Օրվա լրահոսը

«Լարովի դերասաններին, Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի ֆեյքերին տեղիք չտաք». Ալեն Սիմոնյան

Իշխանությունը եղել է, կա եւ կմնա նույնը, եղել է ՀՀ ժողովրդի մի մաս եւ մնալու է այդ մասը: Իսկ նրանք, ովքեր գողացել են եւ հանցագործություններ արել, պատժվելու են

Ապրիլի 24-ին ժամը 19։15 րոպեին դուրս գանք տներից բակեր եւ մեկ րոպե ավտոմեքենաների ազդանշաններով բարձրաձայնենք մեր վիշտն ու ոգեկոչումը․ ՀԵՎԿ

Հայրենակիցնե՛ր. Մոտենում է Ապրիլի 24-ը՝ Հայոց Ցեղասպանության եւ Հայրենազրկման 105-րդ տարելիցը։ Համաշխարհային համավարակի պայմաններում հայությունն առաջին անգամ է նշելու Գենոցիդի եւ Պատրիացիդի ողբերգությունը մեկուսացման մեջ, առանց ավանդույթ դարձած զանգվածային երթի դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Այս տարի լրանում են նաեւ այլ պատմական իրադարձությունների մեկդարյա տարելիցներ, որոնք առնչվում են Հայոց ցեղասպանության ճանաչման եւ փոխհատուցման հետ: 100 տարի առաջ

Կորոնավիրուսը, առեւտրային պատերազմներն ու փլուզվող ծառայությունները

ՀՀ-ն այլ ռազմավարության կողմնակից է՝ «մարտավարություն, որը կառուցված է գործընկերության եւ համագործակցության փիլիսոփայության վրա» Նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի պայմաններում երկրների առաջնորդների թիվ մեկ խնդիրը սոցիալ-տնտեսական իրավիճակն է, հարաբերական կայունության ապահովումը՝ գրեթե կենսական նշանակության հարց: Մինչ փորձագետները տարբեր ոլորտներում, ծառայություններում կատարյալ անկում են կանխատեսում ողջ աշխարհում, պետությունների ղեկավարները կոչ են անում միասնաբար ելքեր փնտրել՝ իրավիճակն ավելի

«Կոշ» ՔԿՀի նախկին պետը որոշ դատապարտյալների համար արտոնյալ պայմաններ ստեղծելու դիմաց կաշառք է ստացել քրեական աշխարհում և դատապարտյալների շրջանում հեղինակություն ունեցողից. դատախազություն

«Կոշ» ՔԿՀ նախկին պետի կողմից առերևույթ կաշառք ստանալու, հափշտակություն և պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան

Արթուր Ղազինյան. «Բոլոր հնարավոր եւ անհնար գործիքներով փորձում են մարդկանց համոզել, որ իրենց այլընտրանքը նախկին իշխանություններն են». «Հրապարակ»

իասթափությունն այն աստիճանի է խորացել, որ արդեն մարդիկ փնտրում են։ Եվ եթե այլընտրանքը նախկին իշխանություններն են, ապա Նիկոլ Փաշինյանն ունի 80 տոկոսանոց վարկանիշ, եթե այլընտրանքը նոր ձեւավորված պրոֆեսիոնալներն են, մեկը, որ ոչ մի կապ չունի նախկինների հետ, ապա պատկերը լրիվ փոխվում է։

Աղասի Ենոքյան. «Միայն շատ լուրջ քննադատությունից հետո է իշխանությունը վերանայում իր մոտեցումը ու փորձում ավելի լուրջ օգնություն տրամադրել բնակչությանը». «Փաստ»

Շատ հարցեր կային, որոնք առաջնահերթ քննարկման անհրաժեշտություն ունեին, բայց առնվազն ոչ ադեկվատ էր արտակարգ դրության մեջ ամենամեծ ուշադրությունը դարձնել մամուլի հանդեպ սահմանափակումներին:

Առաջարկում են միջպետական ուղեւորափոխադրումներ իրականացնելիս ավտոտրանսպորտային միջոցներում պարտադիր պայման սահմանել տախոգրաֆի առկայությունը. «Հայկական ժամանակ»

Պատգամավորները կարծում են, որ ավտոտրանսպորտային ոլորտում ՀՀ ներկայիս օրենսդրությունում մի շարք կարգավորումներ բացակայում են։ Այդ պատճառով միջպետական կանոնավոր եւ ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնելու ժամանակահատվածում չկա որեւէ երաշխիք առ այն, որ ուղեւորների կյանքին կամ առողջությանը որեւէ վտանգ չի սպառնում:

Գրիգորի Մուրադյան. «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը սահմանադրական իրավունքի հետ կարող է խնդիր ունենալ, եթե կա որոշակիության, համաչափության խնդիր. «Հրապարակ»

Ազգային ժողովը երեկ երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որը թույլ է տալու բռնագանձել գույքը, եթե դրա ձեռքբերումն անձը չհիմնավորի օրինական եկամտի աղբյուրներով: Նման գույքի առնչությամբ գործում է գույքի ապօրինի ծագում ունենալու կանխավարկածը, որը պատասխանող կողմը կարող է հերքել՝ գույքի ձեռքբերումը հիմնավորող

Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքն է գրանցվել

Աշխատանքներ են տարվում շփման շրջանակը պարզելու և ըստ բժշկական ցուցումների՝ համապատասխան ընթացք տալու համար։

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում կորոնավիրուսից մահացել է 58-ամյա տղամարդ

Տղամարդն ունեցել է նաև ուղեկցող խրոնիկ հիվանդություններ` սրտի իշեմիկ հիվանդություն, զարկերակային գերճնշում III աստիճանի, ճարպակալում II-III աստիճանի: Բուժման ընթացքում ախտորոշվել է սրտամկանի սուր ինֆարկտ` ST էլևացիայով:

Եվ ա­մենևին իսկ լեզ­վի սայ­թա­քում չէ, երբ ա­սում է՝ 100 տա­րի ա­ռաջ տե­ղի ու­նե­ցած ի­րա­դար­ձու­թյուն­ներ. Հայկ Դեմոյան. «Իրատես»

Ինձ հա­մար խիստ ան­հաս­կա­նա­լի է «Հի­շում եմ և պա­հան­ջում» կար­գա­խո­սը վե­րաի­մաս­տա­վո­րե­լու, վե­րաձևա­կեր­պե­լու նա­խա­ձեռ­նու­թյու­նը: ՀՑ­ԹԻ-ի տնօ­րե­նի հար­ցազ­րույ­ցից ար­դեն տես­նում ենք, որ ինքն ի­րեն հա­մա­րում է ոչ թե ցե­ղաս­պա­նու­թյան, այլ հի­շո­ղու­թյան մաս­նա­գետ, և դեռ պար­տադ­րում իր տե­սու­թյու­նը, տես­լա­կա­նը, պատ­կե­րա­ցում­նե­րը Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան հիմ­նախ­նդ­րի մա­սին:

Առաջին ծնունդը մայրիկից, որի կորոնավիրուսի թեստը դրական է եղել

Շնորհիվ մեր բժիշկների պրոֆեսիոնալիզմի թե’ երեխան, թե’ մայրը իրենց լավ են զգում:

Մեղրամիսը՝ կարանտինում

Այս մեկուսարանի կառավարիչ Արտակ Մանուկյանի խոսքով՝ նրանք վերջերս են ամուսնացել, գտնվում են մեղրամսի մեջ ու այսպես են անցկացնում համատեղ կյանքի քաղցր ժամերը՝ օգնելով COVID-19 դրական ասիմպտոմ մեր հայրենակիցներին:

Այսօր, որեւէ ժամանակէ աւելի Հայ Եկեղեցին ժողովուրդին հետ պէտք է ըլլայ. ԱՐԱՄ Ա. Կաթողիկոս

«Բարձրօրէն կը գնահատենք ձեր ծառայական նուիրումը»

ԱՄՆ-ն լրացուցիչ աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ COVID-19-ի դեմ պայքարի համար

Այս միջոցները, վերջերս հայտարարված💲1️,1️ միլիոն ֆինանսավորման հետ միասին, կօգտագործվեն նաև լաբորատոր համակարգեր պատրաստելու համար

Խնդիրը շրջահայաց վերաբերմունք է պահանջում

Խոսքս այն մասին է, որ հեղափոխությունից հետո հարձակումները ոչ թե կաթողիկոսի, ոչ թե որեւէ եպիսկոպոսի, այլ Հայ առաքելական եկեղեցու վրա ավելի հաճախ եւ ավելի համակարգված են դարձել: Եվ վերջին իրադարձությունը, կարծես թե, պատրվակ է դարձել՝ այդ ճնշումն ուժեղացնելու համար: Իմ տպավորությամբ՝ ներկայիս իշխանությունը խրախուսում է նման հարձակումները՝ իր առջեւ դնելով ինչ-ինչ քաղաքական նպատակներ: Պաշտոնատար անձանց որոշ հայտարարությունները թե՝ վերջին երկու տարիների ընթացքում եւ թե՛ վերջին օրերին տեղիք են տալիս այդպիսի կասկածների համար:

Լեւոն Ջավախյան. «Կող­քից էն­քան վայ­րա­հա­չու­թյուն­ներ ե­ղան՝ «Էդ չար­չին ո՞վ է, որ մր­ցա­նակ ստա­ցավ» կտր­ված­քով». «Իրատես»

Վեր­նի­սա­ժում առևտուրն ա­վե­լի է վա­տա­ցել: Իսկ գրո­ղի կյան­քում ո­չինչ էլ չի փո­խել հե­ղա­փո­խու­թյու­նը, պար­զա­պես նոր պատմ­վածք­նե­րի հա­մար նոր նյութ է տվել, ո­րը և ես գրի եմ առ­նում. եր­կու-ե­րեք ա­մի­սը մեկ մի պատմ­վածք եմ գրում:

«Գալիք փուլերը շարունակում են մնալ բարձր ռիսկայնության գոտում»

Վեհափառի հայտնի հայտարարությունից հետո սկսված արշավն ակնհայտորեն ուղղորդված է, ընդ որում՝ անթաքույց՝ նույն դերակատարներով, նույնատիպ ձևակերպումներով եւ նույն ագրեսիվությամբ։ Սա հասկանալու համար պարտադիր չէ ունենալ անվտանգության համակարգում աշխատանքի լուրջ փորձ։ Բայց ազգային անվտանգության տեսակետից սա իր մեջ լուրջ խնդիր է պարունակում։

Հայաստանի տարածք մուտք գործելու առանձնահատուկ և անհետաձգելի համարվող դեպքերը կրճատվել են

Պարետ Տիգրան Ավինյանը այսօր՝ ապրիլի 16-ին, նոր որոշում է ստորագրել, որով Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելու առանձնահատուկ և անհետաձգելի համարվող դեպքերը կրճատվել են։ Կարգավորմամբ՝ առանձնահատուկ դեպքերում Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելու արգելքից բացառություն կարող էր արվել առողջապահական, տնտեսական կամ արտադրական անհետաձգելի կարիքների առկայության, ինչպես նաև պաշտոնական այցերի դեպքում կամ հոգեհանգստի կամ թաղման արարողությանը մասնակցելու նպատակով՝

«Արմավիր» ՔԿՀ-ից ազատ է արձակվել Միսակ Լազարյանը

Մեր տեղեկություններով,  քիչ առաջ «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ արձակվեց Միսակ Լազարյանը։ Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Միքայել Գրիգորյանի որոշմամբ նրա կալանքը վերացվել է։ Հիշեցնենք, Լազարյանը մեղադրվում է դեռևս 2011 թ. ՌԴ Ռայչիխինսկ քաղաքի՝ ծնունդով Ջավախքի Բավրա գյուղից հայ ընտանիքին պատկանող ռեստորանում մի խումբ ադրբեջանցիների կողմից հրահրված վիճաբանությանը հաջորդած զինված հարձակման ժամանակ ինքնապաշտպանության նպատակով

Կորոնավիրուսով վարակվածության դեպքերի թիվը Լոռիում ավելացավ ևս 1-ով. Անդրեյ Ղուկասյան

Լոռվա մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կորոնավիրուսով վարակվածության դեպքերի թիվը Լոռիում ավելացավ ևս 1-ով: Այսօրվա դրությամբ վարակվել է 10 անձ, ներկայումս ստացիոնար բուժում է ստանում 9-ը, 1-ը բուժվել և տուն է վերադարձել: Համապատասխան ցուցումները չպահպանելու դեպքում այս թվերը կարող են աճել: Մնացեք տանը, պահպանեք պարետի ցուցումները: Առողջ եղեք»:

«Դավիթ Խաժակյանը ընդամենը իր քենապահությունն է ի ցույց դնում կոնկրետ մարդկանց հանդեպ, որոնց հետ կոնֆլիկտ է ունեցել». Իզաբելլա Աբգարյան

Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության մանկավարժ անդամ Իզաբելլա Աբգարյանն էլ է դժգոհ պարգեւավճարների անհամաչափությունից եւ պետական ապարատի այլ աշխատակիցների ցածր աշխատավարձից – Տիկին Աբգարյան, որքան էլ զարմանալի է, բայց անգամ այս բարդագույն շրջանում իշխանության տարբեր օղակներում չկարողացան դիմադրել պարգեւատրելու եւ պարգեւատրվելու գայթակղությանը, արդյունքում, պարգեւավճարների թեման`ընթացիկ եւ սպասվող սոցիալ-տնտեսական խնդիրների ֆոնին, կրկին վեճերի ու բանավեճերի առիթ

Վրաստանում փակ տարածքում դիմակ կրելը պարտադիր է դառնում. պահանջը չկատարելու դեպքում տուգանք՝ 5000 ԱՄՆ դոլարի չափով. Aliq Media

Aliq Media. Վրաստանում ապրիլի 17-ից հանրային փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է դառնում: Այս մասին հայտարարել է վարչապետի խոսնակ Իրակլի Չիքովանին՝ կառավարության աշխատակազմում անցկացված ճեպազրույցի ժամանակ: Ըստ նրա, պահանջը չկատարելու դեպքում պատասխանատվություն են կրելու իրավաբանական անձինք` տուգանվելով 15 հազար լարի (5000 ԱՄՆ դոլար): «Եթե յուրաքանչյուր քաղաքացի, մասնավոր հատված, կրոնական կազմակերպություն, քաղաքացիական կազմակերպություն, մենք բոլորս չպահպանենք

ՀՀ իշխանությունները չունեն մանդատ Արցախի ժողովրդից՝ ներկայացնելու իրենց խաղաղ գործընթացում. Զ.Մնացականյան

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի պատասխաններն ԱԺ պատգամավորների հարցերին Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում Տաթևիկ Հայրապետյան․ Հարցս ուղղում եմ Արտաքին գործերի նախարար պարոն Մնացականյանին: Պարո՛ն Մնացականյան, Արցախում մարտի 31-ին և երեկ՝ ապրիլի 14-ին, տեղի ունեցան համապետական ընտրություններ, և դրա վերաբերյալ եղան նաև միջազգային արձագանքներ։ Ես կցանկանայի Ձեր դիրքորոշումը հասկանալ միջազգային արձագանքների վերաբերյալ և, ընդհանուր առմամբ, ինչպե՞ս

«Ես գեներալ եմ, իսկ սպայի մոտ կյանքից ավելի պատիվն է, դավաճանությունը չի ներվում». Վլադիմիր Գասպարյան. Tert.am

Ես երբեք հինը չեմ եղել, ես միշտ նորն եմ եղել, ես երեք գլխավոր հրամանատար եմ ունեցել՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, և երբեք անօրինական հրաման չեմ ստացել, ատելության մթնոլորտի սերմանում այն ժամանակ չեմ լսել և չեմ ուզում, որ դա հիմա լինի, որովհետև այն ժամանակ մենք բոլորս իմունիտետ ունեինք, հիմա իմունիտետը տարբեր վիրուսներով խառնում

Ինչո՞ւ է Երևան-Մոսկվա բեռնափոխադրումը 3-4 օրվա փոխարեն տևում 12-14 օր. «Ա1+»

«Ա1+»-ի հարցերին պատասխանում է «Արդյունաբերողների և գործարարների միության» նախագահ Արսեն Ղազարյանը – Պարոն Ղազարյան, կորոնավիրոսի համաճարակի այս շրջանում Հայաստանի բեռնափոխադրումներ իրականացնող ընկերություններն ի՞նչ խնդիրների առաջ են կանգնել: – Բեռնափոխադրումների խնդիրները սկսվել են դեռևս մարտի սկզբներին, երբ ձնաբուքը 10-12 օր գրեթե անանցանելի էր դարձրել ճանապարհը, և մենք ունեցանք մեծ կուտակումներ թե արտահանման, թե ներկրման ուղղություններով: Ձնաբուքի

«Այդ հանցավոր խումբը միայն ինձ չէ, հարյուրավոր մարդկանց է գցել, դրա համար էլ գործը տեղափոխեցին ԱԱԾ». Փայլակ Հայրապետյան

«Այդ տասը հազար բանվորի փոխարեն երեքով փողերը կերել էին». Փայլակ Հայրապետյան

Չինաստանից Հայաստան հասավ բժշկական պարագաների եւ սարքավորումների նոր խմբաքանակը

Չինաստանից Հայաստան է բերվել կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ բժշկական պարագաների եւ սարքավորումներին նոր խմբաքանակ։ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն

Սոցիալական բնակարանաշինություն Աջափնյակում

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Այսօր կառուցապատող ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել ենք Հալաբյան փողոցի հարակից տարածքում բնակելի համալիրի կառուցման առաջարկը: Համաձայն էսքիզային նախագծի՝ նախատեսվում է հինգ բազմահարկ շենքերի կառուցում։ Դա կլուծի նաև նշյալ տարածքում վթարային վեց շենքերի բնակիչների վերաբնակեցման խնդիրը: Առաջարկվող նախագծով, ի դեպ, վերաբնակեցումը կսկսի միայն շենքերի կառուցումից հետո: Համայնքը

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031