Օրվա լրահոսը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով
Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Անկախության տոնի առթիվ, հայրենիքին մատուցած ակնառու ծառայությունների, երկարամյա արգասաբեր գործունեության և նվիրումի համար պարգևատրել. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով՝ ✔ Վահան Ալեքսանի ԿՈՍՏԱՆՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ
ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 200 միլիոն եվրո․ Մարթա Կոս
ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին տրանսպորտի, թվայնացման, առեւտրի, էներգետիկայի եւ ենթակառուցվածքային նախագծերում՝ համահունչ «խաղաղության խաչմերուկ» նախագծին «Առաջին անգամ է, որ հնարավոր է դարձել Հարավային Կովկասում խաղաղություն բերել, եւ դա է իմ այցի նպատակն ու պատճառը: Խաղաղության գործընկերությունը շատ կարեւոր է, մենք պետք է շարունակենք պահը բաց չթողնել եւ ներդրումներ իրականացնել տրանսպորտի, կապակցվածության, ինչպես նաեւ թվայնացման
Ռուսաստանցի գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը կարճ ծրագրից հետո գլխավորում է 2026-ի Օլիմպիական խաղերի որակավորման փուլը
Ռուսաստանցի գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը կարճ ծրագրից հետո գլխավորում է 2026 թվականի Օլիմպիական խաղերի որակավորման փուլը։ Նրա ելույթը Պեկինում արժանացել է 68.72 միավորի։ «Սպուտնիկ»
ԵՄ-ն վստահելի գործընկեր է Հայաստանի սոցիալ-տնտեսական դիմակայունության ամրապնդման, տարածաշրջանային կայունության ամրապնդման ճանապարհին․ Մհեր Գրիգորյան
Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի եւ ՀՀ վարչապետի տեղակալ Մհեր Գրիգորյանը մամուլի համար հանդես են եկել հայտարարությամբ
Եվրոպական միությունը հատուկ խրախուսական դրամաշնորհներ կտրամադրի տեղահանված անձանց կողմից հիմնադրված կամ նրանց աշխատանքի վերցնող միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին
ՎԶԵԲ–ը և ԵՄ– մեկնարկում են «Փախստականների աջակցության պատուհան Հայաստանի համար» ծրագիրը։ Լրացուցիչ ֆինանսական և գործարար աջակցություն տեղական ընկերությունների համար, որոնք հիմնադրվել են փախստականների կողմից կամ աշխատանքի են վերցնում փախստականների։ Երևանում ստորագրված հանձնառությունը նպատակ ունի խթանել ներառական տնտեսական աճը։ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) և Եվրոպական միությունն (ԵՄ) ընդլայնում են Հայաստանում փախստականների կողմից հիմնադրված բիզնեսներին
Հրանտ Բագրատյան. Ի՞նչ գործ ունի Ադրբեջանի ստորագրությունը հայկական տարածքի որեւէ կարգավիճակի հետ կապված թղթի վրա
Նույնիսկ այս պատերազմի ժամանակ Իսրայելից օդանավը՝ օդանավի հետեւից զենքերով նստում էր Բաքվի օդանավակայան: Իսկ մենք նույնիսկ մտածում ենք՝ բանակը կրճատենք: Թեորիա էլ ենք հորինել: Ասում ենք՝ բանակը չի անվտանգության երաշխավորը: Այսինքն, Նապոլեոն, Բիսմարկը, Ստալինը, Ռուզվելտը սխալ էին ու ճիշտ է այս տեսությունը, որ մշակել է Նիկոլ Փաշինյանը:
Այն, ինչ դուք արդեն ձեռք եք բերել, և մեր ցանկությունը՝ ԵՄ-ի կողմից շարունակել լինել ձեր կողքին այս ջանքերում, պատմական կարևորություն ունի. Մարթա Կոսը՝ Վահագն Խաչատուրյանին
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Եվրոպական միության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսին, որն առաջին այցով գտնվում է Հայաստանում։ Նախագահը, ողջունելով հյուրին, նշել է․ «Ձեր այցը կարևոր է, որովհետև օգոստոսի 8-ից մեր իրականության մեջ էական փոփոխություն է տեղի ունեցել։ Այսօր, երբ նշում ենք մեր անկախության 34-րդ տարեդարձը, ըստ էության հնարավորություն ունենք լիարժեք խաղաղ
Գողության փորձի մեջ մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիային
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. մի խումբ անձանց կողմից բնակարան ապօրինի մուտք գործելով գողության փորձի մեջ մեղադրվող, հետախուզվող Լ.Գ.-ն հանձնվել է Գերմանիայի իրավասու մարմիններին: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ
Ապօրինի միգրացիայի կազմակերպման մեջ մեղադրվող անձը հանձնվել է Լիտվային
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Լիտվայի Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. ապօրինի միգրացիայի կազմակերպման մեջ մեղադրվող՝ հետախուզման մեջ գտնվող Հ.Օ.-ն հանձնվել է Լիտվայի իրավասու մարմիններին: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ
ՀՀ-ն ներկայացնող գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը Պեկինում կայացած օլիմպիական վարկանիշային մրցաշարում զբաղեցրին 3-րդ տեղը
Զույգը սահեց Արա Գևորգյանի «Արցախ» երգի ներքո և վաստակեց 63.85 միավոր։
«Հայաստանի Հանրապետությունը աջակցում է Ղազախստան-Թուրքմենստան-Իրան-Հայաստան երթուղով մուլտիմոդալ բեռնափոխադրումների տրանսպորտային ուղի ստեղծելու նախագծին»
Այսօր կայացել է (հեռավար ձևաչափով) Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՂՀ փոխվարչապետ, ազգային էկոնոմիկայի նախարար Սերիկ Ժումանգարինի համանախագահությամբ: Նիստի արդյունքներով երկու երկրների փոխվարչապետները ստորագրել են արձանագրություն, որում անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերին, այդ թվում՝ համագործակցությանը առևտրատնտեսական, բարձր տեխնոլոգիաների, տրանսպորտի, տուրիզմի, առողջապահության
Եթե երկրի ղեկավարությունը գնահատի Արցախյան պատերազմը, ապա պետք է պատասխան տա՝ ինչու Արցախը չկա. Նարեկ Կարապետյան
«Պետք է պատասխանի, թե ինչու են քաղաքականությունով փորձում հրաժարվել Հայոց ցեղասպանության թեմայից»
Բժշկական նորագույն սարքավորումներ` 5% կանխավճարով
Ակբա Լիզինգը MedMeet 2025 բժշկական էքսպոյի շրջանակում ընդամենը երեք օր առաջարկում է հատուկ և արտոնյալ պայմաններ բժշկական սարքավորումներ գնելու համար։ Սեպտեմբերի 19-ից 21-ը ներառյալ «Մերիդիան» կենտրոնում անցկացվող էքսպոյի ընթացքում Ակբա Լիզինգի միջոցով հնարավոր է ձեռք բերել բժշկական նորագույն սարքավորումներ` ընդամենը 5% կանխավճարով, և ստանալ առաջին տարվա ապահովագրությունը որպես նվեր։ «Ակբա Լիզինգը բժշկական հաստատություններին հնարավորություն է
Գյումրուն 4 մլրդ դրամ են ընդամենը հատկացնում. հույս ունենք բարերարների շնորհիվ կազմակերպել քաղաքի օրը. Ղուկասյան
«Նմանատիպ միջոցառումները, օրինակ, Երևանում 200-300 մլն դրամ են արժենում, բայց մենք ավելի սուղ միջոցներ ունենք, հույս ունենք, որ բարերար կգտնենք և ու Գյումրու օրը կկազմակերպենք»։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 19-ին, NEWS.am–ի հետ զրույցում ասաց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ «Բյուջեի սղությունը շատ կարևոր հանգամանք է։ Գյումրու բյուջեն Երևանի բյուջեից 25 անգամ պակաս է, դուք հասկանու՞մ եք՝
ՀՀԿ-ի նախաձեռնած լսումների շրջանակում Հայկ Մամիջանյանը, Տիգրան Աբրահամյանը և Աննա Մկրտչյանը հանդիպել են «Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահի հետ
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի ֆեյսբուքյան գրառումը Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության նախաձեռնած լսումների նախապատրաստական աշխատանքների շրջանակներում ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, քարտուղար Տիգրան Աբրահամյանը և պատգամավոր Աննա Մկրտչյանը հանդիպել են ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանի և «Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանի հետ։
Արուսյակ Ջուլհակյանը Ջոշուա Ռասելին ներկայացրել է ընտրական օրենսդրությունում կատարված բարեփոխումները
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանը սեպտեմբերի 16-ին հանդիպել է Բաց հասարակության հիմնադրամի ջատագովության պատասխանատու Ջոշուա Ռասելի հետ: Քննարկվել են Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների եւ ինստիտուտների կայացման ուղղությամբ, ինչպես նաեւ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում իրականացվող քայլերն ու միջոցառումները: Արուսյակ Ջուլհակյանը հյուրին ներկայացրել է ընտրական օրենսդրությունում կատարված բարեփոխումները: Անդրադարձ
Եթե մի տղայի հաջողվել է դուրս գալ, ապա այս քրեական վարույթի տրամաբանությունը հերքում է այն վարկածը, որ դուռը հնարավոր չի եղել բացել, ճաղավանդակներից են փորձել հանել. Նորիկյան
Եթե գիտակից են եղել, երեք հոգով մտել են, փաթաթվել են մահճակալի տակ, չգիտեմ՝ ինչ տրամաբանություն, ինչո՞ւ միջոցներ չեն ձեռնարկել դուրս գան. Նորիկյան
Պատգամավորի մանդատը վայր դրած Արեգնազ Մանուկյանին կփոխարինի Պետրոս Մեղրյանը
«Հայաստան» խմբակցության պատգամավորի մանդատը վայր դրած Արեգնազ Մանուկյանին կփոխարինի ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Պետրոս Մեղրյանը՝ Արցախի հերոս Շահեն Մեղրյանի եղբայրը: Քաղաքական վերլուծաբան Հայկ Խալաթյանը չի վերցնի մանդատը: Հայկ Խալաթյանը ֆեյսբուքյան գրառմամբ նշում է. «Տեղեկացա, որ պատգամավոր Արեգնազ Մանուկյանը որոշել է վայր դնել իր մանդատը։ Ըստ ցուցակի հաջորդը ես եմ։ Սակայն երկար մտածելուց հետո որոշում
Պարգևատրվել են Մխիթար Գոշի մեդալով՝ դատական իշխանության զարգացման գործում ավանդի համար
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի նախագահի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Անկախության տոնի առթիվ, իրավակարգի ու օրինականության ամրապնդման և դատական իշխանության զարգացման գործում ներդրած ավանդի համար պարգևատրել. Մխիթար Գոշի մեդալով՝ Հովիկ
ԵՄ-ն ակնկալում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացի շնորհիվ այժմ հնարավորություն կա ամրապնդելու ԵՄ համագործակցությունը տարածաշրջանում
Սեպտեմբերի 17-ին ԵՄ ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով հանձնակատար Մարտա Կոսը սկսեց իր եռօրյա այցը Հայաստան եւ Ադրբեջան՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում ԵՄ հարաբերություններն առաջ մղելու նպատակով։ ԵՄ-ն ակնկալում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացի շնորհիվ այժմ հնարավորություն կա ամրապնդելու ԵՄ համագործակցությունը տարածաշրջանում եւ առաջ մղելու ԵՄ ռազմավարությունը՝ ավելի կայուն եւ անվտանգ Սեւծովյան տարածաշրջան
Դիվանագիտական աստիճաններ են շնորհվել
Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագիրը դիվանագիտական աստիճաններ շնորհելու մասին Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 3-րդ մասի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի. 1. Արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան շնորհել՝ ✔ Ռոբերտ Վահրամի ԱԲԻՍՈՂՈՄՈՆՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ ✔Վիկտոր Լեոնիդի ԲԻՅԱԳՈՎԻՆ Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր
ԱԺ նախագահի արձանագրությունը Արա Նռանյանի՝ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարած համարելու մասին
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Արա Նռանյանի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ 2025 թվականի սեպտեմբերի 12-ից դադարած համարել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Արա Նռանյանի՝ 2021 թվականի հոկտեմբերի 5-ի թիվ ԱԺՈ-19-Ա որոշմամբ ստանձնած լիազորությունները»,- նշված է ՀՀ ԱԺ
Էդգար Հունանյանն ազատվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԷԴԳԱՐ ՀՈՒՆԱՆՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Սահմանապահ զորքերի մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի. Էդգար ՀՈՒՆԱՆՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Վ.ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ 2025թ. սեպտեմբերի
«Նիկոլ Փաշինյանը ոչ միայն տեղյակ է եղել Շահրամանյանի ստորագրած փաստաթղթի մասին, այլ նաեւ ինքն է պնդել, որ այդպիսի փաստաթուղթ պետք է ստորագրվի»․ Տիգրան Աբրահամյան
2022 թվականին Պրահայում Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելով՝ ՀՀ իշխանությունը ոչ միայն Ադրբեջանին ուղերձներ հղեց՝ ավելի ազատ ձեռքերով գործելու, այլ նաեւ դա ուղերձ էր միջազգային հանրությանը, առ այն, որ Հայաստանն այլեւս ներկայացված չէ այս կոնֆլիկտում, եւ Արցախն ու արցախցին մնացել են ճակատագրի հույսին։
Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգվել է, որ ակտիվ գործողություններ կատարվեն, բայց առերեսման կարիք, ըստ քննչականի, չկա, այսինքն գործում չկա՝ ընդդեմ ներկայացված ցուցմունք. Արամ Վարդևանյան
Քաղաքական հետապնդումը, իրավունքի ընդհանրապես ժխտողականությունը հենց ուղիղ այս ձևի է լինում:
Արեգնազ Մանուկյանը վայր է դնում պատգամավորի մանդատը. անդամակցելու է «Մայր Հայաստանին»
Հանուն մեր երկրում ամբողջական իշխանափոխության և ազգային իշխանության ձևավորման մեր պայքարը շարունակվելու է, պարզապես ամեն մեկն իր պատկերացումների ու ձևաչափերի շրջանակներում այն կարող է իրականացնել:
«Ուղղակի չէինք պատկերացնում, որ մենք հետ չենք գալու, ամուսինս մեքենայի ղեկին այդ ապրումներից ինսուլտ ստացավ»․ արցախցի կին
«Ամբողջ օրը՝ առավոտը սկսում է, մինչեւ գիշերը պրծնում է, ես անիծում եմ Նիկոլին, ինքն էլ պետք է մեր պես էս ամենի միջով անցնի, որ իմանա արցախցու վիճակը։ Չնայած երեւի իրա վրա չի էլ ազդի»։
Գեներալ-մայորի կոչումներ են շնորհվել
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ֆեյսբուքյան գրառումից տեղեկանում ենք. Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները` ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագրեր, որոնց համաձայն գեներալ-մայորի զինվորական կոչումներ են շնորհվել ՀՀ ԶՈՒ ԳՇ հակաօդային պաշտպանության զորքերի պետ-վարչության պետ, գնդապետ Գարիկ Մովսեսյանին, ՀՀ ԶՈՒ ԳՇ ավիացիայի պետ-վարչության պետ, գնդապետ Հովհաննես Վարդանյանին, Տարածքային պաշտպանության զորքերի հրամանատար, գնդապետ
100-ամյա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ոչ միայն նվերներ է ստանում, այլ ինքն է նվեր մատուցում երաժշտասեր հանրությանը
Իսկապես, մեծ իրադարձություն են լեգենդար դիրիժոր Վալերի Գերգիևի համերգները, որոնք անցնում են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակի շրջանակում: Հոկտեմբերի 1-ին նրա ղեկավարությամբ տեղի կունենա աշխարհահռչակ Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի, իսկ հոկտեմբերի 2-ին՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկի համերգները:
Լցավորման կայանների անվտանգության նոր ստանդարտներ են սահմանվել
Հրդեհ, պայթյուն, կյանքին և առողջությանը սպառնացող այլ վտանգավոր իրավիճակներ։ Այս ամենն իրական վտանգ է հատկապես այն օբյեկտներում, որտեղ պահվում ու վաճառվում է հեղուկ վառելանյութ։ Անվտանգության կանոնների խախտումը կարող է ծանր հետևանքների պատճառ դառնալ թե՛ մարդկանց կյանքի, թե՛ շրջակա միջավայրի համար։ Այս նպատակով ՆԳ նախարարության նախաձեռնությամբ սահմանվել են նոր ստանդարտներ, որոնք ուղղված են հեղուկ վառելանյութի լցավորման


















































