Օրվա լրահոսը
2019 թվականն ավարտվել է 12-ամսյա գնաճի 0.7% մակարդակով. ԿԲ
ԿԲ Խորհուրդը նպատակահարմար գտավ պահպանել դրամավարկային խթանման չափը՝ անփոփոխ թողնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը
Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդների չեմպիոնուհիները որոշվեցին չորս քաշային կարգում (ֆոտոշարք)
«Դինամո» մարզահամալիրում այսօր ավարտվեց բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը, որն անցկացվում էր ՀԲՖ հովանու ներքո: Աղջիկների պայքարին մասնակցեց 11 հոգի: Նրանք հանրապետության չեմպիոններին եւ մրցանակակիրներին որոշեցին չորս քաշային կարգերում: Պատվո պատվանդանի 1-ին աստիճան բարձրացան. 48 կգ՝ Արսինե Ծատուրյան, 51 կգ՝ Գայանե Տեր-Բարսեղյան, 64 կգ՝ Էլիդա Քոչարյան եւ 75 կգ՝ Նաիրա Տոնոյան: Տղաների առաջնությունը կավարտվի ավելի ուշ:
Մաքսիմ Մանուկյանը պարտվեց Վրաստանի ներկայացուցիչ Տոռնիկե Ձամաշվիլիին
Իտալիայի մայրաքաղաքում այսօր մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ազգային հավաքականի անդամ 87 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը առաջին գոտեմարտում պարտություն կրեց Վրաստանի ներկայացուցիչ Տոռնիկե Ձամաշվիլիից եւ այժմ սպասելու է սփոփիչ գոտեմարտերի հնարավորության: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
ՃՇՀԱՀ-ի լրատվականից պարզաբանում են. «Խորհրդի նախագահը իր տեղում աշխատում է»
Aravot.am-ի տեղեկություններով, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի գործի շրջանակներում ձերբակալված ենթարկված անձանցից մեկը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) հոգաբարձունների խորհրդի նախագահ, «ԿամուրջՇին» ընկերության խորհրդի նախագահ Վլադ Ասատրյանն էր: Ի դեպ, նրան եւ բուհի նախկին ռեկտոր Գագիկ Գալստյանին անցյալ տարի օգոստոսին շնորհվել էր ՀՀ վաստակավոր շինարարի կոչում: Պարոն Գալստյանը եւս ձերբակալվել էր Վերմիշյանի
Սահմանադրական հանրաքվեն Հայաստանում աննախադեպ գործընթաց է, ուղիղ ժողովրդավարության կիրառման ակնհայտ օրինակ. Տաթևիկ Հայրապետյան
Ըստ նրա՝ խնդիրը ոչ թե Հրայր Թովմասյան քաղաքացին է, այլ այն արժեհամակարգը, ՀՀԿ-ական կեղծված արժեհամակարգը, որն ինքը մարմնավորվում է:
Նախարարը՝ Լուսաշողի դպրոցին. «Թող միջոցներ ձեռնարկեն՝ ճիշտ կոմպլեկտավորելու համար»
«Այդ դպրոցով մենք զբաղվել ենք դեռ սեպտեմբերից եւ ասել ավելորդ հաստիքների մասին»,-ասում է Արայիկ Հարությունյանը
«Հարավկովկասյան երկաթուղին» նոր գլխավոր տնօրեն ունի
ՀԿԵ աշխատավարձերը բարձր են հայաստանյան միջին ցուցանիշերից, ընկերությունն աշխատում է ֆինանսական դրական արդյունքներով. Վյաչեսլավ Պավլովսկի
«Հայաստանը հնարավորությունների երկիր է». Հայաստան-Հորդանան գործարար համաժողովը՝ համագործակցության շրջանակն ընդլայնելու հնարավորություն
ՀՀ կառավարությունը պատրաստ է օժանդակել գործարարներին, որպեսզի բոլոր պայմանավորվածություններն իրականություն դառնան առանց խոչընդոտների
ԿԱԻ-ի նախկին աշխատակից. «ԿԱԻ-ն կրթության ողնաշարն է, ինչու լուծարեցին»
ԿԳՄՍ-ի դիմաց Կրթության ազգային ինստիտուտի աշխատակիցները բողոքի ցույց են անցկացնում, նրանց խոսքերով, շուրջ 400 հոգի աշխատանք է կորցրել: «Ոչ մեկն իր տեղում չի եւ չեն կարողանում մեզ ընդունել: Ի վերջո, ուզում ենք պարզել մեր կարգավիճակն ի՞նչ է, նորից աշխատելո՞ւ ենք, ամեն ամիս մեզ խաբել են, թե հաջորդ ամսին հարցի լուծումը կլինի, եւ հունիսից մինչեւ այսօր
Սև-սպիտակ քաղաքական դաշտին այլընտրանք կա. Արթուր Վանեցյանի հարցազրույցը՝ Interfax-ին
Վանեցյանը դեմ է քաղաքական կոշտ սահմանազատմանը՝ «ով մեզ հետ չէ, մեր դեմ է» սկզբունքով:
Որոշվել է նոր մեղադրանքներ առաջադրել Արա Բաբլոյանին ու Արսեն Բաբայանին. «Այսօր»
Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը կայացրել է ըստ մեղադրանքի՝ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի-ի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Արս. Բ.-ի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրական եզրակացությունը չհաստատելու և լրացուցիչ քննություն կատարելու համար քրեական գործը քննիչին վերադարձնելու մասին որոշում՝
Օտարերկրյա անծանոթ հեռախոսահամարների զանգերին պատասխանելու դեպքում հեռախոսահամարի հաշվեկշռից հնարավոր է խոշոր գումարներ ելքագրվեն. ԱԱԾ-ն իրազեկում է
Ս.թ. հունվարի 31-ին, առավոտյան ժամը 07:11-ից մինչև ժամը 07:30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում գործող բջջային ցանցերի օպերատորներից մեկի մի քանի տասնյակ բաժանորդներ ստացել են զանգեր ադրբեջանական, ինչպես նաև օտարերկրյա այլ հեռախոսահամարներից՝ 0 վայրկյան տևողությամբ: Որոշ բաժանորդներ փորձել են հետադարձ կապ հաստատել նշված օտարերկրյա հեռախոսահամարների հետ: Անհրաժեշտ ենք համարում իրազեկել, որ օտարերկրյա անծանոթ հեռախոսահամարների զանգերին պատասխանելու կամ
Գագիկ Ծառուկյանն իր տեղը զիջել է «Իմ քայլից» Արուսյակ Ջուլհակյանին
Ամենաշատ բացակայածները`ամենաշատ գործուղումների գնացածներն են. տասնյակում ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներն են
Կարապետ Չալյանը հաղթանակով մեկնարկեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի ԵԱ-ում
Հռոմում այսօր մեկնարկեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը, որին Հայաստանի ազգային հավաքականը մասնակցում է ամբողջական կազմով: Մեր ընտրանուց առաջինը մրցագորգ մտավ եւ որակավորման փուլում շվեյցարացի մրցակցին 11:2 հաշվով հաղթեց 77 կգ քաշային Կարապետ Չալյանը: 1/8 եզրափակչում Չալյանը գոտեմարտելու է սերբ եւ գերմանացի զույգի հաղթողի հետ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Թալանել են Վարչական դատարանի դատավորի Lexus-ը. Shamshyan.com
Shamshyan.com -ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 9-ին, Երևանում թալանել են ՀՀ վարչական դատարանի դատավոր, 48-ամյա Արծրուն Միրզոյանի ավտոմեքենան։ Դատավորը ոստիկանության Արաբկիրի բաժին է ահազանգել և հայտնել, որ փետրվարի 8-ին, ժամը 22։30-ից մինչև փետրվարի 9-ի ժամը 01։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք ապակին կոտրելու միջոցով Բաղրամյան պողոտայում կայանված իրեն պատկանող Lexus մակնիշի 99 AM 707 համարանիշի
Գևորգ Աֆրիկյանը Մոսկվայում կմասնակցի պաուեր-լիֆտինգի ուժային եռամարտի մրցումներին
Գավառ քաղաքի բնակիչ, 20-ամյա Գևորգ Աֆրիկյանն այսօր այցելեց Գեղարքունիքի մարզպետարան` ցանկություն հայտնելով հանդիպելու Գեղարքունիքի մարզպետին և նրա հետ քննարկելու իր՝ մարտի 27-ին Մոսկվայում կայանալիք Եվրոպայի չեմպիոնների գավաթի առաջնությանը մասնակցության հարցը: Մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց մարզիկին, լսեց նրա խնդրանքը և պատրաստակամություն հայտնեց՝ աջակցել նրան մրցումներին մասնակցելու համար: Գևորգ Աֆրիկյանը 2019 թվականին տարբեր երկրներում մասնակցել է ուժային
«Համագործակցության լայն դաշտ կա». վարչապետը ողջունել է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի և ՀՀ առևտրային բանկերից մեկի միջև վարկային համաձայնագրի ստորագրումը
Վարչապետը Սևծովյան առևտրի և զարգացման բանկի նախագահի հետ քննարկել է համագործակցության զարգացման հեռանկարները
ՎՏԲ-Հայաստան Բանկի «Բերդ» մասնաճյուղը տեղափոխվել է նոր հարմարավետ տարածք
ՎՏԲ-Հայաստան Բանկի «Բերդ» մասնաճյուղը վերաբացվեց նոր ավելի ընդարձակ ու հարմարավետ տարածքում՝ ք. Բերդ, Մաշտոցի փողոց 26/6 հասցեում: «Բերդ» մասնաճյուղի բացումը տեղի ունեցավ տոնական տրամադրության ներքո, իսկ ժապավենը կտրեցին ՎՏԲ-Հայաստան Բանկի Տնօրինության անդամ՝ Բուրաստան Մովսիսյանը ու Բերդ համայնքի համայնքապետ՝ Հարություն Մանուչարյանը: ՎՏԲ-Հայաստան Բանկի լիովին նոր և ժամանակակից «Բերդ» մասնաճյուղը հաճախորդներին հնարավորություն կտա օգտվել շուրջօրյա ինքնասպասարկման գոտիից,
ՀՀ արդարադատության նախարարն իր նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել Վենետիկի հանձնաժողովի նախագահի հետ
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր, իմ նախաձեռնությամբ հեռախոսազրույց եմ ունեցել Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել եմ Սահմանադրության փոփոխության և հանրաքվեի նշանակման հետ կապված վերջին իրադարձություններին։ Փոխանցել եմ նաև հայկական կողմի պատրաստակամությունը դատաիրավական բարեփոխումների ոլորտում Եվրոպայի Խորհրդի և Հանձնաժողովի հետ հետագայում ևս սերտ համագործակցությունը շարունակելու վերաբերյալ»:
Դիրքերում Արթուր Աջամյանին, նախքան սպանելը, բութ առարկայով գլխին են հարվածել. փորձաքննության արդյունքները
«Վարույթ իրականացնող մարմինն արդեն իսկ քայլեր պետք է ձեռնարկի կասկածյալներ ներգրավելու ուղղությամբ, հակառակ դեպքում ես համապատասխան միջնորդություն եւ բողոք կներկայացնեմ գլխավոր դատախազություն» փաստաբան
Փորձագետը` նախարարությունում քաոսի եւ 3 փոխնախարարների թափուր հաստիքների մասին
Վրաստանում եւս ստեղծվել էր մեր ԿԳՄՍ նախարարության նման խոշորացված նախարարություն, եւ ներկայումս կրթական գործընթացներում ընդգրկված մարդիկ Վրաստանում կարծում են, որ այդ որոշումը ճիշտ չէր ու պետք է գնալ կառուցվածքային փոփոխությունների:
Թուրք նախարարի կնոջ տգեղ արարքը Անիի Մայր տաճարում. Ermenihaber
Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է Թուրքիայի տուրիզմի նախարար, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) անդամ Մեհմեթ Էրսոյի կինը Անիի Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցու (Մայր տաճար) խորանի վրա կանգնած երգում թուրքական էստրադային մի երգ։ Ներկաները խորանից ներքև կանգնած ձայնակցում են և ծափահարում նրան։ Նախարարի կնոջ՝ Փերվին Էրսոյի այդ տգեղ արարքը, որը
«Ինչ անել, եթե վեճը լուծող մարմնի հետ է վեճ առաջանում…եթե ՍԴ-ում ունեն անձնական շահագրգռություն». Վլադիմիր Վարդանյանը՝ հանրաքվեի ու քննադատությունների մասին
Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ երբ հարցը հանրաքվեի միջոցով են լուծում, ՍԴ դիմելու իմպերատիվ պահանջ առկա չէ, այսինքն, կարող են շրջանցել ՍԴ-ն: Նա ընդգծեց, որ ժողովրդավարական ճանապարհով են հարցը լուծելու, հարցը տեղափոխում են իշխանության կրողի ոլորտ, որը ժողովուրդն է, ժողովուրդը ինքը պետք է որոշի:
Նոր Հայաստանը պետք է կառուցվեր նոր Սահմանադրության հիման վրա. «Քաղաքական լիգա»
«Քաղաքական լիգան», հետևելով ներհայաստանյան վերջին զարգացումներին, թավշյա հեղափոխության երկրորդ տարեդարձին ընդառաջ՝ հարկ է համարում հիշեցնել, որ համաժողովրդական ընդվզման հիմքում դրված էին հասարակական լայն զանգվածների անհնազանդությունն ու անհանդուրժողականությունը ոչ միայն նախկին կոռումպացված իշխանությունների, այլև ավտորիտար, արատավոր քաղաքական համակարգի հանդեպ: Համաժողովրդական շարժման ուժգնությանը և պահանջներին հետամուտ՝ հեղափոխության առաջնորդները պետք է ձեռնամուխ լինեին նախկին քաղաքական համակարգի ապամոնտաժմանը և
Փաշինյանի կառավարությունն ու թիմը չի ընդունում պատգամավոր Փաշինյանի բերած նախագիծը՝ թույլ տալ ԱԺ պատգամավորներին տեսակցել կալանավորներին
Վլադիմիր Վարդանյանն իր ելույթում ասաց. «Եթե ես իրավունք ունեմ մուտք գործել հիմնարկ, որտեղ գտնվում են ձերբակալված կամ կալանավորված անձինք, բայց որեւէ մեկին չեմ կարող տեսնել, պետք է գնամ սուրճ խմեմ, դա նշանակում է, որ ես այդ իրավունքը չունեմ»: Նա առաջարկեց միջանկյալ տարբերակ գտնել, որ պատգամավորն ունենա հնարավորություն տեսնել՝ այդ կալանավորվածը խոշտանգվա՞ծ է, թե՞ ոչ, ուղղել նրան որոշակի հարցեր:
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում պարտադրել Ադրբեջանի իշխանություններին դադարեցնել նման գործելաոճը
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը նաև տեղեկացավ, որ ընտրությունների ժամանակ հարձակումներ են տեղի ունեցել մամուլի ներկայացուցիչների և լրագրողների վրա։ Նման դրսևորումներն անընդունելի են և հակասում են խոսքի ազատությանը։
Քոչարյանին անվանելով «քաղբանտարկյալ»՝ Ալիեւը փորձում է ազդել ՀՀ ներքաղաքական կյանքի վրա
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը փետրվարի 6-ին ՀՀ երկրորդ նախագահ, սահմանադրական կարգի տապալման գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին անվանեց «քաղբանտարկյալ», իսկ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վերաբերյալ համոզմունք հայտնեց, որ նրա դեմ հարուցված «քրեական գործը քաղաքական դրդապատճառներ ունի»: Ըստ թուրքագետ, քրդագետ Կարեն Հովհաննիսյանի՝ Իլհամ Ալիեւն այսպես փորձ է կատարում օգտագործելու իր այսպես ասած «առավելությունը» եւ ներգործություն ունենալու ՀՀ
Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունների արդյունքները կեղծված են. Ազգային խորհուրդ
Լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում տարածվել են անթիվ, անհամար խախտումները վկայող հոլովակներ, լուսանկարներ: «Այս անհերքելի փաստերը բավարար են, որպեսզի ընտրությունների արդյունքները չճանաչվեն»,-ասվում է հայտարարության մեջ:
Մալաթիա-Սեբաստիայի բնակիչները թույլ չեն տալիս, որ ճանապարհը կառուցվի
Բնակիչները դեմ չեն, որ ճանապարհը կառուցվի, բայց պայմանով, որ իրենց մուտքի եւ ելքի խոչընդոտը լուծվի
Կրակոցներ է արձակել Լոռու մարզի չորս բնակչի ուղղությամբ. երկուսը մահացել են
Դեպքի վայրի զննությամբ ավտոմեքենայի սրահում հայտնաբերվել է «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգ՝ խզակոթը այրված վիճակում, 5.45 տրամաչափի ինքնաձիգի կրակված 26 պարկուճ, 5 դեֆորմացված նույն տրամաչափի պարկուճ, 5 նույն տրամաչափի գնդակ, 2 դատարկ փամփշտատուփ՝ մեկն այրված վիճակում:


















































