Օրվա լրահոսը

Ալավերդիում երիտասարդները ֆլեշմոբով շնորհակալություն են հայտնում բուժաշխատողներին (Տեսանյութ). «Անկյուն 3»

Ալավերդիում երիտասարդները ֆլեշմոբով շնորհակալություն են հայտում բուժաշխատողներին: Մանրամասները՝  «Անկյուն 3»-ի տեսանյութում:

Դիմակներ կրելու մասին բանավեճ. Պարզաբանում են գիտնականները. «Ամերիկայի ձայն»

«Ամերիկայի ձայն». Դիմակ կրելու խնդիրը արդիական է համավարակի առաջին իսկ օրերից: Մասնագետներն առայսօր բանավիճում են այս հարցի շուրջ COVID-19-ը բազմաթիվ նորաձեւության ոլորտի տնտեսավարողներին ստիպեց բիզնեսի նոր ոլորտ մուտք գործել: Դրա օրինակներից է Sew Much Fun ընկերությունը, որը ժամանակավորապես լծվեց հիվանդանոցների աշխատողների պաշտպանիչ հագուստների արտադրությանը Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) այժմ խորհուրդ է տալիս օգտագործել եռաշերտ, ջրից

ՀՀԿ. «Պետականության քայքայման գործընթացն անխուսափելիորեն բերելու է անդառնալի կորուստների»

Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի հայտարարությունը Հայաստանի Հանրապետական կուսակցությունը. * վերլուծելով 2018 թվականի ապրիլից Հայաստանում մեկնարկած իշխանազավթման գործընթացի նոր փուլի իրադարձությունները, * ընդգծելով, որ ժողովրդավարությունն անհնարին է առանց իրավունքի գերակայության սկզբունքի հարգման և պահպանման (ինչպես ժողովուրդն է իր իշխանությունը կաշկանդում Սահմանադրությամբ, այնպես էլ հանրային ցանկացած իշխանություն կաշկանդված է Սահմանադրությամբ), * արձանագրելով, որ երկրի բարձրագույն օրենքի

«Մեր գործընկեր նախարարներից որեւէ մեկը սեռական փոքրամասնություն ներկայացնող ակտիվիստների հետ չի հանդիպում». Տոնոյանը՝ ԲՀԿ-ի ու «Իմ քայլի» արժեքների մասին

Մեր շրջապատում գտնվող որեւէ մեկը այսպես տրանսգենդերների ազատ զբոսանք կառավարության մերձակայքում չի կազմակերպում: Մեր շրջապատից որեւէ մեկը տիտղոսակիր մարզիկին ասֆալտին չի փռում: Եթե իրենցը մարզիկին ասֆալտին փռելն է, մերը, մասնավորապես՝ պարոն Ծառուկյանինը, որպես Օլիմպիական կոմիտեի նախագահ, նրանց հնարավորություն ընձեռելը, սատարելը, միջազգային ամենաբարձր աստիճաններում պատվով հանդես գալու հնարավորություն ընձեռելն է:

Հունիսի 19-22-ը Վայոց ձորի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 17 դեպք

Տեղեկատվություն Վայոց ձորի մարզում արձանագրված նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության (COVID 19) դեպքերի վերաբերյալ

«Մենք շարունակում ենք քննարկումները ԲՀԿ մեր գործընկերների հետ՝ հնարավոր լուծումներ գտնելու կապակցությամբ». Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Սահմանադրական դատարան դիմելու պատգամավորների իրավունքը սահմանված է ՀՀ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ կետով։ Սահմանադրական դատարան կարող են դիմել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը՝ Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին, 4-րդ և 6-րդ կետերով սահմանված դեպքերում։ Մինչդեռ 168֊րդ հոդվածի նշված կետերով սահմանված

«Հանրապետությունը» կողմ է այս փուլում Սահմանադրության փոփոխությունների առաջարկվող ընթացքին

«Հանրապետություն» կուսակցությունը ամբողջական սահմանադրական փոփոխության և լրիվ նախագահական կառավարման կողմնակից լինելով հանդերձ՝ կողմ է այս փուլում Սահմանադրության փոփոխությունների առաջարկվող ընթացքին: Սահմանադրության բոլոր կետերը 10 տարի ոտնահարած մարդն իրավունք չունի լինել Սահմանադրության պաշտպանության ներքո։ «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդ

Ամոթալի և անթույլատրելի հակասահմանադրական այս ընթացքը պետք է կասեցնել. ՀՅԴ

Սահմանադրական փոփոխությունների արագընթաց և անպատասխանատու կերպով Ազգային ժողովում ներկայացումը, քննարկումն ու ընդունումը փաստում են, որ. օրվա քաղաքական իշխանությունը հետևողականորեն արհամարհում է երկրի Մայր օրենքը և, ելնելով անձնական ու քաղաքական շահախնդրությունից, իրականացնում է կամակատար դատարան ունենալու ցանկությունը, օգտվելով երկիրը համակած կորոնավիրուսի հաղթահարման պատրվակով հայտարարված արտակարգ դրությունից, քաղաքական իշխանությունը անթաքույց կերպով կայացնում է Սահմանադրության իրար հավասարակշռող երեք

Վրան խփելու համար՝ շենքը չեն քանդում. Խոսրով Հարությունյան

ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախկին նախագահ, նախկին վարչապետ, Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ Խոսրով Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այն, որ օրվա իշխանությունը իր քաղաքական ամբողջատիրական ձգտումներին հասնելու նպատակով ոտնակոխ է անում Սահմանադրությունը, այլևս ոչ մեկի համար գաղտնիք չէ: Այն, որ օրվա իշխանությունը նույնիսկ տարրական պատկերացումներ չունի իրավական պետության և ժողովրդավարության մասին, այլևս քննարկման թեմա չէ:

«Տեսա մեկնաբանություն, թե մենք նախագահից լիազորություն ենք ուզում վերցնել». Միրզոյանը պարզաբանում է

Ավելին՝ աշխատակազմից են մեզ գործընկերաբար մատնանշել օրենքի բացը եւ առաջարկել կարգավորում մտցնել, ինչն էլ անում ենք, ուստի ապատեղեկատվության մի տրվեք

Բանաձևի կարևորագույն բնութագրիչներից է ցեղասպանությունների կանխարգելմանը հատուկ գործնական քայլերով ուղղորդելու անհրաժեշտությունը. ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանի մեկնաբանությունը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևի ընդունման վերաբերյալ Այսօր Ժնևում ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նստաշրջանն ընդունեց Ցեղասպանությունների կանխարգելման վերաբերյալ բանաձևը, որը ներկայացվել էր Հայաստանի կողմից։ Սա հանդիսանում է միջազգային օրակարգի, Հայաստանի կառավարության կարևոր հանձնառություններից մեկը, որը պարբերաբար՝ արդեն շուրջ 20 տարի, մենք ներկայացնում ենք միջազգային

Ունենք կայուն իրավիճակ, սակայն ոչ մի երաշխիք չունենք, որ այն կպահպանվի. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և Ֆրանսիայի բժշկական թիմի ղեկավար, Փարիզի հիվանդանոցի պրոֆեսոր Ալեքսանդր Մինյոնի հետ անցկացրել է ճեպազրույց: Վարչապետը նշել է, որ Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ ծանր. թեև առկա է բավականին կայուն իրավիճակ, սակայն խնդիրն այն է, որ ոչ մի երաշխիք չկա, որ այս կայունությունը կպահպանվի: «Նոր

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նախաձեռնում է ստորագրահավաք

ՀՀ Ազգային ժողովի «Իմ Քայլը» խմբակցությունն ընդունեց ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, ինչն ակնհայտորեն հակասում է ՀՀ Սահմանադրության 169-րդ Հոդվածին, ինչպես նաև ՀՀ ԱԺ Կանոնակարգ սահմանադրական օրենքի 86-րդ Հոդվածին, որով ուղղակիորեն  նախատեսվում է, որ սահմանադրական փոփոխությունների նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո անպայմանորեն պիտի ներկայացվի  Սահմանադրական դատարան՝ պարզելու առաջարկվող փոփոխությունների համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական

Նիկոլ Փաշինյան․ Արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցները հնարավորություն կունենան տեղում աշխատել

Ե՞րբ հնարավոր կլինի վերականգնել կանոնավոր ուղևորահոսքերը Հայաստանի և ԵԱՏՄ երկրների, մասնավորապես՝ Ռուսաստանի միջև

Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևի ընդունում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում

Հունիսի 22-ին Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նստաշրջանում կոնսենսուսով ընդունվեց Հայաստանի նախաձեռնությամբ առաջադրված Ցեղասպանության կանխարգելում բանաձևը (Resolution on prevention of genocide): Բանաձևը, որն ավանդաբար ներկայացվում է Հայաստանի կողմից, հիմնվում է Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի տրամաբանության վրա: Բանաձևը վերահաստատում է Կոնվենցիայի այն դրույթը, որ պատմության բոլոր ժամանակաշրջաններում ցեղասպանությունը մեծ կորուստներ է պատճառել

Նիկոլ Փաշինյան․ Ո՞վ է ասել, որ այդ պոտենցիալ հավաքի մասնակիցները պետք է անպայման դժգոհություն հայտնեին գործող կառավարությունից

«Հեղափոխության կողմնակիցները առնվազն մի քանի դեպքերում զանգվածային հավաքներ կանցկացնեին»

Հրայր Թովմասյանի եւ ՍԴ 3 դատավորի լիազորությունները կդադարեցվեն. ԱԺ-ն ընդունեց օրինագիծը

Պաշտոնավարման 12 տարին չլրացած դատավորները պաշտոնավարելու են մինչեւ 12 տարին լրանալը

Ֆրանսիայի բժշկական թիմի ղեկավար․ Հայաստանում ինձ հանդիպած բոլոր բժիշկները իսկապես մեծ տպավորություն թողեցին ինձ վրա

Ալեքսանդր Մինյոնի խոսքերով՝ բոլոր ֆրանսիացի բժիշկները շատ հայեցի մոտեցան հարցին

Տեղական արտադրանքը խթանելու համար կառավարությունը պատրաստ է տարբեր գործիքակազմեր կիրառել. նախագահի մոտ աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 22-ին պետական լիազոր մարմինների պատասխանատուների և գյուղատնտեսական մթերքներ վերամշակող ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել: Հանրապետության նախագահը նշել է, որ խնդիր է դրված Պաշտպանության բանակի սննդի մատակարարման գործում ակտիվորեն ներգրավել տեղական կազմակերպություններին, և անհրաժեշտ է կարճ ժամանակում ուսումնասիրել բոլոր հնարավորությունները: Արայիկ Հարությունյանի խոսքով՝ կառավարությունը պատրաստ է աջակցության

Արսեն Թորոսյան․ Երեկ երեկոյից մենք տանը հոսպիտալացման սպասող քաղաքացի չունենք

627 քաղաքացի գտնվում է ծանր և ծայրահեղ ծանր վիճակում

Յուրաքանչյուր ընտանիքի՝ առանձին բնակարան. նախագահ Հարությունյանը հանձնարարել է հիփոթեքային կարգում փոփոխություններ անել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 22-ին, հիփոթեքային գործող ծրագրում նոր փոփոխություններ անելու նպատակով, շահագրգիռ գերատեսչությունների պատասխանատուների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել: Նախագահ Հարությունյանը նշել է, որ նախընտրական խոստման համաձայն՝ հիփոթեքային գործող ծրագիրը պետք է որակապես փոփոխության ենթարկվի՝ հիմքում ունենալով «յուրաքանչյուր ընտանիքի՝ առանձին բնակարան» կարգախոսը: Երկրի ղեկավարի հանձնարարականի համաձայն՝ նոր կարգը պետք է գործի հունվարի

Նիկոլ Փաշինյան․ «Դիմակների գները շուկայում ընկնում են»

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ոչ մի երաշխիք չկա, որ այս կայունությունը կպահպանվի, հետևաբար՝ միակ գործիքը հակահամաճարակային կանոնները խիստ պահպանելն է

Կա՛մ դուք գործելու եք արդյունավետ և արագ, կա՛մ շատ շուտով ապրելու եք բացարձակապես այլ իրականության մեջ. «Ալյանս»

Եռօրյա քննարկումների արդյունքում «Ալյանս» կուսակցության վարչությունը ընդունել է հետևյալ հայտարարությունը. «Երկիրը գտնվում է ծանրագույն վիճակում: Տասը, տասներեք, տասնութ, այս թվերով է արձանագրվել վերջին երեք օրերի մահերի վիճակագրությունը: Ակնհայտ է, որ նույնիսկ եթե Աստծո բարեհաճությամբ համավարակի հարվածը մեր երկրին էլ ավելի չուժգնանա, ապա առնվազն մի քանի ամսից կանգնելու ենք տնտեսական ճգնաժամի ու սոցիալական աղետի առաջ, և

Հաղորդում և փաստ ԿԳՄՍՆ հանցագործության մասին. առերևույթ դիտավորությամբ պետությանը վնաս է հասցվել

Ինչպես արդեն հայտնի է, ՀՀ Կառավարության 2015թ.-ի հունվարի 25-ի 224-Ն որոշմամբ սահմանափակվում է նաև ՊՈԱԿ-ի ռեկտորի պաշտոնակատարի պաշտոնավարման ժամկետը՝ 6 ամիս: Ի պատասխան մեր բազմաթիվ գրությունների, թե ԿԳՄՍ նախարարությունն ինչու է ապօրինաբար ձգձգում ռեկտորի պաշտոնակատարի պաշտոնավարման ժամկետը, երբ այն արդեն լրացել էր այս տարվա փետրվարին, և փաստորեն պետությանն էական վնաս է պատճառվում, ԿԳՄՍ նախարարությունը, շատ

«Իմ կարծիքով, այս մարդը կոմպրոմատ է պահում Գագիկ Ծառուկյանի վրա իր սեյֆում». Հովհաննես Իգիթյան

«Գագիկ Ծառուկյանը խնդիր ունի ոչ թե «Իմ քայլը» դաշինքի, ոչ թե Նիկոլ Փաշինյանի, ոչ էլ նույնիսկ նախկիների հետ, Գագիկ Ծառուկյանը խնդիր ունի իր թիմակիցների հետ»:

Կ. Պոլսում լոյս ընծայուեց Սամուէլ Մհերեանի «Մենավոր բազեն» պատմավեպի թուրքերեն թարգմանութիւնը

«Մենավոր Բազեն» պատմավէպը յանդիսանում է Արեւմտեան Հայաստանի Խնուս գաւառում 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին տեղի ունեցած անցուդարձի գեղարուեստական նկարագրութիւնը, որն իր մէջ ներառում է եւ հայերի ցեղասպանութեան ողբերգական դրուագները, եւ խնուսցիների հերոսական ինքնապաշտպանութիւնը: Գրքում ներկայացւում են հայ նահապետական տների և քրդական ցեղապետերի միջեւ տեղի ունեցած բախումները. դաւադրութիւններ, վրեժխնդրութիւն՝ ուղեկցուած սիրային, հերոսական ու յուզական

«Երբ ես լսեցի Վերաքննիչ դատարանի դատավորի հարցերը եւ այդ երկխոսությունը Ռոբերտ Քոչարյանի հետ, մի բան կար, որ ինձ համար անընդունելի է». Իգիթյան

Ես տեսա, որ դատավորը տանում է դիսկուրս դեպի այն արժեքին, որն իր համար երեւի արժեք է ներկայացնում:

Ադրբեջանը զորավարժություններ է անցկացրել լեռնային տեղանքի պայմաններում

Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները` 800 զինծառայողի մասնակցությամբ, զորավարժություններ են իրականացնել լեռնային տեղանքի պայմաններում: Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարության հայտարարությունը: Տեղեկատվության համաձայն՝ զորավարժություններին մասնակցել է շուրջ 800 զինծառայող, 100 միավոր մարտական զրահապատ մեքենա և ավտոմոբիլային տեխնիկա, շուրջ 40 հրետանային սարք, 6 մարտական և տրանսպորտային ուղղաթիռ: Ըստ հաղորդագրության՝ զորավարժությունների նպատակը հարձակողական գործողությունների

«Փողոցում, քաղաքական նույնիսկ կենսագրություն չունեցող մարդն, ունենալով խոսափող, ցանկացած պրոցես ԱԺ-ում համարում է ոչ սահմանադրական». Հովհաննես Իգիթյան

Մեր հարցին՝ ԵԽ գլխավոր քարտուղարն ասում է, որ պետք է Վենետիկի հանձնաժողովի տեսակետները հաշվի առնելով լուծվի ՍԴ ճգնաժամը՝ 2015-ի Սահմանադրության սահուն դրույթներն իրականացնելով ու հիմա, երբ անցումային դրույթները չենք պահում, ի՞նչ է մեզ սպասվում՝ Իգիթյանը պատասխանեց. «Դուք նախ` փորձել եք մեկնաբանել այն, ինչ ասել է գլխավոր քարտուղարը: Ինքն ասել է, որ մենք պետք է առաջինը համագործակցենք Վենետիկի հանձնաժողովի հետ, որը մենք անում ենք»:

Հայկական ԱԷԿ-ի №2 էներգաբլոկը կկանգնեցվի՝ պլանային վերանորոգման նպատակով

ՊՆՎ–ը ցանկացած ԱԷԿ-ում իրականացվող ստանդարտ գործընթաց է, որի ընթացքում սարքավորումների կայուն աշխատանքային վիճակի պահպանման նպատակով կատարվում է վառելիքի փոխաբեռնում

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031