Օրվա լրահոսը

Խոր ցաւ ու վրդովում կը պատճառէ բացակայութիւնը նիւթական լայն կարելիութիւններ ունեցող մեր ազգայիններուն. Արամ Ա. Կաթողիկոս

Աստուծոյ ձեզի տուած բարիքներէն չէ՞ք կրնար բաժին մը տրամադրել մեր ժողովուրդի կարիքաւոր զաւակներուն՝ յատկապէս տագնապի այս ծանր օրերուն

Ընտրութիւններուն աննախադէպ մասնակցութիւնը ապացո՞յց մըն է, որ Արցախի ժողովուրդը խորապէս կը գիտակցի իր պատասխանատուութեան երկրի ապագային նկատմամբ. «Հայրենիք»

Ներկայ նորընտիր նախագահով եւ Ազգային Ժողովով կարելի պիտի ըլլա՞յ ձեւաւորել գործադիր եւ օրէնսդիր իշխանութիւնները․․․ եւ այդ ալ յանուն ազատ, անկախ եւ կայուն զարգացող Արցախի

«Նոր հաստատված դեպքերը՝ 47. մահացել է 1 պացիենտ». Նիկոլ Փաշինյան

Երեկ արվել է 1003 հետազոտություն: Ունեցել ենք ակտիվ դեպքերի նվազում՝ 75-ով:

Եկել է համերաշխությունը և մարդու իրավունքները մեր ջանքերի կիզակետը դարձնելու ժամանակը. Էյմոն Գիլմոր

«Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ճգնաժամը մարդու իրավունքների խնդիր է․ այն մեզ հետ երբևէ պատահած ամենագլոբալ և հրատապ ճգնաժամերից մեկն է։ Սա համայն մարդկության պայքարն է հանուն յուրաքանչյուր անձի կյանքի և առողջության իրավունքի». Էյմոն Գիլմոր

Կարապետ Թումասյանն ազատվել է ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության անձնագրային բաժնի պետի պաշտոնից

ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության անձնագրային բաժնի պետ Կարապետ Թումասյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Սիրելի’ ընկերներ, հարազատներ, իմ հարգելի’ քաղաքացիներ. Անձնական պատճառներից ելնելով՝ իմ նախաձեռնությամբ 10.04.2020թ. դիմել և այսօր ազատվել եմ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնագրային բաժնի պետի պաշտոնից և ոստիկանության համակարգից, ինչի մասին հարկ եմ համարում տեղեկացնել՝ առաջնորդվելով հանրային ծառայության

Ազգությունը մի շահարկեք․ ՌԴ դեսպանի ուղերձը Հայաստանում մնացած Ռուսաստանի քաղաքացիներին. Ա1+ (տեսանյութ)

Ա1+. Արտերկրում, այդ թվում Հայաստանում գտնվող ՌԴ քաղաքացիների վերադարձի հարցը գտնվում է երկրի իշխանությունների ուշադրության կենտրոնում։ Ֆեյսբուքյան տեսաուղերձում ասել է Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան  Սերգեյ Կոպիրկինը։ Իհարկե, ըստ նրա, այս խնդրի լուծումը կախված է կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակից, քանի որ   թե օդային, թե ցամաքային  ուղեւորափոխադրումները դադարեցված են։  Նա վստահեցրել է, որ իրենք այս հարցով

Ովքե՞ր են աշխարհի 10 ամենաարագավազ ֆուտբոլիստները

Ֆրանսիական Le Figaro թերթի տվյալներով, Կիլիան Մբապպեն (նկարում) աշխարհի ամենաարագավազ ֆուտբոլիստն է: Նա զարգացնում է տպավորիչ արագություն՝ ժամում 36 կմ: Հետաքրքիր է, որ լավագույն տասնյակում հայտնվել են երեք ֆուտբոլիստներ՝  Ֆեռնանդեսը,  Օբամեյանգը եւ Բալլերաբին, որոնք հատել են 30 տարեկանի սահմանը: Լավագույն տասնյակի ցուցակը: 1.Կիլիան Մբապպե (ՊՍԺ)` 36 կմ/ժամ 2.Ինյակի Ուիլյամս («Ատլետիկ» Բիլբաո)`35,7 կմ/ժամ 3.Պյեր-Էմերիկ Օբամեյանգ («Արսենալ»

Արցախում կորոնավիրուսի վարակը հաստատվել է բուժաշխատողի մոտ

Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ այսօր հաստատված նոր կորոնավիրուսային վարակով բուժաշխատողի (քաղաքացին բնակվում է Ստեփանակերտում) ընտանիքի 7 անդամները մեկուսացվել են և գտնվում են մեկուսացման համար նախատեսված հյուրանոցում: Վերջիններիս մոտ կորոնավիրուսի վարակին բնորոշ ախտանիշներ այս պահին չկան: Մեկուսացված քաղաքացիների հետ շփման նախնական շրջանակն արդեն հայտնի է: Նրանք ինքնամեկուսացել են և գտնվում է համապատասխան մասնագետների և

Աշխատանքներ կտարվեն այժմ Մոսկվայում գտնվող մեր մյուս քաղաքացիների վերադարձի կազմակերպման ուղղությամբ Պարետատուն

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսի լայնածավալ տարածման առաջին իսկ նշաններից հետո հնարավոր բոլոր միջոցներով ՀՀ կառավարությունը, Պարետատունն աջակցել են ՀՀ քաղաքացիներին՝ հստակ քայլեր ձեռնարկելով վերջիններիս տեղում անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու և հայրենիք վերադարձնելու ուղղությամբ: Ներկայումս պարետատունն Արտաքին գործերի նախարարության և ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով կապի մեջ է աշխարհի մոտ 50 երկրներում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ: Պետք է

25-ամյա երիտասարդը կալանավորվել է՝ Տափերական համայնքում 43-ամյա տղամարդու սպանության համար

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում իրականացված քննությամբ պարզվել են Տափերական համայնքում 43-ամյա տղամարդու սպանության դեպքի մի շարք հանգամանքներ, մեղադրանք է առաջադրվել Արարատի մարզի 25-ամյա բնակչին: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արտաշատ քաղաքի բնակարաններից մեկից «ձախ ազդրի վերին երրորդականի, ձախ սրունքի վերին երրորդականի հրազենային վերք» ախտորոշմամբ շտապօգնության խմբի կողմից «Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ էր

Արցախի ԿԸՀ-ն կազմել է քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրություն

2020թ. ապրիլի 17-ին ժամը 17.00-ին կայացել է ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հերթական նիստը, որի  ժամանակ,  համաձայն ԱՀ ընտրական օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ մասի, հիմք ընդունելով  թվով 282 ընտրական տեղամասերում կազմված քվեարկությունների արդյունքների վերաբերյալ արձանագրությունները, ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմել է 2020թ. ապրիլի 14-ին անցկացված Արցախի Հանրապետության նախագահի երկրորդ փուլի ընտրությունների քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրություն: Հրապարակում

Նիկոլ Փաշինյան. «Կորոնավիրուսի համավարակը բոլորիս պարտադրում է վարքագծի նոր կանոններ եւ նույնիսկ նոր ռեֆլեքսներ»

«Առավել եւս արտակարգ դրության առաջիկա շրջանում մենք պետք է կրկնակի զգոնություն դրսեւորենք»:

«Եթե դատական համակարգն արդյունավետ աշխատեր, հիմա ամեն անապահով ընտանիքի կկարողանայինք երեք-չորս հարյուր դոլար գումար հատկացնել». Հայկ Հովհաննիսյան

Նա վստահեցրեց՝ այսօր դատական վեճերում սառած բազմաթիվ գումարներ, ակտիվներ կան, դրանք հասնում են գրեթե մեկ միլիարդ դոլարի, եթե դատական համակարգն ավելի արդյունավետ աշխատեր, այդ գումարները կվերադարձվեին, տնտեսություն կմտնեին, կմտնեին բյուջե:

Վարդերի ծով՝ Կոմիտասի անվան պանթեոնում

Այսօր քաղաքական եւ պետական գործիչ, Հայաստանի ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրն է: Կոմիտասի անվան զգոսայգու այցելուներն այսօր մի հաճելի տեսարանի ականատեսն են դարձել. Պանթեոնում բոլոր շիրիմները հեղեղված էին վարդերով: Այգու աշխատակիցը մեզ տեղեկացրեց, որ նախաձեռնության հեղինակը ծաղկային տնտեսություններից մեկի տնօրինությանն է: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

«Չեմ վախեցել ու բարձրաձայնել եմ խնդիրների մասին, դրա համար էլ ուզում են պատասխանատվության ենթարկել». ԲԴԽ անդամ

Հայկ Հովհաննիսյանը փակագծեր բացեց, թե ինչու է ԲԴԽ-ն քննելու իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը:

Կորոնավիրուսը փլուզել է Չինաստանի տնտեսությունը. ոչ հարուստ և զարգացող երկրների համար իրավիճակն աղետալի կլինի. BBC

Չինաստանն ընկղմվել է խորը ճգնաժամի մեջ կորոնավիրուսի պատճառով, աշխարհի խոշորագույն տնտեսություններից մեկն ամենալուրջ անկումն է գրանցել ժամանակակից պատմության մեջ, ինչը խնդիրներ կառաջացնի ողջ աշխարհի համար: Ինչպես հաղորդում է BBC-ն, այս մասին վկայում է Covid-19 համավարակի հետևանքների նախնական գնահատումը: Չինաստանը համաշխարհային գերտերություններից առաջինն ընդունեց վիրուսի հարվածը և առաջինը հաշվետվություն ներկայացրեց տնտեսական հետևանքների մասին, որոնք աննախադեպ են: 

Հարուցվել է քրեական գործ՝ 29-ամյա երիտասարդի առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքով

2020թ. ապրիլի 16-ին՝ ժամը 18:55-ին, «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ «գլխի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 1991թ. ծնված երիտասարդ: Դեպքի առթիվ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով:

Կորոնավիրուսից մահացած մարալիկցի տղամարդու հարազատները վիրավորված են․ «Չճշտված տեղեկություններ են տարածում»

Aravot.am-ի հետ զրույցում օրեր առաջ կորոնավիրուսից մահացած Մարալիկի 68-ամյա բնակչի դուստրը՝ Ռ․ Ա․-ն հավաստիացրեց, որ իր հայրը Մարալիկի հիվանդանոց ոտք չի դրել, հետևաբար և հայտարարել, թե այս քաղաքի հիվանդանոցի բուժանձնակազմի 9 ներկայացուցիչներ հնարավոր է վարակված լինեն նրանից, կոռեկտ չէ։ Ըստ Ռ․ Ա․-ի, չճշտված տեղեկություններ են տարածվում, ինչն էլ զայրացնում է վշտի մեջ գտնվող հարազատներին ու նաև

2019թ. Փաշինյանի կառավարությունը շարունակել է վայելել համեմատաբար բարձր ժողովրդականություն. Amnesty International-ի

2019թ. Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում մի շարք երկրների կառավարություններ լայնամասշտաբ հարձակումներ են իրականացրել մարդու իրավունքների վրա, չեն դադարել կանանց, էթնիկ և այլ փոքրամասնությունների հանդեպ ոտնձգությունները, ոտնահարվել են փախստականների իրավունքները: Այս մասին է ասված է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության տարածաշրջանային ամենամյա զեկույցում, որում անդրադարձ կա նաև Հայաստանին: Զեկույցում նշված է, որ Հայաստանում տեղի են

Քաշաթաղի բուժմիավորումից այսօր դուրս են գրվել նոր կորոնավիրուսով վարակված երկու քաղաքացիները

Քաշաթաղի բուժմիավորումից այսօր դուրս են գրվել նոր կորոնավիրուսով վարակված երկու քաղաքացիները: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ընթացակարգերի՝ վերջիններս 2 շաբաթ գտնվելու են ինքնամեկուսացման մեջ: Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ, Արցախում արձանագրվել է նոր կորոնավիրուսով վարակման 7 դեպք, երկու քաղաքացիներ առողջացել են: Արցախ / Տեղեկատվական շտաբ

Նիկոլ Փաշինյանի ուղերձը

Այս պահին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս ուղերձով:

Սարսափելի է, դժոխք, ցեղասպանություն սեփական ժողովրդի նկատմամբ. բժիշկ Մաթևոսովը` Մոսկվայում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի մասին

Շտապ օգնության մեքենաների կիլոմետրերով ձգվող խցանումներ, մարդկանց կուտակումներ մետրոյի մուտքի մոտ, գերծանրաբեռնված հիվանդանոցներ և իշխանությունների, բժիշկների` «տանը մնալու» կոչեր: Ռուսաստանը զերծ չմնաց այն խնդիրներից, որոնց բախվել են աշխարհի երկրները կորոնավիրուսի տարածումից հետո, գրում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը: Ռուսաստանում մասնավոր խոշորագույն կլինիկաներից մեկի` «Մեդսի»-ի բժշիկ, բժշկական գիտությունների թեկնածու Դավիդ Մաթևոսովը, գնահատելով Ռուսաստանում ստեղծված իրավիճակը, մասնավորապես,

Զարեհ Սինանյանը՝ Վեհափառի եւ կառավարության հայտարարությունների մասին. «Պետք չի, որ որեւէ մեկը մասնակցի այդ գործընթացներին»

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այն կարծիքին է, որ ՀՀ 2-րդ նախագահի իրավական գործընթացին պետք չէ որեւէ մեկը դատական գործերից դուրս մասնակցի: Այսօր կառավարության մամուլի կենտրոնում Սինանյանը պատասխանելով հարցին, թե՝ ինչպես է վերաբերում եկեղեցի ու ՀՀ կառավարության այս օրերի «փոխհրաձգությանը», ասաց. «Հայաստանում կա դատական համակարգ եւ մենք  հեղափոխությունից հետո վճռորոշ ձեւով փորձում ենք ստեղծել

Զարեհ Սինանյան. «Աշխարհում կորոնավիրուսով վարակված հայերի թիվն ավելի մեծ է, քան մենք կարող ենք պատկերացնել»

ՀՀ-ում սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ ամենից շատ դիմում են հիմնականում Իրանից եւ Լիբանանից, բայց ՌԴ-ից դիմողների թիվն անհամեմատ մեծ է, քան այլ երկրներից դիմողների։ Այս մասին այսօր կառավարության մամուլի կենտրոնում ասաց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: Նա նաեւ նշեց, որ Ռուսաստանի հարավային տարածաշրջանում գտնվող շատ հայեր ցանկություն ունեն վերադառնալ Հայաստան, բայց միջոցներ

ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի 456.500 եվրո կորոնավիրուսի ճգնաժամի կորոնավիրուսի ճգնաժամի հաղթահարման համար

Եվրոպական միությունը հայ ֆերմերի կողքին է COVID-19 ճգնաժամի ընթացքում։ Եվրոպական միությունը Հայաստանին կտրամադրի 456.500 եվրո օգնություն գյուղատնտեսության ոլորտում կորոնավիրուսի ճգնաժամի բացասական ազդեցությունը մեղմելու նպատակով: Աջակցությունը կտրամադրվի Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող եւ Ավստրիական զարգացման համագործակցության կողմից համաֆինանսավորվող «ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում (EU-GAIA)» ծրագրի բյուջեի շրջանակներում։ Այդ մասին հայտարարվեց EU-GAIA ծրագրի Խորհրդատվական հանձնաժողովի առաջին նիստում, որի

ՀՀ նախագահը դատավորներ է նշանակել

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԻՎԱՆ ԲԱՂՄԱՆՅԱՆԻՆ ԱՐԱՐԱՏԻ ԵՎ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի ապրիլի 16-ի ԲԴԽ-19-Ո-44 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իվան ԲԱՂՄԱՆՅԱՆԻՆ նշանակել Արարատի

Ջուր չի լինի մինչև կեսգիշեր. վթարային ջրանջատում Աջափնյակում

Դադարեցվում է Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝ Նազարբեկյան, Նորաշեն, Գ – 1 թաղամասերի, Սիլիկյան հին խճուղու, Բաշինջաղյան 188, 192, 196, 198 շենքերի և Բեկնազարյան փողոցի ջրամատակարարումը:

Փասադենայի դպրոցների միասնական շրջխորհուրդը հավանություն է տվել հայերեն ուսուցանող երկրորդական վարժարանի հիմնադրմանը. Մելգոնեան համաշխարհային նախաձեռնություն

Փասադենայում կբացվի հայերեն ուսուցանող երկրորդական վարժարան. աշակերտները հնարավորություն կունենան սովորել արևելահայերեն, արևմտահայերեն, ինչպես նաև ուսումնասիրել հայոց պատմության, հայ գրականության ու մշակույթի վերաբերյալ առարկաներ:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031