Օրվա լրահոսը
Պետական հեղաշրջո՞ւմ
Արդյո՞ք Հայաստանում հեղափոխությունից հետո տեղի է ունեցել պետական հեղաշրջման փորձ: Քանի որ դրա մասին են խոսում բազմաթիվ իշխանավորներ, այդ թվում՝ իշխող ընտանիքի անդամները, պետք է ենթադրել, որ դա ներկա պահիս պաշտոնական տեսակետ է: Եթե նման փորձ եղել է, ապա դա ծանրագույն հանցագործություն է, որի բոլոր կազմակերպիչներին ու մասնակիցներին պետք է անհապաղ ազատազրկել: Բայց այն «փակագծերը»,
Հայկական զինուժի կորուստները 2019–ին. Razm.info
Razm.info մասնագիտացված կայքին հայկական զինված ուժերում (ներառյալ Արցախի պաշտպանության բանակում) հայտնի է 2019թ․ 49 զինծառայողի մահվան մասին, որոնցից 14–ը ժամկետային են։ 2019–ին պաշտպանական գերատեսչությունները և քննչական կոմիտեն հայտնել են 19 զինծառայողի մահվան մասին, մյուս 39 դեպքի մասին առաջինը հայտնի է դարձել մամուլից (9 դեպք) կամ ՀՀ դատախազություն ուղարկված Ռազմինֆոյի հարցման պատասխաններից (21 դեպք)։ Նշենք, որ
Ռեկտորի պաշտոնում շրջանառվող անունների ու սերունդ փչացնողների մասին․ բացահայտումներ՝ Շիրակի մայր բուհում
«Ռեստարտ Գյումրի» ուսանողական- քաղաքացիական նախաձեռնության անդամները Շիրակի պետական համալսարանում վեց ամիսների ընթացքում իրականացրել են հանրային մոնիթորինգ՝ իրենց խոսքերով ասած՝ արձանագրելով մի շարք խախտումներ, չարաշահումներ ու ապօրինություններ։ Մոնիթորինգի արդյունքները ներկայացնող «Ռեստարտ Գյումրիի» անդամներ Գևորգ Ղուկասյանը և Մարգարիտա Գրիգորյանը պնդում են, որ հեղափոխությունը Հայաստանի կրթական հաստատություններ մուտք չի գործել։ Գևորգ Ղուկասյանը նշում է, որ բուհում տևական ժամանակ
Պոլսի հայոց պատրիարքարանը հայտարարել է, որ շարունակելու «Սանասարյան տան» նկատմամբ իրավունքները վերականգնելու պայքարը. Ermenihaber.am
Թուրքիայի կառավարությանը կից Հիմնադրամների գլխավոր վարչությունը Ստամբուլում գտնվող «Սանասարյան տուն» (Սանասարյան հան) անշարժ գույքը 35 տարով վարձակալության հանձնելու համար մրցույթ էր հայտարարել: Պոլսի հայոց պատրիարքարանը նախկինում հայ համայնքին պատկանած, ապա պետության կողմից բռնագրաված շինության (ներկայում շինության սեփականության իրավունքը վիճարկվում է Թուրքիայի ՍԴ-ում) շուրջ կատարվող զարգացումների վերաբերյալ հայտարարություն է տարածել : Պատրիարքարանի հայտարարության մեջ նշվել է,
Ադրբեջանի 2019թ. հայտնի դարձած կորուստները. Razm.info
2019թ․ հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը Razm.info մասնագիտացված կայքին հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և այլ ուժային կառույցների առնվազն 47 կորստի մասին, սակայն մեզ հայտնի են միայն 44-ի անձնական տվյալները։ Կորուստները հաշվում ենք առնվազն 47, քանի որ Գերմանիայում գործող ադրբեջանական ընդդիմադիր «Խազար» ռազմական ուսումնասիրությունների կենտրոնի 2019թ․ դեկտեմբերի 5-ի տվյալներով՝ անցած տարվա սկզբից հայտնի է դարձել
Քաղաքացին փորձել է ինքնասպան լինել
Հունվարի 24-ին, ժամը 14:47-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ֆուչիկի փողոցի թիվ 3 շենքի 1-ին հարկի բնակարաններից մեկի բնակիչը փորձել է ինքնասպան լինել՝ ածելիով կտրելով ձեռքի դաստակը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և բժշկական ապահովման վարչության
Ադրբեջանը դիմել է Կիպրոսի կառավարությանը՝ ձերբակալելու և արտահանձնելու հայ ժողովրդի նվիրյալ բարեկամ, Եվրախորհրդարանի նախկին պատգամավորին. Մխիթար Հայրապետյան
Ադրբեջանի իշխանությունները դիմել են Կիպրոսի կառավարությանը՝ ձերբակալելու և արտահանձնելու հայ ժողովրդի նվիրյալ բարեկամ, Եվրախորհրդարանի նախկին պատգամավոր Էլենի Թեոխարուսին: Ակնհայտ է, որ գործ ունենք ադրբեջանական հիստերիայի՝ մեզ արդեն քաջածանոթ հերթական դրսևորման հետ. սկսած 2015 թվականից նույն խնդրանքով պաշտոնական Բաքուն քանիցս դիմել էր Ինտերպոլին՝ ձերբակալելու Արցախ այցելած կիպրացի գործչին, սակայն մերժում էր ստացել: Որպես Հայաստան-Կիպրոս միջխորհրդարանական հանձնաժողովի
«Եթե հզոր առաջնորդ կամ ուժ վերահսկելով ինստիտուտները թշնամիների դեմ է պայքարում, դա թուլացնում է այդ ինստիտուտները». Աճեմօղլու. «Ամերիկայի ձայն»
Դարոն Աճեմօղլուն՝ կոռուպցիայի դեմ պայքարի, մարտահրավերների եւ նոր տնտեսության մասին – Շնորհակալություն հարցազրույցի մեր խնդրանքն ընդունելու համար: Սկսեմ ընդհանուր հարցից: Ի՞նչ կարգավիճակում է Հայաստանի հետ Ձեր համագործակցության հեռանկարը: Հիշում եմ ՝ դուք ակտիվորեն ներգրավված էիք, ձեզ հետ կապ էր հաստատել երկրի վարչապետը խորհուրդներ ստանալու համար: – Հայաստանը կարևոր անցումային փուլում է, եւ ես շատ հետաքրքրված
Հայաստանի պարային զույգը ԵԱ եզրափակչում է
Գրացում (Ավստրիա) շարունակվում է գեղասահքի Եվրոպայի առաջնությունը: Պայքարն սկսել են նաեւ պարային զույգերը: 19 երկրների 27 զույգերի մեջ է Հայաստանը ներկայացնող Թինա Կարապետյան/Սիմոն Սենեկալ երկյակը, որը կարճ ծրագրի կատարումից հետո 19-րդ տեղով անցել է եզրափակիչ: Եվրոպայի չեմպիոնին կորոշեն 20 ուժեղագույն զույգեր: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը 18-րդ տեղն է գրավել ԵԱ-ում
Ավստրիայի Գրաց քաղաքում ընթացող գեղասահքի Եվրոպայի առաջնությունում մենասահորդներն ավարտել են պայքարը: Հայաստանը ներկայացնող Սլավիկ Հայրապետյանը կարճ ծրագրում զբաղեցրել է 20-րդ հորիզոնականը եւ մտել եզրափակիչ, որտեղ 24 լավագույնների պայքարում ի վերջո պայքարն ավարտել է 18-րդ տեղում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«Էրեբունի պլազա» ներխուժած Արթուր Թորոսյանը զենքը վարկով էր գնել
Արթուր Թորոսյանի մոտ եղած զենքն օրինական էր. Էդուարդ Աղաջանյան
Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները ընդգծել են էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում համատեղ նախագծերի իրականացումը
Հունվարի 24-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցավ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի աշխատանքային հանդիպումը Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Լաշա Դարսալիայի հետ։ Հանդիպմանը զրուցակիցները քննարկեցին օրակարգային հարցերի լայն շրջանակ։ Գոհունակությամբ նշվեց ՀՀ և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստի Արձանագրության մեջ տեղ գտած դրույթների կատարման դրական ընթացքը, ընդգծվեց էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում համատեղ
Ժպտացեք, ձեզ նկարում են. «Իմ քայլի» եւ ԲՀԿ-ի պատգամավորները նիստից հետո կատակով ձեռնամարտի տեսարան էին խաղում՝ լրագրողների համար
Նիստի ավարտից հետո տեւական ժամանակ ԲՀԿ-ի եւ «Իմ քայլի» պատգամավորները պարզաբանումների մեջ էին: Քանի որ նիստից հետո բարձրախոսներն անջատվում են, լրագրողների օթյակից ձայները չէին լսվում, թվում էր, թե նորից վիճաբանում են:
Շիրակի դատախազի հարուցած քրգործն ու Արթիկի համայնքապետարանի պաշտոնական գռեհկաբանությունը
Երկու օր առաջ ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանն Aravot.am-ին տրամադրել էր դատախազության պաշտոնական տեղեկատվությունն առ այն, որ հարուցվել է քրեական գործ Արթիկի համայնքապետի կողմից յուրացումներ կատարելու կասկածանքով։ Ըստ քրգործի, Արթիկի մի խումբ բնակիչների անուններով համայնքային բյուջեից որպես սոցիալական օգնություն գումարներ են դուրս գրվել, սակայն դրանք առերևույթ յուրացվել են ։ Դատախազության
Կարեն Խաչանովը անցավ Australian Open-ի 3-րդ շրջան
Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Ավստրալիայի բաց առաջնության երկրորդ շրջանում համառ պայքարում 6:2, 2:6, 6:4, 3:6, 7:6 հաշվով պայքարից դուրս է թողել Շվեդիայի ներկայացուցիչ Միքայել Իմերին: Երրորդ փուլում Խաչանովի մրցակիցը լինելու է ավստրալացի Նիկ Կիրյոսը, որի հետ հանդիպումը կկայանա հունվարի 25-ին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«Ինչ-որ առումով ես հավատում եմ, որ մենք մուտք ենք գործում Վերածննդի նոր դարաշրջան». Արմեն Սարգսյան
ՀՀ նախագահը դասախոսությամբ հանդես է եկել Հոլոնի տեխնոլոգիական համալսարանում Աշխատանքային այցով Իսրայելի Պետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Իսրայելի առաջատար ուսումնական հաստատություններից մեկը՝ Հոլոնի տեխնոլոգիական համալսարան: Նախագահ Սարգսյանը հանդիպում է ունեցել համալսարանի ղեկավարության հետ, այնուհետև հանդես է եկել «Աշխարհաքաղաքական իրողությունները արհեստական բանականության դարաշրջանում» թեմայով դասախոսությամբ: Համալսարանի նախագահ Էդուարդ Յակուբովը նշելով, որ
ԵԽԽՎ-ն ափսոսանք է հայտնել, որ Ադրբեջանում որոշ քաղաքական առաջնորդներ չեն մասնակցում ընտրություններին
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) պատվիրակությունը 2020թ. հունվարի 22-ին և 23-ին եղել է Բաքվում՝ գնահատելու Ադրբեջանում փետրվարի 9-ին նախատեսված արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական մթնոլորտը: Տարբեր շահագրգիռ կողմերի հետ քննարկումներից հետո ԵԽԽՎ պատվիրակությունը անհրաժեշտ է համարել շեշտել, որ բարելավման համար դեռ շատ տեղ կա, և որ մինչև ընտրության օրը մնացած ժամանակահատվածը պետք է օգտագործել գոնե որոշ
ՊԵԿ Հյուսիսային մաքսատուն-վարչությունը հունվարի 27-ին և 28-ին կաշխատի ժամը 09.00-ից 18.00-ը
Հաշվի առնելով 2019թ-ի դեկտեմբեր ամսվա ընթացքում մաքսային մարմինների կողմից ընդունված նախնական հայտարարագրերի կապակցությամբ ճշգրտումների ներկայացման օրենքով նախատեսված ժամկետները և հունվարի 27-ի ոչ աշխատանքային, իսկ հունվարի 28-ի տոնական օրեր լինելու հանգամանքը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամանով ՊԵԿ Հյուսիսային մաքսատուն-վարչության համար 2020 թվականի հունվարի 27-ը և 28-ը սահմանվել են աշխատանքային օրեր: Ստորաբաժանումը հունվարի 27-ին և 28-ին կաշխատի
Քննարկվել են սպանդանոցային պարտադիր մորթին առնչվող գործընթացում ի հայտ եկած խնդիրների կարգավորման տարբերակները
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում այսօր տեղի է ունեցել հանդիպում ՀՀ ՏԿԵ և Էկոնոմիկայի նախարարների, ՀՀ մարզպետների և տեսչական մարմինների ղեկավարների մասնակցությամբ՝ քննարկելու սպանդանոցների կառուցման և սպանդանոցային պարտադիր մորթին առնչվող գործընթացում ի հայտ եկած խնդիրների կարգավորման տարբերակները: Անդրադառնալով կառավարության վերջին նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականին՝ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը նշել է. «Հաշվի առնելով այն էական
«ԱԺ-ն Պետրոսյան Գեւորով հանգիստ թողեք, բավական է». Ալեն Սիմոնյանը՝ ԲՀԿ-ին
Խոսքը նրա վերջին մտքի գոհարի մասին է, որը հերթական անգամ իր փայլատակումն է արել ու ասել, որ ԱԺ-ն ցրելու ձեւերից մեկը ԲՀԿ-ի եւ ԼՀԿ-ի մանդատների ամբողջական վայր դնելն է
Գորգիսյանն ԱԺ ամբիոնին մոտեցավ բումերանգով. Միրզոյանի արձագանքը չուշացավ՝ «զենք եք բերե՞լ»
Նա նշեց,-«մեզ մեղադրում եք, որ հին հռետորաբանության մեջ ենք մնացել»,-ապա ծոցագրպանից բումերանգ հանեց,-«սա կոչվում է բումերանգ: Եթե սա շպրտում ես, հետ է գալիս»
ՌԴ 6 քաղաքացուց բաղկացած արշավախմբի անդամներից մեկի ինքնազգացողությունը վատացել է
Արշավախմբին անհրաժեշտ է փրկարարների օգնությունը. որոնողական աշխատանքները կշարունակվեն վաղը
Նշվել է Պարույր Սևակի 96-ամյակը
Հայ մեծանուն բանաստեղծ, գրող, գրականագետ Պարույր Սևակն այսօր կդառնար 96 տարեկան: Պարույր Սևակի տուն-թանգարանում ավանդույթի համաձայն նշվել է գրողի ծննդյան օրը: Ցերեկույթին մասնակցել են Արարատի մարզպետարանի աշխատակիցները, արվեստագետներ, համայնքի բնակիչներ: Նախքան միջոցառումները սկսվելը՝ ներկաները ծաղիկներ են խոնարհել Սևակի շիրիմին, վերհիշել բանաստեղծի կյանքի պատմությունն ու ստեղծագործությունները: Այնուհետև իրենց ելույթներով հանդես են եկել Զանգակատուն համայնքի միջնակարգ դպրոցի
«Քաղաքապետն ինձ վստահել է եւ նշանակել». Սոֆյա Հովսեփյանը՝ դպրոցի կառավարման խորհրդի մասին
Տիկին Սամսոնյանը բարձրագոչ արտահայտություններ հնչեցրեց՝ չգիտես ինչու անընդհատ դավադրությունների տեսություն փնտրելով
Պատկան մարմինների կողմից թույլ են տրվել բացթողումներ, որոնց կանխարգելման պարագայում ՀՀ-ն հնարավոր է առավել բարձր դիրքեր կարողանար զբաղեցնել. ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հայտարարությունը
2020 թվականի հունվարի 23-ին «Թրանսփարենսի ինթերնեշնլ» համաշխարհային կազմակերպությունը, հիմնվելով հեղինակավոր միջազգային կազմակերպությունների ուսումնասիրությունների վրա, հրապարակել է կոռուպցիայի ընկալման համաթիվը, որում Հայաստանը 2019 թվականին 2018-ի համեմատ 7 կետով բարելավել է իր ցուցանիշը 42 միավորի և 180 երկրների շարքում զբաղեցրել է 77-րդ տեղը։ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան ստեղծման պահից մինչ այսօր հանդես գալով որպես քաղհասարակության կազմակերպությունների ինքնիշխան
Ստամբուլի ջրանցքն էական օգուտ չի տա Թուրքիային՝ առանց Մոնտրեի կոնվենցիայի դրույթների փոփոխման. Հայկ Գաբրիելյան
Ստամբուլի ջրանցք․ Էրդողանի «պատմական կնիքը» Ամփոփ կետեր Ստամբուլի ջրանցքն իր պարամետրերով զիջելու է Բոսֆորի նեղուցին։ Վերջին տարիներին որոշակի նվազել է Սևծովյան նեղուցների ծանրաբեռնվածությունը։ Թուրքիան ուներ և ունի Սևծովյան նեղուցների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու մի շարք միջոցներ։ Սևծովյան նեղուցների ծանրաբեռնվածությունը կարող է նվազել նաև անկախ Թուրքիայի գործողություններից։ Ստամբուլի ջրանցքն էական օգուտներ չի տա Թուրքիային՝ առանց Մոնտրեի կոնվենցիայի դրույթների
«Քարտեզագրվելու է մարզը՝ հասկանալու համար, թե ցանկացողները ո՛ր մասում կարող են կառուցել սպանդանոցներ». Ֆերմերների հետ հանդիպում Արարատի մարզպետարանում
Արարատի մարզպետարանում այսօր հրավիրվել էր քննարկում մարզի համայնքների ղեկավարների և ֆերմերների մասնակցությամբ, որը վարել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մասնաճյուղի պետ Արմեն Համբարձումյանը: Ինչպես հայտնի է՝ Կառավարությունը որոշել է մինչև հուլիսի 1-ը հետաձգել պարտադիր սպանդանոցային մորթի կիրառման գործընթացը։ Մինչև սույն թվականի փետրվարի 6-ը կառավարությունը կդիտարկի
Ուղենշվեց հայ-ուկրաինական քաղաքական երկխոսության ամրապնդման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը
Հունվարի 24-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Ուկրաինայի նորանշանակ դեսպան Իվան Կուլեբային՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ Նախարար Մնացականյանը շնորհավորեց Իվան Կուլեբային՝ պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի պատմականորեն ամուր հիմքեր ունեցող հայ-ուկրաինական հարաբերությունների ավելի խորացմանը և զարգացմանը: ԱԳ նախարարը և դեսպանը բարձր գնահատեցին Ուկրաինայի հասարակական-քաղաքական կյանքում ակտիվ ներգրավվածություն ունեցող
Թեև հետհեղափոխական շրջանում ԶԼՄ-ներն ազատ են իշխանության միջամտություններից և վերահսկողությունից, այդուհանդերձ, շարունակում են մնալ տարբեր քաղաքական ուժերի ազդեցության տակ. ԽԱՊԿ զեկույցը
2019 թվականն աննախադեպ էր լրագրողների ու լրատվամիջոցների ներգրավվածությամբ դատական գործերի քանակով։ Տարվա ընթացքում վարույթ է ընդունվել 96 նոր դատական հայց` նախորդ տարվա 22-ի դիմաց։ Դրանց գերակշիռ մասը՝ 89-ը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով նախատեսված՝ վիրավորանքի և զրպարտության հիմքով են, 4-ը՝ տեղեկատվության ստացման իրավունքի խախտման, 1-ը՝ տնտեսական վեճ է, մի դեպքում ԶԼՄ-ն հայց է ներկայացրել ընդդեմ


















































