Օրվա լրահոսը

Աշխատող ուսանողների վարձը եկամտահարկով փոխհատուցող օրինագիծն ԱԺ-ում է

Մագիստրատուրայի այն ուսանողները, որոնք սովորելուն զուգահեռ աշխատում են, ուսումնական տարվա ավարտից հետո պետությունը նրանց ուսման վարձը փոխհատուցում է եկամտահարկի չափով

Ծնողները պնդում են՝ իշխանափոխությունից հետո էլ իրենց որդիների սպանության գործերը պատշաճ չեն քննվում. «Ա1+»

Չնայած իրենց հետ հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացել է, որ գործերը վերստին կքննվեն, մայրերի պնդմամբ, որևէ գործողություն քննիչների կողմից չի իրականացվել։

Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչությունը նոր պետ ունի

Այս պաշտոնի համար դիմել են երկու հոգի՝ Արման Աղաքարյանն ու Սուսաննա Հովհաննիսյանը, պայմանագիր կնքվել է վերջինիս հետ։

Նաիրա Զոհրաբյանը եւ Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են ատելության խոսքի եւ կեղծ լուրերի հետ կապված խնդիրներ

Ըստ հանձնաժողովի նախագահի՝ արդյունավետ կլինի, եթե Հայաստանի Ազգային ժողովում եւս, ինչպես Մեծ Բրիտանիայի խորհրդարանում է, անկախ քաղաքական կողմնորոշումներից բոլոր քաղաքական ուժերը ներկայացնող պատգամավոր կանայք ստեղծեն խումբ, որը կքննարկի կանանց, երեխաների եւ մարդու իրավունքներին առնչվող բազմաթիվ խնդիրներ, որն էլ դրական ազդակ կլինի հանրությանն այն մասին, որ կին պատգամավորները կարող են միավորվել՝ առանցքային խնդիրներ լուծելու համար:

Ի՞նչ է կատարվում «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնում. կրակոցներ, հատուկ համազգեստով ոստիկաններ

Նշենք, որ «Էրեբունի Պլազա»-ում են տեղակայված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը, «5-րդ ալիք» հեռուստաընկերությունը, իսկ բիզնես կենտրոնի հարակից տարածքում ՄԱԿ-ի գրասենյակն է:

Փաստացի հեղափոխությունից հետո առաջին անգամ մենք առերեսվեցինք կլանային մտածողության հետ, երբ իրավունքը ստորադասվում է թիմակցին փրկելու, նրա կամայականությունները քողարկելու արատավոր պրակտիկային. «Լուսավոր Հայաստան»

Ըստ էության, այս հանձնաժողովի ստեղծմանը խոչընդոտելը խոսում է այն մասին, որ քաղաքապետարանում իրապես գործել է կոռուպցիոն սխեմա, այլապես իշխող ուժի ներկայացուցիչներն իրենք շահագրգռված կլինեին ստեղծված քննիչ հանձնաժողովի ձևավորմամբ և դրա զեկույցի ստացմամբ։

Այսպիսով, քաղաքական մեծամասնությունը միայն խորացրեց կոռուպցիայի վերաբերյալ կասկածները։

«Սա ոչ թե քաղաքական որոշում է, այլ բացառապես իրավական… ապրիլյանի հանձնաժողովում իրավաբանները հակասահմանադրական բան չեն տեսել». Մակունց

Հարցրեցինք՝ չի՞ եղել, որ քաղաքապետ Հայկ Մարությանը զանգի, ասի՝ ես պրոբլեմ կունենամ, եթե այդ հանձնաժողովը ստեղծվի, մի բան արեք մի ստեղծեք՝ Մակունցը պատասխանեց. «Ոչ, իհարկե, նման բան չի եղել: Մենք հնարավորինս փորձում ենք այնպես անել, որ մեր բոլոր գործողությունները լինեն հրապարակային, թափանցիկ: Բայց այս պարագայում օրենքից շեղում կատարելը, մեր գնահատմամբ, կարող էր լինել շատ վատ նախադեպ»:

Անհատական վարքագծով օժտված ազգերն ի տարբերություն հոտային վարքագծով օժտվածների, միավորվում են ոչ թե «ՎՈԺԴԻ», այլ գաղափարի շուրջ. «Նժդեհյան Ցեղակրոն» կուսակցության նախագահ

Ազգայինի ու ազգայնականության շահարկումները ԱԶԳԱՅԻՆԸ՝ որպես ազգային հավաքական բարոյահոգևոր արժեք, մեր ժողովրդի համար եղել է ամենավսեմն ու ազնիվը, սակայն միևնույն ժամանակ դարձել է ամենից շատ շահարկվողը։ «Հանուն ազգի հարատևման», «հանուն հայրենիքի անվտանգության» կարգախոսներն հայ էթնոսի համար իրականում ամենախորքային գերհզոր լծակներ են, որի շնորհիվ մեր ժողովրդի մեջ ծնվել են իրենց կյանքը հայրենիքի համար զոհաբերող հազարավոր հերոսներ։

Հայոց ցեղասպանութան թանգարանի տնօրեն. «Ասում ենք՝ հիշում եւ պահանջում եմ, ո՞ւմ ենք հիշում, երբ շտեմարան գոյություն չունի»

 Նա նշեց, որ Հայաստանի կառավարության օժանդակությամբ մարվել է նախորդ տարիներից կուտակված տասը միլիոն դրամ պարտքը: Հիշեցրեց, որ նախկինում 65 մլն դրամ տրամադրում էր «Լույս» հիմնադրամը, այժմ պետությունը այդ գումարն իր վրա է վերցրել: Նախորդ տարին թանգարանը փակել է առանց պարտքի, անգամ տասներեքերորդ աշխատավարձ է վճարել աշխատակիցներին:

«Նիկոլ Փաշինյանը առանց Սահմանադրության էլ, փողոցում էլ, ես ասել եմ՝ արդեն սուպերվարչապետ է». Ալեն Սիմոնյան

«Սերժ Սարգսյանին սուպերվարչապետի լիազորություններով ու Նիկոլ Փաշինյանին սուպերվարչապետի լիազորություններով համեմատելը դրանք սարեր ու ձորեր իրար հետ համեմատել է»:

Կրակոցներ` «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնի տարածքում. «Փաստինֆո»

Էրեբունի Պլազա բիզնես կենտրոնի տարածքում կրակոցներ են հնչել։ Այս պահին բակում ոստիկաններ են հավաքված։ Ոստիկանները հորդորում են լրագրողներին հեռանալ տարածքից՝ նշելով, թե վտանագավոր է։ Դեռեւս որեւէ մեկնաբանություն իրավիճակի վերաբերյալ տեղում աշխատող իրավապահները լրագրողներին չեն փոխանցում։ Փաստինֆո

Հայաստանը միակ երկիրն է, որտեղ չակերտավոր 37 թվի պայմաններում ժողովրդավարությունը գրանցում է առաջընթաց

Արմեն Գրիգորյանի ներկայացմամբ, ՀՀ-ում հեղաշրջում է նախապատրաստվել

Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձել է մի քանի հրատապ հարցերի

Պետք է կենտրոնանանք հակակոռուպցիոն ոլորտում, որն ուղղակիորեն կապված է դատաիրավական համակարգի բարեփոխումների հետ, որպեսզի վերջնականապես ճեղքենք այն շղթան, որը մեզ պահում է, այսպես ասած, միջին երկրների շարքում. Նիկոլ Փաշինյան

Ցեղասպանության թանգարանի տնօրենը՝ թուրք գործչի մասին. «7-8 տարի այցելում է ու ամեն անգամ 300 դոլարի նվիրատվություն անում»

Առայժմ նվիրատվությունները միայն Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցներն են անում, հայաստանցի մեծահարուստները դեռ նման նախաձեռնությամբ հանդես չեն եկել;

«Թուրը չհանենք ընկնենք մեյդան». Աբովյանի կոչը պատգամավորներին՝ «Давайте жить дружно»

Հստակ առաջարկ ունեմ՝ եթե կա անհասկանալի պահ, եկեք դուրս գանք, իրար հետ խոսենք

Ձևավորել մասնագիտական խումբ՝ Ադրբեջանի գործողությունները դատապարտելու և փոխհատուցում պահանջելու համար անհրաժեշտ փաստաթղթային բազան հավաքելու. «Ի պաշտպանություն Արցախի հանրապետության» կազմկոմիտեի դիմումը

Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ պարոն Արարատ Միրզոյանին, Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ պարոն Աշոտ Ղուլյանին Հարգարժան պարոնայք: «Ի պաշտպանություն Արցախի հանրապետության» կազմկոմիտեն, որում ընդգրկված են երկու տասնյակ կազմակերպություններ,  և «Մտավորականների խորհուրդ» նախաձեռնությունը ողջունում և իրենց գոհունակությունն են հայտնում հայկական երկու պետությունների խորհրդարանների միջխորհրդարանական հանձնաժողովի հատուկ նիստում ընդունված հայտարարության առիթով: Այս փաստաթուղթն առանձնանում է երբևիցե ընդունված նույնանման

«Անօրինական որոշման համար պատասխան են տալու եւ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը». Քնար Մանուկյան

ՀՀ վարչապետին հատուկ ուզում եմ ասել, որ ՀՔԾ-ն անօրինականություն է թույլ տվել, եւ ես խնդրում եմ վարչապետին, որ ինքը կոնկրետ իրավապահ մարմինների այս անօրինական գործողությանը համապատասխան խիստ պատիժ-գնահատական տա:

Գայանե Շահնազարյան. «Երեւանի համեմատաբար աղտոտված հատվածը Ագաթանգեղոս-Խանջյան խաչմերուկն է»

«Այս տարվա հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին օդում փոշու պարունակությունը մոտ 1,5 անգամ ավելացել է նախորդ երեք ամիսների համեմատ, բայց այդ ավելացված կոնցենտրացիաները տարվա ընթացքում դիտված կոնցենտրացիաներին բնորոշ են»,-այսօր «Մեդիա կենտրոնում» Երեւանի օդի աղտոտվածության մասին քննարկմանն ասաց Շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի մոնիթորինգի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանը: Նա հայտարարեց՝ 2019 թվականին մթնոլորտային օդում փոշու

«Ես ասել եմ՝ ծիտիկներին շան տեղ պետք չի դնել…կարող են դիմել ՄԱԿ-ին, կենդանիների պաշտպանության կազմակերպություններին». Ալեն Սիմոնյանը՝ Արզումանյանին վիրավորելու մասին

Փոխանցեցինք, որ հրապարակային վիրավորել է ֆեյսբուքյան օգտատեր Նանե Արզումանյանին, իր էջում Սերժ Սարգսյանի մասին ստատուսի տակ իր համակիրներին խորհուրդ է տվել «շան տեղ չդնել» Արզումանյանին։ Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Ես նման բան Արզումանյանի հասցեին չեմ գրել: Ես տիկին Արզումանյանին պատասխանել եմ «դուք»-ով:

Հայ-կանադական հարաբերություններն ապագայի շատ ավելի մեծ ներուժ ունեն․ Արմեն Սարգսյանը հանդիպել է Կանադայի գեներալ-նահանգապետ Ժուլի Պայետի հետ

Զրուցակիցներն ընդգծել են Կանադայում իր ուրույն դերակատարությամբ և կազմակերպվածությամբ աչքի ընկնող հայկական համայնքի մեծ ներդրումն այդ երկրի հաջողության պատմության գործում՝ նշելով, որ այն երկու բարեկամ երկրները միմյանց կապող հուսալի կամուրջ է:

«Նման նպատակ ունի նաեւ ՀՀԿ-ն». Լուսինե Բադալյանն ընդդիմության հնարավոր դավադրության մասին ակնարկեց

Արդյոք սա ինձ թույլ տալի՞ս է մտածելու որոշակի դավադրության եւ համաձայնության մասին: Ունեմ իրավունք այդպես մտածելու, հուսամ՝ կհերքեք

Վարդենիսի Սուրբ Աստվածածին եկեղեցու` ավելի քան 100 տարի կիսակառույց զանգակատունը վերականգնման վերջին փուլում է

Վարդենիս քաղաքի բնակիչ, բարերար Վարդան Բուդոյանի բարերարությամբ վերականգնման վերջին փուլին է հասել Վարդենիսի Սուրբ Աստվածածին եկեղեցու զանգակատունը, որն ավելի քան 100 տարի եղել է կիսակառույց վիճակում: Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի տեղեկացմամբ, 2020 թվականին նախատեսվում է կազմակերպել զանգակատան օծման արարողությունը: «Զանգակատան կառուցումը մեծ պատիվ է ինձ համար: Հույս ունեմ, որ կառուցված զանգակատունը մեր եկեղեցու հետ

Դատարանն անօրինական համարեց ՀՔԾ գործելաոճը՝ խմբագիր Քնար Մանուկյանի հեռախոսային խոսակցությունները վերծանելու վերաբերյալ

Վերծանումները ստանալուց հետո ինձ կանչում են ՀՔԾ, եւ քննիչը շեշտադրում է՝ խնդրում ենք հայտնել, թե վերոնշյալ անձանցից՝ տալիս է երկու անուն, որոնք հիմա չեմ հրապարակի, ով է տվել ինձ մարտի 1-ի գործով ցուցմունքները:

Լիբանանում տեսնում ենք ցուցարարների ուղղորդում, որը շատ վտանգավոր է. արաբագետ. «Ա1+»

Լիբանանում ամենակայացածը հենց ֆինանսական, բանկային համակարգն էր, ու մենք հենց այդ համակարգի վրա հարձակումներ տեսանք։ Վտանգը հենց սրա մեջ էր. արաբագետ

«Ոչ միշտ է ճիշտ կլասիկ լինելը՝ հին Հայաստանի ընդդիմության իմաստով». Լենա Նազարյանը՝ Էդմոն Մարուքյանին

«Ասել, թե մեզ դուր է գալիս լինել «Սերժ Սարգսյան», նշանակում է՝ լինել հին»,-Լենա Նազարյանն այսպես դիմեց Էդմոն Մարուքյանին

Կարեն Խաչատրյանը գրավի դիմաց ազատ արձակվեց

ՊԵԿ Ներքին անվտանգության վարչության նախկին պետ Կարեն Խաչատրյանը գրավի դիմաց ազատ արձակվեց։ Երեկ ուշ երեկոյան Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Խաչատրյանների փաստաբանական խմբի միջնորդությունը՝ գրավը թույլատրելի համարելու և ողջամիտ գրավաչափ սահմանելու համար։ «Ուզում եմ արձանագրել, որ սա կարևոր, բայց և ուշացած որոշում էր դատարանի կողմից։ Չկային Կարեն Խաչատրյանին կալանքի տակ պահելու հիմքեր։ Նա արդեն

Այնքան ջուր է կրել, ուժասպառ է եղել. 81-ամյա կնոջ հայցը դատավորը վարույթ է ընդունել, բայց 4 ամիս է՝ նիստի օրը չի նշանակվում

Դատարանները հաշվի չեն առնում, որ հայցվորը տարեց է եւ հարցը հրատապ լուծում է պահանջում Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության Էրեբունու նստավայրի դատավոր Դիանա Հարությունյանը 81-ամյա կնոջ՝ Լենա Ավետիսյանի հայցադիմումը վարույթ է ընդունել անցյալ տարվա սեպտեմբերին՝ ինչպես տեղականում ենք «ԴատաԼեքս» դատական տեղեկատվական համակարգից, բայց չորրորդ ամիսն է լրանում, նիստի օրը չի նշանակվում: Լենա Ավետիսյանի հայցը

Թուրքիայում հայկական եկեղեցին վերածվել է քաղաքային գրադարանի. Ermenihaber

Եկեղեցու պատերին առկա զարդաքանդակները, որմնանկարներն ու գրությունները, որոնք ավելի վաղ կատարված աշխատանքների ժամանակ ծածկվել էին գաջի շերտով, այժմ մի մասը կրկին մաքրվել և բացվել է։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031