Օրվա լրահոսը
Դավիթ Ղազինյան․ Եթե միջազգային հեղինակավոր կազմակերպությունը համարեր, որ պետությունն ավելի լավ պետք է կառավարի, գոնե վարկանիշը կթողներ նույնը, այլ ոչ թե կիջեցներ․ «Հրապարակ»
Մի քանի օր առաջ Мoody’s-ը, որն աշխարհի ամենահեղինակավոր վարկանիշային ընկերություններից է, նվազեցրեց Հայաստանի էլեկտրական ցանցերի վարկանիշը եւ ընկերության հետագա գործունեության կանխատեսումը «կայունից» դարձրեց «բացասական»։ Ըստ այդմ, ՀԷՑ-ի երկարաժամկետ կորպորատիվ վարկանիշը (CFR) «Ba2»-ից «Ba3» է իջեցվել, իսկ դեֆոլտի հավանականության վարկանիշը (PDR)՝ «Ba2-PD» մակարդակից՝ «Ba3-PD»: Հեղինակավոր կազմակերպության կանխատեսմամբ՝ ՀԷՑ-ի վարկանիշն առաջիկա 12-18 ամիսներին, ըստ ամենայնի, չի բարձրանա։
Նիկոլ Փաշինյանը ՀԷՑ-ի ազգայնացման երկու սցենար ներկայացրեց
Նիկոլ Փաշինյանը կռացավ, ամբիոնի տակից հանեց մուրճն ու հայտարարեց, որ պողպատե մանդատն ու մուրճը տեղում են
Դավիթ Տոնոյան․ «Ես իրավունք ունեմ ծանոթանալու ե՛ւ զեկույցին, ե՛ւ արձանագրություններին», սակայն ԱԺ նախագահը ո՛չ պատասխանում, ո՛չ մերժում, ո՛չ էլ տրամադրում է․ «Ժողովուրդ»
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը դիմել է ԱԺ նախագահին` 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ժամանակավոր քննիչ հանձնաժողովի նրստում հնչեցրած իր խոսքերի սղագրությունները ստանալու համար: Սակայն ամիսներ շարունակ ԱԺ նախագահը ոչ պատասխանում, ոչ մերժում, ոչ էլ տրամադրում է դրանք նախկին նախարարին: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնել է հենց ինքը՝ Դավիթ Տոնոյանը: «Ես դիմել եմ
Պատասխանս մշտապես նույնն է եղել, եւ ես ճիշտ էի
2023 թ. օգոստոսին պատահաբար տեղեկացա, որ հաշիվներիս վրա առկա է 6.000.000 ՀՀ դրամի արգելանք։ Հետո բացահայտեցի, որ ոմն Դանիել Իոաննիսյան իրեն զրպարտված է համարել իմ եւ Նաիրի Հոխիկյանի կողմից, եւ մեր երկուսի դեմ հայց է ներկայացրել, յուրաքանչյուրիցս պահանջելով 6.000.000 ՀՀ դրամ։ Ես այդ անձին ճանաչում էի բացառապես դատական պրոցեսի շրջանակներից, իսկ մասնավորապես, հանդիսացել էի Նաիրի
ՔՊ ռազմավարական ծրագիրը ՀՀ երրորդ հանրապետությունը լուծարելը եւ չորրորդ հանրապետությունը հռչակելն է․ Փաշինյանը ներկայացրեց ՔՊ հռչակագիրը
Դահլիճը կատարեց հրահանգը՝ երեք անգամ «կեցցե» գոռալով հաստատեց այն
Քաղաքապետարանի եկամուտներն ավելանում են, իսկ քաղաքապետարանն ինքնուրույն իր ծախսերը հոգալ չի կարողանում․ «Հրապարակ»
Չկա ամիս, որ չարձանագրենք Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հերթական շռայլ գնումը կամ հատկացումը։ Քաղաքի խոշոր խնդիրները թողած` նա լծվել է առանց այն էլ բարվոք վիճակում գտնվող քաղաքապետարանի շենքը վերանորոգելու գործին։ 128 միլիոն դրամ է հատկացվել միայն ավագանու նիստերի դահլիճը վերանորոգելուն։ Ի սկզբանե 98 միլիոն էր, սեպտեմբերի 12-ի կարգադրությամբ լրացուցիչ 33 միլիոն է հատկացվել: Օրերս տեղեկացանք,
Դատավորների գործը կվերաբացվի
Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Սուրեն Անտոնյանի եւ Երեւանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանի լիազորությունները դադարեցնելու մասին ԲԴԽ որոշումը վերացվել է, գործով նոր քննություն կիրականացվի: Հիշեցնենք, որ դատավոր Սուրեն Անտոնյանի լիազորությունները ԲԴԽ-ն դադարեցրել էր 2023թ. հունվարի 26-ին՝ ՄԻԵԴ վճռի հիման վրա՝ 15 տարի առաջ դատավորի կողմից ենթադրյալ խախտման համար։ Դատավորը դիմել էր ՄԻԵԴ, բավարարվել էր նրա դիմումը։
«Մենք քանդել ենք հազարամյա անեծքը»․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը բացատրեց՝ ինչու է 2019-ին հայտարարել՝ «Արցախը Հայաստան է և վերջ»
Արժույթի միջազգային հիմնադրամի պահանջով է ԱՆԻՖ-ի համակարգումը անցել էկոնոմիկայի նախարարության տիրույթ․ Վահան Քերոբյանը պատասխանում է Տիգրան Ավինյանին․ «Ժողովուրդ»
Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն օրերս հրավիրված մամուլի ասուլիսում անդրադարձավ ԱՆԻՖ ընկերության շուրջ ծավալվող զարգացումներին, որտեղ ինքը եղել է հոգաբարձուների խորհրդի նախագահ: Ավինյանն ակնարկեց, որ պետական կարեւոր նախաձեռնությունները դիտավորյալ ձախողման են տարել. մինչդեռ Էկոնոմիկայի նախկին նախարարը ճիշտ հակառակն է պնդում: «Մարդիկ պետք է պատասխան տան ամեն ինչ քանդելու համար։ Եվ արդեն էական չէ, թե նպատակաուղղված են
Հայաստանի ապագան կախված է նրանից, թե որքան կարող է երկիրը ներդնել գիտության ու հասարակագիտության մեջ․ «Փաստ»
Հատկապես հասարակագիտական և հայագիտական ոլորտների զարգացման խնդիրն ունի կենսական նշանակություն։ Տեխնոլոգիական նորարարությունները, որքան էլ կարևոր լինեն տնտեսության և արդյունաբերության համար, չեն կարող ինքնին ապահովել ազգային ինքնության, արժեքային համակարգի, պատմական հիշողության և հասարակական կայունության պահպանումը։ Հասարակագիտությունն ու հայագիտությունը, լինելով ոչ միայն գիտական, այլև մշակութային, կրթական ու գաղափարական հենասյուներ, ձևավորում են հանրային գիտակցությունը, ազգային ինքնությունը, պատմական համախմբվածությունը
«Հայ մայրերը մեզ ասում էին՝ գնա խաղաղության հետեւից»․ Նիկոլ Փաշինյան
«Ինչո՞ւ են այս մայրերը, սնուցող մայրերը գալիս մեր նախընտրական հավաքներին, երբեմն տան շորերով, մաշիկներով, ակնհայտ լինելով, որ գալու որոշումը կայացրել են վերջին պահին»
Հայաստանի տնտեսությունն անցնում է նոր որակի մարտահրավերների փուլ. «Փաստ»
2025 թվականի երրորդ եռամսյակում արձանագրված 12-ամսյա գնաճն օգոստոսին արագացել է՝ հասնելով մինչև 3,6 %-ի: Չնայած այն հանգամանքին, որ գնաճը դեռևս գտնվում է ԿԲ-ի նպատակային միջակայքում, նշաններ կան, որ որոշ ծառայությունների ու ապրանքների գները կարող են հատել կանխատեսելիության սանդղակները։ Տնտեսության ներսում պահանջարկի ազդեցությունը գնաճի վրա դեռևս գնահատվում է չեզոք, սակայն առաջարկի գործոնները՝ մասնավորապես պարենի, էներգետիկայի և
Ռոմանոս Պետրոսյանն՝ իր 7 միլիոն դրամ աշխատավարձի եւ ՀԷՑ-ի խնդիրների մասին
«Դա դատական ակտ չէր, դա որոշում էր, որը ներպետական դատական մարմիններով պետք էր դա ուժ ստանար, որից հետո դառնար պարտադիր կատարման ենթակա։ Դրանից ավելին չեմ ուզում մեկնաբանել»
Հանրաքուէով ժողովուրդը իր վերանկախացման հաւաքական քայլին հիմքը պահպանելու հրամայականին առջեւ է․ «Ազդակ»
Անկախութիւնը այսօր քաղաքականացուած եւ ինչու չէ նախընտրական շարժառիթներով կ՛արծարծուի: Իշխանութիւնները ժողովուրդը կը փորձեն համոզել, որ իրական անկախութիւնը իրական Հայաստանի գաղափարախօսութեամբ պայմանաւորուած է: Իսկ Իրական Հայաստան ունենալու համար անհրաժեշտ է փոխել Սահմանադրութիւնը, հրաժարիլ բոլոր տեսակի իրաւունքներէն: Աւելի՛ն. այդ իրաւունքներէն հրաժարումն է, որ պիտի ապահովէ անկախ Հայաստանի խաղաղութիւնը: Ընդդիմադիր ուժերը կը ներկայացուին իբրեւ հակաանկախական, աւելի մասնակի` իբրեւ
«Ինտերակտիվ բյուջեի» տեղեկատվությունը չէր արտացոլում բյուջեի կատարման իրական պատկերը․ հասանելի տվյալները շտկե՞լ են, թե՞ բարդացրել․ «Փաստերի ստուգման հարթակ»
Օրեր առաջ «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել էր ՀՀ կառավարության «Ինտերակտիվ բյուջեն» և պարզել, որ այստեղ ներկայացվող տեղեկատվությունը չի արտացոլում բյուջեի կատարման իրական պատկերը։ Ինտերակտիվ բյուջեի միջոցով, նկատենք, քաղաքացիները կարող են տեղեկանալ, թե ինչ նպատակով, ուղղությամբ և ինչպես են ծախսվում բյուջեի գումարները, ինչպես նաև տեսնել բյուջեի եկամուտներն ու ծախսերն առցանց ռեժիմով։ «Ինտերակտիվ բյուջե» համակարգի բարեփոխումները միտված
«Նիկոլը եթե ընտրվեց՝ ամբողջ Հայաստանն է տալու»․ իրինդեցի
«Սամվել Կարապետյանն ազգասեր է։ Մի մարդ, որ իր եկեղեցուն տեր է կանգնում, նրա հետ կարելի է հույսեր կապել» «Գայլն ու գառը մի հարկի տակ կարելի՞ է պահել, որ մեկը մյուսին վնաս չտան։ Լավ չի լինելու։ Գայլը գառին կուտի։ Թուրքերը շատ են, հայերը՝ քիչ, իրենք որ մտան, կվերացնեն հայերին։ Անկախություն չի լինի»,- գրական-գեղարվեստական համեմումներով այս վերլուծությունը
«Արդեն մեկ տարի յոթ ամիս սահմանին հրաձգություն չի եղել, զինվոր չի վիրավորվել»․ Փաշինյան
Հայաստան-Ադրբեջան սահմանին հրաձգությունից զինծառայող չի զոհվել արդեն մեկ տարի յոթ ամիս եւ չի վիրավորվել․ ՔՊ համագումարում իր ելույթում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ «Անկախությունից ի վեր՝ նման մեկ տարի յոթ ամիս չենք ունեցել, որ սահմանային հրաձգություններից զինվոր չվիրավորվի կամ չզոհվի։ Սա խաղաղություն է։ Ադրբեջանի հետ խաղաղությունը ստորագրված է։ Մենք այսօր միասին ընդունելու ենք որոշումներ, որոնք կանխորոշելու են
«Եթե ինչ-որ բան լինի՝ ԱԱԾ-ն կասի»․ Արմեն Գրիգորյանը՝ ԱԱԾ տնօրենի Բաքու այցի եւ գերիների վերադարձի մասին
Արմեն Գրիգորյանն ասաց, որ ԱԱԾ-ի հաղորդագրությունից զատ բան ասել չի կարող
Երևանի քաղաքապետարանի պաշտոնյա, նախկին ոստիկան Արամ Գյուլզադյանը ազատվել է կալանքից․ «Ժողովուրդ»
Այս տարվա փետրվարի 5-ին Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաներ էին ձերբակալվել ու կալանքի էին տարվել։ Նրանց մեջ էր Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Արամ Գյուլզադյանը։ Արամ Դրաստամատի Գյուլզադյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի պաշտոնն ու հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնի անունից իրավունք, պարտականություն և
ՔՊ-ական պատգամավորները՝ վարչության ընտրությունները կեղծելու մասին
Հիշեցնենք, անցած տարի, ՔՊ վարչության ընտրությունները կեղծվել էին
Փաշինյանի մշակած «հայեցակարգը» ենթադրում է տոտալ գրաքննություն և ամենահոռի վերահսկողություն ամեն ինչի վրա. «Փաստ»
Իսկ ո՞վ է որոշելու, թե ինչն է վրեժի ու պատերազմի քարոզ, իսկ ինչը՝ ոչ: Օրինակ՝ դպրոցական ծրագրերից ու գրադարակներից դո՞ւրս են նետվելու Սիամանթոյի, Շիրազի, Չարենցի, Սևակի, Վարուժանի և տասնյակ այլ գրողների ու բանաստեղծների ստեղծագործություննեը: Արգելվելո՞ւ են Պերճ Զեյթունցյանի հայտնի գործերը կամ Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմը: Ոչնչացվելո՞ւ են «Նահապետ» և «Ձորի Միրո» ֆիլմերը… Ոչնչացվելու կամ լուծարվելո՞ւ
«Սպասեք բյուջեի քննարկումներին»․ Սուրեն Պապիկյանը չպատասխանեց լրագրողների հարցերին
«Սպասեք բյուջեի քննարկումներին»,- ՔՊ համագումարից առաջ լրագրողների հարցին՝ կկրճատվի՞ Հայաստանի ռազմական բյուջեն, պատասխանեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Պարտադիր զինվորական ծառայությունը կրճատելու քննադատությունների մասին հարցին էլ ասաց՝ առիթներ կլինեն, կխոսեն այդ մասին։ Լրագրողների այլ հարցերի Սուրեն Պապիկյանը չպատասխանեց։ Մանրամասները՝ տեսանյութում Ամբողջական տեսանյութը՝ այստեղ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՀՀ ՆԳ նախարարությունը 47 միլիոն դրամի պայմանագրեր է կնքել երկու ընկերության հետ՝ ավտոմեքենաների վերանորոգման ծառայությունների մատուցման համար. «Փաստերի ստուգման հարթակ»
ՀՀ ներքին գործերի նախարարությունը 2025 թվականի սեպտեմբերի 1-ին մեկ անձից գնման ընդհանուր առմամբ 47 միլիոն դրամի պայմանագրեր է կնքել երկու ընկերության հետ՝ ավտոմեքենաների վերանորոգման ծառայությունների մատուցման համար։ «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է գնման պայմանագրերը, ինչպես նաև ընկերությունները, որոնց հետ կնքվել են դրանք։ Հերթական տասնյակ միլիոնավոր դրամների պայմանագիրը՝ «Չեխ ավտոյի» հետ Այսպես, նախարարությունը պայմանագրերից մեկը՝ 30
«Ինչի՞ եք ըտենց վատ հարց տալիս»․ Հայկ Սարգսյանը չխոսեց իր եւ Ալեն Սիմոնյանի կոնֆլիկտի մասին
«Այսօր մեզ մոտ ուրախ միջոցառում է, այդ հարցին չեմ պատասխանի»
Հայհոյանքը ինֆորմացիա է հաղորդում հայհոյողի մասին
Քանի մոտենում են ընտրությունները, կրքերը լարվում են, եւ դրա հետեւանքներից մեկն այն է, որ վիրտուալ դաշտում ավելանում են վիրավորանքներն ու հայհոյանքները: Դա բնական է, որովհետեւ օգտատերերը կա՛մ ի պաշտոնե, կա՛մ վարձատրության դիմաց, կա՛մ ի սրտե ցանկանում են, որ մի խումբը նստի իշխանական աթոռներին, իսկ մյուս խումբը՝ չնստի: Այդ հուզմունքն արտահայտելու ձեւը, որոշակի մշակութային եւ մտավոր
«Լավ չի անում»․ Արարատ Միրզոյանը՝ Իլհամ Ալիեւին
ՀՀ ԱԳ նախարարը լրագրողներին խորհուրդ տվեց գրավոր հարցում ուղարկել Թուրքիայի ԱԳՆ եւ ընդդիմությանը չլսել
«Մեղա՛յ, մեղա՛յ Արարատին»․ «Հայրենիք»
«Մութ հաշիւներու» հետեւանքով (արդեօք մութ բան մնացա՞ծ է ՔՊ-ական Հայաստանի մէջ, բացի իշխանաւորներու ձեռակերտ՝ մթագնած միտքերէն), կը շարունակուի «նահանջը առանց․․․ երկրի»: Թող ներէ՜ Շահան Շահնուրը, որուն հետեւողութեամբ՝ «երգ»-ը փոխարինեցինք «երկիր»-ով, սակայն կը ձայնակցինք անոր, աւաղելով՝ «Մեղա՛յ, մեղա՛յ Արարատին»: Չպահուըտինք մեր մատներուն ետին եւ ՔՊ-ականներու սուտ քարոզչութեան «անտառ»-ին մէջ. ընդունինք, որ հայրենիքը քար առ քար փլուզումի
Օվերչուկի պնդումը ճիշտ է միայն այն մասով, որ ՌԴ-Հայաստան առևտուրը 2025 թ.-ին կտրուկ կրճատվել է 2024-ի համեմատությամբ. «Փաստերի ստուգման հարթակ»
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը օրեր առաջ հայտարարել էր, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտուրը «զգալիորեն կրճատվել է» և մինչև տարեվերջ «գուցե հասնի նախորդ տարվա ցուցանիշների կեսին»։ «Եթե նախորդ տարի առևտուրը կազմել է 12․4 մլրդ դոլար, ապա այս տարի, ամենայն հավանականությամբ, այն կլինի մոտ 6 մլրդ-ի սահմաններում», — ասել է նա Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակում։ «Փաստերի
2026-ի ընտրություններին մասնակցող քաղաքական թիմերը պետք է պատասխանեն հարցին՝ կո՞ղմ են, թե՞ դեմ վաշինգտոնյան փաստաթղթերին. Արամ Սարգսյան
Մեր հանրությունը ապագա իշխանությունից երկու ակնկալիք ունի՝ առաջին՝ անվտանգություն, երկրորդ՝ լավ վճարվող աշխատատեղեր։ ԱՄՆ-ում ստորագրված փաստաթուղթը, իմ համոզմամբ, ներդրումների՝ հետևաբար զարգացման, և մարտունակ բանակ կազմավորելու իրատեսական հնարավորություն է ստեղծում: 2026-ի ընտրություններին մասնակցող քաղաքական թիմերը պետք է պատասխանեն հարցին՝ կո՞ղմ են, թե՞ դեմ վաշինգտոնյան փաստաթղթերին։ Այս հարցին պարտադրված են լինելու պատասխանել բոլորը, և եթե դեմ են,
Պատկերացնո՞ւմ եք, ԱՄՆ կոնգրեսում խորհրդարանականները խախտում են սեփական կուսակցության ներքին որոշումը և կողմ քվեարկում հայանպաստ նախագծին. Գևորգ Ղուկասյան
ԱՄՆ կոնգրեսում խորհրդարանականները խախտում են սեփական կուսակցության ներքին որոշումը և կողմ քվեարկում հայանպաստ նախագծին, մի բան, որ անգամ ՀՀ Ազգային ժողովում է անհնար պատկերացնել Այսօր առավոտյան Հայ դատի Ամերիկայի հանձնախմբից կարևոր լուր էինք ստացել․ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն այսօր ընդունել է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի կողմից աջակցվող փոփոխությունը՝ «2026թ․ պետդեպարտամենտի լիազորությունների մասին օրինագծում»,


















































