Օրվա լրահոսը
«Ում հետ շփվել եմ, նրանք չէին վարակվել». Փաշինյանը՝ վարակման գաղտնի շրջանի եւ Արցախում արված աղմկոտ լուսանկարի մասին
Ենթադրաբար, բացի իմ ընտանիքի անդամներից, որեւէ մեկին չեմ վարակել, թեեւ շատ անհանգիստ էի նրանց համար, ում հետ այդ ընթացքում շփվել էի
ՌԴ դեսպանին շնորհավորելով՝ Արմեն Սարգսյանը նշել է՝ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների հիմքը երկու ժողովուրդների միջև խոր վստահությունն է
Նախագահ Սարգսյանը նաև շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին` կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում ցուցաբերված մարդասիրական աջակցության համար:
«26 տարվա մեջ այդքան թոքաբորբ չեմ ախտորոշել, որքան այս տարվա հունվար-փետրվարին»
Բժիշկ Նվարդ Խաչատրյանը մեղրեցիներին բուժելուց զատ, նաեւ սոցիալական ցանցերով է, այսպես ասած, աշխատում նրանց հետ, պարբերաբար տեղեկություններ է հայտնում, զգոնության կոչեր անում՝ կորոնավիրուսով վարակվելուց խուսափելու համար: Նվարդ Խաչատրյանը «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոնի» խորհրդի հիմնադիր անդամ է, աշխատում է Մեղրու բժշկական կենտրոնում, ընտանեկան բժիշկ է: «Էս պացիենտների «գրագիտությունը», իրենց ծանոթ բժիշկ-բուժքույրերի «լավությունը», որ վարակվածներին (անախտանիշ կամ
Ոստիկանների պահանջներին չենթարկվելու և նրանց նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերի առթիվ ՔԿ-ում քննվում են քրեական գործեր. Քննչական կոմիտեն հորդորում է կատարել պարետի որոշումների պահանջները
Հարուցված քրեական գործերով երկու անձ ունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է գրավ:
Քըրք Քըրքորյանի «Լինսի» հիմնադրամի կողմից Մայր Աթոռին հատկացվել է 25․000 դոլար՝ ի նպաստ Մայր Աթոռի կողմից իրականացվող ծրագրերի
Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմը նվիրաբերել է 5․000 (հինգ հազար) ԱՄՆ դոլար գումար։
«Լուծումը մեր մտքում է եւ մեր գլխում». վարչապետը զեկուցում է ԱԺ հատուկ նիստում
Փաշինյանի խոսքով՝ վարակվածների թիվը չի նվազում, իսկ դա նշանակում է, որ առողջապահական կանոնները լավ չեն պահպանվել
Տաքսիում ծեծել է նախկին ընկերուհուն, նրա հեռանալուց իր մեքենայով հետապնդելով՝ կտրող-ծակող առարկայով հարվածել. հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան
Իր բնակարան այցելելու և ընտանիքի անդամներին անհանգստացնելու համար մարմնական վնասվածք էր հասցրել
COVID-19-ի դեմ պայքարելու համար մեկ անձից գնումներ են արել. 750 դրամով դիմակ, 45 հազարով՝ ջերմաչափ
Մեկ անձից գնման եղանակով ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը կորոնավիրուսի իրավիճակով պայմանավորված «ՎՖՋ» ՍՊԸ-ից հյուրանոցային ծառայություն է գնել: Այս մասին տեղեկանում ենք կառավարության՝ Մեկ անձից գնումներ բաժնից: Ծառայության դիմաց նախարարությունը վճարել է 3 միլիոն 780 հազար դրամ: Թե ինչ նպատակով է գնումը կատարվել, կայքում որեւէ հիմնավորող փաստաթղթի չհանդիպեցինք: Նույն աղբյուրից տեղեկանում ենք նաեւ, որ Հաշվեքննիչ պալատի համար
Ռուբեն Մելիքյանին և այլ անձանց բերման ենթարկելու առնչությամբ ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժին
Կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը
«Այն տեղեկությունները, որ իմ տատիկի քրոջ թոռն աշխատում է, սուտ է… աշխատակազմի քարտուղարի պարտականությունները կատարողը իմ քրոջ տեգրն է». Բաթոյան
Հարցին՝ շատ են տեղեկությունները եւ մամուլում էլ շրջանառվում է այն մասին, որ ձեր աշխատակիցները նախարարությունում աշխատանքի են տեղավորվում, վերջերս գրվեց, որ ձեր տատիկի քրոջ թոռն է աշխատանքի տեղավորվել, տեղեկություն ունենք, որ ձեր քրոջ ամուսինը աշխատակազմի ղեկավարն է, ինչո՞ւ է այդպես ստացվում՝ Զարուհի Բաթոյանը պատասխանեց:
Հորդանանի կողմից առաջարկված ՀՕՊ-երը տեխնիկական առումով եղել են «ամենաթարմը», ամենաէժանը. ՕՍԱ-ԱԿՄ-ների գնման գործարքի մանրամասներ. InfoPort
ՀՀ բերված ՕՍԱ-ԱԿՄ-ները մեր երկրում արդեն անցել են կապիտալ վերանորոգում և Հայաստանում յուրացված տեխնոլոգիաներով կատարելագործում:
Վարչապետը սխալվում է՝ կարծելով, թե անձնական հավատարմության խոստումները բավարար և անհրաժեշտ պայման են հաջողության համար. Նարինե Դիլբարյան. «Իրատես»
Այս ճգնաժամի հանգուցալուծումը կարող են լինել արտահերթ խորհրդարանական ընտրությունները
«Երկրի փոխվարչապետն մեկ անգամ եթերում մոռացել էր դիմակը, քննադատություններից հետո ստիպված տասը հազար կրոն տույժ վճարեց»
«Սլովակիայի հետ արդեն բաց է Չեխիայի սահմանը, վաղվանից բաց կլինի նաեւ Ավստրիայի, Հունգարիայի եւ Գերմանիայի համար։ Մարդիկ նույնիսկ կատակում են, որ այսպիսով վերականգնվել է Ավստրո-Հունգարական կայսրությունը»,-ասում է Պրահայում լույս տեսնող «Օրեր» ամսագրի կայքէջի գլխավոր խմբագիր Աննա Կարապետյանը: – Ե՞րբ սկսվեցին ձեր մոտ սահմանափակումները, ինչպիսի՞ն է վիճակն առհասարակ Չեխիայում: – Չեխիայում արտակարգ դրություն հայտարարվեց մարտի 12-ին,
«Կարելի է ասել՝ ինչո՞ւ չեք չափել ինտերլեյկինների բլոկատորների ազդեցությունը ցիտոկինային փոթորիկի ժամանակ Հայաստանում». Արսեն Թորոսյանը՝ քննադատություններին
Նախարարը նաեւ ասաց, որ կորոնավիրուսի վերաբերյալ կան բազմաթիվ անորոշություններ. «Օրինակ՝ մենք ունեցել ենք պացիենտ ասիմպտոմ, որն իր հետ նույն սենյակում ապրող մարդուն չի վարակել եւ ունեցել ենք ասիմպտոմ պացիենտ, որ վարակել է, հետեւաբար երկու տարբերակն էլ հնարավոր է: Բայց ասել, թե ասիմպտոմ հիվանդները համաճարակաբանական առումով ինչքան կարեւոր են տարածման առումով, այ այդտեղ կա աշխարհում ակադեմիական մեծ բանավեճ»:
Անախտանիշ եւ ախտանիշներով վարակակիրների միջեւ տարբերությունները երբեմն անտեսանելիության աստիճան փոքր են. «Հայկական ժամանակ»
Անախտանիշ վարակակիրներից կորոնավարակը փոխանցվո՞ւմ է, թե՞ ոչ. բանավեճը շարունակվում է
«Դուք մենակ չեք, մի հատ էլ ձեր կողքը նայեք». ոստիկանն ԱԺ-ի դիմաց ցույց անող իրավապաշտպանից պահանջում է հեռանալ
Ես իրավունք ունեմ այստեղ գտնվելու, սոցիալական հեռավորություն եմ պահպանել, հակահամաճարակային ցուցումները՝ եւս
«Այս տոնն անքակտելիորեն կապված է ՌԴ քաղաքական, սոցիալ-տնտեսական նվաճումների, միջազգային ասպարեզում նրա դերի ամրապնդման հետ». Նիկոլ Փաշինյան
Վարչապետը շնորհավորել է ՌԴ նախագահին և կառավարության ղեկավարին՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ
«Խոսքը 10 մահճակալի մասին է, մրջյունը փիղ է դարձել». Արսեն Թորոսյանի արձագանքը՝ իր անձնական ամբիցիաների մասին քննադատություններին
Լրագրողները փոխանցեցին քննադատություններն իր հասցեին՝ ասում են, որ դուք ձեր ամբիցիաների պատճառով չեք ուզել այս ամիսներին օգտագործել այն ռեսուրսը, որը տրամադրում է թիվ 1 համալսարանական կլինիկան, «Նաիրի» ԲԿ-ն՝ Արսեն Թորոսյանը պատասխանեց. «Եթե դուք խոսում եք 10 մահճակալի մասին 2200 մահճակալից, պատասխանն ակնհայտ է, ոչ մի անձնական ամբիցիա չկա եւ չի կարող լինել»:
Անդրանիկ Գևորգյանին մեղադրանքի առաջադրումը Արմեն Գևորգյանի նկատմամբ իրականացվող ապօրինի քրեական հետապնդման շարունակությունն է. պաշտպաններ
«Անդրանիկ Գևորգյանն էլ երբևէ չի հանդիսացել մեղադրանքում նշված ընկերության գործադիր տնօրենը»
Թագավարակը «մշակութային բոնուսներ» էլ ունի
Հարցազրույց լուսանկարիչ Տիգրան Առաքելյանի հետ – Օրերս «Առավոտի» հետ զրույցում Սոս Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը տեղեկացրեց, որ այլ նախագծերի թվում իրենք նկարահանում են նաեւ ֆիլմեր։ Հավաստիացրեց, որ թատրոնի կայքում հուլիսին կտեղադրվի Չարլզ Բուկովսկու բանաստեղծությունների հիման վրա ֆիլմը։ Հատուկ շեշտեց, որ «ֆիլմն արտադրվում է միայն թատրոնի աշխատակիցների ուժերով»։ Օրերս էլ մենք
Իտալիայում հարցաքննելու են երկրի վարչապետին. նրան մեղադրում են համավարակի ժամանակ անփութության համար
Իտալիայում սա առաջին խմբային հայցն է՝ համավարակի հետ կապված: Դատախազությունը վարչապետից բացի հարցաքննելու է նաև ներքին գործերի և առողջապահության նախարարներին: Դատախազները պետք է որոշեն՝ արդյոք կան հիմքեր հանցավոր անփութության մեղադրանք սահմանելու համար:
Արտակարգ դրության ժամանակահատվածում հարկադիր կատարման ծառայությունը արգելանք չի դնի եւ բռնագանձում չի կատարի
Այն միջոցների նկատմամբ, որոնք տրամադրվել են ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից այլ ֆիզիկական անձանց՝ կորոնավիրուսի հետեւանքով սոցիալական խնդիրների առաջացումը կանխարգելելու կամ կորոնավիրուսի հետեւանքները չեզոքացնելու համար:
«Մշակութային արժեք ունեցող շենքերի պահպանության հարցում խնդիր կա ոչ միայն Երևանում, այլև ամբողջ Հայաստանում». Սաշուր Քալաշյան. «Ժամանակ»
Նրանց համար միայն դրամի շրջանառությունն է կարևոր․ ճարտարապետները պահանջում են դադարեցնել Ֆիրդուսի շենքերի քանդման գործընթացը
Չի բացառվում, որ հանրային ճնշման ուժգնացմանը զուգահեռ Փաշինյանը կտրուկ փոխի իր հռետորաբանությունը. «Փաստ»
Ամեն ինչ ձախողել են, բայց շարունակում են հոխորտալ
Պրոկոֆեւը շախմատիստ էր, Ռոսինին՝ խոհարար, Բորոդինը՝ քիմիկոս
Հայտնի կոմպոզիտորների ոչ անհայտ թուլությունները Բոլոր մարդիկ ինչ-ինչ նախասիրություններ են ունենում: Հայտնի երաժիշտներն ու կոմպոզիտորները եւս այդ առումով բացառություն չեն: kulturologia.ru-ն առանձնացրել է նրանցից մի քանիսին: Օրինակ, Սերգեյ Պրոկոֆեւը դեռ երեխա ժամանակվանից շախմատով էր հետաքրքրված: Նա մինչեւ կյանքի վերջ շախմատ խաղաց: Պրոկոֆեւը նույնիսկ առաջին կարգ ուներ: Շատերը հիշում են Դավիդ Օյստրախի եւ նրա հայտնի պարտիան,
Օպերատիվ ծառայությունները կգտնեն այն մարդկանց, որոնք տարածում են՝ կորոնավիրուսը սուտ է, միֆ է. Փաշինյանի հանձնարարությունը
Երեկ կատարվել է 2297 թեստավորում, ինչի արդյունքում հաստատվել է 628 նոր դեպք
Պահանջում ենք վերանայել հապճեպ հայտնած տեսակետը և հետագայում չարտահայտել այնպիսի տեսակետ, որը կբխի միայն ու միայն Ադրբեջանի շահերից. հայտարարություն
Չաղավաղել պատմա-իրավական ճշմարտությունները և չտրվել Լեռնային Ղարաբաղ եւ դրա շրջակա տարածքներ բառախաղին, որովհետև խոսքը Արցախի Հանրապետության մասին է
Որ ծանոթանում ես այս պատմության մանրամասներին, ոնց որ ոչ հեղափոխություն եղած չլինի. ոչ նոր մարդիկ են եկել, ոչ՝ իրավիճակ է փոխվել. «ՉԻ»
Ոչ ոք ոչ մի թույլտվություն չի տվել, ոչ ոք ոչնչից տեղյակ չէ, իսկ շենքը քանդում են: Թաքուն, բայց քանդում են:
«Ոչ մի տարօրինակ բան, երբ մարդիկ իրենց համար որոշումներ են կայացնում, դրանում չեմ տեսնում». Ջանջուղազյան. «Հրապարակ»
Անանյանի հրաժարականից դեռ չի բխում, որ Ջանջուղազյանն էլ պիտի հրաժարական տա
Հայաստանում արտակարգ դրության ժամկետը երկարաձգվեց 30 օրով
Կառավարությունը որոշեց երկարաձգել Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև հունիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի հունիսի 13-ից ժամը 17:00-ից` 30 օրով` մինչև 2020 թվականի հուլիսի 13-ը ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:


















































