Օրվա լրահոսը
Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 19 նոր դեպք
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հունիսի 26-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 19 նոր դեպք, եւս 13 հոգի առողջացել է, արձանագրվել է մահվան 1 նոր դեպք։ Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 48 տարեկան տղամարդ եւ ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Արձանագրվել է նաեւ մահվան 1
«Երբ ժամանակը գա, Սերժ Սարգսյանը ձեզ համար հանրամատչելի դասախոսություն կկարդա 80-ականների զենքերի մասին». ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի պատասխանը՝ Նիկոլ Փաշինյանի մամլո խոսնակին. News.am
NEWS.am–ը ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից հետաքրքրվեց, թե ինչպես են մեկնաբանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը Սերժ Սարգսյանի այսօրվա հայտարարության կապակցությամբ: Գրասենյակի արձագանքը ներկայացնում ենք ստորև. «Անկեղծորեն՝ միայն խղճալ կարելի է մամուլի քարտուղարի հաստիքն զբաղեցնող և առ այսօր այդպես էլ այդ պաշտոնի համար նախատեսված բուն գործառույթները չգիտակցող աշխատակցուհուն, ով ստիպված է իր
Նիկոլ Փաշինյան. «Այո, մենք սխալներ արել ենք, երեւի կազմակերպչական, կառավարման մակարդակի»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ՀՀ-ն մեկ միլիոն բնակչին ընկնող վարակվածների թվով եւ ամենօրյա նոր վարակների թվով առաջատար տեղ է զբաղեցնում աշխարհում
Ծիծեռնակաբերդում խոշոր հրդեհ է. (Տեսանյութ)
Երևանի քաղաքապետի մամլո խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Ծիծեռնակաբերդում հենց հիմա խոշոր հրդեհ է: Իհարկե, հետաքննությունը պատճառները կպարզի, ուղղակի ֆիքսենք, որ մոտ կես ժամ առաջ էդ հատվածում ահավոր մեծ հրավառություն էր: Ռեստորանային հրավառությունները լուրջ պրոբլեմ են էս քաղաքի համար»: Լրագրող Անի Մինասյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ որոշակի հեռավորությունից նկատվում է խոշոր հրդեհի
«Ես կտրականապես համաձայն չեմ վարչապետի հետ…բացառված չէ, որ վարչապետն ուղղակի էմոցիոնալ գնահատական է տվել». Աշոտ Մելիքյան
«Թե ինչու է վարչապետը համարում, որ սխալ են եղել, չգիտեմ, որովհետեւ եթե ուղիղ կապ փնտրենք համավարակով վարակվելու եւ ԶԼՄ-ների գործունեության մեջ, դժվար է ցույց տալ, թե որ հրապարակումերի պատճառով համավարակը էլ ավելի շատ տարածվեց: Դա շատ արհեստական կապ է ու բացառված չէ, որ վարչապետն ուղղակի էմոցիոնալ գնահատական է տվել»:
ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը և նրա կինը վարակվել են կորոնավիրուսով
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ընկերներ, քանզի մի քանի ԶԼՄ-ներ չեն պահում որևէ կանոն (այդ թվում՝ էթիկայի, բժշկական գաղտնիք հանդիսացող) ու առանց իմ հաստատման եղել են մի շարք հրապարակումներ, ստիպված եմ հաստատել. վարակվել եմ կորոնավիրուսով։ Ընթացքը փոքր-ինչ ծանր է։ Ցավոք, վարակվել է նաև կինս։ Ստանում ենք անհրաժեշտ
Սեւերի ու սպիտակների բաժանելը շախմատում համարվում է ռասի՞զմ
Ավստրալիայի ABC ռադիոհաղորդակցության կորպորացիայի Սեդնեյի մասնաճյուղը շախմատն անվանել է ռասիստական մարզաձեւ՝ նկատի ունենալով այն, որ վերջնականապես 19-րդ դարում հաստատված սեղանի այս հնագույն խաղի կանոններով առաջին քայլն անում են սպիտակ ֆիգուրները եւ առավելություն ունեն սեւերի նկատմամբ: Սեւերին վերապահված է երկրորդ քայլի իրավունքը, որից հետո կողմերը քայլ կատարում են հաջորդաբար: Հետեւաբար, դա ռասայական հատկանիշների վրա հիմնված խտրականություն,
Քաղաքական խորհրդատվություններ են անցկացվել Հայաստանի և Ուկրաինայի ԱԳՆ-ների միջև՝ նախարարների տեղակալների մակարդակով
Քաղաքական խորհրդատվություններ Հայաստանի Հանրապետության և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունների միջև Հունիսի 26-ին տեսակապի ձևաչափով քաղաքական խորհրդատվություններ անցկացվեցին Հայաստանի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունների միջև՝ արտաքին գործերի նախարարների տեղակալների մակարդակով: Խորհրդատվությունների ընթացքում Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարների տեղակալներ Շավարշ Քոչարյանը և Վասիլի Բոդնարը քննարկեցին երկու երկրների միջև երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցության զարգացման հեռանկարները: Ընդգծվեց առևտրատնտեսական
Վարչապետ. «Մենք չունենք 3 միլիոն ոստիկան, նույնիսկ՝ 300 հազար ոստիկան չունենք, ոստիկանությունը չի կարող 3 միլիոն մարդու վերահսկել, ուժերը սահմանափակ են»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ 2018 թվականի իրադարձությունների ոգով, բայց բացասական իմաստով, մարդիկ չեն պահպանում հակահամաճարակային կանոնները
Կասեցվել է «Բիլայնի» գլխամասային գրասենյակի աշխատանքը եւ դպրոցի շինարարությունը․ ԱԱՏՄ
ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն այսօր 24 ժամով կասեցրել է «Բիլայն» ընկերությանը պատկանող «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ի գլխամասային գրասենյակի եւ սպասարկման գրասենյակներից մեկի գործունեությունը։ Կասեցման որոշումը պարետինն է, հիմքում՝ ԱԱՏՄ արձանագրած խախտումները։ ԱԱՏՄ աշխատանքային թիմն այսօր ՀՀ պարետի որոշմամբ Երեւանում կասեցրել է նաև Ներսիսյան 3 հասցեում «ՀիդրոԷնշին» ՍՊԸ-ի կողմից իրականացվող դպրոցի շինարարական աշխատանքները։ Նախորդիվ այստեղ
Բժիշկ Կարեն Տոնոյան. «Մենք դեռ չգիտենք, մեր երեխաները, որոնք թեթեւ են հիվանդանում, վաղն ինչ կլինի նրանց հետ»
Կորոնավիրուսը հաղթահարած բժիշկը պատմում է հիվանդանոցում իրավիճակն ու այս հիվանդացության դեմ պայքարի մասին
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան. «Միջազգային հանրությունը չպետք է պատանդ լինի մի երկրի անհանդուրժողականությանը, պետք է հարաբերվի Լեռնային Ղարաբաղի հետ»
Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանի հոդվածը «The National Interest» պարբերականում Կորոնավիրուսը յուրովի փորձարկեց մեծ ու փոքր, հարուստ և աղքատ, հարստությամբ և տեխնոլոգիական առաջընթացով երկրների ճկունությունն ու միասնականությունը՝ ապահովելով լավագույն դեպքում պաշտպանվածության քիչ երաշխիքներ։ Միացյալ Նահանգներից տասնյակ հազարավոր կմ հեռու գտնվող փոքրիկ և դեպի ծով ելք չունեցող Հայաստանը գտնվում էր կայուն տնտեսական զարգացման ճանապարհին,
Գնահատելի է, որ եկել եք օգնելու և աջակցելու ձեր հայաստանցի գործընկերներին ու մեր ժողովրդին. ՀՀ նախագահ
Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ֆրանսիացի բուժաշխատողների երկրորդ խմբին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում հայ գործընկերներին օգնելու նպատակով Հայաստան ժամանած ֆրանսիացի բուժաշխատողների երկրորդ խմբին: Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը, Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը, առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ
Արմեն Մարտիրոսյան. «Նրանք, ովքեր ասում են՝ կորոնավիրուսն անվտանգ է, նույնն է, թե ասեն՝ ապրիլյան պատերազմին հարձակվող ադրբեջանցի զինվորը կամ անօդաչու թռչող սարքն անվտանգ են»
«Շաբաթներ առաջ կորոնավիրուսով վարակվեց գրեթե իմ ամբողջ ընտանիքը՝ հայրս, մայրս, եղբայրս, երեխաներիս մայրը, դուստրս, զոքանչս, մյուս եղբորս ընտանիքը, անգամ իրենց փոքր հասակի դուստրը: Եղբայրս գտնվում է հիվանդանոցում, երեխաներիս մայրը նոր է դուրս գրվել հիվանդանոցից: Մյուս հարազատներս բուժում են ստանում տանը»,-այսօր այս մասին ասաց «Անտարեսի» տնօրեն Արմեն Մարտիրոսյանը, որը վարչապետի հետ մասնակցում էր պարետատան նիստից հետո
Ցավում եմ, որ սահմանադրական փոփոխություններին վերաբերող զարգացումները չեն համապատասխանում Վենետիկի հանձնաժողովի հստակ հանձնարարականներին. Բուքիքիո
Այսօր Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն պատասխան նամակ է հղել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին: Ստորև ներկայացված է նամակի թարգմանությունը և անգլերեն բնօրինակը: «Հարգելի Նախագահ, Շնորհակալություն Ձեր 2020 թ․ հունիսի 25-ի նամակի համար։ Ես ուշադիր հետևում էի Հայաստանում սահմանադրական փոփոխություններին վերաբերող զարգացումներին։ Ես ցավում եմ, որ դրանք չեն համապատասխանում Վենետիկի հանձնաժողովի հստակ հանձնարարականներին։ Ես կարող
Վարչապետ. «Այսօր չենք կարողանում ապահովել հակահամաճարակային կանոնների համընդհանուր պահպանումը»
«Մենք միշտ ունենք տնտեսական, առողջապահական, սոցիալական խնդիրների միջեւ ճիշտ բալանս պահելու անհրաժեշտությունը: Ապրիլին 70 հազար աշխատատեղ է փակվել, եւ մեզ համար ակնհայտ էր՝ եթե այդ ռեժիմը շարունակվի, մենք կարող ենք իսկապես սոցիալական կոալպսի առաջ կանգնել, մեզ համար ակնհայտ էր, որ պետք է առավելագույնն անենք կորոնավիրուսի հետ համատեղ ապրելու հմտություն ձեռք բերելու համար»,-այս մասին այսօր պարետատան նիստից
Կանխվել է պլաստմասե բաժակներով թմրամիջոցի փոխանցման փորձը
Հունիսի 26-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, քաղաքացի Ա․ Հ․-ի կողմից դատապարտյալ Վ․ Մ․-ի համար բերված հանձնուքի զննությամբ հայտնաբերել են մեկտեղված, ընդհանուրը 80․89 գրամ քաշով 7 պլաստմասե բաժակներ՝ յուրաքանչյուրի հատակային հատվածում քողարկված պրեգաբալին տեսակի (լիրիկա) թմրամիջոցին նմանվող, սպիտակ, փոշենման զանգված: Թմրամիջոց հանդիսացող նյութի հայտնաբերումը հերթական անգամ
Իվետա Տոնոյանը վարակվել է կորոնավիրուսով
ԲՀԿ-ական պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը վարակվել է կորոնավիրուսով: Տեղեկությունը հաստատեցին «Առավոտ»-ի ԲՀԿ-ական աղբյուրները: Նշենք, որ այսօր ավելի վաղ, տեղեկություն էր ստացվել, որ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն է վարակվել կորոնավիրուսով:
Չկա այլընտրանք՝ առաջիկայում պետք է գնալ հակահամաճարակային կանոնների խստացման. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի ընդունարանի տնօրեն, անեսթեզիոլոգ, ռեանիմատոլոգ Կարեն Տոնոյանի հետ անցկացրել է ճեպազրույց: Վարչապետը նշել է, որ պարետատունը քննարկել է Հայաստանում համաճարակային իրավիճակը և եկել այն եզրակացության, որ չկա այլընտրանք ու առաջիկայում պետք է գնալ հակահամաճարակային կանոնների խստացման։ «Քանի դեռ թվերի
Բացահայտվել են վարորդական վկայական ստանալու քննական գործընթացում ճանապարհային ոստիկանության պաշտոնյաների և ոստիկանության այլ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու, տալու և առերևույթ հանցագործության այլ դեպքեր
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հարուցված և ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով կատարված նախաքննության ընթացքում բացահայտվել են ճանապարհային ոստիկանության պաշտոնյաների և ոստիկանության այլ պաշտոնատար անձանց, ինչպես նաև քաղաքացիների կողմից կաշառք տալու, ստանալու, կաշառքի միջնորդության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և պաշտոնեական կեղծիք կատարելու առերևույթ հանցագործության դեպքեր: Քրեական գործով հիմնավորվել է, որ ճանապարհային ոստիկանության Սևանի հաշվառման-քննական բաժանմունքի
Արժույթի միջազգային հիմնադրամ․ 2021 թվականի համար կորուստ ենք կանխատեսում
«Բայց այնուամենայնիվ շուկաներում նշմարվում է, որ նրանք վերադառնում են այնտեղ, որտեղ էինք մինչև հարվածը»
Ալիև գերդաստանը պետք է ոչ թե դասարկագային ատելություն ցուցաբերի ժողովրդավարական գործընթացների արդյունքում ձևավորված Հայաստանի իշխանությունների հանդեպ, այլ առնվազն ընդունի, որ ադրբեջանական ժողովուրդը նույնպես արժանի է ժողովրդավարության. ՀՀ ԱԳՆ
ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը Ադրբեջանի նախագահի՝ N զորամասի բացմանն ունեցած ելույթի վերաբերյալ Ադրբեջանի նախագահի՝ N զորամասի բացմանն ունեցած ելույթն ակնհայտորեն վկայում է, որ այդ երկրի իշխանությունները տեսնում են Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական փոփոխությունները, որպես իրենց իշխանության սպառնալիք: Ակնհայտ է, որ մեկ ընտանիքի կողմից մի քանի տասնամյակ ձգվող իշխանությունը, որը պատմության մեջ կմնա կոռուպցիայի գլոբալ ինդեքսներում
Իլհամ Ալիեւի լեզուն երկարել է, որովհետեւ նա տեսնում է, որ այսօր Հայաստանի իշխանության եւ ժողովրդի թիկունքում գործում է հինգերորդ շարասյուն, որի անբաժանելի մասն է կազմում Սերժ Սարգսյանի ընտանիքը. Մանե Գեւորգյան
«Ուշագրավ է, որ Իլհամ Ալիեւը եւ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը օգտագործում են նույնական ստահոդ տեքստեր: Պետք է միայն ճշտել, թե այդ տեքստերը Իլհամ Ալիեւ՞ն է գրում Սերժ Սարգսյանի ընտանիքի անդամների համար, թե Սերժ Սարգսյանի ընտանիքի անդամները՝ Իլհամ Ալիեւի համար»:
Բռնցքամարտի պատանիների ԱԱ-ն հետաձգվել է
Սիրողական բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան՝ ԱԻԲԱ-ն, նոր կորոնավիրուսի համավարակի պատճառով մինչեւ 2021 թվականի ապրիլի 10-ը հետաձգել է Լեհաստանի Կելցե քաղաքում նախապես նշանակված պատանիների աշխարհի առաջնությունը, որը պետք է մեկնարկեր այս տարվա նոյեմբերի 2-ին: Առաջնությանը մասնակցելու իրավունք ունեն 2002 թվականի հունվարի 1-ից 2003 թվականի դեկտեմբերի 31-ը ծնված պատանիներն ու աղջիկները: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«Գոլոս Արմենիի» կայքը կոտրել են
«Գոլոս Արմենի» թերթի խմբագրությունից հայտնում են, որ հրատարակության կայքը (golosarmenii.am) հունիսի 26-ի վաղ առավոտյան կոտրել են: Չնայած մասնագետների ջանքերին՝ դեռ հնարավոր չէ վերականգնել կայքի բնականոն աշխատանքը, դրա վերականգնման մոտավոր ժամկետները նույնպես պարզ չեն: Ավելի վաղ կայքը նույնպես ենթարկվել էր տարբեր գրոհների, բայց հնարավոր էր եղել վերսկսել աշխատանքը համեմատաբար կարճ ժամանակահատվածում: «Դեպքի պատճառների վերաբերյալ մենք դեռ
Նիկոլ Փաշինյան. «Տուգանքի նշանակման եւ բռնագանձման ժամկետը կկրճատվի»
Վարչական իրավախախտումների ընթացակարգերով մոտենում է այն ժամկետը, որ հակահամաճարակային կանոնները խախտելու համար տուգանքներն արդեն պետք է սկսեն բռնագանձվել: Այս մասին պարետատան նիստից հետո ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա հայտարարեց՝ քննարկվում է օրենսդրական այնպիսի փոփոխություն, որով տուգանքի նշանակման եւ դրա բռնագանձման ժամկետը առավել կկրճատվի: «Այս միջոցներին գնում ենք ոչ թե տուգանելու համար, այլ մենք պարզապես
Քաղաքացիները դիմակները ճիշտ չեն դնում. տեսչական մարմինների մշտադիտարկումները շարունակվում են
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը կատարել է նաև կասեցումներ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում:
«Արգիճի» փոքր ՀԷԿ-ն աշխատում է ապօրինի. «ԷկոԼուրը» հորդորում է բարձրացված խնդիրներին վերջնական համակարգային լուծում տալ
Նամակ նախարարին՝ կարգավորեք Արգիճի գետից ջրի բաշխումը՝ առաջնահերթ հաշվի առնելով բնակիչների կարիքները
Հալեպի բուժհաստատությունների ղեկավարները հայ բժիշկներին իրենց երախտագիտությունն են հայտնել բժշկական օժանդակության և տրամադրված բժշկական պարագաների համար
Հայաստանի հումանիտար առաքելության կազմում ընդգրկված բժշկական խումբը Հալեպի բուժհաստատություններին է փոխանցել բժշկական անհրաժեշտ պարագաներ։
Քաղաքացիները տեղեկացրել են, որ կորոնավիրուսի պատճառով հայտնվել են սոցիալական ծանր կացության մեջ և որևէ աջակցություն չեն ստացել. ՀՔԱՎ-ը սոցապնախարարությունից պարզաբանումներ է ստացել
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը համապարփակ տեղեկություններ է տրամադրել ՀՔԱՎ գրասենյակին՝ սոցիալական աջակցության ծրագրերի վերաբերյալ, ներկայացնելով նաև համագործակցող կառույցների ցանկն ու իրականացվող ծրագրերի շահառուների թիվը:


















































