Օրվա լրահոսը

Անդրանիկ Քոչարյան. «Ոստիկանությունն ու անվտանգության համակարգն ամենամեծ հարվածը ստացավ 1996-ին»

«Ամենամեծ հարվածը ոստիկանությունն ու մեր անվտանգության համակարգը ստացավ 96 թվականին»,-այսօր այսպիսի տեսակետ  հայտնեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն՝ ոստիկանության բարեփոխումների 2020-2022 թվականների ռազմավարության շուրջ հանրային քննարկման ժամանակ: Անդրադարձ կատարելով 90-ականների իրավապահ համակարգին, Քոչարյանն ասաց՝ ոստիկանությունն ինչ-որ պահի 90-ականներին եղել է կաշկանդված. «Հետո իրեն շտկել է, եղել է շատ ուժեղ, այդ

Ավտոմեքենան բեռնված է եղել բոխի տեսակի ծառի՝ ապօրինի հատված փայտանյութով

Փետրվարի 21-ին, ժամը 19.30-ի սահմաններում, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները շրջագայություն կատարելիս, Ստեփանավան քաղաքի Բաղրամյան փողոցում, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով կանգնեցրել են «ՎԱԶ-2121» ավտոմեքենան, որը բեռնված է եղել բոխի տեսակի ծառի փայտանյութով: Վարորդը փայտանյութի համար համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել և հայտնել է, որ բենզասղոցով փայտը հատել է Պուշկինո գյուղի մոտակա անտառից, Լոռի Բերդ գյուղ տեղափոխելու նպատակով:

«Խոսքը մի զույգի մասին է»

«Ֆրանսիայի հայ ընտանիքի երեխա ունենալու երազանքը փշրվեց մայրենիքում» («Առավոտ» օրաթերթ 23.11.2019) հրապարակումից հետո ստացվել է «Մարդու պտղաբերության կենտրոնի» (Fertiliti Center) տնօրեն Էդ. Համբարձումյանի պատասխանը: ՊԱՏԱՍԽԱՆ «Ֆերթլիթի Սենթր» ՍՊ ընկերությունը (այսուհետեւ նաեւ՝ Կենտրոն) համապատասխան լիցենզիայի հիման վրա իրականացնում է բնակչության բժշկական սպասարկում եւ օգնություն. իրականացնում է արտամարմնային  բեղմնավորում, արհեստական սերմնավորում եւ այլ բժշկական ծառայություններ: Ընկերությունը համացանցում

«Մեր համատեղ աշխատանքի ընթացքում ձևավորվում է Ղարաբաղի հարցի բանակցային նոր բովանդակություն»․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի համանախագահությամբ Ստեփանակերտում տեղի է ունենում Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը: Նիստին ներկա են նաև Հայաստանի և Արցախի խորհրդարանների նախագահներ՝ Արարատ Միրզոյանը և Աշոտ Ղուլյանը: Մինչ օրակարգային հարցերին անցնելը Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը հանդես են եկել ելույթներով: Իր խոսքում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես,

37-ամյա տղամարդն իր «Մերսեդես»-ով բախվել է ճամփեզրի արգելապատնեշներին և տեղում մահացել

Փետրվարի 21-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Գեղաշեն գյուղի բնակիչ 37-ամյա Ռազմիկ Ասատրյանը, Երևան-Սևան ճանապարհի 48-րդ կմ-ին իր վարած «Մերսեդես»-ով բախվել է ճամփեզրի արգելապատնեշներին և տեղում մահացել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Կոտայքի մարզային քննչական վարչություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական

«Առաջարկում ենք վերանայել լուսաձայնային նռնակների, արցունքաբեր գազի եւ ջրանետի կիրառումները». Դանիել Իոաննիսյան

Այսօր ոստիկանության բարեփոխումների 2020-2022 թվականների ռազմավարության շուրջ հանրային քննարկում է ընթանում: Քննարկման մասնակիցներից «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Արաքս Մելքոնյանն այս ռազմավարության մասին ասաց՝ կարեւոր է հասկանալ ոստիկանության դերը քրեական արդարադատության համակարգում.«Ռազմավարությամբ հիմա ենթադրվում է քրեական ոստիկանության ստեղծման հնարավորություն, այս իմաստով կարեւոր է հասկանալ քրեական ոստիկանության դերն այդ համակարգում, պետք է հասկանալ, թե ինչ

Բակո Սահակյանը Նիկոլ Փաշինյանի հետ Ստեփանակերտում մասնակցել է հայկական երկու հանրապետությունների Անվտանգության խորհուրդների համատեղ նիստին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ստեփանակերտում մասնակցել է երկու հայկական  հանրապետությունների Անվտանգության խորհուրդների համատեղ նիստին: Իր ելույթում նախագահ Սահակյանը կանգ է առել արտաքին եւ ներքին քաղաքականությանը վերաբերող խնդիրների վրա՝ կապված, մասնավորապես, արտաքին քաղաքական վերջին զարգացումների, բանակաշինության, հանրապետության հարավային շրջաններում ռազմավարական բնույթի սոցիալ-տնտեսական մի շարք նախագծերի իրականացման հետ: Բակո

Մանվել Գրիգորյանի եղբորորդու նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվի

Քրեական գործի նախաքննության ժամանակ միացվել էին մի քանի քրեական գործեր՝ 12 առերեւույթ տուժողների, մեկ միասնական քրեական գործով նյութեր էին նախապատրաստվել Արշալույս համայնքի ղեկավարի, պահեստազորի գնդապետ Զարզանդ Գրիգորյանի նկատմամբ: Ի դեպ, նախաքննական մարմինը որոշում էր կայացրել դադարեցնել ժամանակավորապես նրա պաշտոնավարումը, ինչը, սակայն, դատական ատյաններում վիճարկվում է նրա պաշտպանի կողմից: ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության

Տնտեսագետ․ 7․6 % տնտեսական աճի մի մասը պայմանավորված է ստվերի կրճատմամբ․ «Ժամանակ»

2019թ.-ին տնտեսական աճը Հայաստանում կազմել է 7․6 %՝ այսպիսով գրանցելով ամենաբարձր աճը նախորդ տասներկու տարիների ընթացքում։ Հայաստանի վիճակագրական կոմիտեի համաձայն, համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) նման բարձր աճ չի գրանցվել 2007 թ.-ից ի վեր։ Ըստ Վիճակագրական կոմիտեի օրերս հրապարակած տվյալների՝ առավել բարձր աճ է գրանցվել արդյունաբերության ոլորտում՝ 10․2 %, առևտրի և ծառայությունների ոլորտում գրանցվել է 10․1

Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Գերմանիայի նախագահին Հանաու քաղաքում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին՝ Հանաու քաղաքում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Խոր ցավով տեղեկացա Հանաու քաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին: Իմ ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ և Գերմանիայի բարեկամ ժողովրդին: Զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթում եմ տոկունություն և ոգու արիություն,

Արկադի Տեր-Թադևոսյան․ Այդ հանդիպումները ոչ մի էական դերակատարում չեն ունենում․ «Ժամանակ»

«Ես քաղաքական գնահատականներ տալ չեմ կարող և չեմ ուզում, միայն իմ սուբյեկտիվ կարծիքը կարող եմ ասել, որ այդքան էլ ճիշտ չեմ համարում նման դեբատների մասնակցելը, որովհետև Իլհամ Ալիևը եկել էր ու ալամ աշխարհի ստերն էր խոսում, նրա ամբողջ խոսքը կառուցված էր կեղծիքի ու մանիպուլյացիաների վրա, ես այդ պանելային քննարկման ժամանակ այդպես էլ Ադրբեջանի ղեկավարից իրականությանը

Վալենտին Թովմասյանի արխիվի բացառիկ նմուշներից մինչեւ ճանաչված բրիտանացի կինոքննադատի հայաստանյան այց

«Առավոտի» հանդիպումը Բրիտանական  խորհրդի հայաստանյան  մասնաճյուղի ծրագրերի ղեկավար Նարեկ Վ. Թովմասյանի հետ այս անգամ մասամբ էր վերաբերում խորհրդի գործունեությանը կամ  փետրվարի 15-21-ը անցկացվող  Բրիտանական ֆիլմերի 16-րդ փառատոնին: Մեզ հայտնի դարձավ, որ օրերս Նարեկ Վ. Թովմասյանը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանին է փոխանցել լուսահոգի հոր՝  երաժշտագետ,

Վարչապետը չարված հակաօրինական գործողությունները փորձում է «ծախել» հանրության վրա որպես լավություն․ «Փաստ»

Վարչապետ Փաշինյանը բավական տարողունակ հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը։ Այս հարցազրույցը հիմնականում նվիրված էր ապրիլի 5-ին սպասվող հանրաքվեի ընթացքում «Այո»-ի քարոզչությանը, թեպետ եղան նաև մի շարք այլ հարցերի պատասխաններ: Հանուն արդարության պետք է նշել, որ սա այն բացառիկ դեպքերից էր, երբ վարչապետը գրեթե դուրս չեկավ ափերից, ինչը նրա խոսքին առավել ծանրակշիռություն էր հաղորդում, եթե մի

Նորատ Տեր-Գրիգորյանց․ Սրա համար պետք է բոլորը պատասխան տան՝ սերժանտներից մինչեւ պաշտպանության նախարար․ «Հրապարակ»

Սովետական եւ Հայաստանի պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ, 1992-1995 թթ. Արցախյան ազատամարտի ընթացքում Հայաստանի զինված ուժերի զարգացման գործում մեծագույն ավանդ ունեցող Նորատ Տեր-Գրիգորյանցը բանակում մահերը համարում է զինված ուժերում արտակարգ իրավիճակ։ «Սա աննորմալ վիճակ է, սա արտակարգ իրավիճակ է։ Ինչպե՞ս են հնարավոր այդքան մահեր, ինչ է՝ նրանք կռվե՞լ են, ինչ-որ բանի համար զոհվե՞լ են։ Սրա համար պետք է

Մինչև ապրիլի 5-ը նման շոուների պակաս չենք ունենալու․ «Փաստ»

Հայաստանի ներկայիս իշխանությունները հասարակական տրամադրությունների վրա ազդելու ոչ օրիգինալ, բայց սեփական ճանապարհ են ընտրել: Ցանկացած պահի, երբ ակնհայտ է դառնում վարկանիշի էական նվազումը, էլ չենք խոսում որևէ ընտրական գործընթացի կամ կարևոր հարցի «անցկացման» մասին, իշխանությունները հեղինակում են մի նոր շոու, որը հանրության որոշակի հատվածի կպահի էյֆորիկ տրամադրության մեջ: Բայց, ինչպես ասում են, «սրանք դեռ ծաղիկներն

Նիկոլ Փաշինյանը շարունակում է ծեփել ու պառկեցնել, վիրավորել ու անարգանքի սյունին գամել․ «Հրապարակ»

Երեկ լսում եմ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ հերթական անգամ հույս փայփայելով, որ ինչ-որ դրական փոփոխություններ կլինեն, եւ վարչապետ Փաշինյանը որոշակի հետեւություններ արած կլինի քննադատություններից ու վերանայած կլինի իր ագրեսիվ պահվածքը։ Ավաղ։ Ինչպես ասում են՝ կարմիր կովն իր կաշին չի փոխում։ Խոսքն ինչ-որ պահից նորից դառնում է ագրեսիվ, նորից հիշում է թիրախները, անգամ Արցախի մասին խոսելիս չի

«Հատիս» ակումբն՝ առանց Մարտին Թաթոսիչի

Անցած կիրակին թերեւս միակ հանգստյան օրն էր վերջին տարիներին, երբ «Հատիս տուր» ակումբի անդամները հաղթահարեցին հերթական բարձունքն առանց նրա հիմնադիր, ՀՀ սպորտի վարպետ, Երեւանի պետական բժշկական համալսարանի ավագ դասախոս, «Մոնթե Մելքոնյան» ռազմական վարժարանի լեռնային հրահանգիչ եւ Հայաստանի ամենահայտնի լեռնագնաց Մարտին Մարտիրոսյանի: 67-ամյա «Թաթոսիչը» (այսպես էին սովորաբար նրան դիմում իր ուսանողներն ու մտերիմները) օրերս հանկարծամահ եղավ

«Մյունխենյան սկզբունքները վտանգավոր արկածախնդրություն են»

Մյունխենում կայացած Ադրբեջանի նախագահի հետ բանավեճից հետո, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրապարակած Մյունխենյան սկզբունքներում ամրագրել էր. «ԼՂ հարցը չունի ռազմական լուծում: Եթե որեւէ մեկը կասի, որ հարցը ռազմական լուծում ունի, Ղարաբաղի ժողովուրդը կասի՝ ուրեմն այն վաղուց լուծված է»։ «Առավոտի» հետ զրույցում, «Ազգային Օրակարգ» կուսակցության Անվտանգության և արտաքին հարցերի հանձնախմբի անդամ Հովհաննես Սարգսյանն անդրադառնալով այդ

Ովքե՞ր են Արցախի նախագահ դառնալու իրական հավակնորդները․ «Ազգ»

Մարտի 31-ին Արցախում նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ են: Ոչ Հայաստանում, ոչ Արցախում մինչեւ հիմա այսպիսի համընկնում չի եղել` երեւի Արցախում ավելի ռացիոնալ մտածողություն ունեն ավելորդ ծախսեր չանելու, քաղաքական ուժի եւ քաղաքական ուժ ներկայացնող նախագահի ընտրությունները եւս համադրելի դարձնելու տեսակետից: Թե այդ բոլորի հետ ինչու է սինքրոնացել ապրիլի 5-ին կայանալիք Հայաստանի սահմանադրական հանրաքվեն, ինչից ինչ է

Նման կոչերը ես համարում եմ շատ վտանգավոր. Դավիթ Բաբայանը՝ Ժիրայր Սեֆիլյանի կոչի մասին․ «168 ժամ»

«Նման կոչերը ես համարում եմ շատ վտանգավոր, որովհետև հայրենասիրությունը չի դրսևորվում կենացներով, ինչ-որ անհասկանալի գաղափարներով: Չեմ բացառում, որ դրանք կարող է հաճելի լինեն որոշ մարդկանց համար, բայց քաղաքականությունը խաղուպար չէ: Հարց եմ տալիս՝ երբ խոսում ենք Արցախի՝ մարզ լինելու մասին, մենք մտածո՞ւմ ենք՝ ինչ հետևանքներ կարող է լինեն դրանից բխող: Մենք ասում ենք՝ սա ազգային

Եթե գիրք նվիրելու հայկական ավանդույթը Մյունխենում մի քանի օր շուտ սկսեին… «Ազգ»

Եթե գիրք նվիրելու հայկական ավանդույթը Մյունխենում մի քանի օր շուտ սկսեին ու սրահ մտնող յուրաքանչյուր ունկնդիր աթոռին գտներ Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հայկական առաջարկների մասին անգլերեն կամ գերմաներեն՝ հին ու նոր քարտեզներով ամփոփ մի ժողովածու, որի մեջ անշուշտ չէր մոռացվի Այազ Մութալիբովի հետ Դանա Մազալովայի «Նեզավիսիմայա գազետայում» հրատարակված հարցազրույցի տեսապատճենված օրինակը, կարիք չէր լինի մտահոգվելու, թե

Հրամանատարներին կարգադրվել է գնալ հոսպիտալներ եւ բուժման մեջ գտնվող զինծառայողների հետ լրացուցիչ զրույցներ ունենալ․ «Ժողովուրդ»

Բանակում զինվորների մահվան դեպքերով ենթակա ստորաբաժանումների հրամանատարներին կարգադրվել է գնալ հոսպիտալներ եւ բուժման մեջ գտնվող զինծառայողների հետ լրացուցիչ զրույցներ ունենալ. այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանից հետաքրքրվեց՝ իրեն մեղավոր չի զգում արդյոք, որ առողջական խնդիրներ ունեցող սպային կամ

Մեկընդմիշտ պետք է հրաժարվել հայաստանյան հին՝ «ամեն բան գիտեմ» հիվանդությունից. «Ազգ»

Ի մի բերելով հայ-ադրբեջանական հակամարտության այս՝ բանավիճային դրվագը, անհրաժեշտ է այսուհետեւ նկատի ունենալ մի քանի բան: Նախ՝ բոլոր այն պետական գործիչները, որոնք հակամարտության ու բանակցությունների որեւիցե փուլում որոշիչ դերակատարում են ունեցել նախապես, անկախ նրանց նկատմամբ գործող իշխանության վերաբերումից, Արցախյան հարցի շուրջ պետք է ունենան պաշտոնական կամ անպաշտոն խորհրդականի կարգավիճակ: Երկրորդ՝ ներկա իշխանությունները պետք է ստեղծեն

Օսլոյում բնակվող կինը որոշել է հետեւել Փաշինյանի կոչին, սակայն նշում է՝ տղաս մտածում է Հայաստան տեղափոխվելու մասին, բայց չի կարող թողնել այնտեղի աշխատանքը. «Հայկական ժամանակ»

Այս ամսվա սկզբին ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմեց արտերկրում բնակվող հայերին՝ կոչ անելով Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի օրը՝ ապրիլի 5-ին, լինել Հայաստանում: Զրուցել ենք Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում բնակվող Անահիտ Ավագյանի հետ, որը հետեւել է վարչապետի կոչին, ինքնաթիռի տոմս է գնել եւ ապրիլի 3-ին լինելու է Երեւանում: – Տիկի՛ն Անահիտ, երբվանի՞ց եք ապրում Օսլոյում:

Նիկոլ Փաշինյանի Մյունխենյան սկզբունքները եւ իրականությունը

«Առավոտի» զրուցակիցն է «Ազգային Օրակարգ» կուսակցության Անվտանգության և արտաքին հարցերի հանձնախմբի անդամ Հովհաննես Սարգսյանը Իբրեւ մյունխենյան հանդիպումների եւ բանավեճի ամփոփում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց Արցախի հարցի վերաբերյալ Մյունխենյան սկզբունքները: «Եթե Փաշինյանը համարում է, որ սրանք հակամարտությունը կարգավորելու համար մեր կողմից ձևավորած սկզբունքներն են, կամ այլ կերպ ասած՝ կարմիր գծերը, ապա այստեղ կան հակասական պահեր»,-

Հրանտ Բագրատյան․ «Նման խիստ հարցադրում Ալիևը չի արել հինգ, տասը, տասնհինգ տարի առաջ»․ «168 ժամ»

Ալիև-Փաշինյան հանդիպումը ցույց տվեց, որ Ալիևն օրակարգ ունի, Փաշինյանը չունի: Այս մասին «Պրեսինգ» հաղորդաշարի ժամանակ ասաց ՀՀ նախկին վարչապետ, նախկին պատգամավոր, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով Մյունխենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի քննարկմանը: Հրանտ Բագրատյանը նկատեց, որ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ խնդրի լուծումը պետք է բավարարի երեք կողմերին էլ, իսկ դրանից առաջ

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 22-ի ժամը 09:55-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է բեռնատարների համար: Կոտայքի մարզում, Արագածոտնի մարզի Աշտարակ, Թալին

Հայաստանի ներկայիս ղեկավարությունը փաստացի հայտարարում է տարածքների զիջման պարտականության մասին՝ ոչնչի դիմաց․ «168 ժամ»

Նախօրեին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձավ նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը՝ հանդես գալով մտահոգիչ հայտարարություններով։ Մասնավորապես՝ զարգացնելով Մյունխենում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկման ժամանակ իր առաջ քաշած այն թեզը, թե հայկական կողմի համար չկան տարածքներ, այլ կա անվտանգություն, որը չի զիջվում, Նիկոլ Փաշինյանը Հանրայինի եթերում, ըստ էության, հայտարարեց,

«Հոգեւոր մարզանքի» անհրաժեշտությունը

Բժիշկները, հոգեբանները, զանազան մարզիչներն ու «գուրուները» պնդում են, որ ամեն առավոտ պետք սկսել ֆիզիկական մարզանքից: Եվ նրանք, իհարկե, իրավացի են. մկաններն աշխատեցնելը հսկայական օգուտ է տալիս մարդուն՝ նա դառնում է ավելի առույգ, ինքնավստահ եւ նպատակասլաց: Ավելի քիչ է խոսվում այն մասին, որ առավոտյան եւ ոչ միայն առավոտյան պետք է մարզել նաեւ զգացմունքները, միտքը, հոգին: («Զգացմունքների

Ամերիա Սերունդ. 2012թ.-ից երիտասարդների կողքին

Մեկնարկում է Ամերիաբանկի հաջողված ու սպասված ծրագրերից մեկը` «Ամերիա Սերունդ 12»-ը, այս անգամ նոր ձևաչափով, նոր մոտեցումներով ու նորարար գաղափարներով: Ծրագիրը բացառիկ հնարավորություն է` նպատակասլաց, ստեղծագործ ու եռանդուն երիտասարդների համար, ովքեր ցանկանում են իրենց աշխատանքային կենսագրությունը սկսել կամ ձեռք բերած փորձը ամրապնդել Ամերիաբանկում: Ծրագրի հիմնական նպատակը 21-27 տարեկան երիտասարդ, նորավարտ մասնագետների համար գործարար միջավայրում ուսանելու,

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031