Օրվա լրահոսը

Կարեն Զադոյանը՝ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամի թեկնածու

Իրավաբանների հայկական ասոցիացիան առաջադրել է ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանի թեկնածությունը` ընդգրկվելու Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմում: Հայաստանի ՔՀԿ–ների կառուցողական երկխոսության ցանցի (Ցանցին անդամակցում են ՔՀԿ-ների 14 կոալիցիաներ, որոնք միավորում են 251 ՔՀԿ-ների) խորհուրդը որոշել է պաշտպանել Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից Կարեն Զադոյանի, որպես Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամի թեկնածուի առաջադրումը և լիազորել նրան հանդես գալ

ՀՔԾ քննիչները հեռացել են, Հրայր Թովմասյանի բնակարանից ոչինչ չեն գտել. Ամրամ Մակինյան

Հրայր Թովմասյանի բնակարանում խուզարկությունն ավարտվեց:

Քննություն է տարվում՝ Նորաշեն համայնքում տեղի ունեցած դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ. ՔԿ

ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու և դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2020թ. հունվարի 4-ին՝ ժամը 20.30-ին, «Արտաշատ» ԲԿ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ «որովայնի առջևի պատի ծակած, թափանցող վերք» ախտորոշմամբ բժշկական կենտրոն է տեղափոխվել Արարատի մարզի բնակիչ՝ ծնված 1970

Հրայր Թովմասյան. Օրվա իշխանությունն ունի խնդիր արագ ձերբազատվելու ինձնից՝ որպես Սահմանադրական դատարանի նախագահ

Հրայր Թովմասյանը միջնորդել է, որ գործողությունների ողջ ընթացքը տեսաձայնագրվի

«Հաճույքով կապրեի մի երկրում, որի ղեկավարը լիներ Հրայր Թովմասյանը»․ Վազգեն Մանուկյան

«Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի նախագահ Վազգեն Մանուկյանը, «Անկախ»-ի հետ զրույցում մեկնաբանելով Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի շուրջ տեղ ունեցող իրադարձությունները, ասաց․ «Ես հաճույքով կապրեի մի երկրում, որի ղեկավարը լիներ Հրայր Թովմասյանը։ Այդ երկրում կլիներ արդարություն, օրինականություն, և այդ երկիրը կունենար ապագա»։

ՀՀ նախագահի հրամանագրով ակադեմիկոս Վլադիմիր Աղաբեկովը պարգևատրվել է Երախտագիտության մեդալով

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Վ. Ե. ԱՂԱԲԵԿՈՎԻՆ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Հայ-բելառուսական գիտակրթական կապերի ամրապնդման և գիտության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար ակադեմիկոս Վլադիմիր Ենոքի ԱՂԱԲԵԿՈՎԻՆ (Բելառուս) պարգևատրել Երախտագիտության մեդալով: ՀԱՅԱՍՏԱՆԻ

«Իմ ձայնը» նախագիծը, հրապարակելով ԱՄՆ դիվանագիտական գաղտնազերծված հեռագրերի թարգմանությունը, միտումնավոր կամ ակամա թույլ է տվել մի շարք կարևոր սխալներ

«Իմ ձայնը» նախագիծը վերջին օրերին հանդես եկավ երկու հրապարակումով, որոնցում ներկայացվում է 2008-ի նախագահական ընտրությունների և Մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ ԱՄՆ դեսպանատան՝ գաղտնազերծված նամակագրությունը, որը հրապարակված է Վիկիլիքս (WikiLeaks) կայքում։  Հաշվի առնելով այս հրապարակումների ստացած լայն արձագանքը, «Փաստերի ստուգման հարթակը» որոշեց ստուգել դրանց համապատասխանությունը սկզբնաղբյուրի՝  Վիկիլիքսում առկա փաստաթղթերի հետ։ Ներկայացնում ենք «Իմ ձայնի» երկու հրապարակումներում

Ռուբեն Մելիքյան. ՀՔԾ-ի գործողությունները Հրայր Թովմասյանի նկատմամբ քաղաքական հետապնդումների շարունակությունն են

Ռուբեն Մելիքյանը համոզված է, որ դատարանը ապօրինի որոշում է կայացրել Հրայր Թովմասյանի բնակարանը խուզարկելու

834 պարկ արյան բաղադրամաս խոտանվել է

Արյան փոխներարկման մարզային 5 կայաններ կմիացնեն Երեւանի  արյունաբանական կենտրոնին Առողջապահության նախարարությունը մտադիր է արյան փոխներարկման մարզային հինգ կայաններ միացնել «Պրոֆեսոր Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ-ին: Այս մասին նախագիծը նախարարությունը երեկ է դրել շրջանառության մեջ:  Ըստ այդմ, «Հրազդանի մարզային արյան բանկ»-ը, Արմավիրի, Լոռու, Գյումրիի եւ Սյունիքի մարզային արյան փոխներարկման կայանները կմիանան Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնին,

Վթարային ջրանջատում Երևանում, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերում հունվարի 24-26-ին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Եղվարդի խճ. 15 հասցեում շինարարական կազմակերպության կողմից աշխատանքներ իրականացնելու ընթացքում վնասված ջրատարի վերականգնողական աշխատանքներով  պայմանավորված, ս.թ. հունվարի 24-ի ժամը 13.30-ից մինչև հունվարի 26-ը ժամը 01.30-ն կդադարեցվի  հետևյալ տարածքների ջրամատակարարումը: 1.Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝ Հալաբյան, Աբելյան, Ջանիբեկյան, Էստոնական, Արզումանյան, Լենինգրադյան, Շինարարների, Բաշինջաղյան, Լևոնյան, Եղիազարյան, Առաքելյան, Հակոբյանց,

ՀՔԱՎ. իշխանափոխությունից հետո էլ ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ցուցաբերել կրավորական կեցվածք՝ ՀՀ տարածքում ռուսական բազայի զինծառայողների կողմից կատարած հանցավոր գործողությունների նկատմամբ

ՀՔԱՎ գրասենյակը ևս մեկ անգամ արձանագրում է, որ ՀՀ տարածքում Ռուսաստանի Դաշնության զինվորական ներկայությունը կարգավորող միջպետական պայմանագրերը/ համաձայնագրերը չեն համապատասխանում Հայաստանի՝ որպես ինքնիշխան, իրավական պետության չափանիշներին ու ՀՀ Սահմանադրությանը:

Պոլիէթիլենային տոպրակները կարգելվեն. ինչ այլընտրանք են առաջարկում

Արգելքի հերթը հետագայում կհասնի նաեւ պլաստիկե շշերին, թե ե՞րբ, դեռ պարզ չէ:

Ստուգումը չի՞ իրականացրել գնահատման հանձնաժողովի բոլոր անդամների կողմից

Դատավորի թեկնածուն ընդդեմ Բարձրագույն դատական խորհրդի Գոհար Գրիգորյանը դիմել էր վարչական դատարան, հայտնել էր, որ 2018 թվականի հոկտեմբերի 30-ին մասնակցել է դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացմամբ բաժնի համալրման նպատակով անցկացված որակավորման ստուգման գրավոր քննությանը: Գրավոր քննության առաջադրանքը պարունակել է 2 իրավական խնդիր` յուրաքանչյուրը` 5 հարցադրումով, որոնցից առաջինը վերաբերել է նյութական, իսկ մյուսը` դատավարական իրավունքներին: Երկու

Դենիզ Կիրիկը՝ COBRAIN-ի ու իրենց համալսարանի մասին. «Աջ թեքվեք կենսաբանի կտեսնեք, ձախ թեքվեք՝ բժշկի»

 «Շատերս ներգաղթյալներ ենք, որոնք գալիս են մեկ այլ երկիր վերապատրաստվելու եւ գերազանցություն կառուցելու; Հուսով եմ, որ հայ ուսանողները հետագայում կվերադառնան Հայաստան եւ կշենացնեն իրենց հայրենիքը»,-հավելեց նա:

«Պարոն Միրզոյանը ձեր պաշտպանության կարիքը չունի» Գորգիսյանը՝ «Իմ քայլին»

Պարոն Մարուքյան, դուք յոթ տարի պատգամավոր եք: Էլ սեղաններին եք խփել, էլ միջամտել տեղից, գոռացել…դուք յոթ տարի պատգամավոր եք եղել ոչ լեգիտիմ ազգային ժողովներում:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում Հունվարի 24-ի ցերեկը հատկապես Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն, առանձին շրջաններում՝ նաև քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Հունվարի 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը 25-ի գիշերը կնվազի 8-10, 26-ի գիշերը՝ ևս 2-3 աստիճանով, 27-29-ի գիշերն աստիճանաբար նույնքան կբարձրանա: Երևան քաղաքում Հունվարի 24-ի ցերեկը սպասվում

Մասնագետը՝ մեր կորցրած կանաչ թոքերի ու օդի աղտոտման մասին

Օդի աղտոտման ձևերի ու պատճառների մասին արդեն խոսել ենք։ Հիմա փորձենք հասկանալ, թե ինչ մեխանիզմներով կարելի է մաքրել օդը։ Լուծումները տարբեր են։ Դրանցից առաջինը չաղտոտելն է։ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Սահակյանը բացատրում է, թե ինչ պետք է անել արդեն աղտոտված օդը մաքրելու համար։ «Տնտեսական ցանկացած գործունեություն պետք է համապատասխանի բնապահպանական նորմերին,

«էսօր ռոբոտներ չեն, մարդիկ են, որը լիարժեք, ասենք թե, էդ սադրանքից հետո առաջացավ պոռթկումներ երկու կողմից էլ». Ծառուկյանը՝ ԲՀԿ-ի «ռազբորկայի» մասին

Նրա խոսքով՝ «Սա սադրանք էր, երկու կողմից էլ՝ ե՛ւ «Իմ քայլի», ե՛ւ ԲՀԿ-ի, պոռթկումներ եղան, պետք է չլիներ»:

Թալանել են ԿԳՄՍ նախարարի տեղակալի բնակարանը՝ տանելով ոսկյա զարդեր, բրենդային ժամացույցներ, գումար. Shamshyan.com

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 24-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հունվարի 19-ի ժամը 03։20-ից մինչև հունվարի 23-ի ժամը 10։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են Գյուլբենկյան փողոցի շենքերից մեկի պատշգամբի ճաղավանդակը, մտել տուն և բնակարանից

Ամրամ Մակինյանը հրապարակել է ՀՔԾ պարզաբանումը հերքող տեսանյութ

Հրայր Թովմասյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել. «ՀՔԾ պարզաբանման մասով, թե իբր ես ապատեղեկատվություն եմ տարածում…»: https://www.facebook.com/amram.makinyan/videos/175967376812973/

Առևտրի կենտրոններից կատարված հափշտակությունների հետևանքով տնտեսվարողներին պատճառվել է 22.600.000 դրամի գույքային վնաս, որից վերականգնվել է  15.500.000 դրամը. Աշխատանքային քննարկում ՔԿ-ում

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի նախաձեռնությամբ՝ Կոմիտեում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ Երևան քաղաքում գործող խոշոր առևտրի կենտրոններում գործունեություն ծավալող ընկերություններից կատարված գողությունների դեպքերի քննությունն առավել արդյունավետ կազմակերպելու, նախականխելու թեմայով: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ոստիկանության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ գլխավոր դատախազության, Մարդու իրավունքների պաշտպանի  աշխատակազմից պաշտոնատար անձինք: Ներկա են եղել նաև ՀՀ Ազգային

Կարո Փայլանին ներկայացրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի. Ermenihaber

«ՀԱՄՇԵՆՈւՀԻ» համշենահայերի կանանց միջազգային միության ղեկավար, Արևմտյան Հայաստանի Խորհրդարանի պատգամավոր Սաիդա Օհանյանը դիմում է ներկայացրել Նոբելյան հանձնաժողով՝ առաջարկելով Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհել Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանին: Կազմակերպությունը Կարո Փայլանին նկարագրում է որպես մի մարդ, ով ողջ կյանքը նվիրել է հայ և Մեծ Մերձավոր Արևելքի, ներառյալ Արևմտյան Հայաստանի, Սիրիայի, Իրաքի և հենց Թուրքիայի մյուս

Արթուր Հակոբյանը՝ Ապրիլյան պատերազմի եւ ուսանողական կյանքի մասին

Ապրիլյան պատերազմի մասնակից տղաներից շատերը ուսանողներ էին, որոնք հերոսաբար պաշտպանեցին հայրենի սահմանները, եւ վերադառնալով քաղաքացիական կյանք՝ շարունակեցին կրթությունը՝ ստիպված լինելով վճարել ուսման համար: Արթուր Հակոբյանը եւս Քառօրյա պատերազմի ընթացքում հայոց բանակի զինվոր էր, որն այժմ սովորում է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի դերասանական կուրսում, զուգահեռ էլ աշխատում է։ Արթուր Հակոբյանը ապրում է Արտաշատ քաղաքում։

Վաղարշակ Հակոբյան. «Դուք չեք գտ­նի մի իշ­խա­նա­կան պատ­գա­մա­վո­րի, ո­րը սկիզբ դրած լի­նի նման մի­ջա­դե­պե­րի». «Իրատես»

Իշ­խա­նու­թյու­նը ցու­ցա­բե­րում է ծայ­րա­հեղ հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյուն, մեր պատ­գա­մա­վոր­ներն ի­րենց տո­նայ­նու­թյան մեջ, քն­նար­կում­նե­րի ժա­մա­նակ չեն անց­նում կար­միր գի­ծը, ո­րով մարդ­կանց կվի­րա­վո­րեն։

Հոլոքոսթի հիշատակին նվիրված համաժողովն ուղեկցվեց սկանդալներով. «Ազատություն»

Վլադիմիր Զելենսկին միակ պետության ղեկավարն էր, ով չմասնակցեց համաժողովին՝ գտնվելով Երուսաղեմում

ՀՔԾ-ի պարզաբանումը Հրայր Թովմասյանի պաշտպանի հայտարարության վերաբերյալ

Հաշվի առնելով հանրության կողմից օբյեկտիվ տեղեկատվություն ստանալու իրավունքը` անհրաժեշտ ենք համարում հայտնել, որ Հրայր Թովմասյանի պաշտպան Ամրամ Մակինյանի հայտարարությունը, թե իբր Հրայր Թովմասյանին և նրա պաշտպանական թիմին հնարավորություն չի տրվում ծանոթանալ Հ. Թովմասյանի բնակարանում խուզարկություն իրականացնելու մասին դատարանի որոշմանը, ակնհայտ ապատեղեկատվություն է: Հարկ ենք համարում տեղեկացնել, որ քննիչի կողմից խուզարկությանը մասնակցող անձանց, այդ թվում` պաշտպանական

Պետական սեփականության գույքն օտարվել է շուկայական արժեքից գրեթե 13 անգամ պակաս գնով. հարուցվել է քրեական գործ

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ուսումնասիրվել են ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված փաստաթղթերը պետական սեփականություն հանդիսացած հերթական գույքի օտարման գործընթացի  վերաբերյալ, որի ընթացքում պարզվել են առերևույթ թույլ տրված հանցավոր դրսևորումներ: Մասնավորապես, ուսումնասիրություններով պարզվել է, որ ՍՊԸ-ի կողմից 2017թ. մարտին կազմված եզրակացությամբ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության կողմից ներկայացված, ՀՀ-ին սեփականության

Վարչապետը սկսել է գործընթաց, բայց չի շտապում արտահայտել այդ չափազանց կարևոր օրակարգի վերաբերյալ իր պատկերացումները. «ՉԻ»

Այսինքն՝ քաղաքական հիերարխիայի երկրորդ դեմքը չգիտի՝ գործող համակարգն արդյունավետ է, թե՝ ոչ: Չգիտի՝ գործող համակարգը սպառել է իրեն, թե՝ ոչ: Բայց նախաձեռնել են փոփոխություններ:

«Հունահռոմեական ոճի ըմբիշները առայժմ նախապատրաստվում են տարվա առաջին կարեւոր մեկնարկին՝ ԵԱ-ին». Էդուարդ Սահակյան

Տարեվերջին Aravot.am-ը զրուցել էր հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանի հետ: -2019 թվականը դուք առաջին անգամ եզրափակում եք որպես հավաքականի գլխավոր մարզիչ: Մարզական առումով այն ինչպիսի՞ն էր: -Անցած մրցաշրջանը հունահռոմեական ոճի ըմբիշների համար, ընդհանուր առմամբ, հաջող էր, սակայն կարող էր ավելի լավ լինել: -Թերեւս, ամենամեծ «անհաջողությունը» այցելել էր Արթուր Ալեքսանյանին, որն

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031