Օրվա լրահոսը

Համավարակը չի կարող լինել պոպուլիզմի արդարացման պատճառ․ Արա Գալոյան

Մեր չինովնիկների պոպուլիստական խոսք ու զրույցը վտանգեց մի համակարգ, որ չափազանց թանկ գնով էր ձեռք բերվել: Հերթական լայվերից մեկում պարզվեց, որ վարչապետը տեղյակ է հայաստանցիներիս կոմունալ վճարները բարեխիղճ կատարելու մշակույթ ունենալու մասին: Այդ մշակույթը ոչ մի երկիր հենց այնպես նվեր չի ստացել: Ցանկության դեպքում կարելի է այդ մասին կարդալ Արևմտյան երկրների տնտեսության պատմությունների գրքերում: Մեր

Արտավան գյուղի փողոցներից մեկում սողանքի հետևանքով ճանապարհի որոշ հատված անանցանելի է

Ապրիլի 24-ին, ժամը 16:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արտավան գյուղի փողոցներից մեկում սողանքի հետևանքով ճանապարհի որոշ հատված անանցանելի է. վնասվել է ջրագիծը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Արտավան գյուղի «Աղքյենդ» կոչվող թաղամասի 17-րդ փողոցի ճամփեզրյա հատվածում տեղի է ունեցել

Խնդրում եմ չկրկնել․ սահմանափակումները մտցված են միայն հանուն Ձեր առողջության․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք․ 82-ամյա Արտուշ Միրզոյանին, վարչապետի հանձնարարությամբ, պետական մակարդակով ուղեկցեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այնուամենայնիվ, հիշեցնում է․ Խնդրում եմ չկրկնել։ Սահմանափակումները մտցված են միայն հանուն Ձեր առողջության։ Հատկապես մեր տարիքով հայրենակիցների։ https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2618702875116758?__xts__[0]=68.ARDtG0yQxxbngPV0cI8m3ccrwjg5Xo1up-Bdep-6DNa2p8SsL5QxGUaY6C5flkBP0uDrHpgJWkKMkOv3OTSgvFsiA6ieMz-GO8t9-tEt1RhprgSDFUr0CyBGGd_Q3ok9deXjckJpv9VAEmXih3tSg-vyVVXWz2ZWV0GW6mVBDiNTg5lIyTFCgVqXka9ZmapmNVCz30zoX4E4RRx2EHLUWXdOJeHMPHPXYpLm1d2ac2zOQoPAj41X1fjvB2XAN6wr1g7AqJwiudcrrCPVq9G4zeUEOPI1gnVB2Q_zokIdapssB44KmVkTO53553o9UxHM-ueWTjO3WoulCfO3pbUpbSqauQXb68UQaGP7k1KTyxHGJbsQ0OjXakhHE-y2cv-V50g9qNzvSjSGPE0IQ0C5HT1LCuisg0aUKRghMYua4Pooob8uuNP37mn-YC1e4a6J6l541mF_Qyc0Oiz0bmKx09SXhv2y3V7unHP9mBBRn6IO-yGxsgNs7eWVmwDjXMUvVyzk4Q&__tn__=-R

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, մի շարք շրջաններում ձյուն է տեղում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 25-ի ժամը 08:30-ից ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բեռնատարների համար: Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Սյունիքի մարզի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց: Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում, Կոտայքի

Սերժ Թանկյանի և Նիկոլ Փաշինյանի հեղինակած «Հայաստան» երգի ամբողջ հասույթը նվիրաբերվելու է «Իմ քայլը» հիմնադրամին

Աշխարհահռչակ ռոք երգիչ Սերժ Թանկյանի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեղինակած «Հայաստան» երգը նվիրված է հայոց հաղթական ոգուն և ներկայացնում է մեր ժողովրդի անցյալը, ներկան և ապագան: «Մեր ցանկությունն է համավարակի և արգելափակման դժվարին այս ժամանակներում Հայաստանի ժողովրդին նվիրել հույս, որպեսզի նա էլ իր հերթին այն փոխանցի աշխարհին», – նշել է Սերժ Թանկյանը: Երգից գոյացած

Վիրտուալ երթին մասնակցելու 852 հազար 341 անուն ազգանուն է ստացվել. (Ֆոտոշարք)

Հաղորդագրությունների ընդունումը շարունակվելու է մինչեւ լուսաբաց

Ընտրվելու դեպքում պարտավորվում եմ սատարել Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունումը. Ջո Բայդեն. News.am

News.am. Ընտրվելու դեպքում ես պարտավորվում եմ սատարել Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումը եւ մարդու ունիվերսալ իրավունքները կդարձնեմ իմ վարչակազմի գլխավոր առաջնահերթությունը: Այդ մասին ասվում է ԱՄՆ նախկին փոխնախագահ, Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Ջո Բայդենի հայտարարության մեջ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ: «Այսօր մենք հիշում ենք չարագործությունները, որոնց բախվել է հայ ժողովուրդը Մեծ Եղեռնի՝ Հայոց ցեղասպանության

«Երախտագիտության ոգին նույնքան վարակիչ կարող է լինել, ինչքան վիրուսը, կա վարակ հանուն բարու ու կա վարակ՝ հանուն չարի, սա վիրուս է՝ հանուն բարու». Նուբար Աֆեյան

Կուզեի ասել մեզ լսողներին՝ մենք բոլորս մարդկային մի ընտանիք ենք: Երբ կիսվում ենք, դրանով ավելի ենք երջանկանում: Ես հավատում եմ, որ մենք հենց հիմա կարող ենք ասել՝ կորոնավիրուսը չի հաղթելու, մենք գիտենք, մենք այդ փորձառությունն ունենք, մենք սա կարող ենք հաղթահարել:

«Ոչ միայն լավ տուն, լավ մեքենա, այլ նաեւ լավ հարեւաններն ու լավ ընտանիքն է կարեւոր, մենք վերադառնում ենք այն արժեհամակարգին, որից հեռացել էինք». Ռուբեն Վարդանյան

Ոչ միայն փող վաստակելն է կարեւոր: Նոր իրողություն է, երբ մենք ավելի շատ ժամանակ ենք անցկացնում ընտանիքի, հարեւանների հետ: Մի կողմից տրանսֆորմացիայի է ենթարկվում կանքը մեր շուրջը, բայց մենք վերադառնում ենք հիմնական մեր վարքագծին, մարդկային արժեքներին:

«Մենք պետք է ոչ միայն հիշենք, այլ նաեւ ուժեղ, հաջողակ եւ երջանիկ ազգ դառնանք, դա լավագույնն է, որը մենք կարող ենք անել». Ռուբեն Վարդանյան

Նուբար Աֆիյանը, խոսելով Հայոց ցեղասպանության մասին՝ ասաց, որ ինչպես հիմա ամբողջ աշխարհում մարդիկ չեն հասկանում, թե ինչ է կատարվում այս վարակի հետ, այս ինչ անիմաստ հուսահատեցնող բան է, նույն բանը հայերը 105 տարի առաջ ապրեցին. «Չեմ ուզում աղերսներ ստեղծել մերօրյա աշխարհի իրավիճակի եւ հայերի հետ տեղի ունեցածի հետ, բայց թեեւ ոճրագործը տարբեր է, ազդեցությունը նույնն է»:

Թուրքիան արձագանքել է Թրամփի ապրիլի 24-ի ուղերձին. Ermenihaber.am

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) անարձագանք չի թողել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ հայ ժողովրդին ուղղված ապրիլքսանչորսյան ուղերձը։ Սպիտակ տան ղեկավարը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված իր ուղերձում օգտագործել է «Մեծ եղեռն» ձևակերպումը և այն անվանել 20-րդ դարի ամենասարսափելի վայրագություններից մեկը։ Ի պատասխան Սպիտակ տան ղեկավարի ուղերձին՝ Թուրքիայի արտգործնախարարությունը հանդես է եկել գրավոր հայտարարությամբ, որտեղ պաշտոնական

Հայտնի են «Ավրորայի» 4 մրցանակակիրները, որոնք 1 մլն դոլար կստանան

Ընտրող հանձնաժողովի նախագահ Լորդ Արա Դարզին նշեց, որ 593 թեկնածուներ են եղել. «Նրանցից յուրաքանչյուրը իր նպաստն է բերել մարդասիրական աշխատանքներին ու սա դժվարացնում էր որոշում ընդունել: Շատ լուրջ քննարկումներից հետո ունենք 4-ին»:

Վիրտուալ երթի մասնակիցների թիվը՝ 653 հազար 797. Նիկոլ Փաշինյան

Վիրտուալ երթը մեկնարկում է ժամը՝ 22.00-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այս պահի դրությամբ այսօրվա վիրտուալ երթին մասնակցելու 515 հազար 341 անուն ազգանուն է ստացվել։ Անուն ազգանուններով հաղորդագրությունների ընդունումը շարունակվում է հետեւյալ համարներին. 1915 կարճ համարին, եթե Հայաստանում (Արցախում) եք, 00 374 33 19 15 00՝ եթե արտերկրում եք: Վիրտուալ երթը

Ուռուցքաբանության կենտրոնում կորոնավիրուսով հիվանդից վախեցած են, նույնիսկ իրենց հիվանդներին ուզում են հանել. ԱՆ-ն բան չունի ասելու

Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի հիվանդը կորոնավիրուսով է վարակվել, կենտրոնի քաղցկեղով հիվանդները տագնապած են, բուժաշխատողները չեն ուզում աշխատանքի գնալ, վախենում են վիրուսը տուն տանել: Երեկվանից այս լուրն է շրջանառվում: Առողջապահության նախարարությունը հստակ որեւէ պարզաբանում այս առնչությամբ չի տալիս: Նախարար Արսեն Թորոսյանի խոսնակ Ալինա Նիկողոսյանը երեկ ոչինչ չասող պատասխան էր տվել. «Բազմաթիվ հիվանդանոցներում լինում են կորոնավիրուսային

«Այս ամենը պատասխանն է այդ ոճրագործներին». Զոհրաբ Մնացականյան

Ոչ միայն իր արդարությունն է պահանջում, այլեւ աշխատում, որ նման ոճրագործությունները կանխվեն

«Պայմաններն արտառոց են. տարբեր ճանապարհներով ենք փորձում մեր քաղաքացիներին բերել ՀՀ». Մնացականյան

Նրանք, ովքեր չեն կարողանում վերադառնալ, աշխատում ենք մեր գործընկերների հետ, որպեսզի նրանց վրա ճնշումը նվազեցվի

Իսրայելի Պետախ Տիկվա քաղաքի հայ համայքի նախաձեռնությամբ տեղադրվել է Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի և ոգեկոչման հուշակոթող

ՀՀ պաշտպանության նախկին նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նույնիսկ կորոնավիրուսն ի զորու չէ սահմանափակել հայոց արդար պահանջը՝ մարդկության դեմ գործված ցեղասպանական հանցանքի դատապարտման համար։ Այսօր Իսրայելի Պետախ Տիկվա քաղաքի հայ համայքի նախաձեռնությամբ, քաղաքում տեղադրվել է Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի և ոգեկոչման հուշակոթող։ Հիշում ենք և պահանջում»։

«Անպատժելիությունը բերում է նրան, որ ըստ պոտենցիալ ցեղասպանի՝ ինքը կարող է անպատիժ մնալ». ՀՀ ԱԳ նախարար

Միջազգային հանրությունը պարտավոր է բոլոր ջանքերը ներդնել՝ վաղ շրջանում նման զարգացումները կանխարգելելու համար

Մարդասիրական մոտեցո՞ւմ է ադրբեջանցիների վերադարձը մեր տարածքներ, իսկ մեր փախստականների մասին չխոսելը. Արամ Սարգսյանը`Զոհրաբ Մնացականյանին

Ցեղասպանության հետեւանքների հաղթահարումն այսօր`Արցախի հիմնահարցի առկայության պայմաններում, մեզ համար կարեւորագույն եւ առաջային հարց է

Էրդողանը Ապրիլի 24-ին ցավակցական նամակ է գրել Պոլսո հայոց պատրիարքին

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը նամակ է հղել Պոլսո հայոց պատրիարք Սահակ Մաշալյանին՝ ցավակցություն հայտնելով «1915թ. դեպքերի կապակցությամբ»: «Մենք երբեք թույլ չենք տվել, որպեսզի անգամ մեկ քաղաքացի խտրականության ենթարկվի իր համոզմունքների և ինքնության պատճառով»,- ասվում է նամակում: Էրդողանը նշել է, որ Արևելյան Անատոլիայում հայերը մահացել են, քանի որ նրանց մի մասը «կանգնել են ներխուժած ռուսների

Միքայել Մինասյան. «Խորհրդանշական է, որ երբ ցանկանում են մեզ՝ հայերիս, ոչնչացնել, սկսում են եկեղեցուց»

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրառում է կատարել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ. «Ամեն տարի այս օրերին առաջին զգացողությունս ցավն է։ Ծիծեռնակաբերդում 1,5 մլն-ը նորից դառնում է կոնկրետ՝ հայ առ հայ, տուն առ տուն, եկեղեցի առ եկեղեցի՝ կորուսյալ հայրենիք։ Այդ կորուստը մտնում է ոսկորներիդ մեջ ու հոգիդ մաշելով ցավեցնում։ Խուլ, համր ու չհեռացող

Դոնալդ Թրամփը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության կապակցությամբ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավանդական ուղերձն է հղել ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության հիշատակի օրը՝ հերթական անգամ իրադարձությունները գնահատելով որպես Մեծ եղեռն: «Այսօր մենք միանում ենք միջազգային հանրությանը՝ ոգեկոչելու 20-րդ դարի վատագույն զանգվածային ոճրագործություններից մեկի՝ Մեծ Եղեռնի ժամանակ կորսված կյանքերը: 1915թ. սկզբին՝ Օսմանյան կայսրության վերջին տարիներին, 1.5 միլիոն հայեր տեղահանվեցին, կոտորվեցին և արտաքսվեցին դեպի մահ: Հիշատակի

Կորոնավիրուսի հետևանքների մեղմացման նպատակով տրամադրված սոցիալ-տնտեսական օժանդակության ընթացիկ ծավալը կազմել է 43.4 մլրդ դրամ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը՝ կորոնավիրուսի հետևանքով ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակի, մեղմման միջոցառումների և հետագա անելիքների վերաբերյալ։ Նախ ամփոփվել են կառավարության հաստատած միջոցառումների կատարման արդյունքները: Նշվել է, որ այսօրվա դրությամբ շահառուներին հասանելի սոցիալական և տնտեսական օժանդակության ընդհանուր ծավալը կազմել է 43.4 մլրդ դրամ: Դեռևս ընթացքի մեջ գտնվող ծրագրերով այս պահի դրությամբ

Ռուսաստանի ԱԳՆ-ն կրկին անդրադարձել է ԼՂ խնդրի կարգավորմանը` հիշեցնելով Լավրովի հայտարարությունը. «Ազատություն» ռ/կ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հերթական անգամ ներկայացրել է իր դիրքորոշումը ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ` պատասխանելով ադրբեջանական «Թրենդ» գործակալության հարցմանը: «Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր` մեր դիրքորոշումը բազմիցս ներկայացվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի բարձրագույն ղեկավարության համատեղ հայտարարություններում: Դրա հիմքում ընկած են հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքները, ներառյալ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքի

Իսպանիայի Սենատի անդամ Վիսենց Վիդալը մեջբերել է Հիտլերի խոսքերը Հայոց ցեղասպանության մասին

«Ապրիլի 24-ին նշվում է 20-րդ դարի առաջին ցեղասպանության՝ Օսմանյան կայսրության կողմից իրագործված Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը»,- իր թվիթերյան էջում գրում է Իսպանիայի Սենատի անդամ Վիսենց Վիդալը՝ մեջբերելով նաև Հիտլերի խոսքերը Հայոց ցեղասպանության մասին։

«Գազի գնի հարցը վաղուց արդեն միայն տնտեսական հարց չի եղել Հայաստանի համար». Գեւորգ Պապոյան

Հարցին՝ ՀԾԿՀ-ն «Գազպրոմի»՝ գազի գնի բարձրացման հայտը պետք է մերժի՞՝ Պապոյանը պատասխանեց. «Պետք է առնվազն ուսումնասիրի, մերժելու դեպքում պետք է ունենա համապատասխան հիմնավորումներ եւ ընդունելու դեպքում պետք է առկա լինեն այնպիսի հիմնավորումներ, որ հնարավոր չէր լինի մերժել»:

Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնություն՝ Ծիծեռնակաբերդում. (Տեսանյութ)

Երևանի քաղաքապետը և 10 մարզպետները, Արցախի ներկայացուցիչն ու Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն այցելել են Ծիծեռնակաբերդ

ԼՀԿ-ի անդամները ծաղիկներ են խոնարհել եղեռնի զոհերի հուշարձանին

«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամները նախագահ Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ ծաղիկներ են խոնարհել  Վանաձորի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու եղեռնի զոհերի հուշարձանին: «Լուսավոր Հայաստան» կուսակցություն

«Մարդիկ ասում էին՝ այս վերջին տարիներն են, որ վերջապես մեզ արժեւորված ենք զգում». ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը՝ իրենց օրոք սոցապի պարգեւատրումների մասին

«Նախ, ես այն ժամանակ էլ եմ ասել, որ պետք է պետական ծառայողների աշխատավարձը բարձրանա, դա միանշանակ է: Բայց եթե բարձրացնում եք, ապա բարձրացրեք օրը ցերեկով, ոչ թե կառավարության որոշումներով, պարգեւատրումներով, ոնց որ իրենք են ասում՝ ամեն ինչ թափանցիկ է: Ես չեմ կարող ասել, թե հիմա իրենք ինչի համար են պարգեւատրվում, ինչ գործառույթ են անում»:

Սերժ Սարգսյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին՝ ծաղկեպսակ դրել հուշակոթողին և ծաղիկներ խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: https://www.facebook.com/serzhpresident/videos/1269682719907815/ ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031