Օրվա լրահոսը
ԱԱՏՄ-ն «Էսմիա» դեղի որոշ սերիաների շրջանառությունը դադարեցնելու և հետկանչի կարգադրագիր է տրվել
Տնտեսվարողը պարտավոր է ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ «Էսմիա» (ուլիպրիստալի ացետատ) 5մգ (28/2×14),(84/6×14) բլիստերում դեղահատեր» դեղի կոնկրետ սերիաների վերաբերյալ՝ ապահովելով ՀՀ-ում նշված դեղի շրջանառության դադարեցում և հետկանչ։
Շորժա տանող ճանապարհին մեքենայի մեջ տղամարդու դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով․ Ճամբարակի ոստիկանների բացահայտումը
Նախնական տվյալներով՝ 36-ամյա տղամարդուն հրազենային վնասվածք էր պատճառել Շողակաթ համայնքի բնակիչ, 32-ամյա մի տղամարդ, որը հայտնաբերվեց, բերման ենթարկվեց ու ներկայացվեց դեպքի նախաքննությունը վարող մարմնին։
Աշտարակ-Եղվարդ ճանապարհահատվածը երկկողմանի փակ է լինելու
Վարորդներին առաջարկվում է վերոնշյալ ճանապարհահատվածը շրջանցել Երևան-Զովունի-Եղվարդի տրանսպորտային հանգույց –Եղվարդ-Արագյուղ-Երնջատափ-Հարթավան-Մ-3 ավտոճանապարհով:
Կոնվերս Բանկը համալրել է կանոնադրական կապիտալը
Կոնվերս Բանկի կանոնադրական կապիտալը համալրվել է 3.531 մլրդ ՀՀ դրամով (7.4 մլն ԱՄՆ դոլար): Համալրման վերաբերյալ որոշումն ընդունվել է Բանկի բաժնետերերի ապրիլի 2-ի ընդհանուր ժողովի ժամանակ։ «Էռնեկյան ընտանիքը մշտապես կարևորել է Հայաստանում և Արցախում ներկայության մեծացումն՝ իր ավանդը ներդնելով թե տնտեսության զարգացման մեջ, թե բարեգործական ծրագրերում: Մեր որոշումը կարևորագույն քայլ է ավելի ուժեղ և աճող
«Փայլակ Հայրապետյանին պետք է, որ լինի մեղադրական ակտ՝ կապ չունի՝ ով կդատապարտվի՝ Աշոտ Սուքիասյա՞նը, Նավասարդ Կճոյա՞նը, թե՞ Տիգրան Սարգսյանը». Աշոտ Սուքիասյանի պաշտպան
Այս զարգացումներում Լուսինե Զեյնալյանը միտում է տեսնում:
Արցախում կորոնավիրուսի ևս մեկ դեպք է հաստատվել
Նախօրեին թեստավորված 11 քաղաքացու փորձանմուշի արդյունքներից 10-ն արդեն ստացվել է, ըստ որի 9 քաղաքացու մոտ կորոնավիրուսի վարակ չի հաստատվել:
Արմեն Գրիգորյանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու Արցախում անվտանգային և պաշտպանական բարեփոխումների իրականացման օրակարգին, անվտանգության ինստիտուտների ներդաշնակեցմանը
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ընդունել է Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին:
«Դեռ անորոշ է՝ երբ կլինի 4-րդ թռիչքը». ՀՀ քաղաքացիները ՌԴ-ից հայրենիք չեն կարողանում վերադառնալ. ՀՔԱՎ
«Կան հաշմանդամներ, կան բազմազավակ ընտանիքներ, ոչ ոք չի ասում՝ ո՞րն է հերթականությունը, առաջինն ու՞մ պետք է տեղափոխեն հայրենիք»
Մաքսազերծման համար Հյուսիսային մաքսատանը կայանված ավտոմեքենաներից պահեստամասեր են գողացել. Շիրակի մարզի դատախազը դիմել է ՀՀ ՊԵԿ նախագահին
Ուշագրավ է, որ գողություն է կատարվել նաև փակ պահեստային շինությունում՝ պահեստի բանալիները անվտանգության աշխատակիցների մոտ լինելու, իսկ պահեստի մուտքի դուռը և փականը վնասված չլինելու պայմաններում
Հորդորում ենք ամենքին, Հայ Եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ կապված հայտարարություն անելիս, նկատի ունենալ այդ եկեղեցու բոլոր անդամների զգացմունքները, արժանապատվությունը, բարոյական իրավունքներն ու պարտավորությունները. Վիրահայոց թեմի հայտարարությունը
Այս առումով մեր եկեղեցու սահմաններն անհամեմատ ավելի մեծ են և յուրաքանչյուր հայ, Հայաստանում թե Հայաստանից դուրս, պարտավոր է բացառիկ զգուշությամբ վերաբերվել նրան:
Խմբագիրն ավելորդությո՞ւն է. արձագանք
Անխմբագիր հեռուստասերիալներն արդեն իրենց գործն արել են, անում են ու դեռ էլի կանեն, եթե փոխարենը ֆիլմի հեղինակի ու խմբագրի համագործակցությամբ չստեղծվեն գեղարվեստի ու գեղագիտության արժեքներ:
Ռուբեն վարդապետ Զարգարյան. «Եվ Սասուն Միքայելյանին, եւ Սեֆիլյանին, եւ «Հաց բերողին» այցելել ենք, իսկ Փաշինյանին չի հաջողվել»
Որոշ պետական որոշ պաշտոնյաներ՝ թե՛ գործադիր և թե՛ օրենսդիր մարմիններում, այդպես էլ քաղաքական գործիչ չդարձան
Սերժ Սարգսյանի դեմ նոր քրեական գործ չի հարուցվել. փաստաբանական թիմ
Նշենք նաև, որ պարոն Նախագահն անցյալ շաբաթ վկայի դատավարական կարգավիճակով հարցաքննվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող մի գործով, որը չի քննվում կաշառք ստանալու առերևույթ դեպքի առթիվ:
Ապրիլի 24-ին ժամը 12։00-ին կհնչեն բոլոր եկեղեցիների զանգերը՝ ի ոգեկոչումն Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի
Ապրիլի 24-ին՝ Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակության օրը, ժամը 10։30-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր տաճարներում դռնփակ կմատուցվի Սուրբ Պատարագ, որի ավարտին կկատարվի Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ: Նույն օրը ժամը 12։00-ին կհնչեն բոլոր եկեղեցիների զանգերը՝ ի ոգեկոչումն Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հրավիրում է մեր
Քաղաքացին հյուրասենյակի բազմոցին հայտնաբերել է հոր դին՝ բռնության հետքերով
2020թ. ապրիլի 16-ին՝ ժամը 16:40-ին, ՀՀ ոստիկանությունում քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ 2020թ. ապրիլի 14-ից մինչև ապրիլի 16-ը՝ ժամը 16:40-ը, բացակայել է Երևան քաղաքի Սոֆիայի փողոցում գտնվող իր տանից և վերադառնալով՝ հյուրասենյակի բազմոցին հայտնաբերել է 62-ամյա հոր դին՝ բռնության հետքերով: Դեպքի առթիվ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝
«Կարդացի Լեւոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշումը, բաներ կան՝ կիսում եմ, բաներ կան՝ չեմ կիսում». Արարատ Միրզոյան
Ես չեմ կարծում, թե ապրիլյան պատերազմին վերաբերող կետը այդպես շատ մտահոգիչ է, չեմ կարծում, որ անհրաժեշտություն կա այդ հանձնաժողովի աշխատանքները սառեցնելու եւ անկեղծ ասած, օրենսդրական հնարավորություն էլ չկա սառեցնելու:
Վիրուսի մարտահրավերը և նրան հաղթելու հայտնի միջոցը
Վստահ կարելի է ասել, որ նոր կորոնավիրուսը մեր աշխարհաճանաչողությանը նոր շերտ ավելացրեց՝ միաժամանակ առաջացնելով մեր հոգեբանության, լեզվամտածողության ու գնահատման չափանիշների հետաքրքիր փոփոխություններ: Օրինակ, եթե նախկինում օրերով տնից դուրս չգալը կարող էր թուլության կամ ծուլության չափանիշ համարվել, ապա ներկայումս դա կարգապահ և գիտակից լինելու ցուցանիշ է: Դեռ հնուց մեր բառապաշարում տեղ գտած «տունը մնացած» անդուր դարձվածքի
Արամ Աբրահամյան. «Ես հարյուրդոլարանոց չեմ, որ բոլորին դուր գամ»
Ինձ համար գերխնդիրը ազատական, նույնն է թե՝ քրիստոնեական արժեքներ հաղորդելն է
Գյումրիում երկու ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու գործով Շիրակի մարզի բնակչին մեղադրանք է առաջադրվել
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Գյումրի քաղաքի «Հայուհու» հրապարակում ծառայություն իրականացնող երկու ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի հանգամանքները, Շիրակի մարզի բնակչին մեղադրանք է առաջադրվել: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2020 թվականի ապրիլի 14-ին՝ ժամը 14:50-ի սահմաններում, Գյումրի քաղաքի «Հայուհու» հրապարակում ծառայություն իրականացնող երկու ոստիկան՝ կտրած-ծակած
Կորոնավիրուսը վերածվել է քաղաքականության. Լուկաշենկո
Հատկապես արևելքի մեր եղբայրներն են անհանգստացած»,-ասել է Լուկաշենկոն՝ ընդգծելով, որ Բելառուսն առայժմ կարողանում է վերահսկել վիրուսի տարածումը, բացի այդ երկրում սկսել են կորոնավիրուսի ախտորոշման թեստեր արտադրել:
«Շատ քաղաքացիներ են սպասում այս օրենքին, որ հայրենադարձվեն». ՊԵԿ փոխնախագահ
Այն արատավոր երեւույթները, որոնց պատճառով տեղի ունեցան 2018թ.-ի փոփոխությունները, ՀՀ-ում, միանշանակ, իսպառ բացակայում են
Հայտնաբերվել է F1 տեսակի նռնակ՝ առանց պայթուցիչի
Ապրիլի 17-ին, ժամը 09:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի փողոցի 9-րդ շենքի հարակից ավտոտնակների մոտակայքում ական է նկատվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատից երկու խումբ: Պարզվել է, որ հայտնաբերվել է մեկ հատ F1 տեսակի նռնակ առանց պայթուցիչի: Փրկարարները
Տիգրան Խաչատրյանը հանդիպում է ունեցել Հայաստանում թեթև արդյունաբերության ոլորտում գործող ընկերությունների ներկայացուցիչների հետ
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպում է ունեցել Հայաստանում թեթև արդյունաբերության ոլորտում գործող ընկերությունների ներկայացուցիչների հետ: Նախարարը գործարարների հետ քննարկել է արտակարգ իրավիճակում արտադրությունների կազմակերպման հնարավորությունները: Տնտեսվարողներն իրենց դիտարկումներն են ներկայացրել արտադրամասերում համավարակի կանխարգելիչ միջոցառումների պարտադիր պահաջների վերաբերյալ: Նշվել են այն խնդիրները, որոնք կարող են առաջանալ արտադրամասերում համաճարակի տարածումը կանխարգելելու նպատակով Պարետատան կողմից նվազագույն պահանջների
«4 տարի ինչ հայտարարություն ասես, որ չի եղել՝ տանկերում վառելիք չկար, զինվորները բահերով էին կռվում, ուտելիք չունեին…դուրս է գալիս, որ շահարկվել է». Մարուքյան
Մարուքյանը պատասխանեց. «Միանշանակ, արդարացված է, որովհետեւ այնքան շահարկումներ են եղել պատերազմի հետ կապված, մենք ինչի՞ ենք կողմ եղել հանձնաժողովի ստեղծմանը, որ տեսնենք՝ վերջին հաշվով դա շահարկո՞ւմ է, թե՞ իրականություն: Եթե իրականություն է, ուրեմն կոնկրետ մարդիկ պետք է դատվեն: Եթե իրականություն չի, շահարկում է, նույն շահարկողները պետք է պատասխան տան, շահարկման արդյունքում բանակի, զինված ուժերի անվան հետ են խաղացել»:
Ադրբեջանի խորհրդարանը բողոքի նամակ է հղել ԵԽԽՎ-ին
Ադրբեջանին վրդովեցրել է այն փաստը, որ ԵԽԽՎ-ն չի արձագանքել Արցախում տեղի ունեցած ընտրություններին: Գաֆարովան նշել է, որ ԵԽԽՎ-ի կողմից արձագանքի բացակայությունը ցավալի է:
Երկրորդ ինքնաթիռը Հայաստան է տեղափոխել բժշկական պարագաներ, սարքավորումներ
Ապրիլի 15-ին հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան է տեղափոխվել կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ բժշկական պարագաների և սարքավորումների հերթական խմբաքանակը: Խմբաքանակը ձեռք է բերվել Էդուարդո Էռնեկյանի ընկերությունների` «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի, «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի, «Կարաս Վայնս»-ի, և այլ դոնորների կողմից տրամադրված ֆինանսական միջոցներով: Հայաստան են բերվել. ավելի քան 87 000 պաշտպանիչ բժշկական հագուստ, 24 000 բժշկական
«Որեւէ ձեւով կաթողիկոսի հետ անհամաձայնությունը չպետք է դառնա եկեղեցու դեմ ծավալված զզվելի արշավ». Էդմոն Մարուքյան
Եկեղեցու դեմ այնքան ուժեր են դուրս եկել մեր պատմության մեջ, բոլորը փոշի են դարձել, վերացել, գնացել: Վաղը, մյուս օրը որ մենք էլ դառնանք հանգուցյալներ, մեր հուղարկավորությունն էլ իրենք են գալու կազմակերպեն, խաչակնքեն, գնան, ինչի՞ մասին է խոսքը: Եկեղեցու դեմ կարելի՞ է նման ձեւով դուրս գալ, նման հայտարարություններ անել:
2022 թ․-ի հունվարի 1-ից պոլիէթիլենային տոպրակների վաճառքն ու իրացումը կարգելվի
Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության հեղինակած «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու օրինագիծը։ Շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակված նախագծով առաջարկվում է 2022 թվականի հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում, այդ թվում՝ շրջիկ առևտրի կետերում, արգելել մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների (բացառությամբ կշռափաթեթավորման և երկրորդային հումքից
Քննիչներն այլեւս անհիմն հարկային ստուգումների որոշումներ չեն կայացնի
Քննիչի՝ հարկային ստուգում իրականացնելու որոշումը հսկող դատախազն իրավունք ունի այն ստանալուց հետո յոթ օրում վերացնելու
ՄԻՊ աշխատակազմի արագ արձագանքման արդյունքում ՌԴ-ում կացության կարգավիճակ ունեցող ՀՀ քաղաքացին կարողացել է վերադառնալ Ռուսաստանի Դաշնություն․ ՄԻՊ
Սահմանափակումների պատճառով ՌԴ-ում կացության կարգավիճակ ունեցող ՀՀ քաղաքացին չի կարողացել մեկնել Հայաստանից․ Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ խնդիրը լուծվել է Արտակարգ դրություն հայտարարելուց մի քանի օր անց անց Մարդու իրավունքների պաշտպանին է դիմել Հայաստանի մարզերից մեկի բնակիչ, ՀՀ քաղաքացի Ռուսաստանի Դաշնությունում բնակվող ընտանիքի հետ վերամիավորվելու հարցով։ Նա տեղեկացրել է, որ եկել է Հայաստան ծնողներին տեսակցելու և


















































