Օրվա լրահոսը
Եթե մարդիկ ուղերձները չեն ընկալում, դրանց չեն արձագանքում եւ չեն փոխում իրենց վարքագիծը, համաճարակի հաղթահարման մասին խոսք լինել չի կարող
Մեդիա կենտրոնի կազմակերպած «Փչացած հեռախոսի էֆեկտ. կառավարություն- քաղաքացիներ հաղորդակցման խնդիրներ» թեմայով առցանց քննարկման ընթացքում Մխիթար Սեբաստացու անվան ՊԲՀ հանրային առողջության եւ առողջապահության ամբիոնի դասախոս Դավիթ Մելիք-Նուբարյանը խոսելով, թե կորոնավիրուսի տարածման նվազեցնելու հարցում անհաջողությունը որքանով էր ոչ այնքան գրագետ, ոչ այնքան համակարգված հաղորդակցության հետեւանք, ասաց. «Եթե վերցնենք հանրային առողջության տեսանկյունից արտակարգ իրավիճակի արձագանքման ցանկացած միջազգային ուղեցույց,
Փաշինյանը 10 րոպեում 6 անգամ ԱԺ ամբիոնից կրկնեց. «Կրեք դիմակ եւ այն հանեք միայն սնվելիս»
Չախտահանված ձեռքերով մի դիպեք ձեր դեմքին, բացառեք առանց դիմակի շփումը ձեր ընտանիքի անդամ չհանդիսացող անձանց հետ, պահպանեք սոցիալական հեռավորություն
Եվրախորհրդարանի առանձին պատգամավորների հայտարարությունն իրենց անձնական կարծիքն է. Արցախի ԱԳՆ
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության մեկնաբանությունը Արցախը Հայաստանի Հանրապետությանը կապող ճանապարհի կառուցման վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ և Եվրախորհրդարանի երեք պատգամավորների համաժամանակյա հայտարարությունների կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում նշել հետևյալը` Նախ և առաջ` կարևոր է ընդգծել, որ նոր ճանապարհների կառուցումը և Արցախի Հանրապետությունում այլ հաղորդակցության նախագծերի իրականացումը, որոնք անհրաժեշտ են նրա անվտանգ
«Վկաներից մի քանիսը գտնում են, որ դեպքի վայր շտապօգնությունն ավելի շուտ է հասել, քան հրշեջները». նոր մանրամասներ՝ «Զոդի» կամրջի գործով
Դատարանի դահլիճում հարցաքննվեցին երեք վկաներ:
«Ուսուցիչները կստանան 30-50 տոկոս ավելի բարձր աշխատավարձ, եթե ատեստավորում անցնեն». Արայիկ Հարությունյան
Նախարարը զգուշացրեց՝ դա հեշտ ատեստավորում չի լինելու, բավականին բարդացված համակարգ է:
«Պարոն վարչապետ, դուք շատ եք խաղում մարդու մասնավոր կյանքի անձեռնմխելիության հետ». Անի Սամսոնյան
Խնդրում եմ հարգել մարդու մասնավոր, ընտանեկան կյանքի անձեռնմխելիությունը` լինի դա համավարակի իրավիճակում, թե ոչ
Չուներ նաև վարորդական իրավունքի վկայական. Ճանապարհային ոստիկանները կեղծ դիվանագիտական համարանիշերով մեքենա են հայտնաբերել
Օրերս ճանապարհային ոստիկանությունում տեղեկություններ էին ստացվել, որ մայրաքաղաքում շահագործվում է կեղծ դիվանագիտական համարանիշերով «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենա։ Տեղեկությունների հիման վրա կատարված համապատասխան ստուգումներից հետո տրանսպորտային միջոցի նկատմամբ հայտարարվեց հետախուզում։ Հունիսի 12-ին ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները հիշյալ մեքենան հայտնաբերեցին մայրաքաղաքի Արշակունյաց պողոտայում և տեղափոխեցին ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ Պարզվել է, որ մեքենան հաշվառված չէ Հայաստանում
«Կան նաև վիրտուոզ կատարողներ». Խաչատրյանի անվան մրցույթի մասնակիցների կատարողական մակարդակը բավականին բարձր է
«Ես երբեք չէի պատկերացնի‚ որ դա կարող է հնարավոր լինել»
Օրենքով ամրագրված անմիջական խնդիրներից բացի, Կենտրոնական բանկը ջանք չի խնայել իր աջակցությունը ցուցաբերել տնտեսության և հասարակության բարօրությանն ուղղված ամենատարբեր ծրագրերում. Արթուր Ջավադյանի հրաժեշտի ուղերձը
«Տարիների ընթացքում ձեռք բերած իմ փորձով և գիտելիքներով մշտապես պատրաստակամ եմ կիսվել տարբեր հարթակներում և օգտակար լինել մեր երկրի զարգացմանը»
Էդուարդ Շարմազանով․ «Նիկոլ Փաշինյանը քաղաքական բանավեճը վերածել է ասֆալտից ցածր մակարդակի»
Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ վարչապետի թեկնածուներ կան, բայց պետք է համախմբվել գաղափարի շուրջ
Ոստիկանության նախկին աշխատակիցն ալկոհոլի ազդեցության տակ հարվածել է ոստիկաններին. 52-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել
կատելով ոստիկանության աշխատակիցներին 52-ամյա տղամարդը հայհոյանքներ է հնչեցրել նրանց հասցեին, չի ենթարկվել վերջիններիս օրինական պահանջներին, քաշել և վնասել է ոստիկաններից մեկի համազգեստը, ձեռքով հարվածներ հասցրել նրանց դեմքին՝ պատճառելով ֆիզիկական ցավ։
Այս նախագծի պարագայում ևս օրակարգային է դառնում «մի՛ վնասիր» հորդորը. աշխատանքային օրենսգրքում խնդրահարույց փոփոխությունները շարունակվում են. Թադևոս Ավետիսյան
Լրացուցիչ անորոշություններ են ներմուծվում առկա օրենսդրական կարգավորումներում, որոնք իրավակիրառական պրակտիկայում առաջացնելու են իրական նոր հիմքեր՝ աշխատանքային վեճերի համար:
Երբ րոպե առաջ չի փոփոխվում կալանավորումը, իրավասու մարմիններն իրենց վրա են վերցնում ազատազրկման վայրում գտնվող անձանց կյանքի և առողջության ողջ պատասխանատվությունը. Օվանյան
Համավարակի դեմ պայքարում անլրջության դրսևորումներից մեկը
Կոչ եմ անում և խնդրում եմ, որ գնահատենք պահի լրջությունը և հասկանանք, որ սա մեկ շաբաթվա խնդիր չէ, սա նույնիսկ մեկ տարվա խնդիր չէ. Նիկոլ Փաշինյան
«Եվ, ըստ էության, այս իրավիճակը կարող է հաղթահարվել միայն ու միայն հանրային վարքագծային փոփոխություններով»
Արսեն Բաբայան․ Ես որևէ խախտում թույլ չեմ տվել, որևէ հավաքի չեմ մասնակցել
Ոստիկանությունը բերման ենթարկվածներին ազատ է արձակում
Անհարկի ձգձգում է նախաքննությունը. քաղաքացու հարցազրույցները միտված են հասարակության մեջ պետական մարմինների նկատմամբ անվստահության մթնոլորտ ձևավորելուն. ՔԿ
Առանց հարգելի պատճառների չի մասնակցում իր միջնորդության հիման վրա կատարվելիք քննչական գործողություններին, քաղաքականացնում է քրեական գործի հանգամանքներ
«Այս օրերին քաղաքական ուժերի վարկանիշի մասին մտածելու ժամանակը չէ, ուժերը մոլբիլիզացնելու եւ կենտրոնացնելու ժամանակն է». Լիլիթ Մակունց
Հարցին՝ դա քաղաքական տիրույթում շանտա՞ժ է, որովհետեւ այդպես են դիտարկում ընդդիմադիրները՝ Մակունցը պատասխանեց. «ԱԺ պատգամավորները իրավապահ դաշտից ու իրավական տիրույթից չեն կարող խոսել, քանի որ ԱԺ պատգամավորները իրավական մարմինների գործողություներին տեղյակ չեն կարող լինել, եթե հատուկ ընթացակարգով ԱԺ պատգամավորի լիազորությունների շրջանակում չեն արել հարցում ու չեն տեղեկացել այդ մասին:
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին
Սերժ Սարգսյանը` անվանի գործչի որդու` Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ այսօր այցելել է Կոմիտասի անվան այգու պանթեոն:
Արմեն Սարգսյանը մի շարք օրենքներ է ստորագրել
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 12-ին ստորագրել է «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքը, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքը, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքը, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսդրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Էդուարդ Շարմազանով․ Իշխանությունն արտակարգ դրությունը երկարաձգում է իր մոտալուտ վախճանը երկարաձգելու համար
«Նիկոլ Փաշինյանի օր առաջ հեռացումը կլինի փրկություն մեր պետական կառավարման համար»
«Հայտարարությունը խեղաթյուրում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բուն էությունը». Սամվել Ֆարմանյանը դիմել է ԵԽ պատգամավորներին
Արցախին, նրա ժողովրդի անվտանգությանը վերաբերող հարցերում մեր հասարակությունը, անկախ քաղաքական իրավիճակներից միասնական է, և որևէ մեկը, որը կասկածի տակ կառնի այն, իրեն սխալված կգտնի։
ՀՖԿՍՊԻ պրոռեկտոր Անժելա Նուշիկյան. «Ուզում ենք, որ մեր պրոֆեսիոնալ մարզիկ ուսանողները լիակատար տիրապետեն նաեւ տեսական գիտելիքներին»
Սա ավելի լավ մասնագետներ պատրաստելու լավագույն միջոցներից է:
Առաջիկա օրերին Սերբիայից հատուկ չվերթով ՀՀ կժամանի 2 օդանավ. Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ Սերբիան մոտ 1 միլիոն ԱՄՆ դոլարի բժշկական օգնություն կցուցաբերի Հայաստանին
Մեր երկիր կհասցվեն մասնավորապես 10 արհեստական շնչառության սարքեր, հիվանդի վիճակը վերահսկող 10 մոնիտոր, 500 հազար վիրահատական և 100 հազար շնչառական դիմակներ, 25 հազար պաշտպանիչ ակնոցներ, 25 հազար բժշկական պաշտպանիչ հանդերձանք և այլ անհրաժեշտ պարագաներ:
Նաիրա Զոհրաբյանը և Շաքե Իսայանը այցելել են բերման ենթարկվածներին
Ոստիկանության Արաբկիրի բաժին բերման է ենթարկվել 18 անձ
Քննարկվել են համավարակի առնչությամբ ԱՀԿ վերջին թարմացումները. հայ բուժաշխատողների համար ԵՄ-ն և ԱՀԿ-ի տեղեկատվական հանդիպմանը ներկա է եղել ավելի քան 230 մասնակից
Տեղեկատվական հանդիպման շրջանակներում քննարկվեցին կորոնավիրուսով վարակված հիվանդներին տնային այցերի և նրանց տնային խնամքի ընթացքում բժշկական անձնակազմի վարքագծի, ԱՀԿ պահանջներին ու ոչ բժշկական դիմակների օգտագործմանը վերաբերող հարցեր:
Արծվիկ Մինասյան․ Փաշինյանը փորձում է նշանակումներ կատարել անձնական նվիրվածության սկզբունքի համաձայն
«Գործող իշխանության կադրային քաղաքականությունը ոչ մի քննադատության չի դիմանում»
26-ամյա ադրբեջանցին ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու կասկածանքով բերման է ենթարկվել. ԱԱԾ
Նրա մոտ եղել է անձնական իրերով մեկ պարկ:
Ռուբեն Մելիքյան․ «Ես հիմա այլ բաժիններ եմ գնալու՝ արդեն փաստաբանի կարգավիճակով»
Ռուբեն Մելիքյանը լրագրողներին հայտնեց, որ ոստիկանությունում արձանագրություն է կազմվել, որպես իրեղեն ապացույց առգրավվել է իր ձեռքի պաստառը
Գայանե Շագոյան. «Պետք էր ստեղծել փորձագետների հարթակ, այլ ոչ թե վարչապետը դառնար վիրուսոլոգ»
Մեդիա կենտրոնի կազմակերպած «Փչացած հեռախոսի էֆեկտ. կառավարություն- քաղաքացիներ հաղորդակցման խնդիրներ» թեմայով առցանց քննարկման ընթացքում շեշտվեց, որ արտակարգ դրության իրավիճակներում հատկապես կառավարության ուղերձները քաղաքացիներին պետք է լինեն չափազանց հասկանալի, այնքան հասկանալի, որ դրանք մեկնաբանելու, պարզաբանելու անհրաժեշտություն քաղաքացիները չունենան, քանի որ արտակարգ իրավիճակում կառավարությունից եկած ուղերձը, կոչը, հրահանգը ենթակա է անհապաղ կատարման: Կորոնավիրուսի տարածման արագությունը կառավարության ուղերձների
Գյումրու սրճարաններից մեկում բարձր ջերմություն ունեցող հաճախորդների էին գրանցել․ սննդի ո՞ր օբյեկտները կփակվեն
Սննդի անվտանգության պետական տեսչության անձնակազմն այսօր՝ ղեկավար Գեորգի Ավետիսյանի գլխավորությամբ, ստուգայց կատարեց Գյումրու սննդի օբյեկտներում, սրճարաններում, վաճառասրահներում, սուպերմարկետներում։ Նրանց մշտադիտարկումը սկսվեց քաղաքի կենտրոնում գտնվող Ռիժկովի ճեմափողոցի խանութներից ու սրճարաններից։ Տարբեր խախտումներ հայտնաբերվեցին՝ ախտահանող նյութերի անվանումը չնշելուց մինչև սրճարաններում սեղանների միջև սոցիալական հեռավորություն չպահպանելը, աշխատողների ջերմաչափման մասին տեղեկություններ չհրապարակելը։ Գյումրու «Տրեցո» սրճարանն ամենայն հավանականությամբ կփակվի երկրորդ


















































