Օրվա լրահոսը

2020 թվականը դառնալու է ՀՀ տնտեսական, քաղաքական, սոցիալական ու հոգեբանական թռիչքի տարի. Նիկոլ Փաշինյան

Եւ ուրախ եմ արձանագրել, որ հիմա Հայաստանը գտնվում է աղքատության՝ ամենացածր մակարդակի վրա, 2019 թվականի ընթացքում Հայաստանում նորոգվել են այնքան ավտոճանապարհներ, որքան 2015, 16, 17 թվականներին միասին վերցրած. . Նիկոլ Փաշինյան

Սերժ Սարգսյան. «Մեր հազարամյա ընթացքը անխաթար շարունակելու և զարգանալու միակ հնարավորությունը երկիրը ներսից չթուլացնելն է»

Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Հայաստանի Հանրապետության հարգարժա՛ն քաղաքացիներ, Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի և սփյուռքի քույրե՛ր և եղբայրնե՛ր, Շնորհավորում եմ բոլորիդ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Մաղթում եմ խաղաղություն և բարեկեցություն մեր երկրին, սեր և ջերմություն բոլորիդ ընտանիքներին: Թող յուրաքանչյուրիդ տանը միշտ երջանկության, հոգատարության և փոխըմբռնման

Յուրաքանչյուրիս ծառայանվիրումի ոգին, պատասխանատվությունն ու դավանած արժեքներն են, որ պիտի իրական դարձնեն հզոր հայրենիքի, պայծառ ապագայի մեր տեսիլքները

Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԾԱՅՐԱԳՈՒՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ ԵՎ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՄԱՆՈՐԻ ԱՌԻԹՈՎ Սիրելի բարեպաշտ ժողովուրդ ի հայրենիս և ի սփյուռս, Ամանորի տոնական այս երեկո Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հայրական սիրով Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում ամենքիդ: Ամանորը ժամանակի յուրօրինակ սահմանագիծ է հնի և նորի, անցյալի և ապագայի միջև և առիթ՝

Արմեն Սարգսյան. «Մենք պետք է օրենքի երկիր լինենք ոչ միայն լավ օրենք ընդունելով, այլև օրենքը հարգելով և կիրառելով»

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Ամանորի առթիվ

Բակո Սահակյան. «Վստահ եմ, որ մեր ժողովուրդը կցուցաբերի քաղաքացիական բարձր պատասխանատվություն, եւ ընտրությունները կանցնեն արդար, թափանցիկ, ժողովրդավարական սկզբունքներին համահունչ»

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 31-ին շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Թանկագի՛ն բարեկամներ, Ավարտին է մոտենում 2019 թվականը, եւ մենք՝ բոլորս, նոր հույսերով, բարի ցանկություններով ու սպասելիքներով պատրաստվում ենք դիմավորել գալիք՝ 2020 թվականը: Բնական է, որ մեր ժողովուրդը առաջին հերթին ցանկանում է խաղաղություն, ցանկանում

Սիրելի ընթերցող, Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ

Aravot.am-ի սիրելի ընթերցող, մեր խմբագրակազմը սրտանց շնորհավորում է բոլորիդ Ամանորն ու Սուրբ ծնունդը: Թող 2020-ը ձեր ընտանիքների համար լինի հաջողությունների, երջանկության տարի, թող բոլորն առողջ լինեն: Թող 2020-ը խաղաղության տարի լինի Հայաստանի եւ Արցախի համար: Սեր, իմաստություն եւ միասնություն մեր ժողովրդին: Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ:

Դավիթ Տոնոյանը եւ Կարեն Աբրահամյանն այցելել են հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքեր

Դեկտեմբերի 31-ին ՊԲ զինանձնակազմի Ամանորն ու Սուրբ Ծնունդը շնորհավորելու նպատակով Արցախ ժամանած ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ, այցելել է հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքեր: Հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչության ղեկավարները շնորհավորել են բարձր լեռնային պայմաններում մարտական ծառայություն իրականացնող անձնակազմի գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Անկեղծ

«Սրանից հետո՝ խնդրում եմ այլեւս չասեք, թե Հայաստանում արվեստը պահանջարկ չունի». Նիկոլ Փաշինյան

Այսօր Հայաստանի Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ մշակութային մինի հեղափոխություն: Սրանից հետո՝ խնդրում եմ այլեւս չասեք, թե Հայաստանում արվեստը պահանջարկ չունի: Որ մշակույթը խեղճ է ու անօգնական: Որ Հայաստանում համերգի ու մշակութային միջոցառման տոմս չի վաճառվում: Պարզապես, մեզ պետք է արվեստի ժամանակակից ընկալում եւ կազմակերպում: Պարզապես մշակութային միջոցառումը պետք է կազմակերպել ճիշտ

Մենք ձեռք ենք բերել ինքնավստահություն ավելի մեծ նպատակներ առաջադրելու և դրանց հասնելու համար. Արմեն Գրիգորյան

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի ամանորյա ուղերձը «Սիրելի հայրենակիցներ, Ընդամենը մի քանի ժամից մենք մուտք կգործենք 2020 թվական: Մենք մտնում ենք ոչ միայն նոր տարի, այլև մեր երկրի ու հասարակության զարգացման նոր փուլ: Վստահ եմ, որ արձանագրելու ենք նոր ձեռքբերումներ մեր պետության, անվտանգության ու հանրության գործունեության բոլոր ասպարեզներում: 2019 թվականը կայացման, հեղափոխության ամրապնդման տարի էր, իսկ

Էլինա Դանիելյան. «Մաղթում եմ, որ Նոր տարում հրաշքները լինեն շատ ու շատ»

Հայաստանի լավագույն կին շախմատիստ Էլինա Դանիելյանը Մոսկվայում գտնվելիս Aravot.am-ին խոստացել էր, որ Ամանորի իր մաղթանքը կասի արագ եւ կայծակնային շախմատի աշխարհի առաջնության ավարտից հետո: Նա այսօր կատարեց խոստումը: «Ձմեռ Պապիկին վաղուց չեմ հավատում: Բայց հավատում եմ, որ կան հրաշքներ կյանքում: Բոլորին ցանկանում եմ, որ Նոր տարում հրաշքները լինեն շատ ու շատ»,-մաղթեց Էլինան: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Դիրիժորական վահանակի մոտ է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը

«Պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ճանապարհ ենք դնում 2019-ը։ Դիրիժորական վահանակի մոտ է՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Ապա՝ Սերգեյ Սմբատյանը»: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան

Մետրոպոլիտենը կաշխատի արտակարգ ռեժիմով

Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով: «Սիրելի քաղաքացիներ, Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ՝ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով: Մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ: Դեկտեմբերի 31-ին աշխատանքները կսկսվեն 07:00-ից և կավարտվեն 2020 թվականի հունվարի 1-ին՝

3 տղամարդիկ կասկածվում են 9-ամյա տղայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեջ. Shamshyan.com

Ոստիկանությունում նշանակվել է փորձաքննություն՝ պարզելու համար, թե արդյոք իրականությանը համապատասխանում են երեխայի մոր հայտնած տեղեկությունները:

Վիտալի Բալասանյան. Թող, որ 2020 թվականին սպասվող ներքաղաքական լարված փորձություններից անցնցում դուրս գանք

Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի միասնությունը նենգ ու դավադիր հարձակումներից չի ընկրկելու: Լիահույս եմ, որ քաղաքական և դիվանագիտական դաշտում նույնպես բոլոր փորձություններից մենք դուրս ենք գալու ավելի ամրացած:

Ռուսական գազի մատակարարման գինը չի փոխվի

2020-ի հունվարի 1-ից Վրաստանի և Հայաստանի սահմանին գազի գինը կպահպանվի 2019-ի պայմաններով:

Ցուցարարները փորձել են ներխուժել Բաղդադում ԱՄՆ դեսպանատուն

Պատկերը Պաղտատի ԱՄՆ դեսպանատան շուրջ այս պահուն առկայ վիճակէն է։

Վլադիմիր Կարապետյան. Դեռևս 2015 թվականին ՍՈւ 30-ների ձեռքբերման մտադրությունների մասին վկայություններ կային, բայց 2016 ապրիլյան իրադարձություններից հետո այդ ուղղությամբ որևէ գործողություն չի արվել. Newarmenia.am

ՀՀ արդարադատության նախարարը շնորհավորել է Վենետիկի հանձնաժողովի նախագահին ու ստացել է պատասխան շնորհավորանք՝ հարցով, թե ի՞նչ զարգացումներ կան խնդրի շուրջ, որը բազմիցս քննարկվել է նաև Վենետիկի հանձնաժողովում, քանի որ իսկապես խնդիր կա այս հարցով ՀՀ-ում և նա՝ որպես գործընկեր, հետաքրքրվել է։ Նախարարն էլ պատասխանել է՝ պարզապես տեղեկացնելով մտադրությունների ու տեղի ունեցող գործընթացների մասին»,- պարզաբանեց Վլադիմիր Կարապետյանը։

Խաչատուր Սուքիասյան. Առկա խնդիրներն էլ հաղթահարելի են պետության և հասարակության համատեղ փոխվստահության պայմաններում

Հավատացեք, հարգանքի, սիրո և վստահության մթնոլորտում կդառնանք ամենահզոր երկրներից մեկը:

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել

Դեկտեմբերի 31-ին, ժամը 14:22-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում` ավտոկայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան կողաշրջվել է: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Nissan Note» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սուրեն Կ., ծնված 1987 թ.) դուրս է

Դավիթ Շահնազարյան. Արցախի մասին վարչապետի պոպուլիստական հայտարարությունները մեծ վտանգ են հասցնում բանակցային գործընթացին. News.am

Երբեւէ լսել եք, որ Հայաստանի որեւէ իշխանություն պարծենար, թե այսքան սպառազինություններ ենք բերել։ Պատերազմի վտանգը, որ էապես մեծացել է, դրա մասին խոսում է Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը նույն Բրատիսլավայի իր ելույթում, որը ցավոք մեր մամուլում ընդհանրապես չի շոշափվել։

Հայկ Մարությանը քաղաքապետարանի աշտարակում հյուրընկալել է Գորան Բրեգովիչին

Գորանի հետ ջերմ զրույցի ընթացքում բացահայտեցինք, որ երկուսս իրար կապող բավական ընդհանուր բաներ ունենք, օրինակ, որ երկուսս էլ ժամանակին մի քանի ուրախ ու բարի ֆիլմերի ստեղծմանն ենք մասնակցել՝ ամեն մեկս յուրովի:

Նիկոլ Փաշինյան. Բոլոր դիրքապահների կողմից ստացվող գումարը ոչ միայն չի նվազել, այլեւ էականորեն ավելացել է

Եվ ուրեմն, այս տարի նախորդ տարվա միանվագ 60 հազարի փոխարեն շարքայինները ստացել են 161 հազար, ամենամսյա վճարումով (աճը՝ 168 տոկոս): Հաջորդ տարի նախորդ տարվա 60 հազարի փոխարեն կստանան 276 հազար դրամ, կրկին ամսական վճարումներով (աճը՝ 360 տոկոս): Հարց՝ ինչի՞ համար է աղմուկը եւ ովքեր են հեղինակները:

Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Եռաբլուր» պանթեոն․ Արմեն Աշոտյան

Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Եռաբլուր» պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու համար։ Արմեն ԱՇՈՏՅԱՆ ՀՀԿ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ https://www.facebook.com/armen.ashotyan/posts/10220199397513277

Թումանյանի «տիեզերական խոհերը»

Չարենցը Թումանյանին համարել է հայ նոր գրականության «անհաս Արարատը»: Անհասանելի է Թումանյանի ոչ միայն պարզ ու վսեմ արվեստը, այլև ընդգրկուն հայացքը, ընդգրկուն միտքն ու հոգին: Լոռվա գեղջկական կյանքից  գրելիս լինի նա, թե հեռավոր Սիրիուսի մասին, մշտապես նրա աչքի առաջ և մտքի մեջ են «ժամանակն անվերջ, տիեզերքն անհուն». Ասես նա ամեն ինչին նայում է «բարձրից», շարունակ

Պահպանելով բուհի մեկդարյա ավանդույթները՝ պետք է պատասխանատու լինենք նորարարությունների ներդրման համար․ Արմեն Մուրադյան

Սիրելի ապագա բժիշկներ, համալսարանականներ ու գործընկերներ, շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։ Մաղթում եմ, որ 2020 թվականը լինի առողջության, խաղաղության և առաջընթացի տարի։ Տարեվերջին ամփոփելով իրագործված ծրագրերը՝ վստահ քայլերով շարժվում ենք առաջ: Անցնող տարին կարող ենք համարել արդյունավետ, քանի որ մեզ հաջողվեց հաղթահարել բազում մարտահրավերներ, ունեցանք վերելքներ ու վայրէջքներ, որոնց շնորհիվ կրկնապատկվում

Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցը, փաթեթավորմամբ պահելով իր մարմնում, փորձել է անցկացնել ՀՀ պետական սահմանով

Հայաստանի Հանրապետության ազգային անվտան­գու­թյան ծառայությունը, միջազգային իրավունքի և ներպետական օրենսդրության նորմերի հիման վրա հաստատված ազգային ռազմավարության ծրագրի շրջանակներում հետևողական պայ­քար մղելով թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ, իր գործառույթների իրակա­նաց­ման շրջանակներում նպատակաուղղված քայլեր ձեռնարկելով դեպի հանրապետության տարածք թմրամիջոցների ապօրինի ներթափանցման ուղիները բացահայտելու և փակելու ուղղությամբ, բացահայտել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ներկրման հերթական դեպքը։ Ըստ

Կորով եմ մաղթում ձեր ոգիներին, զորություն՝ բազկին․ Սեյրան Օհանյան

Սիրելի՛ հայրենակիցներ, Ավարտին է մոտենում 2019 թվականը, և Ամանորի նախաշեմին համացանցը կրկին ողողվում է սիրո, միասնության գովաբանմամբ։ Միանալով բոլոր անկեղծ և գեղեցիկ մաղթանքներին՝ ես ուզում եմ ամենից առաջ առանձնահատուկ երախտագիտությամբ և գնահատանքով շնորհավորել բոլոր այն մարդկանց, ովքեր գիշեր ու զօր, իրենց կուրծքը վահան դարձրած, պահպանում են մեր ժողովրդի անդորրը՝ անառիկ պահելով մեր եղբայրների ու որդիների

Կայծակնային շախմատի ԱԱ-ում Լեւոն Արոնյանը զբաղեցրեց 15-րդ տեղը

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունն ավարտեց 15-րդ հորիզոնականում՝ վաստակելով 13,5 միավոր: Նրան 1,5 միավորով զիջեց Հրանտ Մելքումյանը: Գաբրիել Սարգսյանն ու Տիգրան Լ. Պետրոսյանը ունեն 11,0, Զավեն Անդրիասյանն ու  Արման Փաշիկյանը՝ 10,5-ական, Մանուել Պետրոսյանը՝ 9,5 միավոր:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Երկար տարիներ չեղարկված վերահսկողական գործառույթները վերսկսելը լուրջ մարտահրավեր է․ ԱԱՏՄ ղեկավարի ամանորյա ուղերձը

Մի քանի կարևոր ասելիք՝ անցնող տարվա ձեռքբերումների և 2020 թվականի անելիքների մասին Անցած տարին առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի համար չափազանց կարևոր տարի էր։ Կարևոր էր սկսվող և հաջորդող տարիների աշխատանքներ իրականացնելուն պատշաճ նախապատրաստվելու, վերադասավորվելու, անելիքները պլանավորելու և կազմակերպվելու առումով։ Մեր հանրության համար չափազանց կարևոր ոլորտներում վերահսկողություն իրականացնելու լիազորություն ու պարտականություն ունեցող կառույցը, ցավոք, ժառանգել

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031