Օրվա լրահոսը
Հաղթողներ եւ պարտվողներ. ի՞նչ «ճակատամարտ» էր ընթանում Արցախում
«Մասիս Մայիլյանին, որպես Արցախի ԱԳ նախարարի եւ նրա տեսակետները, ասել, որ հակաանկախական էին Արցախի ապագայի վերաբերյալ, ես կասկածելի եմ համարում: Նա իր քայլերով եւ իր գործողություններով ադպիսի իրավունք չի տվել մեզ նման հայտարարություններ անելու համար: Սակայն այն, որ Մասիս Մայիլյանը շատ հակասական ձեւով պահեց իրեն այս ընտրարշավի ընթացքում`միանշանակ է». «Առավոտի» զրուցակիցն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության
ԵՄ աջակցությամբ ՀՀ ՄԻՊ գրասենյակին են տրամադրվել անհատական պաշտպանության միջոցներ
Նախորդ շաբաթ հայտարարվեց, որ ԵՄ-ն ընդհանուր առմամբ 92 միլիոն եվրո կտրամադրի Հայաստանին` երկրի անհետաձգելի և կարճաժամկետ կարիքները հոգալու համար: ԵՄ աջակցությամբ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին արդեն իսկ տրամադրվել է 6000 ձեռնոց, 2300 բժշկական դիմակ, 700 բախիլ, 700 շնչառական դիմակ, 300 պաշտպանիչ արտահագուստ, 250 պաշտպանական ակնոց, 50 դեմքի պաշտպանիչ սաղավարտ, 10 տուփ ախտահանման հաբ, 70
«Սամվել Ալեքսանյանը ոչ մի առանձնահատուկ դեր չունի, ով կգա կասի՝ ես նոր Հայաստանի կանոններով եմ ապրելու, մենք խնդիր չունենք ոչնչացնել ոչ մի գործարարի». Արարատ Միրզոյան
Բոլոր-բոլորի հետ լավ ենք: Նույնիսկ հազար անգամ ասել ենք՝ եթե կլինի որեւէ մեկը, որը նախկին խաղի կանոնների պայմաններում լավ չի, օրենք են խախտել, բայց ինչ-որ ձեւ արել են եւ կուտակել են ապօրինի հարստություն, կգան, կասեն՝ այդպես է եղել ընդունված, մեզ մի դատեք, վերցրեք այսքանը, յուրացրել եմ ապօրինի ձեւով, վերցրեք եւ թողեք ես աշխատեմ… հազար անգամ ասել ենք՝ ոչ մի մութ, անդրկուլիսային պայմանավորվածությունների արդյունքում, միայն բաց, հասարակության առջեւ:
Ավելի քան 500 ընտանիքների հատկացվում է առաջնային անհրաժեշտության սննդամթերք, հիգիենայի պարագաներ, դեղորայք․ «Երևան իմ սեր» հիմնադրամ
Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, «Երևան իմ սեր» հիմնադրամը սոցիալական աջակցության ծրագիր է իրականացնում Երևանում և Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի, Մովսես, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր համայնքներում: Ավելի քան 500 ընտանիքների հատկացվում է առաջնային անհրաժեշտության սննդամթերք, բնական հյութեր, քաղցրավենիք, հիգիենայի պարագաներ, դեղորայք, գրենական և նկարչական պիտույքներ: «Երևան իմ սեր» հիմնադրամի խորհրդի նախագահ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մշտապես հորդորել է
ՀԴՄ-ների կիրառությունը պարտադիր է դառնում նաեւ շրջիկ առեւտրի կետերի համար
Շրջիկ առեւտրի կետերի միջոցով վաճառք իրականացնող կամ ծառայություն մատուցող անհատի/կազմակերպության տրամադրելիք ՀԴՄ կտրոնի վրա պետք է նշված լինեն ապրանքի գինը, կոդը, քանակը
ՀՀ գլխավոր դատախազության կողմից Վ․ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդման ուղղությամբ կատարված բոլոր գործողությունները կրում են ձևական բնույթ․ ՀՔԱՎ
2020 թ. ապրիլի 10-ին ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է 2008 թ. մարտի 1-ի քրեական գործով հետախուզման մեջ գտնվող ՀՀ ՔԿ նախկին պետ Վահագն Հարությունյանի՝ Ռուսատանի Դաշնությունից ՀՀ չհանձնելուն։ Իր գրառմամբ նա նախ անդրադարձել է քրեական գործի որոշ մանրամասների, ապա հայտնել իր դիրքորոշումները գործին վերաբերող մի շարք հարցերի շուրջ։ Ներկայացնում
Արտակարգ մարդաշատ փողոցներ՝ արտակարգ դրության օրերին
Հայաստանում արտակարգ դրությունը շարունակվում է. որերորդ օրն է՝ արդեն կարեւոր էլ չէ, կարծես թե քչերն են հետեւում պարետատան պահանջներին՝ մնալ տանը: Երեկ մայրաքաղաքի փողոցներում, բակերում այնքան մարդ կար, կարծես բուռն աշխատանքային օր լիներ: Որոշ փողոցներում նույնիսկ խցանումներ էին, այնքան մեքենա կար, որ փողոցներից մեկում գծանշանները թարմացնելու ընթացքում մի քանի տասնյակ մեքենա էր կուտակվել: Արտակարգ դրությունը
Վարչապետը հանձնարարել է առաջիկայում ներկայացնել «Հայփոստ»-ի կառավարման մոդելի ընտրության կոնկրետ տարբերակներ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ փոստային կապի ազգային օպերատոր «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության կառավարման և զարգացման հայեցակարգի շուրջ։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ներկայացրել է ամփոփ վերլուծություն՝ «Հայփոստ» ՓԲԸ գործառույթների, մատուցվող՝ փոստային, ինչպես նաև հանրային և ֆինանսական ծառայությունների շրջանակի, դրանց ծավալների ու ցուցանիշների վերաբերյալ։ Նախարարն անդրադարձել է փոստային օպերատորի
Արարատ Միրզոյանը պարզաբանում է պարգեւավճարների հարցը, նրան հիշեցնում են՝ բա հեղափոխական նվիրյալներն ո՞ւր են
Արարատ Միրզոյանն ասաց, որ մի կարեւոր հանգամանք էլ կա. «Եթե մենք տեսնենք, որ չեն գործադրվում ջանքեր կենսաթոշակն ավելացնելու, ուսուցչի, բուժաշխատողի աշխատավարձերն ավելացնելու համար ու միայն դա ուղղվում է նախարարի, փոխնախարարի պարգեւավճարներն ավելացնելուն, դա շատ մեծ խնդիր կլինի: Այստեղ ես արդարացված կհամարեի բոլոր հնարավոր քննադատությունները, բայց մենք տեսնում ենք, որ երկրորդ քայլով, երրորդ, տասնվեցերորդ քայլով արվում են քայլեր՝ ավելացնելու հասարակության տարբեր խավերի բարեկեցության աստիճանը»:
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան պահանջում է համացանցից հեռացնել ընտանեկան բռնության տեսարան ներկայացնող հումորային հոլովակը
Օրերս, Ֆեյսբուք սոցիալական ցանցում հրապարակվել է մի հումորային տեսանյութ, որտեղ խաղարկվում է ընտանեկան բռնության արդյունքում ստացած կապտուկները քողարկել փորձող կնոջ կերպար։ Մինչ կինը կադրում կիսվում է իր փորձով՝ ընթացքում ցուցադրվում է բռնության տեսարան, որտեղ զուգընկերը ծանր գործիքով հարվածում ու գետնին է տապալում կնոջը՝ ընթացքում հնչեցնելով կենցաղային պահանջներ։ Նման տեսանյութերի հրապարարակումը անչափ վտանգավոր է այս խոցելի
ԱԺ-ն «Իմ քայլի» առաջադրած թեկնածուին ընտրեց ԿԲ նախագահ
Ազգային ժողովում այսօր ավարտվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի թեկնածուի գաղտնի քվեարկությունը: Հիշեցնենք, որ ԿԲ նախագահի պաշտոնում «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել էր Մարտին Գալստյանի թեկնածությունը: Ինչպես հայտարարեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը՝ Գալստյանի թեկնածությանը «կողմ» է քվեարկել 104, իսկ «դեմ»՝ 15 պատգամավոր: Այսպիսով, ԿԲ-ն նոր նախագահ է ընտրվել Մարտին Գալստյանը: Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Սա մեր իրավական համակարգի հերթական խայտառակությունն է. փորձել պատժել մի դատավորի, որն ամենամեծ հեղինակությունն է վայելում իրավական համակարգում. Ասյա Օվանյան
«Ձեռքերդ հեռու դատավոր Ազարյանից» գրառումը երեկ փաստաբանների, իրավաբանների կողմից տարածվում էր սոցիալական ցանցերում։ Այսպիսով իրավաբանները ցույց էին տալիս իրենց անհամաձայնությունը Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթին։ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթի հիմքը «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցի գործով դռնփակ դատական նիստում դատավորի կողմից հնչեցված գնահատականն է: Մեկ բան,
Ավտովթարից մահացած երեք անձի՝ տուժողների իրավահաջորդներն ահազանգում են
«Առավոտին» են դիմել 2017թ. ավտովթարից մահացածների հարազատները, որոնք ներկայացնում են օրեր առաջ` մարտի 27-ին դատարանի որոշմամբ գրավով ազատված ամբաստանյալի եւ ավտովթարի որոշ մանրամասները. «Մենք` վերոգրյալ քրեական գործով տուժողների իրավահաջորդներս, կոչ ենք անում եւ հույս հայտնում ՀՀ իշխանություններին, ինչպես նաեւ արդարադատության համակարգի պատկան մարմիններին, հետամուտ լինել այս գործի դատաքննությանը, իսկ լրատվական միջոցներին, սոցիալական ցանցերի բլոգերներին եւ
Գազի խնդիրը հայ-ռուսական հարաբերություններում առանցքային թեմաներից մեկն է. հարցերի լուծման բանալին` պետական լուրջ քաղաքականություն․ «Այլընտրանքային նախագծեր խումբ»
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն օրերս հայտարարեց, որ վերջապես ռուսական «Գազպրոմից» ստացել է իր նամակի պատասխանը։ Իսկ պատասխանն այսպիսին է. «Հարցը պահվում է ուշադրության կենտրոնում»։ Միաժամանակ ասվում է, որ կոնտակտները հարցի վերաբերյալ կլինեն կառավարական մակարդակով։ Նամակային դիվանագիտության լեզվից եթե թարգմանենք՝ «Գազպրոմը» «ցրել է», չի տվել որևէ պարզաբանում և չի ցուցաբերել պատրաստակամություն՝ հարցը քննարկելու։ Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության
Մեր հաճախորդների մեծամասնությունը կատարել է իրենց վարկերի գծով ամսական վճարումները համաձայն վճարումների գործող ժամանակացույցի․ ՎՏԲ-Հայաստան բանկ
Հարգելի՛ հաճախորդներ, ՎՏԲ-Հայաստան բանկը, հաշվի առնելով երկրում COVID-19 պանդեմիայով պայմանավորված իրավիճակը, ինչպես նաև տնտեսության մի շարք առանցքային ոլորտների գործունեության դադարեցումը, այն է՝ առևտրի և ծառայությունների ոլորտ, արդյունաբերություն, տուրիզմ և շինարարություն, 2020թ․ մարտի 17-ից իր ֆիզիկական և իրավաբանական անձ հաճախորդների համար հայտարարել է վարկային վճարումների երկամսյա հետաձգում: Ամփոփելով վարկային արձակուրդների առաջին ամսվա արդյունքները՝ հայտնում ենք, որ
Ցավոք, մեր համակարգում էլ վարակվածներ ունենք, իսկ մեր համակարգում վարակի տարածման վտանգներն է՛լ ավելի մեծ են. ԱԻՆ փոխնախարար
ԱԻՆ-ը Նորաշենից 28 անձ է մեկուսացրել
Հայաստանում բնակչության շրջանում թեստավորումն ընդլայնելու նպատակով Բաց հասարակության հիմնադրամը հատկացրել է 50 հազար ԱՄՆ դոլար
Բաց հասարակության հիմնադրամներն ավելի քան 130 միլիոն ԱՄՆ դոլար է հատկացնում ամբողջ աշխարհում COVID-19 համաճարակի հետևանքները մեղմելու համար՝ կենտրոնանալով խոցելի խմբերի հրատապ աջակցության ու կառավարությունների կողմից քաղաքական ազատությունների ոտնձգությունների դեմ պայքարի վրա: Բաց հասարակության հանձնառությունը ներառում է արագ արձագանքում տեղական մակարդակներում, որտեղ աշխատում ու ապրում է Հիմնադրամների անձնակազմը՝ Բեռլինից Լոնդոն, Մեքսիկայից մինչև Ռիո դե Ժանեյրո,
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բաշար Ալ Ասադին՝ Սիրիայի Ազգային տոնի կապակցությամբ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ալ Ասադին՝ Ազգային տոնի կապակցությամբ: Ընդգծելով հայ և սիրիացի ժողովուրդների դարավոր բարեկամությունը՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է. «Դրա ցայտուն դրսևորումն էր Սիրիայի ժողովրդի ցուցաբերած սրտացավությունը և հոգատար վերաբերմունքը տասնյակ հազարավոր հայ փախստականների նկատմամբ Հայոց ցեղասպանության օրերին, որի պաշտոնական ճանաչման ու դատապարտման մասին
«Պետք է ձեւավորել բժշկին վստահելու մշակույթ, որպեսզի չվերադառնանք հեքիմաբուժությանը»
Հարցազրույց մանկաբույժ, ֆիզիոթերապեւտ, «Դոկտոր Լազեր» լազերային բժշկության կլինիկայի տնօրեն, ԵՊԲՀ Բժշկական ռեաբիլիտալոգիայի եւ ֆիզիոթերապիայի ամբիոնի դասախոս Արմեն Աբրահամյանի հետ: Կորոնավիրուսին վերաբերող խոսքը հանրության մեջ, բնականաբար, տարբեր ընկալում եւ ուղղվածություն ունի: Գիտության մեջ, օրինակ, ամրագրված է, որ կորոնավիրուսը նոր վիրուս չէ, այլ ուղղակի մոդիֆիկացվել է՝ առաջացնելով նոր ենթատեսակ։ Նման փոփոխություններ բնորոշ են բոլոր վիրուսներին։ Կենսաբանության դասագրքում
«Որոշ համայնքների ճանապարհներին անգամ ձին է կեսից «խափանվում». Նաիրա Զոհրաբյան
Նախկինում եղել են ասֆալտների գեներալներ եւ ու գեներալուհիներ, որոնք մշտապես շահել են ճանապարհների նորոգման մրցույթները
IWF գործկոմը ընդունել է նախագահի հրաժարականը
IWF գործկոմը հրաժարականն ընդունելով՝ շնորհակալություն է հայտնել հունգարացի 81-ամյա Այանին համակարգում ավելի քան 40 տարի աշխատելու, ինչպես նաեւ Միջազգային օլիմպիական կոմիտեին եւ Համաշխարհային հակադոպինգային գործակալությանը սահմանված չափորոշիչներին համապատասխան հակադոպինգային ծրագրեր ներկայացնելու համար:
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝ Ապրիլի 17-ի ցերեկը, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-ին շրջանների զգալի մասում, 20-22-ը՝ կեսօրից հետո, հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ։ Օդի ջերմաստիճանը 17-ի ցերեկը, 18-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով: Երևան քաղաքում՝ Ապրիլի 17-ի ցերեկը, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-ի կեսօրից հետո սպասվում է,
«Արտագնա աշխատանքի մեկնել չկարողացած քաղաքացիները կարող են աշխատել շինարարությունում». պատգամավոր
Իսկ երկրորդ հնարավորությունը գյուղատնտեսությունն է: Կոոպերատիվների միջոցով հնարավոր է դառնալ գործարար
Միջին մասնագիտական կրթության կարևորությունը հրամայական է հատկապես այսօր․ Արտակ Զաքարյան
Աշխարհը զարգանում և գրեթե ամեն ինչ թվայնացվում է օրեցօր կատարվող հայտնագործությունների խորապատկերին, և կարծես թե աննկատ են դառնում արհեստներն ու արհեստագործությունը: Այդ հայտնագործությունները և առաջընթացն իրականանում են հանճարների գաղափարների կյանքի կոչման արդյունքում: Զարգանում է ռոբոտաշինությունը, կիբերնետիկան, աերոարդյունաբերությունը, մեքենաշինությունը, սակայն այստեղ հարց է առաջանում՝ ովքե՞ր են հանճարների մտահղացումները կյանքի կոչում, ովքե՞ր են պատրաստում այն դետալները, որոնց
Հայաստանյան որոշ համայնքների ճանապարհները կնորոգվեն
Նախատեսվում է 65կմ երկարությամբ 12 ճանապարհահատվածի նորոգում՝ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի մարզերում
Այս շատ զգայուն, ողբերգական իրադարձությունը մեզ ուղերձ է հղում, որ մենք կարող ենք մեր կյանքը կազմակերպել՝ ավելի քիչ վնաս հասցնելով բնությանը․ Արմեն Սարգսյան
«Մտքերի գագաթնաժողով»-ի («Summit of Minds») կազմակերպիչ «The Monthly Barometer» հեղինակավոր վերլուծական հանդեսի հրավերով Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է «Քվանտային առաջնորդությունը համավարակի ժամանակ» թեմայով հեռավար վեբինարին: «Ինչ է սպասվում և ինչպես լավագույնս հաղթահարել այն» խորագրով վեբինարների շարքը նախաձեռնել է «The Monthly Barometer»-ի հիմնադիր Թիերի Մալըրեն՝ հայտնի առաջնորդների, հեղինակավոր վերլուծաբանների կարծիքները լսելու, փորձագիտական միջավայրում նոր կորոնավիրուսի
«Տեսանելի աշխարհից սնվելով՝ միշտ վերադարձել եմ արվեստանոց եւ ստեղծել իմ աշխարհը». Գայ Ղազանչյան
Համավարակի համաշխարհային մեկուսացման այս օրերին գեղանկարիչ Գայ Ղազանչյանի մտերիմներից մեկը՝ գեղանկարիչ Ալիկ Ասատրյանը, Ֆեյսբուքում ցուցահանդես է նախաձեռնել, եւ Գայի՝ տարիներ առաջվա որոշ գործեր ներկայացնելիս կատակում է, թե այդ նկարներում նա վաղուց կանխատեսել ու պատկերել է COVID 19-ը։ Իրոք, որոշակի եղերական մռայլություն կա այդ գործերի գույներում ու պատկերներում, ճշմարտության հատիկ կա՞, որ ինքը համավարակը կանխատեսել է.
Ադրբեջանը փորձում է Արցախում մարդու իրավունքների դեմ ուղղված իր արշավին մասնակից դարձնել միջազգային հանրությանը․ Աննա Նաղդալյան
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի պատասխանը Արցախում կայացած ընտրությունների առնչությամբ Ադրբեջանի արձագանքի վերաբերյալ հարցին Հարց. Արցախում ընտրական գործընթացները, որոնք տևեցին մարտի 31-ից մինչև ապրիլի 14-ը և ավարտվեցին նոր նախագահի և խորհրդարանի ընտրությամբ, ինչպես և ակնկալվում էր, առաջ բերեցին Ադրբեջանի բացասական արձագանքը: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ արձագանքը: Պատասխան. Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն իր դիրքորոշումն Արցախում տեղի ունեցած ընտրությունների
Եթե նորմալ, առանց հիստերիայի ապացուցեք, որ ապօրինի է, ապա դա բառի ուղիղ իմաստով, պիտի հետ գնա ժողովրդին, բայց ոչ ձեր գրպանը. Արփինե Հովհաննիսյան
ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Այսպիսով` խորհրդարանը ընդունեցցը: Ինչպես նախորդ անգամ, այս անգամ եւս չեմ մեկնաբանի անտեղյակ ու շուտասելուկի պես բացառապես օրենքի վերնագիրը կարդացած ու կրկնող պատգամավորներին՝ հատկապես ճամբարափոխ եղածներին։ Եթե հիշում եք` մեր հասարակական կազմակերպությունը, ինչպես նաև խորհրդարանական խմբակցությունները հրապարակել էին մի շարք առաջարկներ նախագծի վերաբերյալ, և ուրախ եմ,
Բիզնեսը տարանջատելու եղանակով շահառուն խուսափել է խոշոր չափերով հարկերի վճարումից․ պետությանը պատճառվել է 37 մլն դրամի վնաս․ ՊԵԿ
Պետությանը պատճառվել է ավելի քան 37 մլն դրամի վնաս


















































