Օրվա լրահոսը
2026-ի ընտրություններին մասնակցող քաղաքական թիմերը պետք է պատասխանեն հարցին՝ կո՞ղմ են, թե՞ դեմ վաշինգտոնյան փաստաթղթերին. Արամ Սարգսյան
Մեր հանրությունը ապագա իշխանությունից երկու ակնկալիք ունի՝ առաջին՝ անվտանգություն, երկրորդ՝ լավ վճարվող աշխատատեղեր։ ԱՄՆ-ում ստորագրված փաստաթուղթը, իմ համոզմամբ, ներդրումների՝ հետևաբար զարգացման, և մարտունակ բանակ կազմավորելու իրատեսական հնարավորություն է ստեղծում: 2026-ի ընտրություններին մասնակցող քաղաքական թիմերը պետք է պատասխանեն հարցին՝ կո՞ղմ են, թե՞ դեմ վաշինգտոնյան փաստաթղթերին։ Այս հարցին պարտադրված են լինելու պատասխանել բոլորը, և եթե դեմ են,
Պատկերացնո՞ւմ եք, ԱՄՆ կոնգրեսում խորհրդարանականները խախտում են սեփական կուսակցության ներքին որոշումը և կողմ քվեարկում հայանպաստ նախագծին. Գևորգ Ղուկասյան
ԱՄՆ կոնգրեսում խորհրդարանականները խախտում են սեփական կուսակցության ներքին որոշումը և կողմ քվեարկում հայանպաստ նախագծին, մի բան, որ անգամ ՀՀ Ազգային ժողովում է անհնար պատկերացնել Այսօր առավոտյան Հայ դատի Ամերիկայի հանձնախմբից կարևոր լուր էինք ստացել․ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն այսօր ընդունել է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի կողմից աջակցվող փոփոխությունը՝ «2026թ․ պետդեպարտամենտի լիազորությունների մասին օրինագծում»,
Թրամփը հայտարարել է, որ սեպտեմբերի 25-ին Սպիտակ տանը կհյուրընկալի Էրդողանին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ սեպտեմբերի 25-ին Սպիտակ տանը կհյուրընկալի Էրդողանին։ «Ես միշտ շատ լավ հարաբերություններ եմ ունեցել նախագահ Էրդողանի հետ: Անհամբեր սպասում եմ նրան տեսնելուն»։ «Թուրքիան այսօր» լրատվական ալիք
«Պատրաստվում եմ դատի տալ իմ մասին սուտ և զրպարտություն տարածող անձանց ու լրատվամիջոցներին». Ավետիք Բաբայան
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի պաշտոնակատար Ավետիք Բաբայանը գրում է. «Վերջին օրերին Հակոբ Կարապետյանը սոցիալական ցանցերում իմ հասցեին տարածում է իրականությանը չհամապատասխանող պնդումներ, այդ թվում՝ թե իբր իր հետ տեղի ունեցած ծեծկռտուքին ես առնչություն ունեմ։ Կրկին հայտարարում եմ, որ որևէ կապ չունեմ միջադեպի հետ և վստահ եմ, որ իրավապահ մարմինները կպարզեն դեպքի
«Մենք պարտավոր ենք շարունակել պայքարը՝ քանի դեռ ապրում է հավատը՝ արդարության, անվտանգության և հայրենի հողի վերադարձի հանդեպ». Արցախի պետնախարար
Արցախյան վերջին պատերազմի 2-րդ տարելիցի կապակցությամբ` Արցախի Հանրապետության պետական նախարար Նժդեհ Իսկանդարյանը հանդես է եկել հայտարարությամբ. «Սեպտեմբերի 19-ը հայ ժողովրդի պատմության ամենածանր և ողբերգական օրերից մեկն է։ Այն արցախահայության ցավի, կորստի և պայքարի խորհրդանիշն է։ Երկու տարի առաջ այս օրը Արցախը վճարեց ամենաբարձր գինը․ հայրենի հողը զավթվեց, հազարավոր ընտանիքներ կորցրին իրենց տները, իսկ մի ամբողջ
«Պայքար չկա, Արարատ լեռը ամեն տեղից հանում եք, բայց մի՞թե ձեր մեջ ընդհանրապես ապրումակցում չի մնացել». Էդմոն Մարուքյան
ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը գրում է․ «Ինչու՞ է հենց այս օրը ընտրվել ՀՀ անկախության տոնին ընդառաջ պետական պարգևների հանձնման հանդիսավոր արարողության անցկացման համար։ Դա կարելի էր անել մի քանի օր առաջ կամ սեպտեմբերի 21-ից հետո, բայց ոչ՝ տոնական պետական պարգևների հանձնման արարողությունը տեղի է ունենում սեպտեմբերի 19-ին։ Երկու տարի առաջ այս օրը Արցախում սկսվել է
Վերապահումներ Երևանյան թեժ ճարտարապետական աշնան մասին. Սարհատ Պետրոսյան
Այս տարի սեպտեմբերը, ինչպես նաև հոկտեմբերը, հագեցած են երևանյան ճարտարապետական իրադարձություններով։ «Լայն» անվանումով առաջին ճարտարապետական բիենալեն, «Տուն էքսպոն», «Նպատակ» ճարտարապետական փառատոնը արդեն կայացել են, իսկ «Share Armenia 2025» միջազգային ճարտարապետական ֆորումն ու Ճարտարապետական շաբաթը դեռ առջևում են։ Մի քանի տարի առաջ նման խիտ գրաֆիկ երազելն անգամ տարօրինակ կթվար, բայց շինարարական բումն ու դրա շրջանակում ճարտարապետական
Թուրքիայի համար առաջնահերթությունը ոչ թե ճանապարհի կամ երթուղու անվանումն է, այլ դրա բովանդակությունը. Թուրք լրագրող
Սեպտեմբերի 12-ին Երևանում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։ Թուրք լրագրող և գրող Սերդար Քորուջուն Ermenihaber.am-ի հետ զրույցում խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումների վերաբերյալ։ – Պրն. Սերդար, այս պահին հայ-թուրքական հարաբերություններն ի՞նչ փուլում են, առաջընթաց կա, թե՞ գործընթացը շարունակում է մնալ հայտարարությունների մակարդակում։ – Հայ-թուրքական հարաբերությունները սպասում են Ադրբեջանի ու
Խաչիկ Մանուկյան. «Եթե օր առաջ սրանցից չազատվենք, Սահմանադրությունն էլ, Հռչակագիրն էլ կվերացնեն, երկիրն ու ազգն էլ հետը, որ իրենք չդատվեն, մնան անպատիժ»
44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված Վաչագան Մանուկյանի հայրը՝ գրող, հրապարակախոս եւ հանրային գործիչ Խաչիկ Մանուկյանը «Պարտադրված սահմանադրության վերաձեւումների կանխարգելումը» թեմայով այսօր հրավիրված քննարկման ժամանակ ասաց. «Նման հավաքներ ամեն անգամ տեսնելիս, մասնակցելիս հասկանում եմ, որ մեր երկիրը պատեհապաշտների հույսին չի մնացել: Կան մտահոգ մարդիկ, մտավորականներ, տարբեր ոլորտներ ներկայացնող առաջնագծում եղած տիկնայք եւ այրեր: Եվ վստահ եմ, որ
«Պարոնայք սպաներ, հրամանատարներ: Նիկոլը ձեզ ոչնչացնում է, ստորացնում, խլում ձեր վաստակը, իսկ դուք ի՞նչ եք անում` հանդուրժում եք, լռում եք, պատիվ եք առնում…». Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանական հարձակման, Արցախի օկուպացիայի, պարտության և հարյուրավոր զոհերի հիշատակման օրը պարգևատրում ստանալուց ավելի եղկելի բան դժվար է պատկերացնել: Հայոց բանակի զինվորականը Եռաբլուր այցելելու և համածառայակիցների, ենթակաների շիրիմին հարգանքի տուրք մատուցելու փոխարեն նախընտրում է գնալ մի միջավայր, որտեղ ատում են սպային, հրամանատարին ու որպես
Ո՞վ է Գյումրու Մուշ թաղամասում հայրասպանության մեջ կասկածվողը և ի՞նչ է պատմել ոստիկանությանը
Գյումրու ոստիկանության Մուշ բաժնի աշխատակիցներն այսօր բացահայտել են Մուշ թաղամասում դեռ մարտ ամսին կատարված մի դաժան սպանություն, որի մեջ կասկածել են որդուն։ Նրան հայտնաբերել են, ձերբակալել, տեղափոխել ոստիկանություն, որտեղ էլ փաստերի ճնշման ներքո ինքնախոստովանական ցուցմունք է տվել։ Դեպքի վայրում աշխատող Shamshayan.com-ը գրել էր, որ Գյումրիում բնակվող 30-ամյա Ա. Գ.-ն, մարտի 19-ի՝ լույս 20-ի գիշերը, իրենց
Խուսափեք «Տելեգրամ» հավելվածում տարածում գտած «Վերիֆիկացիա», «Նույնականացում» և այլ նման անվանումներով ալիքներում ու խմբերում գումար վաստակելու առաջարկներ. ՆԳՆ Կիբեռոստիկանություն
Խուսափեք «Տելեգրամ» հավելվածում տարածում գտած «Վերիֆիկացիա», «Նույնականացում» և այլ նման անվանումներով ալիքներում ու խմբերում գումար վաստակելու առաջարկներից։ 🔺️ Անհայտ օգտատերերը գումարի դիմաց առաջարկում են Ձեր անունով նույնականացնել էլեկտրոնային փոստեր (Gmail, Mail.ru, Yandex և այլն), առցանց բանկային հաշիվներ, խաղային հաշիվներ (Vbet, Adjarabet և այլն) և էլեկտրոնային դրամապանակներ (TelCell, EasyPay, Idram և այլն)։ 🔺️ Արդյունքում՝ այդ օգտատերերը,
Մալխաս Ամոյանը դարձավ աշխարհի կրկնակի չեմպիոն
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում շարունակվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ազգային հավաքականի ըմբիշ, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը եզրափակիչ գոտեմարտում 10:1 հաշվով բացահայտ առավելությամբ հաղթեց Ճապոնիայի ներկայացուցիչ Նաո Կուսակային ու երկրորդ անգամ նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Չափազանց մեծ ակնկալիքներ կային լեգենդար Արթուր Ալեքսանյանից: Սակայն նա անակնկալ պարտվեց քառորդ եզրափակչում: Ու քանի որ Արթուրին «նեղացրած» Մուրադ
Կազմակերպեք ուղիղ եթերում բանավեճ ՀԾԿՀ նախագահի, ժամանակավոր կառավարչի և իմ մասնակցությամբ. Դավիթ Ղազինյանը` Ռոմանոս Պետրոսյանին
Մեր հասարակությունը պետք է հնարավորություն ունենա լսելու բոլորիս խոսքը բաց և թափանցիկ ձևով, ինչու՞ եք խառնվել իրար
Միքայել Սրբազանի գործով դատարանների գործողությունները համաձայնեցված են
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը 2025 թվականի օգոստոսի 15-ին որոշել էր Միքայել Սրբազանի կալանքի ժամկետը երկարաձգել 10 օր ժամկետով: Նշված որոշման դեմ բերվել էր վերաքննիչ բողոք, որը սեպտեմբերի 8-ին վարույթ էր ընդունել ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Ադրինե Ղուկասյանը: Դատավորը դատական ակտի կայացման օր էր սահմանել ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-ը: Սեպտեմբերի 2-ի
Արա Պապյան. «Խաղաղության միակ երաշխիքը ռազմաքաղաքական հավասարակշռության հաստատումն է, սեփական զինված ուժերի մակարդակը այն աստիճանի հասցնելը, որ թշնամին երկար մտածի՝ պատերազմ սանձազերծի՞, թե ոչ»
«Պարտադրված սահմանադրության վերաձեւումների կանխարգելումը թեմայով» կլոր սեղանի շուրջ հրավիրված քննարկման կազմակերպիչներից ԱԺԲ խորհրդի անդամ, նախկին դեսպան Արա Պապյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Այսօր հասարակական-քաղաքական գործիչներս եւ տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ հավաքվել ենք այստեղ, որպեսզի քննարկենք մեր երկրի առջեւ ծառացած բազմաթիվ խնդիրներ: Մասնավորապես եւ հատկապես, Սահմանադրության պարտադրված փոփոխության հարցը: Այստեղ ես ուզում եմ շեշտել «պարտադրված» բառը, որովհետեւ
Երախտապարտ կլինենք, եթե Պուտինը միջամտի գերիների վերադարձի հարցով․ Արամ Ա-ն՝ Պատրիարք Կիրիլին
Հարկ է վերաշեշտել հայ և ռուս եկեղեցիների գործակցությունը, այս մասին հայտարարել է Արամ Ա Վեհափառ Հայրապետը, փոխանցում է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից․ Ղազախիստանի մէջ տեղի ունեցած միջ-կրօնական միջազգային գագաթնաժողովին պետութեան հրաւէրով իրենց մասնակցութիւնը բերին եւ բացման նիստին խօսքեր արտասանեցին Ռուսիոյ Քիրիլի Պատրիարքը եւ Արամ Ա. Կաթողիկոսը: Այս առիթով, անոնք առանձին հանդիպում ունեցան: Երկու հոգեւոր պետերը
«Ես լուծում չեմ տվել․ ուղղակի ասել եմ՝ այսպիսի բաներ կային ու հիմա էլ շորշոփները երևում են»․ «Չարենց»-ը՝ Վանաձորի թատրոնի բեմում
«Պատահական չէ, որ վերջաբանը պատգամի պես հնչեց՝ մենք պետք է կարողանանք լինել հավաքական ուժ, իմանանք՝ ովքե՞ր ենք, ի՞նչ ենք ու ի՞նչ ենք դառնալու»․ Դավիթ Հարությունյան
Գործարկվել է «Անտիսմոկինգ» հավելվածը, որի միջոցով վերահսկվում է հանրային վայրերում ծխելու արգելքի կիրառումը
Քննարկվել է Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով առողջապահության ոլորտում նախանշված բարեփոխումների կիրարկման ընթացքը
«Սա քաղաքական հետապնդման երկար շարքի օղակներից մեկն է, որն ունի մեկ նպատակ՝ լռեցնել, թուլացնել ընդդիմությանը»․ Արթուր Խաչատրյան
Արթուր Խաչատրյանը վստահեցրեց՝ «ապագայում կարվող գործերը ևս որևէ հաջողություն չեն ունենալու»։
«Ռոբերտ Քոչարյանն առկա մեղադրանքի շրջանակում չի կարող մեղավոր ճանաչվել»․ Արամ Օրբելյան
Հակակոռուպցիոն դատարանում մարտի 1-ի վարույթով անցնող ՀՀ նախկին չորս բարձրաստիճան պաշտոնյաների՝ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստից հետո լրագրողները Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանից հետաքրքրվեցին՝ շարունակո՞ւմ է պնդել, որ իր պաշտպանյալը որևէ առնչություն չունի մարտի մեկի իրադարձությունների հետ,
«Դատախազի ասածները սուտ դուրս եկան, ցածրակարգ մեղադրանք է». Արծվիկ Մինասյան
Արծվիկ Մինասյան․ «Նպատակը մեկն է՝ փորձել վարկաբեկել մարդկանց։ Նման մեղադրանք այսօր կարող են առաջադրել ցանկացած պետական աշխատողի։ Գործողություն անես, մեղադրանք է առաջադրվում, չանես մեղադրանք է առաջադրվում, գործողություններ անես ի շահ պետության, շրջակա միջավայրի և ի շահ Սևանի, էլի մեղադրանք է առաջադրվում»։
Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Բագրատ Սրբազանի գործերով դատախազը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով
Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով՝ Անկախության տոնի առթիվ, սահմանադրական կարգի պահպանության, օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած նվիրումի համար Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Հայկ Արմենի Հովհաննիսյանը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով: Նշենք,
Պարույր Հայրիկյան. «Եթե մենք հայտնվել ենք չարիքի ճիրաններում, ապա այդ չարիքի ճիրաններից ազատվելն է գլխավոր խնդիրը»
«Ցավոք սրտի, մեր ժողովուրդն այսօր բազմաթիվ խնդիրների առջեւ է կանգնած եւ նախաձեռնողների հիմնական նպատակը այդ բազմաթիվ երեւույթներից գոնե մեկին անդրադառնալն է նախնական փուլում: Բայց իրականում խորքային է մոտեցումը: Մենք բոլորս շատ լավ հասկանում ենք, որ այս բոլորը, ինչի մասին խոսում ենք, ընդհանուր առմամբ հետեւանքներ են: Եվ եթե ուզում ես, որ նոր հետեւանքներ չլինեն, պիտի պատճառին
ԵՄ-ն բարձր է գնահատում տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացը. Մարթա Կոսը` Նիկոլ Փաշինյանին
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսին
«Սա նվաստացուցիչ առաջարկ է, վերջում մեղադրողները ներողություն են խնդրելու»․ Արծվիկ Մինասյանը՝ դատախազի՝ իր նկատմամբ 5 միլիոն դրամի գրավ կիրառելու առաջարկի մասին
ՀՀ հակակոռուպցիոն դատարանը վերացրեց Արծվիկ Մինասյանի նկատմամբ կիրառված բացակայելու արգելք խափանման միջոցը։
Նոր համագործակցություն՝ Ակրոպոլիս-Հայաստանի պատմության թանգարան
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Ակրոպոլիսի թանգարանի գլխավոր տնօրեն Նիկոլաոս Ստամպոլիդիսին:
Եկեղեցու և պետության իրավահարաբերությունները
Թեև վարչապետը նշում է, որ Գարեգին Բ-ին կաթողիկոսի պաշտոնից հեռացնելու գործողությունները նա ոչ թե որպես ՀՀ վարչապետ է անում, այլ որպես Եկեղեցու զավակ, միևնույնն է, կան օրինական հստակ արգելքներ այս առումով։
Որոշում ենք կայացրել վերակառուցել Ալավերդիի կենտրոնական այգին
Սեպտեմբերի 17-ին մենք եղել ենք Ալավերդի քաղաքի կենտրոնում և ժողովրդի հետ հանդիպման ժամանակ մենք տեսանք, որ հայաստանյան քաղաքի համար շատ խղճուկ վիճակում է գտնվում Ալավերդիի կենտրոնը։ ✅ Մենք որոշում ենք կայացրել վերակառուցել Ալավերդիի կենտրոնական այգին և այդ հայտը ուղարկելու ենք Ալավերդիի քաղաքապետարան։ ✅ Հուսով ենք, որ քաղաքապետարանում կընդունեն մեր հայտը, և «Մեր ձևով» շարժումը կվերակառուցի
Հոգևորականները մասնակցել են ցույցերին, հասարակական ընդվզումներին միայն մեկ նպատակով՝ թույլ չտալ բախումներ ժողովրդի ու ոստիկանների միջև. Հայր Զաքարիա
Հոգևորականները մասնակցել են ցույցերին, հասարակական ընդվզումներին միայն մեկ նպատակով՝ թույլ չտալ բախումներ ժողովրդի ու ոստիկանների միջև և կանխել են անցանկալի զարգացումները։ Իսկ ինչու իշխանության ներկայացուցիչները չեն ասում, որ նույն հաջողությամբ հոգևորականները մասնակցել են 2018 ցույցերին՝ կրկին բռնություն ու բախում թույլ չտալու առաքելությամբ։ Հայր Զաքարիա Բաղումյան


















































