Օրվա լրահոսը

Միջին մասնագիտական ուսհաստատություններից ԲՈՒՀ-ում կրթությունը շարունակելու կարգում փոփոխություններ են կատարվել

ՀՀ կառավարության որոշմամբ այսօր հաստատվել են նաև Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2020/2021 ուսումնական տարվա անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը՝ ըստ մասնագիտությունների։

Արծվիկ Մինասյան․ Ռուբեն Մելիքյանի պահանջը օրինաչափ էր

Արծվիկ Մինասյանը կարծում է, որ արդեն 90 օր հիմնականում սահմանափակվել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների քաղաքական իրավունքները

«Հեսա որ ձեռքս ախտահանեմ՝ ընդունելի կլինի». Արսեն Թորոսյան

ԱԺ-ում պատգամավորները, կառավարության անդամները կորոնավիրուսի այս պայմաններում միմյանց բարեւելու նոր ձեւ են գտել՝ բռունցքով են դա անում՝ հպվելով իրար: Մենք առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին հարցրեցինք՝ դա բարեւելու ընդունելի՞ տարբերակ է: Արսեն Թորոսյանը պատասխանեց. «Հեսա որ ձեռքս ախտահանեմ՝ ընդունելի կլինի» ու մոտեցավ ալկոգելի տարայի մոտ, սկսեց ձեռքերն ախտահանել: Մենք նաեւ հարցրեցինք՝ ինչո՞ւ են սուպերմարկետներում պարտադրում ձեռնոց

Հայաստանի զբոսաշրջային հատվածին աջակցելու նպատակով ԵՄ-ն մրցույթ է հայտարարել

Ծրագրային առաջարկները պետք է նպաստեն ՀՀ երեք հյուսիսային մարզերում՝ Տավուշում, Լոռիում և Շիրակում նորարարական տուրիզմի զարգացմանը:

Վերջին 2 տարում ոստիկանությունն ու ԱԱԾ-ն ոմանց նկատմամբ քիչ են ուժ կիրառել, եւ պետք է այնքան ուժ կիրառեն (հեսա շատ շուտով) ոմանց նկատմամբ, որ ծպտունները դուրս չգա. վարչապետ

«Բեսպրեդելի» մթնոլորտ տարածողները պետք է մտնեն իրենց ծակերը, իսկ ոստիկանությունը՝ գործի դուխով». վարչապետ

«Հայերը մեծ հռչակ են վայելել Օսմանյան կայսրությունում». հայ գեղանկարիչների կտավների երկրորդ ցուցահանդեսը Թուրքիայում. Ermenihber

«Կտավի վրա յուղաներկով նկարելու տեխնոլոգիայում արևմտյան մտածողությամբ օսմանյան գեղանկարչության առաջին գործերը հեղինակել են հայ գեղանկարիչները»:

Գևորգ Գորգիսյան․ «Սա միանշանակ երկակի ստանդարտների կիրառում է, և անթույլատրելի է»

Գևորգ Գորգիսյանը հանդիպել էր բերման ենթարկվածներին

Մասնակի և փուլային մոտեցմամբ վերացնել ուղևորությունների սահմանափակումները. Եվրահանձնաժողովի առաջարկը Շենգենյան գոտու անդամ երկրներին

«Ներքին բոլոր սահմանների հսկողությունը վերացնելուց հետո, մենք առաջարկում ենք հուլիսի 1-ից սահմանել դեպի ԵՄ ուղևորությունների համար սահմանապակումները վերացնելու պարզ և ճկուն մոտեցում»

«Դիմակ չկրելու համար չի կարելի ուժ կիրառել». Փաշինյանը՝ գետնին տապալված քաղաքացու եւ ցուցարարների մասին

Ինչ վերաբերվում է ուժային կառույցներին, ապա ՀՀ կառույցներն օրենքով սահմանված դեպքերով կարող են ուժ կիրառել, այդ թվում՝ հանրային անվտանգությանը վնասող դեպքերում

Ռուբեն Մելիքյանի նկատմամբ ոստիկանության գործողությունները ապօրինի էին. Արսեն Բաբայանի գնահատականը՝ մինչեւ իրեն էլ բերման ենթարկեցին

«Այսինքն՝ ցանկացած քաղաքացի, որը կանգնած կլինի ցանկացած տեղ կարելի է բերման ենթարկել, անունը դնել հավաքի մասնակցություն»

Պատգամավորների հայտարարությունը ամենևին էլ չի համապատասխանում ԵՄ պաշտոնական քաղաքականությանը. Մարուքյանը դիմել է Եվրախորհրդարանի նախագահին

Խնդրում ենք ներդնել Ձեր քաղաքական ուժի ջանքերը և ազդեցությունը նման միակողմանի հայտարարությունների բացառման, դրանց դատապարտման, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական առաքելության շրջանակներում ընթացող բանակցությունների տրամաբանությանն ու ոգուն խոչընդոտող գործողությունների կանխման ուղղությամբ։

ՄԻՊ արագ արձագանքման 3 լրացուցիչ խմբեր են մեկնել ոստիկանության բաժիններ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը իրականացնում է վաղ առավոտից տեղի ունեցող իրադարձությունների մշտադիտարկում։

Ադրբեջանական բանակում կորոնավիրուսի տարածման պատճառով աշխատանքից ազատվել է ՊՆ գլխավոր բժշկական վարչության պետը

Ադրբեջանի պաշտպանության նախարարության գլխավոր բժշկական վարչության պետ գեներալ-մայոր Նատիկ Ալիևը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և տեղափոխվել պահեստազոր: Ինչպես հաղորդում է Infoteka24.ru կայքը, ըստ տեղեկությունների՝ գեներալ-մայոր Ալիևի ազատման պատճառն այն է, որ չի կարողացել կանխել կորոնավիրուսի տարածումը Ադրբեջանի զինված ուժերում: Նշվում է, որ նրա պաշտոնանկությունը ցուցադրական պատիժ է: Ալիևին փոխարինելու է Թոֆիկ Տագիևը: Մայիսին Ադրբեջանի իշխանությունները

Այդպիսի գործընթաց հնարավոր է լինում սնանկության ժամանակ. Կանադայի դատարանում Լիդիանի հետ կապված վերջին զարգացումները. ՀԲՃ

Լիդիան Ինթերնեյշնլը հունիսի 1-ին տարածել է հաղորդագրություն, որ այլևս անկարող է հրապարակել ֆինանսական հաշվետվություններ, ինչն արժետոմսերին վերաբերող կանադական օրենսդրությունը չկատարելու հայտարարություն է։

«Տաքսիում մի կին ասում է, թե վարչապետն իբրեւ 35 000 եվրոյի ժամացույց է պատվիրել, հետո՝ ուրիշ տաքսի նստում». Փաշինյանը հանձնարարական է տվել

Տաքսիստը ֆիքսել է, որ այդ կինը մեկ ուրիշ տաքսի է նստում: Պարզ է չէ՞, որ սա կազմակերպված գործողություն է, եւ պետք է հասկանալ, թե ով է այն կազմակերպում

Եվրախորհրդարանն արդեն Արցախի կարգավիճակը որոշե՞լ է

Աննախադեպ հակահայկական հայտարարություն՝ կոշտ ու ադրբեջանանպաստ արձանագրումներով Հայաստանի եւ Ադրբեջանի հարցերով Եվրախորհրդարանի համազեկուցողներ Տրայան Բեսեսկուն, Ժելենա Զավկոն, ինչպես նաեւ Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի հետ խորհրդարանական համագործակցության կոմիտեի նախագահ Մարիա Կալյուրանդը համատեղ հայտարարությամբ են ընդունել՝ «Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ նոր մայրուղու կառուցման» վերաբերյալ: «Երրորդ մայրուղու շինարարությունը, որը կապելու է Հայաստանը եւ Արցախը, եւ որի մասին

Արտակարգ դրություն սահմանելուց հետո ամենաշատը տուժել են շինարարության ոլորտում աշխատողները

Հեռավար աշխատանք իրականացնողների 29.9%-ը 16-30 տարեկաններն են, որոնց աննշան զիջում են 31-45 տարեկանները՝ 28.1%, 46-60 տարեկանները կազմում են 20.9%, իսկ 61-ից բարձր տարիք ունեցողները՝ 14.7%։

Վարչապետ. «Պռոշյան փողոցում 3 տղամարդ համարյա փոր փորի տված զրուցում էին՝ դիմակներն իջեցրած»

Այսինքն, դիմակը ոչ թե նրա համար է, որ կորոնավիրուսից պաշտպանվեն, այլ նրա համար, որ ոստիկանին տեսնելուն պես բարձրացնեն քթի՞ն

Արտակարգ դրության ընթացքում արգելվում է հանրային միջոցառումների կազմակերպումը և անցկացումը ՀՀ ողջ տարածքում, իսկ պարետն այս արգելքից կարող է բացառություններ նախատեսել

Արտակարգ դրության ընթացքում բռնագանձում չի տարածվի կորոնավիրուսի հետևանքները չեզոքացնելու համար տրամադրված միջոցների վրա. սահմանափակվել են Հարկադիր կատարումն ապահովող ծառայության լիազորությունները

Պատգամավորները վարչապետի դիմաց նստած՝ խախտում են կանոնները, դիմակը սխալ են կրում ու սոցիալական հեռավորություն չեն պահում

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանն, օրինակ, դիմակը հանեց վարչապետին հարց տալիս, ԲՀԿ-ից Արտյոմ Ծառուկյանն ու Աղաբաբյանը դիմակը կրել էին՝ քիթը բաց: «Իմ քայլից» այս կանոնը խախտում էր Արսեն Ջուլֆալակյանը:

Կյանքից հեռացավ ԳԱԱ թղթակից անդամ Սևան Դավթյանը

Սևան Դավթյանն ավելի քան 4 մենագրության, 3 ուսումնական ձեռնարկի, շուրջ 430 գիտական աշխատության հեղինակ է, որոնց մեծ մասը տպագրված է արտասահմանյան բարձր վարկանիշ ունեցող ամսագրերում: Նա հեղինակ է 30-ից ավելի արտոնագրի, 15 գլուխ գիտական նյութերի:

«Գագիկ Ծառուկյանը երկու անգամ չի օգտագործել իրեն տրված մաքրվելու հնարավորությունը»

Հարցազրույց «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի ղեկավար Հովսեփ Խուրշուդյանի հետ: – Շատ վերլուծաբաններ, քաղաքական եւ հասարակական գործիչներ, ովքեր երկու տարի առաջ տեղի ունեցած զարգացումների, որոնք ստացան թավշյա հեղափոխություն անվանումը, ջատագովն էին, այժմ իրենց հիասթափությունն են արտահայտում`հրապարակայնորեն: Ի՞նչ է տեղի ունենում, ինչո՞ւ իշխանությունը չի կարողանում իրացնել իր ստանձնած պարտավորությունները, դուք է՞լ եք մեղքը նախկինների մեջ

Հովհաննես Մադոյան. «Ֆեյսբուքով տարածված ատելության խոսքը ուժեղ է դարձել»

Հայաստանի իրավակիրառ մարմինները չեն վարում ատելության հիմքով հանցագործությունների վիճակագրություն

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝ Հունիսի 12-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 13-17-ը հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Հունիսի 12-ի կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ

Փաշինյանի պարզաբանումը, թե որ դեպքում պարետային ժամ հայտարարելու եւ տոտալ սահմանափակումների կարիք չի լինի

Եթե վարակվածների թիվն ավելի լինի, օրինակ, 600-ից, ստիպված կլինենք գնալ տոտալ սահմանափակումների

Կորոնավիրուսը՝ աշխարհում. ԱՄՆ-ում դեղամիջոց են փորձարկում, Եգիպտոսը պատրաստվում է հուլիսից զբոսաշրջիկներ ընդունել

Եգիպտոսում էլ հայտարարել են, որ հուլիսի 1-ից թույլատրվում է կորոնավիրուսից առավել քիչ տուժած երկրների քաղաքացիների մուտքը երկիր: Բացվելու են Շարմ էլ Շեյխ, Դահաբ, Հուրգադա և մի քանի այլ հանգստավայրեր:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031