Օրվա լրահոսը
«Մեկ ու կես տարվա ընթացքում մոտ տասը անգամ «Արմաթ» լաբորատորիաների ֆինանսավորումն ավելացրել ենք. վարչապետ
Փաշինյանը էժան շահարկումներ որակեց «Արմաթ» լաբորատորիաներին խոչընդոտելու թեման:
Պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը կարգելվի
Թաղանթի մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների օգտագործման միջին ժամանակահատվածը 10-15 րոպե է, իսկ բնության մեջ դրա քայքայման համար անհրաժեշտ է ավելի քան 400 տարի։
Սիցիլիա՝ առանց շպարի Իտալիա
Կատանիայի սեւամորթների գետտոյից ու մարմնավաճառներից մինչեւ բոհեմական Տաորմինա: Իտալիայի հարավում գտնվող Սիցիլիան ուրիշ Իտալիա է: Կարելի է ասել՝ այն Իտալիա է առանց շպարի, բնական, գեղեցիկ, աղմկոտ, համեղ եւ մատչելի: Սիցիլիան հայտնի է որպես կոլորիտային քաղաքներով եւ պատմամշակութային հուշարձաններով հարուստ տարածաշրջան: Այն մի ժամանակ մաս է կազմել Սիցիլիական թագավորության: Սիցիլիայի վարչատարածքային կենտրոնը Պալերմոն է, որի փողոցներում
«Ֆեյսբուքում» վիրավորում եք ընդդիմությանը». Սամսոնյանն «Իմ քայլին» անմեղսունակ անվանեց
Ձեր փոխվարչապետը եւ ձեր հանձնաժողովներից մեկի նախագահը, ԱԺ նախագահը «ֆեյսբուքում» փորձում են վիրավորել ընդդիմությանը, կենաց խմել
Սոպրանո Ռուզան Մանթաշյանն իր համաձայնությունն է տվել՝ մասնակցելու Դրեզդենի օպերային թատրոնում կայանալիք գալա համերգին
Երեկ երեկոյան Semper Opera Ball-ի գեղարվեստական ղեկավար դոկտոր Հանս-Յոհախիմ Ֆրեյը հեթական հեռախոսազանգը հաստատեց ԵՀՄՖ նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանի հետ և տեղեկացրեց, որ հայ երգչուհի սոպրանո Ռուզան Մանթաշյանը իր համաձայնությունն է տվել՝ մասնակցելու փետրվարի 7-ին Դրեզդենի օպերային թատրոնում կայանալիք գալա համերգին։ ԵՀՄՖ նախագահությունն ու ԵՀՄՖ նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանը կրկին անգամ շնորհակալություն են հայտնում Semper Opera
Բա ինչո՞ւ Ռուբինյանը բարեվարքությունից ելնելով Աշոտյանի հետ սրճում է ու չի հանդիպում ԵԺԿ-ից «Ժառանգության» ու Րաֆֆի Հովհաննիսյանի հետ
Aravot.am-ը Ռուբինյանին հարցրեց՝ ԵԺԿ անդամ է նաեւ «Ժառանգություն» կուսակցությունը, ընդ որում, ավելի շուտ է անդամակցել, քան ՀՀԿ-ն, այդ դեպքում ինչո՞ւ բարեվարքությունից ելնելով չեք հանդիպել ու չեք սրճել նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: Նա պատասխանեց. «Նախ, ես դրանից առաջ այսպես թե այնպես «Ժառանգության» անդամների հետ հանդիպել եմ…»:
Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միությունը (CDI) նախազգուշացնում է Հայաստանի կառավարությանը դեպի ավտորիտարիզմի ճանապարհ անցնելու մասին
Բանաձևը հեղինակել և ներկայացրել է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը:
Դատարանը բավարարեց հոգեկան առողջության կենտրոնի միջնորդությունը
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան էր դիմել «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի տնօրեն Ա.Հակոբյանը՝ «քրեական օրենքով արգելված արարք կատարած» Աստղիկ Խ.-ի նկատմամբ նշանակված հոգեբույժի մոտ արտահիվանդանոցային հսկողությունը եւ հարկադիր բուժումն ընդհանուր տիպի հոգեբուժական բաժանմունքում հարկադիր բուժմամբ փոխարինելու մասին միջնորդությամբ: Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ.Պողոսյանը օրեր առաջ այդ միջնորդությունը բավարարել է: Անցյալ տարվա փետրվարից սկսվել
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝ Հունվարի 23-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 24-ի գիշերը շրջանների զգալի մասում, 24-ի ցերեկը հատկապես Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում նաև քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Հունվարի 25-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը 25-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով, 27-28-ի գիշերը նույնքանով կբարձրանա: Երևան
Այս փաստերը ցույց են տալիս, որ ծննդատների հարցում գործ ունենք պարզ մանիպուլյացիաների հետ. վարչապետ
Ոսկեպարի ծննդկանը 25 կիլոմետր կտրում է գնում է Աչաջրի ծննդատանը ծննդաբերելու, մինչդեռ Ոսկեպարից Նոյեմբերյան 19 կմ է
Կինն ինքնասպան չի եղել. Տավուշի մարզի բնակիչը ձերբակալվել է իր կնոջ սպանության կասկածանքով. ՀՀ քննչական կոմիտե
Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դեպքից առաջ ամուսինները վիճաբանել են անձնական հարցերի շուրջ, որի ժամանակ ամուսինը հակի թելով խեղդամահ է արել կնոջը և որպեսզի թաքցնի հանցագործությունը, իմիտացիա է ստեղծել, թե, իբր, կինն ինքնասպանություն է գործել:
Արմենը երազում էր օպերատոր դառնալ
«Արմենը» գիրքը, որը լույս է տեսել անցյալ տարվա աշնանը, պատմում է 2014թ. հունվարի 20-ին արցախա-ադրբեջանական հակամարտ գծում`հյուսիս-արեւելյան (Ջրաբերդ) հատվածում զոհված մեր հերոսի` Արմեն Լեւոնի Հովհաննիսյանի մասին, հերոսի, որը նկատել է հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր, զգուշացրել էր զինակիցներին, սկսել դիմադրություն, անգամ ծանր վիրավոր վիճակում չընկրկելով: Ի՞նչ գիտենք Եռաբլուր պանթեոնում ամփոփված մեր հերոսներից մեկի մասին,
Արսեն Թորոսյանը՝ առողջապահության ապահովագրության մասին. «Հիմա ամփոփում ենք բոլոր առաջարկները՝ գերատեսչություններից եւ հանրությունից ստացած, որի արդյունքում փաստաթուղթը կփոխվի. «Հրապարակ»
Բայց լավ ծառայություն են ստանալու թե՛ բարձր, թե՛ ցածր վճարողները: Նույն տրամաբանությամբ էսօր վճարում են մնացած բոլոր հարկերը, մենք բոլորս էլ հարկերը վճարում ենք տոկոսով մեր աշխատավարձից:
Փաշինյան. Եթե պարզվի` կառավարության առաջարկը սպանդանոցների համար ընդունելի չէ, ուրեմն պետք է ասենք, որ այսօրվանից է գործելու
Վարչապետը սպանդանոցների հարցին կանդրադառնա կառավարության փետրվարի 6-ի նիստում:
Վարուժան Հոկտանյանը կամազների մասին. «Եթե դա արվել է քաղաքի շահերի համար, ապա այդ պաշտոնատար անձին մենք իրավունք չունենք մեղադրել կոռուպցիայի մեջ»
Նախորդ տարվա համեմատ Հայաստանի կոռուպցիայի ընկալման համաթիվը՝ ԿԸՀ-ն արժեքն 2019 թվականին աճել է 7 միավորով` հավասարվելով 42-ի: Անցած տարի այս ցուցանիշը 35 է եղել:
«Եկեք ծեծենք իրար, պրոբլեմ չկա…չի կարելի ժողովրդին ցույց տալ кто смелее». Սասուն Միքայելյան
«Իշխանությանը քննադատել կամ վիրավորել՝ չի նշանակում, թե ժողովրդի մեջ ինչ-որ դիվիդենտ կշահեք: Եկեք իրար հարգենք»,-ընդդիմությանը կոչ արեց Սասուն Միքայելյանը
Մասնագետի համոզմամբ, հղի տիկնիկը պետք է հեռացվի երեխայի խաղալիքների արկղից. «Հայկական ժամանակ»
«Հղի տիկնիկի հետ շփումը որպես գիտելիք ընդհանրապես իրեն պետք չէ: Այդ գիտելիքը, որ տիկնիկի փորում կա մարդ, եւ էսպես հատում ու հանում են, նա միայն վախով կկրի»,- ասաց նա:
Բաքուն հիասթափված է, Մոսկվան «առարկայական զրույց» է ակնկալում Արցախի շուրջ
ԼՂ հակամարտության կարգավորումը Ռուսաստանի ուշադրության կենտրոնում է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը սպասվում է այս ամսին։ Դրա մասին ակտիվորեն հիշեցնում է Ադրբեջանի արտգործնախարարը: «Երեկ Կասպրչիկի հետ քննարկել եմ այս թեման: Համանախագահներն առաջարկում են տարեսկզբին հանդիպում անցկացնել, Ադրբեջանն էլ համաձայն է բանակցությունների շարունակմանը»,- ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը: Արտգործնախարարների հանդիպման տեղն ու ժամկետները
Արմեն Սարգսյանը բարձրացրել է Կնեսետի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը՝ ընդգծելով, որ պատմության այս ամոթալի էջի ճանաչումն ու դատապարտումը չպետք է պայմանավորված լինի այսօրվա քաղաքական շահերով ու իրողություններով
Նախաձեռնություն ունեմ Հայաստանը դարձնել նոր տեխնոլոգիական հանգույց, քանի որ մենք ունենք մի շարք առավելություններ դա անելու համար. Արմեն Սարգսյան
«Իմ անձի հանդեպ արդեն անվտանգության ռիսկեր եմ տեսնում». Նաիրա Զոհրաբյան
Չեմ պատրաստվում հանդուրժել որոշ պատգամավորների՝ անձամբ իմ հասցեին այս ամբիոնից հնչեցրած անձնական վիրավորանքները, եւ որոշների վերաբերյալ արդեն մտածում եմ սկսել իրավական գործընթաց:
Արամ Սարգսյան. Շատ սխալ են արել՝ ինչպես նախկինում, երբ որևէ սպանության վերաբերյալ սլաքներն ուղղել են օրվա իշխանությունների ուղղությամբ, սխալ են անում նաև հիմա. «168 ժամ»
Էս իշխանությունը Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության շարունակությունը չեմ համարում։ Մարդկային կերպի և աշխարհաքաղաքական ընկալման առումով Նիկոլ Փաշինյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը բացարձակ տարբեր լիդերներ են, և, բնականաբար, Փաշինյանը նրա գիծը չի շարունակում։
Կառավարությունը մեկը մյուսի հետևից հրապարակ է նետում տարբեր անհեռատես, չհաշվարկված նախաձեռնություններ. Ավետիք Չալաբյան
Կառավարության սպանդանոցային դիլեման Երեկ մեկ շաբաթ տևած բողոքի ակցիաներից հետո, Կառավարությունը տեղի տվեց միս արտադրող ֆերմերների պահանջին, և հետաձգեց սպանդանոցներում պարտադիր մորթի պահանջի կիրառումը մինչև հուլիսի 1-ը։ Սա քայլ է ճիշտ ուղղությամբ, սակայն դեռևս անբավարար, իսկ տեղի ունեցածը բազմաթիվ հարցեր է առաջացնում, դրանցից մի քանիսը ստորև՝ ա) Այն, որ միսը պետք է մորթել սանիտարական պայմաններում,
«Ներողություն խնդրեք ընդդիմությանը ձիու հետ համեմատելու համար». ԱԺ դահլիճում կրկին բանավիճեցին
Ձիու հետ համեմատությունը հայտնի խոսք է, ինչպես եւ հայտնի խոսք է, երբ ասում են, որ ընդդիմությունը պահապան շուն է, կամ օրենսդիր մարմինը
Ավտոմեքենային ձայնային ազդանշան տալու շուրջ ծագած վիճաբանության ընթացքում 52-ամյա տղամարդը դանակով հարվածել էր 25-ամյա երիտասարդին
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է 25-ամյա երիտասարդի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 52-ամյա տղամարդուն։ Նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների համաձայն՝ Լոռու մարզի բնակիչը` ծնված 1968թ., 2019 թվականի նոյեմբերի 4-ին` ժամը 17:00-ի սահմաններում, նույն մարզի 25-ամյա բնակչի կողմից վարած ավտոմեքենայով իր ավտոմեքենային ձայնային
«Արմավիր» ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել տասնվեցամյա աղջկա մահվան գործով մեղադրյալ Ռաֆայել Սուքիասյանի հետ
Մարդու իրավունքների պաշտպանը վարույթ է սկսել ինչպես 16-ամյա աղջկա մահվան դեպքի առնչությամբ նրա իրավունքների հարցով, այնպես էլ աղջկա սպանության մեջ մեղադրվող Ռաֆայել Սուքիասյանի հոր՝ Արա Սուքիասյանի՝ Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած երկու բողոքների վերաբերյալ: Պաշտպանի ներկայացուցիչները հունվարի 22-ին չհայտարարված այցի շրջանակում Արմավիր քրեակատարողական հիմնարկում առանձնազրույց են ունեցել տասնվեցամյա աղջկա մահվան գործով մեղադրյալ Ռաֆայել Սուքիասյանի հետ: Նա
Որևէ պարագայում հայ ժողովրդի որևէ հատվածի անվտանգության պատասխանատվությունը չի կարող վստահվել ադրբեջանական իշխանություններին. Աննա Նաղդալյան
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի պատասխանը՝ Բաքվի հակահայկական ջարդերի 30-րդ տարելիցի վերաբերյալ հարցին Հարց. Այս տարի լրացավ Բաքվի հակահայկական ջարդերի 30-րդ տարելիցը, որի համատեքստում Հայաստանում անցկացված միջոցառումները նյարդային արձագանքների արժանացան Ադրբեջանի իշխանությունների, մասնավորապես՝ ԱԳ նախարարության և նախագահի օգնականի կողմից: Ինչպե՞ս կգնահատեք դա: Պատասխան. Նախ կուզենայի ընդգծել, որ Բաքվի հակահայկական ջարդերի 30-ամյակի կապակցությամբ Երևանում անցկացվեցին
Սիփան Փաշինյան. «Ճանաչում եմ մարդկանց, ովքեր իրենք ոչ ուղղակի… լինելով քրեական ենթամշակույթի կրող՝ պայքարում են քրեական ենթամշակույթի դեմ». «Ժողովուրդ»
Այսինքն՝ քրեական ենթամշակույթ կրող մարդը չի ցանկանում, որ իր երեխան այդ մշակույթը կրի, ուզում է, որ իր երեխան լինի սովորած, կրթված, արժեք ստեղծող:
Անթույլատրելի գործընթացներ Վայք քաղաքի մոտ հանք շահագործելու ուղղությամբ. ՀԲՃ
Հայկական բնապահպանական ճակատ կամավորական նախաձեռնությունը նամակով դիմել է ՀՀ Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին: ԱԺ հարգելի պատգամավորներ, այս նամակը դուք հավանաբար կկարդաք հունվարի 23-ի առավոտյան, մինչ մենք ահազանգում ենք հենց նույն օրը տեղի ունենալիք խիստ մտահոգիչ իրադարձության մասին (մենք ինքներս այս մասին տեղեկացել ենք միայն հունվարի 22-ի երեկոյան)։ Ըստ էության, մենք բարձրաձայնում ենք հրատապ բողոք օրենսդիր
Վարչապետի հիշեցում՝ ակնարկ այն մասին, որ Կուտոյանի շուրջ ծավալված իրադարձությունները որոշակիորեն ծանոթ են եղել ընտանիքին. «Ժամանակ»
Իհարկե, ամենևին ոչ այդօրինակ ողբերգական վախճանի հեռանկարով, ու այդ իմաստով քննության հետ լիարժեք գործակցությունը էապես կարևոր է գործի լիարժեք բացահայտման համար:
2013թ. ստորագրված համաձայնագրերն ու դրանցով «Գազպրոմին» տրված մենաշնորհները պակասեցնում են սահմանին գազի գնի վրա ազդելու ՀՀ հնարավորությունները. ԻՔՄ
Գազի գնագոյացման պատմությունը և թանկացման պատճառները 2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրվեց հայտնի «գազային» պայմանագիրը, որն ուներ 2 բաղադրիչ՝ համաձայնագիր «ՀայՌուսԳազԱրդի» բաժնետոմսերի վաճառքի ու գործունեության պայմանների մասին, ինչպես նաև համաձայնագիր գազի գների ձևավորման կարգի մասին: Շաբաթներ անց Ազգային ժողովը վավերացրեց պայմանագրերը՝ ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի և Զարուհի Փոստանջյանի կողմից խոչընդոտելու փորձերի, դահլիճում ցույց անող լրագրողների, ինչպես նաև Բաղրամյան


















































