Օրվա լրահոսը
Զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով, թեթև հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող
Փետրվարի 3-ին՝ ժամը 07:35-ի սահմանում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, նախնական՝ զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով, թեթև հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Արթուր Տիգրանի Դալաքյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն
Զորակոչիկների հարազատներից ստացել է 8.500 ԱՄՆ դոլարի կաշառք. ԱԱԾ-ն կաշառքի դիմաց կեղծ բժշկական փաստաթղթերով ժամկետային զինվորական ծառայությունից տարկետում ստանալու և ժամկետից շուտ զորացրվելու դեպքեր է բացահայտել
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը ՀՀ զինված ուժերի մարտունակությունը և մարտական պատրաստությունը պահպանելիս հրամանատարությանն աջակցելու, կոռուպցիայի հակազդմանն օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպք: Մասնավորապես, փաստական տվյալներ են ստացվել, որ թիվ 2 նյարդաբանական բուժմիավորման նյարդաբանական բաժանմունքի ավագ նյարդաբանը, իր ծանոթի նախաձեռնությամբ, 2019
Սաստիկ բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է. Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է. ՏԿԵՆ
ՏԿԵՆ տեղեկացնում է. Փետրվարի 4-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Գավառի, Աշոցքի, Ախուրյանի, Արթիկի, Արագածի, Ապարանի, Եղվարդի, Կոտայքի, Հրազդանի և Սևանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում։ Մարալիկի, Արթիկի և Ճամբարակի ավտոճանապարհներին գետնաբուք է։ Ուժեղ բքի և վատ տեսանելիության պատճառով Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհներին (15մ) և Դլիլիջանի ոլորաներում (20մ) տեղ-տեղ դժվարանցանելի է։ Սաստիկ բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է
Հակոբ Մկրտչյանը 2-րդ տեղն է զբաղեցրել Իրանի վարկանիշային մրցաշարում
Գյումրեցի ծանրորդ, 87 կգ քաշային կարգում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Հակոբ Մկրտչյանը Իրանի Ռաշտ քաղաքում ընթացող օլիմպիական հերթական վարկանիշային մրցաշարում հանդես է եկել նոր՝ օլիմպիական 96 կգ քաշային կարգում: Նա պոկել է 155 կգ (3-րդ արդյունք), հրել 190 կգ, երկամարտի 345 կգ արդյունքով բարձրացել պատվո պատվանդանի 2-րդ աստիճան եւ վարկանիշային միավորներ հավաքել: Այսօր երեկոյան մրցահարթակ
Որպեսզի նոր «սպի» չառաջանա
Մոտ ժամանակներս սպասվում է «Հրայր Թովմասյանից ազատվելու» իշխանական օպերացիայի հերթական արարը: Այս անգամ Ազգային ժողովը փոխելու է Սահմանադրության անցումային դրույթները, որոնք, այո, երկիմաստ են շարադրված եւ որոշակի մեկնության դեպքում հնարավորություն են տալիս Թովմասյանին՝ ՍԴ նախագահ մնալու եւս երկար ժամանակ: Եթե հնարավոր էր այդ պաշտոնյայից ազատվել ԱԺ որոշմամբ, ապա չարժեր մի քանի ամիս տանջվել այդ խնդրի
Երեք հայտարարություններն էլ վկայում են, որ կատարվողը այլևս անիմաստ է հանդիպում անվանելը, կա ավելի բովանդակային բառ՝ բանակցություն. «Իրատես»
Ենթադրաբար բանակցությունների հիմքում մադրիդյան սկզբունքներն են, բայց այդ սկզբունքներն այնքան են փոփոխվել, որ անիմաստ է մեկնաբանությունը, թե իմաստ ունի՞ այդ սկզբունքներով բանակցել, թե՞ ոչ: Փաստ է՝ բանակցությունները շարունակվում են:
«5-րդ ալիք» ՀԸ փոխտնօրենը հերքում է ծեծի ենթարկվելու մասին տեղեկությունը. Tert.am
«5-րդ ալիք» ՀԸ փոխտնօրեն Արմեն Անդրեասյանը հերքում է տեղեկությունը, թե ինքը ծեծի է ենթարկվել։ «Ես հերքում եմ այդ տեղեկությունները»,– Tert.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Անդրեասյանը՝ անդրադառնալով մամուլում հայտնված տեղեկություններին, թե փետրվարի 2-ին ծեծի է ենթարկվել։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
«Ինձ չի հետաքրքրում ՀՔԾ պատասխանը. Իմ առաջարկն ուղղված է վարչապետին». Գևորգ Կոստանյան. 168.am
Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) պատասխանել էր նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի այսօրվա հրապարակային առաջարկությանը: 168.am-ի հետ զրույցում ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն ասաց, որ ինքը ՀՔԾ-ից պատասխան չի սպասել ու չի ակնկալել, հետևաբար՝ իրեն չի էլ հետաքրքրում, թե ինչ են պատասխանել ՀՔԾ-ից: «Ես առաջարկն արել եմ վարչապետին ու նրանից էլ սպասում եմ պատասխան»,- ասաց
Տերմինալների գողության դեպքեր են բացահայտվել. (Տեսանյութ)
Հունվարի 30-ի լուսադեմին ոստիկանության էրեբունու բաժնում ահազանգ ստացվեց, որ գողացել են Նուբարաշենի 11-րդ փողոցի մթերային խանութի վճարահաշվարկային տերմինալը, որի մեջ մի քանի հարյուր հազար դրամ կար։ Դեպքի առթիվ քրեական գործ հարուցվեց, որի շրջանակներում Էրեբունու և Նուբարաշենի քրեական հետախույզները համատեղ ձեռնարկեցին տարաբնույթ օպերատիվ միջոցառումներ։ Դեպքից որոշ ժամանակ անց Նուբարաշենի հարակից բարձունքի վրա հայտնաբերվեց գողացված տերմինալը՝ վնասված
«Կարևոր եմ համարում պարոն Բուքիքյոյի հիշեցումը՝ կապված կամավոր վաղ կենսաթոշակի համակարգի հետ». Ռուբեն Ռուբինյան
Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիաննի Բուքիքյոն հայտարարություն է տարածել, որում անհանգստություն է հայտնել Հայաստանում ՍԴ շուրջ առկա լարված իրավիճակի վերաբերյալ: Նա հիշեցրել է Վենետիկի հանձնաժողովի կարծիքն առ այն, որ ՍԴ անդամների վաղ կենսաթոշակի համակարգը պիտի լինի իրապես կամավոր և չուղեկցվի քաղաքական կամ անձնական ճնշումներով: Հանձնաժողովի նախագահը հավելել է, որ վերջին շրջանում արձանագրված որոշ հրապարակային հայտարարություններ և
Երևանում ծեծի է ենթարկվել «5-րդ ալիք» հեռուստաընկերության փոխտնօրենը. shamshyan.com
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 2-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին ստացված ահազանգի փաստով: Ժամը 00:30-ի սահմաններում ահազանգ է ստացվել ոստիկանություն, որ Մերգելյան ինստիտուտի մոտ մի խումբ անձինք ծեծի են ենթարկել մի քաղաքացու: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ տուժածը
Բարդիներ էր ապօրինի հատել. (Տեսանյութ)
Ոստիկանությունը հատուկ ուշադրություն է դարձնում բնապահպանական խնդիրներին` շարունակելով հետևողական պայքարը ապօրինի ծառահատումների դեմ: Օրերս հերթական դեպքը բացահայտեցին ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները: Փետրվարի 1-ին բաժնում տեղեկություններ ստացվեցին, որ Վարդենիկ գյուղի 24-ամյա մի բնակիչ Մարտունի-Վարդենիս ճանապարհի Վարդենիկ գյուղի հատվածում բարդիներ է հատել: Նույն օրը, իրավապահների բացատրական աշխատանքի արդյունքում, կասկածվողը ներկայացավ ոստիկանության Մարտունու բաժին: Պարզվել է` նա հունվարի
Երիտասարդին կացնահարած անձը հայտնաբերվել է (Տեսանյութ)
Օրերս «Իջևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Իջևանի բաժին հաղորդում ստացվեց, որ «պատռված արնահոսող վերք, գանգի բաց կոտրվածք` հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի երիտասարդ։ Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների անհետաձգելի միջոցառումներով պարզվեց, որ երիտասարդին կացնով մարմնական վնասվածքներ է պատճառել 31-ամյա մի տղամարդ։ Նա հայտնաբերվել ու ձերբակալվել է։ Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք կացինը հայտնաբերելու ուղղությամբ։
Ցուցադրվել են աշխատանքներ՝ նվիրված ազատագրված տարածքների 44 ամրոցներին
Ազգային ժողովի նիստերի դահլիճին կից սրահում փետրվարի 3-ին բացված ցուցահանդեսում ներկայացվել են Բակուր Կարապետյանի եւ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կողմից Քարվաճառի շրջանում հայտնաբերված 44 ամրոցների վերատպությունները: Ցուցահանդեսը, որը կրում է «Արցախի ազատագրված տարածքների նորահայտ ամրոցները» խորագիրը, նպատակ ունի պատգամավորներին առավել մանրամասն ներկայացնել հայտնաբերված հուշարձանները, ինչպես նաեւ դրանց ուսումնասիրություններն ու պահպանությունն իրականացնելու համար ստանալ որոշակի աջակցություն:
Այլևս առանց տողատակերի
Վենետիկի հանձնաժողովի նախագահը կրկին պնդում է 2019թ-ի հոկտեմբերի 29-ի իր հայտարարությունը՝ արդեն ավելի խիստ շեշտադրությամբ արտահայտել իր մտահոգությունը ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող բաց հակամարտության շուրջ: Դեռևս հոկտեմբերին արված հայտարարությունը ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ դիվանագիտական թույլատրելի շրջանակներում բավականաչափ կոշտ շեշտադրումներ ուներ: Դիրքորոշումը միանշանակ էր՝ իշխանության որևէ ճյուղ իրավունք չունի ճնշումներ գործադրել դատական իշխանության նկատմամբ:
Կարեւորվել է ԶՈՒ-ում բարեվարքության ամրապնդումը եւ զինծառայողների իրավունքների պաշտպանությունը
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպանի հետ Փետրվարի 3-ին ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսիի հետ: Դեսպանի խոսքով՝ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող թեմաները ավելացել են՝ հող նախապատրաստելով առավել արդյունավետ քննարկումների
Արցախում զինծառայող է վիրավորվել. «Արմենպրես»
ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի զորամասերից մեկում ժամկետային զինծառայող է վիրավորվել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ նախնական տեղեկություններով՝ զինծառայողն իրեն ամրակցված զենքով կրակել է իր ոտքին։ Հովհաննիսյանը նշեց, որ այլ մանսրամասներ այս պահին չի կարող հայտնել։
ՀՀ ՏՄՊՊՀ-ի որոշմամբ մի շարք ընկերությունների նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել
ՀՀ ՏՄՊՊՀ-ի որոշմամբ «Ալեքս Հոլդինգ»,«Ալեքս էնդ Հոլդինգ», «Արմեն-Համիկ Հ/Ձ», «Սիթի», «Նոր Զովք», «Էվրիկա Գրուպ», «Մաջիդ Ալ Ֆութաիմ հայփերմարքեթս էյ-էմ» և «Սաս Գրուպ» ընկերությունների նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել: «Շաքարավազ» ապրանքային շուկայի ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ շաքարավազի մանրածախ և մեծածախ իրացման ոլորտներում՝ մի շարք տնտեսվարող սուբյեկտների կողմից վարվող գնային քաղաքականությունը, ինչպես նաև ապրանքային շուկայում
ՀՔԾ-ն հորդորում է ձեռնպահ մնալ քրեական գործերի և ՀՔԾ գործունեության մասին սիրողական մակարդակի իրավական վերլուծություններ անելուց
ՀՔԾ պարզաբանումը՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի հայտարարության վերաբերյալ
Ալվինա Գյուլումյանը Ստրասբուրգում մասնակցել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 70-ամյակին նվիրված սեմինար-քննարկմանը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Լինոս Ալեքսանդր Սիցիլիանոսի հրավերով Սահմանադրական դատարանի փոխնախագահ տիկին Ալվինա Գյուլումյանը ս.թ. հունվարի 31-ին Ստրասբուրգում մասնակցեց նոր դատական տարվա մեկնարկին նվիրված միջոցառումներին, մասնավորապես, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 70-ամյակին նվիրված սեմինար-քննարկմանը և ՄԻԵԴ-ի հանդիսավոր նիստին: Միջոցառումներին մասնակցում էին ԵՄ և ԵԽ անդամ տարբեր երկրների բարձր դատարանների, պետական, տեղական իշխանությունների և միջազգային տարբեր
Խորհրդարանը պետք է լիներ անցումային, գործեր երկու տարի, ՀՀ անկախության տարիների քաղաքական գնահատական տար․ Բորիս Նավասարդյան (Տեսանյութ). Ա1+
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը գտնում է, որ Սահմանադրական դատարանն այս նույն կազմով չէր կարող գործել հեղափոխությունից հետո։ Եվ հեղափոխությունը տալիս էր ՍԴ-ն անմիջապես արձակելու հնարավորությունը՝ չբացառելով, որ ներկա անդամները զբաղեցնեն այլ պաշտոններ։ Բայց դա չարվեց։ Նրա ներկայացմամբ՝ ՍԴ որոշ անդամներ այդ պաշտոնները զբաղեցնել են իրենց կուսակցական պատկանելության արդյունքում՝ Հրայր Թովմասյանը կամ Արևիկ Պետրոսյանը։
Խոսել այն մասին, որ սեղանին չկա փաստաթուղթ, հնարավոր չէ. Անժելա Էլիբեգովա
Անժելա Էլիբեգովան կանխատեսում է, որ երբ Ադրբեջանում և Արցախում ավարտվեն ընտրությունները՝ մի երկու ամսից կսկսվի «բոյը»:
«Կամաց-կամաց մոտենում ենք հայտարարությունների այնպիսի կոշտության, որ սովորաբար գործածվել է Ադրբեջանի հանդեպ».
Վենետիկի հանձնաժողովի նախագահը կրկին պնդում է, որ ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակը պետք է լինի իրապես կամավոր, բացառի դատավորների նկատմամբ ցանկացած անձնական եւ քաղաքական ճնշում՝ նախագծված լինելով այնպես, որ վաղ կենսաթոշակը որեւէ ազդեցություն չունենա քննվող գործերի ելքի վրա։ Նախագահը հատուկ շեշտադրում է՝ ՎԵՐՋԻՆ հանրային հայտարարությունները եւ գործողությունները ՉԵՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ վերոգրյալ չափանիշներին եւ չեն հանգեցնելու լարվածության թուլացմանը։
«Խոստանում եմ՝ կնստեն գերդաստաններով»․ Շիրակի դատախազը՝ քրեական հեղինակությունների մասին
«Ոստիկանությունը ունեցել է տեղեկություն, որ որոշակի անձինք ապօրինի պահում են զենք-զինամթերք կամ թմրամիջոցներ։ Այդ տվյալները ստուգելու նպատակով նշված անձինք նման հանցագործություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկվել ոստիկանության բաժին», -ասաց դատախազը։
Վրաստանի կառավարության համար կարևոր է ինչպես այլ ազգությունների լիարժեք ինտեգրումը, այնպես էլ ազգային ինքնության պահպանման խրախուսումը. Քեթևան Ցիխելաշվիլի
Շարունակվում է Զարեհ Սինանյանի այցը Վրաստան Վրաստան աշխատանքային այցի ընթացքում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպեց Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Լաշա Դարսալիայի հետ: Հանդիպմանը ներկա էր նաև Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը: Երկուստեք կարևորվեցին հայ-վրացական բարեկամական հարաբերությունները, զարգացման հեռանկարները: Զարեհ Սինանյանը նշեց, որ Վրաստանի հայ համայնքի հետ աշխատանքում իր գրասենյակը
Սլովենիայի Հանրապետության նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
Փետրվարի 3-ին ՀՀ-ում Սլովենիայի նորանշանակ դեսպան Տոմաժ Մենցինը (նստավայրը՝ Կիև) իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանին: Շնորհավորելով նշանակման կապակցությամբ՝ Գրիգոր Հովհաննիսյանը դեսպանին մաղթեց արդյունավետ աշխատանք և հաջողություն իր կարևոր և պատասխանատու առաքելության մեջ: Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Մենցինը նշեց, որ առավելագույն ջանքերը կներդնի երկու երկրների միջև հարաբերությունների
Չինաստանից Հայաստան ժամանողները գտնվում են հսկողության ներքո
Կորոնավիրուսի մուտքը Հայաստան կանխելու նպատակով իրականացվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ սահմանը հատելու պահից սկսած։ Անկախ ազգությունից՝ բոլոր այն անձինք, ովքեր եղել են Չինաստանում, գտնվում են ամենօրյա վերահսկողության ներքո։ Հայաստան ժամանող քաղաքացիների համար սահմանային հսկիչ կետերում լրացվում են հասցեական թերթիկներ, և սահմանվում է հսկողություն` ըստ իրենց բնակավայրի։ 14-օրյա հսկողություն է սահմանվում այն անձանց նկատմամբ, ովքեր չունեն
«Իշխող ուժի ներկայացրած նախագծերն ակնհայտ հակասահմանադրական բնույթի են». Գոհար Մելոյան
Ըստ սահմանադրագետի՝ ստացվում է, որ ԱԺ-ի մի խմբակցություն, ունենալով որակյալ մեծամասնություն և ակնհայտորեն կոնսենսուսի չգնալով ընդդիմադիր ուժերի հետ, իրեն թույլ է տալիս այնպիսի նախագիծ ներկայացնել, որով շրջանցում է ՀՀ նախագահին և ՍԴ-ին:


















































