցիալական խնդիրները, համեմատած համավարակի սկզբնական շրջանի հետ, կտրուկ ավելացել են․ Էդուարդ Պետրոսյան

Օրերս բյուջեի կատարողականի ամփոփման ժամանակ կառավարության ղեկավարը և ԱԺ նախագահը հայտարարեցին, որ Հայաստանում չկա սոցիալ-տնտեսական ճգնաժամ, այլ կա առողջապահական ճգնաժամ՝ իր հետևանքներով: Ակնհայտ փաստ է, որ մեր երկրում սոցիալ-տնտեսական վիճակն օրեցօր ավելի է վատթարանում, քանի որ համավարակի տեմպերը չեն նվազում, այլ ավելանում են և դրա հետևանքով առաջացած սոցիալ-տնտեսական խնդիրները հիմնականում չեն լուծվում և շարունակում են

ԱՄՀ կանխատեսումն ավելի խորը ռեցեսիա է ենթադրում` 4.9 տոկոս․ Արա Գալոյան

Վերջին տասնօրյակում համաշխարհային տնտեսական մամուլը քափուքրտինք կտրած տնտեսական կանխատեսումներ էր հրապարակում: Բոլորը փորձում էին սեփական կանխատեսումներ հրապարակել Արժույթի միջազգային հիմնադրամից առաջ: ԱՄՀ-ն նախորդ կանխատեսումը հրապարակել էր ապրիլի 14-ին: Այնտեղ ասվում էր, որ սկսված կրճատում-ռեցեսիան ամենախորն է Մեծ ճգնաժամից (1929-39թթ․) հետո: Ենթադրվում էր, որ աշխարհի քանակով 157 երկրում տնտեսական անկում կարձանագրվի: Համաշխարհային տնտեսության անկումը այն ժամանակ

Սխալներն ընդունված են, սխալները շարունակվում են․․․ Ինչո՞ւ եք հերթական անգամ ձեր սխալները բարդում հասարակության վրա․ էլինար Վարդանյան

Վարչապետի երեկվա հայտարարությունները ոչ միայն անհասկանալի է, թե ում են ուղղված, այլև իրենց մեջ պարունակում են իրական վտանգներ։ Հայտարարություն առաջին «Մինչ վերջին օրերին մենք ավելի շատ ուշադրություն ենք դարձնում մի քանի աղմկահարույց քրեական գործերին, քաղաքական իրադարձություններին, և ԱԺ-ում տեղի ունեցող պրոցեսներին, կորոնավիրուսի համաճարակի իմաստով, ցավոք սրտի, նոր հակառեկորդներ ենք սահմանում»։ Սա այն է, ինչի մասին

Ուկրաինայում առողջապահության նախարարն ասել էր, որ կլինի իր համաքաղաքացիների կողքին, նույն պայմաններում

Դեռեւս փետրվարի 21-ին լրատվամիջոցները, այդ թվում նաեւ հայկական, գրեցին Ուկրաինայի առողջապահության նախարար Զորյանա Սկալեցկայայի խոսքը. երկու շաբաթ կանցկացնի կարանտինում, Չինաստանից տարհանված համաքաղաքացիների հետ, որոնք պահվելու էին Նովիյե Սանժարի  ազգային գվարդիայի բուժհաստատությունում: Նախարարն ասել էր, որ կլինի իր համաքաղաքացիների կողքին, նույն պայմաններում: Լրատվամիջոցները հայտնեցին նաեւ, որ ուկրաինացիները ցույց էին արել բուժկենտրոնի մոտ, ինչը դատապարտել էր նախարարը,

Իտալիայից Հայաստան է ժամանել 11 բուժաշխատողից կազմված մարդասիրական առաքելությունը․ ԱՆ

Կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի միջազգային համագործակցության շրջանակներում, ԵՄ Արտակարգ արձագանքման համակարգման կենտրոնի միջոցով, Իտալիայից Հայաստան է ժամանել Իտալիայի քաղաքացիական պաշտպանության ծառայության 11 բուժաշխատողից կազմված մարդասիրական առաքելությունը: Նույն օդանավով Հայաստան են տեղափոխվել նաև առաքելության իրականացման համար անհրաժեշտ առողջապահական պարագաներ: Բժշկական անձնակազմին օդանավակայանում դիմավորել են ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ

Մեդալի քննություն հանձնողներից 66-ը պահպանել են գերազանց գնահատականը․ ՀՀ ԿԳՄՍՆ

Հանրակրթական դպրոցներից ներկայացված մեդալի հավակնորդները «Մաթեմատիկա» առարկայից կենտրոնացված կարգով պետական ավարտական քննություն են հանձնել ԵՊՀ առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում: Ընդհանուր առմամբ մեդալի 183 հավակնորդներից 92-ը հանձնելու են միասնական քննություն: Մեդալի կենտրոնացված քննության համար հայտ էին ներկայացրել 91 շրջանավարատ: ԵՊՀ առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում հունիսի 25-ին կազմակերպված քննությանը ներկայացել են

Անահիտ Բախշյան. Սա մի նախագիծ է, որն արմատապես վերանայելու է դպրոցի տնօրենի ընտրության գործընթացը․ «Ժամանակ»

Կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը դրական է գնահատում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից դպրոցի տնօրենի ընտրության ընթացակարգում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծը: Ըստ այդ նախագծի՝ առաջարկվում է դպրոցի սովորողներին, մանկավարժական և ծնողական խորհուրդներին մասնակից դարձնել տնօրենի ընտրության գործընթացին։ Նախատեսվող փոփոխությամբ՝ դպրոցի տնօրենի հավակնորդը հանդիպելու է սովորողների հետ զարգացման ծրագիրը կազմելու համար, իսկ մանկավարժական և ծնողական

Կարանտինը՝ «Կարանտին» անսամբլի «նախաձեռնող ու աջակից»

Հարցազրույց մենեջեր, ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային երաժշտության խորհրդի անդամ կազմակերպության՝ Music of Armenia-ի հիմնադիր տնօրեն Հասմիկ Մովսիսյանի հետ – «Առավոտն» առաջին անգամ է հանդիպում ձեզ հետ։ Գիտենք, որ ավելի քան 10 տարի կազմակերպում եք միայն երաժշտական նախագծեր՝ համերգներ, փառատոներ եւ այլն, մենեջերի կարիերան սկսել եք Մեծ Բրիտանիայում, հետո ընդլայնել եք աշխարհագրությունը՝ եվրոպական երկրներ, Թուրքիա, Վրաստան… Շուրջ 5

Նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը «Ալ Ահրամ» թերթին․ Ցավալի է գիտակցել, որ մարդկությունը դասեր չքաղեց Հայոց ցեղասպանությունից

Արաբական աշխարհի ամենահեղինակավոր «Ալ Ահրամ» թերթը (Եգիպտոս) իր հունիսի 25-ի համարում զետեղել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի բացառիկ հարցազրույցը՝ «Հայոց Ցեղասպանության հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի. Օսմանցիները իրականացրեցին պատմության մեջ ամենազարհուրելի Ցեղասպանությունը» վերնագրով: «Ալ Ահրամը» հիմնվել է 1875թ. և լույս է տեսնում օրական 1 մլն տպաքանակով: Հարցազրույցի նախաբանում թերթը գրում է. Եգիպտոսի և Հայաստանի պաշտոնական հարաբերություններն աչքի

Վիկտուար դը Կաստելան՝ Կարլ Լագերֆելդի մուսան եւ Dior-ի զարդերի թագուհին

Վիկտուար դը Կաստելան՝ Կարլ Լագերֆելդի մուսան եւ Dior-ի զարդերի թագուհին Dior նորաձեւության տան առաջին դիզայներ Վիկտուար դը Կաստելանը՝ Կարլ Լեգերֆելդի մուսան, որը հետագայում դարձավ   Dior -ի ոսկերչական զարդերի ստեղծագործական տնօրենը, ֆրանսիական արիստոկրատական արմատներ ունի: Նրա նախնիները եղել են իշխաններ, գեներալներ ու եպիսկոպոսներ: Իսկ ազգականներից մեկը եղել է  Մարսել Պրուստի «Կորսված ժամանակի փնտրտուքներում» հայտնի գործի գլխավոր

Քաղաքացիները դիմում են ԱԱԾ՝ նախորդ ընտրությունների ժամանակ ընտրակաշառքի վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու համար․ «Ժամանակ»

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունից «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հաստատեցին, որ քաղաքացիներն արձագանքում են իրենց կոչին և դիմում են ԱԱԾ՝ նախորդ ընտրությունների ժամանակ ընտրակաշառքի վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու համար։ Հիշեցնենք, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի տանը իրականացված խուզարկությունից և ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ տասնյակ փաստաթղթեր հայտնաբերելուց հետո Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարեց, որ ակնկալում է ստանալ

Արթուր Վանեցյան․ Ալիեւի հերթական հոխորտանքների ինտենսիվությունը միշտ էլ կապվում է նավթի գների հետ․ «Հրապարակ»

Երեկ շատերն արձագանքեցին Ալիեւի ելույթին, որտեղ նա ռազմատենչ հայտարարություններ է արել Հայաստանի եւ ՀՀ իշխանությունների հասցեին։ Մենք հետաքրքրվեցինք, թե դրա հետ կապված ինչ է մտածում Արթուր Վանեցյանը։ Նա ասաց․ «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վերջին հայտարարությունները վկայում են հարեւան երկրում ստեղծված բարդ իրավիճակի մասին։ Նավթի համաշխարհային գների փլուզումն էական ռիսկեր է պարունակում այդ երկրի ընդհանուր կայունության

Սեւակ Ղազարյան․ Մինչեւ օրս չի հայտնաբերվել Պարույր Սևակի մահվան վերաբերյալ գեթ մեկ ծանրակշիռ փաստ, որ խոսի հօգուտ «դավադրության» կամ «սպանության» վարկածի․ «Ազգ»

Հունիսի 17-ին լրացավ Մեծն Պարույր Սեւակի մահվան հերթական տարելիցը, որի առթիվ էլ ներկայացնում ենք մեր աշխատակցի զրույցը նրա թոռան` գրականագետ Սեւակ Ղազարյանի հետ, որոշ հապավումներով: – Տարիներ առաջ Հովիկ Չարխչյանը տպագրեց «Սուլամիթա. Սեւակի մեծ սերը» երկհատորյակը, որը, ըստ շրջանառվող լուրերի, դուր չի եկել գրողի ժառանգներին, այդ թվում` ձեզ: Իրականում ո՞րն էր պատճառը, նամակների իսկության վրա՞

Ստեփանակերտ քաղաքի բնակչի մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդություն․ ԱՀ ԱՆ

ԱՀ առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, COVID-19-ը հաստատվել է Ստեփանակերտ քաղաքի բնակչի մոտ, ով մեկուսացված էր շուրջ 2 շաբաթ և նախօրեին իրականացված թեստավորման արդյունքը դրական ելքով էր: Հուրախություն բոլորիս՝ ունենք առողջացման 10 դեպք: Այսպիսով, կորոնավիրուսի մինչ այսօր հաստատված ընդհանուր դեպքերը 115-ն են, մեկուսացված է 52 քաղաքացի, թեստավորումների քանակը 1904 է: ԱՐՑԱԽ/ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԱԲ https://www.facebook.com/ArtsakhInformation/photos/a.104748431165946/156956565945132/?type=3&theater

Անապահով խավի համար սահմանված էժան գազի սակագնի տարբերությունը մնաց ռուսական կողմի վրա․ «Ազգ»

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը վերջապես հաստատեց բնակչության եւ տնտեսվարողների համար գազի սակագինը, որը ուժի մեջ կմտնի հուլիսի 19-ից: Բնակչության համար այն մնաց 139 դրամ 1 խմ համար, իսկ սոցիալապես անապահով խավի համար՝ 100 դրամ 1 խմ-ի համար՝ մինչեւ 600 խմ սպառած գազի համար: Հիշեցնենք, թե ի՞նչ առաջարկ էր ներկայացրել «Գազպրոմ Արմենիան»: «Գազպրոմ Արմենիան» հանրային ծառայությունները

Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությունից ապաքինվել է 762 պացիենտ, հաստատվել՝ 662 նոր դեպք

Հունիսի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 23909 դեպք, որոնցից 12911-ն` առողջացած, 420-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10445 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 107108 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 662 նոր դեպք և 762 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 70

Թևան Պողոսյան․ Նախագահը պետք է ներքաշվեր քաղաքական պայքարի մե՞ջ․ «Հրապարակ»

Հարցազրույց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի (ՄԶՄԿ) նախագահ Թեւան Պողոսյանի հետ – Գրել էիք․ «Հայաստանին անհրաժեշտ էր ձեւավորել քաղաքական կոնսենսուսի բանակցային սեղան, երբ բոլոր ուժերը կկարողանային գալ, հավաքվել մի տեղ ու աշխատել ազգային օրակարգի ձեւավորման հարցի շուրջ։ Ես գիտակցում եմ, որ իրավիճակը սրելով՝ մենք տեղ չենք հասնելու։ Դա ինձ համար կարեւոր է։ Կարեւոր է հասկանալ՝ ինչպես

Անմխիթարը մեր երկրի կատարյալ շրջափակումն է, ինքնաշրջափակումը, ինքնամեկուսացումը․ «Ազգ»

Խոստովանենք՝ Հայաստանն այլեւս ոչ ոքի չի հետաքրքրում: Ժամանակն է հետ կանչել մեր դեսպանների մեծ մասին. գոնե խնայած կլինենք պետբյուջեի սուղ միջոցները: Քաղաքական հարաբերություններում մեկուսացման ամենախոշոր ընկրկումը սակայն արձանագրեցինք երկու օր առաջ, երբ երկրի վարչապետը ինչ-որ, բոլոր դեպքերում անհամոզիչ պատճառաբանությամբ, չընդառաջեց Մոսկվայում Մեծ հաղթանակի 75-ամյակի զորահանդեսին ներկա գտնվելու հրավերին: Ես կասեի՝ ճակատագրական վրիպում, որը հետեւանքներ կունենա

Այս բոլորը կը վկայեն, մեղմ ասած, պետութեան թերացման մասին․ «Հայրենիք»

Պսակաձեւ ժահրով վարակուածներու թիւը Հայաստանի մէջ, 3 միլիոն բնակիչի համար հասած է 22488-ի, նոյն ժամանակ Ֆրանսայի մէջ վարակուածներու թիւը 161348 է, 66 միլիոն բնակիչի համար: Եթէ Հայաստանի կացութեան մէջ գտնուէր Ֆրանսան, թուաբանական պարզ հաշիւով, պիտի ունենար 494736 վարակուածներ: Կամ եթէ Հայաստանը գտնուէր Ֆրանսայի կացութեան մէջ, վարակուածներուն թիւը պիտի ըլլար 7334. բաղդատել 22488-ի: Կան նաեւ ուրիշ

Արման Սահակյանի հիմնադրած ընկերությունը տուգանվել է 2 միլիոն դրամով․ «Հայկական ժամանակ»

ՀՀ տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովը 2 միլիոն դրամով տուգանել է Ազգային ժողովի ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արման Սահակյանի հիմնադրած «Սովռանո» ՍՊԸ-ին։ Տուգանելու պատճառը եղել է այն, որ ընկերությունը սահմանված ժամկետում տեղեկատվություն չի տրամադրել հանձնաժողովին: Ի պատասխան ընկերությունը հունիսի 25-ին դիմել է Վարչական դատարան՝ որոշումն անվավեր ճանաչելու պահանջով։ Հայցը մակագրվել է Վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանին։

Ժամանակն է, որ վարչապետին ակնարկած վաղուան խորհրդարանը ի վերջոյ ծնունդ առնէ նոր արարումով մը․ «Հայրենիք»

Վարչապետ Փաշինեանի ելոյթը Հ.Հ. Ազգային ժողովի ամպիոնէն հիմնական մէկ խնդիր կը դնէ, որուն հետ հաշուի պէտք է նստի ամէն Հ.Հ. քաղաքացի եւ ամէն հայ։ Անկախ այն իրողութենէն, որ Պր. Վարչապետը իր այս ճառով կը գերազանցէ ինքզինք Հ.Հ. գործադիր իշխանութեան պետի իր հանգամանքէն դուրս գալու իր իւրայատուկ հռետորաբանութեամբ, մէկ բան շատ յստակ է իր պատգամին մէջ

Լևոն Երանոսյանի պաշտպան․ Ոստիկանությունը ստիպված է եղել կիրառել հատուկ միջոցներ․ «Հայկական ժամանակ»

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր-Նորք նստավայրում՝ դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ, տեւական դադարից հետո այսօր վերսկսվեց նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի գործի քննությունը: Վերջին անգամ այս գործով նիստ էր կայացել փետրվար ամսին. դրանից հետո՝ մարտ եւ մայիս ամիսներին նշանակված երկու նիստերը տարբեր պատճառներով հետաձգվել էին: Նշենք, որ դատարանը դեռ ապացույցների հետազոտման փուլում է. այժմ հետազոտվում

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին վնաս չի պատճառվել. ԱԻՆ

Հունիսի 26-ին, ժամը 20:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մարզահամերգային համալիրի տարածքում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից տասնչորս մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի վեց փրկարարական ջոկատ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Ճգնաժամային

Նոր օրենքը կանդրադառնա տեղեկատվական քաղաքականության վրա, որը մեր երկրների և ժողովուրդների միջև հարաբերությունների համալիր մասն է․ ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն

ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել՝ «Տեսալսողական մեդիայի մասին» օրինագծի առաջին ընթերցմամբ ընդունման հետ կապված: Հայտարարության մեջ նշվում է. «Որքան մենք հասկանում ենք, տվյալ դեպքում խոսքն օրենսդրական ակտի քննարկման մասին է, որը նպատակաուղղված է Հայաստանում տեսալսողական ԶԼՄ-ների իրավական հիմքերի գործառույթների մոդեռնիզացիային, ըստ էության «Ռադիոյի և հեռուստատեսության մասին» օրենքի փոփոխությանը։ Առաջին հերթին կցանկանայինք ընդգծել,

Ասեկոսե

Այն մարդիկ, որոնք չափազանց շատ են ուրախություն ճաշակում, անխուսափելիորեն բթանում են: Բալզակ

«Հին մարդու» ձեւավորումը

Դարերի ընթացքում ծավալվող հեղափոխական շարժումները մշտապես առաջ են քաշել «նոր մարդու ձեւավորման» գաղափարը: Դա, հավանաբար, «պատմության վերջի», կամ, ինչպես Մարքսն էր կանխատեսում, «նախապատմության» վերջի եւ «իսկական պատմության» սկզբի մասին երազանքի մասնավոր դրսեւորումն է: Եվ այդպես էին մտածում ոչ միայն կոմունիստները. 20-րդ դարի 90-ականներին «ճիշտ հակառակ» գաղափարախոսությունը դավանող ամերիկացի փիլիսոփա Ֆրենսիս Ֆուկույաման հայտարարել էր մոտավորապես հետեւյալը՝

Նամազի կանչ` Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում. TikTok-ում սկանդալային տեսանյութ է տարածվում. Ermenihaber.am

«TikTok» սոցիալական վիդեոցանցի թուրքական տիրույթում տարածվում է մի սկանդալային տեսանյութ, որում տղամարդը Վանա լճի Աղթամար կղզու հայկական Սուրբ Խաչ եկեղեցում ազան (մուսուլմանական աղոթքի` նամազի կանչ) է կանչում։ Ազան կանչող տղամարդը, որը, ըստ ամենայնի, նաև սոցիալական հարթակում վերոնշյալ տեսանյութը տարածող նույն ինքը Բյուշրա (Büşra) անունով օգտատերն է, տեսանյութը այսպես է վերնագրել. «Մեկ րոպեով կենդանություն են առնում

Ծիծեռնակաբերդի հրդեհը մեկուսացվել է

«Ծիծեռնակաբերդի հրդեհը մեկուսացվեց: ԱԻՆ-ի հերշեջ-փրկարար հաշվարկների հետ միասին դեպքի վայրում էին նաեւ Երեւանի «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ջրատար մեքենաները», ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Երևանի քաղաքապետի մամլո խոսնակ Հակոբ Կարապետյանը:

Եթե Հրայր Թովմասյանը խախտումով է ընտրվել, ինչո՞ւ չեն պատժվել խախտում անողները․ Տիգրան Ուրիխանյան (Տեսանյութ). «Ա1+»

«Ես կցանկանայի, որ այս հարցը որոշեր ժողովուրդը։ Իշխանության նախկին որոշումը ճիշտ էր։ Կարելի էր համբերել, մինչև համավարակը կավարտվեր, այնուհետև ժողովուրդը կորոշեր այն, ինչ ժողովրդի որոշելիքն է»,– «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին։ Տ․Ուրիխանյանը նաև հավելում է, որ եթե «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հայտարարում է, որ այս շաբաթ ԱԺ-ում

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031