Օրվա լրահոսը

Կինոյի պետական կառավարման ոլորտում հովանավորչությունն ու կոռուպցիան չի նվազել, ավելացել է անհավասար մրցակցությունն ու խտրական վերաբերմունքը. Ֆիլմարտադրողների հայտարությունը

«Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա» նախաձեռնության 13-րդ հավաքը, ուսումնասիրելով 2019 թվականին Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից ֆինանսավորվող կինոնախագծերի մրցույթների արդյունքները հայտարարում է. 1.) Պետական ֆինանսների անարդյունավետ և անտրամաբանական բաշխման մասին. 2019թ-ին ազգային կինոկենտրոնը ֆինանսավորում է հատկացրել 28 (քսանութ) լիամետրաժ կինոնախագծի՝ 500.000-ից մինչև 40 միլիոն ՀՀ դրամի չափով: Ըստ վիճակագրության Հայաստանում պետական աջակցությամբ տարեկան արտադրվում է 2-3 լիամետրաժ ֆիլմ:

ԵՄ դեսպանը վստահեցում է՝ Հայաստանում ԶԼՄ-ների մեծ ազատություն կա, իսկ ճնշում այս կամ այն լրատվամիջոցի նկատմամբ իր երկրում էլ է լինում

ԵՄ-ն այսօր ապատեղեկատվության դեմ պայքարի ուղղությամբ կառավարության հետ որոշակի աշխատանք կատարելու հնարավորություն է դիտարկում, կարողությունների զարգացման խնդիր կա, մենք նայում ենք ինչպես կարող ենք լրագրողների վերապատրաստման խնդիրը լուծել, այստեղ կա էթիկայի, պատասխանատվության գիտակցման խնդիր էլ, որն ըստ իս, ոչ միշտ է ճիշտ:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝ Հունվարի 17-ին՝ կեսօրից հետո սպասվում է տեղումների դադար։ Հունվարի 18-ին Սյունիքում և Արցախում, 19-ին և 20-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, 20-ի ցերեկը, 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունվարի 18-ի գիշերը կնվազի 6-8 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա։ Երևան քաղաքում՝ Հունվարի 17-ին՝ կեսօրից հետո սպասվում

80-ամյա ծերունու վտարելու պահանջ ներկայացնողն ո՞վ է

80-ամյա Սմովիկ Ասլիկյանի ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Վիրաբյանն «Առավոտի» հետ զրույցի ժամանակ ասաց, թե 2014թ-ից զբաղվում է հաշմանդամ կենսաթոշակառուի խնդրով: Նրա մասնակցությամբ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հայցը բավարարել է, վերաքննիչ քաղաքացիական դատարանը բեկանել: Փաստաբանը բողոքարկել է Վճռաբեկ դատարան: 2018թ. դեկտեմբերի 25-ից Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել ու մինչ օրս չի քննել: Վճռաբեկ դատարան ներկայացրած բողոքի

Ուկրաինայի վարչապետը հրաժարական է տվել

Ուկրաինայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ես եկել էի՝ իրականացնելու նախագահի ծրագիրը: Նա ինձ համար թափանցիկության և ազնվության օրինակ է: Սակայն, ցրելու համար բոլոր կասկածներ նախագահի հանդեպ մեր հարգանքի և վստահության նկատմամբ, ես դիմում եմ գրել… և հանձնել նախագահին՝ այն խորհրդարան ուղարկելու իրավունքով»,- գրել է նա Facebook-ի իր էջում: Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի

Դատական համակարգը, բացառությամբ առանձին դատավորների, արդեն մեկ ու կես տարի է ապացուցում է իր անկարողությունը. Էլինար Վարդանյան

Քրեական գործերի այս մանիպուլյացիան, որ արվում է պոպուլիստական և հասարակության որոշ շերտերի հաճոյանալու նպատակով, իշխանությունների համար կարճատև էֆեկտ ունեցող քայլ է, որը սակայն երկարատև կտրվածքով շատ մեծ վտանգներ է պարունակում երկրի անվտանգության համար։

Երևանը ներառվել է աշխարհի 441 ամենաթանկ քաղաքների ցանկում

Փաստացի Երևանը Հարավային Կովկասի ամենաթանկ քաղաքն է:

Վարչապետի հազը բուժած բժիշկը կգա ՀՀ. «Հայկական ժամանակ»

Հետաքրքիր է, չէ, Փարիզը թողնել ու գալ Հայաստան՝ մշտական ապրելու… Ում ասում եմ՝ ասում են՝ դու գիժ ես։ Սա իմ երազանքն էր, որը երկար ժամանակ ի վեր ուզում էի իրականացնել, բայց վախենում էի, որ սխալ քայլ լինի։ Ու առիթը հեղափոխությունը եղավ։ Մտածեցի, որ ճիշտ  ժամանակն  է՝  ամեն  ինչ պատրաստեմ, թողնեմ ու գամ Հայաստան, որովհետեւ նոր իշխանություններին վստահեցի՝ մանավանդ պարոն Փաշինյանի հետ շփվելով։

Յուրաքանչյուր օր մեր գազամատակարարման համակարգը պարտք է կուտակում, որն ուղղակի կամ անուղղակի եղանակով մարելու է հայ սպառողը. Սուրեն Պարսյան

Ի՞նչ ժամկետներում կարող է վերանայվել բնական գազի սակագինը «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ Սահմանված սակագինը կարող է վերանայվել ինչպես լիցենզավորված անձի, այնպես էլ հանձնաժողովի նախաձեռնությամբ: Հանձնաժողովը սակագինը վերանայում (վերահաստատում կամ փոփոխում) և որոշում է կայացնում լիցենզավորված անձի վերանայման հայտի փաթեթն ընդունելուց հետո` 90-օրյա ժամկետում: Նույն օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝

Ստանիսլավ Տարասով. «Նոր կառավարության առաջնահերթություններից մեկը լինելու է հենց հետսովետական տիրույթը, որը անուշադրության է մատնված». «Ժողովուրդ»

Իհարկե, Հայաստանի հետ հարաբերությունների հարցում էական փոփոխություններ չեն լինի, եւ կշարունակվեն դաշնակցային հարաբերությունները։

Բողոքի ցույց անելու փաստն ինքնաբերաբար չի նշանակում, որ բողոքողներն իրավացի են. «Հայկական ժամանակ»

Բայց լինում են նաեւ դեպքեր, երբ այդ բողոքները, մեղմ ասած, արդարացի չեն՝ որքան էլ հակաիշխանական քարոզչամիջոցները թմբկահարեն դրանք ու փորձեն ներկայացնել որպես համաժողովրդական դժգոհության արտահայտություն, մարդկանց առանձին խմբեր էլ, դրանից ոգեւորված, փորձեն իրենց նեղ խմբային շահերը պարտադրել իշխանություններին։

«Արմաթ» լաբորատորիաների և Կառավարության համագործակցության մասին` թվերով

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագրի իրականացմանը պետական բյուջեից ֆինանսական միջոցների հատկացումը սկսվել է 2014 թվականից: ՀՀ պետական բյուջեով «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ-ին նախատեսվել է տրամադրել շուրջ՝ 2014 թվականին` 14, 4 մլն դրամ 2015 թվականին` 23,4 մլն հազար դրամ 2016 թվականին` 23,4 մլն դրամ, 2017 թվականին` 127 մլն դրամ, 2018 թվականին` 187 մլն դրամ, 2019 թվականին`

Հին աստվածներից ու Ակրոպոլիսից մինչեւ հայկական բնավորություն

Հունաստանի մայրաքաղաք Աթենքն առաջին հայացքից սառն է թվում: Սակայն իրականում այն ջերմ է իր բնակիչներով, վեհաշուք հնությամբ, անգամ կեղտոտ, ներկված պատերով փողոցներով: Ըստ ավանդության՝ Զեւսի դուստր Աթենաս Պալլասի անվան հետ կապվող Աթենքն ունի առնվազն 3.400 տարվա պատմություն: Աթենքում բազմաթիվ գեղեցիկ վայրեր կան, սակայն նրա գլխավոր հպարտությունը  ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Ակրոպոլիսն է, որը կառուցվել

Առաջնային ուշադրության կենտրոնում պետք է լիներ հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության ապահովումը. Թադևոս Ավետիսյան

Կառավարության դեգերումը, անցնող ժամանակը և պահպանվող աղքատությունը  2020 թվականի հունվարի 15-ին Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց սոցիալական քաղաքականության առանցքային որոշ մոտեցումներ: Դրանք հիմնականում վերաբերում են աշխատանքի խթանման միջոցով աղքատության հաղթահարմանը: Իհարկե, այս մոտեցումները ևս ներկայացվեցին զուտ նպատակների տեսքով՝ որպես աննախադեպ և քաղաքական ծեծված փաթեթավորումներով։ Հիշեցնեմ՝ 2018 թվականի ամռանը հրապարակվեցին ՀՅԴ սոցիալ-տնտեսական քաղաքականության հիմնադրույթները (էլեկտրոնային տարբերակը հասու է՝

Վարչապետը ձնագնդիով խփեց 24 TV-ի տեսախցիկին

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում ընթանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հանդիպումը: Վարչապետը ժպտալով ձնագնդիով խփեց 24 TV-ի տեսախցիկին ու նոր մտավ ՔՊ գրասենյակ: Լրագրողի հարցին, թե ինչ հարցեր են քննարկվելու այսօր, նա մեկ բառով պատասխանեց՝ սովորական: Վարչապետն այլ մանրամասներ չհայտնեց:  Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն մայրաքաղաքում

Հետիոտնային շարժի անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով Երևան քաղաքի Արցախի պողոտայի Արցախ-Այվազովսկու և Արցախ-Արին-Բերդի փողոցների խաչմերուկների հատվածում կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում Արցախի պողոտայի վերոնշյալ հատվածում երթևեկության երկու ուղղություններով տրանսպորտային միջոցների երթևեկության առավելագույն թույլատրելի արագությունը սահմանվել է 60կմ/ժ` նախկին 70կմ/ժ-ի փոխարեն: Նշված հատվածում գործող արագաչափ լուսանկարահանող սարքի աշխատանքային ռեժիմում կկատարվի փոփոխություն

Նաիրի Հունանյանը նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին. վարչապետի աշխատակազմը հաստատում է լուրը

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հաստատեցին Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանի կողմից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին նամակ հղելու լուրը:  

Արթուր Վանեցյան. «Արմաթ» լաբորատորիաները նաև լուրջ բազա են մեր ռազմարդյունաբերության զարգացման համար

«Արմաթ» լաբորատորիաների ֆինանսավորումը վտանգելը ծանր հետևանքներ է ունենալու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ապագայի համար:

«Որոշեցինք մեծ ընտանիքիս հոբելյանական տարեթվերը նշել մենահամերգով»

Հարցազրույց դաշնակահարուհի, վաստակավոր արտիստ Արուս Աճեմյանի հետ – Ձեր 2019թ. գործունեության մասին խոսելիս մասնագետներն առանձնացնում են մաեստրո Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ Կաունասի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ Սեն-Սանսի երկրորդ կոնցերտի կատարումը, նշելով, որ հենց այդ երկով շուրջ 25 տարի առաջ Լորիս Ճգնավորյանի ղեկավարությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ կայացավ ձեր առաջին բեմելը: – Այո, դա իմ դեբյուտն

Բացահայտվել է խոշոր չափերով գույքի հափշտակության շղթա Սյունիքի մարզում. 2 անձի մեղադրանք է առաջադրվել

ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով՝ ոստիկանության աշխատակիցների հետ իրականացված համատեղ մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է մի խումբ անձանց կողմից տարբեր տնտեսվարող սուբյեկտներին պատկանող ավտոմատ սարքերից  կատարված խոշոր չափերով գույքի հափշտակության շղթա: Նախաքննությամբ պարզվել է, որ Գյումրի և Երևան քաղաքների մի խումբ բնակիչներ, հանցավոր ճանապարհով ֆինանսական

Գագիկ Ծառուկյանի վագրը՝ «ինստագրամահայուհու» խաղալիք. Econews.am

ՀՀ-ում անազատության մեջ պահվող վայրի կենդանիները շարունակվում են օգտագործվել որպես զվարճանքի միջոց, քանի որ բացակայում են խիստ կարգավորող իրավական նորմերը և չկա պատշաճ վերահսկողություն խնդրի նկատմամբ: Այս անգամ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի ուշադրության կենտրոնում է հայտնվել մի երիտասարդ «ինստագրամահայուհի», որը կենդանուն օգտագործում է որպես «դեկորացիա» և զվարճանքի միջոց: Հանրային բաց համացանցային տվյալների ուսումնասիրության /lilushik551official/ արդյունքում

«Մանվել Գրիգորյանին կալանքից ազատելու օրը նրա վիճակն ավելի էր վատացել». Արման Թաթոյան

Որոշումը դատարանն է կայացրել, այստեղ պաշտպանը միջամտելու իրավունք չունի: Մենք ուշադրության ներքո ենք պահելու խնդիրը եւ կանենք հայտարարություններ:

Ուկրաինայում քրգործ է հարուցվել ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչին գաղտնալսելու գործով

Ուկրաինայի ազգային ոստիկանությունը քրեական գործ է սկսել այն բանից հետո, երբ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի հետախուզության կոմիտեն տեղեկատվություն հրապարակեց այն մասին, որ Ուկրաինայում գտնվելու ժամանակ՝ 2016-2019թթ. այդ երկրում ԱՄՆ դեսպանի պաշտոնը զբաղեցնող Մարի Լուիզա Յովանովիչին հնարավոր է, գաղտնալսել են: Այս մասին ասվում է Ուկրաինայի ՆԳՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ, հաղորդում է Deutsche Welle-ն: Aravot.am-ը

Խոցված ինքնաթիռ, ընդվզում Իրանում

Թրամփը թվիթերյան իր էջում պարսկերեն գրառումներով աջակցում է  ցուցարարներին Իրանա-ամերիկյան լարումը մի քանի օրերի ընթացքում գեներալ Քասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո տեղափոխվեց փոխադարձ քննադատությունների ու պատասխան քայլերի դաշտ: Իրանից տեղեկություն ստացվեց այն մասին, որ Իրանը հրթիռակոծել է Իրաքում ամերիկյան ուժերի տեղակայման վայրերը: Հրթիռակոծվել էին Այն ալ-Ասադի եւ Էրբիլի ռազմաբազաները, որտեղ տեղակայված են ամերիկյան եւ կոալիցիոն զինված

Տաքսիների վարորդների համար կնախատեսվեն բժշկական զննության ավելի խիստ պայմաններ. «Ժողովուրդ»

Հիմա տաքսի մեքենա վարողների մեծ մասը չգիտի, որ պետական տուրքի պարտադիր դրույթը օրենքից հանվել է, բայց լիցենզիայի նորմը մնացել է։

Այս պարագայում, հավանաբար, ծննդկանները կմնան գյուղի տատմերների հույսին. «Հրապարակ»

Եթե մայրաքաղաքում նստած ու ոչինչ չանող քայլարած երիտասարդ պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացնելու ու շռայլորեն պարգեւատրելու փոխարեն կառավարությունն այդ ֆինանսական միջոցներն ուղղեր նշվածներին, արտոնյալ պայմաններ ստեղծեր սահմանամերձ գյուղերում աշխատող բժիշկների համար, մի քանի անգամ բարձրացներ նրանց աշխատավարձերը, ապա շատ բժիշկներ կմեկնեին աշխատելու հենց սահմանամերձ գյուղեր։

Ուր և ինչքան հաճախ են այցելում Հայաստանի ղեկավարները. «Իրազեկ քաղաքացիների միավորում»

Ցանկացած երկրի արտաքին քաղաքական առաջնահերթությունների ցուցիչն են երկրի ղեկավարի արտասահմանյան այցերի վիճակագրությունները։ Վերլուծելով արտասահմանյան այցերի վիճակագրությունը, կարելի է պատկերացում կազմել այդ երկրի արտաքին քաղաքական գերակայությունների և կոնկրետ ժամանակաշրջանում արտաքին վեկտորների փոփոխության միտումների մասին։ Հայաստանում 2018 թվականի ապրիլ-մայիսին տեղի ունեցած հեղափոխության արդյունքում իշխանության եկած վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2018-ի մայիսից մինչև 2019-ի դեկտեմբերը կատարել է 37 արտասահմանյան

Քրեական օրենսգրքի նախագիծը անհրաժեշտ է համապատասխանեցնել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործող չափանիշներին և միջազգային լավագույն փորձին. ՀՔԱՎ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն ուսումնասիրել է ՀՀ քրեական օրենսգրքի նախագիծը և գործող ՀՀ քրեական օրենսգրքի խնդրահարույց դրույթները՝ հաշվի առնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը, ճանաչված միջազգային չափորոշիչներն ու լավագույն միջազգային փորձը։ Քրեական պատասխանատվության սահմանումը դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի համար Կազմակերպությունը դրական է գնահատում Նախագծում առկա որոշ մոտեցումներ, որոնք արտացոլում են ՀՀ միջազգային

Հովիկ Աղազարյան. Առաջարկում եմ վերացնել ՍԴ-ն ու վճռաբեկ դատարանը, ինչպես նաեւ վերացնել ԲԴԽ-ն. «Հրապարակ»

Իշխանությունը գնում է սահմանադրական փոփոխությունների, շուտով կձեւավորվի հանձնաժողով, դեռեւս հայտնի չէ, թե ինչ փոփոխությունների մասին է խոսքը, բայց կուլիսներում հակված են վերադառնալ նախկին՝ կիսանախագահական մոդելին՝ երկարաձգելով Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ «Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանը դեմ է դրան, բայց չի բացառում։ – Որո՞նք են այն կարեւորագույն խնդիրները, հանուն որոնց որոշում կա Սահմանադրությունը փոխելու։ – Ստեղծվելիք հանձնաժողովը,

Վիկիլիքսի հիշատակումները մարտի 1-ին նախորդող իրադարձությունների մասին

«Իմ Ձայնը» նախագիծը հանրության ուշադրությանն է ներկայացնում 2008 թվականի նախագահական ընտրությունների և մարտի 1-ի իրադարձությունների մասին ամերիկյան դիվանագիտական աղբյուրների որոշ տեսակետներ և գնահատականներ, որոնք տեղ են գտել Վիկիլիքսի կողմից գաղտնազերծած փաստաթղթերում։ 12 տարվա վաղեմության նյութերը ուշագրավ են նաև այսօր։ Ավելին, դրանք շատ կարևոր են հատկապես այսօր, երբ է փորձվում է արվում իրականությունը ներկայացնել բացառապես ՀՔԾ-ի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031