Օրվա լրահոսը
Խաշթառակում մեկնարկել են խարխուլ տանիքը նորով փոխարինելու աշխատանքները
Տավուշի մարզի Խաշթառակ գյուղում բնակվող Գուլակյաններն ազատվել են փլուզման եզրին գտնվող տանիքից: Ընտանիքում հասցրել են զգալ հնարավոր վտանգի հետեւանքները: Ավելի քան կես դար առաջ կառուցված տան առաստաղը մի օր «իջել է»՝ գարնանային անձրեւներից խոնավացած հողի ծանրության տակ: Երջանիկ պատահականությամբ, խոհանոցում այդ ժամին ոչ ոք չի եղել: Նախկին պատկերն այլեւս չկա: Երեք դուստրերի եւ կնոջ հետ,
«Շնորհավորում եմ ԲՀԿ-ին, իրենց ողջ գործունեության ընթացքում առաջին անգամ է, որ պահանջում են հրաժարական ու 10-15 օր դեռ շարունակում են պահանջել». Սիսակ Գաբրիելյան
Հնչել է նմանատիպ հայտարարություն ու կարճ ժամանակ անց քաղաքական էջ է փակվել: Դրա համար շնորհավորում եմ: Ավելի անտրամաբանական կլինի, երբ ընդդիմադիր ուժը չի ուզում ու չի պահանջում իշխանափոխություն
«Հեղափոխության պահապաններ»-ի հիմնադիր Հայկ Ստեփանյանը ծեծի է ենթարկվել. Shamshyan.com
Դեպքի վայրում հայտնաբերվել է 1 հատ «բիտա», 1 հատ փայտե մահակ, որը հետաքննիչն առգրավել է։
«Փաստացի ուրեմն կա դատավոր, որն արձանագրում է, որ Գագիկ Ծառուկյանը չկա այնքան, որ կարողանա ազդել որեւէ մեկի վրա». Սիսակ Գաբրիելյան
Aravot.am-ը հարցրեց՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ պատերի տակ վնգստացող դատավորներ, նախկին կոռուպցիոն իշխանությունների հետ համագործակցում են, վնգստացող դատավորները վեշչերը հավաքելու են ու հիմա, երբ տեսնում ենք Քոչարյանի, Ծառուկյանի հետ կապված դատարանների որոշումները, կարո՞ղ ենք ասել, որ սա դատական համակարգի արձագանքն է վարչապետի այդ հայտարարություններին՝ Սուրեն Գրիգորյանը պատասխանեց:
Դավիթ Հարությունյան. Հատկապես խնդրահարույց է, այն որ Վենետիկի հանձնաժողովի կարծիքում իրավիճակը ներկայացված է միմիայն կառավարության դիրքորոշման տեսանկյունից. «Փաստինֆո»
Անթույլատրելի է այն, որ Վենետիկի հանձնաժողովը՝ լինելով իրավունքի գերակայության ապահովմանը կոչված մասնագիտացված և միջազգային հեղինակություն վայելող հանձնաժողով, ակնհայտորեն իր կարծիքում իրավունքը ծառայեցրել է օրվա իշխանությունների քաղաքական նպատակներին։
Հայցվոր լրագրողը հղում է կատարում «Դե Հաեսը եւ Գիյսելեսն ընդդեմ Ավստրիայի գործով» ՄԻԵԴ վճռին
Տիգրան Ծատուրյանն ապրիլի 13-ին հայցադիմում է ներկայացրել ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ Սեւադա Խաչատրյանի, «Առավոտ օրաթերթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելուն պարտավորեցնելու եւ պատվին, արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման պահանջի մասին: Հայցադիմումը եւ կից փաստաթղթերն ապրիլի 14-ին հանձնվել է ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր
Վենետիկի հանձնաժողովը դրական է արձագանքել իշխանությունների առաջարկությանը. ԱՆ
Վենետիկի հանձնաժողովը դրական եզրակացություն է ներկայացրել իշխանությունների կողմից առաջադրված իրավական երեք հարցի առնչությամբ
ԱԺ է ներկայացվել Սահմանադրության 213-րդ հոդվածի փոփոխության մի նախագիծ, որը տրամագծորեն հակասում է Վենետիկի հանձնաժողովի կարծիքին. News.am
Տարօրինակ է, որ սեփական նախաձեռնությամբ դիմելով Վենետիկի հանձնաժողովին և քաջ տեղյակ լինելով Հանձնաժողովի կարծիքի նախագծում արտահատված տեսակետներին (կարծիքի նախագիծը նախօրոք ուղարկվել է կառավարությանը և որոշակիորեն մեղմվել է վերջինիս առաջարկների հիման վրա), իշխող մեծամասնությունը հունիսի 19-ին՝ Վենետիկի հանձնաժողովի կարծիքի ընդունման օրը, Ազգային ժողով է ներկայացրել Սահմանադրության 213-րդ հոդվածի փոփոխության մի նախագիծ, որը տրամագծորեն հակասում է Վենետիկի հանձնաժողովի կարծիքին։
«Վանյան (zoom-ով) կարանտինի մեջ է»
Կամ՝ «Նոր համաշխարհային դրամա՝ նոր աշխարհի համար» Մոլեգնող համավարակի շրջանում նույնիսկ, երբ գերխնդիրն առողջության պահպանումն է, մեր արվեստասեր հանրությունը, հասկանալի պատճառով, հիմա էլ «հաճախում» է թատրոնների, երաժշտական կոլեկտիվների պաշտոնական ֆեյսբուքյան էջեր։ Օրերս հենց թատերասերների ֆեյսբուքյան գրառումներից տեղեկացանք, որ կայանալու է իսկապես թատերական իրադարձություն, մի օգտատեր էլ գրել էր. «Ուշադրություն, ուշադրություն, ZOOM-ով հունիսի 23-ին եւ 24-ին
Ինչ ծրագրեր ունի Ռոբերտ Քոչարյանը ազատ արձակվելուց հետո. «ՌԻԱ Նովոստի»
«Քոչարյանը նախատեսում է ավարտել վերականգնողական բուժումը մեկ շաբաթվա ընթացքում, գնահատել ներքաղաքական ստեղծված իրավիճակը, նախանշել ծրագրեր՝ տեսանելի ապագայի համար»,- ասել է Սողոմոնյանը:
Անհիմն ազատում են աշխատանքից, վերջնահաշվարկ չեն իրականացնում. ՄԻՊ-ի արձանագրած խնդիրները
Մեր երկրում բացակայում է աշխատանքային իրավունքների պաշտպանության արտադատական մարմին և քաղաքացիների խախտված աշխատանքային իրավունքների վերականգնման միակ տարբերակը դատարան դիմելն է։
Հայաստան է ժամանել ռուսաստանցի բժիշկների առաջին խումբը՝ աջակցելու կորոնավիրուսի դեմ պայքարում
Առողջապահության նախարարության նախաձեռնությանն արձագանքել է ռուսաստանցի շուրջ 50 բժիշկ։ Ըստ սահմանված հաջորդականության՝ նրանք առանձին մասնագիտական խմբերով կժամանեն Հայաստան։
«Նախապայման չենք գրել». ԼՀԿ-ն՝ կորոնավիրուսի հարցով քննիչ հանձնաժողովի եւ Ծառուկյանի օրակարգի մասին
Միաժամանակ, համավարակի ավարտից հետո կամ թվերը նվազելուց հետո քաղաքական պատասխանատվության հարցն ենք բարձրաձայնելու
Երաժշտախմբերը հանդես եկան գեղեցիկ համերգով՝ իրենց խոնարհումը բերելով այս օրերին բազում կյանքերի համար պայքար մղող բուժաշխատողներին
Այս քայլով կենտրոնն իր շնորհակալություն էր հայտնում բոլոր բժիշկներին, բուժքույրերին, շտապօգնության անձնակազմերին, տեխնիկներին, դեղատների աշխատակիցներին և բոլոր նրանց, ովքեր հոգ են տանում մեր առավել խոցելի բնակչության համար:
Արփինե Հովհաննիսյան. «Նման հավաքական կերպով իշխանություն յուրացնելու և սահմանադրական կարգ տապալելու դեպք դեռևս չի եղել»
Այլ կերպ ասած, եթե դուք չեք դիմում Սահմանադրական դատարան, (ինչ խուճուճ ու ախմախ հիմնավորմամբ էլ դա լինի) ապա Ձեր արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի իշխանության յուրացում և սահմանադրական կարգի տապալում հանցակազմերին:
«Իմ քայլը» Վենետիկի հանձնաժողովի պատասխանը չի ստացել. գոնե մի քանի օր սպասեին». ԼՀԿ պատգամավոր
«Հուսանք՝ մեր գործընկերները կբացատրեն, թե ինչու է փոխվել իրենց վարքագիծը»,-ասում է Տարոն Սիմոնյանը
Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 320 նոր դեպք. արձանագրվել է մահվան 10 դեպք
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 83 (տղամարդ), 71 (կին), 81 (տղամարդ), 85 (կին), 70 (տղամարդ), 53 (տղամարդ), 84 (կին), 84 (տղամարդ), 62 (կին) և 60 (կին) տարեկան: Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
«Տաշիր» հիմնադրամը Հայաստանի պետական շտապօգնության ծառայության բոլոր աշխատակիցներին դրամական պարգեւատրում է հանձնել
Խոսքը 1346 բուժաշխատողի մասին է, որոնց թվում են բժիշկներ, բուժքույրեր/բուժեղբայրներ ու վարորդներ։ Աջակցության ընդհանուր ծավալը կկազմի ավելի քան 150 մլն ՀՀ դրամ։
Առաջին իսկ օրերից, սկզբում վախով, ապա ավելի սառը, գիտակցել եմ, որ վարակվելուս հավանականությունը մեծ է. Անահիտ Հունանյան. «Ա1+»
«Դատավճռի պես մի բան էր մտնել հիվանդասենյակ և որպես բժիշկ, և որպես հիվանդ»,-պատմում է բժիշկը։
Այսօր ԱԺ արտահերթ նիստ կլինի՝ ՍԴ ճգնաժամի լուծման օրինագծով. ԼՀԿ-ն մտադիր է չմասնակցել
Օրենքը գալիս է խորհրդարան, առավոտ 9:30 իմանում ես, որ սահմանադրություն պետք է փոխվի, եւ այն փոխվում է
Խոսքը պետական մի մարմնի կողմից մեկ այլ մարմնի սահմանադրական լիազորությունների անթաքույց յուրացման մասին է, որը փաստացի համարժեք է սահմանադրական կարգի տապալմանը. Ավետիք Չալաբյան
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ
ԱԱԾ-ն ակնկալում է ստանալ հանրության աջակցությունը՝ «Ծառուկյան» դաշինքի օգտին քվեարկելու համար ընտրողներին կաշառք տալու հանգամանքը հավաստելու համար
Հայաստանի Հանրապետության դատախազությունը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը բողոքարկելու է Վերաքննիչ քրեական դատարան։
Սերենա Ուիլյամսը կմասնակցի US Open-ին
Ամերիկացի լեգենդար թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը տեսաուղերձով հաստատել է, որ մասնակցելու է ԱՄՆ-ի բաց առաջնությանը՝ US Open-ին: Օրերս Նյու Յորքի քաղաքային իշխանությունը ԱՄՆ-ի թենիսի միությանը թույլատրել է անցկացնել «Մեծ սաղավարտի» այս հեղինակավոր մրցաշարը: Ուիլյամսը միայն ափսոսում է, որ կարոտելու է հանդիսականներին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«Ռոլան Գարոսը» կանցկացվի աշնանը եւ հանդիսականների ներկայությամբ
Թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության՝ «Ռոլան Գարոսի» ղեկավարությունը մարզաձեւի միջազգային գերատեսչությունների եւ Ֆրանսիայի թենիսի ֆեդերացիայի հետ որոշել է, որ մրցաշարը, չնայած կորոնավիրուսի համավարակի վտանգին, կանցկացվի աշնանը եւ կտեւի երեք շաբաթ՝ սեպտեմբերի 21-ից հոկտեմբերի 11-ը: Որոշում է կայացվել նաեւ, որ կորտում տեղի ունեցող իրադարձություններին կարող են հետեւել հանդիսականները, որոնց համար կապահովվեն անվտանգության բոլոր կանոնները: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Փոփոխական Սահմանադրությունը
Հիմարն օրենքներ չունի: Թե ունի էլ՝ չընթերցված: Թե ընթերցված՝ չընկալված: Թե ընկալված՝ ապա սխալ: Ես էլ, ձեզնից շատերի պես, ապրել եմ ՍՍՀՄ 1977 թ. Սահմանադրության, ՀՀ 1995թ. Սահմանադրության, ՀՀ 2005 թվականի Սահմանադրության եւ ՀՀ 2015թ. Սահմանադրության օրոք: Եվ, եթե հավատանք մեր վարչապետին, պիտի ապրենք եւս մեկ, ով գիտե, գուցե եւ՝ երկու նոր Սահմանադրությունների օրոք: Այստեղ
Վրաստանում կորոնավիրուսի նոր դեպքերը հիմնականում բերվում են արտերկրից․ «Ալիք մեդիա»
Վրաստանում կորոնավիրուսի 8 նոր դեպքից 2-ը արդեն վարակված անձի հետ կոնտակտավորներից են, իսկ 6-ը բերվել են արտերկրից: Այս մասին ասել է Վրաստանի հիվանդությունների կանխարգելման ու հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեն: Նոր հիվանդների վիճակը բավարար է, բոլոր նոր դեպքերի վարակման աղբյուրները՝ հաստատված: Հունիսի 21-ի դրությամբ՝ երկրում վարակի 906 դեպք է հաստատվել, որոնցից 8-ն՝ այսօր:
Մի համաճարակի պատմություն․ թե ինչպես հաղթահարվեց 110 տարի առաջ բռնկված Մանջուրյան ժանտախտը
Նոր կորոնավիրուսի համավարակը փոխեց աշխարհի կյանքը․ այն կարծես «թափվեց» մեր գլխին երկնքից՝ հանկարծակիի բերելով իրեն ամենազոր երևակայող մարդուն, սակայն իրականում պատմությունն այնքան էլ չի սիրում «հանկարծակի» բառը․ այն պարբերաբար կրկնվելով՝ մտածելու առիթներ ու ազդակներ է հղում մարդկությանը․․․ Նոր կորոնավիրուսի համավարակի «փիլիսոփայության» ուսումնասիրումը հանձնելով ժամանակի դատին՝ վերհիշենք մեկ այլ համաճարակի պատմություն, որը նաև պատմություն է բժշկական
Դատախազությանը խորհուրդ եմ տալիս դատարանների՝ օրինական ուժի մեջ մտած որոշումների վերաբերյալ արտահայտվելիս զգուշորեն ընտրել բառերը․ Գագիկ Ծառուկյանի պաշտպան
Գագիկ Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Ժամը 16:20-ի սահմաններում դատավորը Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդության մերժման որոշումը հանձնեց կողմերին, ժամը 17:57 ՀՀ գլխավոր դատախազության մամլո խոսնակ Գոռ Աբրահամյանն արդեն ֆեյսբուքում գրել է. «Քանի որ դատարանի կողմից կայացվել է անհիմն և ապօրինի դատական ակտ, ՀՀ դատախազությունն այն անպայման բողոքարկելու է ՀՀ վերաքննիչ քրեական
Մի վարկաբեկեք ՄԻՊ կառույցն ու նրա ղեկավարին
Միշտ ձեռնպահ եմ մնացել Հայաստանի տարբեր ժամանակների Մարդու իրավունքների պաշտպաններին քննադատելուց՝ հասկանալով, որ հայկական իրականության մեջ նրանք գործել են հնարավորինի սահմաններում։ Սակայն, երբ իշխանությունները չեն հանդուրժել, նույնիսկ այդ հնարավորի սահմաններում քննադատությունը և հարձակումներ են գործել պաշտպանների նկատմամբ, ապա փորձել եմ հրապարակային նրանց աջակցել։ Հիշեցում․ գործող իշխանությունների կողմից կոշտ քննադատությունների են արժանացել և՛ Լարիսա Ալավերդյանը, և՛


















































