Օրվա լրահոսը

Կառավարության նպատակը հարկային բեռի արդարացի ու համարժեք բաշխման ապահովումն է․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն գույքահարկի համակարգի բարեփոխումների ընթացքի վերաբերյալ: Քննարկվել է մինչ օրս այդ ուղղությամբ կատարված աշխատանքը. փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ 2019 թ. նոյեմբերին ընդունվել է «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքը, որն ուժի մեջ է

Դեկտեմբերի 31-ին ժամը 18:00-ից փակվելու են դեպի Հանրապետության հրապարակ տանող ճանապարհների մուտքերը

2019 թ. Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ կազմակերպվող միջոցառումների ընթացքում հասարակական անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով, դեկտեմբերի 31-ին ժամը 18:00-ից փակվելու են դեպի Հանրապետության հրապարակ տանող ճանապարհների մուտքերը: Հետիոտների համար մուտքերը կբացվեն ժամը 19:30-ից, իսկ տրանսպորտային միջոցների համար՝ միջոցառումների ավարտից հետո: Հասարակական անվտանգության ապահովման նպատակով, Հանրապետության հրապարակ մուտք գործելիս արգելվում է ունենալ հրագործական որևէ արտադրատեսակ:

ՀՀ գլխավոր դատախազը վճռաբեկ բողոքներ է ներկայացրել Արմեն Ավագյանի և Դավիթ Աղայանի վերաբերյալ 2008թ. կայացված մեղադրական դատավճիռների դեմ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վճռաբեկ բողոքներ է ներկայացրել  Արմեն Ավագյանի և Դավիթ Աղայանի վերաբերյալ 2008թ. կայացված մեղադրական դատավճիռների դեմ: 2008թ. դատավճիռներով Ա. Ավագյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ դատապարտվելով մեկ տարի վեց ամիս ժամկետով ազատազրկման, որը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ փոփոխվել է և նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել:

Նոր տեսանյութ ՀՀԿ-ի ամանորյա խնջույքից

Դեկտեմբերի 26-ին «Հարսնաքար»-ում տեղի էր ունեցել ՀՀԿ-ի ամանորյա խնջույքը, որին հրավիրված էին քաղաքական, հասարակական գործիչներ, իրավաբաններ, գործարարներ՝ մոտ 700-800 մարդ։ Երեկույթի անակնկալը եղել է Արմեն Աշոտյան-Էդուարդ Շարմազանով-Արման Սահակյան եռյակի՝ ընկերության մասին երգը։ Ընդհանուր առմամբ հավաքն անցկացվել է բարձր տրամադրությամբ, երգ ու պարով։ Անմասն չի մնացել նաև ՀՀ երրորդ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, որի պարը

18-ամյա մի երիտասարդ մաքսազերծման գործընթացը կարգավորելու պատրվակով օտարերկրացուց խաբեությամբ 200 ԱՄՆ դոլար է վերցրել

Դեկտեմբերի 27-ին ոստիկանության Կումայրիի բաժնում տեղեկություն է ստացվել, որ ՀՀ ՊԵԿ հյուսիսային մաքսատան տարածքում մի հայաստանցու և օտարերկրացու միջև վիճաբանություն է տեղի ունեցել։ Ըստ տեղեկությունների՝ վեճի պատճառը եղել է երկու օր առաջ մաքսազերծման գործընթացը կարգավորելու պատրվակով օտարերկրացուց խաբեությամբ 200 ԱՄՆ դոլար վերցնելը: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, դեկտեմբերի 27-ին, ժամը 21.15-ին, ոստիկանության Կումայրիի բաժին բերման է

Արտաքին լուսավորությամբ ապահովվել է նաեւ սահմանապահ Խաչիկ գյուղը

«Էկո գյուղերի ցանց» ծրագրի շրջանակում՝ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) իր գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ շարունակում են Հայաստանի բնակավայրերում արտաքին լուսավորության էներգախնայող համակարգերի ներդրումը։ Այս անգամ լուսավորվել են Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Խաչիկ  գյուղի  փողոցները` ներառելով 1600մ երկարությամբ տարածք, ինչպես նաեւ տեղակայվել է 45 LED լուսարձակ: Համայնքային կայուն զարգացման ամենակարեւոր

Մասիսում շմոլ գազից ընտանիքի 4 անդամը թունավորվել են

Դեկտեմբերի 27-ին, ժամը 19.30-ի սահմաններում, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Մասիս քաղաքի Նոր Թաղ թաղամասի մի բնակարանի չորս բնակիչ, որոնոցից երեքը` անչափահաս: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք նույն օրը, ժամը 19-ի սահմաններում, թունավորվել են իրենց տան գազի վառարանի շմոլ գազի արտահոսքից: Նախապատրաստվում են

Ադրբեջանն ընտրությունների է գնում առանց օրենսդրական դաշտի բարեփոխման. ԵԱՀԿ ԺՀՄԻԳ

Ադրբեջանում 2020թ. փետրվարի 9-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ Կարիքների գնահատման առաքելությունը զեկույց է հրապարակել՝ փաստելով, որ Բաքուն ընտրության է գնում առանց օրենսդրական դաշտի պատշաճ բարեփոխման: Զեկույցում, մասնավորապես, նշում է, որ չնայած բոլոր ընտրական հանձնաժողովներում անդամների մեկ երրորդը պետք է լինեն խորհրդարանական մեծամասնության, փոքրամասնության ներկայացուցիչներ և անկախ պատգամավորներ (որով պետք է երաշխավորվի ընտրական

50-ամյա տղամարդը Եղեգնուտ գյուղի հարակից անտառում ապօրինի ծառահատում է իրականացրել

Դեկտեմբերի 27-ին, ժամը 20.30-ի սահմաններում, ոստիկանության Թումանյանի բաժնի ՊՊԾ դասակի ծառայողները, ապօրինի ծառահատումների դեմ տարվող պայքարի շրջանակներում, Եղեգնուտ-Դսեղ ճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրել են «ԳԱԶ-66» մակնիշի մեքենան` բեռնված շուրջ 4.5 խմ փայտանյութով: Եղեգնուտ գյուղի բնակիչ 50-ամյա վարորդը փայտանյութի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ նույն օրը Եղեգնուտ գյուղի հարակից անտառում բենզասղոցի գործադրմամբ ծառ

Աջ ղեկով տրանսպորտային միջոցներ կարելի է ներմուծել Հայաստան՝ ղեկային տեղաբաշխումը փոխելու պայմանով

Այսուհետ հնարավոր է Հայաստան ներմուծել  աջ ղեկով տրանսպորտային միջոցներ՝ միայն դրանց ղեկային տեղաբաշխումը փոխելու պայմանով, որից հետո միայն կարելի է շահագործել նշված տրանսպորտային միջոցները: Ներմուծումը կարելի է իրականացնել երկու մաքսային ընթացակարգերով՝ «Վերամշակում՝ մաքսային տարածքում» և «Վերամշակում՝ ներքին սպառման համար»: 1-ին. «Վերամշակում՝ մաքսային տարածքում» ընթացակարգով ներմուծման դեպքում վերամշակման թույլտվությունը ստանալու համար անձը պետք է  ներկայացնի կառավարության

Հատուկ կացության կարգավիճակ ունեցող ամերիկահայը բնակարան գնելուց հետո խնդիրներ ունի ոչ ադեկվատ հարեւան «ծաղկի սրահի» հետ

«Երեւան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի եւ դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման կարգը սահմանելու մասին» Երեւանի ավագանու 2009թ. դեկտեմբերի 2-ի 48-ն որոշմամբ սահմանված կարգը տարածվում է Երեւան քաղաքի վարչական տարածքում տեղակայված (գտնվող)` բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի առաջին, կիսանկուղային եւ նկուղային հարկերում գտնվող ոչ բնակելի նշանակության տարածքների սեփականատերերի կամ տիրապետողների վրա: Շինարարության թույլտվություն

ՀՀ վարչապետին բողոքած տղամարդը հրաժարվել է հաղորդում տալուց

Տղամարդը հրաժարվել է հաղորդում տալուց և հայտնել է, որ նշված հայտարարությունն անելիս եղել է վրդովված վիճակում՝ մաքսատան դիմաց առաջացած հերթերի պատճառով, և իրականում իրեն ոչ ոք չի ծեծել։

Արցախի պաշտպանության նախարար. Հաջողությունները շատ են, սակայն շատ են նաև առաջիկա տարվա համար նախատեսված անելիքները

2019 թվականին Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը պատվով է իրականացրել իր առաքելությունը` ապահովելով մեր երկրի սահմանների պաշտպանությունը և հայրենի հողի վրա մեր ժողովրդի խաղաղ արարելու իրավունքը:

Նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ տարբեր երկրների ղեկավարներից

Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորելով նախագահ Սարգսյանին և ողջ հայ ժողովրդին՝ վստահություն է հայտնել, որ 2020 թվականին հայ-բելառուսական հարաբերությունների զարգացման բարձր դինամիկան և բազմաոլորտ փոխգործակցությունը կշարունակվի:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Դեկտեմբերի 28-ի ցերեկը, 29-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Դեկտեմբերի 30-31-ը, հունվարի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ռուբեն Հայրապետյանի գործով ձերբակալված երկու անձանց էլ դատարանն ազատ է արձակել հիմնավոր կասկածի բացակայության հիմքով. 168 ժամ

Ռուբեն Հայրապետյանի գործով անցնող Կարեն Մկրտչյանին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հենց դատարանի դահլիճից ազատվել էր կալանքից` հիմնավոր կասկածի բացակայության պատճառով, իսկ ավելի ուշ իր դատին մասնակցելու եկած Վահագն Դավթյանին ոստիկանությունը թույլ չի տվել մասնակցել իր դատական նիստին, ու հենց դատարանի մոտից նրան տարել էին ՁՊՎ:

«Բողոքում են, թե մեզանում գիրք քիչ են կարդում. Հրանտը կասեր, թե դա նրանից է, որ հեղինակները ճշմարտությունը չեն ասում հասարակությանը եւ ճշգրիտ չեն իրենց ձեւակերպումներում»

Հարցազրույց արձակագիր Գեւորգ Տեր-Գաբրիելյանի հետ – Ձեզ հետ «Առավոտի» հանդիպման առիթը համեմատաբար վերջերս «Անտարես» հրատարակչության կողմից թողարկած «Հրանտ» հուշապատում-վեպն է, որն արդյունք է Հրանտ Մաթեւոսյանի հետ հանդիպումների ու շփումների: Նման հաստափոր աշխատությունը ենթադրում է տեւական շփում… – Ձեր խոսքով՝ մեր շփումը սկսվել է վաղուց. 14 տարեկանից կարդում էի նրան, իսկ երբ 16-17 տարեկան էի, մայրս՝

Այսօրվանից խիստ ուշագրավ դրվագներ եմ հրապարակելու Ամուլսարի էպոպեայի հետ կապված. Նաիրա Զոհրաբյան

2017 թվականին կառավարության 427 Ա որոշմամբ «Լիդիան Արմենիային» տրվել է մաքսային և հարկային արտոնություն ներկրելու ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ: Ասեմ` 2 հազար 600 իտալական դուռ, 12 հազար 500 ջահ, 590 զուգարանակոնք:

Արցախի ՊՆ. Տարվա ընթացքում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման ու արձակած կրակոցների թվաքանակը ամենացածրն է` 2010 թվականից ի վեր

Անդրադառնալով արցախյան հիմնահարցին, պետք է արձանագրենք, որ չնայած այս տարի լրացավ կողմերի միջև կրակի դադարեցման համաձայնագրի ստորագրման 25-ամյակը` խնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբին այդպես էլ չհաջողվեց առաջընթաց արձանագրել, քանի որ  պաշտոնական Բաքուն ոչ միայն շարունակում էր մերժել խնդրի կարգավորման հիմնարար սկզբունքները, այլև արհամարհում էր համանախագահների կողմից առաջ քաշված վստահության կառուցման միջոցները` ուղղված հրադադարի ռեժիմի ամրապնդմանը

Արդարադատության նախարարությունը Վենետիկի հանձնաժողովից որևէ պաշտոնական նամակ չի ստացել

Ինչ վերաբերում է ոչ պաշտոնական գրագրությանը՝ այն հրապարկման ենթակա չէ։

Արագացնել նաեւ հանրակրթության բարեփոխումները

Բարձրագույն կրթության համակարգի բարեփոխումների վերաբերյալ ներկայումս քննարկվող օրենքը հուսադրող հետեւանքներ է ենթադրում։ Անհրաժեշտ է հանրակրթության ոլորտում նույնպես զուգահեռաբար արագընթաց բարեփոխումներ իրականացնել։ Հանրահայտ փաստ է, որ շինության հիմքը պետք է շատ ամուր լինի։ Երկրի քաղաքական-տնտեսական իրադրությունից ելնելով՝ հաճախակի փոփոխվող ԿԳ նախարարները բարեխղճորեն ներկայացրել  են իրենց կրթական բարեփոխումների ծրագրերը։ Սակայն դրանց մեծ մասը կամ ավարտին չի հասել,

Բերաններդ փակեք, անասուններ (աբորիգենի աբսուրդ հուշերից)

Երբ վարչապետի դստեր ավտոմեքենան սլացավ աննախադեպ արագությամբ՝ ժամում 68 կիլոմետր ազատություն հաղթահարելով, աբորիգենների Հանրապետության քաղաքացիները թեթևացած շունչ քաշեցին, որովհետև հասկացել էին, որ նվազագույն աշխատավարձն այլևս 68 000 դրամ է լինելու, իսկ իրենք հայտնվել են արդարության մթնոլորտում: Ընդ որում, արդարության սանդղակն ի վեր սողացող լայն մասսաներն այլևս տառապում էին կատարյալ երջանկությամբ, որովհետև նրանց ի վերուստ ստել

Բակո Սահակյանն արձանագրեց այն կարմիր գծերը, որոնք չպետք է խախտվեն

Ստեփանակերտը ողջունում է Երեւանի քայլերը ԼՂ հակամարտության բանակցային գործընթացի լիարժեք ձեւաչափը վերականգնելու ուղղությամբ Դեկտեմբերի 23-ին Երեւանում կայացավ Հայաստանի եւ Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը: Սա երկրորդ համատեղ նիստն էր, առաջինը կայացել էր այս տարվա մարտի 12-ին՝ Ստեփանակերտում: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մասնակցությամբ Հայաստանի եւ Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստին

Ստաս Նամին. Սովորաբար չեմ ստորագրում նման կոլեկտիվ նամակներ, առավել եւս՝ այս իրավիճակում, քանի որ Մոսկվայում եմ ապրում. «Հայկական ժամանակ»

Դա վերաբերում է նաեւ նախկին նախագահ Քոչարյանին: Բայց շատ կարեւոր է, որ չլինի պարզունակ անձնական հաշվեհարդար. պետք է լինի ազնիվ ու արդար օրինական դատավարություն:

35 Ձմեռ պապն եւ 20 Ձյունանուշն իրավունք ունեն լինելու միայն այս երեք տարածքներում եւ ոչ մի դեպքում գումար չպահանջել իրենց հետ լուսանկարվել ցանկացողներից. «Հայկական ժամանակ»

Դեկտեմբերի 25-ին կայացած Երեւանի ավագանու նիստի ժամանակ Երեւանի փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանն էլ հայտարարել էր, որ եթե քաղաքապետարանի կողմից ընտրված Ձմեռ պապերը, հրապարակում լուսանկարվելու դիմաց գումար պահանջեն, կարող են ձերբակալվել:

Նաիրա Զոհրաբյան. «Այն վատ ավանդույթը, որը կիրառում էր նախկին իշխանությունը մամուլն իրեն ենթարկեցնելու ուղղությամբ, ցավոք, տեսնում ենք նաեւ այսօր. «Հրապարակ»

Ինձ մտահոգում է մամուլի հանդեպ այս թիրախավորված վերաբերմունքը։ Ինձ մտահոգում են կուլիսային խոսակցությունները, օրենսդրական այս կամ այն նախաձեռնությունները, որոնցից մամուլը, ազատ խոսքն օրենսդրորեն ճնշելու, «սեղմելու» մտավախություն եմ տեսնում։

Հայաստանի ձեռք բերած աննախադեպ քանակի սպառազինությունը կարող է վկայել արդյունավետ օգտագործվող խաղաղության մասին. «Ժամանակ»

եծ հաշվով, դա նշանակում է, որ 2020 թվականին Հայաստանը արտաքին քաղաքականության և ընդհանրապես պետականության առանցքային հարցում՝ Արցախի հարցում վարելու է կոշտ քաղաքականություն: Ի վերջո, դարձյալ հանգում ենք շատ պարզ բանաձևին՝ խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի:

Հանրային էյֆորիկ տրամադրությունները վաղուց մարել են: Եթե կուզեք՝ հեղափոխության շունչը բառի մեջ է մնացել. «Ազգ»

Արտագաղթը ինչպես առաջ կար ու հիմա էլ նույնն է, դժգոհներ ու գոհեր կային ու էլի կան, նայած, թե ում նավը որ կողմն է թեքվում ու ինչ է բեռնում: Սոցիալ մակարդակներում մարդկանց կյանքը էականորեն բարելավող փոփոխություններ առայժմ չկան:

Վարչապետն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի և Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին: Վարչապետը ծաղիկներ է դրել սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և ծաղկեպսակ՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին: ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031