Օրվա լրահոսը

Արփինե Հովհաննիսյանը հայտ է ներկայացրել որպես իրավաբան-գիտնական՝ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում ընդգրկվելու համար

Հարգե՜լի գործընկերներ Այսօր հայտ եմ ներկայացրել որպես իրավաբան-գիտնական Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում ընդգրկվելու համար։ Ինչպես հայտնի է՝ հանձնաժողովի իրավաբան-գիտնական անդամ կարող են լինել յոթ տարվա մասնագիտական փորձառություն ունեցող իրավաբանական գիտությունների այն թեկնածուները կամ դոկտորները, ովքեր սահմանադրական բարեփոխումների գործընթացին առնչվող բնագավառներում առավել մեծ փորձառություն ունեն։ Ցանկանում եմ հատկապես անդրադառնալ սահմանադրական բարեփոխումների ոլորտում իմ փորձառությանը։ Այսպես՝ 2015-2017

Հայկական զինուժի կորուստները 2019–ի հուլիս–սեպտեմբերին.Razm.info

2019 թվականի հուլիսի 1-ից սեպտեմբերի 30-ը Razm.info-ն արձանագրել է  հայկական զինված ուժերի (ներառյալ Արցախի Պաշտպանության բանակի) 10 զինծառայողի մահվան դեպքեր՝ օգտվելով բաց աղբյուրներից և ՀՀ գլխավոր դատախազությանը հարցումներ ուղարկելով։ Մահվան 10 դեպքերից պաշտպանական գերատեսչությունները հայտնել են միայն 4–ի մասին, մյուսների մասին իմացել ենք Դատախազություն ուղարկված հարցման պատասխաններից։ Մարտական Պայմանագրային Արման Արայիկի Բուլղադարյանը զոհվել է հակառակորդի

Էրեբունի պլազայում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ

Էրեբունի պլազայում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 2 մասի 2-րդ 3-րդ և 7-րդ կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասի և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: 1987 թվականին ծնված տղամարդը ձերբակալվել է: ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ գործը քննվում է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության

Արման Սարգսյանի պրոֆեսինալ գործողությունների արդյունքում՝ իրավիճակը հաղթահարվեց հնարավոր ամենամեղմ սցենարով. Փաշինյան

«ՀՀ Ոստիկանության պետի ժպ Արման Սարգսյանի պրոֆեսինալ գործողությունների արդյունքում՝ իրավիճակը հաղթահարվեց հնարավոր ամենամեղմ սցենարով»: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան

Մնացականյանն ընդգծել է Հայաստանի համար՝ ԵՄ երկրներ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի առաջնային նշանակությունը

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկի հետ Հունվարի 23-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկի հետ: Հանդիպման սկզբում Նիդերլանդների ԱԳ նախարարը Զոհրաբ Մնացականյանին փոխանցեց Երևանում Նիդերլանդների Թագավորության դեսպանություն բացելու վերաբերյալ պաշտոնական դիմումը, ինչին ի պատասխան՝ ՀՀ ԱԳ նախարարը շնորհակալություն

Իրական ու ֆեյք հայհոյանքից մինչև կրակահերթ

Երբ այլևս ամեն օր ասում էինք, որ ատելության ու անհանդուրժողականության այս մթնոլորտը վտանգավոր է, իմ որոշ գործընկերներ ԱԺ ամբիոնից մի իդիլիական սյուժե էին ներկայացնում անսահման երջանիկ հետհեղափոխական քաղաքացու մասին, ով երջանիկ քայլում է փողոցներով, ու որ բակերում, սրճարաններում եւ փաբերում բոլորը միմյանց շնորհավորում են հետհեղափոխական աննախադեպ այս երջանկության համար: Երբ ասում էինք, որ վիրտուալ տիրույթից

«Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորությունը և ծավալն այնքան մեծ է…». Զոհրաբ Մնացականյան

ՀՀ ԱԳ նախարարի խոսքը և պատասխանները լրագրողների հարցերի Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսին Հարգելի՛ պարոն Նախարար և ուղեկցող պատվիրակության անդամներ, Հարգելի գործընկերներ, Հարգելի լրագրողներ, Ուրախ եմ Երևանում հյուրընկալելու Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարին՝ Ստեֆ Բլոկին: Ուրախ եմ նաև արձանագրել, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր սա Նիդերլանդների ԱԳ նախարարի առաջին երկկողմ

Դատավոր Լիլիթ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ ՀԱԿ փոխնախագահի գործով հերթական նիստը նշանակեց ապրիլի 28-ին

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանում այսօր կայացավ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանի քաղաքացիական գործով հերթական նախնական նիստը: ՀՀ 2-րդ նախագահը Արամ Մանուկյանից պահանջում է հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները եւ հրապարակայնորեն ներողություն խնդրել: Ըստ հայցվորի, հայտարարությունները վերաբերում են փաստացի տվյալներին, դրանք չեն համապատասխանում իրականությանը եւ արատավորում են հայցվորի պատիվը եւ արժանապատվությունը: Դատավոր Լիլիթ Սարգսյանը

Քրեական ենթամշակույթի դեմ արդյունավետ պայքարի համար անհրաժեշտ է համակողմանի աշխատանք. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է հայեցակարգ: Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է քրեական ենթամշակույթին հարելը քրեականացնող օրենքի նախագծի ընդունումն Ազգային ժողովի կողմից: Դրա հետ միասին Պաշտպանն արձանագրում է, որ միայն օրենքի ընդունմամբ սահմանափակվելն անհրաժեշտ արդյունք ապահովել չի կարող: 2018 թվականին Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում քրեական ենթամշակույթի դեմ պայքարի հայեցակարգ

Վասիլիս Մարագոսը հետաքրքրվել է դատաիրավական բարեփոխումների գործընթացի ներկա վիճակով

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, Խորհրդի անդամ Վիգեն Քոչարյանը հունվարի 22-ին ընդունեցին Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էին նաև Արևելյան գործընկերության երկկողմ հարաբերությունների բաժնի ղեկավարի տեղակալ Դիրկ Լորենցը, Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը և ԵՄ այլ ներկայացուցիչներ: Ողջունելով հյուրերին՝

Կրակող անձն ասաց, որ Վիկտոր Սողոմոնյանին է պահանջում, ուզում էր Ռոբերտ Քոչարյանի կաբինետ բարձրանալ. դեպքի ականատես

Դեպքի ականատեսներից մեկը՝ բիզնես կենտրոնի երկրորդ հարկում գտնվող Ofra Cosmetics ընկերության աշխատակիցը, լրագրողների հետ զրույցում որոշ մանրամասներ պատմեց կատարվածից:

«Ձեռնաշղթաներ չհագցնելը բանակցության պայման է եղել եւ վնասազերծման կարևոր բաղադրիչ». Աշոտ Ահարոնյան

Այսօր «Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած անձի հետ բանակցություններ է վարել ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը: Բանակցություններն ավարտվել են հաջողությամբ. կրակողը հանձնել է զենքը, հանձնվել իրավապահներին և տեղափոխվել ոստիկանություն: Սոցցանցերում տարածվել է նրան մեքենա նստեցնելու պահի տեսանյութը, որը որոշ օգտատերերի կողմից արժանացել է քննադատական գնահատականների, մասնավորապես հարցադրումով, թե ինչու վնասազերծված անձը ձեռնաշղթաներով չէր: Նկատենք, որ

Ռուսական C-400-ները համատեղելի են ամերիկյան F-35 կործանիչների հետ. Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ ռուսական C-400 զենիթահրթիռային համալիրները համատեղելի են ամերիկյան F-35 կործանիչների հետ և սպառնալիք չեն ներկայացնում ՆԱՏՕ-ի համար: «Մենք ենթադրում ենք, որ С-400-ները և F-35-ները համատեղելի են,- ասել է նա Դավոսում Միջազգային տնտեսական ֆորումի պանելային քննարկմանը:- Դրանք վտանգ չեն ներկայացնում ՆԱՏՕ-ի համակարգերի և ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցների համար»: Թուրքիայի արտգործնախարարը նաև

Նիդերլանդների ԱԳ նախարարը հեռանկարային է համարել համագործակցությունը տնտեսության ոլորտում

Նիկոլ Փաշինյանը և Ստեֆ Բլոկը քննարկել են հայ-նիդերլանդական հարաբերությունների զարգացման հեռանկարները

Ոստիկանները վճարային տերմինալներից գողություն կատարողների են հայտնաբերել

Հունվարի 22-ին, ժամը 22.45-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները և ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի ծառայողները Թումանյան փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 18-ամյա երիտասարդի և 14-ամյա պատանու: Պարզվել է, որ նրանք նույն օրը, ժամը 19.30-ից մինչև ժ.20.00-ն ընկած ժամանակահատվածում, Մաշտոցի պողոտայում գտնվող վճարային տերմինալի մետաղադրամների ընդունման հատվածում տեղադրել են ինչ-որ առարկա՝ մետաղադրամ հանելու նպատակով,

Նիկոլ Փաշինյան. Ֆինանսական շուկան տարին սկսում է նույնպիսի վստահությամբ, ինչ վստահությամբ ավարտել էր

Ֆինանսական շուկան տարին սկսում է նույնպիսի վստահությամբ, ինչ վստահությամբ ավարտել էր. այսօր Կենտրոնական բանկը շուկայից 5 միլիոն դոլարի գնում է իրականացրել: Այս տարվա առաջին գնումը 🙂 Նիկոլ ՓԱՇԻՆՅԱՆ ՀՀ վարչապետ

Տղամարդը ոստիկանության պետի պաշտոնակատարի ուղեկցությամբ, նրա ծառայողական մեքենայով, տեղափոխվել է ոստիկանություն

Ժամը 14.40-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի պլազա» հյուրանոցում զինված անձ կա, որը կրակում է։ Անմիջապես դեպքի վայր են մեկնել ոստիկանության ղեկավար կազմն ու օպերատիվ խմբեր։ Ոստիկանության ղեկավար կազմը ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի գլխավորությամբ բանակցություններ է վարել զինված տղամարդու հետ, ինչից հետո անձը հանձնել է հրազենը։ Տղամարդը ոստիկանության պետի պաշտոնակատարի ուղեկցությամբ, նրա ծառայողական

Էրիկ Գրիգորյանը գոհունակություն է հայտնել համատեղ ծրագրերի ընթացքից՝ նշելով, որ երկկողմ համագործակցության օրակարգը շարունակում է հագեցած մնալ

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ընդունել է ԵՄ պատվիրակությանը՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան տիկին Անդրեա Վիկտորինին և աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Հայաստանի հետ գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսին։ Ողջունելով հյուրերին, նախարար Գրիգորյանն ընդգծել է շրջակա միջավայրի պահպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության և ԵՄ միջև ձևավորված սերտ

Կիևյան կամրջի տակ դի է հայտնաբերվել

Հունվարի 23-ին, ժամը 14:51-ին 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ  Երևանի Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է դի (արական սեռի): Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Հրազդանի կիրճի թիվ 87 հասցեում գտնվող «Լավանդա» ռեստորանի մոտակայքում դի կա: Փրկարարները Հակոբ Ս.-ի (ծնված 1980 թ.)

Ի՞նչ է իրականացնելու Փաստահավաք հանձնաժողովն անցումային արդարադատության շրջանակներում. «Ա1+»

«Անցումային արդարադատություն և Փաստահավաք հանձնաժողով. ինչպես վերականգնել խախտված իրավունքները»․այս թեմայով այսօր քննարկման ժամանակ Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը նշեց, որ Փաստահավաք հանձնաժողովն իր իրավասությունների շրջանակներում սկսելու է ուսումնասիրել որոշակի դեպքերի և իրադարձությունների վերաբերյալ փաստեր, վերհանել դրանք։ «Հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել, ինչու է դա տեղի ունեցել, ում

«Խուճապի կարիք չկա. իշխանությունը պողպատե կամք ունի». «Իմ քայլից» արձագանք՝ կրակոցների դեպքին

Հայրենակիցներին կոչ եմ անում պահպանել հանգստությունն ու զգոնությունը: Վստահ եղեք ՀՀ իրավապահների վրա

Տղամարդը հակի թելով խեղդամահ էր արել կնոջը, ապա դանակով կտրել թելը՝ հետագայում իրավապահներին մոլորեցնելու համար

Հունվարի 22-ին՝ ժամը 17․30-ին, ոստիկանության Տավուշի բաժնում ահազանգ է ստացվել, որ Չինարի գյուղի 30-ամյա բնակչուհիներից մեկը տանը կախվել է։ Ահազանգով մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզեց, որ դեպքը տեղի է ունեցել ննջարանում, որտեղ հայտնաբերվեց հակի թել և դանակ, որով ամուսինը իբրև կտրել էր թելը և փորձել օգնություն ցույց տալ կախված կնոջը։ Ինչո՞ւ իբրև։ Տավուշի ոստիկանները տեղում պարզեցին,

11 հազար ընտանիք չի զրկվի նպաստ ստանալու իրավունքից. կառավարությունն իջեցրել է ընտանեկան և սոցիալական նպաստի իրավունք տվող սահմանային միավորը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետն անդրադարձել է մի քանի հրատապ հարցերի: Կառավարությունն ընդունել է որոշում՝ 2020 թվականին ընտանեկան նպաuտի, սոցիալական նպաստի, հրատապ oգնությունների վճարման գործընթացը կարգավորելու նպատակով: «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքով, մասնավորապես, սահմանված է, որ յուրաքանչյուր տարի պետք է

Կնոջը խեղդամահ անելու համար ձերբակալվածի հայրը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ է ունեցել

Սիրով ամուսիններ էին, մեքենայով ամեն օր դպրոց էր բերում:

Աշխատանքը կատարել են այլ անձինք, վարձատրվել է Արայի գյուղի ղեկավարի որդին. կոռուպցիոն հանցագործություն է բացահայտվել

Ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, փաստական տվյալներ են ձեռք բերել, որ Արագածոտնի մարզի Արայի գյուղի ղեկավարը, ըստ ձեռք բերված նախնական տվյալների, 2016 թ. օգոստոսից մինչև 2017 թ. նոյեմբեր ամիսը համայնքապետարանում, ամսական 56.000 դրամ աշխատավարձով, խմելու և ոռոգման ջրի հսկիչ է հրամանագրել իր որդուն, որն աշխատանքի չի ներկայացել, այդ աշխատանքը կատարել են այլ

«Աղմուկն ընդդիմախոսություն չէ». Մակունցը՝ Մարուքյանին

Հակակոռուպցիոն հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընդդիմադիր թեկնածուին ընտրելը Մարուքյանը հորդորում է մատի փաթաթան չդարձնել, ասում են՝ մեր թեկնածուն լավն է եղել, նրան եք ընտրել, բայց դա անկախ մարմին է, իրենք սպասում են, թե ինչ եք անելու, օրինակ, ՍԴ-ում սպասվելիք թափուր տեղերի դեպքում, ասում են՝ ԲԴԽ-ի մեր թեկնածուներին այդ դեպքում ինչու չընտրեցիք: Մակունցն արձագանքեց, որ մատի փաթաթան չեն դարձնում դա, ուղղակի արձանագրում են:

«Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնում կրակած անձը հանձնեց զենքը. ի՞նչ կապ ունի կատարվածը Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հետ

Այս պահին ոստիկանները պատ են կազմել բիզնես կենտրոնի առաջ, դեպքի վայրում աշխատում են նաև շտապօգնության աշխատակիցները: Բիզնես կենտրոնի աշխատակիցները ոստիկանների ուղեկցությամբ դուրս են գալիս շենքից:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031