Օրվա լրահոսը
Քննարկման օրը, ժամը, վայրն ու ձևաչափը հստակեցնելուց հետո պարտավորվում եմ մեկ օր առաջ լինել Հայաստանում. Կոստանյանի հայտարարությունը
Սահմանադրական կարգի տապալման համար 12 տարի առաջ մեղադրվում էին այլ անձինք, հիմա՝ բոլորովին այլ անձինք, վաղը, վստահ եմ, պարզվելու է, որ 2008թ սահմանադրական կարգը տապալել են ուրիշները: Սակայն անկախ նրանից, թե ով է տապալել սահմանադրական կարգը և այն տապալվել է, թե՝ ոչ, դա որևէ կերպ չի վերաբերում 10 անձանց մահվան և դրանց մեղավոր անձանց բացահայտման հարցին քանի որ մինչ այժմ որևէ անձի սպանության հանցակազմով որևէ մեկին անգամ մեղադրանք առաջադրված չէ:
«Սա կարող է ճնշում լինել ոչ հաճո ՀԿ-ների նկատմամբ». Նաիրա Զոհրաբյանը՝ ՊԵԿ-ի նոր օրենքից մտահոգված է՝ ամեն թուղթ ու գրիչի համար պիտի ՊԵԿ-ին տեղյա՞կ պահեն
Նաիրա Զոհրաբյանը հարցրեց՝ ՀԿ-ները հարցնում են՝ որ ասում եք գույքի մասին տեղեկությունները հայտնեն՝ տետր, թուղթ, գրիչ, դա գույքայի՞ն է, թե՞ ոչ: Եթե դա չհրապարակվի, կարո՞ղ է ճնշման լծակ դառնա ՀԿ-ի վրա, սահմանը ո՞րն է, ամբո՞ղջ տեղեկատվությունը պետք է տրամադրվի: Հովհաննիսյանը պատասխանեց. «Պահանջվում են այնպիսի տեղեկություններ, որոնք ընդհանուր պատկեր կապահովեն կազմակերպության գործունեության վերաբերյալ»:
Բանակցությունների նախապայման դարձնել 2016թ. Ապրիլյան պատերազմի հետևանքով կորցրած 18 դիրքերի և տարածքների վերադարձը. «Սասնա ծռեր»
Ամբողջացնել տարածքներ զիջելուց հրաժարվելու տրամաբանությունը Այսպես կոչված Մադրիդյան սկզբունքների որոշ դրույթների մեկնաբանությունների կատարման կամ բանակցություններին Արցախի մասնակցության վերաբերյալ պայմանները, որ առաջադրում է գործող իշխանությունը, ընդամենը խիստ կասկածելի մարտավարական հնարքներ են: Այդ հնարքները միգուցե որոշակի ժամանակ շահելու հնարավորություն կտան, սակայն երևույթը ռազմավարական առումով էլ ավելի կխորացնի ճգնաժամը և հավելյալ մարտահրավերներ կառաջացնի Հայաստանի (Արցախը ներառյալ) համար: Մասնավորապես,
Սարհատ Պետրոսյան. «Այս որոշումը եւս մեկ անգամ լավագույնս բնորոշում է պետական կառավարման համակարգի խայտառակ վիճակը»
Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս որոշումը եւս մեկ անգամ լավագույնս բնորոշում է պետական կառավարման համակարգի խայտառակ վիճակը. Վարչապետի աշխատակազմի առաջարկով 2019-ին քաղաքական որոշում է կայացվում մարդուն ազատել կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնից, իսկ ուղիղ մեկ տարի անց վերանշանակվում է նույն պաշտոնին։ Մնացած մանրամասներին կանդրադառնամ մի օր երեւի։ Հեղափոխությո՞ւն,
Ռումբի վերաբերյալ ահազանգը կեղծ էր. Աբովյանի ոստիկանության շենքում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել
Փետրվարի 3-ին, ժամը 12:21-ին 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի ոստիկանության շենքի տանիքում ռումբ է տեղադրված: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը:
Հրայր Թովմասյանը դատական իշխանությունն ուզուրպացնելու նկրտումներ ունի. Լիլիթ Մակունց
ՍԴ ճգնաժամը հանգուցալուծելու արտահերթ նիստը կայանալու է. իշխանական պատգամավորները հարցի բովանդակային քննարկումների մեջ չեն մտնում
Արարատի մարզպետարանի գլխավոր քարտուղար դարձավ մարզպետի մորաքրոջ հարսը
Իսկ մարզպետարանի աշխատակազմի նախկին ղեկավարին՝ Արմեն Դերմոյանին, ըստ «168 ժամ»-ի, Գարիկ Սարգսյանը պատժել է իր գրությանը մեկ րոպե ուշացումով՝ 18:01-ին պատասխանելու համար. «Հետդ չեմ ուզում աշխատել, հեռացիր»։
«Կնոջս վիրահատության ժամանակ երիկամը գողացել են». քաղաքացին դատի է տվել պաշտոնյաներին
«2008թ.-ից, նախաքննությունը չեն ավարտել, ձգձգում են: Ավելին այս պահին չեմ ուզում ասել»,-ասում է Կարո Կարապետյանը
Թունավորումներ շմոլ գազից
Փետրվարի 1-ին, ժամը 23.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում` թեթև աստիճանի» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել Արարատի մարզի Շաղափ գյուղից մի ընտանիքի չորս անդամներ: Պարզվել է, որ նրանք թունավորվել են տանը գազի արտահոսքի կամ շմոլ գազի առկայության հետևանքով: Նախապատրաստվում են նյութեր: *** Փետրվարի 1-ին, ժամը 18.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Սիսիանի
Մարտի 1-ի նյութերը Քոչարյանի պաշտպաններին տրամադրելու դեմ դատախազության բողոքի քննությունն ավարտվեց
Քննիչներն առանձնացրել են միայն մեղադրանքը փաստող ապացույցները, ինչը վկայում է այն մասին, որ նախաքննությունն ամբողջությամբ գնացել է մի ուղղությամբ:
Երևանում Սարդարապատի հերոսամարտի եզդի հերոսի անունով փողոց անվանակոչելու առաջարկով դիմել են քաղաքապետարան
«Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը դիմել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, որպեսզի քաղաքի փողոցներից մեկը անվանակոչվի Սարդարապատի հերոսամարտի եզդի հերոս, Հայաստանի առաջին հանրապետության ԱԺ պատգամավոր Ուսուբ Բեկի անվամբ։ Կազմակերպության ղեկավար Բորիս Մուրազին իր խոսքում հիշեցրել է, որ իրենք տարիներ առաջ նմանատիպ մի նախաձեռնությամբ հանդես են եկել և քաղաքային նախկին իշխանությունների որոշմամբ Երևանի Ավան վարչական
«Ստեփան Գիշյան» հիմնադրամը կընդունի 2020թ.-ի դրամաշնորհային հայտերը
«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը իրավաբանական անձանց համար հայտարարում է դրամաշնորհային մրցույթ: Բարեգործական հիմնադրամն օնլայն դիմում հայտերը կընդունի մինչև ս.թ. մարտի 10-ը ներառյալ։ Ներկայացվող ծրագրերը պետք է ուղղված լինեն սոցիալ-տնտեսական, կրթական և գիտական, առողջապահական և մշակութային ոլորտներից մեկի կամ միաժամանակ մի քանիսի զարգացմանը։ Ծրագրերը պետք է իրականացվեն բացառապես ՀՀ տարածքում։ Հիմնադրամը նախապատվություն կտա այն ծրագրերին, որոնք՝ նպաստում են նոր
«Գլխավոր պատճառը, որ այս բանաձեւն ընդունվեց, այն էր, որ Ադրբեջանը ժողովրդավար պետություն չէ. ավտորիտար է»
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանն ասաց, որ կանանց ներկայացվածության առումով առաջիկայում պատվիրակության կազմում փոփոխություններ նախատեսված չեն: «Առավոտի» հետ զրույցում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանն ամփոփեց նստաշրջանի արդյունքները, խոսեց հայկական պատվիրակության դիրքորոշման մասին Ռուսաստանի, Ադրբեջանի հարցերով եւ անդրադարձավ ԵԽԽՎ-ում վերջին օրերի թեժ քննարկումներին: -Ինչո՞ւ հայկական պատվիրակության անդամները չհակադարձեցին ԵԽԽՎ-ում ադրբեջանական
3 խմ փայտանյութը բարձել էր Աչաջուր գյուղի սկզբնամասում. Ապօրինի ծառահատումների դեմ պայքարը շարունակվում է
Փետրվարի 1-ին, ժամը 23.30-ին, ապօրինի ծառահատումների և տեղափոխման դեմ ոստիկանության պայքարի շրջանակներում Դիլիջանի ոլորաններում տեղակայված անշարժ պահակետում ծառայություն իրականացնող ոստիկանները հայտնաբերել են 3 խմ փայտանյութով բեռնված «ԳԱԶ-2705» մակնիշի մեքենա։ Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Դիլիջանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Աչաջուր գյուղի բնակիչ վարորդը փայտանյութի օրինականության վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։ Հայտնել է, որ փայտանյութը բարձել է
Հարկադրաբար ներգրավել են մուրացկանության մեջ և 2018թ. ամռանից մինչև 2019թ. մայիսի վերջերն ընկած ժամանակահատվածում ստացել մուրացկանությամբ հայթայթած գումարներից
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են նախնական համաձայնությամբ երկու և ավելի անձանց թրաֆիքինգի ենթարկելու դեպքերի հանգամանքները: Մեղադրանք է առաջադրվել Երևան քաղաքի երկու բնակչի՝ ամուսինների: Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում
Վառելափայտի վաճառքում ինչպիսի խաբեությունների են դիմում
Ես լիովին համամիտ եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ բնապահպանների հետ, որ պետք է վերջ տրվի ապօրինի անտառահատումներին եւ, որպես վառելափայտ, հատվեն չորացած, ոչ պիտանի ծառերն ու ճյուղերը: Սակայն կա եւս մեկ այլ մտահոգություն, որ օր ու գիշեր հանգիստ չի տալիս ինձ: Տարիներ շարունակ մարդիկ վառելափայտ են գնում բեռնատարներով փայտ տեղափոխող-վաճառողներից: Այն առեւտրականներից, որոնք «մասնագիտացել»
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝ Փետրվարի 3-ի ցերեկը, 4-ի, 5-ի և 7-ի գիշերը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 4-ի և 7-ի ցերեկը, 8-ին շրջանների զգալի մասում, 5-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում ձյան տեսքով, առանձին վայրերում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի
«Ինչ-որ կին կարել է մեր փաստաթղթերը, գուցե Ռազմիկ Աբրահամյանն է ուղղորդել». Հայկուհի Խաչատրյան
Ասել են՝ թաղապետարանից է եկել ՔԿԱԳ, պարբերաբար գալիս է: Այսինքն, ինչ-որ մեկը կարող է գալ եւ մեր փաստաթղթերի հետ գործ ունենա՞լ
Տեղեկություն է հաղորդվել, որ Աբովյան քաղաքի ոստիկանության շենքի տանիքում ռումբ է տեղադրված
Փետրվարի 3-ին, ժամը 12:21-ին 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի ոստիկանության շենքի տանիքում ռումբ է տեղադրված: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը:
«Ոստիկանական բաժինները սպասասրահներ չեն, իսկ հարցաքննությունը հերթագրված գործընթաց չէ»
Ասում է «Էլեկտրիկ Երեւան» գործով տուժողի ներկայացուցիչը Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանին բողոքով դիմել է «Էլեկտրիկ Երեւան» գործով տուժող Արթուր Քոչարյանի ներկայացուցիչ, փաստաբան Ռոբերտ Ռեւազյանը: Տուժողը երեք ժամից ավելի ապօրինաբար պահվել էր ոստիկանության Էրեբունու բաժնում: Փաստաբան-ներկայացուցիչը խնդրում է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթը կասեցնելու եւ ՀՀ գլխավոր դատախազության 12.08.2019թ. բողոքը մերժելու մասին որոշումները վերացնել եւ
Բագրատ Բադալյանն ազատվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնից
Վարչապետի որոշում ԲԱԳՐԱՏ ԲԱԴԱԼՅԱՆԻՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Բագրատ Բադալյանին ազատել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնից: Նիկոլ ՓԱՇԻՆՅԱՆ
Վարչապետը փոխել է Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրենի պաշտոնակատարին
Մինչև սահմանված կարգով առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնի համար մրցույթի անցկացման արդյունքում հաղթող ճանաչված մասնակցին նշված պաշտոնում նշանակելը:
«7 օր ապրելուց հետո ինձ ասացին, որ երեխան մահացել է». մայրը փնտրում է առաջնեկին
Հիմա տվյալներս փաստաբանի մոտ են, ուզում եմ հետաքրքրվել, հասկանալ, թե ուր է իմ երեխան: Այն ժամանակ ինձ որեւէ մեկը չի ուղղորդել
Արման Խոջոյանը նշանակվել է էկոնոմիկայի փոխնախարար
Վարչապետի որոշում Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արման Խոջոյանին նշանակել էկոնոմիկայի նախարարի տեղակալ: Նիկոլ Փաշինյան
«Եթե զինվորականի կարիերան ընտրես, գեներալ կդառնաս, իսկ եթե հոգեւորական լինես, Հռոմի պապ ես դառնալու»
Անվանի նկարիչներն ու նրանց մայրերը Kulturologia.ru-ն անդրադառնալով հանճարեղ արվեստագետների մայրերին, գրում է, թե ինչ դերակատարություն են ունեցել նրանք՝ իրենց անվանի զավակների կյանքում որպես պահապան հրեշտակներ: Օրինակ, ըստ աղբյուրի, Իլյա Ռեպինի մայրը՝ Տատյանա Ստեպանովնան, ժամանակին անգամ տնային դպրոց է հիմնել, որտեղ հաճախել են թե իր, թե հարեւանների երեխաները եւ նկարել են սովորել: Քանի որ լավ չէին
«Ասել են՝ մեռելածին է, դին ցույց չեն տվել». մայրը փնտրում է 1979թ.-ին ունեցած տղային
Ասացին, որ անմիջապես ուղարկել են անատոմիկ: Իմ դեպքը եղել է Ռազմիկ Աբրահամյանի մոտ, նա դեռ 76թ.-ից աշխատում էր
Հայաստանում նոր քրգործ են հարուցել ՌԴ-ից զենքի տենդերի չեղարկման պատճառով. ՌԻԱ Նովոստի
ORSIS ընկերության հայկական դուստր Arms ընկերությունը Հայաստանի պաշտպանության նախարարությանը նվիրել է հրացան, որը, սակայն, ՀՀ ՊՆ հաշվեկշռում գրանցվելու փոխարեն գրանցվել է փոխնախարարներից մեկի անունով։
Քանի վարորդ է զրկվել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից․ ՃՈ վիճակագրություն
Մեր հաղորդումներում պարբերաբար ներկայացնում ենք ճանապարհային ոստիկանության ծառայությունն ու արդյունքները։ Եվ, այսպես, հունվարի 1-ից 29-ը Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության ստորաբաժանումների կողմից հայտնաբերվել է 138 վարորդ, որոնք խախտել են ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, այն է՝ տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելը, եթե վարորդի արյան մեկ լիտրի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը
Գնման գործընթացներում ոստիկանությունը տնտեսել է խոշոր դրամական միջոցներ. ՊՎԾ
ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ՀՀ ոստիկանությունում իրականացրած ուսումնասիրությունների արդյունքներով արձանագրված խտրական գնման գործընթացների բացառման, մրցակցային իրավահարաբերությունների ապահովման արդյունքում` ՀՀ ոստիկանության կողմից 2020 թվականի կարիքների համար կազմակերպված մի շարք ապրանքների և ծառայությունների ձեռքբերման նպատակով իրականացված գնման գործընթացներում տնտեսվել են խոշոր դրամական միջոցներ: ՀՀ ոստիկանության կողմից Ծառայությանը տրամադրված տեղեկատվության համաձայն վերոնշյալ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման


















































