Օրվա լրահոսը

«Բանտից լացակումած զանգեց եղբայրս, նույն պահանջն ասաց Վանեցյանը». Պավլիկ Մանուկյանի աղմկոտ բացահայտումները

«Եղբայրս ասում էր՝ «ինձ այլ բան չի մնում, կխեղդեն, կկախեն, այդ ոստիկանին պետք է բաց թողեք՝ Գառնիկ եսիմինչյան»…»,-պատմեց Պավլիկ Մանուկյանը

«Մենակ, իմ բալիկների, կնոջս հետ քայլում եմ Երևանի փողոցներում առանց թիկնապահի». Լևոն Քոչարյան

Լևոն Քոչարյանը լավատես է, որ հաջողություն են ունենալու:

ՀՀ նախագահի հրամանագրով դատավորներ են նշանակվել

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԵԼԵՆԱ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի դեկտեմբերի 23-ի ԲԴԽ-88-Ո-214 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ելենա ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ նշանակել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: 2019-12-25 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Խաժակյանը Կենտրոնի թաղապետին հակադարձեց Փաշինյանի խոսքերով. «Խորհուրդ կտամ ոտքի տակ չընկնել»

Այսօր Երեւանի ավագանու նիստին «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն անդրադարձավ Կենտրոն վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Ավետ Պողոսյանի՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության մասին վերջերս լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցին: Խաժակյանը մեջբերեց Պողոսյանի հարցազրույցից մի հատված. «Ավետ Պողոսյանը նշանակվելուց անմիջապես հետո հյուրընկալվեց հեռուստահարցազրույցի։ Բառացի մեջբերում եմ պարոն Պողոսյանի խոսքը՝ զարմանալին այն  է, որ 2018-ի քաղաքական պրոցեսները մեր հասարակության բոլոր խմբերին պետք

«10 լավագույն մարզիկներ 2019» մրցույթի հաղթողների անունները շուտով կհրապարակվեն

«ԴաբլԹրի բայ Հիլթոն հոթել Երեւան» հյուրանոցում շուտով կավարտվի «Հայաստանի 10 լավագույն մարզիկ 2019» մրցույթի քվեարկությունը: Մարզական լրագրողներից հետո քվեարկությանը մասնակցեցին ազգային ֆեդերացիաների ներկայացուցիչները: Ժամը 18:00-ին քվեարկությունը կդադարեցվի: Հանձնաժողովը կամփոփի արդյունքները, որից հետո կհրապարակի 10 լավագույնների անունները: «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի քվեարկությանը մասնակցելու համար հավատարմագրվել է ընդամենը 16 լրատվամիջոց: Դա պայմանավորված է քվեարկության գործող ձեւաչափով,

Ողբերգական դեպք Լոռու մարզում. բնակարանում հայտնաբերվել են ամուսինների և նրանց երեխաների դիերը. Shamshyan.com

Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 13:20-ի սահմաններում ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել քաղաքացիների կողմից, որ Ալավերդի քաղաքի 2-րդ զանգվածի 2-րդ շենքի բնակարաններից մեկի տան դուռը բացելով, ներսում հայտնաբերել են ընտանիքի անդամների դիերը, հայտնում է Shamshyan.com-ը: Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի թիվ 38 բնակարանում՝ հյուրասենյակի հատակին, հայտնաբերել են ամուսինների և երեխաներից

Քաղաքապետը վարկ ստանալու, պարգեւավճարներ տալու մասին

Հայկ Մարության, պարգեւավճարներ, նոր տրանսպորտային ցանց

Արթուր Սաքունցն առաջարկում է, որ զորակոչը կազմակերպվի քաղաքացիական ինստիտուտի կողմից

Արթուր Սաքունցն էլ հաստատեց, որ 2018 ձմեռային և 2019 ամառային զորակոչերի ընթացքում պահպանվել են տարիներով առկա եւ տեխնիկական, եւ իրավական խնդիրները:

Հայկ Մարությանն՝ իր դեմ վարույթի մասին. «Ինձ մոտ տպավորություն է, որ էս երկրում բոլոր կոռուպցիոներներին բռնել ենք, հիմա զբաղվում են այսպիսի հարցերով»

Քաղաքապետը այս գործընթացում հատուկ միտում չի տեսնում, բայց շեշտեց՝ նշված հանձնաժողովի նախագահի թեկնածությունն առաջադրել էր «Լուսավոր Հայաստանը»:

Տիգրան Ավինյան. 2019թ.-ի նոյեմբեր ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 10.1%

2019թ.-ի նոյեմբեր ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 10.1% ✅ Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 13.8%-ով ✅ Շինարարության ծավալն աճել է 4.8%-ով ✅ Առևտրի շրջանառությունն աճել է 11.9%-ով ✅ Ծառայությունների ծավալը աճել է 11.6%-ով ✅ Արտաքին առևտրաշրջանությունն աճել է 14.2%-ով ✅ Արտահանումն աճել է 25.7%-ով ✅ Ներմուծումը աճել է 9.6%-ով Տիգրան ԱՎԻՆՅԱՆ ՀՀ փոխվարչապետ

Քաղաքապետարանը 2 հատ ԿԱՄԱԶ ավտոմեքենա է ստացել «Բյուրեղ Բնակելի Թաղամաս» ՍՊԸ-ից

«Բյուրեղ Բնակելի Թաղամաս» ՍՊԸ-ի և Երևանի քաղաքապետարանի միջև 17․12․2019 թ․ կնքված նվիրաբերության պայմանագրով՝ Երևանի քաղաքապետարանը ստացել է երկու բազմաֆունկցիոնալ ԿԱՄԱԶ ավտոմեքենա: Պայմանագրով նախատեսվում է ընդհանուր հինգ այդպիսի ավտոմեքենաների նվիրաբերություն։ Այս մեքենաները, միանալով արդեն առկա մեքենաներին, կծառայեն քաղաքում ձյան մաքրման գործին: Ամռան ամիսներին այս մեքենաները կշահագործվեն որպես ջրցաններ։ Շնորհակալություն բոլոր նվիրատուներին: Քաղաքին Ձեր օժանդակությունը անհրաժեշտ է:

Էրիկ Գրիգորյանից հարցրին՝ վերջապես ի՞նչ է որոշվել, Ամուլսարն աշխատելո՞ւ է, թե՞ ոչ

Շրջակա միջավայրի նախարարը չի կարող ասել բնապահպանների արշավն ընդդեմ Ամուլսարի ուղղորդվա՞ծ է, թե՞ ոչ:

Այս պահին էլ փրկարարները հանրապետության մի շարք անտառածածկ և բուսածածկ տարածքներում պայքարում են կրակի դեմ. ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն

այս տարի ևս հրդեհների մեծ մասը բաժին է ընկել բուսածածկ տարածք­­ներին, որը կազմել է հրդեհների ընդհանուր թվի 64.6%-ը

Թմրամիջոցի 516 դեղահաբ՝ կոնֆետների հետ. Բագրատաշենի մաքսակետում կանխվել է թմրանյութերի ներկրման հերթական փորձը

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը ՀՀ ոստիկանության հետ համատեղ կանխել է մաքսանենգ ճանապարհով թմրանյութերի ներկրման հերթական փորձը։ Իրականացված միջոցառումների արդյունքում Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները մաքսային զննության են ենթարկել Վրաստանից Բագրատաշենի մաքսային կետ-բաժին ժամանած ՀՀ քաղաքացի Կ.Հ-ի կողմից շահագործվող տրանսպորտային միջոցը: Հսկողության արդյունքում մեքենայի բեռնախցիկում գտնվող քաղցրավենիքի տուփերից հայտնաբերվել է «B8» նշագրմամբ «բուպրենորֆին»

Նարեկ Մութաֆյանը ազատ է արձակվել. Արամ Վարդևանյան

Նարեկ Մութաֆյանը ազատ է արձակվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ Ռ. Մխիթարյանի որոշմամբ։ Այսօր էլ նիստ չունենք: Արամ ՎԱՐԴԵՎԱՆՅԱՆ Փաստաբան

Ինգա և Անուշ Արշակյաններն այս տեսահոլովակով ազդարարում են նոր նախագծի մեկնարկը

Երկարատև լռությունից հետո Արշակյան քույրերը վերադառնում են հայկական ազգային երաժշտության նորովի մատուցմամբ՝ Ամանորին ընդառաջ ներկայացնելով նոր անիմացիոն տեսահոլովակ՝ «Ձյան հեքիաթ» երգ-եռապատման հիման վրա։ Այս տեսահոլովակով Ինգա և Անուշ Արշակյաններն ազդարարում են նոր նախագծի մեկնարկը, որը մեծագույն հարգանքի դրսևորում է այս ձայնադարանը մեզ ժառանգած հանճարեղ մարդկանց հանդեպ։ «Կենաց ծառ» նախագիծն ազգային երաժշտության մշակում և անիմացիոն տեսահոլովակների

Ավետիք Իշխանյանը` Դավիթ Ափոյանի մասին. «Կատարվածը ոստիկանության կողմից կամայականություն է եւ ահաբեկում»

Իսկ եթե որպես վկա են ցանկացել հարցաքննել, ապա ՀՀ եւ միջազգային բոլոր օրենքները պահանջում են, որ լինի ծանուցագիր: Կամ ի՞նչ է նշանակում վկային ձեռնաշղթաներով տանեն ոստիկանության բաժին:

Արմեն Սարգսյանը և Արարատ Միրզոյանը քննարկել են նախագահական և խորհրդարանական ինստիտուտների միջև առավել սերտ համագործակցության հաստատմանը վերաբերող հարցեր

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ: Նախագահ Սարգսյանն ու ԱԺ նախագահը քննարկել են նախագահական և խորհրդարանական ինստիտուտների միջև առավել սերտ համագործակցության հաստատմանը վերաբերող հարցեր: Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարվա ընթացքում խորհրդարանի օրենսդրական գործունեությանը, ինչպես նաև խորհրդարանական դիվանագիտության դերին: Նախագահ Սարգսյանը տեղեկություններ է ներկայացրել նաև նախագահական մի

«Կենտրոն» հեռուստաընկերության լրագրողի և օպերատորի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. Գոռ Աբրահամյան

«Կենտրոն» հեռուստաընկերության «Էպիկենտրոն» լրատվական ծրագրի լրագրող Արթուր Հակոբյանի կողմից տրված հաղորդման հիման վրա ՀՀ Ոստիկանության Մասիսի բաժնում նախապատրաստված նյութերով 2019թ. դեկտեմբերի 24-ին Արարատի մարզի Հովտաշատ գյուղի ձկնաբուծարանում ծավալվող իրադարձությունները նկարահանելիս և լուսաբանելիս անծանոթ անձանց կողմից նրա և նույն հեռուստաընկերության օպերատոր Սիմիկ Մայիլյանի լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, նրանց քաշքշելու, տեսանկարահանման իրականացմանը խանգարելու, տեսախցիկի լուսավորության սարքավորումը

«Վախենո՞ւմ եք, թե մտածում եք՝ ճիշտը ջրի երես դուրս կգա». զոհված ոստիկանի այրու եւ Արեգ Կյուրեղյանի երկխոսությունը

Արեգ Կյուրեղյանը նշեց, որ Հասմիկ Ոսկանյանի հարցերին կպատասխանի, եթե արդար նախաքննություն իրականացվի եւ արդար դատաքննություն ընթանա

Պետք է հարթենք անհամաձայնությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ. Զուրաբիշվիլի

Մենք պետք է մինչև վերջ կայանանք որպես պետություն և հարթենք անհամաձայնությունները հարևան Հայաստանի և Ադրբեջանի հետ: Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Վրաստանի առաջին ալիքին տված բացառիկ հարցազրույցում՝ պատասխանելով Ադրբեջանի հետ վեճերի առիթ հանդիսացող Դավիթ-Գարեջի վանական համալիրի մասին հարցին: Զուրաբիշվիլին հիշեցրել է, որ այդ թեմայի շուրջ հանձնաժողովներ են աշխատել, որոնց աշխատանքները որոշ ժամանակ

Ատոմ Ջանջուղազյանի ամանորյա հորդորը՝ ժողովուրդ ջան, էդքան ուտելն էլ ճիշտ չի, էլի

Պարզվում է՝ նախարարին հանդիպել են խանութում՝ Նոր տարվա համեստ գնումների ցուցակը ձեռքին, այն լրագրողի ցուցակից չի տարբերվել: Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին «Առավոտը» հարցրեց՝ Ամանորը մոտենում է ու հաշվի առնելով հայկական մենթալիտետը, գիտեք, որ այս օրերին մարդիկ այսպես ասած «թալանում» են բոլոր հնարավոր խանութները ու ինչ հնարավոր է ու ինչքան հնարավոր է լցնում սեղանների վրա, որպես

Ավետիք Իշխանյանը` Բաբլոյանի եւ Բաբայանի գործի մասին. «Նման շինծու մեղադրանք անկախ Հայաստանի պատմության մեջ դեռ չի եղել»

Aravot.am-ի հետ զրույցում խոսելով ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի գործը նախաքննության փուլ վերադարձնելու եւ մեղադրական եզրակացությունը չհաստատելու որոշման մասին` «Հայաստանի հելսինկյան կոմիտե» ՀԿ-ի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը նշեց. «Մի քանի առիթով ասել եմ եւ հիմա էլ կրկնում եմ, որ եթե ցանկացած քիչ, թե շատ գրագետ մարդը կարդար Արսեն Բաբայանի եւ Արա Բաբլոյանի նկատմամբ մեղադրանքը, քմծիծաղ

«ԵՄ-ն ՀՀ-ի համար «կանաչ լույս» է վառել». քաղաքագետը՝ վիզաների ազատականացման մասին

Հարցը կախված չէ միայն ԵՄ իշխող շրջանակներից: Պետք է նաեւ ԵՄ յուրաքանչյուր երկրի համաձայնությունը

ՀՀ կառավարությունը չի վերացրել ճանապարհների ապօրինի շրջափակումը, ինչի արդյունքում «Լիդիանի» վարկատուները հրաժարվել են երկարաձգել նախկինում հայտարարված Հարկադիր միջոցների չկիրառման պայմանագրի ժամկետը

«Լիդիանը» հայտարարեց «Ընկերությունների պարտատերերի հետ հարաբերությունների կարգավորման ակտի» շրջանակներում վերակառուցման գործընթացի մեկնարկի մասին Թե ինչ է սա նշանակում, մանրամասն նկարագրված է մամուլի հաղորդագրությունում և ստորև ներկայացվող հարցուպատասխանում: Հորդորում ենք զերծ մնալ տարատեսակ «վերլուծաբանների» չստուգված տեղեկատվությունը և տարբեր անտեղյակ մեկնաբանությունները որպես իրականություն ներկայացնելուց, և կոչ ենք անում բոլոր հարցերի պատասխանները փնտրել այս հաղորդագրության մեջ: Ամենակարևորը՝ «Լիդիանը»

«Ինքնասպանություն գործած կինն ապաստարանում եղել է սարսափելի կոտրվածքներով». Զառա Հովհաննիսյան

Կինը կարող է ինքնասպան լինել, երբ երեխաներին խլում են նրա ձեռքից: Նա այդպես հոգեբանական բռնության է ենթարկվում

«Ղարաբաղի հարցի լուծումը կախված է 3+3 ձեւաչափից»

Քանի դեռ Բաքվում զբաղված են իշխանության փոփոխությամբ, արցախյան հարցի կարգավորման շուրջ լարվածության աճ չպետք է սպասել. «Առավոտի» զրուցակիցն է ռուսաստանցի վերլուծաբան, Եվրասիական տնտեսական միության ինստիտուտի գործադիր տնօրեն Վլադիմիր Լեպյոխինը: «Ղարաբաղի հարցի լուծման գործընթացում ներկայումս որոշակի վերաձեւակերպում է ընթանում: Դեռ տասը տարի առաջ, երբ ստեղծվեց մեր ինստիտուտը, ես ասում էի, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը երբեք չի

Որքա՞ն է կազմելու 2020-ին գազի սակագինը. Գարեգին Բաղրամյանը՝ բանակցությունների մասին

Հարցին՝ միջազգային շուկայի զարգացումներն ի՞նչ են ցույց տալիս՝ թանկացման միտում կա՞, թե՞ միգուցե էժանանա՝ Բաղրամյանը պատասխանեց. «Եկեք այդ հարցը թողնենք: Մեծապես կախված է, թե սահմանին ինչ կունենանք գինը, որը մոտակա ժամանակները՝ հունվար ամսվա մեջ պարզ կլինի»:

Իրանի տարածքով կենդանիների տարանցիկ արտահանման ճանապարհը բաց է

Գրեթե մեկ տարի տևած բանակցությունները պսակվել են հաջողությամբ. Ամանորի շեմին Իրանի Իսլամական Հանրապետության անասնաբուժության կազմակերպության և ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի միջև ձեռք է բերվել Իրանի տարածքով կենդանի կենդանիների տարանցիկ արտահանման համաձայնություն: Տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն այսօր ստորագրել է իրանական կողմից արդեն ստորագրված համաձայնագիրը: Այս համաձայնության ձեռքբերումը բացառիկ կարևորության քայլ է մեր երկրի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031